Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

The Struggle in Javakhk

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Հայտնի է Սամցխե-Ջավախքում տեղական ընտրությունների ժամանակ հաղթած քաղաքապետների ցուցակը
    22.10.2017


    Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների համաձայն Սամցխե-Ջավախքում հաղթել է իշխող կուսակցությունը, հաղորդում է Akhaltskha.net.-ը: Ամբողջ Վրաստան տարածքով բարձր ձայներ ստացած քաղաքական կուսակցությունների առաջին հնգյակը հետեւյալն է՝

    «Վրացական երազանք` Դեմոկրատական Վրաստան »- 55.69%

    «Միասնական ազգային շարժում» — 16.99%

    «Բաքրաձե, Ուգուլավա — Եվրոպական Վրաստան» — 10.51%

    «Վրաստանի հայրենասերների դաշինք» — 6,54%

    «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն» — 3.28%

    Սամցխե-Ջավախքի 5 շրջաններում ընտրված քաղաքապետների ցանկը հետեւյալն է․

    Ախալցխա — Զազա Մելիքիձե — 69.24%

    Ախալքալաք — Յուրի Անանյան 58.62%

    Նինոծմինդա – Անիվարդ Մոսոյան-75.35%

    Ադիգենի — Զաքարիա Էնդելաձե 60.51%

    Ասպինձա — Ռոստոմ Մագրաքվելիձե- 56.4

    Ինչ վերաբերում է Բորժոմիի քաղաքապետարանին, ապա այնտեղ հավանաբար երկրորդ փուլ է լինելու: Պայքարը կընթանա «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Լեւան Լիպարտի և «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության թեկնածու Զազա Չաչանիձեի միջև:

    Ախալցխայի շրջանից նախնական տվյալներով քաղաքապետարանի կազմի մեջ անցել է 6 հայազգի մաժորիտար պատգամավոր։ Մոտակա ժամանակներս պարզ կդառնա նաեւ ցուցակով ընտրված պատգամավորների ցանկը։

    Comment


    • Թուրքերն Ախալքալաքի հայաբնակ գյուղից խոշոր եղջերավոր անասուններ են գողացել ու տարել Թուրքիա. գյուղի բնակիչները փակել են Ախալքալաք-Թուրքիա ճանապարհը

      06.11.17



      Նոյեմբերի 6-ի գիշերը վրաց-թուրքական սահմանամերձ հայաբնակ գյուղից ազգությամբ թուրքերը խոշոր եղջերավոր անասուն են գողացել ու անցկացրել սահմանից այն կողմ։

      Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի հայաբնակ Դադեշ և հարակից գյուղերի համայնքապետ Զարզանդ Կուջոյանը։

      «Այսօր առավոտյան երկու ընտանիք առավոտյան սովորության համաձայն գնացել են իրենց տներին կից անասնագոմ և նկատել են, որ խոշոր եղջերավոր անասուններն ու մեկ ձի չկա։ Երկու ընտանիքից 21 անասուն են գողացել։ Անասունների ոտնահետքերը տարել են դեպի Թուրքիայի սահման։ Գնացինք դեպի այդ կողմ և ճանապարհին հայտնաբերեցինք 7 անասունի, մնացածը անցկացվել էին սահմանից այն կողմ»,-ասաց համայնքապետը։

      Նրա տեղեկացմամբ առավոտյան դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները,Ախալքալաքի ոստիկանապետ Նուկրի Խուցիշվիլին, ով բնակիչներին խոստացել է ամեն գնով բացահայտել գողությունը.«Գյուղացու համար կարևոր է իր ունեցվածքը։ Ոստիկանապետի գլխավորությամբ բանակցություններ վարվեցին թուրք սահմանապահների հետ,նրանք եկան այն տեղանքը,որտեղից ակնհայտ էր,որ անասուններին տարել են սահմանից այն կողմ,ինչն ապացուցվեց։ Թուրք սահմանապահները ժամանակ խնդրեցին մինչև առավոտ և ասացին, որ տեսախցիկներ կան տեղադրված իրենց սահմանում,այդ կերպ կողոպուտն իրականացնողներին պարզելը հեշտ է»։

      Հարցին,թե տեղից ընտրված ազգությամբ հայ պատգամավորներն ի՞նչ քայլեր են արել,կամ արդյոք ժամանել են Դադեշ,Զարզանդ Կուջոյանն ասաց,որ հետևել են ընթացքին և վաղը կայցելեն գյուղ։

      Թե ի՞նչ քայլեր են արել տեղաբնակները,Կուջոյանն ասաց,որ պահանջել են բացահայտել գողությունը.«Բացի այդ,պատկան մարմինների ուշադրությունը խնդրի վրա սևեռելու համար տեղի բնակիչները փակել էին Ախալքալաք-Թուրքիա միջպետական ճանապարհը։Նշված վայր էին այցելել պատկան մարմիններ»։

      Կուջոյանն ասաց,որ առավոտյան տեղի իշխանության ներկայացուցիչները,իրավապահ մարմինները կրկին այցելելու են գյուղ,այդ ընթացքում էլ կտեղեկանան,թե ինչ է պարզել թուրքական կողմը։



      Բեթղեհեմ Արաբյան

      Comment


        • Այն, ինչը որպես պանթուրքիստական նախագիծ չհաջողվեց անել Ցեղասպանության ժամանակ, թուրքերը հիմա Ջավախքում անում են առանց պատերազմի. Է. Այվազյան

        08.11.17



        Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է Ջավախքում թուրքերի և ադրբեջանցիների ներկայության շնորհիվ ժողովրդագրական պատկերի փոփոխություններին: Ըստ վերլուծաբանի՝ թուրքերը ոչ միայն Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծին կից սրճարաններ, ռեստորաններ, ենթակառուցվածքներ ու հարակից տարածքներում մզկիթներ են կառուցում, այլև հասարակաց տներ, որոնք ապահովում են թուրք-ադրբեջանական կայուն ու օրըստօրե ավելացող ներհոսք:

        - Պարոն Այվազյան, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, ըստ փորձագետների ոչ միայն Բեռլինյան պատ է դարձել Ջավախքի ու Հայաստանի միջև, այլև նկատելիորեն աշխուժացրել է հայաբնակ Ջավախքում թուրք-ադրբեջանական ներկայությունը, ինչը սպառնում է մոտակա տարիներին նաև ժողովրդագրական պատկեր փոխել: Համաձա՞յն եք գնահատականների հետ:

        - Բեռլինյան պատի առումով՝ ոչ, բայց, այո, թուրքերն ու ադրբեջանցիները, որոնք գնալով ավելանում են, ձգտում են նրան, որ Ջավախքը թուրքացվի: Սա է հիմնական վտանգը, քանի որ Հայաստանի հյուսիսային սահմանով Հայաստանի ելքը դեպի արտաքին աշխարհ սա է, գիտեք՝ մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից Ադրբեջանը, և Իրանի սահմանին մենք ևս ունենք 10-15 միլիոնանոց թուրքական բնակչություն, փաստացի, իրենք ուզում են շրջափակման մեջ վերցնել Հայաստանի Հանրապետությունը: Սա իրենց քաղաքականությունն է, և այն, ինչն իրենց չհաջողվեց որպես պանթուրքիստական ծրագիր իրականացնել Ցեղասպանության ժամանակ, հիմա առանց պատերազմի տնտեսական նախագծերով ուզում են իրենց ներկայությունն ավելացնել Ջավախքում ու էդպես միանալով մի հատ փոքրիկ միջանցք ստեղծել: Տնտեսական, հիմնականում տնտեսական էքսպանսիա է սա:

        -Նաև նշվում է, որ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղուն կից ենթակառուցվածքներ են ստեղծում, ռեստորանների, սրճարաններ կառուցում ներդրումներ:

        -Ինչո՞ւ միայն սրճարաններ, նաև հասարակաց տներ, իրենց մոտ արգելված է, և, ցավով եմ նշում, իրենք իրենց վայելքների համար գալիս են մեր շրջան ու իրենց այդ ողջ բիզնես ինդուստրիան լցրել են մեր մոտ: Ոչ միայն մեր շրջան. Բաթումն էլ վերածվել է մի մեծ միջանցքի, որն իրենց համար ապահովում է կայուն ու օրեցօր ավելացող ներհոսք:

        -Իսկ մարդկանց ուժով ազգերի ժողովրդագրական պատկերը Ձեր հայացքով՝ ինչպե՞ս է փոխվել, առաջ ի՞նչ հարաբերակցություն էր թուրքերի, ադրբեջանցիների հայերի ու վրացիների, հիմա՝ ինչ:

        - Օրինակ՝ Ախալցխեի շրջանում, գիտեք, թուրք մցխեթցիներ կան, մահմեդականներ, որոնց Ստալինի ժամանակ աքսորել էին: Հետո նրանց մի մասը վերադարձավ և հիմա իրենց ներկայությունը Ախալցխայում կազմում է շուրջ հարյուր մարդ: Այնպես որ, ասել, թե շատ մեծ է թվաքանակը, ոչ, բայց թաղամասերում, որտեղ իրենք են բնակեցված, անընդհատ Ադրբեջանից ու Թուրքիայից օգնություն է գալիս: Օրինակ՝ երկու տարի առաջ Թուրքիան իրենց նվիրեց մեղվի փեթակներ, և դրանց բոլորի վրա կարելի էր տեսնել թուրքական փոքրիկ դրոշակներ: Դա երևացող մասն է, բայց իրականում իրենց շատ են օգնում անասնապահությունը, հողագործությունը զարգացնելու անվան տակ: Իրենց մամուլն էլ կարդալով կարելի է տեսնել, թե ինչպես անընդհատ խրախուսում են վերադառնալ Ախալցխա՝ խոստանալով ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական աջակցություն: Այսինքն՝ իրենց նպատակն է, որ Սամցխե Ջավախքում անպայման իրենց ներկայությունն ավելանա:

        - Ո՞րն է իրենց նպատակը՝ Հայաստանն օղակման մեջ պահելը, թե նաև վրացական հողերը զավթելը:

        - Իրականում ժամանակները, երբ պատերազմով ինչ-որ բան էին զավթում, անցել են, հիմա իրականում ամեն ինչ որոշում է տնտեսության հզորությունը. եթե իրենք ներդրումներ են անում, տներ կառուցում, մզկիթներ: Այստեղ հիմա բազմաթիվ մզկիթներ կան կառուցվել, վերականգնվել և իրենց հոգևոր ներկայությունը ևս Ջավախքում ամրապնդվել է: Խոսքը տեղացի մահմեդականների մասին է, որոնք շատ սերտ կապեր ունեն Թուրքիայի հետ: Մյուս կողմը, գիտեք, Բաթումին է: Այսինքն՝ այդ՝ Ադիգենի շրջանը Ջավախքի մեջ է, իհարկե, բայց Ջավախքի ու Աջարիայի մեջտեղում, մի փոքրիկ հատված է, որտեղ արդեն իսկ մահմեդական բնակչություն է, մնացել են Ախալցխան, Ախալքալաքը և Նինոծմինդան և, երևի թե, այստեղ էլ նպատակը նույնն է: Շատ մեծ է հավանականությունը, որ այս երկաթգծի կառուցումով շատ շուտով նոր ադրբեջանական ու թուրքեր կավելանան:

        -Իսկ իրենց հայաբնակ բնակչության նկատմամբ ագրեսի՞վ են պահում: Գիտեմ, որ անասուններ են գողանում, նման դեպքերը շատացե՞լ են, հնարավոր է, որ հատկապես երկաթգծի կառուցումից հետո ավելանան։

        - Այդ անասունները, որ գողանում են, հիմնականում, Ախալքալաքի շրջանում են նման դեպքեր գրանցվում: Բայց դա չէի ասի, որ ավելի շատ կապված է թուրքական ներկայության հետ: Ավելի շատ, կարծում եմ, որ սահմանները նորմալ չեն վերահսկվում և, դա առաջին դեպքը չէ. մի քանի տարի առաջ ևս ականատես եղանք, թե ինչպես Ջավախքից բազմաթիվ անասուններ են գողացել, անցկացրել սահմանով Թուրքիա:

        - Իսկ վրացիներն իրենց երկրում դեմոգրաֆիական պատկերի այս փոփոխությանն ինչպես են արձագանքում: Վտանգներ տեսնո՞ւմ են:

        - Վրաց հասարակության մեջ այդ գիտակցությունը նոր-նոր է արթնանում, բայց հիմնականում այն այդ կարգի չի հասունացել, նրանք շատ խորը չեն գիտակցում, բայց, այո, կան դժգոհություններ, որ անընդհատ թուրքական հոսք կա ու այն ավելանում է:

        -Նշեցիք՝ Թուրքիան ու Ադրբեջանը ինչ ծրագրեր են իրականացնում, իսկ Հայաստանի իշխանություններից այս առումով ի՞նչ եք ակնկալում: Նախ, ասեք՝ ինչ է արվում:

        -Մենք մեկ անգամ չէ, որ Հայաստանի իշխանություններին կոչ ենք արել՝ վարել նույն քաղաքականությունը, ինչ Թուրքիան ու Ադրբեջանն են ուզում իրականացնել: Մեզ պետք է տնտեսապես ամրապնդել այդ շրջանը, քանի որ միայն այդպես է դա հնարավոր անել՝ ամրապնդել տնտեսապես: Այսինքն՝ մարդիկ իրենց ապահով զգան, ավելի լավ պայմաններ ունենան, որ մարդիկ չարտագաղթեն: Իսկ հայերի արտագաղթը շատ ահավոր է լինելու՝ թե՛ հայերի, Հայաստանի, և թե՛ Վրաստանի համար, քանի որ սխալ է կարծել, որ հայերի տեղը վրացիներն են զբաղեցնելու: Ցավոք, վրացիները չունեն այդ մարդկային ռեսուրսը, որ հայը գնա ու քրիստոնյա վրացին գա իր տեղը բնակվի Ջավախքում: Այս տեղը լրացնելու են մահմեդական թուրքերը: Ուստի սա թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի ազգային անվտանգության հարց է: Դրա համար, Հայաստանը պետք է կարողանա տնտեսական հզոր ծրագրեր իրականացնել Ջավախքում։

        - Օրինաչա՞փ եք համարում, որ Հայաստանը դուրս մնաց Բաքու–Թբիլիսի–Կարս նախագծից:

        -Գիտեք՝ Ադրբեջանն ամեն կերպ ձգտում էր դրան, դա հասկանալի է, բայց մյուս կողմից, իրենք ավելի խոցելի են դառնում: Այսինքն՝ նման դեպքում, եթե Աստված մի արասցե, պատերազմական իրավիճակ լինի Ադրբեջանի ու Հայաստանի միջև, շատ հեշտ Հայաստանը կարող է խոցել թե՛ Բաքու-Թբիլիսի–Ջեյհանը, թե՛ այս երկաթգիծը Ադրբեջանի տարածքում. կրկնում եմ՝ Ադրբեջանի, որովհետև Վրաստանը բարեկամ ու դաշնակից պետություն է:



        Անուշ Դաշտենց

        Comment


        • Ձերբակալություններ Ջավախքում. մարդիկ բողոքում են կասկածելի հաստատությունների դեմ

          11/11/2017


          Ախալցխայում թուրքական սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով ձերբակալված երիտասարդների բարեկամներն ու ծանոթները նոյեմբերի 10-ին բողոքի ցույց էին կազմակերպել:

          Ինչպես հայտնում է jnews.ge-ն, նրանք պահանջում են փակել նման հաստատությունները, որոնք նպաստում են մարմնավաճառությանը: «Տավառնի» կայարանումում գտնվող թուրքական սրճարանի մոտ հավաքվել էին տասնյակ մարդիկ: Բողոքողները ասում են, որ քաղաքում նման հաստատություններ շատ կան, որտեղ զբաղվում են ոչ թե բիզնեսով, այլ մարմնավաճառությամբ:

          «Մենք ուզում ենք, որ այդպիսի բարերը փակվեն, մեր երեխաներն ու ապագա սերունդը մեծանում է: Չի կարելի այս բոլոր «հասարակաց տները» բարեր անվանել», – ասում է բողոքի մասնակիցը:

          Նոյեմբերի 10-ի երեկոյան տասնյակ ավտոմեքեններ ազդանշաններ տալով երթևեկում էին Ախալցխայում, ի նշան բողոքի:

          Հատկանշական է, որ Սամցխե-Ջավախքի Ախալցիխե քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցները օպերատիվ-քննչական գործողության հետևանքով ձերբակալել են 1958 թ.-ին ծնված Մ.Ի-ին, մարմնավաճառությամբ զբաղվելու տեղ տրամադրելու մեղադրանքով:



          Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվության, պարզվել է, որ մեղադրյալը թուրքական բարում, որը ժամանակավոր գտնվում է իր տիրապետման տակ, որոշ ժամանակով գումարի դիմաց տեղ է տրամադրել մարմնավաճառությամբ զբաղվելու համար:

          Ոստիկանության բաժնի աշխատակիցները որպես վկաների հարցաքննել են բարի աշխատողներին: Հետաքննությունը իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն, որը նշանակում է «Մարմնավաճառության համար տեղի տրամադրում»:

          Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ախալցխայում ձերբակալվել են չորս երիտասարդներ: Նրանք մեղադրվում են ոստիկանության աշխատակիցներին չհնազանդվելու համար, նրանցից երեքը՝ նաև խուլիգանության մեջ, «տավառնի» կայանի սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով:

          Comment

          Working...
          X