Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Սևանա լճի ավազանում ջրամբարի կառուցումը բնապահպանական մեծ ռիսկեր է պարունակում


    ԷկոԼուր

    Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է Սևանա լճի ավազանում կառուցել Արգիճի և Աստղաձոր ջրաբարներ: Նախնական գնահատականների համաձայն` ջրամբարները պետք է ծառայեն 12 բնակավայրերի ոռոգման համար, ինչպես նաև նպաստեն էներգախնայողությանը. Սևանա լճից ոռոգման ջուր մղող 6 պոմպակայանի աշխատանք կդադարեցվի:

    Ջրաբարների կյանքի կոչման համար ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. Եթե ջրամբարը կապահովի ձկան տեղաշարժի, ձվադրման հետ կապված մինիմում քանակության ջուր, եթե կարողանանք ապահովել ձկնանցարաններ, բնական թողք ներքին հոսանքներում, ապա ես երկու ձեռքով կողմ եմ դրանց կառուցմանը: Ջրամբարների կառուցումը դրական է գյուղատնտեսության զարգացման համար:

    Ջրամբարների կառուցման մեջ բնապահպանական ռիսկեր է տեսնում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կենսաբանության և դրադասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը:

    Ջրամբարների կառուցման արդյունքում ջրի որակի ամբողջական փոփոխություն է լինելու, ջրամբարի ամբողջ ջուրը կգնա ոռոգման, և կկտրվի կապը Սևանա լճի և Արգիճի գետի վերին հոսանքների միջև, ինչը հղի է Սևանի ավազանում ձկնային պաշարների, Կարմիր գրքում գրանցված Սևանի կողակի, Սևանի բեղլուի և իշխանի 2 ենթատեսակների բազմացման հնարավորությունների կտրուկ նվազմամբ, հնարավոր է այդ հատվածում նրանց վերացման ռիսկը: Անողնաշարավորների և ջրային բույսերի ծավալները նույնպես կարող են կրճատվել,- ասաց Սամվել Պիպոյանը:

    Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները կասկածում են, որ Աստղաձորում նախատեսվող ջրամբարը ջրով կլցվի: Աստղաձոր գետը որպես այդպիսին գոյություն չունի: Այդ գետը կարող է լավագույն դեպքում ջուր տալ գարնանը, երբ ձնհալներ են լինում: Սակայն այն տեղում, որտեղ նախատեսվում է կառուցել ջրամբար, գետում այդքան ջուր չկա: Եթե կառուցվի ջրամբար, այն երևի կարող է ծառայել միայն Աստղաձոր և Զոլաքար համայնքներին,- ասաց Աստղաձորի բնակիչ Վարդան Վարդանյանը:

    Սևանի ավազանի գետերի սակավաջրության մասին փաստեց նաև Համբարձում Համբարձումյանը: Նա նշեց, որ Վարդենիկ, Մարտունի, Աստղաձոր գետերը ընդհանրապես ցամաքում են, իսկ Արգիչի գետի ներքին հոսանքներում Սևանա լիճ են լցվում գրեթե միայն կոյուղաջրերը:



    16:50 Փետրվար 08, 2018

    Comment


    • 2017 թ-ին Սևանա լճի ցանցավանդակների 116 տոննա ձկնապաշարից 112 տոննան փախել է Սևան


      ԷկոԼուր

      2017 թ-ին Սևանա լճի սառելու հետևանքով վնասվել են լճում տեղակայված արհեստական ցանցավանդակները, ինչի արդյունքում ցանցավանդակներում առկա 116 տոննա ձկնապաշարից մոտ 112 տոննան` 97%-ը, փախել է Սևան, իսկ մնացած 3%-ը ոչնչացել է ցանցավանդակների դեֆորմացիայի արդյունքում: Այս մասին նշված է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի` ԷկոԼուրին ուղղված նամակում:

      Հիշեցնենք, որ ԷկոԼուրը հարցում էր ուղարկել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին` պարզելու, թե Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն ինչ ազդեցություն ունի Սևանա լճի վրա, և հիմնադրամը ինչ բնապահպանական միջոցառումներ է իրականացրել ծրագրի արդյունքում ստացված գումարներով:

      Հիմնադրամի պատասխան նամակում նշված է.

      Ի պատասխան Ձեր գրության, հայտնում ենք, որ նշված ռիսկերը վերաբերվում են ցանցավանդակային տնտեսություններին ընդհանրապես և դրանցից որոշները մեր տնտեսությունում կանխարգելված են:

      Անդրադառնալով Ձեր կողմից առաջ քաշված ռիսկերին առանձին-առանձին, հայտնում ենք.

      ձկների հիվանդությունների և մակաբույծների ինկուբացում և փոխանցում տնտեսություններում աճեցված ձկներից` ձկների վայրի հանրույթին

      - Մակաբույծների ինկուբացում արտահայտությունը մեզ համար անհասկանալի է և ոչ ՇՄԱՓ Կենտրոն ներկայացված հայտում և ոչ էլ միջազգային գրականության մեջ նման միտք չի նշվում: Այնուամենայնիվ, հիվադությունների տարածման ռիսկը բոլոր ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություններում առկա է և մեր տնտեսությունում մշտապես վերահսկվում է համապատասխան մասնագետների կողմից:

      (ԷկոԼուր. Մակաբույծների ինկուբացման մասին նշված է հենց Սևան Ակվա ՓԲԸ-ի ցանցավանդակային տնտեսության ՇՄԱԳ փաստաթղթում /35 էջ/):



      ցանցավանդակային տնտեսություններից առաջացած օրգանական աղտոտում

      - Օրգանական աղտոտումն, ըստ էության, իրենից ներկայացնում է սնուցող նյութերի արտահոսքը տնտեսությունից լիճ: Որպեսզի գնահատենք այդ տեսանկյունից Սևան Ակվա ՓԲԸ պատկանող տնտեսության թողած ազդեցությունը Սևանա լճի վրա, ներկայացնում ենք մեկ վիճակագրական օրինակ: 2016 թ-ի ընթացքում, երբ տնտեսությունում եղել է ձկան ամենամեծ կենսազանգվածը, լիճ է արտահոսել ընդամենը 500 կգ ֆոսֆոր, մինչդեռ, միևնույն ժամանակահատվածում, գետերի միջոցով լիճ է ներհոսել ավելի քան 500 տոննա ֆոսֆոր:
      Օրգանական և անօրգանական աղտոտվածությունը Սևանա լճում ահագնացող խնդիր է և խնդրի լուծման լավագույն տարբերակը լճում կենդանական և բուսական կենսազանգվածի ավելացումն է և լճից դուրս հանումը: Համալիր ծրագրի կանոնադրական նպատակներից մեկը լճի ձկնային պաշարների վերականգնումն է, ինչը նշանակում է ձկան արդյունագործական կենսազանգվածի ավելացում Սևանա լճում հիսունից հարյուր անգամ և տնտեսական, սոցիալական և ռազմավարական դերից բացի, կունենա նաև բնապահպանական ազդեցություն՝ մասնավորապես կնվազեցնի լճի օրգանական աղտոտվածությունը:

      ցանցավանդակային տնտեսություններից առաջացած քիմիական աղտոտում

      - Այսպիսի ռիսկ Սևան Ակվա ՓԲԸ պատկանող տնտեսությունում առկա չէ և միակ քիմիական աղտոտումը` վերոնշյալ օրգանական նյութի արտահոսքն է:

      գենետիկորեն տարբերվող ձկների փախուստ ցանցավանդակային տնտեսություններից և նրանց խաչասերում վայրի ձևերի հետ

      - Այս ռիսկը նույնպես Սևան Ակվա ՓԲԸ պատկանող տնտեսությունում արդիական չէ, քանի որ տնտեսությունում աճեցվում է բացառապես Սևանի իշխան: Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակների մայրական կազմը, համալիր ծրագրի շրջանակներում, ձեռք է բերվել այն կազմակերպություններից, որոնք տարիներ շարունակ մանրաձկներ են մատակարարել ՀՀ Բնապահպանության նախարարությանը՝ Սևանա լճում իշխանի պաշարների համալրման նպատակով: Ընտրողաբար ձեռք բերված, ֆենոտիպորեն և գենետիկորեն ստուգված մայրական կազմը առավել խստորեն վերահսկվում է, և ծրագրի շրջանակներում արտադրվող ողջ ձկնապաշարը գենետիկորեն մաքուր է:

      տնտեսություններում ձկան զանգվածային մահացում և հեռացում

      - Սևան Ակվա ՓԲԸ կողմից ՇՄԱՓ Կենտրոն ներկայացված հայտում զանգվածային մահացում և հեռացում ռիսկ նշված չէ և Սևան Ակվա ՓԲԸ պատկանող տնտեսությունում նման ռիսկ առկա չէ: Այնուամենայնիվ, սատկած ձկները ցանցերից հեռացվում և ոչնչացվում են համաձայն միջազգային պահանջների և ամեն օր:

      տնտեսությունների գործունեությունից առաջացած թափոններ

      - Առաջացող փոքր քանակությամբ թափոնները հեռացվում են:

      Ի պատասխան հարցադրումների հայտնում ենք.

      1. Ծրագրի շրջանակներում Հիմնադրամին տրամադրված գումարների ճնշող մեծամասնությունը ներդրվել է Սևանի իշխանի մեծածավալ արտադրության և իրացման կայուն արժեշղթայի ձևավորման մեջ: Համաձայն համալիր ծրագրի՝ Սևանա լճի ձկնապաշարների վերականգնման և այլ խնդիրների վրա ներդրվող գումարները էականորեն կավելանան, երբ ձևավորվի վերոնշյալ արժեշղթան և ծրագիրն ունենա կայուն շահույթ: Մինչ այս պահը Ծրագրին տրամադրվել է 9 մլրդ ՀՀ դրամ: Բնապահպանական միջոցառումներն իրականացվում են հետևյալ քայլերի հաջորդականությամբ՝ Սևանա լճի էկոհամակարգի բնապահպանական մոնիթորինգ (առկա վիճակի գնահատում և խնդիրների վերհանում), խնդիրների լուծումների մշակում, խնդիրների լուծման միջոցառումների իրականացում և իրականացվող աշխատանքների արդյունավետության գնահատում: Վեր են հանվել Սևանա լճի և ջրհավաք ավազանի գրեթե բոլոր հիմնական խնդիրները և վերլուծվել: Տարվում են աշխատանքներ խնդիրների լուծման ուղղությամբ: Մինչ այս պահը ամենից շատ աշխատանքներ տարվել են ներքոնշյալ երկու խնդիրների լուծման ուղղությամբ.

      Սևանա լճի էկոհամակարգի սննդային շղթայի անհավասարակշռություն
      Սևանա լճի էկոլոգիական վիճակի վերաբերյալ տեղեկատվության պակաս

      2. 2016 թ-ի մոնիթորինգային աշխատանքների ամփոփիչ հաշվետվությունը կարող եք գտնել հետևյալ հղմամբ http://www.stf.am/images/_.pdf:

      3. Հիմնադրամի պատկանող ցանցավանդակային տնեսությունում այս պահին առկա են 9 ցանցեր, որոնցից 4-ը դատարկ են, իսկ 5-ում պահվում է շուրջ 60 տոննա տարբեր չափի ձկներ: Հավանաբար, մինչև 2018թ-ի ավարտը, ցանցավանդակների թիվը չի ավելացվի:

      4. Այո՝ 4-րդ հարցում նշված հետազոտություններն իրականացվում են և արդյունքները կարող եք տեսնել 2-րդ կետում նշված հղմամբ:

      5. Սևանա լիճը աղտոտվում է բնական ճանապարհով և հարակից բնակավայրերի բնակիչների գործունեության հետևանքով: Սևան թափվող գետերն անցնում են երեք քաղաքների և մեծ թվով գյուղական համայնքների միջով: Այդ համայնքները չունեն կոյուղաջրերի, արտադրական, անասնապահական և գյուղատնտեսական հոսքաջրերի, ինչպես նաև աղբահանման պատշաճ հեռացման համակարգեր: Արդյունքում այդ բնակավայրերից արտահոսող, օրգանական և անօրգանական աղտոտիչներով և կենցաղային աղբով գեր հարուստ հոսքաջրերը գետերի միջոցով լցվում են Սևանա լիճ: Օրգանական և անօրգանական աղտոտման տեսանկյունից մեծ է նաև՝ հանքավայրերի ազդեցությունը և բնական պայմաններում, լեռներում և դաշտերում փտող բուսական կենսազանգվածի և բնահողի մեջ առկա հանքային նյութերի դերը: Ցանցավանդակային տնտեսության ազդեցությունը այնքան փոքր է, որ հնարավոր չէ համեմատել վերոնշյալ ազդեցության հետ: Գետերի միջոցով Սևան թափվող աղտոտիչների նվազեցման ուղղությամբ մշակվում են ծրագրերի նախագծեր և կիրականացվեն մեծամասշտաբ միջոցառումներ, երբ ծրագիրն ունենա կայուն շահույթ և կարողանա լուրջ միջոցներ ներդնել այդ աշխատանքների համար: Սնուցող նյութերի (Օրգանական աղտոտում) ավելցուկը Սևանա լճում կարող է հանգեցնել վնասակար ազդեցության, եթե չյուրացվի լճի ֆլորայի կամ ֆաունայի կողմից: Այս ուղղությամբ ևս, մշակվում են ծրագրեր: Ինչպես արդեն նշվել էր, ծրագրի կանոնադրական գլխավոր նպատակներից է լճի սննդային բուրգի վերին օղակի՝ ձկնային պաշարների համալրում և երբեմնի պաշարների վերականգնումը: Եթե հաջողվի լուծել Սևանա լճի ամենամեծ խնդիրը՝ ձկնագողությունը, ապա մեզ կհաջողվի կարճ ժամանակում լուծել նաև մյուս խնդիրը՝ ձկան պաշարների վերականգնումը: Վերջինն էլ իր հերթին կհանգեցնի օրգանական աղտոտվածության խնդրի լուծման բնական եղանակով՝ ապահովելով ձկան առավել մեծ կենսազանգված: Եթե ձկան և խեցգետնի պաշարները չվերականգնվեն, ապա գետերից ներհոսող օրգանական նյութը կարող է կուտակվել լճում և որպես սնունդ չյուրացվել: Այդ դեպքում արդիական կարող է լինել մեծածավալ աշխատանքների իրականացումը՝ գետերի միջոցով ներհոսող օրգանական նյութի նվազեցման ուղղությամբ:

      6. Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր հիվանդություն պահանջում է համապատասխան բուժում՝ համապատասխան դեղամիջոցներով: Հնարավոր բոլոր հիվանդությունների ի հայտ գալու դեպքում հակաբիոտիկների կիրառության անհրաժեշտությունը նույնպես չի կարելի բացառել: Պետք է նշել, որ բաց էկոհամակարգերում, ի տարբերություն սահմանափակ ծավալով ջրավազանների, հակաբիոտիկների կիրառությունը ոչ միայն ցանկալի չէ, այլ նաև շատ ավելի պակաս արդյունավետ է՝ հիվանդությունների դեմ պայքարի տեսանկյունից: Մեր տնտեսությունում հիվանդությունների ի հայտ գալու դեպքում, ձկները տեղափոխվում են և բուժումն իրականացվում է փակ ջրավազանային պայմաններում:

      7. 2017 թվականին Սևանա լճի սառելու հետևանքով վնասվեց լճում՝ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքին հարակից հատվածում տեղակայված, Հիմնադրամի կողմից ստեղծված՝ Սևան Ակվա ՓԲ Ընկերությանը պատկանող ցանցավանդակային տնտեսությունը, որի արդյունքում տեղի ունեցավ ցանցավանդակներում մոտ 112 տոննա ընդհանուր զանգվածով Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակների տարբեր չափերի ձկների զանգվածային փախուստ: Վնասված ցանցավանդակներում 31.01.2017-ի դրությամբ եղել է մոտ 116 տոննա ձկնապաշար, որոնց մոտ 3%-ը ոչնչացել է ցանցավանդակների դեֆորմացիայի արդյունքում, իսկ 97%-ը՝ մոտ 112 տոննա փախել է Սևանա լիճ:

      8. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017 թ-ին ցանցավանդակներից փախուստ են կատարել մեծ թվով տարբեր չափի ձկներ, որոշում է կայացվել նույն թվականին մանրաձկների մեծ քանակություններ բաց չթողնել: Բացթողնման աշխատանքներն իրականացվել են միայն փորձնական նպատակներով և փոքր քանակներով:

      Հարկ ենք համարում նշել, որ նախորդ տարիներին՝ 2015-2017թթ ընթացքում Հիմնադրամի գործունության արդյունքում Սևանա լիճ է ներմուծվել մոտ 2,3 մլն մանրաձուկ և մեծ չափի ձկներ, ինչն ավելին է, քան բաց է թողնվել պետական ծրագրով՝ 2005-2015 թթ: Հիմնադրամի կողմից բաց թողնված և փախուստ կատարած ձկների կենսազանգվածը, իշխանի պաշարների վերականգնման տեսանկյունից, արդեն իսկ կարող է ունենալ էական դեր: Դա է փաստում նաև ՀՀ Բնապահպանության նախարար Ա. Մինասյանի կողմից ներկայացված՝ ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳ Կենտրոնի կողմից իրականացված 2012-2017 թթ ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման արդյունքները, համաձայն որի՝ 2017 թվականի ընթացքում գրանցվել է իշխանի պաշարները աննախադեպ աճ՝ ավելի քան 17 անգամ` նախկին 1 տոննայի փոխարեն հասնելով 17 տոննայի:

      9. Սևան Ակվա ՓԲ Ընկերությանը պատկանող ցանցավանդակային տնտեսությունում կիրառվում է աշխարհում առաջատար կազմակերպությունների կողմից բնական հումքով արտադրվող համակցված կեր, որի որակը մեր կողմից նույնպես վերահսկվում է: Ֆոսֆորն այդ կերի մեջ կազմում է 0.8-1%, իսկ ընդանուր ազոտը՝ 6.4-7.2%:

      10. Սելեկցիոն տնտեսությունը կառուցման փուլում է: Սակայն սելեկցիոն աշխատանքներ Սևանի իշխանի մանրաձկան գործարանում իրականացվում են: Սելեկցիայի արդյունքում հաջողվել է խուսափել մոտ ազգակցական խաչասերումներից և գործարանում ստացվող մանրաձուկը առավել կենսունակ է, ֆենոտիպորեն և գենետիկորեն համապատասխանում է վայրի տեսակին և չի ենթարկվում դեգրադացիոն մուտացիաների:

      19:56 Փետրվար 19, 2018

      Comment


      • Originally posted by Vrej1915 View Post
        Re: Sevan



        Armenia has two major autonomous energetic systems, independent, or partly independent from import needs.
        1- Hydro Energy: it produces roughly 20% of the electricity.
        2- Medzamor. (This is partly independent since you need to inport fuel bars from Russia at least once a year, and the station is supposed to stop in 2016 , and no replacement is yet financed): produces roughly 40% of electricity at its full capacity of 440 MW today.
        http://en.wikipedia.org/wiki/Metsamo...ar_Power_Plant

        Remaining 40-45 % is produced by Hydrocarbons: Gaz/Oil/fuel.
        Now you must consider Electric Capacity installed, wich is rarely used at its max capacity full year.
        Then you must consider reserves.
        You can not stock reserves at Metzamor. It produces rather steady volume, when it works.
        You can not stock solar energy, (inexistent today), nor wind energy (symbolic one test station in Pushkin Pass).
        You can stock some Gaz in one major strategic underground facility, built in Apovian salt mines (max autonomy if Gaz import is stopped: less than 2 months).
        You can stock fuel/Diezel: limited capacity installed, some capacities classified by army: you may use it for electricity or tanks....
        You can stock water, if you have reservoirs, for Hydro power.
        And we have one and unique major reservoir, that is Sevan.

        If hydropower represents only 18-20% of annual production today (some important chunk is exported today, some officially, some in gray zone to Turkey, Georgia, and Iran), its installed capacity, at full , may be enough for 40-45% of national consumption.
        We use it at minimal rate, to spare Sevan (when official policy is respected), and insure pic capacity during extra needs (winter cold, when Metzamor is closed, or when Gaz import stops).
        That is while annually Hydro produces less than 20%, at one given moment, at its peak, you may have its proportion as high as 40%, or even more.

        So, our only real domestic source is Hydro.
        And hydro is divided in 2 major systems:
        Sevan and Vorotan cascades.
        The remaining capacities are are non relevant: hundreds of micro-stations: all together represent less than 5% , and virtually none have reservoirs built.
        While the initial intention was noble, this turns now to a misuse of potentials, for cheap and quick investments, with state sponsored and garantyed income for oligarkhs and aparatchiks (worst exemple is the recent case of Dzoraget: we might had a 3 rth major cascade by building a big capacity reservoir, with a state sponsored project worth hundred of millions, instead a bunch of oligarkhs will install small stations, with no reservoir, small invest, big income..).

        So you have Vorotan cascade, 3 major stations, and a medium size reservoir called Spantaryan; At its full capacity, the reservoir will not even last 2 months.
        Easy to say, this is important, but not strategic.
        http://vorotancascade.am/en/info.html

        And finally you have Sevan, with a cascade of 6 major stations.
        http://www.raztes.am/eng/hpp.htm
        At its full capacity, 550 MW (that is more than the Medzamor's actual 440 MW) and thanks to modernization of stations going on in last decade, only Sevan cascade can produce roughly 50% of the electricity consumed.
        Each meter up in Sevan, is equivalent roughly to 1250 million M3 of water.
        To compare, our bigest reservoir (put aside Akhuryan, under joint control of Ankara, and producing no electricity), that is Spantaryan reservoir is in full 218 m3 (actual capacities).
        That is 1 meter up in Sevan is 5,7 times more that all of Spantaryan.

        By now I think you have quite a good idea about capacities..
        Now keep in mind, that once there is a war situation, you may pretty surely have blockade on energy imports.
        So you may have to chose, between using you oil reserved on tanks, or generating electricity.
        Last time we chose the first option, more or less.....and Sevan paid a huge price, by losing roughly 2 meters..
        Should we repeat the same cold dark episode?
         

        Comment


        •  

          Comment


          • Վեդիի նոր ջրամբարը հնարավորություն կտա ոռոգել 6000 հա

             

            Comment


            • 14 / Մարտ / 2018Վտանգված է մեր ռազմավարական ռեսուրսը. ու՞ր են հոսում Հայաստանի ջրերը. Թարմ ուղեղով՝ Սեյրան Մինասյանի հետ

              Comment


              • ՈՒՂԻՂ. ՀՀ ջրային պաշարների կառավարման ոլորտում մտահոգություններ կան. մասնագետներն ահազանգում են

                 

                Comment




                • Ալպյան տեխնոլոգիաները կօգնեն լուծել Հայաստանում ոռոգման ջրի պակասը․ Կարինե Դանիելյան

                  24.03.2018


                  Սեւանից լրացուցիչ ջրառը բնապահպանական խնդիրներ կառաջացնի ոչ միայն լճի համար, այլ ամբողջ Հայաստանի ջրային համակարգի, քանի որ լճի ջրերից օգտվում են քաղցրահամ ջրի այլ աղբյուրներ եւս։ Մարտի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել բնապահպան, Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։

                  Նրա խոսքով, կանոնավոր ջրառները խանգարում են լճի ինքնամաքրման, վերականգնման, առողջացման բնականոն գործընթացին։
                  Լրացուցիչ ջրառն Սեւանից արդարացված է նրանով, որ կլիմայական պայմանների պատճառով այս տարի գրանցվել է ոռոգման ջրի պակասուրդ։ Սակայն, այդ խնդիրը պետք է լուծել ներդնելով ժամանակակից տեծնոլոգիաներ, նվազեցնել ոռոգման համակարգում ջրի կորուստը, ոչ թե ամեն անգամ ձեռքը գցել Սեւանի վրա,-նշել է բնապահպանը։

                  Նրա խոսքով, հայ մասնագետները ուսումնասիրում են Շվեյցարիայի փորձը, որտեղ ոռոգման ջրի պակասուրդը լուծում են Ալպերի ձյան ծածկույթը ծածկելով հատուկ միջոցով, որը նրանց թույլ չի տալիս հալվել մինչեւ ամառ, երբ ջրի պակասուրդ է նկատվում։

                  Այս տեխնոլոգիան հաջողությամբ կիրառվում է Արագած լեռան վրա, սակայն գիտական հանրությանը դեռ չի հաջողվել շահագրգռել իշխանություններին դրանց ներդրման ուղղությամբ խոշոր ծրագրեր իրականացնելու առումով,-նշել է Կարինե Դանիելյանը։

                  Նա նշել է, որ Սփյուռքը ուրախ կլիներ ֆինանսավորել այդպիսի ծրագրերը Հայաստանում, սակայն նրանք չեն վստահում հայկական իշխանություններին եւ վստահ են, որ նրանց կողմից հատկացված միջոցները կծառայեն ոչ թե ի շահ ժողովրդի, այլ առանձին անձանց դրամապանակները լցնելուն։

                  Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանն էլ, իր հերթին, նշել է, որ իշխանությունները հատուկ են խոչընդոտում Սեւանի մակարդակի բարձրացմանը, որ պահպանեն լճի ափին կառուցված օլիգարխների հանգստյան տները, այն պարագայում, երբ լճի ափերը ոչ մի պարագայում չի կարելի ծանրաբեռնել կապիտալ շինարարությամբ։

                  Նրա կարծիքով, ոռոգման ջրի պակասուրդի հարցը հնարավոր չի լուծել նաեւ Արարատյան դաշտի նոր խորքային հորերի միջոցով, քանի որ Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազան սպառել է իրեն, որի պատճառով էլ նկատվում է հողի էրոզիա եւ դեգրադացիա։

                  Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն նշել է, որ այս պահին ջրամբարները լցված են 39 տոկոսով, 2017-ի համեմատ 47.3 տոկոս էր, 2016-ին, երբ ջրառատ տարի էր՝ 58 տոկոս էր։ Այսինքն՝ 19 տոկոսով ջրի պակասուրդ կա։ Հարությունյանի փոխանցմամբ, եթե տեղումներ չլինեն կամ քիչ լինեն, կոմիտեն ստիպված կլինի դիմել կառավարությանը, որպեսզի կարողանան Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնել։
                  Լուրեր Հայաստանից - NEWS.am

                  Comment


                  • http://asekose.am/hy_AM/news/8/26322...-endvzman.html
                    Վայոց Ձորի բնակչությունը պատրաստվում է ընդվզման

                    2018-03-28




                    Ֆերմեր Տիգրան Եղոյանը շարունակում է ահազանգել՝ 12 գյուղերով անցնող Եղեգիս գետն արդեն գոյություն չունի, ցամաքել է, առվակ է դարձել: Պատճառը 19 գործող ՀԷԿ-երն են:

                    Բնապահպանության նախարարին մենք նամակ ուղարկեցինք ու ասացինք, որ կա գործող 19 ՀԷԿ։ Նախարարից ստացանք պաշտոնական նամակ, որով հայտարարեց, որ ընդամենը 6 ՀԷԿ է գործում։ Ես այն համարեցի ստահոդ, իրականությանը չհամապատասխանող հայտարարություն։ Միգուցե 6 ՀԷԿ գտնվում է պետական ռեգիստրի ուշադրության կենտրոնում, մնացածը ստվերում են գործել։ Ավելին՝ հիմա ևս 2-ն են կառուցում: Դրանց թիկունքում կանգնած են օլիգարխիկ անձնավորություններ: Հոգևորականը, նախարարը, նախագահն ու վարչապետը տեղում չեն,- նշեց Տիգրան Եղոյանը։

                    Նրա փոխանցմամբ՝ գետում կար կարմրախայտ, բայց այսօր ձկների մասին խոսք լինել անգամ չի կարող։

                    Ի՞նչ է կատարվում այս շրջանի հետ: Վայոց Ձորի բնակչությունը պատրաստ է ստորագրություն հավաքել և, եթե հարցը լուծում չստանա, նրանք պատրաստ են հասարակական ընդվզման։ Սա տնտեսական հանցագործություն է,-նշեց նա:

                    Ֆերմերի փոխանցմամբ՝ այնտեղ ՀԷԿ-եր ունեն Դավիթ Լոքյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդը, Աղվան Վարդանյանը և ուրիշներ:

                    Մենք ջուր ենք ուզում, որի համար պատրաստ ենք վճարել, իսկ, թե ովքե՞ր են դրանց թիկունքում կանգնած, մեզ դա չի հետաքրքրում: Շատին համայնքում էլ մասսայական որսագողություն է.անընդհատ կրակոցներ են: Որսում են վայրի կենդանիների:

                    Ասուլիսին ներկա էր նաև բնապահպան Կարինե Դանիելյանը, ում ֆերմերը կոչ արեց իրենց հետ միասին պայքարել.

                    Եկեք միասին դուրս գանք այս բորենիների դեմ:

                    Հիշեցնենք, որ ավելի վաղ բնապահպան Կարինե Դանիելյանը անդրդադառնալով այս ահազանգին՝ Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր. Ցավոք, այս տարի ոչ միայն Սևանի մակարդակը չբարձրացավ, այլև այսօրվա տվյալներով 5սմ-ի կորուստ ունենք՝ անցած տարվա հետ համեմատ: Եղեգիսի հետ կապված անընդհատ վեճ է գնում: Եթե լսենք ՀԷԿ-երի միության ներկայացուցիչներին, ապա սո՛ւտ է, նման բան չկա: Բայց, երբ նայում ես թվերին, թե ե՞րբ է իջնում ջրի մակարդակը, ապա տեսնում ես, որ հիմնականում էներգետիկ նպատակներով են ջուրը բաց թողնում, չնայած կառավարության որոշման համաձայն՝ միայն ոռոգման նպատակով պետք է Սևանից ջուր բաց թողնել: Ասեմ, որ ջրի ամենացածր մակարդակն ունեցել ենք 2001 թվականին: Ինչո՞ւ պետք է այդպես լիներ՝ հասկանալի չէ: Ակնհայտ էր, որ էներգետիկ նպատակներով էին բաց թողնում, չնայած ատոմակայանը աշխատում էր: Այս տարի քիչ ունեցանք տեղումներ, դեռևս անցած տարվա հունվարին կառավարությունը հայտարարեց, որ երաշտ է լինելու, դրա համար եկեք 100 մլն խմ բաց թողնենք, մենք շատ զարմացանք, թե ի՞նչ իմացան: Ստիպված մտածում ես, որ էներգիա ստանալու, վաճառելու համար են արվում:

                    ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանից էլ հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք նախարարությունը տեղեկություն ունի այս խնդրի մասին, նա պատասխանել էր՝ դժվար թե գողանան, չափաքանակ կա սահմանված:

                    Որքան հիշում եմ՝ 190 մլն խմ է, բայց երաշտի ժամանակ Կառավարության որոշմամբ ԱԺ հաստատվում է նաև ջրային մեկ այլ հաշվիչ, որը պետք է բաց թողնվի Արարատյան դաշտավայրը ոռոգելու համար: Ջրագողության մասին չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է Արփա-Սևան թունելին, այնտեղ հիմա նորոգում է ընթանում, բնականաբար, ջրերը չեն ուղղվում Սևան: Իրենց նախկին հուներով ուղղորդվում են Եղեգիս գետ: Այնտեղ կան ՀԷԿ-եր, որոնք էներգիա են ստանում այդ ջրով: Օրենքով չափաքանակ կա, ես չգիտեմ՝ գողության մասը որն է,- Asekose.am-ի թղթակցին ասել էր Իգոր Սարգսյանը: Ինչ վերաբերում է Եղեգիս գետի ցամաքելուն՝ նշել էր. Որպես բնապահպան մտահոգված եմ: Չի՛ կարելի շատ ՀԷԿ-եր կառուցել այդ գետի վրա, որովհետև մեկ ՀԷԿ-ը վերջանում է, մյուսն է սկսվում ու ջուրը տանում են: Բնության բարիքը պետք է բնությունով գնա: Կարելի է մտածել էներգետիկ այլ աղբյուրներ ստեղծելու մասին.արևային էներգիա և այլն: Պարտադիր չէ գետերի ջուրը տանել: Բայց այն, ինչ արվել է, օրենքի սահմաններում է եղել, պետությունն օրենսդրորեն կարգավորել է, իսկ ընթացքում թե ո՞վ, ի՞նչ է փախցնում գետից՝ հայտնաբերվում է: Պատժամիջոցներն էլ անխուսափելի են:

                    Անի Կարապետյան
                     

                    Comment


                    • Կառավարության նիստի օրակարգում է Սևանա լճից 170 միլիոն խմ ջրառի որոշման նախագիծը


                      ԷկոԼուր

                      ՀՀ կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում է 2018 թ-ին ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի չափաքանակը մինչև 170 միլիոն խմ սահմանելու նախագիծը: Այն մշակել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն:

                      Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հեղինակները պայմանավորել են այս տարվա ջրի դեֆիցիտի մեղման հետ:

                      2018 թ-ին ոռոգման ջրի պահանջարկը կազմում է 482 միլիոն խմ: Այն անհրաժեշտ է շուրջ 39 հազար հեկտար պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների համար, որոնք գտնվում են Սևան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի տակ: Ջրի այս պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 156,0 միլիոն խմ, Ազատի ջրամբարից շուրջ 31 միլիոն խմ, Ապարանի ջրամբարից շուրջ 11,5 միլիոն խմ ջրաքանակներով: Արդյունքում գոյանում է 283,5 միլիոն խմ ջրի դեֆիցիտ, որից 170 միլիոն խմ-ն առաջարկվում է լրացնել Սևանի ջրի հաշվին: Սա Սևանա լճի մասին օրենքով նախատեսված ջրառի առավելագույն չափաքանակն է: Ոլորտի պատասխանատուները չեն բացառում, որ սակավաջրության պայմաններում Սևանա լճից հավելյալ ջրառ կիրականացվի:

                      Հիշեցնենք, որ վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճից 4 անգամ իրականացվեց օրենքով նախատեսվածից ավելի ջրառ: 3 անգամ լիճն ունեցավ բացասական հաշվեկշիռ:

                      19:18 Ապրիլ 10, 2018

                      Comment

                      Working...
                      X