Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Սաթիկ Սեյրանյան
    Ապրիլ 10 2016
    http://168.am/2016/04/10/621640.html

    Իմ թոփալ ոտքը զինվորին ուժ ա տալիս. գնդապետ Մելքումյան



    Ապրիլի 7-ին Հադրութի շրջան և Ջեբրայիլ՝ առաջին գիծ, մեր այցելության ընթացքում զրուցեցինք Ջեբրաիլի զինվորական հոսպիտալի պետ, վնասվածքաբան Վահան Ոսկանյանի հետ, ով, արդեն հինգ տարի է՝ Երևանից տեղափոխվել և այնտեղ է աշխատում: Հարցին, թե հոսպիտալին ի՞նչ է այսօր անհրաժեշտ՝ պատասխանեց՝ Ոչ մի բան, ամեն ինչ ունենք: Հատկապես այս օրերին մեծ քանակությամբ դեղորայք և անհրաժեշտ սարքավորումներ են ստացել. Եթե նույնիսկ երեք ամիս բլոկադայի մեջ հայտնվենք՝ մեր դեղորայքը մեզ կբավականացնի:

    Vahan-Voskanyan

    Շրջայց կատարեցինք հոսպիտալի տարածքում: Բոլոր պայմանները կան՝ նույնիսկ բարդագույն վիրահատությունների համար: Ի դեպ, մեր այցելության պահին Վ. Ոսկանյանի սենյակում էր նաև Հայաստանից ժամանած մի խումբ, որոնց հետ էր նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին:

    GER_0179 GER_0174 GER_0171

    Ի դեպ, Երևանից որոշ բժիշկներ այս օրերին առաջնագծում օրուգիշեր աշխատել են, օգնել են տեղի բուժանձնակազմին: Մեկ օր առաջ այնտեղ էր եղել Երևանի 6-րդ հիվանդանոցի տնօրեն, վիրաբույժ Տարոն Տոնոյանը, մեր այցելության պահին այնտեղ էր նաև Արամյանց բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Արարատ Լևոնյանը, այլք:

    Հենակետե՞րը, թե՞ զինվորների կյանքը. նրանք ընտրել են մարդկային կյանքը

    Հոսպիտալում շրջելիս՝ տեղեկացանք, որ դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանը հոսպիտալում է: Նա ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վիրավորվել է: Հոսպիտալի պետ Վ. Ոսկանյանը մինչ այդ ասել էր՝ Մելքումյանը ձախ նստատեղի և ձախ ազդրի միջին երրորդականի ականապայթյունային բեկորային կույր վիրավորում էր ստացել: Խնդիրը, սակայն, այն էր, որ գնդապետ Մելքումյանին մի կերպ էին պահում հոսպիտալում. ոչ դեղորայք էր ցանկանում ստանալ, ոչ պառկել, ոչ թողնում էր՝ վիրակապ փոխեն…

    Ararat-Melkumyan (1)

    Նրան այցելեցինք՝ փորձելով տեղեկություններ ստանալ տեղի ունեցած մարտերի և հակառակորդի կողմից կիրառված զինատեսակների մասին: Գնդապետն աննկարագրելի քչախոս ու համեստ անձնավորություն է: Մինչ այդ զինակից ընկերները պատմել էին նրա հերոսությունների, կուռ բնավորության և մարտական պատրաստվածության, հերոսական գործողությունների մասին: Գնդապետը միայն սեղմ անդրադարձավ ադրբեջանցիների կողմից գրավված որոշ հենակետերին՝ նշելով, որ դրանք մեզ համար ստրատեգիական մեծ նշանակություն չունեին, և իր համար անհասկանալի է, թե ինչու են այստեղ՝ Հայաստանում, դրա շուրջ այդքան աղմկում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ջեբրաիլի շրջանում շատ թեժ մարտեր են տեղի ունեցել: Հակառակորդը կիրառել է ТОС 1 տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր (Կամիկաձե) ու այլ ժամանակակից զինտեխնիկա, իսկ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որը հայկական կողմը ոչնչացրել էր: Մեր զրուցակից զինվորականները նշում էին, որ հակառակորդի նման մասշտաբի զինատեսակների կիրառումն անսպասելի էր, հատկապես, որ նրանք նման լայնամասշտաբ պատերազմական գործողությունների չէին սպասում: Եվ ավելի լավ էր այդ չօգտագործվող հենակետերը կամ բարձունքը կորցնել, քան մարդկային կորրուստների գնով դրանք ետ վերադարձնել: Հենակետե՞րը, թե՞ զինվորների՝ մարդկային կյանքը: Այս երկուսի մեջ նրանք ընտրել են մարդկային կյանքը: Թերևս, հենց դրանով ենք նաև տարբերվում հակառակորդից, որի համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի:

    Գնդապետ Մելքումյանը, ով պետք է մի քանի օր բժիշկների հսկողության տակ լիներ, զինվորական կոշիկներն արագ-արագ հագնելով՝ փորձում էր դուրս նետվել սենյակից… Բուժքույրը փորձեց նրան համոզել՝ գոնե անհրաժեշտ կաթիլային ներարկումը ստանա… Ես վիրավոր չեմ, ես չեմ կարա պառկեմ,- ասում էր նա՝ արագ-արագ զինվորական վերնազգեստը հագնելով: Ոչինչ նրան ետ չպահեց, ոտքը կաղալով շտապեց դիրքեր՝ իր զինվորների մոտ…

    Ararat-Melkumyan (2)

    Զինակից ընկերները պատմում էին, որ վիրավորվելու առաջին իսկ օրից դիմադրում էր՝ չէր թողնում բժիշկներն օգնություն ցուցաբերեին, որպեսզի գոնե ապաքինվեր վնասվածքը: Իմ թոփալ ոտքը զինվորին ուժ ա տալիս… Զինվորը, որ դիրքերում՝ իրա կողքին, ինձ իմ էս թոփալ ոտքով տեսնում ա՝ նրա աչքին ոչինչ չի էրևում, տանկն ի՞նչ ա, որ վախենա…,- ասել ու թեժ մարտերի ժամանակ կրկին բարձրացել էր դիրքեր:

    Այսօր մենք, արդեն Երևանից, կրկին կապ հաստատեցինք հոսպիտալի պետ Վ. Ոսկանյանի հետ. նա ասաց, որ իրավիճակը խաղաղ է եղել, սակայն գնդապետ Մելքումյանին մի կերպ համոզել ու ընդամենը վիրակապ են փոխել. նա դիրքերում է՝ զինվորի կողքին:

    Լուսանկարները՝ ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ
    ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

    Աղբյուրը <a href="http://168.am/2016/04/10/621640.html"> 168.am</a></br>

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia &amp; Azerbaijan

      13 / 04 / 2016
      Ինչպես պաշտպանվել անօդաչու թռչող սարքերից

      http://blog.times.am/?p=166929&l=am

      Անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հեռակառավարվող ինքնաթիռներ են, որոնք օգտագործվում են ռազմական հետախուզության և մահաբեր հարվածների համար, ունեն չափազանց հզոր տեսախցիկ, որը կարող է տարբերել մարդկանց և մեքենաները` մի քանի կիլոմետր բարձրությունից: Անօդաչու սարքերի մեծ մասը հագեցած է ինֆրակարմիր գիշերային տեսախցիկով կամ այսպես կոչված ինֆրակարմիր համակարգով: Նրանք կարող են հեռավորությունից զգալ մարդու մարմնի ջերմությունը` գիշերը կամ ցերեկը: Այնուամենայնիվ, անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու ուղիներ կան.
      1.Ցերեկային քողարկում. թաքնվեք շենքերի կամ ծառերի ստվերում: Օգտագործեք խիտ անտառը` որպես բնական ապաստարան կամ օգտագործեք քողարկող ցանցեր:
      2.Գիշերային քողարկում. թաքնվեք շենքերի ներսում կամ պաշտպանվեք ծառերի և սաղարթի միջոցով:
      3.Ջերմային քողարկում. պաշտպանիչ ծածկոցներ (այսպես կոչված տիեզերական ծածկոցներ): Դրանք պատրաստված են մայլարից, չեն թողնում ինֆրակարմիր ճառագայթների թափանցումը: Գիշերը օգտագործեք պաշտպանիչ ծածկոցները` որպես շալ, դա կօգնի Ձեզ չբացահայտել Ձեր գտնվելու վայրը` ինֆրակարմիր տեսախցիկի կողմից: Շոգ եղանակին, երբ ջերմաստիճանը 36-40C է, ինֆրակարմիր տեսախցիկը չի կարող ճանաչել մարդուն:
      4.Սպասեք վատ եղանակի: Անօդաչու թռչող սարքերը չեն կարող աշխատել բարձր քամու, ծխի կամ ամպրոպի դեպքում:
      5.Ոչ մի անլար կապ: Բջջային հեռախոսի օգտագործումը կամ GPS սարքերը կարող են ցույց տալ Ձեր գտնվելու վայրը:
      6.Ապակու արտացոլող կտորները կամ որևէ այլ հայելային նյութերը տների և մեքենաների տանիքին` խոչընդոտում են անօդաչու սարքի տեսախցիկի աշխատանքին:
      7.Կեղծ մտադրություններ. օգտագործեք մարդու հասակին համապատասխանող մանեկեններ կամ չուչելներ` օդային հետախուզությանը խաբելու համար:

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ ՀԿ

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia &amp; Azerbaijan

        Originally posted by Mher View Post
        It's a matter of a consumer market more than any other factor. Not my words, Seyran Ohanyan's words when I asked him. When you're a big country and you produce something, you can just force your own army to use it, and the quantity purchased justifies the research and development phase. Now the product can be poor to start with, but if the operation is financially sustainable, you have time to improve the product. Then you can even one day export it when the quality has improved.
        There's plenty of arms that could be produced under license without concerns for R&D cost or finding a market for the arms you produce. In out current situation having too many RPG-29's is impossible. Based off pictures from Artsakh the front line AT weapon is the RPG-7. What about producing TOS1A's and the rockets they fire. ASG-30's, GP-29'S 30mm gernades. I'm sure we have all these weapons already but when you produce them to the point where there is a RPG-29 every 50m on the front line it helps when you have to deal with T-90s. I agree there are some things it doesn't make sense to produce but that doesn't apply to everything.
        Mihi vindictam ego retribuam dicit Dominus

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia &amp; Azerbaijan

          13 / Ապրիլ / 2016

          Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ևս մեկ զոհվածի անուն և լուսանկար

          ՀՀ Երկրապահ կամավորականների միության անդամ
          Արցախի պաշտպանությանն առաջիններից մեկը կամավորագրվել է 2016թ. ապրիլի 2-ին, մարտական գործողություններին մասնակցել Թալիշի ուղղությունում, որտեղ և ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։

          Նորայր Հաջիյանը ծնվել է 1976թ. հուլիսի 17-ին, Բաքվում, լրագրողի ընտանիքում։ 1988թ. հայտնի իրադարձությունների պատճառով տեղափոխվել է Երևան։ 1992թ. դեկտեմբերից մինչև 1995թ. օգոստոսի վերջերը տարբեր կամավորական ջոկատների կազմում (ՙԱրամո-114՚ ԵԿ գումարտակ, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակ, Արծիվ-24 ԵԿ ջոկատ) մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը (Կոռնիձոր, Շուռնուխ) և Արցախի ինքնապաշտպանությանը (Լաչին, Քելբաջար, Օմարի բարձունք, Ղուբաթլու, Մարտակերտ)։

          1997-1999թթ. ժամկետային զինծառայություն է անցել ԼՂՀ Պաշտպանության բանակում (Ասկերանի պաշտպանական շրջան)։

          2015թ. օգոստոսին՝ Ադրբեջանի հերթական ագրեսիայի օրերին, կամավորագրվել և ակտիվորեն մասնակցել է Արցախի պաշտպանական մարտերին։

          Ունի բարձրագույն կրթություն, ավարտել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

          Անձնագրային հաշվառման մեջ գտնվելով Երևանում, ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո մշտապես բնակվում էր Ստեփանակերտում։

          Երկար տարիներ աշխատել է Ղարաբաղ-Տելեկոմ ՓԲԸ-ում, իսկ վերջին տարում՝ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում։

          Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայան (04.05. 2007թ.), Վազգեն Սարգսյան(14.09.2011թ.), ԼՂՀ Մայրություն ՀԿՄայրական երախտագիտություն (09.05.2009թ.) մեդալներով, ՀՀ Արամազդ հուշամեդալով, ԼՂՀ Նախագահի հրամանագրով (հետմահու)՝ Մարտական ծառայություն (05.04.2016թ.) մեդալով։
          Ունի երկու որդի՝ 10 և 6 տարեկան։

          Հիշեցնենք, որ նախօրեին Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր ևս 6 զինծառայողի անուններ և նկարներ ։

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia &amp; Azerbaijan



            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia &amp; Azerbaijan

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia &amp; Azerbaijan

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia &amp; Azerbaijan

                  Originally posted by Mher View Post
                  A less urgent demand, but still very feasible would be a lease of $50 mill/year for the bases in Armenia. Russia pays much more to Kyrgystan for a single, much smaller base, in a much less important location.
                  As if our military will see a dime of that money anyway..

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia &amp; Azerbaijan

                    Զոհված մայորը դիրքեր էր բարձրանում, որ 4 որդիներն իրենով հպարտանան (ֆոտո)
                    13.04.2016
                    http://news.am/arm/news/322017.html


                    Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված մայոր Սուրեն Մելքումյանը Արցախի Պաշտպանության բանակում ծառայում էր 1997թ.-ից: Հադրութցի մայորը, ավարտելով Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, նորից վերադարձել էր Հադրութ՝ ծառայության անցնելու նպատակով:

                    Սուրենը 4 որդի ուներ, միշտ ասում էր՝ դիրքեր եմ բարձրանում, որ երեխաներս ինձնով հպարտանան, պարծենան: Այդպես էլ եղավ. չորս որդիները պիտի միշտ իմանան, որ իրենց հայրը հերոսի մահով է ընկել,- NEWS.am-ի թղթակցին պատմեց նրա հարեւանուհին՝ Նելլի Երեմյանը:

                    37-ամյա Սուրեն Մելքումյանն իր 5 ընկերների հետ անհետացել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Ընտանիքը մինչեւ ապրիլի 10-ը որեւէ նորություն չուներ. ըստ հարեւանուհու, հարազատների զանգերին Սուրենի հեռախոսով պատասխանել են ադրբեջանցիները:

                    Հարազատները չեն հասկացել, թե ինչ են ասել... միայն ամսի 10-ին իմացանք, որ Սուրենի մարմինն ադրբեջանցիները հանձնել են,- նշեց հարեւանուհին:

                    Սուրեն Մելքումյանին հուղարկավորել են ապրիլի 12-ին հայրենի Տումի գյուղում:

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia &amp; Azerbaijan

                      Հակառակորդի զորքը զինված կանգնած է, հայկական կողմն էլ է կազմ եւ պատրաստ. ՊՆ խոսնակ
                      13.04.2016
                      http://news.am/arm/news/322123.html


                      Այս պահին դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, սակայն հակառակորդի զորքը զինված կանգնած է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

                      Այս պահին հակառակորդի զորքը զինված կանգնած է, նույնիսկ հրապարակվեց, որ հակառակորդի զորքի շարժը նկատվում է, բայց որեւէ բան չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի: Մենք էլ ենք կազմ եւ պատրաստ,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

                      Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից իրավիճակը ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում սրվել էր: Ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ էր սկսել շփման գծում: Հայկական կողմը կարողացավ արժանի հակահարված տալ հակառակորդին: Երկու կողմերից կան զոհեր եւ վիրավորներ:

                      Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շտաբների պետերը կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել:

                      Comment

                      Working...
                      X