Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Who owns what in Armenia

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Աննախադեպ արարք. Վարդան Այվազյանը հիմնահատակ քանդում է գործարանը. Խռովե՞լ է, թե՞ չվում է. Փաստ

    • Lragir.am
    • Ներքին կյանք - 31 Հոկտեմբերի 2017,


    Փաստ օրաթերթը գրում է. Իր սեփականությունը համարվող Չարենցավանի հաստոցաշինական գործարանը Վարդան Այվազյանը հիմնահատակ քանդում է:



    Փաստի աղբյուրների վկայությամբ` նա արդեն վաճառել է գործարանի հաստոցները, երկաթբետոնե կոնստրուկցիաները: Քանդում է գործարանի մասնաշենքերը: Պատերը քանդելով` առանձնացնում է կարմիր տուֆը եւ վաճառում:



    Այսպես ասած, քանդման բրիգադը ղեկավարում է Վարդան Այվազյանի աները՝ պարոն Գինոսյանը, ով նախկինում ոստիկանության քննչական բաժնի պետն էր:



    Ըստ Փաստի տեղեկությունների, Այվազյանը, ով իր բարեկամների անունով 16 հանքի տեր է, որոշել է վաճառել նաեւ Հրազդանում եւ Եղեգնաձորում գտնվող իր՝ երկաթի եւ բազմամետաղ հանքերը:



    Պատմության երեսից ջնջվում է Չարենցավանի հաստոցաշինական գործարանը: Սա, արդյոք, հարազատ Հանրապետական կուսակցությունից խռովածի պատասխան քա՞յլ է, թե Այվազյանը պատրաստվում է չվել տաք երկրներ, ցույց կտա ժամանակը:



    Արդյոք պետությունը նրա քանդող ձեռքը չի՞ բռնելու, չէ՞ որ գարծարանն առնելիս Այվազյանը պայմանագրով պարտավորվել է ներդումներ անել, գործարանը չծառայեցնել այլ նպատակի, չփոխել ուղղվածությունը:

    Comment


    • Հեռախոսս փչացած ա եղել, երկու օրում 2 միլիոն տարել ա

      • Lragir.am
      • Ներքին կյանք - 14 Նոյեմբերի 2017,


      ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան բացատրեց, թե ինչպես է մեկ ամսում 2 մլն դրամի հեռախոսազրույց ունեցել պետական բյուջեի հաշվին:



      Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս տարվա մայիսին իր ծառայողական հեռախոսի միջոցով Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի զանգեր է կատարել, ինչը վճարվել է պետական բյուջեից: Ըստ հրապարակման՝ նա խոսել է Չինաստանում գտնվող որդու հետ:



      Դրա ինչը մեկնաբանեմ, հեռախոսս փչացած ա եղել, տեխնիկական խնդիր ա եղել, 3G-ն չի անջատվել, երկու-երեք օրվա ընթացքում այդքան գումար ա տարել, ասաց Նաղդալյանը:



      Հարցին, թե ճի՞շտ է, որ որդու հետ է խոսել, նա պատասխանեց. Չինաստան ես իմ որդու հետ Watsapp-ով եմ խոսում:



      Դիտարկմանը, որ դա իր մեղքով է եղել, գուցե կփոխհատուցի իր անձնական միջոցներից, Նաղդալյանը պատասխանեց. Եթե այդպիսի պահանջ լինի, կփոխհատուցեմ:

      Comment


      • My family in Yerevan owns two apartments one car and one business and one dog LOL
        Who owns what in Armenia? Who cares? Soros xxxxs getting really desperate.

        Comment


        • Հովիկ Աբրահամյանը պարտք է արել ու տանուլ տվել կազինոյում. Գործարարները հետ են ուզում փողերը. ՉԻ

          • Lragir.am
          • Ներքին կյանք - 08 Դեկտեմբերի 2017

          Չորրորդ իշխանություն թերթը գրում է. ՉԻ նախորդ համարում տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կազինոյում խաղալու սովորույթ ունի եւ 20 մլն դոլար է տանուլ տվել արտերկրի կազինոներից մեկում: Անդրադարձել էինք նաեւ այն հանգամանքին, որ նախկին վարչապետի խաղալու մոլուցքը տարիների փորձ ունի:



          Պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանի արկածախնդրությունը այսքանով չի ավարտվում: ՉԻ տեղեկություններով՝ նա տարիներ շարունակ տարբեր կազինոներում հսկայական գումարներ է տանուլ տվել, իսկ վարչապետի պաշտոնում եղած ժամանակ հայաստանյան գործարարներից խոշոր գումարներ է վերցրել պարտքերը մարելու համար:



          ՉԻ աղբյուրների փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո պարտատեր գործարարները սկսել են պահանջել իրենց տված գումարները, ինչը չէին անում, երբ նա դեռ վարչապետ էր:

          Comment


          • Կուշտն ինչ գիտի՝ սովածն ինչ է. Հակոբ Հակոբյանի ահռելի ունեցվածքը
            Ժողովուրդ

            08.12.2017

            Ժողովուրդ թերթը գրում է. Արփա-Սեւան ԲԲԸ սեփականատեր, ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը վերջերս հաճախ է փայլատակում մտքի իր գլուխգործոցներով: Հիշում եք` նա հայտարարել էր, թե Հայաստանում աղքատներ չկան, նախօրեին էլ ասել էր, թե թանկացումները աղքատների վրա չի տարածվում, որովհետեւ գումար չունեն, որ գնեն թանկացած միս, կարագ:

            Միայն թե այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է նկատենք` գնաճը բավական շատ կարող է տարածվել հենց Հակոբ Հակոբյանի վրա, քանի որ ինքը բավական մեծահարուստ է:

            Ժողովուրդ օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից պարզեց, որ պատգամավորն ունի 9 հատ հողամաս,, երեք հատ անհատական բնակելի տուն, երեք հատ հողին ամրակցված անշարժ գույք:

            Բացի այս՝ ՀՀԿ-ական պատգամավորը չորս ընկերություններում ունի 29 մլն 668 հազար դրամի եւ 1500 ռուսական ռուբլու չափով բաժնետոմս: Փոխառությունները կազմել են 120 մլն դրամ:

            Իսկ դրամական միջոցները անցած տարվա դրությամբ կազմել են 57 մլն 920 հազար դրամ, 15 հազար 150 դոլար եւ 20 հազար եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որը ամսական կազմում է 676 հազար դրամ եւ երկու ընկերությունից ստացած 215 մլն 881 հազար դրամի չափով շահաբաժինը:

            Այս ամենից հետո զարմանալի չէ, որ գծուծ պատգամավորի համբավ ունեցող օրենսդիրը այդքան անհոգությամբ է խոսում աղքատների մասին:

            Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

            Comment


            • Նոր սկանդալ. Հերմինե Նաղդալյանը չի վճարել մի քանի մլն-ի հասած երթեւեկության տուգանքները
              Ժողովուրդ

              14.12.2017

              Ժողովուրդ թերթը գրում է. ՀՀԿ խմμակցության պատգամավորներից ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը շարունակում է արտոնյալ կարգավիճակում մնալ: Ու հիմա շուրջ 2 մլն դրամ հեռախոսավճարի սկանդալը չավարտված` նրա անվան շուրջ նոր աղմկահարույց պատմություն է հասունանում:

              Պարզվում է` Հերմինե Նաղդալյանին սպասարկած 003օօ01 պետհամարանիշի Տոյոտա քեմրի մակնիշի մեքենան տարիներ շարունակ խախտել է երթեւեկության կանոնները, բայց այդպես էլ չի վճարել տուգանքները:

              Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ` վերջին երեք տարիներին Նաղդալյանի մեքենայի տուգանքներն իրենց տույժերով հանդերձ հասել են մի քանի միլիոն դրամի: Բայց ո՛չ վարորդը, ո՛չ էլ Նաղդալյանը չեն վճարել գումարները:

              Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

              Comment

              Working...
              X