Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    10.04.2016

    Մեր հասարակության հիմնական մասը սկի մոտավորապես չի պատկերացնում, թե ինչ վատ վիճակում են ադրբեջանցիները

    Հրանտ Մելիք-Շահնազարյան

    Կարդում եմ ֆեյսբուքյան մեկնաբանությունները, համադրում դրանք Ադրբեջանի սոցցանցերում հնչող կարծիքների ու գնահատականների հետ ու ևս մեկս անգամ համոզվում, որ մեր հասարակության հիմնական մասը սկի մոտավորապես չի պատկերացնում, թե ինչ վատ վիճակում են ադրբեջանցիները։ ժողավուրդ, ՇԱՏ ՎԱՏ վիճակում են, չեք պատկերացնի։ Բարոյալքված, դուխից ընկած, ընկճված, հիասթափված ու զզված են ամեն ինչից ադրբեջանցիները։ Ու դա շատ կարևոր է։ Նշանակում է, որ երկար չեն դիմանա։ Կպայթի մի օր էտ անտերությունը ներսից։ Ու հիմա կարևոր է, ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ է, որ մենք մեր միասնությամբ, մեր վստահությամբ ու ուժով դետոնատոր դառնանք Ադրբեջանի պայթյունի համար։ Ամեն ինչ լավ է լինելու, ընկերներ։ ԴՈՒԽՈՎ։

    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/po...08808049658275

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Originally posted by Vrej1915 View Post
      http://hetq.am/arm/news/67200/gyumre...tanki-mej.html

      Գյումրեցի 20-ամյա Տիգրան Աբգարյանը զոհվել է տանկի մեջ
      Երանուհի Սողոյան

      20:49, 9 ապրիլի, 2016

      Շարքային տանկիստ Տիգրան Աբգարյանի դին Արցախից Գյումրի էր տեղափոխվել նախորդ օրը: Սուրբ Նշան եկեղեցու մոտ հավաքվածներից տղայի ընտանիքին առավել լավ ճանաչողները պնդում էին, որ հարազատները Տիգրանի մարմինն այդպես էլ չեն տեսել՝ մոխրացած է եղել: Սիրուն Տիկոն, մորն էր նման, մոր նման սիրուն էր ու էդ տղեն զոհվավ, գնաց: Ախպերը՝ Ժորան շատ կըհպարտնար, կըսեր՝ ախպերս, տանկիստ ախպերս, գիտե՞ք ինչ ախպեր ունիմ,-պատմում է Ժորայի հետ շուկայի Լաչինի միջանցք կոչվող հատվածի խանութներից մեկում աշխատող Մարինեն՝ հավելելով, որ Տիգրանը ծառայում էր Ջաբրայիլում:

      Մարինեն հիշում է, որ ապրիլի 2-ի առավոտյան խոսել են Ժորայի հետ, շատ անհանգիստ է եղել, պատմել է, որ ապրիլի 1-ի գիշերը թեեւ խոսել է Տիգրանի հետ, սակայն մինչեւ լուսաբաց տագնապը չի լքել: Կըսեր, Մար, շատ անհանգիստ եմ, սիրտս վատ բան կգուշակե: Տիգրան Աբգարյանը բանակ էր զորակոչվել 2014 թ.-ին, ծառայության ընթացքում աչքի ընկել Արցախում անցկացված տանկային բիաթլոնի ժամանակ՝ գրավելով երկրորդ տեղը: Թշնամու դեմ մղած մարտում էլ Տիգրանը ցուցաբերել է սովորած բոլոր հմտություններն ու բնությունից տրված խիզախությունը: Պատմում են, որ մինչեւ զոհվելը թշնամու մի քանի տանկ է ոչնչացրել:

      Տիգրան Աբգարյանին, ինչպես նաեւ շարքային Գեւորգ Վարդանյանին եւ ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանին կհուղարկավորեն վաղը՝ ապրիլի 10-ին:
      20-ամյա գյումրեցի տանկիստը միայնակ կռիվ է մղել թշնամու 8 տանկերի դեմ, 3-ը ոչնչացրել ու նահատակվել է Ջեբրայիլի հատվածում նահատակված 20-ամյա Տիգրան Աբգարյանը, որի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր երեկոյան Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում, տանկիստ էր: Նրանց հարեւանը՝ Սամվելը, մեզ պատմեց, որ անակնկալի գալով թշնամու հարձակումից՝ Տիգրանը մղվել է առաջնագիծ, մտել թշնամու 8 տանկերի մեջ, անողոք, անզիջում կռիվ է մղել, իր մի տանկով կարողացել է ոչնչացնել թշնամու 3 տանկ ու նահատակվել է: Հարեւանը չէր կարողանում զսպել հուզմունքը՝ ե՛ւ արտասվում էր, ե՛ւ շատ հպարտ էր, ասում է՝ երանի բոլոր հայորդիները Տիգրան լինեն: Չեք պատկերացնի, ինչքան հավեսով տղա է, չեմ ուզում նրա մասին անցյալ ժամանակով խոսել, չեմ հավատում, որ նա չկա, նա աչքիս առաջ մեծացած երեխա է: Նա Ղարաբաղում տանկային բիաթլոնի մրցումներում երկրորդ տեղն էր ընկել, շատ ուժեղ տանկիստ է, ֆիզիկապես շատ ուժեղ: Նրա համար ծառայելը հաճույք էր, մի քանի օրով արձակուրդ եկավ, էնքան գոհ էր, շատ լավ էր զգում իրեն, էնպես հրճվանքով էր պատմում իր ծառայության մասին, որ քիչ մնար մարդ իր տարիքը հաշվի չառներ, ելներ, նորից գնար ծառայության: Շատ ժիր էր, ժպիտը դեմքին, հայրը գնում էր Լենինգրադ արտագնա աշխատանքի, մի կերպ յոլա էին գնում, իրենից մեծ եղբայր ունի, հայրն ու եղբայրն են աշխատում տանը, մի կերպ յոլա են գնում, մայրը չի աշխատում: Հայրը ՌԴ-ում է լսել որդու մահվան գույժը ու վերադարձել: Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Նշան եկեղեցում տեղի կունենա գյումրեցի երեք նահատակների՝ 20-ամյա Գևորգ Վարդանյանի, Տիգրան Աբգարյանի ու ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի հոգեհանգիստը: Հրաչ Գալստյանը սպասում էր իր առաջնեկին: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/04/09/677611/

      1998 - 2016 Առավոտ Լուրեր Հայաստանից

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Թալիշում նահատակված հերոս բռնցքամարտիկին տեղափոխեցին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի
        http://www.aravot.am/2016/04/07/676576/


        Քիչ առաջ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի տեղափոխեցին Թալիշում թշնամու դեմ աննահանջ կռիվ մղած, 1997 թվականին ծնված շարքային Վիկտոր Յուզիխովիչին: Նրա մայրը հայուհի է, հայրը՝ ազգությամբ մոլդովացի, երեխաները ծնվել ու ապրել են Գյումրիում: Նա ավարտել է Գյումրու Օլիմպիական քոլեջը: Քոլեջի տնօրեն Հակոբ Փանոսյանն ասաց, որ տղան լուրջ էր, լռակյաց, յուրահատուկ դաստիրակությամբ, ֆիզիկապես շատ ուժեղ, Եվրոպայի դեռահասների մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը: Տնօրենի ասելով՝ տղան հնարավորություն ուներ Օլիմպիական քոլեջի մասնագիտական բաժնում երեք տարի սովորեր, մարզիչը համոզել է, թե մնա, շարունակի կարիերադ, Վիկտորը կտրականապես հրաժարվել է՝ ասելով, թե տղամա՞րդն էլ բանակ չգնա:

        Մեր աշխատանքը դրոշ բարձրացնելն է աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, 400-ից ավելի դրոշ ենք բարձրացել՝ հաղթանակի դրոշներ, թշնամին էդքան չկա, որ ի վիճակի լիներ մեր հերոսի հետ բռնցքամարտի բռնվել, նրա ֆիզիկական տվյալները յուրահատուկ են:

        Ուղղակի չգիտեմ ինչ ասեմ, դպրոցում ե՛ւ հուզված են, ուսուցիչները սգի մեջ են, ե՛ւ հպարտ են, որ մեր տղան Թալիշն է ազատագրել: Պատկերացրեք, էսօր գիշեր էլ Թուրքիա գնաց մեր Բաչկով Հովհաննեսը՝ վարկանիշային մրցում կա, մյուսը Բաքվում է, Բաքու գնալը բացառված է, դեռ Թուրքիայի պահով էլ էինք երկմտում, -ասաց Հակոբ Փանոսյանը:

        Շիրակի մարզպետարանից էլ տեղեկացանք, որ Վիկտորը բնակվում էր իր ծնողների, տատիկի, քրոջ ու եղբոր հետ: Նա տան ավագ որդին է, նրան կհուղարկավորեն Գյումրու երկրորդ գերեզմանատանը, որտեղ երեկ հուղարկավորեցին Թալիշի պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհված 23-ամյա ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանին:

        Այս պահին էլ Գետափ գյուղում հուղարկավորում են մեր մյուս հերոսին՝ 1990 թվականին ծնված Վարդան Թադեւոսյանին, որը պայմանագրային զինծառայող էր, թեեւ վիրավորվել էր թշնամու գնդակից, սակայն չնահանջելով՝ հասցրել էր թշնամու բանակից երկու զինվորի ոչնչացնել:

        Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

        Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/04/07/676576/

        1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Unfortunately they got some good anti tanks and RPGs,and some garni cigarette lol

          Baku - APA. Azerbaijan Armed Forces have captured the hostile forces’ weapons, ammunition, night vision equipment left in the battle field.
          The Azerbaijani Defense Ministry said in a statement on Saturday, APA reports.

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            http://en.apa.az/xeber_hostile_force..._l_241932.html

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              09.04.2016
              Զինվորները մեկը մյուսից մահ էին փախցնում

              Hetq.am-ը գրում է.

              Առավոտյան շարժվեցինք դեպի հյուսիս: Lուսանկարիչ Հակոբ Պողոսյանը պետք է հասներ դիրքեր, ես էլ որոշել էի գյուղերով պտտվել՝ գյուղացիների հետ շփվել:

              Երեկ գեներալ ընկերս զինվորների հերոսությունների մասին պատմություններ էր անում, հետո մի պահ դադար տվեց ու ասաց՝ էդ տղերքը ոնց որ մեկը մյուսից մահը փախցնեին: Զոհերի մասին տեղեկատվությունը հազար անգամ պետք էր ստուգել, մեծ թվով անհետ կորածներ կային, եւ չէր բացառվում, հիմա էլ չի բացառվում, որ նրանք հակառակորդի թիկունքում են, կամ էլ գերի են ընկել:

              Չորսօրյա պատերազմի առաջին իսկ օրը հայտնի էր, որ զոհեր շատ ունենք, տեղեկատվությունը կար, բայց վերոնշյալ հանգամանքները խանգարում էին հստակ թիվ հրապարակել: Առաջին իսկ ժամերից ես այդ հարցն էի տալիս Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Ինձ անդադար զանգում էին Երեւանից եւ այդ հարցն էին տալիս՝ ե՞րբ են հրապարակելու զոհերի անունները։ Երբ ինձ հարցնում էին՝ ինչքա՞ն է զոհերի թիվը, ասում էի՝ շատ, նորից հարցնում էին՝ շատ ասելով ինչքա՞ն նկատի ունես, ասում էի՝ մեկից ավելին արդեն շատ է: Մենք զոհեր տալու հնարավորությունից զրկված ենք։

              Ակնհայտ է, որ ադրբեջանական զինուժն այս հարձակմանը նախապատրաստվել էր երկար ժամանակ: Գործողությունները իրականացնում էին նրանց հատուկ նշանակության ուժերը։ Այդ ստորաբաժանումների մեջ հիմնականում սպաներ են, եւ հակառակորդի կորուստները գերազանցապես սպայական անձնակազմից են։ Դա են փաստում նաեւ հայկական կողմի մոտ գտնվող դիակները: Ընդհանրապես, ադրբեջանցիները դիվերսիաների ընթացքում միշտ էլ օգտագործել են այդ ուժերը: Վերջին հարձակումն ուներ մի քանի առանձնահատկություններ. նախ՝ այն ամենամեծամասշտաբ գործողությունն էր 22 տարի առաջ ստորագրած հրադադարից հետո: Երկրորդ՝ Ադրբեջանն օգտագործել է իր զինանոցի գրեթե ողջ տեսականին։ Երրորդ՝ Ադրբջանի կողմից կռվում էին վարձկաններ եւ թուրք զինվորականներ։ Չորրորդ՝ իսրայելական անօդաչու սարքերի գործողությունները ղեկավարում էին Իսրայելի մասնագետները։

              Հարձակումը սկսվեց երկու ուղղություններով՝ հյուսիսից եւ հարավից։ Նախապատրաստական աշխատանքները իրականացրել էին անօդաչու սարքերի միջոցով, դրանցով ընտրել թիրախները։ Թիրախների մասին կգրենք որոշ ժամանակ հետո։ Հյուսիսում՝ Մատաղիսի ուղղությամբ, սկսվեցին ծանր մարտեր, մերոնք արդյունքում որոշակի դիրքային զիջումների գնացին։ Ադրբեջանցիները այդ փուլում իրենց կորուստները հաշվի չէին առնում, անընդհատ համալրում էին ստանում: Զոհեր շատ ունեինք։ Մարտերը անհավասար ուժերի միջեւ էին։ Սակայն մի քանի ժամ հետո մեր ստորաբաժանումները վերադասավորվելով՝ այդ հատվածի դիրքերը հետ վերցրին:

              Հարավային ուղղությամբ նորից թեժ մարտեր էին ընթանում. կորուստներ այստեղ էլ ունեինք։ Ադրբեջանցիները որոշակի դիրքային առավելություն ունեցան սկզբում՝ գրավելով մի բարձունք։ Սակայն այդ բարձունքում նրանք չկարողացան ամրապնդվել, հրետանին չթույլատրեց նրանց դիրքավորվել այնտեղ, եւ մնացին բարձունքի ստորոտում:

              Ադրբեջանցիների միակ հույսը հայերի խուճապն էր, նրանց թվում էր՝ հայերը խուճապի կմատնվեն ու իրենց ճանապարհը բաց կլինի, կհասնեն Մատաղիս, այնտեղից առանց դիմադրության՝ Սարսանգ։ Այդ փուլում նրանց անօդաչուները փորձել են տարբեր կետերում հրամանատարական հենակետերը ոչնչացնել։ Բայց նրանց հաշվարկները սխալ են եղել, այդտեղ էլ հաջողության չեն հասել։

              Հայերը փախուստի չեն դիմել։ Խուճապահար փախչելը ադրբեջանցիների զինուժին բնորոշ գիծ է։ Հայկական զինուժը սովորաբար գործողությունների ժամանակ հաշվի է առնում սա։ Բայց թե ինչու՞ են ադրբեջանցիները սա դրել իրենց հաջողությունների հիմքում, անհասկանալի է։

              Ինձ ասում են, որ Ադրբեջանը չի կարող զինադադարը պահպանել, հարցնում են, թե առանց որեւէ բան գրավելու ինչպե՞ս պետք է բացատրի այսքան կորուստները։ Եւ նա կշարունակի ռազմական գործողությունները, մինչեւ ինչ-որ հաջողության հասնի։ Ալիեւը չի կարող շարունակել պատերազմը. ոչ մի բան այնքան չի սպառնում նրա իշխանությանը, որքան պատերազմում նոր տարածքներ կորցնելը։ Զինվորականների հետ շփումներից արդեն ակնհայտ է, որ պատժիչ գործողությունների հսկա փաթեթ է նախապատրաստված։ Եւ եթե այդ փաթեթը իրականություն դառնա, Ալիեւը միանգամից կորցնելու է իշխանությունը։ Իսկ դա նախ նշանակում է հաշվեհարդար ալիեւյան կլանի յուրաքանչյուր անդամի հետ՝ ադրբեջանցիների կողմից։

              Ալիեւը այս փուլում ունի մի ելք՝ պատժել պաշտպանության նախարարին՝ իրեն եւ ադրբեջանցի ժողովրդին ռազմաճակատի մասին ապատեղեկատվություն հաղորդելու համար։ Մոտ երկու հազար զոհերի, զինուժին հասցրած վնասների պատասխանատուն կդառնա նախարարը եւ կզոհաբերվի կլանի համար։

              Թե ինչպիսին էր ապրիլյան ռազմական գործողության պլանը, կարելի էր ենթադրել։ Այդ պլանով Ադրբեջանը ցանկացել է գրավել Լեռնային Ղարաբաղը։ Հյուսիսից եւ հարավից ճեղքելով՝ առաջ գալ, իսկ հետո տանկային շարասյուներով երկու այլ ուղղություններով հասնել Ստեփանակերտ ու Շուշի։ Եվրոպայում ապաստան խնդրած մի ադրբեջանցի լրագրող տեղեկացրեց, որ նույնիսկ հայտարարության տեքստեր կային պատրաստված՝ միջազգային հանրությանը ներկայացնելու համար։ Դրանց մեջ նշում կար նաեւ Սարսանգի ջրամբարի մասին, որի վերաբերյալ ԵԽԽՎ-ն զեկույց ունի։ ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտն էլ դրսի քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունեցողներից մեկն էր դառնալու։ Կարծում եմ՝ Հայաստանի խորհրդարանը պետք է պահանջի ստեղծել հանձնաժողով, որը պետք է քննի ԵԽԽՎ-ի նախագահի վերջին ամիսների կապերը ադրբեջանական զանազան պաշտոնյաների հետ, ընդհուպ՝ վերծանի նրա հեռախոսազրույցները, հանդիպումները այդ պաշտոնյաների հետ։

              ***
              Ակնաբերդում 72 տարեկան ծերունին բողոքում է, ասում է՝ մեզ թողած, ջահելներին են տանում.
              - Բա դա արդար ա՞, - ասում է՝ ինձ մոտենալով:
              Ասում եմ՝ այո, արդար ա:
              - Բա, ջահել են, է,- ասում է ծոր տալով:
              Ասում եմ` բա արդար կլինի՞, որ դուք էնտեղ լինեք, ջահելները՝ էստեղ:
              - Բա արդարը դա կլինի, էդ եմ ասում էլի. մեզ թողած՝ ջահելներին են տարել,- շարունակում է ծերունին:

              Նյութի աղբյուր՝ http://hetq.am/arm/news/67179/zinvor...-pakhcnum.html

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                10.04.2016 12:38
                Կարծում եմ` ԼՂՀ իշխանությունները պետք է վաճառքի հանեն ԱԹՍ-ները

                Mihran Hakobyan

                Խփած ԱԹՍ-ներ ունեք` իսրայելական արտադրության, մի քանիսն էլ սաղ-սալամաթ վիճակում են... Սրանք շատ թանկ ու առաջավոր տեխնոլոգիաներ են: Կարծում եմ, սարքերն ուսումնասիրելուց հետո ԼՂՀ իշխանությունները պետք է վաճառքի հանեն դրանք` առաջնային գնորդ դիտարկելով ռուսներին և իրանցիներին... Կամ ուղղակի նվեր տրվեն Իրանին։
                Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Border soldiers protecting the Artsakh-Azerbaijan contact line in Martuni direction







                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Border soldiers protecting the Artsakh-Azerbaijan contact line in Martuni direction







                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Comment

                      Working...
                      X