Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #41
    Re: Regional geopolitics

    Ֆրանսիան ու ԱՄՆ «քաշում են վերմակը»


    Հարթավայրային Ղարաբաղի տարածքները հանձնելու գործում գլխավոր դեր խաղալու Ռուսաստանի փորձերի լիակատար ձախողումից հետո, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան “իրավունք” են ստացել “վերմակը քաշել” իրենց վրա եւ նոր հնարքներ նախաձեռնել ղարաբաղյան խնդրի քննարկման գործընթացում: Ընդ որում, ԱՄՆ-ն բացարձակապես շահագրգռված չէ իր ակտիվությունը դրսեւորել այդ գործընթացում: ԱՄՆ գլխավոր խնդիրը լուծված է, այսինքն, Ռուսաստանը հայտնվել է երկրորդական դերում, իսկ ամերիկացիներն ավելի մասշտաբային խնդիր ունեն` նորովի ձեւավորել Սեւ ծովից մինչեւ Չինաստան լոգիստիկ սխեման: Ֆրանսիան բոլոր հնարավորություններն ունի հանդես գալու Հարավային Կովկասում որպես առավել “չեզոք” ուժ, ի հավելումն դրա` ներկայացնելով Եվրոպական Միությունը:

    Սակայն բանը ղարաբաղյան խնդիրը չէ: Եվրոպան ձգտում է հաստատվել տարածաշրջանում որպես առավել ազդեցիկ ուժ եւ ջանքեր է գործադրում հիմնական քաղաքական ու գեոտնտեսական առաջադրանքները մշակելու եւ իրականացնելու գործում: Ընդ որում, Ֆրանսիան վստահ է, որ եկել է ժամանակը արմատապես փոխել Հարվային Կովկասում Արեւմտյան հասարակայնության քաղաքականության տրամաբանությունն ու մոտեցումները, ինչը ընդհանուր առմամբ նշանակում է “չեզոքացնել” տարածաշրջանի պետությունների քաղաքականությունն ու դիրքերը: Ստատուս քվոն Սարկոզիի ծրագրի հիմքն է, ինչը նշանակում է, որ նպատակը ոչ թե հակամարտությունների «կարգավորումն» է, այլ անվտանգությունը:

    Դրան չեն կարող աջակցել ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, որոնք, ըստ էության, շահագրգռված են նման մոտեցմամբ, պայմանով, որ տարածաշրջանում պահպանվի ուժերի ու շահերի հավասարակշռությունը: Ռուսաստանի համար Ֆրանսիայի այդ դերը շատ կարեւոր է, քանի որ ԱՄՆ-ին տարածաշրջանային հակամարտություններից հեռու պահելու որոշակի հույս է տալիս: Այդ պատճառով, մտածել տարածաշրջանում Ռուսաստանի ու Ֆրանսիայի որոշակի համագործակցության մասին, պարզապես իմաստ չունի: Իհարկե, Ռուսաստանն ուշադիր հետեւելու է Ֆրանսիայի քաղաքականությանը, սակայն որոշակի «իդեալում» այդ քաղաքականությունն, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի շահերին:

    Միեւնույն ժամանակ, ֆրանսիական քաղաքականությունում մի կարեւոր հանգամանք կա, որը խոսում է Ֆրանսիայի ոչ միայն գեոտնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական նպատակների մասին: Հայաստանը ֆրանսիացների կողմից դիտվում է նույն ասպեկտում, ինչ ամերիկացիների, այսինքն, Թուրքիայի տարածաշրջանային էքսպանսիան զսպող գործոնի դերում, ընդ որում, հաշվի առնելով հայկական գործոնի սինթետիկ նշանակությունը ոչ միայն կովկասյան, այլեւ եվրոպական ուղղությամբ: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մանրամասն պայմանավորվածություն չունեն Թուրքիային զսպելու հարցում, սակայն թուրքական քաղաքականությամբ հարցով որեւէ պայմանավորվածություն Արեւմուտքի այդ երկու գերտերությունները չունենալ չեն կարող:

    Սակայն, բանը տվյալ դեպքում պայմանավորվածությունների մեջ չէ, այլ նրանում, որ Ֆրանսիան Թուրքիային զսպելու ինքնուրույն քաղաքականություն է իրականացնում, եւ հայկական խնդիրների ողջ համալիրը կարեւոր գործիք է հանդիսանում ֆրանսիական քաղաքականության մեջ այդ ուղղությամբ: Այդ պատճառով, Հայաստանը պետք է մանրակրկիտ իմաստավորի իր դերը այդ երկարաժամկետ իրավիճակում եւ փորձի որոշակի աջակցություն ստանալ տարբեր ոլորտներում, այդ թվում` պաշտպանության ու անվտանգության, որովհետեւ այդ դերը տարածաշրջանում ակնհայտորեն չի հանգեցնում անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ընդ որում, խոսքը նաեւ տնտեսական հարցերի մասին է: Օրինակ, որքանո՞վ է իրական իրականացնել գազի տեղափոխում Իրանի աղբյուրներից դեպի եվրոպական ուղղություն Հայաստանի, Վրաստանի ու Սեւ ծովի տարածքով: Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք Ֆրանսիան պատրաստ է հասկանալ ու ձեռնարկել այդ ջանքերը, թե՞ անվտանգության մի մասի պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա:

    Իգոր Մուրադյան

    http://www.lragir.am/armsrc/politics54340.html

    Comment


    • #42
      Re: Regional geopolitics

      07.10.2011
      ԱՄՆ–ՉԻՆԱՍՏԱՆ. ՊԱՅՔԱՐ ԳԼՈԲԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ



      Սուրեն Սարյան
      Ներկայումս, ինչպես եւ սառը պատերազմի տարիներին, շարունակվում է համաշխարհային տերությունների միջեւ պայքարը գլոբալ կառավարման եւ ռեսուրսների համար: Սակայն եթե առաջ այդ պայքարն ուներ պարզ կառուցվածք` Արեւելք–Արեւմուտք, կոմունիզմ–ժողովրդավարություն գծով, ապա այսօր այն դառնում է բազմապլանային` ներառելով մի շարք ուժային կենտրոններ:

      Այս առումով, ուշադրության է արժանի վերջին շրջանում Չինաստանի գլոբալ ակտիվությունը, ինչպես նաեւ էներգետիկ ռեսուրսների եւ հումքային պաշարների ձեռքբերման հարցում սեփական շահերի պաշտպանության նրա քաղաքականությունը:

      Փորձագետները նշում են, որ Չինաստանի գործողություններն Աֆրիկայում, Միջին Արեւելքում, Լատինական Ամերիկայում եւ Կենտրոնական Ասիայում ու նույնիսկ Հարավային Կովկասում պայմանավորված են էներգետիկ անվտանգության նկատառումներով: Ընդ որում, չինական ներդրումային առաջարկները չեն ուղեկցվում քաղաքական պայմաններով` ի տարբերություն ԱՄՆ, ԵՄ եւ Ռուսաստանի նմանատիպ քայլերի: Այսօր արդեն ՉԺՀ-ն դարձել է Կենտրոնական Ասիայի պետությունների կենսականորեն անհրաժեշտ ռազմավարական գործընկերը: Դրա վկայությունն են արդեն գործող չին-ղազախական նավթամուղն ու չին-թուրքմենական գազամուղը:

      Բացի այդ, Չինաստանը դարձել է գլխավոր ներդրողը Կենտրոնական Ասիայի երկրների ենթակառուցվածքների զարգացման գործում` գումարների փոխարեն ձեռք բերելով էներգակիրներ եւ նույնիսկ տարածքներ, ինչպես դա տեղի է ունենում Ղազախստանի, Ղրղզստանի կամ Տաջիկստանի պարագայում: Չինաստանի հնարավորությունները նաեւ լուրջ սպառնալիք են Ռուսաստանի ապագայի համար: Այսպիսով, տարածքային գրոհը դեպի Կենտրոնական Ասիա, ինչպես նաեւ դեպի Հարավարեւելյան Ասիա ակտիվ արտագաղթի խթանումը, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում ու Արեւմտյան Ասիայում «մեղմ ուժի» քաղաքականության կիրառումը չինական ներկա ռազմավարության ուղենիշներն են:

      ԱՄՆ պահպանողական ուղղվածության փորձագետները կարծում են, որ Չինաստանի ռազմական հավակնությունները շուտով սպառնալու են ԱՄՆ ասիական դաշնակիցներին եւ հարվածի տակ են դնելու ԱՄՆ գլոբալ առաջնորդության ռազմավարությունը: Նրանք պնդում են, որ ՉԺՀ-ն դադարում է լինել ստատուս քվոյի տերություն` շահագործման հանձնելով նոր ռազմական տեխնոլոգիաներ եւ սպառազինությունների տեսակներ: Չինաստանը սկսել է ակտիվորեն հավակնել Հարավչինական ծովում կղզիների եւ նավթային հանքերի ձեռքբերմանը: Այդ պատճառով, նշված փորձագետների կարծիքով, ապագա հակամարտությունների դաշտն է լինելու ոչ թե Մերձավոր Արեւելքը, այլ Արեւելյան Ասիան:

      Սակայն անգամ եթե վերոնշյալ վերլուծաբաններն իրավացի են` Չինաստանի կողմից Ամերիկայի գլոբալ առաջնորդությունը վիճարկելու հարցում, ապա պետք է հաշվի առնել, որ ՉԺՀ-ն չունի այդ ներուժը` նման ծրագիր իրականացնելու համար: Առկա են լուրջ սահմանափակումներ ռեսուրսների եւ արտաքին շուկաների հարցերում, որոնք զսպում են չինական հավակնությունները: Ինչքան Չինաստանը կոշտ դիրք է փորձում գրավել, այնքան վատթարանում են նրա հարաբերություններն իր հիմնական հարեւանների` Հնդկաստանի, Ճապոնիայի եւ Հվ.Կորեայի հետ: Իսկ դա ուժեղացնում է հենց ԱՄՆ դերը` Ասիայում անվտանգության համակարգի ապահովման գործում:

      Բացի այդ, իրականում ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն չունեն շահերի խոր բախում, որը կբերեր այդ երկու գերտերությունների լուրջ առճակատմանը: Թերեւս, միակ սուր հակադրությունը ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ հնարավոր է Թայվանի հարցում, սակայն դժվար է ասել, թե որքանով է այն այսօր ակտուալ:

      Այս տարվա հունվարին ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոն եւ ԱՄՆ նախագահ Բ.Օբաման Վաշինգտոնում ստորագրեցին կողմերի փոխադարձ շահերի ճանաչման մասին փաստաթուղթ: Վերլուծաբանները նշում են, որ այդ փաստաթուղթը որոշում է նոր աշխարհակարգը XXI դարում:

      Հետաքրքրական է նշել, որ 2011թ. զարգացումներում Չինաստանը, որի վերելքի մասին այդքան խոսվում էր 2010-ին, գրավեց սպասողական դիրք: Մինչ այդ Չինաստանը բավական ակտիվ էր՝ հայտարարելով Հարավչինական ծովի ավազանն իր ազգային շահերի կենսական գոտի, ինչպես նաեւ սկսելով հավակնել գլոբալ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամում ելք գտած առաջնորդի դերին: Սակայն գլոբալ ստատուս քվոյի խախտումը ստիպեց չինական ռազմավարության ճարտարապետներին հետ քաշվել` սպասելով եւ հետեւելով դեպքերի զարգացմանը:

      Չինաստանը նաեւ զսպվածություն է ցուցաբերում ամերիկյան տնտեսության հետ կապված վիճակի առնչությամբ: Հասկանալով, որ ամերիկյան շուկայի փլուզումը պարզապես կկազմալուծի չինական տնտեսությունը, Պեկինը զերծ մնաց կոնկրետ քայլերից` ամերիկյան դոլարն այլ պահուստային արժույթով փոխարինելու հարցում: Այդ փոխադարձ կախվածության նշանը դարձավ օգոստոսին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այցը Պեկին, որի ընթացքում պարտապանը վստահեցրեց պարտատիրոջը, որ ամեն ինչ մնում է նույն կերպով եւ չինական պարտքերին սպառնալիք չի ստեղծվել: Ինչպես նշում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Չինաստանն առանցքային դերակատարում ունի ամերիկյան տնտեսության վերականգնման գործում:

      Նա նաեւ գտնում է, որ Չինաստանն առանցքային դեր ունի նոր աշխարհակարգի կառուցման խնդրում: Եվ չին-ամերիկյան հարաբերությունները, որոնք սկսվել են որպես ռազմավարական նախագիծ` խորհրդային վտանգը զսպելու նպատակով, այսօր վերածվել են գլոբալ կառավարման եւ անվտանգության համակարգերի կենտրոնական կառույցի: Ի պատասխան այս ձեւակերպումներին, չինացի պետական պաշտոնյաները եւս նշում են, որ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ կառուցողական համագործակցության կայացումն ու զարգացումը դարձել են պատմական անհրաժեշտություն:

      Չինացի փորձագետները համարում են, որ աշխարհը դարձել է ավելի անկանխատեսելի եւ անկայուն. տերությունների միջեւ հակասությունները, մահմեդական ծայրահեղականության աճը, հնացած միջազգային կազմակերպությունները, միջուկային զենքի տարածման խորացող վտանգը, հաճախակի տարածաշրջանային հակամարտությունները ստեղծում են անիշխանություն եւ անորոշություն: Այս իրավիճակը ստեղծում է բոլորի համար ինչպես լավ հնարավորություններ, այնպես էլ լուրջ ռիսկեր:

      Պեկինն, ի տարբերություն Վաշինգտոնի, դեռ չի մշակել կամ առաջ չի քաշում իր տեսլականը` գլոբալ համակարգում Չինաստանի դերի համար: Ամեն դեպքում, դեռ շատ հարցերում Չինաստանը մնում է հետնապահ երկիր, եւ արագընթաց վերելքի դեպքում Պեկինը բախվելու է նոր լուրջ մարտահրավերների: Ի տարբերություն ԱՄՆ-ի, որն իր կայսերական առաքելությունը տեսնում է ամբողջ մարդկության համար «բլրի գագաթին փայլատակող քաղաք» լինելու մեջ, Չինաստանը, եւս լինելով կայսրություն, հետաքրքրվում է արտաքին աշխարհով այնքանով, որքանով այն կարող է օգնել իրեն` սեփական ներքին խնդիրների լուծման հարցում:

      Կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ–ՉԺՀ հարաբերություններում առկա է փոխադարձ շահի գործոնը, երբ ԱՄՆ-ը ապահովում է իր համար էժան արտադրանքի ներկրման հնարավորություն, իսկ Չինաստանը դրա դիմաց ստանում է համաշխարհային արժույթ հանդիսացող դոլարներ, որոնցով գնում է նավթահումքային պետություններից իր զարգացման համար կենսականորեն անհրաժեշտ էներգակիրներն ու հումքը: Այսինքն՝ ԱՄՆ-ն էլ իր տնտեսական կայունությունն ապահովելու համար պետք է թույլ տա Չինաստանին ձեռք բերել այդ ռեսուրսները: Եթե Չինաստանի ռեսուրսային քաղաքականությունը վտանգ ներկայացներ ԱՄՆ-ի համար, ապա դժվար թե բոլոր այն երկրները, որտեղ քաղաքական էլիտան սերտորեն կապված է Վաշինգտոնի հետ, չինական կորպորացիաներին թույլ տային շահել բազմաթիվ տենդերներ եւ շահագործել իրենց հումքը: ՉԺՀ-ն կկարողանա վարել ԱՄՆ-ից ինքնուրույն քաղաքականություն այն դեպքում միայն, եթե առաջ անցնի ռազմական սպառազինությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Սակայն հենց այստեղ ամերիկյան առաջնորդությունն անվիճարկելի է մնալու դեռ երկար ժամանակ:

      Բացի այդ, այն պայմաններում, երբ սկսել է արագ զարգանալ մյուս ասիական հսկան` Հնդկաստանը, որի հետ ԱՄՆ-ը կառուցում է ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, այդ թվում` ռազմաքաղաքական ասպարեզում, Չինաստանի համար ազատության դաշտը բավական նեղանում է: Եվ նա ստիպված է ամեն կերպ աջակցել Պակիստանին` հնդկա-ամերիկյան դաշինքին հակակշիռ ստեղծելու համար: Չինաստանը ներդրել է 1,7 մլրդ դոլար` Պակիստանում Գվադար նավահանգստի կառուցման նպատակով, որն առանցքային նշանակություն ունի դեպի Պարսից ծոցի նավթագազային հարստությունները Չինաստանի ելքն ապահովելու գործում: Բացի այդ, ՉԺՀ-ն ծրագրում է Գվադարը դարձնել իր եւ Պակիստանի համատեղ ռազմածովային բազա:

      Որոշ վերլուծաբաններ Չինաստանի համար կանխատեսում են համաշխարհային առաջնորդության ստանձնում մոտակա տասնամյակում կամ տասնամյակներում, քանի որ այն կարող է շուտով անցնել ԱՄՆ-ին իր տնտեսական ցուցանիշներով: Սակայն լինել ամենամեծը՝ դեռ չի նշանակում լինել առաջինը: Բացի աշխարհում թիվ 2 տնտեսությունը լինելուց, Չինաստանը դեռ հեռու է այլ ոլորտներում առաջատար դիրքեր գրավելուց կամ մրցակից դառնալուց (ռազմաստրատեգիական, նոր տեխնոլոգիաների, սոցիալական եւ այլն):

      Չինաստանի խոցելի տեղերն են մնում էներգակիրների եւ սննդի մատակարարումները: Ընդ որում, բացի Ռուսաստանից, Չինաստանի էներգետիկ մայրուղիներն անցնում են անկայուն տարածաշրջաններով: Անկայունության ներուժ ունի անգամ նրա սեփական տարածքը` Սինձյան-Ույղուրական շրջանը, որը սահմանակից է Կենտրոնական Ասիային եւ Աֆղանստանին:

      Այժմ հարցն այն է, թե արդյոք Չինաստանը 2012-2013թթ. նոր ղեկավարության հետ արդեն կփորձի նվազեցնել իր արտաքին կախվածության աստիճանը:

      Այսպես, Չինաստանը զերծ մնաց G-2 տանդեմի ստեղծման միջոցով աշխարհը կիսելու ԱՄՆ առաջարկներն ընդունելուց՝ իրեն համարելով «զարգացող երկիր»: Պեկինը ձգտում է ակտիվորեն օգտվել գլոբալ կառավարման տնտեսական լծակներից եւ համաշխարհային ռեսուրսներից, սակայն ամեն կերպ խուսափում է դրա քաղաքական եւ քաղաքակրթական օրակարգի հարցերի քննարկումներից:

      Ըստ էության, ՉԺՀ ղեկավարությունը շարունակելու է Դեն Սյաոպինի պատգամների իրագործումը` չմիանալ որեւէ ռազմաքաղաքական դաշինքի եւ ցուցաբերել զսպվածություն արտաքին գործերում: Սակայն, մյուս կողմից, Չինաստանի տնտեսական հաջողությունները սնուցում են նաեւ այդ տերության աշխարհաքաղաքական հավակնությունները եւ ազգայնականության աճը, իսկ բուն տնտեսական կարիքները հարկադրում են ակտիվացնել չինական ջանքերը` էներգետիկ եւ այլ հումքային ռեսուրսների ձեռքբերման հարցում: Ամեն դեպքում, ապագայում Չինաստանի կարեւորագույն որոշումները պայմանավորված են լինելու ոչ թե ներքին կամքով եւ սեփական ռազմավարությամբ, այլ արտաքին հանգամանքներով: Այդ պատճառով ՉԺՀ-ն կառուցում է իր ռազմավարական գործընկերությունը հենց ԱՄՆ-ի հետ, ապա նաեւ ակտիվորեն կայացնում Շանհայի համագործակցության կազմակերպությունը, զարգացնում ազատ առեւտրի գոտիները` Հարավարեւելյան Ասիայի երկրների հետ միասին:

      Իսկ առայժմ այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Սուդանի բաժանումը (Սուդանից արտահանվող նավթը մեծ մասամբ արտահանվում էր դեպի ՉԺՀ) եւ Լիբիայի դեմ ՄԱԿ-ի կողմից արտոնված պատերազմը, վկայում են, որ ՉԺՀ-ն չի ձգտում դիմադրել ԱՄՆ-ի կողմից նոր աշխարհակարգի կառուցման ընթացքին, այլ ընդհակառակը` փորձելու է ներգրավվել դրա մեջ` պաշտպանելով սեփական շահը: Պետք է հաշվի առնել, որ ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ ՉԺՀ-ն առեւտրային կայսրություններ են. այսինքն՝ երկուսն էլ գերադասում են առեւտրի մեջ մտնել եւ պայմանավորվել որեւէ հարցի շուրջ կամ պարզապես «գնել» դիմացինին, ու միայն ծայրահեղ դեպքում դիմել ուժային սցենարին: Ուստի, Չինաստանը պարզապես դեմ է լինելու ամերիկյան դոլարի` որպես համաշխարհային արժույթի փոխարինմանը, քանի որ, ինչքան էլ ցանկանա, դրա առաջին հարվածն ինքն է ստանալու: Պեկինը, ինչպես եւ մնացած տերությունները, նաեւ պատրաստ չէ փոխարինել ԱՄՆ-ին գլոբալ կառավարման համակարգում, քանի որ հակառակ դեպքում կառաջանա վակուում, որտեղ ծայրահեղական ուժերը ձեռքերի ազատություն կստանան:

      Ամերիկյան փորձագետները կոչ են անում վերանայել ԱՄՆ գլոբալ առաջնորդության հայեցակարգը, քանի որ Միացյալ Նահանգները վերցրել է իր ուժերից ու ռեսուրսներից վեր բեռ եւ հարկ է այն կիսել համաշխարհային այլ դերակատարների, այդ թվում` Չինաստանի հետ: Լիբիական պատերազմը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն այսուհետ գործելու է ոչ միայնակ: Ինչպես խոստովանեց սենատոր Ջոն Մակքեյնը, Լիբիայում Միացյալ Նահանգները ղեկավարումն իրականացնում էր կողքից: Այսինքն՝ Օբամայի վարչակազմի ուղեգիծն այն է, որ ԱՄՆ-ը գործի բոլոր մնացած խաղացողների անունից: Կամ՝ նրանց ձեռքով:

      Չինաստանի ուղղությամբ Միացյալ Նահանգները որդեգրել է ռազմավարական հանդարտեցման ուղեգիծը, երբ հաստատուն դիվանագիտությունը զուգորդվում է Համաշխարհային օվկիանոսում հզորագույն ամերիկյան նավատորմի առկայության հետ: Քանի ամերիկյան նավատորմը վերահսկում է ամբողջ Համաշխարհային օվկիանոսը, Չինաստանը, որի էներգակիրների մեծ մասը հասցվում է ծովային ուղիներով, գտնվում է ԱՄՆ-ից կախվածության վիճակում: Այդ պատճառով էլ Պեկինը սկսել է մտահոգվել սեփական նոր նավատորմի կառուցման հարցով:

      Ըստ էության, Վաշինգտոնն ու Պեկինն այսօր ուղիներ են փնտրում Հարավարեւմտյան եւ Կենտրոնական Ասիաներում հաշտեցման համար: Դա լինելու է ոչ թե ազդեցության գոտիների բաժանում, այլ համատիրություն: Ամեն դեպքում, ԱՄՆ-ՉԺՀ հարաբերություններն, իրոք, ձեւավորելու են նոր աշխարհակարգի օրակարգը:

      Ունենալով պահպանողական աշխարհաքաղաքական մտածելակերպ` ՉԺՀ-ն հակադրվում է ԱՄՆ «հեղափոխական» մտածելակերպին, քանի որ Միացյալ Նահանգներն ակնհայտորեն հասկանում է, որ աշխարհի տարածաշրջաններում ձեւավորված ստատուս քվոն իրեն սպառում է: Ակնհայտ է ԱՄՆ ձգտումը` հօգուտ իրեն շրջել գլոբալ զարգացման ընթացքը: Հարկ է նշել նաեւ, որ Արեւմուտքը երբեւէ չի վախեցել ստատուս քվոն խախտելուց, ինչի ապացույցն են Մեծ Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձությունները:

      ԱՄՆ-ը փոխում է մարտավարությունը, սակայն ոչ ռազմավարությունը: Անիրական է թվում աշխարհի միակ գերտերության կապիտուլյացիան ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ տարածաշրջանային ուժերի առաջ, այսինքն` ամբողջ Եվրասիայի հանձնումը նրանց ձեռքը: Վերլուծաբանները նշում են, որ եթե անգամ տեղի ունենա ամերիկյան տնտեսության դեֆոլտը, որից ԱՄՆ-ը խուսափեց օգոստոսի սկզբին, եւ որին կհաջորդեն աշխարհի մնացած բոլոր տնտեսությունները, ապա առաջին երկիրը, որը կապահովի իր տնտեսական եւ ֆինանսական վերակենդանացումը, կլինի հենց Միացյալ Նահանգները:

      Ուստի, կարելի է նաեւ կանխատեսել, որ մոտ ապագայում ԱՄՆ-ն ավելի համարձակ է գնալու գլոբալ ստատուս քվոյի խախտմանը, քանի որ առաջին շահողը եւս նա է դուրս գալու: Չինաստանին այս վիճակում մնում է հետեւել ԱՄՆ-ին` հետնապահի դերում չհայտնվելու համար:
      http://noravank.am/arm/articles/deta...LEMENT_ID=6037

      Comment


      • #43
        Re: Regional geopolitics

        Քրդերը ձեւացնում են, թե Մոսկվան բարեկամ է


        1994-ի աշնանը, Չեչնիայի պատերազմից առաջ, Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) ղեկավար Եվգ. Պրիմակովը և Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ս. Ստեպաշինն այցելեցին Անկարա և թուրք պաշտոնակիցների հետ համաձայնագիր ստորագրեցին Հյուսիսային Կովկասի գործերին Թուրքիայի չմիջամտելու մասին, փոխարենը պարտավորվելով չմիջամտել Թուրքիայում քրդական գործերին։ Պետք է ասել, որ Ռուսաստանը լիովին կատարեց իր պարտավորությունները, իսկ Թուրքիան, ընդհակառակը, մինչև օրս էլ առանցքային դեր է խաղում ամբողջ Հյուսիսային Կովկասում։ Այսպես թե այնպես, Ռուսաստանը «հանձնեց» քրդերին, որոնք չեն մոռացել այդ բանը։ Ռուսաստանը կորցրեց, հնարավոր է առհավետ, իր առանց այն էլ թույլ ազդեցությունը քրդական շարժման վրա։ Այս ամենին ավելացավ քրդերի ուղղակի պատմական դժգոհությունն այն առթիվ, որ Ռուսաստանը մասնակից եղավ Աբդուլա Օջալանի շրջափակմանն ու հանձնմանը Թուրքիային։ Քրդերն այս բանն էլ չեն մոռացել և ընդամենը ձևացնում են, թե Ռուսաստանն իրենց «պոտենցիալ բարեկամն» է։ Ինչ էլ ասելու լինեն ամերիկացիները «տարածքային ամբողջականության» առնչությամբ, քրդերն ամերիկյան նախագիծ են, իսկ իսրայելցիներն ու բրիտանացիներն ունեն իրենց նախագծերը։ Կան նաև իրանական, թուրքական, եվրոպական, հնարավոր է նաև հայկական նախագծեր, չկա միայն ռուսականը։

        Քրդական հարցում ԱՄՆ-ը պաշտոնապես թուրքամետ դիրք է գրավում։ ԱՄՆ-ը ազդարարել է, որ անհնար է ոչ միայն քրդական պետության ստեղծումը Թուրքիայում և Իրաքում, այլև լայն իրավունքներով ինքնավարության ստեղծումը։ ԱՄՆ-ը ենթադրում է, որ Թուրքիան կպահպանվի որպես միասնական պետություն, և, ի տարբերություն Եվրամիության և եվրոպական առաջատար պետությունների, չի մտածում անգամ իրենց լեզվի ու մշակույթի օգտագործման ոլորտում թուրքաքրդերի իրավունքների ընդլայնման մասին։ Լավագույն դեպքում ԱՄՆ-ը ենթադրում է Թուրքիայում քրդական հարցը կարգավորել երկրի քրդաբնակ շրջաններում բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման միջոցով։

        ԱՄՆ-ի այդ դիրքորոշումն անփոփոխ է մնում վերջին 20 տարում, սակայն Ջորջ Բուշի վարչակազմն այդ դիրքորոշման մասին հայտարարել էր ավելի որոշակիորեն, ինչը, երևում է, հաստատվում է Բարաք Օբամայի վարչակազմի դիրքորոշման մեջ։ ԱՄՆ-ը հարկադրված է Թուրքիայում քրդական խնդիրների հետ հաշվի նստել միայն այն կապակցությամբ, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը պայմանավորվում է քրդական խնդրի կարգավորմամբ։ Դրան զուգընթաց, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բախվել են բարդ խնդիրների` կապված Իրաքի քրդաբնակ շրջանների հետ։

        ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ջանքերով Իրաքի հյուսիս-արևելքում ստեղծվել է քրդական պետություն, որը պաշտպանում են Իրանը և Իսրայելը` որպես Իրաքին դիմակայության գործոն։ Պետական այդ կազմավորումը թեև տնտեսապես դեռևս ինքնաբավ չէ և թույլ է անվտանգության տեսակետից, սակայն ապացուցել է իր ընդունակությունը` կազմավորելու իշխանության մարմիններ, կառուցելու արևելյան տիպի քաղաքացիական հասարակություն, իրականացնելու արտաքին քաղաքական հարաբերություններ։ ՈՒժեղ կախման մեջ լինելով ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից` քրդերի այդ պետական կազմավորումը հարաբերություններ է կառուցում բոլոր շահագրգիռ պետությունների` Իրանի, Սիրիայի, Իսրայելի և անգամ Թուրքիայի հետ։ Կանոնավոր կապեր կան Իրաքյան Քրդստանի առաջատար քաղաքական կուսակցությունների, տարածաշրջանային կառավարության և այդ պետությունների ներկայացուցիչների միջև։

        ԱՄՆ-ի վերլուծական ոլորտում չկան քրդական խնդրի փոքրիշատե փորձառու մասնագետներ։ Մի շարք մասնագետներ կան հետախուզական ոլորտում, որոնց վերլուծական կարողությունները, ըստ երևույթին, սահմանափակ են։ Վարչակազմի պատվերով, ԱՄՆ-ում քրդական խնդրի վրա աշխատում է երեք հետազոտական հիմնարկ` «Միջին Արևելքի ինստիտուտը», «Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտը» և «Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնը», ինչպես նաև որոշ համալսարանների առանձին հետազոտողներ։ Մտահղացումների ոլորտում հիմնական մրցակցությունն ընթանում է «Միջին Արևելքի ինստիտուտի» (ընդհանուր առմամբ` արաբամետ) և «Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի» միջև։ Վերջինս իսրայելամետ հիմնարկ է և ավելի լուրջ դիրքեր ունի ամերիկյան քաղաքականության մեջ։ ԱՄՆ-ում հետազոտական հիմնարկությունները մեծ դեր են խաղում արտաքին քաղաքականության ձևավորման գործում, այն դեպքում, երբ Նահանգները տվյալ խնդրի առնչությամբ քաղաքական որոշումների կիրառման բավականաչափ փորձ չունի։

        Քրդական խնդրի առնչությամբ մեծ դեր են խաղում իսրայելամետ կենտրոններն ու մասնագետները, բացի այդ, Իսրայելն ու հրեական կազմակերպությունները միշտ էլ կարևոր դեր են խաղում ամերիկացիների կողմից Մերձավոր Արևելքի բոլոր խնդիրների քննարկման գործում։ Դրանց զուգընթաց, Իսրայելն իր շահերն ունի մի շարք իսլամական տարածաշրջաններում։ Հայտնի է, որ Իսրայելը հարաբերություններ է հաստատել Թալիբանի վարչակազմի հետ` շարունակելով վաղեմի հարաբերությունները, փաստորեն, բոլոր քրդական, կրոնական և զինված կազմակերպությունների հետ։ Նա ձգտում է ավելի արդյունավետ օգտագործել քրդական գործոնն ընդդեմ Իրաքի, Իրանի ու Սիրիայի, և այդ նպատակով կոնկրետ օգնություն է ցուցաբերում Իրաքյան Քրդստանի կառավարությանը, այդ թվում` հետախուզական ոլորտում։

        Իսրայելը միակ պետությունն է, որը շահագրգռված է Իրաքի հյուսիս-արևելքում քրդական անկախ պետության ստեղծմամբ, որը կընդգրկեր ոչ միայն զգալի տարածություն, այլև կվերահսկեր Քիրկուկի նավթարդյունահանման շրջանը։ Քրդական խնդրում Իսրայելը Թուրքիայի հետ իր հարաբերությունները կառուցում է բոլոր` սիրիական, իրաքյան և իրանական քրդերի նկատմամբ թուրքական (ըստ էության, թուրք-իսրայելական) խնամակալության ստեղծման ուղղությամբ։

        Թուրքիայի համար դա խիստ կասկածելի նախագիծ է, բայց Իսրայելը հույսեր է կապում ԱՄՆ-ի հետ, որին մտադիր է շահագրգռել այդ նախագծով։ Ընդ որում, Թուրքիայում քրդական խնդիրը լուծելու Եվրամիության ջանքերը` քրդերի սոցիալ-մշակութային իրավունքների ընդունման հիմքի վրա, նպաստում են իսրայելական այդ նախագծի իրագործմանը։ Այսպիսով, քրդական խնդիրը քննության առնելիս անհրաժեշտ է հաշվի առնել Իսրայելի շահերն ու ձգտումները։ Միաժամանակ, ԱՄՆ-ի, մասամբ նաև Եվրամիության առջև նոր ռազմավարական խնդիր է ծառացել` ապահովել թուրքական նկրտումների զսպումը, և այդ նպատակին է ենթարկված թուրքական ուղղությունում ԱՄՆ-ի քաղաքական ջանքերի ողջ զինանոցը։

        Հիմքեր չկան պնդելու, թե ԱՄՆ-ն ունի իրաքյան գործողության միջոցով քրդական խնդրի լուծման մանրամասնորեն մշակված ծրագիր։ Ամերիկյան մի շարք փորձագետների կարծիքով, մինչև իրաքյան նավթի ճակատագրի վերջնական պարզումն Իրաքում քրդական խնդրի լուծման մասին մանրամասն պատկերացում ակնկալելն անիմաստ է, քանի որ իրավիճակն ավելի քան անկանխատեսելի է։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ավելի քիչ են հակված հրապարակայնորեն քննարկելու քրդական խնդիրն Իրաքում և բացահայտորեն կրճատել են իրենց տված խոստումները քրդական քաղաքական կազմակերպություններին։

        Միաժամանակ պակասել են խոստումները նաև շիական կազմակերպություններին։ ԱՄՆ-ը հակված է մտորելու Իրաքի ապագայի մասին` որպես միասնական պետության։ Սակայն ամերիկյան քաղաքականության այդ արտաքին դրսևորումն ամենևին չի արտացոլում Իրաքի հանդեպ ԱՄՆ-ի իրական մտադրությունները։ ԱՄՆ-ը մտադիր չէ հետպատերազմյան Իրաքում ստեղծելու ուժեղ կենտրոնացված պետություն։ Այսպես թե այնպես, ամերիկացիները ենթադրում են ստեղծել իշխանության մի քանի համարժեք կենտրոն` ձևականորեն պահպանելով Իրաքի ամբողջականությունը։ ՈՒստի քրդերի համար բավականին նպաստավոր հեռանկար է բացվում, համենայն դեպս, քրդերն Իրաքում և այլ երկրներում ավելի լավ հեռանկար չունեն։

        Հետպատերազմյան շրջանում քննարկվում է Իրաքի քաղաքական-պետական կառուցվածքը` մի ժողովրդավարական գործընթաց, որում ներգրավվելու են իրաքյան հասարակության բոլոր խավերն ու խմբերը։ Հենց այդ կարգով է ենթադրվում լուծել քրդերի ճակատագիրը, որոնք կստանան քաղաքական իրավիճակով պայմանավորված իրավունքներ։ Դրան զուգընթաց, ԱՄՆ-ը անպայման տեսանելի ապագայում քրդական գործոնը կօգտագործի Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Սակայն ներկայումս ԱՄՆ-ը շահագրգռված չէ Թուրքիայում քրդական գործոնի այդքան ակտիվ արծարծմամբ, թեև թուրքերի հետ երկխոսությունում այդ գործոնը լռելյայն օգտագործվում է։

        Ներկայում քրդական պետական կազմավորման կառավարությունն իր զինված ուժերն ամրապնդելու խնդիր է առաջադրում։ Խնդիր է առաջադրվում մարտունակ ուժերի թվակազմը հասցնելու 60 հազարի։ Նախկինում այդ թիվը ձևականորեն էր նշվում, իսկ իրականում մարտունակ էր 12-15 հազարը միայն։ Քրդական տարածաշրջանային կառավարությունն ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից զգալի քանակությամբ սպառազինություն է ստացել և այն յուրացնում է այդ տերությունների ներկայացուցիչների հսկողությամբ։ Իրաքյան Քրդստանում ստեղծվել են ԿՀՎ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության գրասենյակներ, որոնք գործում են տեղական իշխանությունների հետ շփումով։ Տարածաշրջանի կառավարությունն ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային առաջարկում է «օրինականացնել» այդ գրասենյակների գործունեությունը, ստորագրելով համապատասխան պայմանագրեր, բայց երկու տերություններն էլ հրաժարվում են` խուսափելով տարածաշրջանի կառավարության հետ պաշտոնական հարաբերությունների հաստատումից։

        Հարկ է նշել, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հանդուրժողաբար են վերաբերվում Իրաքյան Քրդստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, քանի որ այդ հարաբերությունների բացակայությունը նրանց ուսերին կբարդի այդ տարածքը պարենամթերքով և այլ նյութական ռեսուրսներով ապահովելու հետ կապված խնդիրների լրացուցիչ և շատ ծանր բեռ։ Հետաքրքրություն է ներկայացնում նաև այն, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան չեն ձգտում սահմանափակել քրդերի շփումները Սիրիայի հետ։

        Կարելի է ենթադրել, որ դրանով իսկ ստեղծվում է արաբների հետ քրդերի շփումների փորձ, ինչը կարող է դրական նշանակություն ունենալ Իրաքի քաղաքական նոր ղեկավարության հետ քրդերի հարաբերությունների հաստատման հարցում։ Քրդերի քաղաքական ճակատագիրը որոշակի չափով կախված է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանայի կողմից իրաքյան նավթի ու գազի վերահսկողության և օգտագործման հեռանկարներից։ Հակառակ Իրաքում ամերիկյան քաղաքականության ձախողման մասին տարբեր գնահատականներին, ԱՄՆ-ը լուրջ նախապայմաններ է ստեղծել էներգապաշարների օգտագործման ասպարեզում իր նպատակներին հասնելու ճանապարհին։ ՈՒստի` ներկա փուլում ԱՄՆ-ին ձեռնտու է Իրաքը փրկել փլուզումից։ Փլուզումը վրա կհասնի, երբ ԱՄՆ-ը կսկսի կորցնել վերահսկողությունը Իրաքի նկատմամբ։

        Քրդական խնդիրն ԱՄՆ-ի քաղգործիչների և փորձագետների կողմից ընկալվում է որպես ամերիկյան քաղաքականության ավելորդ ու անհարմար կցուկ։ Փաստորեն, Մերձավոր Արևելքով զբաղվող փորձագետներից ոչ մեկը շատ թե քիչ որոշակի պատկերացում չունի «ԱՄՆ-ի քաղաքականության մեջ քրդական խնդրի դերի ու տեղի մասին»։ Արաբական, թուրքական կամ իրանական ծագում ունեցող ամերիկացի փորձագետներն անգամ, ովքեր աշխատում են «Միջին Արևելքի ինստիտուտում» և քաջ ծանոթ են քրդական խնդրին, դժվարանում են ձևակերպել քրդերի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումն ու մտադրությունները։ Ակներև է, որ քրդական թեման օրախնդիր չէ ամերիկյան քաղաքականության համար, թեև մեծ տեղ է գրավում Իրաքում ամերիկացիների գործունեության մեջ։ ԱՄՆ-ը ձգտում է պահպանել Իրաքի տարածքային և քաղաքական ամբողջականությունը, սակայն, միաժամանակ այնքան էլ համոզիչ ջանքեր չի գործադրում` ավելի շուտ գրավելով սպասողական դիրք։

        Իրաքի պետության փլուզումը շատ անհարմար իրադրության մեջ կդներ ԱՄՆ-ին, որը միջազգային ընկերակցության և հատկապես արաբական աշխարհի աչքում կդառնար երբեմնի ամուր արաբական պետության փլուզման նախաձեռնող։ ԱՄՆ-ն աշխատում է չպնդել Իրաքի այս կամ այն պետական կառուցվածքի հաստատումը, սպասելով երկրում տեղի ունեցող գործընթացների արդյունքներին։ Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե Իրաքի փլուզումը կամ նրա ամբողջականության պահպանումը որքանո՞վ օգտակար կլինի նավթի պաշարների վերահսկողության հարցում։ ԱՄՆ-ի համար առավել ընդունելի մոդելը կդառնա ապակենտրոնացած համադաշնությունը` Իրաքում քաղաքական կենտրոնի անվանական պահպանումով։

        «Միջին Արևելքի ինստիտուտի» փորձագետները համոզված են, որ Իրաքը կմնա որպես միասնական պետություն, և բերում են քաղաքական ու ազգային-ժողովրդագրական բնույթի հիմնավորումներ, որոնք այնքան էլ համոզիչ չեն։ Այդ կարծիքները, անշուշտ, արտացոլում են այն արաբ փորձագետների ու քաղգործիչների ակնկալիքները, որոնք մասնակցում են այդ ինստիտուտի աշխատանքին։ «Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի» փորձագետները ևս այն կարծիքին են, որ Իրաքը կարող է դիտվել որպես ամբողջական պետություն, սակայն հնարավոր են համարում ոչ հեռու ապագայում Իրաքի հնարավոր փլուզման այլևայլ տարբերակներ։

        Փորձագետները կարծում են, որ Իրաքում գլխավոր անելիքն անվտանգությունն է, և երկրի ամբողջականության պահպանման հարցը որոշակիորեն կախված կլինի անվտանգության հարցից, բայց եթե Իրաքի բաժանումը նպաստի ժողովրդավարության զարգացմանը, արմատականների դեմ պայքարին և նավթային նախագծերի իրականացմանը, ապա գուցե հնարավոր լինի քննության առնել նաև այդ հեռանկարը։

        Առայժմ ԱՄՆ-ը և նրա գործընկերները, նախ և առաջ Մեծ Բրիտանիան, ջանում են Իրաքը փրկել փլուզումից։ Բայց ամեն ինչ կփոխվի, երբ կոալիցիայի զորքերը հեռանան Իրաքից։ Որքան շատ են ամերիկացիները խոսում Իրաքի և առհասարակ որևէ պետության տարածքային ամբողջականության մասին, այնքան շատ են կասկածներ հնչում քաղաքական այդ «հնոտու» հանդեպ։

        Թուրքիան չի կարող ընդարձակ տարածքով, Սիրիայի հետ սահմանակից և Քիրկուկը վերահսկող քրդական ինքնիշխան պետության ստեղծում թույլ տալ։ Առայժմ ԱՄՆ-ն ընդամենը կասեցնում է Թուրքիայի պահանջները, ձգտելով իր քաղաքականությունն անցկացնել Իրաքում, ուր հաշվի են առնվում նաև Թուրքիայի շահերը։ Բայց միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ավելի լայն բանավեճ սկսվի, երբ հարց դրվի քրդերի անկախությունը «փոխանակելու» Հյուսիսային Կիպրոսի անկախության ճանաչման, ինչպես նաև Հարավային Կովկասում նրա դիրքերի ուժեղացման հետ։ Ամերիկացիները երկյուղում են, որ քրդական հարցը կդառնա Իրանի ու արաբական պետությունների հետ Թուրքիայի ավելի սերտ համագործակցության գործոն, իսկ Իրաքի քրդաբնակ նահանգները, Իսրայելի նման, կդառնան ԱՄՆ-ի «ռազմավարական հոգածության» առարկա։

        Կարելի է վստահորեն պնդել, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան որոշակի առաջարկություններ կամ հանձնարարականներ չունեն քրդական խնդրի առնչությամբ։ Երկու տերություններն էլ հասկանում են, որ, այսպես թե այնպես, Իրաքի հյուսիսում ստեղծվելու է ինքնիշխան քրդական պետություն, բայց խնդիրն այն է, թե երբ դա տեղի կունենա և քաղաքական զարգացման ինչ պայմաններում։ Ամերիկյան փորձագետների խոստովանությամբ` ԱՄՆ-ը բարոյական պատասխանատվություն է կրում քրդերի քաղաքական ճակատագրի ու անվտանգության համար և չէր ցանկանա, որ ուրիշ ժողովուրդներ իր վարքագիծը գնահատեին որպես երախտամոռություն քրդերի հանդեպ և անպատասխանատվություն։ Մեծ Բրիտանիան ավելի շատ է հակված Իրաքում քրդական պետության ստեղծմանը, բայց անզոր է դա իրականացնելու առանց ԱՄՆ-ի, ինչպես նաև չէր ցանկանա, որ Իսրայելն ազդեցություն ունենար Քրդստանում։

        ԱՄՆ-ում իսրայելամետ կազմակերպություններն ու խմբերը դարձել են քրդական շահերի հետևողական լոբբիստներ, ինչը նյարդայնացնում է Թուրքիային։ Իսրայելը, առաջ ընկնելով իրադարձություններից, ձգտում է քրդական գործոնն օգտագործել ոչ միայն Իրանի, այլև Թուրքիայի դեմ։ Փորձագետ Վեյն Մերրիի կարծիքով, վաղ թե ուշ քրդական խնդիրն անհրաժեշտ կլինի քննարկել ու որոշում ընդունել, բայց քանի դեռ պատկերացումներ չկան լուծման տարբերակների մասին, ԱՄՆ-ը կարող է անսպասելի ճգնաժամի բախվել` կապված ամբողջ Մերձավոր Արևելքը քրդական խնդրի լուծման մեջ ընդգրկելու հեռանկարի հետ։

        Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Իրատես դե ֆակտո

        http://www.lragir.am/armsrc/comments54713.html

        Comment


        • #44
          Re: Regional geopolitics

          ԱՄՆ «արշավում է» Ուզբեկստան


          Կենտրոնական Ասիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մարկ Գրոսմանից հետո Ուզբեկստան է պատրաստվում այցելել Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Լիովին հասկանալի է, որ ԱՄՆ-ն նախապատրաստում է Կենտրոնական Ասիայում իր ռազմաքաղաքական ներկայության ամրապնդումը, որը տեղի է ունենում Աֆղանստանում ԱՄՆ ռազմական կոնտինգենտը կրճատելուն զուգահեռ:

          Սակայն իրերի դրությունն այս տարածաշրջանում ոչ մի կերպ ձեռնտու չէ ԱՄՆ-ին: Կենտրոնական Ասիայի 3 պետությունները ՀԱՊԿ կազմում են, եւ Ռուսաստանը զարգացնում է այդ պաշտպանական կազմակերպության ներուժը` այդ բլոկի ներսում առավել ամուր հարաբերություններ կառուցելու համար: Ղազախստանի հետ ԱՄՆ համագործակցության ամրապնդումը դեռեւս չի հանգեցրել այդ պետության «վերահավաքագրմանը»:

          Ղրղզստանը բավական կախյալ եւ թույլ պետություն է, եւ բացարձակապես կանխատեսելի չէ, թե ինչպիսին կլինեն այդ պետության արտաքին քաղաքական որոշումները: Թուրքմենստանը, չնայած ԱՄՆ եւ եվրոպական պետությունների հետ զգալի մերձեցմանը, դեռեւս չի կարող դիտարկվել որպես ամերիկացիների հուսալի գործընկեր եւ նախընտրում է առավել չեզոք դիրք գրավել:

          Երեւում է, ԱՄՆ-ն որոշում է կայացրել խաղադրույք կատարել Ուզբեկստանի` տարածաշրջանի «կենտրոնական պետության» վրա, եւ հենվելով նրա հետ համագործակցության վրա, ընդլայնել Կենտրոնական Ասիայում իր ազդեցությունը: Ուզբեկստանը բավականաչափ տարածություն է պահում Ռուսաստանից ու Արեւմուտքից, սակայն Տաշքենդին նաեւ չի հաջողվում ձեւավորել լիարժեք բազմավեկտոր արտաքին քաղաքականություն:

          Երեւում է, Ուզբեկստանը կցանկանար բազմավեկտորությունը համատեղել իր տարածաշրջանային հավակնությունների հետ, սակայն խնդիրն այն է, որ այդ պետության իրական հնարավորություններն ու ռեսուրսները բավականաչափ մեծ չեն: ԱՄՆ-ն մի քանի անգամ փորձել է մեծացնել իր ազդեցությունը Ուզբեկստանում 20 տարիների ընթացքում, որը մեծ հաջողությունների չի հանգեցրել, սակայն, եթե այժմ ԱՄՆ ու Ուզբեկստանի միջեւ նոր, առավել սերտ հարաբերություններ հաստատվեն, ապա դա նոր աշխարհաքաղաքական գործոն կարող է ստեղծել տարածաշրջանում, եւ տարածաշրջանում ազդեցության, մասնավորապես Ռուսաստանի ու Չինաստանի, սահմանափակման պայման դառնալ:

          Սակայն, հարց է ծագում, թե այդ հարաբերություններն ինչքանով կաշխատեն տարածաշրջանային անվտանգության համար, որովհետեւ ցանկացած «հատուկ» ուշադրություն կամ Ուզբեկստանին, կամ էլ Ղազախստանին դժգոհություն ու այլ հարցեր է առաջ բերում Կենտրոնական Ասիայի այլ պետությունների մոտ:

          Տարածաշրջանի բոլոր մյուս պետությունները Ուզբեկստանի ցանկացած քաղաքական, ռազմական ու տնտեսական ուժեղացումը դիտարկում են որպես ոչ միայն ուժերի հավասարակշռության խախտում, այլեւ որպես անմիջական սպառնալիք: Եթե ԱՄՆ-ն նոր խաղ սկսի տարածաշրջանում, կամ էլ վերսկսի խաղը, ապա նա պարտավոր է իր վրա պատասխանատվություն վերցնել տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար, որն, իհարկե, կազդի Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունների վրա:

          Սակայն, եթե տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը գերազանցապես պայմանավորված են քաղաքական ու ռազմական գործոններով, ապա Չինաստանը հաջողությամբ յուրացնում է Կենտրոնական Ասիան տնտեսական միջոցներով: Տարածաշրջանում Չինաստանի տնտեսական խնդիրների դեմ ամերիկացիները չունեն, եւ դժվար թե գոյություն ունենան գործուն հնարքներ: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ն հավանաբար մտադիր է տարածաշրջանում հակաչինական բլոկ կազմավորել, որն, ի դեպ, կարող է հաճույքով ընդունվել Կենտրոնական Ասիայի երկրների կողմից:

          Ամեն դեպքում, Կենտրոնական Ասիայի պետություններն ընտրության հնարավորություն են ստանում գործընկերության մասով: Սակայն ԱՄՆ-ն էլ պետք է ընտրի, թե որ արտաքին գործընկերների հետ պետք է համագործակցի տարածաշրջանում իր ազդեցության համակարգը հիմնելու ու վերահսկողության համար: Արդյոք նման գործընկեր կդառնա Ռուսաստանը, եւ ինչքանով Չինաստանը կնախընտրի պատասխանել այդ մարտահրավերներին: Թերեւս, դա էլ կլինի հիմնական տարածաշրջանային ինտրիգը, չնայած հնարավոր է նաեւ զուգահեռ սցենար, երբ արմատական իսլամը կարող է ընդհանուր գլխացավանք դառնալ ԱՄՆ, Ռուսաստանի ու Չինաստանի համար:

          Ամեն եպքում, Կենտրոնական Ասիայում ԱՄՆ ակտիվությունը կբարձրացնի Հարավային Կովկասի դերը, թեկուզ ռազմական տրանզիտի հարցերի լուծման, առաջնային տեղակայման ոչ մեծ բազաների ստեղծման մասով: Այդ պատճառով, Հարավային Կովկասը պետք է առավել ադեկվատ դառնա տվյալ գեոռազմավարական խնդիրներին:

          Իգոր Մուրադյան

          Comment


          • #45
            Re: Regional geopolitics

            Հայաստանը բարդ խաղի մեջ


            Ներկայում Հայաստանում նկատվում է երեք հիմնական ինտրիգ՝ իշխող կուսակցության վերախմբավորում, իշխանության նոր իմիջի ձեւավորում եւ իրական էլիտայի ռոտացիա; նոր ակտուալ ընդդիմության ձեւավորում, քաղաքական ու տնտեսական էլիտայի առանձին խմբերի բեւեռացում; քաղաքական ղեկավարության արեւմտամետ կուրսի ուժեղացում, ինչն ավելի ու ավելի շատ է ազդում ներքին գործընթացների վրա:

            Մի քանի տարի առաջ, նախքան վերջին նախագահական ընտրությունը, ակնհայտ էին դարձել ԱՄՆ եւ նրա գործընկերների մտադրությունները՝ Հայաստանին շնորհել աշխարհքաղաքական նոր կարգավիճակ: Հայաստանին «տանում են», եւ դա առայժմ լավ է, քանի որ յուրաքանչյուր երկիր պատմության առանձին ժամանակաշրջաններում կարիք է ունենում «տարվելու» առավել ազդեցիկ գործընկերների կողմից:

            Կցանկանայինք հավատալ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կօգտվի այդ իրավիճակից լավագույնս, հանուն երկրի շահերի: Սակայն, ամեն դեպքում, որքան էլ բարենպաստ լինի «տարվելու» սցենարը, նման մոտեցումը դառնում է թերարժեք եւ պահանջում է դերերի եւ առաջնահերթությունների վերադասավորում:

            Սակայն, ներկայիս սցենարներն այնքան էլ անվտանգ չեն: Օրինակ, մեր ղեկավարության արարքների՝ մեր կողմից ընկալումը նկատելի տարբերվում է արտաքին գործընկերների ընկալումից: Օրինակ, Սերժ Սարգսյանի ուղեւորությունը Վաշինգտոն-Փարիզ-Վարշավա երթուղով եւ պաշտպանության նախարարի այցը Բրյուսել առաջացրել է ոչ միայն պարզապես մտահոգություն, այլեւ «գլխացավանք» Մոսկվայում, եւ դա հայկական զինված ուժերի զորահանդեսին ռուսական զորախմբի մասնակցության դեպքում:

            Եթե Սահակաշվիլին լիովին կանխատեսելի է սպասումների մասով, ապա Սերժ Սարգսյանը դարձել է Մոսկվայի համար գլխավոր ինտրիգը: Եւ հարցը ոչ թե առանձին այցերի մեջ է, այլ նրանում, որ ԱՄՆ կառուցել է բավական ամբողջական քաղաքականություն Հայաստանի եւ հայկական գործոնի հանդեպ: Եւ եթե նույնիսկ քաղաքական-տրամաբանական որոշակի գոտում ԱՄՆ եւ Ռուսաստանի շահերը համակարգային համընկնում են, եւ նրանք ստիպված են լինելու Հայաստանը ամրացնել թե տնտեսապես, թե ռազմատեխնիկական առումով, Ռուսաստանն, այսպես թե այնպես, զգուշանում է ամերիկյան ծրագրերում Հայաստանի համամասնակցությունից, թե Թուրքիայի հետ հարաբերության առումով, թե Հարավային Կովկասում:

            Սա առանձին մեծ թեմա է, սակայն արժե ենթադրել, որ Հայաստանը դառնում է կարեւոր գործոն ԱՄՆ եւ Ֆրանսիայի քաղաքականության մեջ, Թուրքիային զսպելու մասով, ինչպես նաեւ կատարում է Հարավային Կովկասում հավասարակշռողի դերը:

            Սա բավական բարդ ու ռիսկային խաղ է, եւ ի վիճակի՞ է արդյոք ներկայիս հայկական էլիտան դառնալ գործընկեր եւ մնալ ընդամենը որպես «գործոն» այս խաղում, եւ նաեւ ճիշտ ժամանակին դուրս գալ խաղից, եթե այն դառնա անթույլատրելի:

            Հայաստանում իրական քաղաքական պայքարի երկարատեւ բացակայությունից հետո եկել է ազգայնական կուսակցության ձեւավորման ժամանակը, քանի որ նման կուսակցությունը վաղուց բացակայում է հայկական իրականության մեջ: Քաղաքական-կուսակցական կոնֆիգուրացիան երկրում, ընդհանուր առմամբ, բավական ողբալի է, եւ գոյություն ունեցող կուսակցությունները բացարձակապես ի վիճակի չեն քաղաքականության մեջ առաջ մղել կարեւոր գաղափարներ:

            Հայկական քաղաքական ազգայնականությունը դարձել է գոյատեւման եւ որոշակի զարգացման կարեւորագույն պայման, սակայն, ընդհանուր առմամբ, Ղարաբաղի պատերազմից հետո այն ակնհայտ ֆիասկո է կրել: Հայաստանի քաղաքական կուսակցություններն ու խմբերն արել են ամեն ինչ, որպեսզի թաղեն ազգայնականության գաղափարը, ընդ որում համագործակցելով ում հետ ասես, բացի սեփական ժողովրդից:

            Բոլորը շատ էին ուզում դառնալ պառլամենտական եւ պսեւդոլիբերալ տիպի սովորական կուսակցություններ: Բոլորը սովորելու տեղ ունեին, քանի որ անկախության առաջին տարիներից ներդրվեց քաղաքական նացիոնալիզմի ճնշման ու վարկաբեկման կայուն պրակտիկա: Ընդ որում, պատճառները լիովին հասկանալի են եւ չարժե կրկնվել այս թեմայով:

            Հայ հասարակության մեջ միշտ կային մարդիկ, որոնք ընդունակ են վերակազմավորել հասարակության մի մասին եւ իրենց հետեւից տանել ազգայնական տրամադրված մարդկանց: Հայաստանում դա ֆիքսված խմբեր են, որոնք շատ որոշակի եւ ավանդական ոգով մոտիվացված են: Գաղափարներ ու վերլուծություններ բավականաչափ կան, այդ ամենը բազմիցս պարզաբանվել եւ ճշտվել է: Ժամանակն է վճռական քայլ անելու եւ ստեղծելու ազգայնական կուսակցություն հավակնոտ բնույթով: Սակայն չպետք է այդ կուսակցության ստեղծումը կողմնորոշված լինի առաջիկա ընտրություններին: Ամեն գնով եւ գնի համար ընտրությունը քաղաքական ազգայնականության մահն է:

            Իգոր Մուրադյան

            Comment


            • #46
              Re: Regional geopolitics

              11.10.2011
              ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՍՐԱՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ



              Հայկ Գաբրիելյան
              Վերջին երկու ամիսներին Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը նշանավորվեց քաղաքացիական իշխանություն – զինվորական հրամանատարություն առճակատման եւ Քրդական հարցի սրացմամբ, ինչն իր հերթին հանգեցրեց Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) պատմության ընթացքում մի շարք աննախադեպ իրադարձությունների:

              Քաղաքացիական իշխանություն – զինվորական հրամանատարություն առճակատում

              2011 թվականի հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո շարունակվեց քաղաքացիական իշխանությունների ու զինվորական հրամանատարության միջեւ պայքարը, որն աստիճանաբար նոր թափ հավաքեց: Պատճառը «Էրգենեքոն» եւ «Բալյոզ» գործերի շրջանակներում թուրք բարձրաստիճան զինվորականների շարունակական ձերբակալություններն էին, որոնք մեղադրվում էին ահաբեկչական գործունեություն ծավալելու եւ գործող կառավարությունը տապալելու փորձ ձեռնարկելու մեջ:

              Օգոստոսի 1-ին մեկնարկած Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի (ԲՌԽ) նիստից առաջ` հուլիսին, Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈՒ) Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ, գեներալ Սեբահաթթին Ըշըք Քոշաները մի շարք դռնփակ հանդիպումներ ունեցավ վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու նախագահ Աբդուլա Գյուլի հետ, որոնցում արծարծեց բանտում գտնվող 41 թուրք գեներալների հարցը: Բարձրագույն զինվորական հրամանատարությունը (ԲԶՀ) պնդում էր, որ քանի դեռ դատավճիռը չի կայացվել ու հետեւաբար` չի կարելի խոսել գեներալների մեղավորության մասին, նրանք պետք է մասնակցեն ԲՌԽ-ի նիստին: Մինչդեռ քաղաքացիական իշխանությունն իր հերթին պնդում էր, թե ճաղերի հետեւում գտնվելը եւ հետաքննությունն արդեն իսկ բացառում են ԲՌԽ-ի առաջիկա նիստին նրանց մասնակցելը:

              Զինվորական հրամանատարությանը բավական զայրացրեց այն, որ երբ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Դիարբեքիրի նահանգում սպանեցին մեկ տասնյակից ավելի զինծառայողների, Էրդողանը հրահանգեց ստեղծել Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնաժողով` այդ միջադեպի հետաքննման համար: Այստեղ ուշագրավն այն է, որ նախկինում բանակում գրանցված նմանատիպ ծանր դեպքերը սովորաբար հետաքննում էր միայն ռազմական դատախազությունը: Իսկ ահա դրանում քաղաքացիական հետաքննիչ մարմինների ներգրավումը մի շարք փորձագետների կողմից որակվեց որպես զինվորականների հետաքննության հանդեպ ցուցաբերած անվստահության նշան:

              Չնայած Սիլվանի դեպքերի վերաբերյալ ռազմական ու քաղաքացիական հանձնաժողովների պաշտոնական հետաքննության արդյունքների համընկնմանը` դա նստվածք թողեց ԲԶՀ-ում: Հուլիսի 28-ին Էրդողանը հայտարարեց, որ ԲՌԽ-ի առաջիկա նիստում բոլոր որոշումներն ընդունվելու են օրենքով սահմանված կարգով, իսկ դրա հաջորդ օրը Գյուլը հայտարարեց, որ «փակ աչքերով» չի ստորագրելու որեւէ նշանակում: Դրանով իշխող Արդարություն ու զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) հասկացրեց, որ «կանաչ լույս» չի վառելու «Բալյոզ»-ի գործում շրջանառվող բարձրաստիճան զինվորականների նոր նշանակումների առջեւ: Բացի այդ, հուլիսի 29-ին Ստամբուլի դատախազությունը ձեռնամուխ եղավ ԲԶՀ-ի հրահանգով հակակառավարական կայքերի ստեղծման գործի քննմանը, որի շրջանակներում շրջանառվում են 22 բարձրաստիճան սպաների (այդ թվում նաեւ մի շարք գեներալների) անուններ: Դրանց թվում է նաեւ Ռազմական ակադեմիաների պետ, գեներալ Բիլգին Բալանլըն, որը «Բալյոզ»-ի գործի շրջանակներում ձերբակալվել է դեռեւս մայիսի վերջին, եւ որը պետք է դառնար ռազմաօդային ուժերի հրամանատար: Ի դեպ, նա «Բալյոզ»-ի գործով ձերբակալված ամենաբարձրաստիճան գործող սպան է:

              Տեսնելով զիջումների չգնալու ԱԶԿ-ի ցանկությունը` ԲԶՀ-ն գնաց աննախադեպ քայլի. հուլիսի 29-ին հրաժարական տվեցին ԳՇ պետ Ըշըք Քոշաները, ցամաքային զորքերի հրամանատար Էրդալ Ջեյլանօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Աքսայը եւ ռազմածովային ուժերի հրամանատար Էշրեֆ Ուղուր Յիղիթը: ԲԶՀ-ից հրաժարական չտվեց միայն Ժանդարմերիայի հրամանատար, գեներալ Նեջդեթ Օզելը, որն անմիջապես ստանձնեց ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատարի դերը` նշանակվելով ԳՇ պետի տեղակալ: Ի դեպ, նա հայտնի է «Քիմիական Նեջդեթ» մականվամբ, քանի որ 1999 թվականին քիմիական զենք է կիրառել քրդերի նկատմամբ:

              ԲԶՀ-ի հրաժարականի հետ կապված` Գյուլը հայտարարեց. «Երկրում տեղի են ունեցել արտակարգ իրադարձություններ, սակայն ճգնաժամ գոյություն չունի: Երկրում իրադարձությունները զարգանում են իրենց հունով։ Մենք հարգանքով են ընդունում ԳՇ պետի որոշումը, թեեւ ցանկանում ենք, որ նա շարունակի իր զինծառայությունը»:

              Հրաժարականից հետո Քոշաներն իր քայլը հիմնավորեց վերջին տարիներին զինվորականների դեմ մղվող կամպանիային հակազդելու սեփական անզորությամբ. «Ներկայումս ձերբակալված զինվորականների թիվը կազմում է 250, որոնցից 77-ը պաշտոնաթող են։ Այլեւս անհնար էր հաշտվել այդ ապօրինությունների հետ։ Մամուլում ամեն տիպի կեղծիքների ու ստերի տարածման միջոցով հասարակական կարծիք են ձեւավորում` զինված ուժերի ղեկավարությունը ներկայացնելով որպես հանցախումբ: Ինձ համար անհնար էր դարձել այս բարձր պոստում գտնվելը (դեռ 2 տարի կար), քանի որ ես` որպես ԳՇ պետ, ի վիճակի չեմ պաշտպանել իմ ենթակաների իրավունքները»:

              Թուրքական ընդդիմությունը կտրուկ արձագանքեց ԲԶՀ-ի հրաժարականին: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) հայտարարեց, որ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ ԱԶԿ-ն շարունակում է անտեսել իրավունքն ու գործող օրենսդրությունը, իսկ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դեւլեթ Բահչելին այդ իրադարձությունները որակեց որպես «պետական լուրջ ճգնաժամ»:

              ԲԶՀ-ի հրաժարականից հետո թուրքական ԶԼՄ-ները վերհիշեցին Թուրքիայում ամենասարսափահարույց թերթի համբավ ունեցող «Թարաֆ»-ի մեկնաբան Էմրե Ուսլուի` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակած սկանդալային հոդվածը, որում նա վստահեցնում էր, թե խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակի դեպքում ԳՇ պետ Ըշըք Քոշաները հրաժարական է տալու:

              Սակայն ամերիկյան EurasiaNet-ը գրեց, որ ԲԶՀ-ի հուլիսի 29-ի դեմարշը չհասավ իր նպատակին. «Սկզբնական շրջանում ԶԼՄ-ները թուրքական գեներալիտետի ներկայացուցիչների հրաժարականների շարքը որակեցին որպես «երկրաշարժ» եւ «իսկական ռումբ»։ Սակայն երկար ժամանակ Թուրքիայի քաղաքական կյանքում զգալի դեր խաղացած թուրք գեներալներին չհաջողվեց հեռանալիս իրենց հետեւից շրխկացնել դուռը։ Արդեն օգոստոսի 1-ին երկիրը հաղթահարեց զինվորական շրջանակների մանեւրը եւ սկսեց հանգիստ ընթանալ իր ճանապարհով, ֆինանսական շուկաները պահպանեցին կայուն իրավիճակ, իշխող ԱԶԿ-ի գլխավորած կառավարությունը չցնցվեց»։

              ԲԶՀ-ի հրաժարականի հետ կապված` Փենսիլվանիայի Լիհայի համալսարանի փորձագետ Հենրի Բարկին նշեց. «Դա ոչ թե ճգնաժամ է, այլ բեկումնային պահ։ Հետ նայելով մարդիկ կասեն, որ դա հենց այն պահն է, երբ թուրքական բանակը վերջնականապես անցավ քաղաքացիական վերահսկողության ներքո»։ Ստամբուլի Բիլգի համալսարանի քաղաքագետ Սոլի Օզելը հայտարարեց, որ տվյալ միջադեպը վերջակետ դրեց քաղաքականությունում զինվորականների ունեցած ազդեցության վերաբերյալ դեբատներին։ Ստամբուլաբնակ լրագրող Դորիան Ջոնսի կարծիքով` Թուրքիայի բնակիչներից միայն քչերը չեն համաձայնի այն բանի հետ, որ ԲԶՀ-ի հրաժարականը վարչապետ Էրդողանին վճռական հաղթանակ բերեց զինվորականների նկատմամբ։

              Օգոստոսի 1-4-ը տեղի ունեցավ ԲՌԽ-ի նիստը, որին ԹՀ պատմության ընթացքում առաջին անգամ չէր մասնակցում ԲԶՀ-ն` ԳՇ պետը եւ ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի հրամանատարները: Նիստին ավանդական 14 գեներալներից մասնակցում էր միայն 9-ը, քանի որ նրանցից 4-ը նիստից առաջ հրաժարական էր տվել, իսկ գեներալ Բալանլըն ձերբակալված էր: ԲՌԽ-ի նիստի արդյունքներն օգոստոսի 4-ին հաստատվեցին նախագահ Գյուլի կողմից։ ԳՇ պետ նշանակվեց Նեջդեթ Օզելը, ցամաքային զորքերի հրամանատար` Հայրի Քըվրըքօղլուն, ռազմածովային ուժերի հրամանատար` Էմին Մուրաթ Բիլգելը, ռազմաօդային ուժերի հրամանատար` Մեհմեթ Էրթելը, իսկ Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար` Բեքիր Քալյոնջուն։ Բացի այդ, ԲՌԽ-ի նիստում բարձրացվեց 36 գեներալի ու ծովակալի կոչում, իսկ 49 գնդապետի շնորհվեց գեներալի ու ծովակալի կոչում։ ԲՌԽ-ի նիստում որոշվեց մեկ տարով հետաձգել «Բալյոզ»-ի գործում ներառված 14 գեներալներին թոշակի ուղարկելու հարցը: Դա ԱԶԿ-ի զիջումն էր` ուղղված նորանշանակ ԳՇ պետի դիրքերի ամրագրմանը:

              ԲՌԽ-ի նիստի հետ կապված` թուրքական ԶԼՄ-ներն ու մի շարք փորձագետներ նշեցին, որ այն ի ցույց դրեց գեներալիտետի նկատմամբ Էրդողանի տարած լիակատար հաղթանակը: Մասնավորապես, թուրքական ԶԼՄ-ներն ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ նիստում Էրդողանը միայնակ էր նստած սեղանի վերնամասում` նիստի նախագահողի աթոռին: Նրանք հիշեցնում էին 2010 թվականի նոյեմբերի 30-ին տեղի ունեցած ԲՌԽ-ի նիստը, որի ժամանակ սեղանի վերնամասում, Էրդողանից բացի, նստած էր նաեւ ԳՇ պետ Քոշաները: Փոխվարչապետ Բյուլենթ Արընչն այս կապակցությամբ նշեց. «Այդպես էլ պետք է լիներ, մեկ գյուղում երկու գյուղապետ չի լինում»:

              Ուշագրավն այն է, որ առաջին անգամ բոլոր նորանշանակ զորահրամանատարները ներկայացնում են թուրքական ռազմական ակադեմիաները: Նախկինում այդ պաշտոնները զբաղեցնում էին ամերիկյան ու եվրոպական ռազմական բուհերի շրջանավարտները: Նրանք լիովին չեզոք են տրամադրված ներկայիս իշխանությունների հանդեպ, ինչը վարչապետի ու նախագահի կողմից նրանց նշանակման համար վճռորոշ է եղել։ Փաստորեն, ԹՀ պատմության մեջ աննախադեպ էր այն, որ քաղաքացիական իշխանությանը հաջողվեց իր թեկնածուներին դնել զինվորական ղեկավար պոստերում:

              Comment


              • #47
                Re: Regional geopolitics

                Աննախադեպ իրադարձություն գրանցվեց նաեւ օգոստոսի 30-ին` Հաղթանակի (միաժամանակ նաեւ ԹԶՈՒ) տոնի ժամանակ: Առաջին անգամ այն ընդունեց ոչ թե ԳՇ պետը, այլ` երկրի նախագահը։ Հատկանշական է, որ նախկինում այդ տոնը նշվել է ԳՇ-ի՝ հյուրերի համար նախատեսված դահլիճում, եւ այն ավանդաբար ընդունել է «տանտերը»՝ ԳՇ պետը։ Մինչդեռ այս դեպքում ԹՀ պատմության մեջ առաջին անգամ դա ընդունեց երկրի նախագահ Աբդուլա Գյուլը՝ որպես «գերագույն գլխավոր հրամանատար»։ Հենց նա կանգնեց Թուրքիայի երկու դրոշների մեջտեղում` ընդունելով Հաղթանակի տոնին առնչվող նախարարների եւ բարձրաստիճան զինվորականների շնորհավորանքները: Դրանով Աբդուլա Գյուլը դարձավ Թուրքիայի պատմության մեջ առաջին «գերագույն գլխավոր հրամանատարը»: Ի դեպ, Հաղթանակի տոնից առաջ ԳՇ պետ Նեջդեթ Օզելը Գյուլին առաջարկել էր համատեղ ընդունել այն, սակայն Գյուլը մերժել էր նրան:

                Զինվորականների դեմ Էրդողանի տարած հաղթանակի մասին է վկայում նաեւ այն, որ սեպտեմբերի սկզբին Բարձրագույն ուսումնական խորհուրդն (ԲՈՒԽ) ընդունեց երկրի միջին ու բարձրագույն կրթական հաստատություններում գործող մուսուլմանական գլխաշոր կրելու արգելքի վերացման մասին որոշում։ Էրդողանը բուհերում գլխաշորի արգելքի վերացման հարցի շուրջ առաջին անգամ պաշտոնապես խոսել է 2007 թվականի սեպտեմբերին` դա դիտարկելով որպես հասարակության ժողովրդավարացմանն ուղղված քայլ եւ ընդգծելով, որ թուրք կանանց 2/3-ը գլխաշոր է կրում, սակայն շատ թուրք կանայք բարձրագույն կրթություն չեն ստանում համալսարաններում գործող այդ արգելքի պատճառով։ Մինչդեռ երկրի աշխարհիկ ընտրանին՝ ներառյալ գեներալները, դատավորներն ու համալսարանների ռեկտորները, կարծում են, որ ուսումնական հաստատություններում գլխաշոր կրելու արգելքը չափազանց կարեւոր է՝ կրոնից պետության անջատման պահպանման համար։

                Հարկ է նշել, որ 2002 թվականի նոյեմբերին ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո Էրդողանն ամեն գնով պայքարում է ԹՀ հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կանխորոշած երկրի աշխարհիկ ռեժիմի հիմնական պահապաններ հանդիսացող զինվորականների ազդեցության նվազեցման ուղղությամբ եւ փայլուն հաջողություններ է արձանագրել այստեղ՝ այդ նպատակին ծառայեցնելով նաեւ ԵՄ-ի կողմից պահանջվող բարեփոխումները։ Դա հանգեցրեց նրան, որ վերջին շրջանում Էրդողանը սկսեց հաջողությամբ ձերբակալել տալ գործող ու պաշտոնաթող գեներալների, ինչի մասին ընդամենը 10 տարի առաջ Թուրքիայում չէին կարող անգամ երազել։

                Քրդական հարց

                Այն պայմանավորված է PKK-ի զգալի ակտիվացմամբ եւ քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության (ԽԺԿ) նորընտիր պատգամավորների խորհրդարանական բոյկոտի շարունակմամբ: Վերջին 2 ամիսներին զգալիորեն ակտիվացնելով իր գործունեությունը` PKK-ն նոր մարտավարություն է որդեգրել` կենտրոնանալով զուտ Թուրքիայի ուժային կառույցների ներկայացուցիչներին (զինվորական ու ոստիկան) կորուստներ պատճառելու վրա: PKK-ն շարունակում է սպանել, վիրավորել ու առեւանգել նրանց, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց: Մի շարք դեպքերում PKK-ի տեղադրած ականների վրա պայթեցին թուրքական զինվորական ավտոշարասյուներն ու զինծառայողներին տեղափոխող քաղաքացիական փոխադրամիջոցները: PKK-ն նաեւ տնտեսական լուրջ վնասներ պատճառեց թուրքական պետությանը` Էլյազըղում ու Մուշում պայթեցնելով բեռնատար գնացքներ եւ հատկապես Թավրիզ–Էրզրում գազատարն ու Քիրքուք–Յումուրթալըք նավթամուղը:

                Այս խողովակաշարերի պաշտպանության համար Թուրքիայի էներգետիկայի ու ներքին գործերի նախարարությունները ստիպված եղան հատուկ պլան մշակել։ Առաջնայինը համարվում են միջազգային նշանակություն ունեցող խողովակաշարերը. Բաքու–Թբիլիսի–Ջեյհան, Քիրքուք-Յումուրթալըք (Ջեյհան) նավթամուղները եւ Բաքու–Թբիլիսի-Էրզրում, Թավրիզ-Էրզրում (Անկարա), ,Երկնագույն հոսքե գազամուղները։ Ուշագրավ է, որ նախորդ տարի էլ քուրդ զինյալների կողմից խողովակաշարերի նկատմամբ իրականացված խափանարար գործողություններից հետո Թուրքիայում վճռվել էր այդուհետ խողովակաշարերի պաշտպանությունը դնել իսրայելական արտադրության ,Հերոնե անօդաչու հետախուզական ինքնաթիռների վրա, ինչը փաստորեն չարդարացրեց իրեն:

                Թուրքական բանակն ամենամեծ կորուստները կրեց հուլիսի 14-ին եւ օգոստոսի 17-ին: Հուլիսի 14-ին Դիարբեքիրի նահանգի Սիլվան շրջանում տեղի ունեցած բախման ժամանակ PKK-ի զինյալները սպանեցին 13 եւ վիրավորեցին 7 թուրք զինծառայողների: Բախման հետեւանքով զոհվեց նաեւ 7 PKK-ական: Իսկ օգոստոսի 17-ին Հաքքարի– Չուքուրջա ճանապարհով անցնող զինվորական ավտոշարասյունը պայթեց PKK-ի տեղադրած 4 ականների վրա, ինչից հետո ենթարկվեց PKK-ականների հրթիռակոծմանը: Այս անգամ զոհվեց 8 եւ վիրավորվեց 9 զինծառայող:

                Սիլվանի բախման օրը` հուլիսի 14-ին, Դիարբեքիրում տեղի ունեցավ քրդական Դեմոկրատական հասարակության կոնգրեսի (ԴՀԿ) արտակարգ համագումարը, որը տեւեց 6 ժամ: Դրանում հայտարարվեց Թուրքիայի կազմում քրդական ,ժողովրդավարական ինքնավարությանե ստեղծման մասին: ԴՀԿ համանախագահ Այսել Թուղլուքը համագումարից հետո հայտարարեց. ,Քուրդ ժողովուրդը հռչակել է իր ինքնավարությունը` հավատարիմ մնալով Թուրքիայի ազգային միասնությանն ու տարածքային ամբողջականությանը: Քրդական հարցը կարելի է լուծել միայն քուրդ ժողովրդին առանձին ու իրավահավասար խումբ ճանաչելովե:

                Հարկ է նշել, որ քրդական ինքնավարության հռչակման նախագիծն առաջին անգամ ներկայացվել էր նախորդ տարվա դեկտեմբերին՝ Դիարբեքիրի կոնֆերանսում: Թուրքական կողմը մտահոգ է, որ ինքնավարության հռչակմանը կարող են հաջորդել քրդերենն ազգային լեզու հռչակելը եւ մի շարք պետական ատրիբուտների, օրինակ՝ դրոշի ի հայտ գալը: Այդ ամենն ի վերջո կարող է հանգեցնել քրդական անկախ պետության ստեղծմանը եւ թուրքական պետության մասնատմանը: Թուրքական դատարանն արդեն ձեռնամուխ է եղել ,ժողովրդավարական ինքնավարությանե գործի քննմանը:

                Սիլվանի բախումից հետո Էրդողանը հայտարարեց. ,Ահաբեկչական-անջատողական խմբավորումների նկատմամբ համբերատարություն դրսեւորվում է միայն սուրբ ամիսներին։ Դանակն արդեն հասել է ոսկորին, Ռամադանից հետո մենք կդիմենք կոշտ միջոցներիե:

                Սիլվանից հետո Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) ներկայացված քաղաքական հիմնական ուժերը` ԱԶԿ-ն, ԺՀԿ-ն ու ԱՇԿ-ն, ընդհանուր փաստաթուղթ ստորագրեցին՝ ընդդեմ ահաբեկչության։ Փաստաթղթում նշված է. ,Ոչ մի ուժ չի կարող ցնցել թուրքական պետության ամբողջականությունը։ Մենք ԹԱՄԺ-ում կկանգնենք կողք կողքի՝ ահաբեկչության ու անջատողական ուժերի դեմ պայքարի եւ թուրքական պետության ազգային անվտանգության ապահովման համար։ Ահաբեկչության դեմ թուրքական պետության պայքարը կրում է ժողովրդավարական, օրինական ու իրավական բնույթե։

                Իսկ Չուքուրջայի միջադեպի հաջորդ օրը տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) մոտ 5 ժամանոց նիստ: Դրանում հայտարարվեց, որ PKK-ի դեմ պայքարի համար մշակվելու է նոր մարտավարություն, ինչպես նաեւ ժողովրդավարական ու իրավական պետությանը հավատարիմ հասարակության բոլոր շերտերին կոչ արվեց դատապարտել PKK-ի գործունեությունը: Աբդուլա Գյուլը նիստում հանդես եկավ 2 նախաձեռնությամբ. դրանցից մեկի համաձայն` ԱԱԽ-ի նիստերում բարձրաստիճան զինվորականներն ու կառավարության անդամները պետք է խառը նստեն, իսկ մյուսի համաձայն` այսուհետ ԱԱԽ-ի ընդունած որոշումների մասին երկրի նախագահը պետք է իրազեկի ԹԱՄԺ-ի խոսնակին (Ջեմիլ Չիչեք) ու հիմնական ընդդիմադիր ուժի ղեկավարին (Քեմալ Քըլըչդարօղլու):

                ԱԱԽ-ի նիստում ԽԺԿ-ին ակնարկեցին հեռավորություն պահպանել PKK-ից: Բացի այդ, Էրդողանը հրաժարվեց հանդիպել ԽԺԿ-ի ներկայացուցիչների հետ, եւ դա այն դեպքում, երբ ավանդաբար իշխող կուսակցության ներկայացուցիչը Ռամադանի ժամանակ հանդիպում է բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: ԱԶԿ-ն հասկանալ է տվել, որ երկխոսություն սկսելու համար ԽԺԿ-ն պետք է խորհրդարանում երդում տա եւ միանշանակ դատապարտի PKK-ի գործողությունները:

                PKK-ի արյունալի գործողություններն աստիճանաբար այնպիսի թափ հավաքեցին, որ Թուրքիայի ռազմական ու քաղաքական ղեկավարությունը ստիպված եղավ հրաժարվել Ռամադանի ժամանակ PKK-ի դեմ ուժային գործողություններ չիրականացնելու մոտեցումից: Էրդողանը հայտարարեց, որ Ռամադանի հետ կապված իրենց համբերությունը հատել է եւ գործելու ժամանակն է, իսկ Գյուլն իր հերթին նշեց, որ բոլորը պետք է իմանան, որ չկան պետությունից զորեղ ուժեր, եւ ահաբեկիչները կտեսնեն պետության ուժը։

                Չուքուրջայի բախման օրը` օգոստոսի 17-ին, թուրքական ավիացիան հարվածներ հասցրեց Հյուսիսային Իրաքի սահմանային շրջաններում գտնվող PKK-ի դիրքերին, ինչը շարունակվեց նաեւ հետագայում: Նույն օրը Ստամբուլի դատարանը ,PKK-ին աջակցելուե համար Օջալանին 1 տարի ժամկետով արգելեց հանդիպումներ ունենալ իր փաստաբանների հետ1։

                Օգոստոսի վերջին տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտնեց, որ 1984-2011 թվականներին PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիարդ դոլար։ Սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են՝ 700 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ, PKK-ի դեմ 27-ամյա պայքարը Թուրքիայի վրա նստել է 1 տրիլիոն դոլար2։

                Այսպիսով, ,Քրդական հարցիե կարգավորումը շարունակում է մնալ մշուշոտ, իսկ թուրքական կառավարությունը չունի դրա լուծման հստակ պլան:

                1 Հուլիսի 20-ին Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ, PKK հիմնադիր Աբդուլա Օջալանն իր փաստաբանների միջոցով հայտարարություն տարածեց, թե ինքը միակ մարդն է, ով կարող է վերջ դնել Թուրքիայի ու PKK-ի միջեւ երեսնամյա պայքարին. ,Մենք ցանկանում ենք վայր դնել մեր զենքերը: Ինձանից բացի ոչ ոք չի կարող PKK-ին ստիպել զենքը վայր դնել: Սիլվանի դեպքերից օրեր անց ինձ մոտ եկան իշխանության ներկայացուցիչները, ես նրանց պատասխանեցի, որ անհրաժեշտ են գործնական միջոցներ, եւ կապ չունի՝ ես այստեղ եմ, թե դրսում։ Եթե իմ ձեռքում չկան այդ գործնական միջոցները, ապա ինչպե՞ս կարող եմ ես հարցը լուծել։ Եթե իշխանությունները ցանկանում են, որ ես դերակատարություն ունենամ այս խնդրի լուծման մեջ, ապա անհրաժեշտ է դրա համար պայմաններ ապահովել։ Մենք հավատում ենք, որ այս հարցը չի կարող լուծվել զենքի միջոցով, այն պետք է լուծվի ժողովրդավարական, սահմանադրական մեթոդներով։ Ես պետք է ելույթ ունենամ Թուրքիայի խորհրդարանում: Եթե թուրքական կողմն ասում է, որ ցանկանում է այս հարցը լուծել ժողովրդավարական ու սահմանադրական ճանապարհով, ապա մենք կօ•նենք նրան դա անելու մեկ շաբաթվա ընթացքումե:

                2 Ամերիկյան Associated Press գործակալությունը սեպտեմբերի 11-ին ընդառաջ 66 երկրներում (որոնց բաժին է ընկնում աշխարհի բնակչության 70 տոկոսը) ահաբեկիչների քանակի վերաբերյալ անցկացրած հետազոտության արդյունքներով հայտարարեց, որ վերջին 10 ամսում դատապարտած ահաբեկիչների թվով Թուրքիան աշխարհի բացարձակ առաջատարն է։ Ըստ այդ հետազոտության` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ցայժմ համայն աշխարհում ձերբակալվել է 119.044 ահաբեկիչ, իսկ 35.117 մարդ դատապարտվել է որպես ահաբեկիչ, որոնց 1/3-ը (12.897 մարդ) բաժին է ընկել Թուրքիային։ Ամերիկյան գործակալությունը նշել էր, որ Թուրքիայում որպես ահաբեկիչ դատապարտված անձանց հարցում կարծիքները կիսվում են. մի մասը նրանց (քրդերին) դիտարկում է որպես ահաբեկիչներ, իսկ մյուսները՝ ազատության համար պայքարի մարտիկներ։

                Comment


                • #48
                  Re: Regional geopolitics

                  Turkish warships harass Israeli freighters. Israeli missile boats off Cyprus
                  DEBKAfile Exclusive Report October 2, 2011,


                  Increasingly assertive Turkey is setting the scene for clashes in the eastern Mediterranean. Since Thursday, Sept. 29, Turkish warships have been harassing Israeli merchant vessels in waters off Cyprus, DEBKAfile's military sources report. They come close enough to establish wireless communication and caution the Israeli vessels they are in contravention of international law and ordering them to change course. The Israeli crews mostly ignore these "orders", treating them as Ankara's latest bid to assert Turkish naval mastery of the Eastern Mediterranean. But the situation is getting explosive enough to spark a major incident.
                  Over the weekend, Israeli Air Force planes circled near the sites of the incidents but not directly over the Turkish vessels. At the same time Israeli missile ships sailed close to Cyprus's Exclusive Economic Zone waters, where the Houston-based Noble Energy began drilling for natural gas on Sept. 19 in the face of Turkish threats. The rig is situated 160 kilometers south of Cyprus adjacent to Israel's Leviathan gas field.
                  Western naval sources tracking the new Turkish and Israeli deployments reported Saturday, Oct. 1: "Turkey and Israel are in a constant muscle-flexing contest in the eastern Mediterranean. They are metaphorically shaking fists in each other's faces and raising the risk of a confrontation that could quickly veer out of control."
                  Last week, Ankara retaliated for Cypriot and Israeli deep sea gas explorations by sending an exploration ship of its own escorted by a frigate and a submarine to Cyprus. Ankara sources also disclosed that Turkish F-16 fighters had been deployed in the northern part of the island.
                  Voicing concern over Turkey's assertiveness, NATO secretary-general, Anders Fogh Rasmussen, Friday, Sept. 30, said: "Obviously, the tensions between Turkey and Israel are a matter of concern. It's a bilateral issue – NATO is not going to interfere with that. But it is the interest of the alliance to see these tensions eased, because Turkey is a key ally and Israel is a valuable partner for the alliance."
                  The NATO Secretary contradicted Ankara's claim that Israel would not be allowed to open an office at alliance headquarters in Brussels. "NATO defense ministers agreed during the meeting in April that NATO partners can have offices… This includes all partners," he said.
                  Referring to concern about the tensions over natural gas exploration "between Turkey and Cyprus as well as Israel," Rasmussen said: "I urge all parties to find peaceful solutions to disputes through constructive dialogue." He said he did not expect armed clashes in the region. However, he suggested that Turkey has to be managed carefully as it asserts a growing role on the global stage.
                  Also Saturday, Cyprus President Dimitris Christofias had this message for Ankara: "I wish to underline to all those who attempt to question this right of the Republic of Cyprus: our sovereign rights are non-negotiable."
                  Five days ago, the prime ministers of Greece and Turkey, George Papandreou and Tayyip Erdogan talked by phone. And four days ago, Adm. James Stavridis, Commander of NATO forces in Europe, flew to Ankara directly from Israel for talks with Turkish leaders.
                  Turkish harassment of Israeli cargo vessels began after those interchanges, indicating that the Erdogan government has no intention of meeting exasperated US and NATO efforts to cool rising tensions in the eastern Mediterranean.

                  Comment


                  • #49
                    Re: Regional geopolitics

                    .....

                    Armenia is for the Eurasian Union
                    BY TIMES.AM AT 19 OCTOBER, 2011, 4:59 PM

                    Armenian Prime Minister Tigran Sargsyan is in Saint Petersburg with a working visit. Armenian PM answered to questions during the joint press-conference of the CIS Prime Ministers. Answering to the question about Vladimir Putin’s project called Eurasian Union, Tigran Sargsyan noted: “Armenia has a positive attitude towards the project. It is a perspective plan”.

                    Remind that on October 3 Russian newspaper “Izvestia” published an article about the project to create the European Union on the post-Soviet territory.

                    Belarusian President called it as a “real event”. Minister of Foreign Affairs of Georgia Grigol Vashadze announced that his country would never be in such a project.
                    Մեկ Ազգ, Մեկ Մշակույթ
                    ---
                    "Western Assimilation is the greatest threat to the Armenian nation since the Armenian Genocide."

                    Comment


                    • #50
                      Re: Regional geopolitics

                      http://www.trust.org/alertnet/news/i...i-border-guard




                      EHRAN, Oct 20 (Reuters) - An Iranian soldier was shot dead when he strayed across the border into Azerbaijan, the semi-official Mehr news agency reported on Thursday.

                      "An unarmed Ardebil province border guard entered Azerbaijani territory by mistake was martyred by that country's border guards," Mehr quoted Colonel Mojtaba Mousavi, commander of the Iranian border guard in the area, as saying.

                      "This measure by Azerbaijan border guards was illegal and cowardly."

                      The shooting happened on Wednesday morning and Azeri authorities still had not returned the soldier's body, the report said.

                      A similar incident occurred in early July when an Azerbaijani border guard who crossed into Iran was killed in a clash with Iranian guards.

                      Iran said at the time it was not uncommon for border guards to cross the unmarked frontiers, but the soldier had ignored orders to halt. (Reporting by Hossein Jaseb; Writing by Robin Pomeroy; Editing by Robert Woodward)

                      Comment

                      Working...
                      X