Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Originally posted by armnuke View Post
    Vigen Sargsyan comes forward with revolutionary project - See more at: http://www.mediamax.am/en/news/armyp....R7ZQinJx.dpuf
    Great, great news. Does this mean that Universities will also be strengthened? Will the government be pouring in money to higher education at the rate it does defense? This can be a definite win for everyone.

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Military equipment exhibition in Yerevan





      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan






        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan





          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan





            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan






              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Նոր մասնագիտություն ռազմական ավիացիոն համալսարանում` անօդաչուների պատրաստում և կիրառում

                այս տարի Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում կբացվի նոր մասնագիտություն` անօդաչու թռչող սարքերի պատրաստման և կիրառման. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց համալսարանի ուսումնամեթոդական բաժնի պետ Արմեն Սարաֆյանը:

                Նա տեղեկացրեց, որ առաջին անգամ է Հայաստանում այս մասնագիտությամբ բաժին բացվում: Մենք հիմա մասնագետների կարիք ունենք: Բացի այդ` երբ ուսումնասիրում ենք մարտական գործողությունները, ինչպես նաև ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ բավականին մեծ նշանակություն ունեն անօդաչու սարքերը` թե՛ հետախուզության, թե՛ կործանիչ ազդեցությամբ,- ասաց Սարաֆյանը:

                Ըստ նրա` բուհն ունի մասնագետներ, ովքեր էլ կդասավանդեն, բացի այդ` նկատել են, որ մասնագիտության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Կարծում եմ` մեծ կլինի հետաքրքրությունը, մանավանդ` ներկայիս սերնդին հետաքրքրում է կառավարումը հեռակառավարման վահանակների միջոցով: Կուզենք հասնել նրան, որ սկսենք նաև արտահանել անօդաչուները, քանի որ ներուժ ունենք,- ասաց Սարաֆյանը:

                Ըստ նրա` 2012-ից սկսած` առաջին աղջիկ կուրսանտներն են համալսարան ընդունվել, և այսօրվա դրությամբ 7-8 աղջիկ ունեն` կապի և հակաօդային պաշտպանության մասնագիտությամբ սովորող:

                http://www.yerkir.am/news/view/127951.html

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է քառօրյա պատերազմի սխրանքների բացառիկ պատմություններ
                    ՄԱՅԻՍԻ 10, 2016 ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ
                    44277ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ապրիլի 2-5-ը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ պետական պարգևներով պարգևատրման արժանի զինծառայողների անվանացուցակը:
                    Այն ներկայացվում է մեր քաջերին հիշելու և մեծարելու համար,- նշել է Հովհաննիսյանը`ընդգծելով, որ ցուցակը կլինի շարունակելի:

                    Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան
                    ՊԲ 19916 զորամասի հրետանու պետ-բաժնի պետ, գնդապետ Գենադի Ռենիկի Բաղդասարյան (Ստեփանակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-5-ը ՊԲ պաշտպանության գոտում հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային, ականանետային ստորաբաժանումներին, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դիրքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը:
                    ՊԲ 42009 զորամասի հրամանատարի` մարտական պատրաստության գծով տեղակալ, գնդապետ Արարատ Միքայելի Մելքումյան (Ստեփանակերտի ԶԿ), ապրիլի 2-ին մեկնել է հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի կողմից գրավված ՊԲ 59703 զ/մ N112-118 մարտական դիրքերի գործողությունների շրջան: Հակառակորդը ամրանալով գրաված մարտական դիրքերում, փորձել է առաջ շարժվել: Թեժ մարտերի արդյունքում մեր դիրքապահ անձնակազմը` Ա.Մելքումյանի անմիջական ղեկավարությամբ, դիրքերի մատույցներում կասեցրել է նախահարձակ հակառակորդի առաջխաղացումը` վերջինիս պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Ապրիլի 4-ին թեժ մարտերի ժամանակ վիրավորվել է:
                    ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ Իշխանի Գևորգյան (Կոտայքի ԶԿ), ստացել է մարտական առաջադրանք` վերադարձնել հակառակորդի կողմից գրաված N170 մարտական դիրքը: Անձամբ ղեկավարելով մարտը, երկու հատուկ նշանակության խմբերի մասնակցությամբ, լուսաբացին, ծածուկ առաջանալով դեպի նշված մարտական դիրքը, հրետանու և տանկերի կրակի աջակցության ներքո կատարել են դիրքի թևանցում: Վարելով նշանառու կրակ հակառակորդի ուղղությամբ, անձամբ ոչնչացրել է հակառակորդի 4 զինծառայող: Ներխուժելով դիրք, մերձամարտի են բռնվել հակառակորդի հետ` մատնել խուճապի և ստիպել դիմել փախուստի: Չդադարեցնելով գրոհը, հատուկ նշանակության խմբերը փոխգնդապետ Ա.Գևորգյանի ղեկավարությամբ շարունակել են հակառակորդի հետապնդումը՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարդկային կորուստներ: Անձամբ կատարել է ականազերծման աշխատանքներ, չեզոքացրել ծուղակները, կազմակերպել ազատագրված N170 մարտական դիրքի պաշտպանությունը: Անձնական օրինակով ոգենշչել ենթականերին կազմակերպել է հակառակորդի եռակի հակագրոհի ետմղումը:
                    ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մկրտչի Մալոյան (Թալինի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ին ձեռնամուխ լինելով ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքի ետ գրավման կարևորագույն խնդրին, իր շուրջը համախմբելով ծառայակից ընկերներին, գրագետ և հմուտ մարտավարության շնորհիվ, առանց կորուստների, փոքրաթիվ խմբով գրոհել և թեժ մարտերի արդյունքում կարողացել է ետ գրավել հակառակորդի կողմից զբաղեցված մարտական դիրքը, հակառակորդին հասցնելով զգալի կենդանի ուժի կորուստներ` ստիպել նրան նահանջել ելման դիրքերը:
                    ՊԲ 32964 զորամասի հատուկ նշանակության վաշտի հրամանատար, մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյան (Մարտակերտի ԶԿ), ՊԲ 33651 զ/մ N156 մարտական դիրքի ուղղությամբ ապրիլի 4-ին` գիշերով ներթափանցելով հակառակորդի դիրքեր, ձեռքի հակատանկային նռնականետով ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ և կենդանի ուժի զգալի կորուստներ պատճառել հակառակորդին:
                    ՊԲ 25918 զորամասի 4-րդ հակատանկային դիվիզիոնի 12-րդ մարտկոցի 1-ին դասակի 1-ին համալիրի ավագ օպերատոր, սերժանտ Մարատ Ալբերտի Պետրոսյան (Ստեփանակերտի ԶԿ, 14/2) 2016թ. ապրիլի 2-4-ը ՊԲ 59703 զ/մ NN 112-117 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ընթացքում, անտեսելով հակառակորդի տանկերից վարվող ինտենսիվ կրակը Ֆագոտ հակատանկային միջոցով ոչնչացրել է մեր դիրքերը գրոհող հակառակորդի 5 տանկ և 1 միավոր ՀՄՄ` կասեցնելով հակառակորդի տանկերի առաջխաղացումը:

                    Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան
                    ՊԲ 32964 զորամասի հրամանատարի տեղակալ-հրետանու պետ, գնդապետ Նորայր Նելսոնի Ասլանյան (Ստեփանակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-5-ը հմտորեն ղեկավարել է դիվիզիայի հրետանու կրակը անմիջապես դիվիզիայի պաշտպանության գոտու դիմաց, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային և ականանետային, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, կրակային միջոցների առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դիրքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը:
                    ՊԲ 42009 զորամասի հրամանատարի տեղակալ-հրետանու պետ, գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առուստամյան (Ստեփանակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-5-ը հմտորեն ղեկավարել է դիվիզիայի հրետանու կրակը անմիջապես դիվիզիայի պաշտպանության գոտու դիմաց, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային և ականանետային, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, կրակային միջոցների առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դիրքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառա-կորդի գերազանցող ուժերի հարձակումը:
                    ՊԲ 23524 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Սլավիկի Ջհանգիրյան (Ստեփանակերտի ԶԿ), ս.թ. ապրիլի 2-ին անձամբ ղեկավարելով 2-րդ տանկային վաշտը, հրետակոծության տակ դուրս է եկել ՄՏՎ-ից և ընթացքից զբաղեցրել բնագիծ ՊԲ 59703 զ/մ NN112-118 մ/դիրքերի թիկունքային մասում և իրականացրել հակառակորդի հարձակվող ստորաբաժանումների խոցում, այնուհետև իրենց միացած 1-ին ՏՎ-ի հետ համատեղ գործողությունների արդյունքում ձախո-ղել են հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը և առաջխաղացումը: Մարտական գործողությունների ընթացքում նրա ղեկավարած ստորաբաժանումները շարքից հանել են հակառակորդի 5 միավոր տանկ, զրահատեխնիկա, պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ:
                    ՀՀ ՊՆ 24923 զորամասի կապի պետ, մայոր Արամ Իլյայի Պողոսյան (Իջևանի ԶԿ), խմբի կազմում մասնակցել է տարբեր մարտական գործողությունների և հակառակորդի անընդհատ հրետակոծության պայմաններում ապահովել հատուկ նշանակության խմբերի, մարտական գործողություններին մասնակցող ստորաբաժանումների և կենտրոնի միջև կայուն կապը, ակտիվ մասնակցել է մարտերին և խոցել հակառակորդի հատուկ նշանակության բրիգադի հրամանատարին: Թալիշ գյուղ մտած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հետ առճակատվելով ղեկավարել է ստորաբաժանումը, մերձամարտի են բռնվել, հետապնդել և ոչնչացրել են նրանց:
                    1. ՊԲ 23524 զորամասի հրամանատարի` նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, մայոր Արթուր Ռաֆիկի Հովսեփյան (ԼՂՀ Մարտունու ԶԿ ),
                    2. ՊԲ 23524 զորամասի 1-ին տանկային վաշտի հրամանատար, կապիտան Արման Գրիգորիի Ադամյան (Հադրութի ԶԿ),
                    3. ՊԲ 23524 զորամասի 2-րդ տանկային վաշտի 3-րդ տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռոման Գրիգորիի Ադամյան (Հադրութի ԶԿ)
                    Վերը նշված 3 զինծառայողները (տանկի անձնակազմը) ապրիլի 2-3-ը ընթացող մարտական գործողությունների ժամանակ, շրջանցելով N112 մարտական դիրքը, թիկունքից շեշտակի հարվածով կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը` վնասազերծել և ոչնչացրել հակառակորդի 2 միավոր տանկ` պատճառելով նաև կենդանի ուժի զգալի կորուստներ:
                    ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի 1-ին հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի հրամանատարի տեղակալ, կրտսեր սերժանտ Ռազմիկ Գրիգորի Գասպարյան (Վարդենիսի ԶԿ), սպայական ջոկատի հրամանատար, մայոր Հ. Մովսեսյանը 6-րդ ՊՇ-ի N170 մարտական դիրքի ետ գրավման մարտերի ժամանակ հանդիպելով հակառակորդի մեծաթիվ խմբերի համառ դիմադրությանը, օգնության է կանչել 5-րդ ՊՇ-ում գտնվող կրտսեր սերժանտ Ռազմիկ Գասպարյանի խմբին: Ռ.Գասպարյանը իր ՀՆշ խմբով անմիջապես օգնության է հասել և 6-րդ ՊՇ-ի N171 մարտական դիրքի թիկունքից մարտի մեջ մտել, դուրս բերել մարտական գործողությունների ժամանակ վիրավորված մայոր Հ. Մովսեսյանին, իր վրա վերցրել խմբի հրամանատարությունը, ղեկավարել մարտը, հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ:
                    Թալիշ գյուղ մտած հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հետ առճակատվելով մերձամարտի է բռնվել և ստիպել հակառակորդին նահանջել դեպի անտառ, որտեղ հետապնդել և ոչնչացրել է նրանց:
                    ՊԲ 33651 զորամասի հակատանկային մարտկոցի 1-ին դասակի 1-ին ֆագոտ հաշվարկի հրամանատար, սերժանտ Շուլի Արմենի Հակոբյան (14/1, Գյումրու ԶԿ) 2016թ. ապրիլի 4-ին N 153 մարտական դիրքում մասնակցել է մարտական գործողությունների, որի ժամանակ մոտ 1200մ հեռավորությունից Ֆագոտ-ով խոցել է հակառակորդի 3 տանկ` կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:
                    ՊԲ 33651 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորիի Աղասյան (15/1 ԼՂՀ Մարտունու ԶԿ)
                    ՊԲ 33651 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի ավագ հրաձիգ, շարքային Հարություն Սարիբեկի Բադալյան (14/1, Մաշտոցի ԶԿ),
                    Ապրիլի 2-ին ժամը 05:10-ի սահմաններում, N 140 մարտական դիրքի դիտորդ, շարքային Հ.Բադալյանը նկատել է դիրքին մոտեցող հակառակորդի դիվերսիոն խմբին և զեկուցել դիրքի ավագ կրտսեր սերժանտ Ա. Աղասյանին: Հակառակորդի ականանետերի տեղատարափ կրակոցների տակ կրտսեր սերժանտ Ա. Աղասյանը, արագ կողմնորոշվելով ու առանց խուճապի մատնվելու, կազմա-կերպել է շրջանաձև պաշտպանություն ու դիրքի անձնակազմով մարտի բռնվել դիվերսանտների հետ: Շարքային Հ. Բադալյանը նկատելով գետնատնակին մոտեցած 2 դիվերսանտների, անմիջապես ոչնչացրել է նրանց, իսկ կրտսեր սերժանտ Ա.Աղասյանը նռնակով խոցել ու վիրավորել է խրամուղու պաշտպանիչ հողաթմբի (բրուստվեր) վրա հայտնված դիվերսանտ սպային, այնուհետև ինքնաձիգով ոչնչացրել, որից հետո քարշ տվել նրան գետնատնակի հարակից տարածքում սպանված մյուս 2 դիակների մոտ:
                    ՊԲ 59703 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 11-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի նռնակաձիգ, շարքային Նարեկ Սիրեկանի Մալխասյան (Արտաշատի ԶԿ, 14/1), 2016թ. ապրիլի 2-ին ՊԲ 59703 զ/մ պաշտպանության տեղամասում ծավալված մարտական գործողությունների ժամանակ նկատելով մեր դիրքերի ուղղությամբ ընթացող և ռմբահարող հակառակորդի մարտական ուղղաթիռը, N148 մարտական դիրքից ՁՀՆ-7-ով ոչնչացրել է ուղղաթիռը:

                    Արիության համար մեդալ
                    ՊԲ 42009 զորամասի շտաբի հետախուզական բաժանմունքի պետ-հետախուզության պետ, փոխգնդապետ Վրեժ Մարատի Գրիգորյան (Ստեփանակերտի ԶԿ), ապրիլի 2-ին N112-118 մարտական դիրքերի մատույցներում անձամբ ղեկավարելով միավորման հատուկ նշանակության վաշտը, մասնակցել է հակառակորդի մեծաքանակ ուժերի դեմ մղվող թեժ մարտերին` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ` կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:
                    ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կամսար Ռազմիկի Հարությունյան (Վարդենիսի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ՊԲ 33651 զորամասի NN 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ հմտորեն ղեկավարել է ենթակա ստորաբաժանումները, ցուցաբերել խիզախություն և արիություն, ենթակաների հետ միասին կասեցրել են հակառակորդի ներթափանցումը պաշտպանության խորքը, որի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ:
                    ՊԲ 59703 զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի հրամանատար, մայոր Ակսել Աղվանի Գրիգորյան (Գորիսի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-3-ը ՊԲ 59703 զ/մ NN 112-117 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ հմտորեն ղեկավարել է հրետանային դիվիզիոնի կրակը, որի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 2 միավոր զրահատեխնիկա և կենդանի ուժ:
                    1. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` սպառա-զինության գծով տեղակալ, մայոր Հայկ Ռուդիկի Գալստյան (Արտաշատի ԶԿ),
                    2. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ, կապիտան Էդուարդ Թաթուլի Թելյան (Ստեփանակերտի ԶԿ),
                    Վերը նշված երկու զինծառայողները 2016թ. ապրիլի 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը` առանց կորուստների:
                    ՀՀ ՊՆ 24923 զորամասի բուժկետի բժիշկ, բ/ծ լեյտենանտ Արմեն Սուրենի Բաբայան (Կապանի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը` մասնակցել է հակառակորդից N170 մարտական դիրքի ետ գրավման թեժ մարտերին, որի ժամանակ հակառակորդի հրթիռահրետանային հրետակոծության ինտենսիվ կրակի տակ մարտադաշտից դուրս է բերել իրենց խմբերի և մարտական գործողություններին մասնակցող մյուս ստորաբաժանումների վիրավորված զինծառայողներին և ցույց տվել առաջին բուժ. օգնությունը` փրկելով շատերի կյանքը:
                    ՊԲ 49971 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի դիպուկահարների ջոկի հրամանատար-դիպուկահար, պայմանագրային զինծառայող, սերժանտ Մհեր Բորիսի Այվազյան (Մարտակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը` առանց կորուստների,
                    ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 82մմ-անոց ականանետային մարտկոցի 1-ին ականանետի նշանառու, պայմանագրային զինծառայող, շարքային Սմբատ Ռաֆիկի Բաղդասարյան (Արթիկի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ՊԲ 33651 զորամասի NN 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ մասնա-գիտական բարձր ունակությունների և հրամանատարական հմտությունների շնորհիվ ականանետի դիպուկ կրակոցներով ոչնչացրել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը,
                    ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի ավտոմոբիլային ջոկի հրամանատար, շարքային Վահան Միգելի Սամսոնյան (Հադրութի ԶԿ, 15/1)
                    2016թ. ապրիլի 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը` առանց կորուստների,


                    http://politik.am/արծրուն-հովհաննիսյանը-հրապարակել-է-ք/

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի 3-րդ հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի 1-ին ջոկի ավագ հետախույզ-դիպուկահար, պայմանագրային զինծառայող, շարքային Յուրիդա Սահակի Գաբրիելյան (Էրեբունու ԶԿ) խմբի կազմում մասնակցել է տարբեր մարտական գործողությունների և n170 մարտական դիրքի համար մղվող մարտերին: Դիպուկ կրակոցներով ոչնչացնելով հակառակորդի կենդանի ուժը, հատուկ նշանակետերը և հակառակորդի գնդացրորդին, ապահովել է խմբի մարտական խնդիրների կատարումը,
                      1. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի բժշկական կետի պետ-բուժակ, ավագ Ալիկ Արտիկի Հայրապետյան (Ասկերանի ԶԿ),
                      2. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար, շարքային Սուրեն Արտյոմի Ներսիսյան (Ախուրյանի ԶԿ, 14/2),
                      Վերը նշված երկու զինծառայողները 2016թ. ապրիլի 2-ին` մասնակցել են հակառակորդի կողմից գրավված ՊԲ 49971 զ/մ n116 մարտական դիրքը վերագրավելու և առաջնային գիծը վերականգնելու համար մղված թեժ մարտերին: Արհեստավարժորեն, մասնագիտական բարձր որակների շնորհիվ, հակառակորդի տեղատարափ կրակի տակ կարողացել են մարտի դաշտից դուրս բերել վիրավորված զինծառայողներին և ցուցաբերել առաջին բուժ օգնությունը` փրկելով նրանցից շատերի կյանքը:
                      ՊԲ 33651 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Վրեժ Վալերիի Բզնունի (14/2, Նոր Նորքի ԶԿ) ապրիլի 3-ի գիշերը, ժամը 05:00-ի սահմաններում, հակառակորդը 15 տանկով հարձակում է սկսել n155 մարտական դիրքի ուղղությամբ: Վ. Բզնունին առանց երկնչելու ՁՀՆ-7-ով խոցել է հակառակորդի 1 տանկ: Մարտի ժամանակ ստացած բեկորային վնասվածքներով շարունակել է մարտը և ոչնչացրել հակառակորդի 8 զինվոր,
                      ՊԲ 38862 զորամասի 3-րդ հրաձգային գումարատկի դյուրակիր զենիթային համա-լիրների ջոկի ավագ հրաձիգ-զենիթային, շարքային Գևորգ Հովհաննեսի Մանուկյան, (14/1, Արթիկի ԶԿ) 2016թ. ապրիլի 2-ին գտնվելով ՊԲ 38862 զ/մ 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետում նկատելով մեր դիրքերին մոտեցող հակառակորդի մարտական ուղղաթիռը Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացրել է այն:

                      Մարտական ծառայություն մեդալ
                      1. ՊԲ 42009 զորամասի հատուկ նշանակության վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Արայիկ Ռուբենի Պողոսյան (Հադրութի ԶԿ),
                      2. ՊԲ 42009 զորամասի հատուկ նշանակության վաշտի 3 խմբի հրամանատար, լեյտենանտ Ռոբերտ Յուրիկի Բաղյան (Հադրութի ԶԿ):
                      Ապրիլի 2-ին հակառակորդը` օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները հարձակում էր գործել և գրավել ՊԲ 59703 զ/մ-ի n112-118 մարտական դիրքերը: Վերը նշված զինծառայողները ակտիվորեն մասնակցել են նշված մարտական դիրքերի մատույցներում ծավալված մարտական գոր-ծողություններին, անձնուրացությամբ և խիզախությամբ պաշտպանել են դիրքերի մատույցները` հա-կառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, թույլ չտալով նրանց առաջխաղացումը,
                      ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 11-րդ հրաձգային վաշտի գնդացրային ջոկի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Ռուդիկ Արկադիի Մալխասյան (Վարդենիսի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ՊԲ 33651 զորամասի nn 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ ԴՇԿ գնդացրով ինտենսիվ կրակի տակ պահելով մարտական դիրքերի մատույցները, կանխել է հակառակորդի խմբերի ներթափանցումը պաշտպանության խորքը: Ցուցաբերել է անձնուրացություն և խիզախություն, պաշտպանել դիրքերի մատույցները` կասեցրել հակառակորդի առաջխաղացումը և վերջինիս պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ:

                      Comment

                      Working...
                      X