Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

What are the borders of Nagorno-Karabakh?

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: What are the borders of Nagorno-Karabakh?

    fun fact, i was looking at google maps, and noticed it says "Artsakh" in what looks like Stepanakert


    Click image for larger version

Name:	artsakh.jpg
Views:	1
Size:	93.9 KB
ID:	538872

    Comment


    • Re: What are the borders of Nagorno-Karabakh?

      Երազում եմ, որ մի օր Ակնի մասին խոսելիս ստիպված չլինեմ փակագծում գրել Աղդամ, Վարանդայի դեպքում` Ֆիզուլի…
      25 Օգոստոսի 2012 - 16:53

      Օրեր առաջ times.am լրատվական կայքում հրապարակվել էր ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի «Հարկավոր է հանրայնացնել Արցախի որոշ բնակավայրերի հայերեն անվանումները» վերտառությամբ հոդվածը:
      Պատմական համառոտ ներածականից հետո, ռազմական փորձագետը հիշեցնում է. «Արցախի կառավարության որոշմամբ նախկին թրքանուն բնակավայրերը վաղուց է ինչ անվանափոխվել են: Այստեղ տեղին է հիշեցնել, որ նախկին Աղդամը վերանվանվել է Ակնա, նախկին Ջաբրաիլը` Ջրակն, նախկին Զանգելանը` Կովսական, նախկին Կուբաթլուն` Սանասար ավան, նախկին Լաչինը` Բերձոր, նախկին Քելբաջարը` Քարվաճառ: Սակայն մեզանում հաճախ կիրառվում են այդ բնակավայրերի նախկին` թուրքերեն անվանումները. հարց է ծագում` ինչո՞ւ: Անտեղյակության արդյունք է դա, թե իռացիոնալ վախվորածության: Առավել քան ակնհայտ է, որ իրերի նման դրությունը ուղղակիորեն սպառնում է մեր երկրի հոգեբանական–տեղեկատվական անվտանգությանը:

      Հարկ է հստակ գիտակցել. ազատագրված Արցախի որոշ բնակավայրերի նախկին թրքանուն ձևերի կիրառությունը հայաստանյան հանրային գիտակցության մեջ օտարում է այդ բնակավայրերը «մեր»-ի, «հայկական»-ի տիրույթից: Չէ՞ որ այսօր մեզանում արդեն ոչ ոք Ծաղկաձորի փոխարեն` չի ասում Դարաչիչակ, Վարդենիսի փոխարեն` Բասարգեչար: Եվ ուրեմն հարկ է բացառել այս բնակավայրերի նախկին թուրքերեն անվանումների կիրառությունը և պաշտոնական գրագրության մեջ, և լրագրության ոլորտում: Ավելին. հասարակական-պետական գործիչները, լրագրողները պետք է հանրայանացնեն այս բնակավայրերի հայերեն անվանումները: Ի վերջո հարկավոր է հարգել Արցախի կառավարության որոշումները, որոնք հիմնված են արցախահայության հավաքական կամքի վրա»:

      Դավիթ Ջամալյանը ընդգծում է նաև, որ ազատագրված տարածքների հայկական անվանումների շրջանառությունն ամրապնդելու է միջազգային հարթությունում Արցախի հայապատկան լինելու փաստը:

      Ինչպես սպասելի էր ռազմական հայ փորձագետի առաջարկ-կոչին բուռն կերպով արձագանքեցին ադրբեջանական լրատվամիջոցները: Մասնավորապես` Vesti.az-ի թղթակից Բահրամ Բատիևը (ով ի դեպ, որոշ ժամանակ անց մի մեծ հոդված էր նվիրել Գերորգի Վանյանին` կոչ անելով գնահատել այդ «թանկարժեք գանձին»:

      Հակադարձել էր. «Հայերը հրաժարվում են ընդունել «օկուպացված» տարածքների հայկական անունները» հոդվածով, որտեղ բնականաբար դրսևորել էր ադրբեջանական «փայլուն» մտաթռիչքներ` հերքելով ազատագրված տարածքների հայկական լինելու փաստը և որ մի օր պատմական «արդարությունը» հաղթելու է: Բահրամ Բատիևը չհրաժարվելով ադրբեջանական հակահայկական քարոզչությանը հատուկ մառազմից և զավեշտից, Դավիթ Ջամալյանին ակնարկում է, թե ազգանունը հայկական ծագում չունի` հորդորելով հայաֆիկացնել: Այս ամենը ծիծաղ և զայրույթ է առաջացնում, բայց հոդված գրելու շարժառիթ հանդիսացավ ոչ թե ադրբեջանական «փայլուն» մտքի հերթական արգասիքն, այլ ադրբեջանցի հոդվածագրի այս դիտարկումը.« ..да и сами армяне Армении и Нагорного Карабаха продолжают употреблять азербайджанские названия населенных пунктов, находящихся под оккупацией», հետո շարունակում է, թե գիտեն, որ վերադարձնելուն են մի օր, այդ պատճառով էլ… Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեր մասին այսպես արտահայտվեն: Ինքս իմ հոդվածներում օգտագործում եմ ազատագրված տարածքների հայկական անվանումները, բայց ցավում եմ, որ ստիպված եմ լինում փակագծի մեջ գրել ոչ հայկական տարբերակները. մի անգամ օգտագործեցի Վարանդա և շատերը չիմացան ո՞ր քաղաքի մասին է խոսքը: Ինչու ադրբեջանական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները կարող են օգտագործել «Խանքենդի» ձևակերպումն, իսկ մենք չենք կարող ասել.«Արցախում….»: Որպես լրագրող, երազում եմ, որ մի օր Ակնի մասին խոսելիս ստիպված չլինեմ փակագծում գրել Աղդամ, Վարանդայի դեպքում` Ֆիզուլի…որպես ընթերցող էլ` կարդալ ու տեսնել…

      Մարիամ Պետրոսյան


      HayNews.am

      Comment


      • Re: What are the borders of Nagorno-Karabakh?

        Քարվաճառ քաղաքը զինանշան ունեցավ
        13.Մարտ.2013


        Քարվաճառ քաղաքն ունեցավ իր զինանշանը:

        Զինանշանի կենտրոնում վահանն է, որի վրա պատկերված է միջնաբերդ, ինչը խորհրդանշում է քաղաքի կարգախոսը` «Քարվաճառը հայոց միջնաբերդ է»: Այն ընկած է կանաչ բլուրների և կապույտ երկնքի մեջ, ինչը բացի քաղաքի շրջակա տեղանքը, խորհրդանշում է նաև խաղաղ բարգավաճումը:

        Զինանշանի վերևի մասում պարզ հնգագմբեթ քարե թագն է, ինչը խորհրդանշում է քաղաքի կարգավիճակը: Վահանի ձախ կողմում Աստծո բանբեր Ամբրիելն է, որը նաև պաշտպանության և հաղորդակցման հրեշտակն է: Նրա ձեռքում ներքև պահած սուրն է, որը խորհրդանշում է Աստծո հովանավորությունը և խաղաղության ձգտումն, ինչպես նաև` ցանկացած պահի հակառակորդին դիմակայելու պատրաստականությունը:

        Վահանի աջ կողմում պատկերված արծիվը խորհրդանշում է ուժ և իմաստություն: Զինանշանի ստորին հատվածում երկաթագիր տառերով գրված է' «ՔԱՐՎԱՃԱՌ»:

        Զինանշանի հեղինակը Քարվաճառի բնակիչ, Քարվաճառի դպրոցի պատմության ուսուցիչ Դավիթ Եղիազարյանն է:

        Comment


        • Re: What are the borders of Nagorno-Karabakh?

          Դավիթ Ջամալյան. «Քարվաճառը հայոց պետականության ողնաշարն է»
          01.Մարտ.2013


          «Քարվաճառի շրջանը հայոց պետականության ողնաշարն է: Եւ փառք Աստծո, մենք այսօր այստեղ տեսնում ենք կյանք, տեսնում ենք ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ: Միեւնույն ժամանակ, ցավոք, տեսնում ենք նաեւ վիթխարի տեսանելի եւ անտեսանելի խնդիրներ: Մենք մեր բոլոր ռեսուրսները պետք է ներդնենք, որ կայացնենք խաղաղ կյանքն այս տարածաշրջանում»: Այս մասին Times.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Վերջինս նկարահանող խմբի հետ այս օրերին Քարվաճառի շրջանում է' տարածքի մասին նյութեր պատրաստելու եւ հանրությանը ներկայացնելու համար:

          «Չունենալ, չբնակեցնել Քարվաճառը նշանակում է՝ հարվածի տակ դնել հայոց պետականությունը լայն առումով: Այս համատեքստում շատ կարեւոր է, որ երեւանյան լսարանը քաջատեղյակ լինի քարվաճառյան իրողություններին: Ինչու՞, որովհետեւ, այնուամենային, թերեւս անտեղյակության պատճառով ու բանակցային նախորդ գործընթացից մնացած ինչ-որ իներցիայով ժողովրդի մեջ դեռ կա տեսակետ, թե այստեղ ամեն ինչ ժամանակավոր է, ու վաղ թե ուշ այս տարաքծները հանձնվելու են»: Ըստ փորձագետի, չնայած կյանքն այստեղ շատ բարդ ու դժվար, բայց այնուամենայնիվ, կայանում է, եւ տարածք հանձնելու մասին այսօր կարող են խոսել միայն ծայրահեղականները:

          «Շատ կարեւոր է, որ երեւանյան լսարանի համար անընդհատ տիրապետող լինեն Քարվաճառից եկող լուրերը: Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ Քարվաճառը մեր մի մասն է, սա էլ է հայրենիք, եւ այնքան ամուր հայրենիք է, որքան Կապանը, Գյումրին, Ալավերդին: Եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, քիչ թե շատ հանրային կերպար դրան պիտի նպաստի, մենք էլ մեր ձեւով ենք փորձում դրան նպաստել», այցի նպատակները ձեւակերպելով' նշեց Դ. Ջամալյանը:

          Մինչեւ Քարվաճառ քաղաքն այցելելը խումբը եղել է Նոր Կարաչինար, Նոր Խարխափուտ, Քնարավան եւ Եղեգնուտ համայնքներում:

          «Այստեղ մենք տեսանք նոր կառուցված դպրոցներ, զգացվում է, որ այստեղ ներդրում է եղել: Կյանքը կազմակերպելու, ենթակառուցվածքները կազմակերպելու համար ահագին միջոցներ են ծախսվել, բայց որքան ծախսվել է, մի տասնապատիկ անգամ էլ դեռ անելիք կա: Եւ սա այն դեպքն է, երբ չպետք է ամեն ինչ թողնել պետության հույսին, հանրային ամենատարբեր կառույցներ կարող են իրենց նպաստը բերել: Գիտեմ, օրինակ, որ շատ տարբեր ժամանակներում մարդիկ գրքահավաքներ են կազմակերպում: Մարդիկ կարող են ինչ-որ բանով օգնել եւ օգնում են: Շատ ողջունելի է, որ չորս գյուղ մեր պետականության ամենակարեւոր հատվածում կայացել է, բայց անելիք դեռ շատ կա»:

          Ըստ ռազմական փորձագետի' առաջնային է մեր հանրային ընկալումներում վերջնականապես արմատախիլ անել ինչ-որ բան զիջելու գաղափարը:

          «Այդպիսով մենք մեր ռազմաքաղաքական ղեկավարության թիկունքը պինդ կպահենք: Դա այն լրջագույն գործոնն է, որը կարող է օգտագործել ամենադժվարին բանակցային պահին: Քանի որ ամեն ինչին կարելի է կուլ գնալ, շատուշատ փաստարկներ կան, որ կարող են չգործել բանակցային դժվարին պահերին, բայց այն փաստարկը, որ ժողովուրդը դեմ է որեւէ տարածք հանձնելուն, ամենահզորն է ու ամենաընկալելին»:

          Դավիթ Ջամալյանի համոզմամբ' այս առումով մենք հաստատ շատ լուրջ հաջողություններ ունենք, եւ շատ քչերն են այսօր մտածում ազատագրված տարածքի որեւէ հատվածի հանձնման մասին: Փորձագետը համոզված է նաեւ, որ այսօրվա իշխանությունը հող հանձնող իշխանությունի չէ: «Ես դա հաստատ եմ ասում: Այլ խնդիր է, որ տարածքը դանդաղ է զարգանում, միգուցե այդտեղ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան, բայց որ այս իշխանությունը հող չի հանձնելու, դա հաստատ է:
          Արցախի ղեկավարությունն էլ բավականին կտրուկ ու հստակ ասել է, որ որեւէ տարածք չի հանձնվելու, եւ ՀՀ իշխանությունն էլ հաճախ հղում է անում հենց այդ դիրքորոշմանը: Սա հաջողված դիվանագիտական կոմբինացիա է», ամփոփեց փորձագետը:

          Թամարա Գրիգորյան

          Comment

          Working...
          X