Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

The Struggle in Javakhk

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: The Struggle in Javakhk

    Ջավախք հայրենակցական միության հայտարարությունը Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ

    May 2, 2016


    Սույն թվականի ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր խնջույք էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում:

    Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց: Չնայած դրան, կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և ոստիկանական տեղամաս է տարել բազմաթիվ հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց Ցեղասպանության հասցեին: Կատարվածը խիստ հուզել է ջավախքահայությանը:

    Մենք գտնում ենք, որ բարեկամ երկրում տեղի հայության նկատմամբ իշխանության ներկայացուցիչների նման վարքագիծն անընդունելի է: Հույս ենք հայտնում, որ կատարվածի մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, որը և կհարթի այդ տգեղ միջադեպը:

    - See more at: http://analitik.am/news/view/303404#....m9kdINmY.dpuf

    Comment


    • Re: The Struggle in Javakhk

      1 / Հունիս / 2016

      Հայերի եւ վրացիների միջեւ միջադեպի հետքերով. Յուրի Վարդանյանը վերջապես այցելել է Ախալցխա

      http://lratvakan.am/?p=66196&l=am/ha...lel+e+axalcxa+

      Հայերի եւ վրացիների միջեւ միջադեպի հետքերով. Յուրի Վարդանյանը վերջապես այցելել է Ախալցխա
      Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանն այցելել է Ախալցխա՝ պարզելու ապրիլի 23-ին հայ եւ վրացի երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
      Վրաստանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգի հիմնական թեման եղել է 2016թ. ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերն ազգությամբ հայ եւ վրացի երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ստեղծված իրավիճակի քննարկումը։
      Դեսպան Վարդանյանն իր մտահոգությունն է հայտնել նահանգապետին եւ հույս հայտնել, որ միջադեպերի մեղավորներն արժանի պատիժ կստանան, հստակ քայլեր կձեռնարկվեն նման միջադեպերը հետագայում բացառելու ուղղությամբ։
      Նահանգապետ Մաչուտաձեն նշել է, որ իր անմիջական վերահսկողության տակ կպահի միջադեպի առնչությամբ հարուցված երկու քրեական գործի ընթացքը եւ զարգացումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի հայկական կողմին:
      Այցի ընթացքում դեսպան Յուրի Վարդանյանն այցելել է նաեւ Ախալքալաք, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի, Ախալքալաքի շրջանի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանի եւ շրջանի վարչության նախագահի տեղակալ Հարություն Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ջավախքի տարածաշրջանի հայ ազգաբնակչությանը հուզող հարցերի լայն շրջանակ:
      Դեսպան Վարդանյանը ընդգծել է համայնքային կյանքի ակտիվացման համար հետեւողական քայլերի ձեռնարկման, համատեղ ծրագրերի մշակման անհրաժեշտությունը: Ապրիլի 23-ի դեպքերի համատեքստում դեսպան Վարդանյանը ներկայացրել է այս կապակցությամբ ունեցած իր հանդիպումների եւ հեռախոսազրույցների որոշ մանրամասներ:
      Ախալքալաք այցի շրջանակներում ՀՀ դեսպանը այցելել է նաեւ Սուրբ Խաչ հայկական եկեղեցի:
      Հիշեցնենք, որ Ջավախք հայրենակցական միությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ: Ըստ հայտարարության՝ ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխեւ եւ Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ՝ կրակ վառելու եւ այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարեւան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, որոնք խնջույք էին կազմակերպել եւ գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը՝ վրաց երիտասարդները կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց:

      Comment


      • Re: The Struggle in Javakhk

        Somebody is trying to protect secrets.

        Murderer of Armenian family in Javakhk commits suicide
        12:37 • 04.09.16



        Nodar A., who was charged withxmurderingxa 37-year-old woman and her three children in the village of Vachian on July 10, committed suicide in his prison cell on August 27.

        “We have heard he committed suicide in the Gldan prison, but we do not know anything about the details,” local resident Ruzanna S. told Tert.am.

        http://www.tert.am/en/news/2016/09/04/Vachian/2123353
        x
        Hayastan or Bust.

        Comment


        • Re: The Struggle in Javakhk

          7-8 հայի արգելված է մտնել Վրաստան
          Առավոտ , 29.09.2016

          Առավոտ թերթը գրում է. Վրաստանում, թեեւ նախընտրական շրջան է եւ թվում է, թե շատ խնդիրներ պետք է լուծում ստանային, ինչպես խոստացել էին վրացական իշխանության վերին օղակների ներկայացուցիչներ, օրինակ` անձամբ Բիձինա Իվանիշվիլին, սակայն ջավախահայության խնդիրներն, ընդհակառակը, ավելի մեծ ծավալների են հասնում:

          Այդ է պատճառը, որ Ախալքալաքի մի շարք հասարակական կազմակերպություններ ահազանգում են, թե ջավախահայությանը հուզող հիմնական խնդիրների, այն է՝ ազգային-քաղաքական, կրթական եւ հոգեւոր-մշակութային հարցերի լուծման մասով չեն նկատվել դրական տեղաշարժեր: Ավելին, նշյալ զգայուն ոլորտներում բազմաթիվ հիմնահարցեր խորանալով դարձել են նոր անհանգստությունների եւ հուզումների պատճառ:

          Օրինակ, հաշվետու շրջանում արգելվեցին ՀՀ-ից մինչ այդ ներմուծվող այբբենարանները, մայրենի լեզվի եւ հայ գրականության դասագրքերը, եւ Ջավախքի բոլոր շրջանների հայ աշակերտներն արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ զրկված են անգամ այդ դասագրքերից:

          Հավելենք նաեւ, որ Վրաստանում գործում է նաեւ սեւ ցուցակ, համաձայն որի` շուրջ 8 հայ գործիչների մուտքը Վրաստան առանց որեւէ հիմնավորման արգելվում է: Aravot.am-ը Ջավախք հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանից հետաքրքրվեց սա ի՞նչ քաղաքականություն է, ինչո՞ւ մեր այսպես կոչված բարեկամ երկրի հետ նման խնդիրներ են ծագում ու ավելի խորանում: Նա արձագանքեց. Ես նման տեղեկություն չունեմ, որ նախընտրական շրջանում այբբենարաններ են տարել Վրաստան եւ արգելքի հանդիպել: Բայց այդ խնդիրն, ընդհանրապես, գոյություն ունի: ՀՀ սփյուռքի նախարարությունը Վրաստանի կրթության նախարարության հետ համատեղ պետք է խնդիրը քննարկեին ու կարողանային հասնել մի ընդհանուր վիճակի, որ հայատառ գրականությունը եւ դասագրքերը անարգել տեղափոխեին Վրաստանի հայկական դպրոցներ:

          Տարիներ շարունակ այդ դասագրքերը մեծ դժվարությամբ են հասնում Վրաստանի հայկական դպրոցներին: Վերջին` նախընտրական շրջանի մասին չունեմ տեղեկություն, թե գրքեր են տեղափոխվել ու արգելքի հանդիպել, բայց եթե տանեին, իսկապես արգելքի կհանդիպեին:

          Պատճառներից պարոն Գրիգորյան առանձնացրեց կազմակերպական խնդիրներն ու վրացական կողմի պահանջները. Վրաստանի իշխանությունները շահագրգռված չեն հայատառ գրականության մուտքով: Վերջին անգամ մեկ տարի ուշացումով Սփյուռքի նախարարությունը կարողացավ դասագրքերի որոշակի խմբաքանակ ուղարկել Վրաստանի հայկական դպրոցներ: Վրաստանի կրթության նախարարությունը պահանջում է, որ հայկական դպրոցների համար դասագրքերն իրենք թարգմանեին, որոնք կհամապատասխանեին իրենց կրթական ծրագրերին: Բայց իրենց թարգմանած գրականությունը բազում տառասխալներ ուներ եւ անհասկանալի ու անգրագետ ձեւակերպումներով էր: Կար պայմանավորվածություն, որ պետք է հայ- վրացական հանձնաժողով ստեղծվեր, որ հայ մասնագետ ներգրավվեր, եւ թարգմանությունը կատարվեր պատշաճ մակարդակով:

          Դառնալով սեւ ցուցակին` Ջավախք հիմնադրամի նախագահը թվարկեց, թե ում է այս պահի դրությամբ արգելված մուտք գործել Վրաստան. Այդ արգելքը գոյություն ունի յոթ-ութ անձի դեպքում, այն պահպանվում է: Նրանք են` Շիրակ Թորոսյանը, Ստեփան Մարգարյանը, Հովհաննես Այվազյանը, Սամվել Կարապետյանը, պատմաբան Վահե Սարգսյանը, Երկիր միության նախագահ Սեւակ Արծրունին: Մեր ԱԳՆ-ն հավաստիացնում է, որ բարձրացնում է այդ հարցը, բայց սայլը տեղից չի շարժվում եւ այդ մարդկանց` Վրաստան մուտք գործելու արգելքը պահպանվում է: Վերջերս նաեւ սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին էին արգելել մուտք գործել, բայց իմ տեղեկություններով` հիմա նա կարողանում է մուտք գործել:
          Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

          Comment

          Working...
          X