Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Sevan

    168.am
    Նոյեմբեր 19 2016


    Իշխանի վերարտադրությունը վերականգնելու նպատակով Լիճք գետում գիտափորձ է կատարվել


    Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ-ը Սեւանի ավազան թափվող գետերում իշխանի վերարտադրությունը վերականգնելու նպատակով այս տարի իրականացրել է կարեւոր ու հետաքրիր փորձնական մի նախագիծ, որը, կարելի է ասել, եղել է հաջողված: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրեց Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ-ի ձկնաբան Անուշ Առաքելյանը, հիմնադրամի մասնագետների կողմից կատարվում են փորձարարական աշխատանքներ, որոնք թույլ կտան ընտրել Սեւանի իշխանի բնական պաշարների վերականգման առավել արդյունավետ մեթոդները:

    Այդ նպատակով Լիճք գետի ակունքում հատուկ ինկուբատոր արկղերում տեղադրվել է Սեւանի իշխանի Ամառային ենթատեսակի աչքի փուլում գտնվող շուրջ 4500 հատ ձկնկիթ:

    Մեր կողմից կատարված մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ թրթուրների շուրջ 93 տոկոսը բարեհաջող ավարտել է զարգացումը ինկուբատոր-արկղերում, որտեղից դուրս գալով՝ թրթուրները շարունակել են իրենց ինքնուրույն կյանքը գետում: Այդ ցուցանիշները համեմատության առումով բավականին բարձր են, քան բնության մեջ դրված ձկնկիթի զարգացման համապատասխան արդյունքները:

    Հաշվի առնելով վերոգրյալ հաջող փորձը՝ Հիմնադրամը բացի մանրաձկան բացթողումներից հետագայում նաև կավելացնի տեղադրվող արկղերի ու ձկնկիթների քանակները եւ կհետազոտի արդեն իսկ դուրս եկ ած թրթուրների եւ մանրաձկների կենսաբանական մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես՝ աճի տեմպերը, սննդառությունը, ինչպես նաեւ՝ նրանց բնակության միջավայրի կենսապայմանները-ներկայացրեց Անուշ Առաքելյանը:Սակայն հաջողված գիտափորձը, ըստ ձկնաբանի դիտարկման, հաջող շարունակություն կարող է ունենալ միայն Սեւան թափվող գետերի պատշաճ պահպանությունը ապահովելու դեպքում:

    Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաեւ գետերին առնչվող որոշակի խնդիրներ, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում Սեւանի իշխանի մանրաձկների բնականոն զարգացման համար: Դրանք են՝ անկառավարելի ջրառը, ինչի արդյունքում ամռանը գետերը դառնում են սակավաջուր,ապօրինի ձկնորսությունը ոչ թույլատրելի որսագործիքներով,գետերի աղտոտվածությունը կոմունալ-կենցաղային եւ գյուղատնտեսական աղբով: Գետերի էկոլոգիական վիճակի բարելավման և պահպանման նպատակով հարկավոր է առաջին հերթին մտածել բնակչության էկոլոգիական դաստիարակության և բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելու ուղղությամբ, բարձրացնել մարդկանց ինքնագիտակցությունը, ջանք չխնայել գետերի մաքրության պահպանման համար և, ընդհանրապես, պետք է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել Սևանի իշխանի բնական պաշարների վերականգնման համար,- շեշտեց հիմնադրամի ձկնաբանը:

    Խոսրով Խլղաթյան

    Comment


    • Re: Sevan

      Սևանա լճի մակարդակը բարձրացել է 23 սանտիմետրով
      Lragir.am
      Ներքին կյանք - 06 Մարտի 2017,

      Սևանա լճի մակարդակի նիշը 2017 թվականի հունվարի 31-ի դրությամբ եղել է 1 հազար 900,45 մետր: Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ ամսվա համեմատ այն նվազել է 1 սմ-ով, իսկ նախորդ տարվա նույն օրվա համեմատ այն բարձրացել է 23 սմ-ով:
      2017 թվականի հունվարին Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը (ներառյալ ջրատարի հատվածքով ստորերկրյա ներհոսքը) կազմել է 2 մլրդ 630 մլն խմ, իսկ 2016 թվականի հունվարին այն կազմել էր 2 մլրդ 471 մլն խմ:
      Մեծ Սևանի ափամերձ գոտու ջրի միջին ջերմաստիճանը 2017 թվականի հունվարին կազմել է 2 աստիճան, իսկ Փոքր Սևանինը` 2,3 աստիճան: 2016 թվականի հունվարին Մեծ Սևանի ափամերձ գոտու ջրի միջին ջերմաստիճանը կազմել էր 2,7 աստիճան, իսկ Փոքր Սևանինը` 3 աստիճան:
      Մեծ Սևանի ջրի հայելու մակերեսը 2017 թվականի հունվարի վերջի դրությամբ կազմել է 939,65 ք/կմ, իսկ Փոքր Սևանինը` 338.39: Հունվարի վերջի դրությամբ Մեծ Սևանի ծավալը եղել է 24,04 մլրդ խմ, իսկ Փոքրինը` 14,07 մլրդ: 2016 թվականի հունվարին Մեծ Սևանի ծավալը կազմել էր 23,83 մլրդ խմ, իսկ Փոքր Սևանինը` 13,99 մլրդ:

      Comment


      • Re: Sevan

        By today's level, difference in no more than + 19 cm.
        2017-03-06 1900.48 մ
        2016-03-08 1900.29 մ

        http://arpa-sevan.am/%D5%BB%D6%80%D5...8%D6%82%D5%B4/

        Comment


        • Re: Sevan

          http://www.photolure.am/photoset/102032

          Thursday, March 09 2017
          Beautiful Lake Sevan under the ice in Gegharkunik Province, Armenia

          Comment


          • Re: Sevan

            http://www.ecolur.org/en/news/sevan/...s-photos/8959/



            After 28 February Bird Hunters Turned into Poachers (Photos)
            EcoLur

            EcoLur has received an alarm signal about the disastrous state of the birds in Lake Sevana area. As Mamikon Ghasabyan, Chairman of “Armenian Society for Birds Protection” NGO, Head of Vertebrate Species Laboratory of Institute for Zoology of NAS RA, informed us various birds have been been destroyed in Lake Sevan: the reason is lake freezing, which resulted in drastic reduction of forage, as well as easier hunting of birds.

            'Birds are in stressed situation and people instead of helping birds under such conditions they hunt them,' Mamikon Ghasabyan said and outlined, 'Bird hunting season was over on 28 February and the hunters have turned into poachers. There are people, wo hunt birds for purpose and there are people, who shoot simply for killing. A normal hunter should help stressed birds and not shoot at them.'

            'The Eurasian coot has been eliminated in thousand. People collect these birds in bags,' Mamikon Ghasabyan said.

            On 5 March Mamikon Ghasabyan visited the littoral areas of Lake Sevan and witnessed different bird species and how they were hunted.

            Mamikon Ghasabyan recalled that in the Soviet years helicopters were used to get forage to birds in case of lake freezing, but now birds can rely on favorable weather only. According to the Hydrometeorological Service, Lake Sevan will get rid of its ice cover by the end of March and beginning of April.

            Comment


            • Ոռոգման ցանցը նորոգեք, ոչ թե Սեւանից ջուր վերցրեք. Սեյրան Մինասյան

              ​​​​​
                • ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
                • Ներքին կյանք - 23 Հունիսի 2017


              Կառավարությունը միլիարդավոր խորանարդ մետր ջուր է կորցնում ոռոգման համակարգում, ուզում է Սևանի հաշվին իր փնթիությունը ծածկել,- Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց փորձագետ Սեյրան Մինասյանը՝ անդրադառնալով Սևանից ոռոգման նպատակով 100 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողնելու նախաձեռնությանը: Ըստ մասնագետի՝ այս տարի Սևանից նման քանակի ջրբացթողումը կխախտի լճի էկոհամակարգը:



              Հիշեցնենք, որ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ արեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքում, ըստ որի՝ այս տարի Սևանից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց կթողնվի ոռոգման նպատակով:



              Այսպիսով, լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի քանակն այս տարի կկազմի 270 մլն խմ: Այնինչ, օրենքով տարվա համար նախատեսված առավելագույն քանակը 170 մլն խմ է: Այս օրենքով Սևանից ոռոգման նպատակով ջրբացթողումների մինչև 170 մլն խմ չափանակը կարող է փոխվել տնտեսական խիստ անհրաժեշտության, ինչպես նաև չնախատեսված արտակարագ իրավիճակների դեպքում:



              Կառավարության նիստում հարցը զեկուցող Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ասել էր, որ այս պահին առկա են փոփոխման համար պահանջվող երկու հիմքերն էլ: Ըստ նրա՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ ջրամաբարների առավելագույն լցվածությունը նախորդ տարվա համեմատ այսօր պակաս է 207 մլն խմ-ով: Բացի այդ, եթե 100 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողնվի լճից, ըստ պաշտոնյայի, չեն գործարկվի Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանները, որոնց գործարկման հետևանքով ամեն տարի շուրջ 1 մլրդ դրամ էլեկտրաէներգիայի ծախս է առաջանում:



              Կառավարությունը հիմնավորում է, որ լրացուցիչ ջրառը Սևանի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն չի ունենա: 2016 թվականի հունիսի 20-ին, 2015 թվականի նույն օրվա համեմատ, Սևանի մակարդակն ավելացել էր 16 սմ-ով: 2017 հունիսի 20-ին, նախորդ տարվա համեմատ, ևս 18 սմ-ով է ավելացել մակարդակը: Լրացուցիչ 100 մլն խմ ջրբացթողումը, ըստ կառավարության, կարող է բերել լճի մակարդակի ընդամենը 8 սմ անկմանը: Բայց լճի մակարդակը նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ դեռ բարձր կլինի 10 սմ-ով:



              Սեյրան Մինասյանի խոսքով՝ Հայաստանում վերարտադրվող ջուրը՝ և խմելու, և ոռոգման, լիուլի բավարար է, որ երկու անգամ ավելի մարդ ապրի Հայաստանի տարածքի վրա: Պարզապես պետք է ճիշտ կառավարել ռեսուրսները, բայց այսօր ոռոգման համակարգում ջրի կորուստը 85 տոկոս է կազմում: Կառավարությունն առաջնահերթ այս հարցը պետք է լուծի: Փոխանակ կորուստը քչացնեն, Սևանից շատ ջուր են վերցնում: Եթե այդ 100 մլն խմ-ն ավելի վերցնեն, դրա 85 տոկոսն էլի կորցնելու են: Իրենք իրենց փնթի աշխատանքը փորձում են Սևանի հաշվին փակել: Սևանա լճի համար ամենամեծ սպառնալիքը ՀՀ կառավարությունն է, ասաց Սեյրան Մինասյանը:



              Մասնագետը հերքում է կառավարության հիմնավորումը, թե լրացուցիչ ջրառը լճի համար բացասական ազդեցություն չի ունենա: Կունենա, և այդ բացասական ազդեցությունը գնալով ավելանալու է: Բնական էկոհամակարգից մի մասը վերցնում են, ո՞նց կարող է դա բացասական ազդեցություն չունենալ: Իսկ ո՞վ ասաց, որ լճի բարձրացման չափը ճիշտ է նախատեսված: Իմ կարծիքով՝ պետք է շատ ավելի բարձրանա լճի մակարդակը, քան օրենքով նախատեսված 6.5 մետրն է: Եթե բնությունը թույլ է տվել, որ մեկ տարում լճի մակարդակը 18 սմ-ով բարձրանա, ինչի՞ եք ավելի ջուր վերցնում, ձեր ոռոգման ցանցը վերանորոգեք, ասաց նա:



              Սեյրան Մինասյանի խոսքով՝ ընդհանրապես չպետք է անգամ օրենքով նախատեսված տարեկան 170 մլն խմ ջուր բաց թողնվեր Սևանից, ջրառի առավելագույն չափաքանակը պետք է տարեկան 90 մլն խմ լիներ:



              Ինչքան ավելի ջուր վերցնեն Սևանից, այնքան խնդիրները շատանալու են, Սևանի խնդրի լուծումը հետաձգվելու է: Իսկ բնությունը կատակել չի սիրում, բնությանը եթե փորձում են խաբել, բնությունն իրենց այնպես կխաբի, որ,- ասաց մասնագետը:

              Comment


              • Սևանից լրացուցիչ ջրառը մի քանիսի համար շահույթ ապահովելու նպատակ ունի․ Բնապահպան

                Հունիս 24, 2017


                Սևանա լիճը, արխիվ

                Ըստ գործադիրի, լրացուցիչ ջուրն ուղղվելու է Արարատյան դաշտի մի քանի համայնքների հողատարածքների ոռոոգմանը, ինչպես նաև Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համակարգում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների ընդլայնմանը:

                Բնապահպանական կազմակերպություններին և Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչներին զայրացրել է կառավարության որոշումը, որով գործադիրը նախատեսում է լճից տարեկան 100 միլիոն խմ չափով լրացուցիչ ջուր բաց թողնել։

                Այդ որոշման ընդդիմախոսների ստեղծած Սոս Սևան նախաձեռնությունը ԱԺ-ից պահանջում է չընդունել կառավարության կողմից ներկայացված համապատասխան նախագիծը, որն արդեն մի քանի օրից քննարկման է դրվելու խորհրդարանի արտահերթ նիստում։ Նախաձեռնության համակարգողներից Մարտունու կանանց համայնքային խորհրդի նախագահ Անահիտ Գևորգյանն Ազատությանը տեղեկացրեց, որ իրենց դիմումն արդեն ուղարկել են խորհրդարանի նախագահին, ԱԺ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարին, խորհրդարանական խմբակցություններին, վարչապետ Կարեն Կարապետյանին։

                Մենք ոչ թե ուզում ենք զոռով պնդել, այլ ուղղակի խնդրում ենք, որ հասկանան: Լուսահոգի Վազգեն Սարգյանը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ Սևանը որբ երեխա չի, որ ով ուզենա գլուխը խուզի։ Չի կարելի Սևանը դարձնել ձկնաբուծարան: Սևանը համազգային սեփականություն է, պետք է ողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնի։ Եզակի խմելու ջուր է, ափսոս է, աշխարհը խմելու ջրի խնդրի առաջ է կանգնած, ինչու՞ ենք մեկ-երկուսի շահի համար էսպես վարվում, ի՞նչ ենք մենք փոխանցելու մեր սերունդներին,- ասում է Անահիտ Գևորգյանը:

                Կառավարության մշակած նախագծի համաձայն, նախատեսվում է Սևանից ջրառի ծավալները տարեկան 170 միլին խմ-ից հասցնել 270 խմ-ի։ Լրացուցիչ ջուրն, ըստ գործադիրի, ուղղվելու է Արարատյան դաշտի մի քանի համայնքների հողատարածքների ոռոոգմանը, ինչպես նաև Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համակարգում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների մեծացմանը: Անահիտ Գևորգյանի կարծիքով՝ կառավարությունն այս քայլով իրականում փորձում է մի քանի անձանց համար շահույթ ապահովել: Նպատակն այն է, որ Սևանը չբարձրանա հանկարծ: Որ այն անօրինական շինությունները, հյուրանոցները, որոնք կառուցված են ափերին ու եկամուտներ են բերում, չմնան ջրի տակ,- ասում է Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ նախագահը:

                ԱԺ ուղարկված նախագծում կառավարության մասնագետները եզրակացրել են, որ լրացուցիչ ջրառը Սևանա լճի վրա բացասական ազդեցություն չի ունենա։ Ափամերձ համայնքի բնակիչները, սակայն, վստահ են՝ ջրազրկված տարածքները կամայանան, կսկսվի նեխման պրոցես, կվտանգվի ձկների գոյությունը։

                Անահիտ Գևորգյանն ասում է, որ իրենց համար անակնկալ էր կառավարության այս նախաձեռնությունը։ Բնապահպանի խոսքով, ընդամենը ամիսներ առաջ՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, քաղաքական ուժերը, այդ թվում հենց իշխող Հանապետականի ներկայացուցիչները, ընդունում էին իրենց մտահոգությունը։ Սոս Սևան նախաձեռնության անդամները մտադիր են խորհրդարանի՝ հուլիսի 4-ին կայանալիք արտահերթ նիստում այս նախագծի քննարկմանը զուգահեռ բողոքի ակցիաներ անցկացնել ինչպես մարզում, այնպես էլ մայրաքաղաքում։

                Comment


                • Սևանից լրացուցիչ ջրառի նպատակը ռուսական ՀԷԿ-երի համար շահույթ ապահովելն է․ Սոս Սևան

                  Հունիս 27, 2017


                  Սևանա լիճը, արխիվ

                  Կառավարության ներկայացուցիչը հակադարձում է՝ եթե անգամ ռուսական ընկերության շահույթն ավելանա, այն կուղղվի պետությանը: Պաշտոնյան, սակայն, չի կարողանում պարզաբանել, թե իրավաբանորեն դա ինչպես կարող է տեղի ունենալ:

                  Բնապահպանների պնդմամբ, Սևանա լճից տարեկան լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախաձեռնության հիմնական պատճառներից մեկը ռուսական կապիտալով աշխատող ՀԷԿ-երի համար հավելյալ շահույթներ ապահովելն է:

                  Մոտ 5 տասնյակ կազմակերպությունների կողմից ստեղծված՝ Սոս Սևան նախաձեռնությունը մտադիր է բողոքի ակցիաների միջոցով խորհրդարանին պարտադրել՝ չընդունել լրացուցիչ ջրառի մասին կառավարության ներկայացրած նախագիծը։ Բնապահպանները հայտարարում են՝ իրականում լճից բաց թողնվող ջրի միայն չնչին մասն է հասնում գյուղացիներին։

                  Տարիների ընթացքում մենք հասկացանք, որ լրացուցիչ ջրառը (արդեն 4 անգամ) չի նպաստում ոռոգման խնդիրների լուծմանը, դա միանշանակ: Ուրեմն՝ մնում է այդ հիդրոկասկադը, Սևան-Հրազդան կասկադի արագահոս հատվածում նորմատիվային կորուստը պետք է լիներ 7 միլիոն խմ , հիմա հանկարծ պարզել են, որ 7 չի, այլ 18: Ստացվում է, որ այդ արագահոս հատվածում տարեկան 42,7 միլիոն խմ ջուր է կորում, ամեն տարի, Իհարկե, նպատակները կարծես այլ են՝ ավելի շատ էներգետիկ նպատակներ են, բավական է նայել ֆիննախի պատասխանը, որտեղ իրենք գոհունակություն են հայտնում, թե ինչքան գումար կմտնի բյուջե,- այսօր հայտարարեցին նախաձեռնության անդամ բնապահպանները:

                  Այն, որ լրացուցիչ ջրառի շնորհիվ ռուսական ընկերությունում մոտ 100 միլիոն կՎտ ավելի էլեկտրաէներգիա կարտադրվի, արձանագրված է նաև օրենքի նախագծում։ Դրա հեղինակ՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, սակայն, վստահեցնում է՝ ազգային հարստության հաշվին առաջացած շահույթը ռուսական ընկերությանը չեն թողնելու: Եթե նույնիսկ շահույթ առաջանա, ակնկալում ենք, որ դա գալու է պետությանը, որեէ մեկին հաճոյանալու խնդիր չունենք,- ասաց Հարությունյանը: Հարցին՝ ինչպե՞ս եք մասնավոր ընկերությանը հարկադրելու՝ իր շահույթը տալ պետությանը, պաշտոնյան արձագանքեց․ Ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, բայց կան տարբերակներ և դրանք քննարկվում են:

                  Հհաջորդ շաբաթ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկելու է Սևանի վերաբերյալ կառավարության հիշյալ նախագիծը, համաձայն որի՝ առաջիկա տարիներին լճից 170 միլոն խմ-ի փոխարեն բաց կթողնվի 270 միլոն խմ ջուր։ Բնապահպաններն ու Սևանի ափամերձ համայնքների բնակիչները հայտարարում են, որ կառավարությունն իրենց կարծիքը հաշվի չի առել, և մշակված նախագիծը դուրս է տրամաբանությունից։ Բնապահպանների պնդմամբ՝ այդ ծրագրի իրագործման հետևանքով Սևանը էկոլոգիական աղետի առջև կկանգնի, կսկսվի նեխման պրոցես, կվտանգվի ձկների գոյությունը։ Ջրպետկոմի մշակած նախագծում, մինչդեռ, ընդամենը մեկ նախադասությամբ արձանագրվել է՝ բացասական հետևանքներ չեն լինի։

                  Սևանի ափամերձ համայնքների բնակիչների կարծիքով, հավելյալ ջրառի նպատակներից մեկն էլ լճի ափին կառուցված՝ պաշտոնյաներին պատկանող շքեղ առանձնատներն ու հյուրանոցները փրկելն է։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը չի ընդունում նման պնդումները, հակադարձելով՝ առաջնորդվել են բացառապես գյուղացիների շահերով։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նաև վստահեցնում է՝ չնայած լրացուցիչ ջրառին, Սևանի մակարդակը կշարունակի բարձրանալ:

                  Comment


                  • 72 ՀԿ պահանջում է Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն խմ ջուր բաց չթողնել

                    • Lragir.am
                    • Հասարակություն - 27 Հունիսի 2017,


                    S.O.S. Սևան նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Վարդևան Գրիգորյանին Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն խմ ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը մերժելու պահանջով: S.O.S. Սևան նախաձեռնությունը դեռևս ներկայացնում է 72 կազմակերպություն: Այն բաց է միանալու համար:



                    S.O.S. Սևան նախաձեռնությունը դիմում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի ՀՀ ԱԺ ներկայացրած Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հետ կանչելու և ընդհանրապես օրակարգից հանելու համար, ինչպես նաև պատասխանատվության ենթարկի ջրի կորուստների համար պատասխանատուներին և օրենքի նախագծի հիմքում ընկած կեղծ տվյալներ ներկայացրած անձանց:



                    S.O.S. Սևան նախաձեռնությունը, դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և պատգամավորներին, պահանջում է մերժել օրենքի նախագիծը, քանի որ այն անհիմն է և անօրինական:



                    S.O.S. Սևան նախաձեռնությունը ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ



                    պարոն Վարդևան Գրիգորյանին առաջարկում է հանձնաժողովի հունիսի 30-ի նիստին հրավիրել S.O.S. Սևան նախաձեռնության ներկայացուցիչներին՝ այս նախագիծը քննարկելու:



                    S.O.S. Սևան նախաձեռնության հիմնավորման մեջ մասնավորապես նշված է.



                    ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկվել է ՀՀ կառավարության մշակած Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ առավելագույն ջրառից բացի 100 միլիոն խմ լրացուցիչ ջուր բաց թողնել:



                    Սևանա լիճը հատուկ պահպանվող համակարգ է, որն ունի տնտեսական, բնապահպանական, սոցիալական, գիտական, ռեկրեացիոն, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակություն: Այն քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական շտեմարանն է, ինչն ամրագրած է Սևանա լճի մասին ՀՀ օրենքում:



                    ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծում նկարագրված չէ հավելյալ ջրառի ազդեցությունը Սևանա լճի վրա: Նախագիծը պատշաճ կերպով հիմնավորված չէ՝ ո՛չ տնտեսական, ո՛չ սոցիալական, ո՛չ էկոլոգիական, ո՛չ գիտական առումներով:



                    Նախագծի հիմնավորման 1-ին կետը վերաբերում է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությանը:



                    Օրենքի նախագծի հիմնավորման մեջ բացակայում են ջրամբարների և ջրհոսքերի հաշվարկները, մոնիտորինգի արդյունքները: Նշվում է, որ լճից 170 մլն խմ ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաև խորքային հորերի պոմպերով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրության միջոցով, ինչն էլ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար բերել է բյուջեով չնախատեսված նոր ֆինանսական պարտավորությունների:



                    Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ծավալով ջրբացթողումները հնարավորություն կտան Սևան-Հրազդան ոռոգման համակարգի Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների շահագործման փոխարեն կատարել մեխանիկական ջրարտադրություն Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի իշխման տակ գտնվող Արմավիրի տարածաշրջանի տեղական խորքային հորերից, ինչի արդյունքում համակարգում շուրջ 1.2 մլրդ դրամի լրացուցիչ էլեկտրաէներգիայի ծախս չի առաջանա,- նշված է նախագծում:



                    Հիշեցնենք, որ 2001-2012թթ-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացրել է 30.8 միլիոն դոլլար արժողությամբ Համաշխարհային բանկի Ոռոգման զարգացման համակարգ վարկային ծրագիրը, որի համաձայն՝ Արաքս գետի ջուրը պետք է ուղղվեր Արարատյան դաշտի ոռոգման համակարգ: Եթե այս ծրագիրը լիարժեք իրականացված է, ապա Սևանա լճից հավելյալ ջուր վերցնել պետք չէ, իսկ եթե առաջացել են նույն խնդիրները, ապա ինչի՞ վրա են ծախսվել վարկային գումարները:



                    Նշենք, որ ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության (ՎՊ խորհրդի 2015թ. մարտի 20-ի թիվ 7/7 որոշում) 2013թ-ին Սևան-Հրազդան-ջրառ ՓԲԸ-ի ջրառը կազմել է 502,240.0 հազ. խմ, ջրտուքը՝ 326,440.0 հազ. խմ, կորուստը` 175,800.0 հազ. խմ կամ փաստացի ստացված ջրի 35.0%-ը: 2014թ-ին Սևան-Հրազդան-ջրառ ՓԲԸ-ի ջրառը կազմել է 559,800.0 հազ. խմ, ջրտուքը կազմել է 353,190.0 հազ. խմ, կորուստը` 206,610.0 հազ. խմ կամ փաստացի ստացված ջրի 36.91%-ը:



                    Օրենքի նախագծում նշված է. Ըստ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տված տեղեկատվության, 2016 թվականի համեմատ 2017 թվականին գրանցվել է գետերի շուրջ 20 % սակավ ջրատվություն, 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ՝ անցած տարվա նույն օրվա համեմատ ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 189 մլն խմ, չնայած այն հանգամանքին, որ անցած տարվա նկատմամբ այս տարի ջրամբարներից այդ օրվա դրությամբ 35 մլն խմ-ով պակաս ջրօգտագործում է իրականացվել: Նշվածով պայմանավորված՝ 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումն արդեն կազմում է 58.5 մլն խմ անցած տարվա 14.3 մլն խմ-ի փոխարեն:



                    Այստեղ բացակայում են ջրամբարների լցվածության տվյալները և հիմնական պատճառները, թե ինչու ջրամբարները չեն լցվել: Տնտեսական հիմնավորումը թերի է, քանի որ բացակայում է Սևանա լճի էկոհամակարգին պատճառվելիք տնտեսական վնասի գնահատականը, այդ թվում` ձկնային պաշարների, ջրի որակի վատացման, կենսաբազմազանության կորստի և այլն:



                    Օրենքի նախագծում նշված է. Էկոլոգիական տեսանկյունից լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա, քանի որ լճում առկա է ջրի բավարար քանակություն, մասնավորապես՝ օրենքի ընդունումից հետո (2001թ.) մինչև ս.թ. հունիսի 19-ի համեմատ լճի մակարդակի փաստացի բարձրացում՝ 4.59 մ-ով (1896,32 մ 1900,91 մ), արդյունքում ծավալի ավելացում շուրջ 6.0 մլրդ խմ-ով (459 սմ x 13 մլն խմ/սմ):



                    Լրացուցիչ 100 մլն խմ ջրբացթողումը ըստ հաշվարկների կարող է բերել Սևանա լճի ջրի մակարդակի մինչև 8 սմ անկման, ինչի պարագայում նույնպես անցած տարվա նույն օրվա նկատմամբ կապահովվի շուրջ 10 սմ (18սմ-8սմ) Սևանա լճի ջրի մակարդակի բարձր նիշ: Նշվածով պայմանավորված, լրացուցիչ ջրբացթողումները չեն խախտի Օրենքով սահմանված Սևանա լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման պայմանները:



                    Նախագծում բերված տվյալները, թե 2001թ-ից մինչև 2017թ-ի հունիսի 19-ը լճի մակարդակը բարձրացել է 4,59 մ-ով, չի համապատասխանում իրականությանը: Նշված թիվը հաշվարկվել է մեթոդական անթույլատրելի սխալներով: Այս թվում ներառված է 2011թ-ի Բալթիկ ծովի մակարդակի նկատմամբ հաշվարկված կորեկցիայի 20 սմ-ը, և երկրորդ՝ 2017թ-ի հունիսի ամենաբարձր մակարդակի տվյալները համեմատել են 2001թ-ի լճի ամենացածր մակարդակի հետ, ինչը մեթոդական կոպիտ սխալ է և հանգեցնում է մի քանի տասնյակ սանտիմետր մակարդակի արհեստական բարձր ցուցանիշի: Իրականում լճի մակարդակը 2001-2017թթ. բարձրացել է 3,94 մ հունվարի 1-ի դրությամբ: Հետևաբար, լճում ջրի ծավալն ավելացել է ընդամենը 5.12 միլիարդ խմ-ով, այլ ոչ թե 6 միլիարդ խմ-ով:



                    Ինչ վերաբերում է նախագծում նշված մուլտիպլիկատիվ էֆեկտին, ապա այն միայն բացասական բնապահպանական ազդեցություն կունենա, ինչը պետք է բացառվի Սևանա լճի համար՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք:



                    Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության առարկության մեջ նշված է. Նույնիսկ լճի ներկայիս մակարդակի հետագա պահպանումը կրկին հարցականի տակ կդնի հատակում ձևավորվող պաշտպանական շերտի՝ հիպոլիմնիոնի գոյությունը, վերջինիս արդյունքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի էվտրոֆիկացման գործընթացին: Կլիմայի փոփոխման պայմաններում Հայհիդրոօդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, եթե Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 1 աստիճանով բարձրանա, սպասվում է շուրջ 70մլն խմ ջրի կորուստ գոլորշիացման հետևանքով, իսկ տեղումների կրճատման դեպքում՝ ևս 36 մլն խմ: Մակարդակի իջեցման հետևանքով լճի ծավալի փոքրացումը միայն կմեծացնի ջերմաստիաճանային ռեժիմի խախտումը:



                    Համաձայն նախագծի Սևանա լճից ևս 100 մլն խմ ջրաքանակ բաց թողնելու դեպքում լճի մակարդակը կիջնի ևս 8սմ-ով՝ արդյունքում խախտելով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին ՀՀ օրենքով սահմանված տարեկան ջրային դրական հաշվեկշռի սահմանաչափը: Մինչդեռ, Սևանա լճի էկոհամակարգի ոչ կայուն էկոլոգիական վիճակից ելնելով, անհրաժեշտ է ապահովել Սևանա լճի մասին ՀՀ օրենքով սահմանված տարեկան ջրային դրական հաշվեկշիռը:



                    Մեր կողմից հավելենք, որ լճի դրական հաշվեկշիռը չի որոշվում կամայականորեն ընտրված ժամանակահատվածի համար, ինչպես դա նշված է նախագծի հիմնավորման Էկոլոգիական բաժնում: Հաշվեկշիռը համարվում է դրական, եթե ապահովվում է մշտական աճ: 2012 և 2014 թվականներին Սևանա լճից հավելյալ ջրառի իրականացման արդյունքում գրանցվել է Սևանա լճի մակարդակի բացասական հաշվեկշիռ:



                    Նախագծում հղում է արվում ՀՀ ԳԱԱ առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացության վրա: Հանձնաժողովը ընդունել է կամայական որոշում` ի դեմս հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի, ով անտեսել է հանձնաժողովի անդամների բացասական կարծիքը: Հասարակությունը պետք է պարտադիր կերպով ներգրավված լիներ նախագծի քննարկումներին, ինչը չի արվել:



                    Նամակների տակ ստորագրել են՝


                    Տարածքայինզարգացմանևհետազոտություններիկենտրոն ՀԿ

                    Բլեջան ՀԿ

                    Էկոլոգիականհասարակականդաշինք (50 ՀԿ)

                    ԷկոԼուր տեղեկատվականՀԿ

                    Մարտունուկանանցհամայնքայինխորհուրդ ՀԿ

                    Հայաստանիանտառներ ՀԿ

                    Գավառիբիզնեսկենտրոն ՀԿ

                    Մարտունուհամայնքայինզարգացմանկենտրոն ՀԿ

                    Հանունկայունմարդկայինզարգացմանասոցիացիա ՀԿ

                    Սևան երիտասարդականակումբ ՀԿ

                    Համայնքիզարկերակ ՀԿ

                    Արեգունի ՀԿ

                    Հայկականբնապահպանականճակատ

                    ԳագիկՍուխուդյան, Սևան ազգայինպարկինախագծիհեղինակ

                    Աժդահակ լրագրողներիասոցիացիա ՀԿ

                    Civil Voice ՀԿ

                    Խազեր էկոլոգամշակութայինՀԿ

                    Հանրայինիրազեկմանևմոնիտորինգիկենտրոն ՀԿ

                    ԱՅԱՍ ծովայինհետազոտություններիակումբՀԿ

                    Գոյ բնապահպանա-իրավականՀԿ

                    ԵրիտասարդՏավուշ ՀԿ

                    Էկոլոգիականկայունություն ՀԿ

                    Բիոսոֆիա ՀԿ

                    Բարիերթ ավտոմոտոսիրողներիՀԿ


                    S.O.S. Սևան նախաձեռնություն

                    Comment


                    • 29 / 06 / 2017
                      http://times.am/?p=217868&l=amԱրարատյան դաշտի ցիտրուսային ապագան, օդի ջերմաստիճանի չարգելակվող աճն ու ուղիներ փնտրող մասնագետը


                      Ջրախնայողություն` այսօրվանից և ամենուր

                      2100թ. Արարատյան դաշտում, հնարավոր է, աճեցնեն բանան, նարինջ ու մանդարին, իսկ Կոտայքի գետահովտային շրջաններում` ծիրան: Սա ֆանտաստիկայի շարքից չէ, այլ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կանխատեսումը: Ածխաթթու գազի արտանետումների` օր օրի աճող ծավալները Երկիր մոլորակի վրա ջերմոցային էֆեկտի ստեղծումը դարձնում են անխուսափելի: Կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում Հայաստանի միջին տարեկան ջերմաստիճանը մինչև 2100 թվականը կանխատեսվում է, որ աստիճանաբար կբարձրանա 5 աստիճանով` կազմելով 10.5 աստիճան ցելսիուս: Կլիմայական անցումը` մերձարևադարձայինից արևադարձայինի, ենթադրվում է տեղումների, այդ թվում և` ձյան տեսքով, նվազում ու գոլորշիացման աճ: 2030թ., ըստ գնահատակաների, կանխատեսվում է գետային հոսքի նվազում 10-15 տոկոսով` 1961-1990թթ. բազիսային ժամանակաշրջանի (Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից ընդունված նորմա) համեմատ: 2070թ. հոսքի խոցելիությունը կլինի 25 տոկոս, 2100-ին` 40 տոկոս,-ասում է ծառայության տնօրենի տեղակալ Լևոն Ազիզյանն ու հերթով թվարկում հարմարվողականության միջոցառումների նախատեսվելիք շարքը: -Առաջին անհրաժեշտ քայլն անցումն է ոռոգման կաթիլային համակարգին: Մակերևութային ոռոգումն այլևս արդյունավետ չի լինի: Ջրի` հնարավորինս քիչ կորուստ ունենալու համար նախ պետք կլինի այն անմիջապես հասցնել բույսի արմատին և երկրորդ, որ պակաս կարևոր չէ, պայքարել մոլախոտերի դեմ, որոնք մեծ քանակությամբ ջուր են կլանում:



                      Նպատակային, առանց ջրի կորստի ու քիչ աշխատուժ պահանջող ոռոգման կաթիլային համակարգը հանրապետությունում դեռևս ներդրված չէ, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ վաղուց են արվում: Եթե հիշյալ նախագիծը դեռ տեսական փուլում է, ապա ջրամբարների կառուցումը վաղուց անցել է գործնական դաշտ: 2012թ. վերակառուցվեց Մարմարիկի, իսկ սույն թվականի հունվարին մեկնարկեց Վեդու ջրամբարի կառուցումը, որի արդյունքում 25 մլն խորանարդ մետրով կկրճատվի Սևանից բաց թողնվող ջուրը: Ջրապահովված ավազաններից ջրի տեղափոխումը ջրասակավ շրջաններ (օրինակ` Դեբեդ և Աղստև գետերի ավազաններից ջրի տեղափոխում Սևանա լիճ, այնտեղից` Արարատյան դաշտ), որոնց վերաբերյալ նախկինում էլ են նախագծեր մշակվել, այժմ առավել արդիական է, քանի որ, ըստ կանխատեսումների, 2100 թվականին Սևանա լճի գետային ներհոսքը կնվազի 190 մլն խորանարդ մետրով, ինչի արդյունքում ջրի մակարդակը տարեկան կիջնի 15 սմ-ով: Փաստի առաջ չկանգնելու համար կառավարությունը, նախքան Սևանի ջրառի հետ կապված որևէ որոշում կայացնելը, խորհրդակցում է Հիդրոմետ ծառայության հետ:

                      Հիդրոօդերևութաբանները կանխատեսում են, եղանակը` հաստատում

                      Հիդրոմետ ծառայության վերլուծությունները, գուցե, որպես հիմք չընդունվեին, եթե կանխատեսումների արդարացվածությունը չմոտենար 100 տոկոսին: Սևանի մակարդակի բարձրացման, ջրամբարների լցվածության, գարնանային վարարումների հոսքի բնութագրիչների հետ կապված կանխատեսումներն այս տարի 100 տոկոսով արդարացել են: Ծառայության` ապշելու աստիճան ճշգրիտ կանխատեսումները զարմացնում են ոլորտի փորձագետներին: 10 օր առաջ Համաշխարհային բանկից հիդրոօդեևութաբանության ոլորտի փորձագետ էր եկել մեզ մոտ ու զարմացած էր, թե մեր ունեցած տեխնիկական ներուժով ինչպես ենք կարողանում այդչափ ճշգրիտ կանխատեսումներ անել,-հպարտությամբ նշում է Լևոն Ազիզյանը և Հիդրոմետ ծառայության աշխատանքի հանդեպ արդարացված վստահությունը փաստում կոնկրետ օրինակով: -Ձնհալքի շրջանում (որը հիմնականում դիտվում է մարտի երրորդ-ապրիլի առաջին տասնօրյակներում), հենց որ գետի ջրի սահմանը մոտենում է առավելագունին, ահազանգում ենք փրկարար ծառայություն և զգուշացնում սպասվելիք վարարումների մասին: 2007թ. և 2010թ. Արաքս և Դեբեդ գետերի վարարումները 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել էինք և մի քանի օր առաջ նախազգուշացրել պատկան մարմնին:



                      Ընդհանրապես, ՀՀ գետերի գարնանային վարարումների հոսքի տարրերը ձևավորող հիմնական գործոնը ձնհալքն է, հետևաբար, կախված նրանից, թե ինչքան կլինի ձնածածկույթը, ըստ այդմ` կանխատեսվում է գետերի առավելագույն ելքը: ՀՀ գետերի մեծ մասում առավելագույն ելքերը դիտվում են հենց գարնանային վարարումների ընթացքում և հաճախ դառնում ափամերձ տարածքների և գյուղատնտեսական հանդակների հեղեղման պատճառ: Նման անցանկալի հետևանքներից խուսափելու համար Լևոն Ազիզյանի գլխավորած թիմը հոսքի կանխատեսման մեթոդիկաներ է մշակել 80-85 դիտակետերի համար, որոնք 80-90 տոկոսով արդարացում են ապահովում: Գարնանային վարարումների հնարավոր սցենարը ամեն տարի մարտի երրորդ տասնօրյակում պատրաստ վիճակում ներկայացվում է որոշում կայացնողներին և հանրությանը:

                      Երկարաժամկետ կանխատեսումները` միայն համապատասխան մարմիններին, կարճաժամկետները` բոլորին. 95 տոկոս ճշգրտությամբ մեկ օրվա կանխատեսումները` սպասվելիք ջերմաստիճանի, տեղումների, վարարումների մասին, գյուղատնտեսներին ուղղորդում են` ինչպես պահպանել բերքը, ճանապարհորդության պատրաստվողներին` ինչ վերցնել ճանապարհի համար, իսկ տնից դուրս գտնվողներին օգնում` եղանակային անակնկալներից անակնկալի չգալ:

                      Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

                      Comment

                      Working...
                      X