Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Սևանա լճում ձկների պաշարների վերականգնման դրական միտում է նկատվում. Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն

    http://www.tert.am/am/news/2017/08/03/Sevan/2448690
    03.08.17





    Սևանա լճում արդյունագործական ձկների պաշարների վերականգնման դրական միտում է նկատվում. այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանը:

    Ըստ Ղուկասյանի՝ այսօր ձկնաբուծության զարգացման ծրագիրը նպաստում է ձկների պաշարների համալրմանը, մասնավորապես, իշխանի առանձնյակներով:

    Թեպետ լճում առկա են մեծաքանակ սեռահասուն առանձնյակներ, մի փոքր խնդիր է իշխանի զարգացումը գետերում, բնական ձվադրություն ապահովելը,-ասաց նա և նշեց, որ հիմնական պատճառը ՀԷԿ-ն է:

    Ձվադրավայրերը գտնվում են բավականին անմխիթար վիճակում, նրանց վրա գտնվող բոլոր հիդրոտեխնիկական կառույցները արգելք են հադիսանում ձկների բնական վերարտադրության համար, և այնուամենայնիվ, Սևանա լճի ջրահավաք ավազանում բաց թողնված մարձուկը, կարծես, վերադառնում է լիճ,-ասաց նա:

    Ներկայացնելով մյուս ձկնատեսակների վիճակը՝ Ղուկասյանն ասաց, որ սիգի պաշարները մի փոքր ավելացել են: Ընդհանուր արդյունագործական չափի ձկների քանակը 450 տոննայի է հավասարվել, որից 1-ից 1,5 տոննան Սևանի իշխանն է, մոտ 100 տ. արծաթափայլ ծածանն է, մնացածը սիգն է: Քուռի կողակի պաշարները լճում անչափ քիչ են և ընդգծված են կարմիր գրքում, այսինքն՝ պահպանության կարիք ունեն և հանդիպում են եզակի առանձնյակներ,-ասաց նա:

    Սևանում խեցգետինը, ըստ գիտնականի, հայտնվել էր 80-ականներին , ինչը լճի համար դրական շնորհ էր, քանի որ սնվում է կուտակված օրգանական տիղմով:

    Առաջ այդ ֆունկցիան կողակն էր անում, որը նպաստում էր լճի մաքրմանը, հիմա արդեն խեցգետինն է անում: Բայց խեցգետնի որսը թույլատրելիից ավելի էր խրախուսվում, և արդյունքում խեցգետնի պաշարներն էլ կրճատվեցին : Նախարարության կողմից որոշվեց ձվադրման շրջանում արգելք հայտարարել,- ասաց գիտնականը:

    Comment


    • Սևանի հարցերով զբաղվող գիտնականներն անտարբեր չեն լճի նկատմամբ կամայականություններին, բայց չեն էլ պատրաստվում բղավել. Էվելինա Ղուկասյան

      14:22 03.08.17





      ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Էվելինա Ղուկասյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե հետազոտություններ չունեն՝ արդյոք Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը Սևանի համար մե՞ծ վտանգ ներկայացնում է, թե ոչ:

      Նման հետազոտություններ չունենք, մենք այս պահին արդեն հետազոտում ենք Ամուլսարի տարածքի գետերը՝ Որոտանը, Դարբը, Արփա գետը, և քանի որ դեռևս հանքերի շահագործում տեղի չի ունենում, հետևաբար գետերի վրա դրանց ազդեցությունը չի դրսևորվում,-ասաց նա՝ միաժամանակ հավելելով, թե երկրաբան չէ, որպեսզի ասի, թե ինչպիսի ապարներ կլինեն, ինչպես կազդեն դրանք լճի վրա, բայց ենթադրում է, որ որոշակի ազդեցություն այդուհանդերձ կլինի:

      Մեր նպատակն էլ դա է, որ հետազոտություններ սկսենք այն պահին, երբ դեռ ազդեցություն չկա, որպեսզի համեմատական առումով, եթե որևէ վտանգ սպառնա, մենք բարձրացնենք մեր ձայնը,-ասաց նա և հավելեց, թե, ընդհանուր առմամբ, դեմ է հանքարդյունաբերության այս տեմպերին ու մեթոդներին:

      Դիտարկմանը, թե հետո բարձրաձայնելը ուշ չի՞ լինի Սևանի համար, պատասխանեց. Գիտեք, ինձ ավելի շատ վախեցնում է երկրաբանների կարծիքը, որոնք ասում են, որ այդ թթվային դրինաժները կարող են հիմքից քայքայել սարը: Ցավոք, ես չեմ կարող դատել, ոլորտի մասնագետ չեմ, բայց կգերադասեի այդ տարածքում հանքարդյունաբերությունը չզարգանար,- ասաց գիտնականը:

      Հարցին՝ ինչո՞ւ միայն բնապահպաններն են հարցի շուրջ մտահոգություն հայտնում, և արդյոք նույն Սևանի հարցերով զբաղվող գիտնականներին դա չի՞ հուզում, Էվելինա Ղուկասյանը պատասխանեց. Մենք չենք կարող փողոցում կանգնել ու բղավել: Գիտնականի աշխատանքն այն է, որ համապատասխան մարմիններին ուղարկում է իր առաջարկները, դիմում է հղում՝ սկսած Բնապահպանության նախարարությունից, Սևանի հանձնաժողովից, դա չի նշանակում, թե մենք անտարբեր դիտում ենք այդ կատարվող կամայականություններին: Բայց կանգնել փողոցում և բղավել, ես դա ճիշտ չեմ համարում,-ասաց նա:

      Ըստ գիտնականի՝ հենց իրենք են, որ երկար պայքարից հետո կարողացան Սևանա լճի մակարդակը բարձրացնել: Ապացուցեցինք լճի մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը, նույն ՀԿ-ները սկսեցին բղավել, թե Սևանը մահամերձ վիճակում է, որովհետև ափերը ճահճանում են: Ես քանի անգամ հանդիպում եմ ունեցել ՀԿ-ների հետ և ասել՝ մի խանգարեք այդ գործընթացին, որովհետև այսօրվա նվաճած տարածքները հետագայում լավացնելու են լճի վիճակը,- ասաց նա և նշեց, թե ի տարբերություն ՀԿ ներկայացուցիչների սիրողական մակարդակի, իրենք հարցերին պրոֆեսիոնալ ձևով են մոտենում:



      Նելլի Լազարյան

      Comment


      • 3 / 08 / 2017Ջրային համակարգերի վնասված թոքերն ու ծաղկած Սևանը՝ մտահոգության առարկա


        Հավասարակշռություն սիրող ֆիտոպլանկտոնը

        Բույսերը՝ ցամաքում, միկրոջրիմուռները՝ ջրում, կատարում են նույն գործառույթը՝ անօրգանական միացություններից սինթեզում են օրգանական միացություններ։ Ջրային համակարգի առաջին ավտոտրոֆ օրգանիզմներին սկսեցին մեծ կարևորություն տալ 1800-ականներից սկսած, քանի որ ֆիտոպլանկտոնի (համակեցություն, որի մեջ ջրիմուռների տարբեր խմբեր են մտնում) ուսումնասիրությունը թույլ է տալիս գնահատել ջրային համակարգի վիճակը։ Օրինակ՝ եթե նրանում գերակայում են կապտականաչ ջրիմուռները՝ ցիանոբակտերիաները, ուրեմն առկա է էվտրոֆացման երևույթ, ինչը կարող է բերել ջրամբարի ճահճացման, իսկ եթե դիատոմայիններն են մեծ թիվ կազմում, նշանակում է՝ ջուրը որոշ չափով մաքուր է, ինչը բնորոշ էր Սևանա լճին նախքան մակարդակի իջեցումը։

        Հատկապես վերջին տարիներին՝ կլիմայի գլոբալ տաքացման արդյունքում ջրային համակարգերում բացասական դինամիկա է նկատվում. ինտենսիվ գոլորշիացման հետևանքով ջրի մակարդակն իջնում է, ցիանոբակտերիաներն՝ ակտիվանում և սկսում են գերակայել ֆիտոպլանկտոնում, ինչը հանգեցնում է ջրամբարների ծաղկման։ Բացի այդ, ծաղկման ընթացքում ցիանոբակտերիաներն արտանետում են թունավոր նյութեր՝ տոքսիններ։ Այսինքն՝ ինտենսիվ ծաղկումները կարող են աղտոտել ջրային միջավայրը, ինչպես նաև շատ կայուն տոքսինները արտանետել մթնոլորտ,-մտագոհված է ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ, ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանը։

        Ցիանոբակտերիաների ակտիվ գործունեության համար 1930-ականներից նպաստավոր պայմաններ ստեղծվեցին նաև Սևանա լճում։ Ջրային ոլորտի մասնագետը նկատում է՝ առայսօր չենք կարողացել վերականգնել լճի նախկին՝ մինչև 1933 թ. ունեցած մակարդակը։ Ինչպես գիտենք, 1933-2000թթ. Սևանի ջրի մակարդակն իջեցվել էր ավելի քան 20 մետրով։ Սևանա լճի, ՀՀ գետերի ու տարբեր էկոհամակարգերի ուսումնասիրությամբ զբաղվող Լուսինե Համբարյանը համոզված է՝ այն, ինչ ունենք, պետք է պահպանենք, քանի որ, եթե կորցնենք Սևանը, այն այլևս հնարավոր չի լինի վերականգնել։ Որպես վառ օրինակ՝ էնդեմիկ ձկնային տեսակներն է մատնանշում. Նախքան ջրի մակարդակի իջեցումը, Սևանի Իշխանը՝ Salmo ischchan-ը, ուներ չորս ենթատեսակներ, որոնք, ի դեպ, էնդեմիկ տեսակներ էին։ Հիմա մնացել է երկու ենթատեսակ ՝ Ցեղարքունին և Ամառային բախտակը, մյուս երկուսն անվերադարձ կորցրել ենք ջրի մակարդակի իջեցման և էկոլոգիական պայմանների փոփոխման արդյունքում, ինչը, որպես հիմնական պատճառ, նշում են ձկնաբանները: Այսօր փորձեր են արվում լճում վերականգնել իշխանի պոպուլյացիայի մայրական կազմը:



        Ջրային համակարգերի բազմաֆունկցիոնալ փրկարարները

        Էկոհամակարգերի վրա մարդածին գործոնի ազդեցությունը միայն ջրառով չի սահմանափակվում. պակաս տխուր չի լինում պատկերը, երբ ջրային համակարգը դառնում է արդյունաբերական թափոնների կրիչ։ Այս դեպքում ջրային համակարգի ամենավստահելի փրկարարները միկրոջրիմուռներն են լինում՝ անգամ կապտականաչները։ Սա բացատրվում է նրանով, որ այս խմբի մեջ բացի ջրի որակի ինդիկատորային տեսակներից կան տեսակներ, որոնք կլանում են ծանր մետաղները։ Ահա թե ինչու Լուսինե Համբարյանը պնդում է՝ պետք է առանձնացնել մետաղակլան միկրոջրիմուռներն ու դրանցից կենսազանգված ստանալ, որի օգնությամբ կմաքրվեն աղտոտված ջրամբարները։

        Արդեն մի քանի տարի է, ջրակենսաբանն աշխատում է այդ ուղղությամբ. խոստովանում է՝ ժամանակատար աշխատանք է, բայց վերջնական արդյունքը շատ կարևոր ու զգալի կլինի։ Այն ջրային համակարգերը, որոնք գտնվում են հանքարդյունաբերական շրջաններում, օրինակ՝ Դեբեդ և Ողջի գետերը, տարբերվում են իրենց միկրոջրիմուռային կազմով. դրանք, իրոք, ինդիկատորներ են, կարող ենք լաբորատոր պայմաններում օգտագործել՝ միկրոջրիմուռների մաքուր կուլտուրաներ ստանալու համար։ Եթե կարողանանք գտնել, թե որ տեսակներն են ավելի լավ կլանում այս կամ այն մետաղը, ապա կարող ենք համագործակցել արդյունահանողների հետ, դրանք օգտագործել ջուրը մաքրելու համար։ Քանի որ դա կլինի կենսաբանական մաքրման միջոց, ուստի և էժան կլինի և, որ շատ կարևոր է, էկոհամակագին որևէ վնաս չի տա։

        Ծանր մետաղների ազդեցությունը չեզոքացնելուց բացի, միկրոջրիմուռների որոշ տեսակներ կլանում են նաև մարդու տնտեսական գործունեության այլ թափոններ. կլանելով ջրային համակարգ թափված տարբեր լվացանյութերի բաղադրության մեջ մտնող ազոտն ու ֆոսֆորը՝ ջուրը մաքրում, իսկ իրենք սնվում են դրանցով։ Ցեանոբակտերիաներն էլ մթնոլորտից են կլանում ազոտն ու ապահովում հողի բնական պարարտացումը։

        Միկրոջրիմուռների գործունեության դրական կողմերն այսքանով չեն սահմանափակվում. դրանց մեծ մասը հարուստ է օգտակար նյութերով և ունի արագ վերականգնելու հատկություն։ Ահա թե ինչու միկրոջրիմուռները լայնորեն կիրառվում են թե կոսմետիկ միջոցների արտադրության, թե սննդի մեջ՝ որպես սննդային հավելումներ։

        Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

        Comment


        • https://www.youtube.com/watch?v=1xvBDWas5E4

          Comment


          •  

            Comment


            • Սևանից բաց թողնված հավելյալ ջուրը հասցեատիրոջը չի հասնում․ գյուղացիները բողոքում են

              Օգոստոս 10, 2017


              Այս տարի Սևանից հավելյալ բաց թողնված 100 միլիոն խմ ջուրը, որը պետք է դառնար գյուղացու փրկության օղակը, իրական հասցեատիրոջը չի հասնում, դժգոհում են Արագածոտնի մարզի բնակիչները:

              Շամիրամ համայնքի բնակիչներն այսօր Ազատությանը պատմեցին, որ ջրի անբավարարության պատճառով չորացել է գյուղի 600 հա վարելահողերի գրեթե կեսը։ Ինչու ջուր չունենք՝ հարցին շամիրամցիներն արձագանքում են՝ ջուրը գյուղացուն տալու փոխարեն, գնում է ՀԷԿ-երին։

              Շամիրամցիները մեզ ուղեկցում են դեպի Արզնի-Շամիրամ գլխավոր մագիստրալ, Շամիրամի գյուղապետ Մրազ Բրոյանը ցույց է տալիս ու ասում՝ այս քիչ քանակությամբ ջրից պետք է օգտվի 5 համայնք։ Իրենք, օրինակ արդեն 1 ամիս 20 օր է ջուր չեն տեսել։

              Այս ջուրը Շամիրամ համայնքի, Արուճի, Ագարակի, Պարտիզակի, Նոր Ամանուսի համար է: Էս ջրով ո՞նց ջրենք, չի հերիքում, - բողոքում է գյուղապետը:

              Այն, որ Սևանի ջուրը գյուղացուն ամբողջությամբ չի հասնում գիտեն թե՛ մարզպետարանում, թե՛ կառավարությունում՝ պնդում են շամիրամցիները։ Ասում են՝ երբ ջրի վարձը ժամանակին չենք մուծում՝ դատարանով են այն գանձում։ Հիմա ո՞վ է փոխհատուցելու վառված դաշտերի և այն պայմանագրի խախտման համար, որով պետք է ըստ գրաֆիկի ջուր ունենային, բայց չունեն։ Նույն հարցը բարձրացնում են նաև Աղձք համայքնի բնակիչները։ Սևանի ջուրը ոռոգման նպատակով պետք է օգտագործեին նաև իրենք, բայց մինչև այսօր գյուղատնտեսների գրեթե կեսը անգամ 1 սմ հող չի ջրել։

              Այն, որ Սևանից վերցված ջուրը գնում է ՀԷԿ-երին, լսել են նաև Ոսկեհատում։ Բնակիչներն այստեղ պնդում են՝ 1 ամսից ավելի է ջուր չունեն, ՋՕԸ պետն էլ՝ արձակուրդում է։

              Հիդրոմետ ծառայությունից տեղեկանում ենք, որ այսօրվա դրությամբ Սևանից բաց է թողնվել 194 միլիոն 526 հազար խմ ջուր։ Հիշեցնեմ՝ Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխությամբ՝ ջրառն այս տարի գերազանցեց օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետրն ու մինչև ոռոգման սեզոնի ավարտը կկազմի 270 միլիոն խմ մետր։ Եթե հավելյալ ջրառի պարագայում անգամ, գյուղացին կրկին բողոքում է երաշտից, ապա ո՞ւր է գնում այդ ջուրը՝ հարցն ուղղում ենք ՋՏՊԿ Ջրօգտագործման բաժնի պետ Արշակ Գրիգորյանին։

              Ընդունենք՝ ՀԷԿ-ը օգտագործեց, այդ ջուրը հետո ՀԷԿ-ը հետ է վերադարձնում Սևա՞ն, թե՞ ուղարկում է տրանզիտով եսիմ որտեղ, - հարցնում է ՋՏՊԿ Ջրօգտագործման բաժնի պետ Արշակ Գրիգորյանը: - Էդ ջուրը ո՞ւր է գնում, որ ասում են՝ ՀԷԿ-երին: Տվյալ ջուրը ՀԷԿ-ը օգտագործում և թողնում է Քասախ գետի մեջ, որը հետո օգտագործվում է մեր կողմից համայնքներում:

              Սևան-Հրազդան կասկադը բաղկացած է 7 ՀԷԿ-ից՝ տեղեկանում ենք կասկադը շահագործող Միջազգային Էներգետիկ Կորպորացիա ընկերության կայքէջից: ՀԷԿ-երը կառուցված են Սևանից սկիզբ առնող Հրազդան գետի վրա: Ու որքան էլ պատասխանատուները պնդում են, թե Սևանից ջրառը կատարվեց գյուղացու համար, էկոլոգ Լուսինե Թասլաքյանը կարծում է, որ լիճը սպասարկում է որոշ անձանց շահերը և ջրառի հիմնական նպատակը հավելյալ շահույթ ստանալն էր։

              Թե՛ ՀԷԿ-երի առումով, թե՛ ձկնաբուծարանների տեսանկյունից, որ իրենց պատճառով արարատյան արտեզյան ավազանը վատ վիճակում է, էլի իրենց՝ իշխանավորների, հարուստների գրպանն է դա գնում, - ասում է էկոլոգը:

              Սևան- Հրազդան ոռոգման ցանցը սպասարկում է շուրջ 130.000 ջրօգտագործողի։ 4 մարզերով անցնող համակարգը ճիշտ կառավարման խնդիր ունի՝ վստահ է էկոլոգը։

              Այն որ ջրօգտագործող ընկերությունները թերանում են իրենց աշխատանքում՝ ընդունում են նաև Ջրպետկոմում։ Ջրառ ընկերության գլխավոր ճարտարագետ Գագիկ Մկրտչյանի կարծիքով՝ պետք է ջրի բաշխումը կազմակերպել այնպես, որ ջրագծից հեռու գտնվող հատվածները չտուժեն։

              Ջրօգտագործող ընկերությանը չեմ ուզում դասեր տալ, բայց ջուրը թող վերջից ոռոգում կազմակերպեն, նոր մոտիկանան ջրաղբյուրի մոտիկ տարածքներին, - ասում է ճարտարագետը:

              Ոռոգման այս մեծ համակարգը գտնվում է նաև վթարային վիճակում։ Ըստ հաշվարկների՝ կորուստները հասնում են մոտ 50 տոկոսի։

              Comment


              • Սևանից բաց թողնված հավելյալ ջուրը հասցեատիրոջը չի հասնում․ գյուղացիները բողոքում են

                 

                Comment


                • Մենք գիտենք ուր է գնում Սեւանի ջուրը, մեզ համար դա գաղտնիք չէ

                    • ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
                    • Ներքին կյանք - 15 Օգոստոսի 2017


                  Սևանից լրացուցիչ ջրառի հետևանքով լճի մակարդակը շարունակում է իջնել: Բնապահպաններն ահազանգում են, որ լճի մակարդակն արդեն իջել է 18 սմ-ով: Էկոլուրի տեղեկացմամբ՝ օգոստոսի 11-ի դրությամբ լճի մակարդակը 2017թ-ի հունիսին հասած ամենաբարձր նիշից` 1900.91 մ-ից իջել է 18 սմ-ով` կազմելով է 1900,73 մ:



                  Բնապահպան Սիլվա Ադամյանը Lragir.am-ի հետ զրույցում սա անդառնալի կորուստ է համարում՝ հիշեցնելով, որ Սևանա լիճը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, մեր երկրի ջրի պաշարն է:



                  Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ ու Ազգային ժողովի հաստատմամբ այս տարի Սևանից 100 մլն խմ լրացուցիչ ջուր է բաց թողնվել ոռոգման նպատակով՝ այսպիսով այս տարվա համար ջրառի քանակ սահմանելով 270 մլն խմ:



                  Սիլվա Ադամյանն ասաց, որ նախքան լրացուցիչ ջրառի որոշման կայացումը, կառավարության ու Սևանի հարցերով հանձնաժողովի անդամներին բնապահպանները զգուշացրել էին, որ լճի մակարդակն այնքան կիջնի, որ դա կունենա իր վատ հետևանքները:



                  Բայց մեզ ասում էին, որ չի իջնի: Մեր առաջ խնդիրն այսպես էր դրված՝ Արարատյան հարթավայրը մնացել է առանց ջրի, ի՞նչ եք առաջարկում, մարդիկ մնան առան բերքի՞: Հիմա պետք է մեկնել Արարատյան հարթավայր ու հասկանալ՝ իրականում այդ ջուրը հասել է գյուղացիներին, թե ոչ: Սա լուրջ խնդիր է, կասկածներ կան, որ այդ ջուրը չի հասել գյուղացուն, քանի որ մոտ երկու տարի առաջ, երբ դարձյալ հավելյալ ջուր էին վերցրել Սևանից, մենք մի փորձ կատարեցինք, գնացինք գյուղեր և հարցրինք գյուղացիներին՝ արդյոք իրենց տնտեսությունում կա փոփոխություն: Մեզ ասացին՝ ոչ մի փոփոխություն չկա: Եթե գյուղացին չի զգում, թե ուր է գնում այդ ջուրը, հարց է ծագում: Մենք գիտենք ուր է գնում, մեզ համար դա հեչ գաղտնիք չէ: Մենք գիտենք, որ այդ ջուրը բաց է թողնվում Սևան-Հրազդան կասկադն աշխատեցնելու և էլեկտրաէներգիա ստանալու համար, ասաց նա:



                  Սիլվա Ադամյանը նշեց, որ չէր կարելի այդ քանակի ջուր վերցնել Սևանից և իջեցնել լճի մակարդակը: Մասնագիտական դիտարկումների համաձայն՝ Սևանի էկոհամակարգը կամաց-կամաց վերականգնվում էր, ջրի որակը պետք է փոխվեր, այսինքն՝ կատարվում էր ինքնամաքրում: Եվ այդ պայմաններում, ըստ մասնագետի, պետք է թույլ տայինք, որ ջրի մակարդակը բարձրանար:



                  Եթե այսպես շարունակվի, մենք կունենանք լուրջ խնդիրներ: Մենք պարբերաբար փորձում ենք նորմալ վիճակի բերել լճի մակարդակը, բարձրացնել ջրի որակը, հետո նորից իջեցնում՝ թույլ չտալով, որպեսզի էկոհամակարգը վերականգնվի: Մակարդակի իջեցմանը զուգահեռ բարձրանում է ջրի ջերմաստիճանը, հետո սկսում են ծագել խնդիրներ: Ես քիչ առաջ խոսել եմ մասնագետների հետ, իրենք ահազանգում են, որ եթե էլի իջնի, մենք կունենանք ջրի որակի հետ կապված լուրջ խնդիրներ: Այնտեղ գնում է նաև նեխման պրոցես, քանի որ ափերը լավ մաքրված չեն, ճահճանում են, դա կշարունակվի, եթե այս մոտեցումը շարունակվի,- հավելեց Ադամյանը:



                  Բնապահպանները մտավախություն ունեն, որ կառավարությունն այս գերծելաոճը կշարունակի նաև հաջորդ տարիներին: Ադամյանի խոսքով՝ օրենքով ամեն տարվա համար սահմանված 170 մլն խմ ջրառի քանակն էլ է կասկածներ առաջացնում:



                  Մասնագետներն առաջարկում են օրենքում փոփոխություն կատարել, չֆիքսել, որ ամեն տարի 170 մլն խմ ջուր պետք է պարտադիր վերցնել Սևանից: Բայց առաջարկները կառավարության կողմից չեն ընդունվել:

                  Comment

                  Working...
                  X