Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Sevan

    Բնապահպան. Հայաստանի ձկնային բիզնեսը խմել է Արարատ լեռան գրեթե ողջ ջուրը


    Հուլիս 12, 2014

    Հայաստանում ձկնային բիզնեսը Արարատ լեռան գրեթե ամբողջ ջուրը խմել է: Այդ մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողներին հայտարարեց Կենսաբանական գիտությունների դոկտոր Գոհար Օգանեզովան: Նա հիշեցրեց, որ Արարատյան դաշտում արտեզյան ջրերը հավաքվում են հենց Արարատի ձյան գարնանային հալումից: Դուք գիտեք, որ Արարատից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Լեռան գագաթից ջրերը հասնում են Արարատյան դաշտ, որտեղ եւ հավաքվում են ստորգետնյա ջրերի տեսքով: Եվ այժմ այդ ոչ չափավոր ծախսումից դրանք կարող են անվերադարձ անհետանալ, - հայտարարեց Օգանեզովան:

    Թեեւ Արարատյան դաշտում ջրի պակասություն կա, սակայն այն Սեւանից բերելը խնդրի լուծում չէ, ավելացրեց Հանուն կայուն մարդկային զարգացման հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը: Հարցը պետք է այլ կերպ լուծվի եւ նախ եւ առաջ պետք է հասկանալ որքան ջուր է անհրաժեշտ Արարտյան դաշտին եւ ինչին է առաջնահերթ պետք, հայտարարեց նա:

    Հիշեցնենք, որ 2014թ. Կառավարությունը ավելացրել է ջրի առավելագույն բացթողումը 170 խմ-ի մինչեւ 270 մլն խմ՝ պատճառաբանելով երաշտային ամառով:

    Comment


    • Re: Sevan



      Սեւանում սուզակները բացահայտումներ են արել վիդեո 17:43 . 25/07/14 Սեւանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնող խումբը ներկայացրել է լճի ստորջրյա մասում բացահայտված նոր տեսարժան վայրերը: Երբ սուզորդը լողում է այնտեղ, կարծես ակվարիումի մեջ լինի: Շուրջ 20-25 մետր խորության վրա ժայռեր են գտել: Ուսումնասիրվել է նաեւ Սեւանի թերակղզու հետին մասը: Լճում բուսական եւ կենդանական աշխարհը շատ զարգացած է: Սակայն, մյուս կողմից, բավական ծանր է լճի էկոլոգիական վիճակը: Ի դեպ, "Երկիր Մեդիայի" լրագրող Արմինե Ճաղարյանը շաբաթավերջին մեր հյուրերի հետ միասին սուզվել էր Սեւանի հատակը։ Այնտեղ կատարված բացառիկ նկարահանումները նա առավել հանգամանալից կներկայացնի վաղն առավոտյան` "Բարեւ Երկիր" ծրագրում։

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=21418
      Երկիրմեդիա

      Comment


      • Re: Sevan

        Ձեզ Սեւան չի հասնում

        Օգոստոս 2 2014

        Աշխարհի ամենատաք, ամենահանդարտ, ամենաանվտանգ, ամենաբարեբեր, ամենահամբերատար, ամենաչհասկացված, ամենաչքնաղ ջուրը: Ամենաշատ հայհոյված ջուրը, որի ափին այս եղանակին ամեն շաբաթավերջին հավաքվում է երկրում մնացած մարդկանց գրեթե կեսը:

        Ոտքը մեքենայից դնում են գետնին ու հայհոյում` քամուն, սառը ջրին, ֆանտաստիկ արեւին, ափի քարին ու հայհոյանքը բերանում՝ անցնում են մի կտոր հաց սարքելուն:

        Հետո մի հատ էլ հաց ուտելիս են հայհոյում` եզրահանգելով, որ` էսի էթալու տեղ չի, հետո` մի կտոր հացից ու մնացածից քանդուքարափ եղած, մտնում են ջուրը ու մի հատ էլ հենց էդտեղ` ջրի մեջ են ջրին հայհոյում:

        Ախր, դուք Սեւանին ճանաչո՞ւմ եք, որ հայհոյում եք:

        Քարտեզի վրա չեք էլ գտնի էդ հրաշքը, եթե կապույտով չներկեն:

        Սեւանը թերակղզին չի, ինչին դուք կղզի եք ասում, ոչ էլ Ֆլամինգոն:

        Սեւանը ճամփեզրի երկնագույն դոմիկի մոտ, ձեռքերով կետադելֆինի չափ ձուկ ցույց տվող անլվա ծովագյուղցին չի, որ վայրենի համառությամբ պնդում է, թե իր հանցավոր ձկնգողությունը առողջություն ա ծովին: Սեւանը հինգ հազար դրամանոց, անզուգարան լողափի դիստրոֆիկ կազմվածքով նայողը չի, ում համայնքի կոյուղին առանց ֆիլտրվելու լիճն է լցվում, իսկ ինքը անկեղծորեն զարմանում է, թե. Այ տա, իմալ են էտա oխմախ էրէվնցիք մտնում էսա մունդառ ջուրը:

        Ձեր իմացած Սեւանը երկու ուղղություն ունի` Քյավառի կոմի ու տռասի կոմի:

        Ձեզ չեն էլ ասել, որ էդ ձեր իմացած հիմնական հատվածներում ուղղակի հակացուցված է լողափնյա հանգիստը, որ այդտեղ ոչ միայն տհաճ է, այլ նաեւ շատ հաճախ մահացու վտանգավոր:

        Սեւանը, այո, ֆանտաստիկ լողափ էլ ունի` Արեգունու ու Սեւանի լեռնաշղթաներով պաշտպանված, անքամի, տաք ջրով ու սպիտակ ավազով, Աստվածային խաղաղությամբ, ուղղակի դա տռասից հեռու է:

        Ախր, դուք Մոթելից մինչեւ Շորժա ընկած ամբողջ տարածքին Շորժա եք ասում: Դուք ալարում եք անգամ Շորժա հասնել, էլ ուր մնաց՝ իմացած լինեք, որ դրանից էն կողմ Արտանիշ կա, Ջիլ, Ծափաթաղ, Փամբակ, Դարանակ, Արեգունի… Դուք նման եք գոյություն չունեցող մի տոհմի, որի անդամները գերադասում են Ֆուգու ձկան հենց լյարդն ու աղիքներն ուտել:

        Դուք չգիտեք, որ չի կարելի ձեր ամբողջ տարին արեւի երես չտեսած, բախտակավորված որովայնները մերկացնել ու ժամերով թրեւ գալ լեռնային արեւի բարկ ճառագայթների տակ ու պնդել, որ դա ձմռանը չհիվանդանալու լավագույն ձեւն է: Դուք չգիտեք, որ չի կարելի խորհրդային մաշված ջրային հեծանիվի վրա տասը հոգով բարձվել ու վայրենի ոռնոցներ արձակել, ուր մնաց՝ իմանաք, թե ինչ աստվածային հաճույք է Սեւանի աննման լռությունը լսելը:

        Դուք չգիտեք, որ ջրի մեջ պլաստիկ շիշ ու տոպրակ գցելը նման է նրան, որ ձեզ զոռով բենզին խմացնեն: Սեւանը ձեզ համար լրբերի հետ լեւի գնալու տեղ չի, ձեր մեկ շաբաթվա սննդի ռացիոնը մի քանի ժամում վայրենաբար լափելու տեղ չի, մեքենան այլանդակ քշելու ու ունեցածդ ամենատխմար երաժշտության դիսկը մինչեւ վերջ քոքելու տեղ չի, թաց լողազգեստով` պիտեկանտրոպային գանգուրները հպարտորեն ծածանելով, թերակղզու եկեղեցի մտնելու ու ձեզ դիտողություն անող Տեր Մինասին զկռտալով հակաճառելու տեղ չի:

        Ախր, դուք ինչ գործ ունեք Սեւանում: Դուք այնքան բան չգիտեք Սեւանի մասին, որ ձեր մնացած օրերը չեն էլ հերիքի, որ իմանաք, սովորեք:

        Սովորեք գոնե Սեւանում Սեւանին չհայհոյել:

        Մի օր համբերությունը կհատնի, կուլ կտա բոլոր հայհոյողներիդ ու ձեր` խալաթով, կրծկալով ու լաթերով լողացող կանանց, այդ ամենը տեղը տեղին կբացատրի ձեզ եւ որպես ձեր հայհոյանքի պատասխան` ափ կթքի ձեզ: ԱՂԱՍԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ

        Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/08/02/485232/

        1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

        Comment


        • Re: Sevan

          VALUE OF WATER IN OUR REGION


          A Pipeline From A Land Of Water To A Land Of Oil
          http://www.rferl.org/content/qishloq.../26520871.html
          August 08, 2014

          Iran is looking for more water and some Iranian officials believe the place to get it is from Tajikistan.

          The problem is how to get the water from Tajikistan's mountains to Iran, several hundred kilometers away.

          The head of the parliament in Iran's Khorasan Province, Mohammad Reza Mohsin, came up with a new and novel proposal and on August 6 he suggested building a pipeline.

          The plan seems a bit unrealistic but it does show Iran's determination to get water from cultural cousins in Tajikistan, because this is not the first time the subject has been raised. Not even close to the first time.

          Mohsin's idea is to get the water from Tajikistan's Lake Sarez, which is not only located in a very active seismic zone but the lake itself is the result of a major earthquake that hit the region just over 100 years ago.

          RFE/RL's Tajik Service, Ozodi, looked into the proposal and its feasibility. Ozodi found the pipeline would need to be some 600 kilometers long to reach from Khorasan to the Gorno-Badakhshan region in eastern Tajikistan.

          The distance is not the problem, the terrain is. Lake Sarez is in a remote location. The road, such as it is, that leads to Sarez is barely adequate for a car to pass and more than 20 kilometers from the lake it gives out altogether. The pipeline would require a passage 10 to 12 meters wide.

          And tremors, avalanches, and mudslides wipe out roads and paths in the region regularly.

          Ozodi spoke with Homidjon Oripov, an official in Tajikistan's energy department, who said there could still be a way to pipe water from Lake Sarez to Iran.

          Oripov noted there were plans to build the Dashtijum hydropower plant downstream from Sarez and suggested the water could enter the proposed pipeline after it spills out from the plant.

          Oripov has been negotiating water exports with Iranian officials since 2012. He told Ozodi the idea of exporting water to Iran goes back some 10 years, when an Iranian company sent a letter about water exports to Tajik President Emomali Rahmon. The Iranian government was prepared to invest $3 billion in a project to bring the water to Khorasan.

          Ozodi reported that initial proposal was scrapped, but in 2007 President Rahmon and then-Iranian President Mahmud Ahmadinejad signed an agreement on the export of water from Tajikistan to Iran. And in fact, as of the start of 2013 Tajikistan was supposed to be exporting 1 billion cubic meters of potable water to Iran.

          So far, that has not happened.

          There have been other means proposed for delivering water. Iran has previously suggested shipping it by rail and sweetened the deal by mentioning it could be an oil-for-water arrangement, and Tajikistan could certainly use the oil. There are plans for construction, starting as soon as next year, of a Turkmenistan-Afghanistan-Tajikistan railway that would run tantalizingly close to Iran's northeastern border.

          On paper, it sounds possible but there are some other factors that need to be considered. Although about one-third of Central Asia's water originates in Tajikistan's mountains, roughly half of Tajikistan's population does not have adequate access to drinking water.

          A water pipeline would then mirror the problems seen in other Central Asian countries with natural-gas export pipelines. For example, Turkmenistan and Uzbekistan export gas to Russia and China while their own populations suffer through power rationing and gas shortages.

          Tajikistan's downstream Central Asian neighbors are already apprehensive about plans to build the enormous Roghun dam in Tajikistan. These downstream countries worry that decreased water supplies from Tajikistan will devastate agriculture in the lowlands. They can be expected to raise objections to Tajikistan selling water, ultimately the region's most valuable resource, to Iran.

          -- Bruce Pannier, with contributions from Farhodi Miloh of RFE/RL's Tajik Service

          Comment


          • Re: Sevan

            The distance Vrej's article above states is 600 kilometers from the lake in Tajikistan to the Iranian site. That's about 372 miles. The distance from prudoe bay (arctic coast) to Fairbanks Alaska is 499 miles.
            The road from Fairbanks to prudoe bay (James Dalton hwy, or haul road) basically runs alongside the pipeline that transports oil from prudoe to Valdez, Alaska. This pipeline often appears above ground for many miles at a time but also disappears underground for many miles. Also also the line deviates from the road often.
            To pump crude oil is complex because of the nature of the stuff. Pumping water is far less difficult.
            That's a do-able project if the will & $ are there.
            But your primary point about the REAL VALUE of water is absolutely right.
            The world at large and most certainly Hayastan should treat the water as gold, in fact even more valuable.
            Should be of top strategic importance in our country.
            Unfortunately the elite misuse their position as you have pointed out repetedly when it comes to responsible management of Armenia's water resources.
            Both the intelligencia, general population, & diaspora need (dearly need) to come together on this (as well as other) extremely important issue and flex some resolute muscle.
            HARK

            Comment


            • Re: Sevan



              Comment


              • Re: Sevan

                Սևանից 60 տոկոսով ավելի ջուր կվերցվի, քան նախորդ տարի


                Սարգիս Հարությունյան
                Հրապարակված է՝ 14.08.2014

                Կառավարությունն այսօր որոշեց ընթացիկ տարում Սևանից վերցրել լրացուցիչ 30 միլիոն խորանարդ մետր ջուր՝ լճից ջրի բացթողնման տարեկան ծավալը հասցնելով 270 միլիոն խորանարդ մետրի:

                Ընդ որում, ինչպես այսօր Ազատությանը փոխանցեց բնապահպան Կարինե Դանիելյանը, այսօրվա որոշումը կայացնելուց առաջ կառավարությունը որևէ քննարկում չի անցկացրևել ո՛չ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովում, ո՛չ բնապահպանների հետ, ինչը պարտավոր էր անել:

                Այսօրվա որոշմամբ գործադիրը վերանայեց 2014-ի ապրիլի 23-ի իր իսկ որոշումը, ըստ որի նախատեսվում էր այս տարվա ընթացքում uևանից բաց թողնել առավելագույնը 240 միլիոն խորանարդ մետր ջուր:

                Նշեմ, որ մինչև այս տարվա փոփոխությունները, Սևանա լճի մասին օրենքի համաձայն, լճից տարեկան թույլատրվում էր բաց թողնել առավելագույնը 170 միլիոն խորանարդ մետր ջուր:

                Այսինքն՝ այսօրվա որոշմամբ Կառավարությունը մոտ 60 տոկոսով ավելի ջուր է վերցնելու Սևանից, քան նախորդ տարի:

                Գործադիրի նիստում հարցը ներկայացնում էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը. - Աննախադեպ սակավաջուր տարի էր, և արդեն հավաստի ինֆորմացիա ունենք` ոչ միայն մեր հանրապետության տարածքում: Բայց նաև հաշվի առնելով, որ Կառավարությունը աջակցություն տրամադրեց մեզ տարբեր ուղղություններով, մենք կարծում ենք, որ ոռոգման տարին օբյեկտիվորեն նորմալ կփակենք:

                Հատուկ այս հարցի համար կառավարության նիստին մասնակցող բնապահապան Կարինե Դանիելյանը դիմեց Հովիկ Աբրահամյանին. - Պարոն վարչապետ, ես հասկանում եմ, որ լուրջ խնդիր ունենք ոռոգման հետ կապված և կլիմայի փոփոխության հետ կապված, բայց դա շատ լուրջ հարված է Սևանին այսօր: Ես կխնդրեի, որ մասնագիտական լուրջ խումբ ձևավորվի, որովհետև այդ խնդիրը ամեն տարի բարձրանալու է՝ կլիմայի փոփոխության հետ կապված, և ռացիոնալ ջրօգտագործման խնդիրները համատեղ մասնագետների հետ նայենք:

                Վարչապետի արձագանքը. - Հանձնաժողովը ունենք: [Մովսիսյան] Վլադիմիր Միհրանիչն է ղեկավարում: Հարց չունենք. եթե կա դրա անհրաժեշտությունը, ստեղծենք, քննարկենք:

                Իսկ Անդրանիկ Անդրեասյանը հրապարակեց հետևյալ թվերը. - Տարին սկսել ենք` ունենալով 1900 մետր 16 սանտիմետր Սևանի մակարդակ, այսօր, իրականացնելով 240 խորանարդ մետր ջրառ արդեն, ունենք 1900 մետր 36 սանտիմետր մակարդակ:

                Կառավարության նիստից հետո, սակայն, Կարինե Դանիելյանը լրագրողներին փոխանցեց հետևյալ թվերը. - Տարին տարվա հետ են համեմատում. մինուս 10 սանտիմետր մենք արդեն ունենք անցյալ տարվա համեմատ` օգոստոս ամսվա դրությամբ: Եվ պրոգնոցը տալիս է, որ եթե այսպես շարունակվի, մենք հունվարը հունվարի հետ համեմատ կունենանք 12-14 սանտիմետր մինուս:



                Սևանի ջուրը մասնավոր ընկերության վա՞րկն է մարելու

                Այս տարվա փետրվարին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանության արժանացրեց РусГидро ընկերության դուստր ձեռնարկության՝ Միջազգային էներգետիկ կորպորացիայի ներդրումային ծրագիրը՝ նախատեսված 2014-2018 թվականների համար: Այդ ներդրումային ծրագրի շրջանակում կորպորացիան, որին պատկանում է Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների համալիրը, Ասիական զարգացման բանկից և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկից 52.3 միլիոն դոլարի վարկ է վերցրել:

                Բնապահպանները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ ապրիլի 23-ի որոշմամբ կառավարությունը առաջարկում էր մինչև 2019 թվականը թույլատրել Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողումները, և այդ ժամկետը տարօրինակ կերպով համընկնում է Միջազգային էներգետիկ կորպորացիայի վարկային պարտավորության ժամկետի հետ:

                Բնապահպանները նաև չեն բացառում, որ Սևանից ջուր բաց է թողնվում, որպեսզի ընկերությունը կարողանա ավելի շատ էլեկտրանէերգիա արտադրել և դյուրությամբ մարել իր վարկը:

                Դանիելյանը համաձայնեց Ազատության դիտարկմանը, թե դա կնպաստի, որ Սևան-Հրազդան կասկադը ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրի. - Իհարկե, զուգահեռ էլեկտրաէներգիան պետք է արտադրվի, բայց ասել, որ դրա համար են բաց թողնում, հաստատել չենք կարող: Որովհետև հիմա ոռոգման համար ջուր պետք է:

                Անդրադառնալով Միջազգային էներգետիկ կորպորացիայի վարկին` Դանիելյանն ասաց, որ Բնապահպանության նախարարի մոտ այդ խնդիրը քննարկվել է. - Իրենք ներկայացրեցին իրենց թվերը... որ իրենք երբեք հատուկ էներգետիկ նպատակներով ջուր չեն վերցրել, միայն ոռոգման ռեժիմով են աշխատել, այդ վարկը ոչ մի կապ չունի: Այդ բոլոր քննարկումները նախարարի մոտ եղան, բայց ասեմ` ՀԿ-ները մնացին իրենց կարծիքին:

                Comment


                • Re: Sevan

                  Comment


                  • Re: Sevan

                    Սեւանից բաց թողնվող ջրի քանակը կավելացվի` չնայած բնապահպանների ահազանգերին
                    14/08/14

                    Գյուղացիների, հատկապես Արարատյան դաշտի հողօգտագործողների համար էլ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի քանակը 2014-ի համար հասցնել 270 մլն խոր. մետրի: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը պարզաբանեց, որ տարին սակավաջուր է, իսկ ջրառի քանակի ավելացումը վնաս չի հասցնում Սեւանին: "Այսօրվա դրությամբ Սևանից արդեն իրականացվել է 240 մլն խմ ջրառ, այս տարեսկզբի համեմատ լճի մակարդակն ավելի է 20 սմ-ով":

                    Բնապահպան Կարինե Դանիելյանը, որ նիստին հետեւում էր, միջամտեց՝ ի պաշտպանություն Սեւանի. "Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտարարել էր, թե Սևանի մակարդակն արդեն իջել է 9 սմ-ով": Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշումը հիմնավորեց՝ ծանր նժարի վրա դնելով գյուղացիների ջրի կարիքը:

                    "Սևանի պահպանման խնդիրներն ուշադրության կենտրոնում են, բայց նաև ես չեմ կարող գյուղացիներին ջուր չտալ, որ կարողանան իրենց այգիները ոռոգել: Սակավաջուր տարի է, սա ոչ մեկիս ցանկությունը չէ": Որոշումն, անկախ տարաձայնություններից, ընդունվեց ու այսուհետ եւս Արարատյան դաշտի այգիների ծարավը կհագեցնի Սեւանի ջուրը:

                    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&...id=21712#video
                    Երկիրմեդիա

                    Comment


                    • Re: Sevan

                      Սևանի ջրի 60 տոկոսը պիտանի չէ սաղմոնազգիների՝ իշխանի ու սիգի համար. փորձագետ
                      15.08.14



                      Սևանի ողջ ծավալով ջրի 60 տոկոսը պիտանի չէ սաղմոնազգիների համար, այնտեղ կարող է ապրել կարպ, այլ ձկներ, բայց ոչ իշխան ու սիգ:

                      Այս մասին Tert.am- ին հայտնեց Բնապահպանության նախարարության մոնիտորինգի վարչության նախկին պետի տեղակալ Սեյրան Մինասյանը, ով ներկայումս աշխատում է Հայաստանի ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում:

                      2011-ին ջուրը փայլուն ցուցանիշներ ուներ, բայց հիմա սարսափելի է. 20 տոկոս ջուրը որակյալ է, 40 տոկոսը՝ միջին, բայց ընդհանուր կտրվածքով՝ Սևանի ողջ ծավալի 60 տոկոսն այլևս պիտանի չէ իշխանի ու սիգի համար։ Այդ ջրում չեն կարող ապրել սաղմոնազգիներ. արդյունքում առաջ Սևանում կար 20 000-30 000 տոննա ձուկ, հիմա՝ մի քանի հարյուր տոննա լինի, չլինի,-ասա ԳԱԱ գիտաշխատողը՝ հիմնվելով իրենց վերջին հետազոտության արդյունքների վրա:

                      Ի պատասխան հարցի, թե մշտապես լսում ենք, որ հեսա այսքան մանրաձուկ է լիճ բաց թողնվելու, Սեյրան Մինասյանն ասաց. Թող բաց թողնեն, մեկ ա՝ սատկելու են: Այդ ջրում սաղմոնազգի չի կարող ապրել:

                      Գիտնականը Սևանում ձկան վերացման երեք հիմնական պատճառ է մատնանշում, որոնցից մեկը ձկան անթիվ, անհամար, անվերահսկելի որսն է, մյուսը՝ ջրածածկ անտառի առկայությունը լճի ջրում, և՝ ջրի բացթողումները, քանի որ, ըստ գիտնականի, ջուրը միայն բարձրանալու դեպքում է ինքնամաքրվում:

                      Սևանը, որ դարերով եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական տարածքներից մեկը, Խորհրդային միությունն այդքան գումար ծախսեց Սևանի պահպանության վրա, այն կարևորում էր, և կառուցեց Արփա-Սևանը, մեր փառապանծ կառավարության շնորհիվ, մեր անկախության ժամանակահատվածում մենք բերեցինք, լիճն այս վիճակի հասցրինք,–ասաց նա:

                      Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշեց ընթացիկ տարում Սևանից վերցրել լրացուցիչ 30 միլիոն խորանարդ մետր ջուր՝ լճից ջրի բացթողնման տարեկան ծավալը հասցնելով 270 միլիոն խորանարդ մետրի:

                      Ինչպես Tert.am–ին փոխանցեց բնապահպան Կարինե Դանիելյանը, որոշումը կայացնելուց առաջ կառավարությունը որևէ քննարկում չի անցկացրել ո՛չ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովում, ո՛չ բնապահպանների հետ, ինչը պարտավոր էր:

                      Հիշեցնենք, որ մինչև այս տարվա փոփոխությունները, Սևանա լճի մասին օրենքի համաձայն, լճից տարեկան թույլատրվում էր բաց թողնել առավելագույնը 170 միլիոն խորանարդ մետր ջուր:

                      Արդյունքում՝ Սևանում լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ, իջել է 9 սանտիմետրով, ինչն իր 100 օրվա կապակցությամբ ասուլիսին չթաքցրեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։

                      Կարինե Դանիելյանը հավելեց, որ այդ ասուլիսից հետո լճի մակարդակը ևս մեկ սանտիմետրով իջել է ու այս տեմպերի դեպքում նվազումը կհասնի մինչև 14 սանտիմետրի՝ մինչև տարեվերջ:

                      Ուղղակի իրենք հիմա մի քիչ այլ թվեր են հնչեցնում, ասում են, որ իրենք 20 սանտիմետր դեռ ունեն, որովհետև իրենք տարին տարու հետ են համեմատում, մենք՝ ամիսը ամսվա,-տեղեկացրեց Կարինե Դանիելյանը:

                      Նա ընդգծեց, որ հիմա այս արձակուրդային պայմաններում փորձում են արագ աշխատանքային խումբ կազմակերպել, որպեսզի տեղում ուսումնասիրություններ կատարեն:

                      Էկո դաշինք-ի անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ կառավարությունը նման որոշումներ ընդունում է գաղտագողի, ամռան թեժ սեզոնին ու ավելացրեց. Ոչ մեկին ո՛չ հարցնում են, ո՛չ հանրային լսումներ է լինում, մենք այս մասին իմանում ենք հետին թվով, հանրությունն այդ մասին իմանում է ամենավերջինը։ Ախր սա հո միայն Սևանը չէ՞, ես բազում օրինակներ կարող եմ բերել հատկապես հանքարդյունաբերության ոլորտում, կամ ՀԷԿ-երի խնդիրը։

                      Սիլվա Ադամյանն այս փուլում իրենց՝ բնապահպանների գերխնդիրն է համարում ապացուցելը, որ 270 միլիոն խորանարդ մետր ջուրը մահացու հարված է Սևանին:

                      Սերյան Մինասյանը նշել է, որ նախ պետք է կասեցվի ընդհանրապես Սևանա լճից ջրի որևէ բացթողում և պետք է մաքրվի անպայման Սևանի հատակը։ Բացի այդ նա նշել է, որ Սևանա լճում պետք է լինեն ձկներ, որոնք պետք է սնվեն Սևանում եղած էկոհամակարգով: Սրանք կարևոր կետերն են Սևանի համար։ Սակայն կառավարությունը ձգձգում է, բացարձակ ուշադրություն չի դարձնում ո՛չ փորձագետների որոշումներին, ո՛չ հասարակական կազմակերպությունների կարծիքին,-ասաց բնապահպանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ նույնիսկ իրանական մամուլն է անդրադարձել Սևանի խնդրին, իսկ իրանահայ համայնքը բավական մտահոգված է այս հարցով։

                      Սիլվա Ադամյանը, անդրադառնալով Սևանի հատակի մաքրման ծրագրին, նշեց, որ այն մաքրվեց, երբ ջրի մակարդակը բարձրացվեց, սակայն հավելեց, որ Արամ Հարությունյանի օրոք Բնապահպանության նախարարությունը հսկայական գումարներ հատկացրեց լճի հատակի մաքրման համար, միլիոնավոր դոլարների նույնիսկ տեխնիկա բերվեց, բայց գործընթացը իրականացվել է շատ վատ։

                      Դա մի քանի միլիոն դոլարանոց սարք է։ Նույնիսկ էկոլոգիական դաշինքն առաջարկեց համայնքին տալ այդ փողերը, որպեսզի փորձի մաքրել, սակայն ԲՆ-ն իր համաձայնությունը չտվեց, այսօր կանգնել ենք փաստի առաջ,-նկատեց բնապահպանը:

                      Tert.am-ը զրուցեց նաև Սևան-Հրազդան ջրառի տնօրեն Սամվել Հովհաննիսյանի հետ, ով հայտարարեց, որ այդ 30 միլիոնը ոչ թե լրացուցիչ ջրի բացթողում է, այլ նախատեսված է Սևանի մասին օրենքով՝ ԱԺ-ի կողմից ընդունված: Պարզապես իրենք որոշակի քանակ բաց թողնելուց հետո ամեն անգամ դիմում են գործադիրին:

                      Քանի որ տարին սակավաջուր էր, դրանից հետո օրենքում փոփոխություն կատարվեց ու որոշվեց, որ պետք է վերցվի 270 մլն խորանարդ մետր ջուր, մենք վերցրել էինք 240, դիմել ենք սահմանված կարգով կառավարություն՝ ևս 25-30 միլիոն վերցնելու: Այսինքն՝ դա էդ 270 միլիոնի մեջ է,-ասաց Սամվել Հովհաննիսյանը:

                      Ստացվում է, որ այս տարվա որոշմամբ կառավարությունը մոտ 60 տոկոսով ավելի ջուր է վերցնելու Սևանից, քան նախորդ տարի:


                      Սամվել Հովհաննիսյանն այսուհանդերձ նշեց, որ օրենքով նախատեսվածից ավել ջուր չի վերցվելու, ոչ էլ կտրվի՝ պահանջելու դեպքում, թեև կա պահանջարկ: Նա հավելեց, երբ թույլատրվում էր Սևանից 270 մլն. խորանարդ մետր ջրառը, լիճն արդեն իջած էր:

                      Այսինքն՝ էդքան էլ կապ չունի, որ մենք ավել ջուր ենք վերցրել, դրա համար է իջել,-պատասխանելով բնապահպանների մեղադրանքներին՝ նշեց Սևան-Հրազդան ջրառի տնօրենը:

                      Ինչ վերաբերում է ջրի որակի վատացմանը, ապա տնօրենն անկեղծորեն խոստովանեց, որ դրա մասնագետը չէ, բայց հայտարարեց, որ Սևանում հիմա իշխան էլ կա, սիգ էլ:

                      Իսկ եթե իրենք բնապահպանները որոշել են, որ լիճ ձուկ բաց թողնեն, չի աճի, ուրեմն չի աճի,-ասաց Սամվել Հովհաննիսյանը ու հայտարարեց, որ բնապահպանները գործում են ու մտածում ինչքան վատ, էնքան լավ սկզբունքով:

                      Նա հռետորական հարց տվեց, թե վա՞տ է, որ գյուղացուն ոռոգման համար ջուր են տալիս։ Իսկ բնապահպան Սիլվա Ադամյանն այս կապակցությամբ նշում է, որ Սևանի ի ջուրը չի հասնում Արարատյան դաշտ:

                      Ջուրը ուղղակի գնում է. այն բաց են թողնում միայն մի նպատակով, որպեսզի իրենց շքեղ հյուրանոցները, զվարճանքի վայրերը չմնան ջրի տակ: Արդյունքում ջուրը գնում է դեպի Արաքս, դեպի Ադրբեջան՝ Կասպից ծով,–հայտարարեց նա։

                      Comment

                      Working...
                      X