Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • ԱԺ-ն քննարկում է Սևանից հավելյալ ջրառի հարցը, բնապահպանները բողոքի ցույց են անցկացնում

    31 րոպե առաջ


    Սևանա լիճ, արխիվ

    Ազգային ժողովն այսօր առավոտյան մեկնարկած արտահերթ նստաշրջանում քննարկում է Սևանացից հավելյալ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախագիծը, որով առաջարկվում է ներկայիս տարեկան 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն լճից բաց թողնել 270 խորանարդ մետր ջուր:

    Լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորում է էներգետիկ և ոռոգման կարիքներով:

    Բնապահպանները, մինչդեռ, պնդում են, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախաձեռնության հիմնական պատճառներից են ռուսական կապիտալով աշխատող ՀԷԿ-երի համար հավելյալ շահույթներ ապահովելը, ձկնաբուծարանները ջրով ապահովելը, լճափի մասնավոր կառույցները, այդ թվում՝ առանձնատները ջրից պաշտպանելու ցանկությունը:

    Ավելի քան յոթ տասնյակ կազմակերպությունների կողմից ստեղծված Սոս Սևան նախաձեռնությունը մտադիր է բողոքի ակցիաների միջոցով խորհրդարանին պարտադրել չընդունել կառավարության ներկայացրած նախագիծը։ Բնապահպանները հայտարարում են՝ իրականում լճից բաց թողնվող ջրի միայն չնչին մասն է հասնում գյուղացիներին։

    Խորհրդարանի այսօրվա նիստին զուգահեռ՝ Սոս Սևանը բողոքի ակցիա է անցկացնում խորհրդարանի շենքի մոտ:

    Նշենք նաև, որ բնապահպանության նախարարությունը բացասական կարծիք է տվել նախագծի վերաբերյալ:

    Comment


    • Ոռոգման ցանցում ջրի կորուստը հասնում է 58 տոկոսի, այն նորոգելու փոխարեն Սեւանից ջուր են բաց թողնում

      • Lragir.am
      • Ներքին կյանք - 04 Հուլիսի 2017

      Չի բացառվում, որ հաջորդ տարի երաշտ լինի, ես նորից կանգնեմ էս հարցի առաջ, խնդրողի դերում լինեմ: Մեզ համար դա հաճելի չէ, բայց կա իրավիճակ, որից պետք է դուրս գալ,- Ազգային ժողովի արտահերթ նիստում Սևանից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:



      Նա նշեց, որ ոռոգման ցանցում կորուստները մեծ են, մայր ջրանցքներում դրանք կազմում են 26 տոկոս, ոռոգման համակարգում կորստի գումարային տոկոսը շուրջ 58 տոկոսի է հասնում:



      Արսեն Հարությունյանն ինքն իրեն հակասող հայտարարություններ է անում ԱԺ ամբիոնից: Նա նախ ասաց, որ Սևանի մակարդակը բարձրանում է նախատեսվածից ավելի, և մինչև 2030 թվականը կապահովվի ծրագրով սահմանված 6 մետր բարձրացումը: Երբ պատգամավորները հարցրին, թե կա՞ երաշխիք, որ դա կապահովվի, Արսեն Հարությունյանը պատասխանեց. Ես չեմ կարող որևէ երաշխիք տալ, որ 2030 թվականին կապահովվի 6 մետր բարձրացումը:

      Comment


      • Սեւանա լճի թունելի վերանորոգումը լիովին կավարտվի 2019 թվականին. պաշտոնյա
        04.07.2017
        https://news.am/arm/news/398513.html

        Արփա-Սեւան թունելի վերանորոգումը լիովին կավարտվի 2019 թվականին: Այս մասին հուլիսի 4-ին հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը` ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունենալով Սեւանից լրացուցիչ ջրառի հարցի վերաբերյալ:

        Նրա խոսքով` մի քանի տարի առաջ թունելի կապիտալ վերանորոգումը 27 մլրդ դրամ (56 մլն դոլար) է գնահատվել: Առաջին փուլի աշխատանքները, որոնք անհետաձգելի էին, 12,5 մլրդ էին գնահատվել: Մրցույթում հաղթողը համաձայնվել էր այն ավելի փոքր գումարով կատարել (11 մլրդ) եւ ավելի կարճ ժամկետում (ոչ թե մինչեւ 2017-ի հուլիս, այլ մինչեւ 2016-ի հոկտեմբեր):

        Երկրորդ փուլում վերջնական վերանորոգումը կիրականացվի: Աշխատանքներն ավարտելու համար լրացուցիչ 5 մլրդ դրամ է անհրաժեշտ: Աշխատանքը 3 տարի կտեւի: Արդյունքում` Արփա-Սեւան թունելով լրացուցիչ բաց կթողնվի տարեկան մինչեւ 250 մլն խոր.մետր ջուր: Համեմատության համար` 2016 թվականին բաց է թողնվել 100 մլն խոր.մետր, 2017-ի սկզբից` 90 մլն:

        Comment


        • Սեւանի մակարդակը կարող ենք վերականգնել նաե 2031 թվականից շուտ. պաշտոնյա
          12:34, 04.07.2017


          Սեւանի մակարդակը կարող ենք վերականգնել նաեւ 2031 թվականից շուտ: Հուլիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովում Սեւանից լրացուցիչ ջրառի հարցով կազմակերպված արտահերթ նիստում ունեցած ելույթում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանն առընթեր ջրային տնտեսության կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը:

          Նա հիշեցրեց, որ 2002 թվականին կառավարությունը հաստատել է լճի ջրի մակարդակը 6 մետրով բարձրացնելու 30-ամյա գրաֆիկը: 2002 թվականին այն կազմել է 1.898 մետր 32 սանտիմետր: Հիմա ջրի մակարդակը հասել է 1900 մետր 91 սմ-ի: Այլ կերպ ասած՝ մնացել է ընդամենը շուրջ 4 մետր: Բայց այդ մակարդակին կարելի է շատ ավելի արագ հասնել,- հավելեց նա:

          Comment


          •  

            Comment


            • Վեդիի ջրամբարի շնորհիվ 18 մլն խ.մ.-ով կարելի է նվազեցնել Սեւանի ծանրաբեռնվածությունը. պաշտոնյա
              04.07.2017



              Վեդիի ջրամբարի շինարարության ավարտից հետո Սեւանա լճի ծանրաբեռնվածությունը հնարավոր է նվազեցնել 18 մլն խ.մ.-ով: Հուլիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովում Սեւանից լրացուցիչ ջրառի հարցով կազմակերպված արտահերթ նիստում ունեցած ելույթում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանն առընթեր ջրային տնտեսության կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը:

              Նրա խոսքով՝ ջրամբարի ծավալը 29 մլն խ.մ. կլինի, այն կկառուցվի 4 տարվա ընթացքում: Դրանից հետո Արարատի մարզի ֆերմերների ջրի պահանջարկը մեծ մասամբ կբավարարվի տեղի ռեսուրսների հաշվին, իսկ Սեւանա լճից ավելի քիչ ջուր կվերցվի:

              Ջրամբարի շինարարությունը մեկնարկել է այս տարի եւ իրականացվում է Ֆրանսիական զարգացման գործակալության տրամադրած 75 մլն եվրոյի վարկային միջոցների հաշվին:

              Comment


              • S.O.S Sevan Initiative Members Condemn Adoption of Bill on Total Water Intake of 270 Million Cum out of Lake Sevan


                EcoLur

                S.O.S Sevan Initiative Members Condemn Adoption of Bill on Total Water Intake of 270 Million Cum out of Lake Sevan

                July 06, 2017

                Comment


                • s.o.s. Սևան նախաձեռնության անդամները դատապարտում են Սևանա լճից ընդհանուր 270 միլիոն խմ ջրառի օրինագծի ընդունումը


                  ԷկոԼուր

                  s.o.s. Սևան նախաձեռնության անդամները դատապարտում են Սևանա լճից ընդհանուր 270 միլիոն խմ ջրառի օրինագծի ընդունումը: Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի օրինագիծը՝ ավելացնելով արդեն եղած 170 միլիոն խմ-ին: Կողմ քվեարկեցին Հայաստանի Հանրապետական կուսակցություն, Ծառուկյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների 74 պատգամավոր, դեմ` Ելք խմբակցության 4 պատգամավորները` Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը և Արտակ Զեյնալյանը:

                  s.o.s. Սևան նախաձեռնության անդամ, Հայաստանի անտառներ ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը հայտարարեց. Նման հարաբերակցությամբ քվեարկության արդյունքները՝ 74 կողմ և ընդամենը 4 դեմ, ցույց են տալիս, որ մենք չունենք ընտրողների և ժողովրդի շահերը պաշտպանող խորհրդարան: Սա ցավալի է, հատկապես հաշվի առնելով, որ 2018 թ-ին մենք անցում ենք կատարելու կառավարման խորհրդարանական համակարգի: Բոլորն էլ հասկանում են՝ ինչ է իրականում մեզ համար Սևանը, համաշխարհային հանրության համար: Չմոռանանք, որ Սևանը համաշխարհային արժեք է, և արդեն երկար տարիներ գիտնականների մի ամբողջ խումբ զբաղվում է Սևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հարցերով: Եվ հանկարծ ընդունում են Սևանի համար կործանարար որոշում: Սևանն ունի ռազմավարական նշանակություն, և եթե խորհրդարանը նման հեշտությամբ տրամադրում է այդ ռազմավարական առաջնահերթությունն անձնական շահերի բավարարման համար, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մնացած ռազմավարական առաջնահերթություններն էլ չեն տրամադրվի նման հեշտությամբ: Սա ազգային անվտանգության լուրջ խնդիր է: Յուրաքանչյուրը, ով սեղմում է քվեարկության կոճակը, պետք է գիտակցի, որ պատասխան է տալու իր ձայնի համար: Սա կոլեկտիվ որոշում չէ, այլ յուրաքանչյուր պատգամավորի անձնական պատասխանատվությունը ժողովրդի առջև, - ասաց Նազելի Վարդանյանը:

                  ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան. Այս որոշումը կայացվել է ոչ ի օգուտ գյուղացիների, ինչպես պնդում են օրինագծի կողմնակիցները: Ֆերմերները չեն ստանում բավարար քանակությամբ ջուր վատ կառավարման, ոռոգման համակարգերում ջրի կորուստների, բյուջեից և վարկային միջոցներից ոչ նպատակային ծախսերի, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային աղբյուրների ոչնչացման պատճառով: Բոլոր փաստարկներն այն մասին, որ անհրաժեշտ է շտապ շտկել այս իրավիճակը և չզոհաբերել Սևանը, մնացին ուշադրությունից դուրս:

                  Հուլիս 06, 2017

                  Comment


                  • Ձեռքներդ հեռու Սևանից, բողոքի ակցիա Գեղարքունիքի մարզում ընդդեմ Սևանից գերջրառի (Լուսանկարներ)


                    ԷկոԼուր

                    Սևանից գերջրառի դեմ ուղղված բողոքի ակցիա անցկացվեց Գեղարքունիքի մարզում` Սևան-Հրազդան ջրատարի մոտ: Սևանը փողի քսակ չէ, Դեմ ենք Սևանից հավելյալ ջրառին, Ձեռքներդ հեռու Սևանից, Ես սիրում եմ Սևանը, իսկ դու՞: Այս և այլ կարգախոսներով պաստառներ էին պարզված ակցիայի ժամանակ Սևան քաղաքի և առափնյա համայնքների երիտասարդների կողմից:

                    Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի անդամ Սաթիկ Բադեյանն ասաց. Մենք վստահ ենք, որ Սևանից գերջրբացթողումները ծառայում են մարդկանց փոքր խմբի շահերին, և այստեղ կոռուպցիոն ռիսկ ենք տեսնում: Ռիսկերի թվում նա նշեց Սևան-Հրազդան ջրատարում մշտական ջրկորուստները, Արփա-Սևան թունելով Սևանի համար խոստացված ջրի ծավալի բացակայությունը և այլն: Մենք դեմ ենք, որ Սևանը վերածվի ճահճի օլիգարխների հարստացման համար,- ասաց Սաթիկ Բադեյանը:








                    Հուլիս 04, 2017

                    Comment


                    • 2004-ին շահագործման հանձնված Սպանդարյան-Կեչուտ ջրատար թունելն այդպես էլ մեկ լիտր ջուր անգամ չի տեղափոխել Սևանա լիճ. ՀԲՃ

                      • Lragir.am
                      • Հասարակություն - 12 Հուլիսի 2017

                      ՁեզենքներկայացնումՍևանալճինվերաբերողվերլուծականհերթականհոդվածը՝թեինչուայդպեսէլչիրականացան Որոտան-Արփա-Սևան ջրատարթունելովՍևանալիճվերջին 12 տարումմոտ 2 մլրդխմլրացուցիչծավալիջուրտեղափոխելուիշխանությանսինխոստումները։


                      Ավելին՝ վերջին 6 տարում (2011-2016 թթ.) առավել ուժգնությամբ է կասեցվում Սևանա լճի մակարդակի բնականոն բարձրացումը։ Դա է վկայում այն, որ այդ տարիներին լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 59 սմ-ով, և դա այն դեպքում, երբ 2002-2007 թթ. (նույնպես 6 տարում) այն բարձրացել էր 2,46 մետրով։ Այսինքն` վերջին 6 տարում լիճը կորցրել է 1,87 մետր ջրի մակարդակ կամ շուրջ 2,33 մլրդ խմ ջուր։ Ընդ որում` այդ երկու ժամանակահատվածում լճի ավազանում մթնոլորտային տեղումների ծավալների տարբերությունը այդ աստիճանի մեծ չի եղել։



                      Կասեցման հիմնական գործիքներից է վերջին 6 տարում Արփա-Սևան ջրատար թունելով մոտ 600 մլն խմ ծավալի ջուր պակաս տեղափոխումը լիճ՝ առաջին 6 տարվա համեմատ։



                      Տեղեկացնենք, որ Սևանա լճի մակարդակի չափերին վերաբերող տվյալներում հաշվի չեն առնված 01.01.2011-ից գեոդեզիական նիշերի ճշգրտումների արդյունքում, Սևանա լճի իրական մակարդակի արհեստականորեն 20 սմ-ով ավելացրած չափը, հաշվարկելով այն, որպես լճի մակարդակի բնական աճ։ Դա նշանակում է ճիշտ 250 մլն խմ ծավալի ջրի ավելացում Սևանա լճի պաշարներին, որն իրականում գոյություն չունի։



                      Եթե մեր հանրության զգալի հատվածն այսօր բավականին տեղյակ է տասնամյակներ շարունակ լրջորեն խաթարված վիճակում հայտնված Սևանա լճի էկոհամակարգի, դրան անմիջականորեն առնչվող լճի ջրի սուղ պաշարների վերականգնման դժվարին խնդիրներին, հետաքրքրվում է լճից ոռոգման նպատակով թույլատրված չափից ավելի ծավալների ջրի բացթողումների, դրանց օրինական և ապօրինի լինելու մասին, և հաճախակի ընդվզում է իշխանությունների անօրեն, կամային որոշումների դեմ, ապա, ցավոք, դրան հակառակ, հանրության ճնշող մեծամասնությունը գրեթե լրիվ անտեղյակ է Սևանա լճի ավազանից հարավ, Վարդենիսի լեռնաշղթայի տակով և դրա մյուս կողմում տեղի ունեցող իրադարձություններին, կապված Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներից Որոտան-Արփա և Արփա-Սևան թունելներով Սևանա լիճ տեղափոխվող ջրի ծավալների, դրա իրականացման պայմանների, աշխատանքային ռեժիմի և այլ ցուցանիշների մասին, որոնք կհուշեն հանրությանը, թե ինչ է կատարվել և ինչ է կատարվում այսօր նրա աչքից հեռու այդ տարածքում։



                      Իհարկե, մեր ակտիվ բնապահպանները նկարահանում, ցուցադրում և հրապարակում են դրա մասին, սակայն, այնուամենայնիվ, հանրության լայն զանգվածների համար այսօր այն գրեթե մնում է անտեսանելի, անհասանելի և առեղծվածային:



                      Տասնամյակներ շարունակ Սևանա լճի ջրի հսկայական ծավալների պարտադրված (հայտնի պատճառներով), սրընթաց բացթողումները փոխհատուցելու, դրանով իսկ լճի մակարդակի իջեցումը կասեցնելու նպատակով՝ 1981-ին շահագործման հանձնվեց 48,3 կմ երկարությամբ Արփա-Սևան ջրատար թունելը 25 խմ/վրկ (տարեկան 788 մլն խմ ջուր) առավելագույն թողունակությամբ։ Ջրատարը բաղկացած է երկու թունելից՝ N1 և N2։ Դրանցից N1-ով Կեչուտի ջրամբարից ջուրը տեղափոխվում է մինչև Եղեգիս գետի կիրճ, որտեղ թունելը դուրս է գալիս երկրի մակերես այն նպատակով, որպեսզի Եղեգիս գետի ջրի մի մասը ջրընդունիչ կառույցով միանա Կեչուտի ջրամբարից տեղափոխվող ջրին և ավելի մեծ ծավալով հոսի Սևանա լիճ՝ N2 թունելով։



                      Սակայն, թունելի շահագործման սկզբից մինչ օրս (36 տարի), Սևանա լիճ է տեղափոխվել տարեկան միջին հաշվով ընդամենը 180 մլն խմ ջուր։ Ջրի նման փոքր քանակի տեղափոխումը Սևանա լիճ արդարացվել է Կեչուտի ջրամբարի սակավաջրությամբ, ինչպես նաև հանրությանը ներկայացվող ներթունելային մեծ փլուզումներով, ինչը մեծ կասկած է հարուցում հանրության մեջ՝ իր ոչ արժանահավատ և իրարամերժ փաստարկներով։



                      Կեչուտի ջրամբարը մշտապես ջրով լրացնելու նպատակով 2004-ին շահագործման հանձնվեց նաև 21,6 կմ երկարությամբ Որոտան-Արփա ջրատար թունելը, որով Որոտան գետի վրա կառուցված Սպանդարյանի ջրամբարից ջուր էր տեղափոխվելու Կեչուտի ջրամբար 15 խմ/վրկ (տարեկան 473 մլն խմ) առավելագույն թողունակությամբ։



                      Ողջ ցավն այն է, որ այդպես էլ Սպանդարյանի ջրամբարից Որոտան-Արփա թունելով, իր շահագործման օրվանից (26.04.2004-ից) մինչ օրս, անգամ մեկ խմ ջուր չի տեղափոխվել Կեչուտի ջրամբար, ինչն իր պատասխան նամակում (14.08.2014 թ., N01/06/1524-14) հաստատել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Անդրեասյանը։ Դեռ ավելին, վերջին տարիներին ոչ միայն չի իրականացվում Եղեգիս գետից Արփա-Սևան N2 թունելով ջրի ոչ փոքր քանակության տեղափոխումը, այլև կատարվում է տրամագծորեն հակառակ գործընթացը։ Կեչուտի ջրամբարից N1 թունելով տեղափոխվող ջրի առյուծի բաժինը Եղեգիս գետի կիրճ հասնելուց հետո, Սևանա լիճ հոսելու փոխարեն
                      բաց է թողնվում Եղեգիս գետը՝ նրա վրա կառուցված բազմաթիվ փոքր հէկերի անխափան աշխատանքն ապահովելու համար։ Իհարկե դա իրականացվում է ոչ առանց իշխանությունների թույլտվության՝ Արփա-Սևան թունելի 10 տարի շարունակվող իմիտացիոն վերականգնողական աշխատանքների անվան տակ։ Այսինքն, այդ տարիներին չնչին քանակությամբ ջուր է տեղափոխվել Սևանա լիճ, ինչը կասկածի տակ է դնում պաշտոնական տվյալները։



                      Ունենալ նման հսկայական ծավալների ջրի պաշար և հնարավորության սահմաններում չօգտագործել այն ի բարօրություն ջրի մեծ ծարավ Սևանա լճի, առնվազն ապազգային մոտեցում է իշխանությունների կողմից, ավելի շուտ, հանցագործություն՝ թույլատրել Սևանա լճի համար նախատեսված ջուրն օգտագործել այլ նպատակներով, հատկապես մասնավոր հատվածի համար:



                      Հարց է ծագում՝ ինչո՞ւ 12 տարի շարունակ լիարժեք և առավելագույն հզորությամբ չեն օգտագործվել Սևանա լճի էկոհամակարգի վերակենդանացման, նրա պաշարների հնարավոր արագ վերականգնման՝ լճի հետագա գոյատևման համար այդքան կարևոր և խիստ անհրաժեշտ այս ջրատեխնիկական եզակի և ինքնատիպ կառույցների հնարավորությունները։ Արդյո՞ք սա միտումնավոր, շահադիտական նպատակներով չի կատարվում։ Չէ՞ որ դրանով ի չիք են դառնում Որոտան-Արփա, Արփա-Սևան ջրատար թունելների վրա տասնամյակներ շարունակ իրականացված աներևակայելի մեծ ծավալի, տեխնիկապես շատ բարդ ու դժվարին, ֆինանսական աստղաբաշխական ծախսեր և մարդկային բազմաթիվ զոհեր պահանջած աշխատանքները։



                      Անկասկած, Որոտան-Արփա ջրատարի կառուցումը մեր երկրի ազգային անվտանգությունը երաշխավորող կարևոր ծրագրերից էր, և եթե մեր իշխանավորներն իրոք պետական ու ազգային շահերից ելնելով մտահոգված և շահագրգռված լինեին վերականգնելու Սևանա լճի ջրի պաշարները, դրանով իսկ նաև լճի էկոհամակարգը, ապա 2004-ից կիրագործեին այդ նախագիծը՝ Որոտան-Արփա ջրատար թունելի շահագործումը, որը հնարավորություն կընձեռեր Սևանա լիճ տեղափոխել Որոտան, Արփա և Եղեգիս գետերի ջրերի մի մասը՝ տարեկան գումարային 415 մլն խմ ծավալով, ինչը հաստատված էր հենց պետական ծրագրով։ Այնիչ մեր իշխանությունները 2004-ից առայսօր Որոտան-Արփա-Սևան թունելի միջոցով Սևանա լիճ են տեղափոխել տարեկան միջին հաշվով մոտ 160 մլն խմ ջուր, այսինքն` հնարավորություններից մոտ 2,5 անգամ պակաս։



                      Սա նշանակում է, որ վերջին 12 տարում Սևանա լիճ իրականում տեղափոխված 1920 մլն խմ ջրի փոխարեն կարելի էր տեղափոխել 4980 մլն խմ ջուր, այսինքն` 3060 մլն խմ ավելի ջուր, քան իրականում տեղափոխվել է։



                      Պաշտոնական տվյալների հիման վրա կատարված այս տեսական հաշվարկը դնելով մի կողմ, ընդունենք, որ կորցրել ենք ոչ թե 3060, այլ առնվազն՝ 2000 մլն խմ ջուր, որը համարժեք է լճի 1,6 մ մակարդակի։



                      Եթե հաշվի առնենք նաև 2002-2013 թթ. Սևանա լճից մոտ 1,6 մլրդ խմ ջրի անբացատրելի կորուստը (տե՛ս 2002-2013 թվականներին Սևանա լճի մակարդակի բարձրացման դինամիկայի գնահատումը
                      հոդվածը), ապա կստացվի, որ այսօրվա դրությամբ Սևանա լիճը կորցրել է մոտ 3,2 մլրդ խմ ջուր կամ մոտ 2,56 մետր լճի մակարդակ։ Այսինքն` մենք այսօր արդեն կունենայինք՝ հաշվարկային նիշին (1903,5 մ) շատ մոտ մի մակարդակ, որին մեր օլիգարխ-իշխանավորների հեռատես ծրագրով պետք է հասնենք հեռավոր՝ 2031 թվին։



                      Այս ամենը մեկ անգամ ևս հաստատում է, որ Սևանի մակարդակի կասեցումն իրագործվում է հենց մեր բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական որոշմամբ և նախաձեռնությամբ։



                      Սերգեյ Հաջինյան, ինժեներ-մեխանիկ

                      Լևոն Գալստյան, աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

                      Հ.Գ.- Գուցե, իրոք Արփա-Սևան թունելում չկան ջրի նորմալ տեղափոխմանը խոչընդոտող լուրջ փլուզումներ, այլ դա ջրային տնտեսության մտացածին պատճառաբանությունն է։ Չէ՞ որ միայն այդ կառույցի մասնագետների քմահաճույքից և որոշումներից է կախված, թե երբ պատրաստ կլինեն և երբ լիարժեք կգործարկվեն այդ թունելները։ Այնպես որ, մեր հանրությունը դատապարտված է հավատալու և մերվելու այդ իշխանահաճո վարկածին, քանի դեռ չի բացահայտել այդ ակնհայտ դավադրությունը Սևանա լճի դեմ։

                      Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

                      Comment

                      Working...
                      X