Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts







  • Comment


    • Originally posted by londontsi View Post
      Has anybody come across any congatulation from world leaders other than Put-in.
      Ինչու Սերժ Սարգսյանին չեն շնորհավորում, այդ թվում Տիգրան Սարգսյանը. Ժողովուրդ

      • Lragir.am
      • Ներքին կյանք - 20 Ապրիլի 2018


      Ժողովուրդ թերթը գրում է. Սերժ Սարգսյանն արդեն երեք օր է՝ ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը` նոր Սահմանադրությամբ դառնալով պետության փաստացի ղեկավարը, երեկ էլ անցկացրեց կառավարության առաջին նիստը, բայց արի ու տես, որ օտարերկրյա պաշտոնյաները չեն շտապում նրան շնորհավորելու հարցում:



      Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ այս ընթացքում նա շնորհավորանքներ է ստացել ՌԴ նախագահ Պուտինից ու վարչապետ Մեդվեդեւից, Ղազախստանի նախագահ Նազարբաեւից, Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլուց եւ վերջ: Ասել է, թե Ս.Սարգսյանին չեն շնորհավորել ԱՊՀ եւ ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարները:



      Ս.Սարգսյանին այս ընթացքում որեւէ մեկը չի շնորհավորել նաեւ ԵՄ անդամ պետություններից, ոչ էլ ԱՄՆ-ից. ընդհակառակը, եղել են նախազգուշական հայտարարություններ՝ ցուցարարների դեմ բռնի գործողությունների չդիմելու մասին: Եւ վերջապես, հատկանշական է փաստը, որ Ս. Սարգսյանին չի շնորհավորել ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:



      Հետաքրքիր է` Տիգրան Սարգսյանն ինչո՞ւ չի շնորհավորել՝ մոռացե՞լ է, թե՞ փոխել է իր քաղաքական էլիտան ու արդեն արհամարհում է Սերժ Սարգսյանին:

      Comment


      • ԱՆՆԿՈՒՆ ԿԱՄՔԻ ԴԱՐԲՆՈՑ. ՌԱԶՄԱԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է


        Ապրիլի 14-ին նշվեց ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձը: Ավիացիայի, ՀՕՊ եւ կապի մասնագետների այս դարբնոցն իր քառորդդարյա պատմության ընթացքում բազում դժվարություններով է անցել՝ նախ ծնվելով եւ թրծվելով պատերազմական թոհուբոհում, այնուհետեւ ձեւավորման ոչ դյուրին ճամփա անցնելով: Սակայն այսօր արդեն համալսարանը վստահորեն կանգնած է մեր հանրապետության լավագույն բուհերի շարքում եւ մրցութային տեղերի համար հավակնող դիմորդների բարձր ցուցանիշ է արձանագրում: Ռուհը նաեւ գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում՝ սպայական ու դասախոսական կազմի ուժերով եւ կուրսանտների ներգրավմամբ:



        Համալսարանի կազմավորման 25-ամյակի հանդիսավոր արարողությանը զորամասում ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ վարչության պետեր, համալսարանի նախկին շրջանավարտներ, դասախոսական և սպայական, ինչպես նաև կուրսանտական կազմը:

        ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, ներկաներին շնորհավորելով պաշտպանական համակարգի կարևորագույն կրթական հաստատություններից մեկի` ռազմաավիացիոն համալսարանի հիմնադրման 25-րդ տարեդարձի առթիվ, բարձր գնահատեց համալսարանի դերը ոչ միայն որպես զինվորական մասնագետների պատրաստման դարբնոցի, այլև որպես ռազմական ավիացիայի գիտատեխնիկական ուղեկցման դերն ստանձնած կառույցի: Այսօր ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իրենց գործի նվիրյալներին, ովքեր համալսարանի հիմնադրման առաջին իսկ օրվանից կանգնած են եղել այս հաստատության և Հայաստանում ռազմական ավիացիայի հիմնադրման սրբազան գործի ակունքներում: Ցանկանում եմ հատկապես նշել 25 տարի առաջ այս օրերին իրենց պաշտոններում նշանակված և անցած 25 տարին մեր ավիացիայի կայացման գործում բացառիկ ներդրում ունեցած ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղեկալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի և համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանի վաստակը: Ուզում եմ շեշտել, որ միայն նրանց, նրանց գործընկերների, նրանց պես նվիրյալների աշխատանքով է, որ մենք այսօր գործ ունենք ոչ թե պարզապես կրթական հաստատության, այլ նորարարական կենտրոնի, գիտահենք համալսարանի իրողության հետ: Վիգեն Սարգսյանն իր խոսքում շեշտեց ռազմական կրթության առանցքային նշանակությունը պաշտպանական համակարգում: Դրա վկայությունն ու մեր առաջին մեծ հաջողությունն է Դիլիջանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, որտեղ արդեն իսկ՝ ընդունելության քննաշրջանից ամիսներ առաջ, ուսանելու ցանկություն են հայտնել շուրջ 600 դպրոցականներ: Մենք ռազմական կրթությունը դարձնելու ենք մրցակցային, ներգրավված մեր տնտեսության բոլոր ուղղություններում:

        Վիգեն Սարգսյանի խոսքով՝ հաջորդ կարևոր քայլը ռազմական համալսարանի նյութատեխնիկական բազայի բարելավմանն ուղղված աշխատանքներն են լինելու, որ արդեն իսկ ընթացքի մեջ են:

        Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, առաջին կարգի օդաչու-հրահանգիչ, գեներալ-մայոր Դանիել Բալայանն իր խոսքում նախ շնորհակալությամբ հիշեց համալսարանի երախտավորներին՝ առաջին օդաչու-ուսուցիչներին, թիկունքի անձնակազմին, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին կուրսանտների ուսուցման և պատրաստման գործում: Կարևորեց այն սերտ համագործակցությունը, որ ստեղծված է ՊՆ վարչությունների եւ ՀՀ տարբեր բուհերի հետ: Այժմ ռազմական ավիացիոն համալսարանում պատրաստվում են կուրսանտներ 12 նեղ մասնագիտությամբ: Սա համահավաք գործընթաց է, որին մասնակից են նաև ՀՀ ԶՈՒ Կ եւ ԱԿՀ, ՀՕՊ և Ավիացիայի վարչությունները: Համագործակցում ենք Վ. Սարգսյանի անվ. ռազմական համալսարանի, ԵՊՀ, ՀՊՄՀ և լեզվաբանական համալսարանների հետ:

        ԵՊՀ ռեկտոր, ՀՀ բուհական համակարգի ռեկտորների խորհրդի նախագահ Արամ Սիմոնյանն իր խոսքում մասնավորապես նշեց. Ռազմական ավիացիոն համալսարանն այսօր մեր երկրի պաշտպանության համար անհրաժեշտ մասնագետների կարևորագույն դարբնոցներից է: Կարճ ժամանակահատվածում համալսարանի կրթական ծրագրերի քանակական և որակական աճը, դիմորդների հոսքի ավելացումը, շրջանավարտների հմտությունների շարունակական բարելավումը վկայում են այս բուհում կրթության և հետազոտության կազմակերպման բարձր մակարդակի, վարչական ու դասախոսական կազմի արհեստավարժության և առհասարակ բուհի բարձր համբավի մասին: ԵՊՀ ռեկտորը հոբելյանի կապակցությամբ ռազմաավիացիոն կրթօջախի ղեկավարությանը հանձնեց ԵՊՀ ոսկեզօծ մեդալը:

        Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը: Պաշտպանության նախարարի հրամանով ռազմաավիացիոն համալսարանի ղեկավար կազմի մի շարք անդամներ ու դասախոսներ պարգևատրվեցին ՊՆ գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով:

        Այդ օրը հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց ռազմական ավիացիոն համալսարանի նորակառույց զորանոցի շենքը:



        ♦♦♦

        Ռազմաավիացիոն այս կրթօջախը ստեղծվեց ԴՕՍԱԱՖ-ի աերոակումբի հիմքի վրա, որի հիմնադիրը, այն ժամանակ դեռ գնդապետ, այժմ՝ գեներալ-մայոր Դանիել Բալայանն էր: 1990-ականների սկզբին, ազգային բանակի ռազմաօդային ուժերի կազմավորմանը զուգահեռ, կենսական նշանակության խնդիրներից մեկը դարձավ առկա ավիացիոն տեխնիկային հմտորեն տիրապետող, մասնագիտական լիարժեք կրթություն ստացած սպայական կազմի պատրաստումը: Այդ նպատակով ՊՆ ենթակայությանը հանձնված հանրապետական աերոակումբը և Արզնիի օդանավակայանը 1993թ. ապրիլի մեկից վերակազմավորվեցին՝ որպես ՀՀ ՊՆ ուսումնաավիացիոն կենտրոն,- պատմում է Դանիել Բալայանը: -Այդ ընթացքում իմ ղեկավարած հանրապետական աերոակումբը հագեցած էր ուսումնական հաստատության համար անհրաժեշտ ամեն ինչով: Մինչև Խորհրդային Միության փլուզումը, մենք ուսումնառության համար ամեն տարի շուրջ 15 կուրսանտ էինք ուղարկում միութենական տարբեր ավիացիոն ուսումնական հաստատություններ: 1990-91թթ. սկսած` մեր կուրսանտների առջև պայման էր դրվում. եթե ուզում էին շարունակել ուսումը, պետք է տվյալ երկրի, օրինակ, Ուկրաինայի, Ռուսաստանի քաղաքացիություն ընդունեին: Նրանց զգալի մասը վերադառնում էր: Սկսեցի մտածել, որ արդեն գործող այս կազմակերպությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու պահը հասունացել է: Միշտ երազել եմ, որ Հայաստանում օդաչուական ուսումնարան լինի: Համախոհներիս հետ անմիջապես գործի անցա, չնայած, որ մեծ էր շրջապատի թերահավատությունն այս նախաձեռնության հանդեպ. Երկիրը քանդվում է, իսկ այս մարդը ինչե՜ր է ծրագրում: Երբ հրամանը եղավ, մենք դեռ մտածում էինք պահպանել այն, ինչ այդ պահին ունեինք: Հաջողվեց: Քայլ առ քայլ հասանք մեր նպատակին: Մեր առաջին շրջանավարտներն այժմ զորամասի հրամանատարներ են, գնդապետներ, պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում զինված ուժերում:

        1994թ. հաստատությունն ստացավ միջին մասնագիտական ռազմական ավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարանի կարգավիճակ: Նույն թվի ապրիլ ամսից սկսեցինք թռիչքային պատրաստությունը՝ սկզբում ՄԻ-2 ուղղաթիռով, հետո՝ ՅԱԿ-52 ինքնաթիռով: Ավիացիոն ուսումնական հաստատությունը համարվում է գործող այն պահից, երբ նրա առաջին կուրսանտն ինքնուրույն թռիչք է իրականացնում: Հունիս ամսին մեր սաներից մեկը՝ այժմ էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, մայոր Պապիկյանը, կատարեց առաջին թռիչքը: Իսկ ինքնաթիռով առաջին ինքնուրույն թռիչքը հուլիս ամսին իրականացրեց մեր մյուս կուրսանտը՝ այժմ ԶՈՒ Ավիացիայի վարչության շտաբի պետի պաշտոնն զբաղեցնող գնդապետ Գագիկ Ասլանյանը:

        Հիշում է գնդապետ Գագիկ Ասլանյանը. Առաջին թռիչքս շատ վառ է տպավորվել. 1995թ. ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության և ավիացիայի օրը, հրահանգչի օգնությամբ ԷԼ-29 ինքնաթիռով թռիչք կատարեցի: Իսկ հուլիսի 12-ին արդեն ինքնուրույն թռիչք իրականացրի: Շատ լավ եմ հիշում, թե ինչպես իմ հրահանգիչը՝ Բորիս Բաբայանը, արցունքն աչքերին շնորհավորեց. Երբեք չկասկածես ուժերիդ,- ասաց: Տղաները ինձ սկսեցին ձեռքերի վրա օդ նետել, հետո գլխիվայր մոտեցրին ինքնաթիռի առջևի անիվին: Համբուրեցի անիվը՝ սա ավիատորների՝ ապահով վայրէջքի համար ինքնաթիռին մատուցվող շնորհակալությունն է:

        Մեր ուսանողական տարիները դժվարին էին, բայց ես միշտ սիրով եմ հիշում իմ կյանքի այդ ժամանակահատվածը: Այժմ մեր ռազմաավիացիոն համալսարանի ուսանողներին պատմում եմ, թե ինչ դժվարին պայմաններում էր անցնում մեր ուսումը, որ հիմա պայմաններն անհամեմատ լավ են, ու կրկնում եմ գնդապետ Բաբայանի խոսքերը. Երբեք ու ոչ մի պարագայում չկասկածեք ձեր ուժերին:

        2001թ. մայիսին ուսումնարանը դարձավ բարձրագույն ուսումնական հաստատություն` ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտ: 2005թ., ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի, այն անվանակոչվեց մարշալ Արմենակ Խանփերյանցի անվամբ: Իսկ 2016-ին ռուհը համալսարանի կարգավիճակ ստացավ:

        Ռազմական կրթօջախը տարիների ընթացքում նորոգվել և ապահովվել է ուսումնական ժամանակակից վարժասարքերով, լինգաֆոնային և համակարգչային տեխնիկայով: Ներկայիս ուսումնամեթոդական և լաբորատոր բազան այսօր բացի ավիատորներից, նաև կապի և հակաօդային պաշտպանության մասնագետներ պատրաստելու հնարավորություն է տալիս:

        Համալսարանում գործում է 4 ֆակուլտետ. ավիացիոն, կապի և հակաօդային պաշտպանության ֆակուլտետներում իրականացվում է կուրսանտների մասնագիտական, իսկ հանրակրթական առարկաների ֆակուլտետում` հումանիտար և ընդհանուր պատրաստություն:

        Երկրորդ կուրսից ֆակուլտետի կուրսանտների տեսական գիտելիքները ամրապնդվում են գործնականում: Մի-8 ուղղաթիռի և ԷԼ-29 ռազմաուսումնական ինքնաթիռի վարժասարքերը, որոնք ստեղծվել են համալսարանի ղեկավարության և ավիացիոն ֆակուլտետի սպայական անձնակազմի ջանքերով, կուրսանտներին հնարավորություն են տալիս ինքնուրույն թռիչք իրականացնել, կողմնորոշվել տեղանքում, հստակորեն համագործակցել վերգետնյա ծառայությունների հետ: Գործնական պարապմունքների ընթացքում օդաչու կուրսանտները օդ են բարձրանում նախ հրահանգչի ուղեկցությամբ, իսկ հետագայում՝ արդեն միայնակ: Ֆակուլտետում պատրաստվում են նաև ինքնաթիռների և ուղղաթիռների տեխնիկական շահագործումն ապահովող ինժեներ-մեխանիկներ, ռադիոտեխնիկներ և էլեկտրամեխանիկներ:

        Կապի ֆակուլտետում գործում է 4 ամբիոն: Կուրսանտները դասախոսների ղեկավարությամբ լաբորատոր աշխատանքների միջոցով զարգացնում են գործնական հմտությունները: Բացի այդ, նրանք յուրացնում են կապի միջոցների կիրառման, հաղորդակցություններ ընդունելու և հաղորդելու կարգը: Ֆակուլտետում մեծ ուշադրություն է դարձվում անգլերենի և համակարգչային հիմունքների ուսուցման խնդիրներին:

        Ռազմական հաջող գործողությունների իրականացումը որոշ դեպքերում անհնար է առանց օդային հուսալի պաշտպանության: Պատահական չէ, որ 2005 թվականին ռազմաավիացիոն համալսարանում կազմավորվեց նաև հակաօդային պաշտպանության ֆակուլտետը: Այստեղ կադրեր են պատրաստվում հետևյալ մասնագիտությունների գծով` միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրների, մոտակա գործողության զենիթային համալիրների, ռադիոտեղորոշման համալիրների շահագործում: Ընդ որում, կուրսանտները հնարավորություն ունեն մասնագիտական հմտություններն ու կարողությունները հղկել՝ առանց բուհի տարածքը լքելու:

        Ռազմաուսումնական հաստատության պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանի դերը բանակաշինության գործում անգնահատելի է: Հաստատության կազմավորումից մինչև օրս նա նաև գիտական խորհրդի նախագահն է: Գեներալի համոզմամբ՝ ռուհում կարևոր է երկու սկզբունք` մարդկային վերաբերմունք կուրսանտների հանդեպ և փոխվստահություն կուրսանտների և դասախոսական կազմի միջև: Այստեղ միայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներն են կարողանում ավարտին հասցնել ուսումը:

        Ուսման ավարտին, ԶՈՒ ռազմաավիացիոն զորամասերը համալրելուց հետո, ռուհի շրջանավարտներին է վերապահված մեր երկրի օդային սահմաններն անառիկ պահելու, զորքերի կապի ապահովման և հակաօդային պաշտպանության պատասխանատուների կարևոր հանձնառությունը: Նրանք իրենց արհեստավարժությունն ապացուցեցին ինչպես Արցախյան ազատամարտի ամենաթեժ տարիներին, այնպես էլ քառօրյա պատերազմի օրերին:
        http://www.hayzinvor.am/54275.html







        Comment


        • Nagorno-Karabakh Defense Army

          Comment


          • Our Army, our pride and hope. Its the only thing that gives us future.
            God bless our servicemen and women. Give us pease and prosperity.

            Comment


            • Nagorno-Karabakh Defense Army







              Comment


              • Սահմանապահները. դիմանկարներ -






                Comment





                • Police in action without identification badges

                  .

                  .
                  Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
                  Its about self interest at personal and national level often at odds with the above.
                  Great politicians pursue the National interest and small politicians personal interests

                  Comment


                  • Սահմանապահները. դիմանկարներ






                    Comment


                    • Nagorno-Karabakh Defense Army







                      Comment

                      Working...
                      X