Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Հայկական զինուժը պահեց ամենակարեւորը. Թելը չկտրվեց

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      Մեկնաբանություն - 09 Մայիսի 2017,


      Հայաստանը շահել է ճակատամարտը, բայց ոչ պատերազմը, կամ՝ Հայաստանը հաղթել է պատերազմում, բայց տանուլ է տվել խաղաղությունը: Այդ, եւ համանման տարբեր ձեւակերպումներ են հնչել երկու տասնամյակի ընթացքում Արցախի առաջին պատերազմի հաղթանակի վերաբերյալ, որի հաղթանակ լինելն անգամ շատ դեպքերում դրվել է հարցականի տակ: Ի վերջո շատ են եղել նաեւ գնահատականներ, որ 1994 թվականի հրադադարը, ի տարբերություն Ադրբեջանի, շատ ավելի հայկական առավելության պարագայում էր, բայց այդուհանդերձ այնպիսի մի իրավիճակում, որ դրանով կասեցվեց Ադրբեջանի հանդեպ առավել համոզիչ եւ ջախջախիչ հաղթանակը, որը թույլ չէր տա Բաքվին մտածել որեւէ ռեւանշի կամ դրա փորձի մասին:
      Դրան զուգահեռ իհարկե կա նաեւ բերվող հակափաստարկը, թե երկու կողմն էլ իրապես ուժասպառ էին ծանր պատերազմից եւ, եթե Ադրբեջանը չուներ որեւէ բան վերականգնելու հույս, հայկական կողմն էլ այդուհանդերձ բավական ուժասպառ էր որեւէ նոր եւ էական ձեռքբբերում արձանագրելու համար:
      Թեւպետ, այդ փաստարկին էլ բերվում է մարտական դաշտային իրավիճակին քաջատեղյակ հրամանատարների կարծիքն առ այն, որ իրականում ադրբեջանցիները բարոյալքված էին եւ նոր ձեռքբերումների համար հայկական զինուժին առանձնապես մեծ ռեսուրս եւ ուժ պետք էլ չէր:
      Մեծ հաշվով, հստակ է մի բան, որ ինչպես ցանկացած պատերազմի, այս դեպքում նաեւ Արցախի առաջին պատերազմի վերաբերյալ ամբողջական պատմական ճշմարտությունը կամ հասու կլինի մի քանի սերունդ անց, կամ ինչն ավելի հավանական է՝ հասու չի լինի երեւի թե երբեք: Հետեւաբար, վիճելի կլինի ցանկացած դրվագի վերաբերյալ որեւէ պնդում, հատկապես հաշվի առնելով մեծ քաղաքականության անխուսափելի ազդեցությունը, որի վերաբերյալ տվյալները հասանելի են ընդհանրապես մարդկանց շատ նեղ շրջանակի համար:
      Առավել եւս, որ հետին թվով իհարկե բավական հեշտ է ազատագրելն ու նվաճելը:
      Այդուհանդերձ, անվիճելի է ընդհանուր հարաբերականության մեջ հայկական կողմի ռազմական հաղթանակը: Դժբախտաբար անվիճելի է նաեւ խաղաղության հաղթանակի բացակայությունը: Համենայն դեպս այն խաղաղության, որ պատկերացնում էր ռազմական հաղթանակն արձանագրող ժողովուրդը՝ թե ազատամարտիկները, թե հետագայում կանոնավոր զինուժի ստորաբաժանումները, թե նրանց թիկունքը պահող հանրության տարբեր շերտեր:
      Եվ եթե ռազմական իրավիճակի վերաբերյալ կա տեղ հարաբերական բանավեճերի՝ ինչ ավելի բան էր հնարավոր, իսկ ինչը՝ ոչ, ապա խաղաղության հաղթանակի մասով թերեւս աներկբա է, որ անկասկած հնարավոր էր ավելին, հնարավոր էր առնվազն շատ ավելի մոտ լինել այդ հաղթանակի վերաբերյալ համաժողովրդական այն պատկերացումներին եւ ակնկալիքներին, որ կար պատերազմի ընթացքում:
      Առավել եւս, որ պատերազմն իր ընթացքով նաեւ դնում էր այդ ամենի կարեւոր հիմքերը, ծանր ու թանկ գնով ձեռք բերվող հաղթանակների տեսքով գցվում էին խաղաղության հաղթանակի հիմքերը՝ բարոյահոգեբանական, արժեհամակարգային, նաեւ աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական:
      Ի վերջո, Արցախի առաջին պատերազմը լոկ ազգային-ազատագրական, ինքնորոշման համար մղվող պատերազմ չէր: Այն ուներ աշխարհքաղաքական նշանակություն, եւ այդ նշանակությամբ հանդերձ՝ աշխարհքաղաքական լեգիտիմություն, քանի որ Հարավային Կոկասի տարածաշրջանը ռուս-թուրքական 100-ամյա քարացած ստատուս-քվոյից վերադարձնում էր դինամիկ զարգացող աշխարհ: Ըստ այդմ, աշխարհքաղաքական լեգիտիմության «ավանս» էր ստանում նաեւ խաղաղության այն հաղթանակը, որ տրամաբանորեն պետք է հաջորդեր ռազմական հաղթանակին:
      Այդ ամենի փոխարեն, սակայն, Հայաստանում հաստատվեց մի համակարգ, որը հանուն իր «աշխարհքաղաքական լեգիտիմության» խաղաղության հաղթանակը սկսեց հակադրել ռազմական հաղթանակին: Սկզբում դա տեղի էր ունենում բացահայտորեն, բաց տեքստով, իսկ հետո արդեն առավել հնարամիտ տարբերակով՝ հերոսական փաթեթավորումով, բայց խորքում մտածողության եւ տրամաբանության նույն հիմքով:
      Հետեւանքը եղավ այն, որ չկա թե իշխող համակարգի «աշխարհքաղաքական լեգիտիմություն»՝ աշխարհում կա պարզապես քաղաքական անմեղսունակության կանխավարկած այդ համակարգի հանդեպ, չկա նաեւ ռազմական հաջողության թիկունքն ամրացնող խաղաղության հաղթանակ՝ բնականոն եւ ստեղծարար տնտեսական ցիկլի, հարաբերությունների, հանրային համակեցության արդիական կանոնների եւ սկզբունքների, քաղաքական մրցակցային կյանքի եւ սահմանադրական արդարադատության վրա խարսխված պետության տեսքով: Այդ թիկունքի բացակայությունն էր պատճառը, որ 2016-ի ապրիլին զինվորն ու սպան կանգնեցին հաղթանակը առաջնագծում եւս մեկ անգամ պաշտպանելու ծանր խնդրի առաջ, որը հաղթահարեցին ոչ թե պետական օրգանիզմի բնական կենսագործունեության, այլ հասարակության ինքնապաշտպանական բնազդի ու եղբայրական գիտակցության բռնկումի օժանդակությամբ:
      Մի բռնկում, որն ի դեպ եւս մեկ անգամ վկայեց, թե ինչ ահռելի էներգետիկ եւ կամային ներուժ է մսխվել խաղաղության հաղթանակը ռազմական հաղթանակին հակադրելու մտակաղապարներով պետական շինարարության փորձի հետեւանքով:
      Այդ իրավիճակում սակայն, երկու տասնամյակ առաջ ձեռք բերված ու մեկ տարի առաջ պահպանված ռազմական հաջողությունը դառնում է շատ ավելի թանկ ու կարեւոր, որովհետեւ գոնե այն կա: Եվ դրա կապակցությամբ առավել թանկ են դառնում մեր բոլորի միմյանց ուղղված շնորհավորանքները, իհարկե առաջին հերթին հայկական զինուժի հասցեին, որն ամենաթանկ գնով պահում է հայկական պետականության այդ թելը՝ ռազմական հաղթանակը, եւ ըստ այդմ պահում նաեւ զարգացման հեռանկարը՝ խաղաղության հաղթանակի հնարավորությունը:

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Մեր իրական, մոռացված հերոսը, ում սխրանքի շնորհիվ է նաև, որ կա այսօրվա Հայաստանը


        2017-05-24







        99 տարի առաջ, այս օրը
        1. Ամեն տարի այս օրերին ես հիշեցնում եմ մոռացված այս հերոսի մասին, ում սխրանքի շնորհիվ է նաև, որ կա այսօրվա Հայաստանը:
        Այս անգամ որոշեցի առավել հանգամանալից ներկայացնել 99 տարի առաջ, այս օրերին տեղի ունեցած իրադարձությունները:
        2. Ազգի ոգին կերտում են ազգի պատմության ու հերոսների միջոցով: Ու եթե որևէ հանրություն ազգային ոգու խնդիր ունի, ուրեմն նրան ո՛չ այն պատմությունն է մատուցվել և ո՛չ էլ այն հերոսները ներկայացվել: Նման դեպքերում, եթե ցանկանում են հաղթահարել այդպիսի վիճակը, ապա նախևառաջ նոր հերոսներ պիտի ներկայացվեն ժողովրդին ընդօրինակման համար: Չվհատվող, աննկուն, ազգային շահը սեփականից վեր դասող հերոսներ:
        Մենք, հայերս, վերը նկարագրված, ոգու խնդիր ունեցող վիճակում ենք, ու մեզ ևս այլ հերոսներ են հարկավոր` նրանց օրինակով սերունդ դաստիարակելու համար: Միայն այդ դեպքում մենք կունենանք մեր հեռավոր, հզոր նախնիներին արժանի սերունդ ու պետություն:
        Մեզ հարկավոր է պատմության փոշու տակից դուրս հանել մոռացված մեր հերոսներին ու ներկայացնել մարդկանց:
        Այդպիսի մոռացված մի հերոսի մասին եմ ուզում պատմել այսօր:
        3. 1918 թվականը դժվարին ու նաև ճակատագրական շրջան էր հայության համար: Թուրքիան մտադիր էր վերջնականպես լուծել հայկական հարցը` վերացնելով հայկական պետությունը:
        Ներխուժելով Արևելյան Հայաստան` թուրքական բանակը երեք մասի էր բաժանվել: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ շարժվում էր հարավ` Արարատյան դաշտի կողմից մոտենալով Երևանին: Զորքի մյուս մասը Երևանի վրա գրոհեց Բաշ-Ապարանի վրայով: Երրորդ մասի խնդիրն էր Լոռու վրայով շարժվել հյուսիս: Ալեքսանդրապոլի անկումից հետո այս հատվածում իսկական շփոթ էր սկսվել: Խուճապը երբեմն վեր էր ածվում իսկական քաոսի: Զգացվում էր պարենի պակաս, համաճարակն իր սև գործն էր անում: Ղարաքիլիսայի մատույցներում խմբվել էին ավելի քան կես միլիոն փախստականներ, հիմնականում` Կարսի և Ալեքսանդրապոլի գավառներից: Թվում էր` օրհասից փրկություն չկա և այլևս ոչինչ չի կարող կանգնեցնել թշնամուն:
        Թուրքական բանակը, չհանդիպելով որևէ դիմադրության, մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում
        4.Հայկական զորքերի հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանը պահանջում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ: Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ:
        «Փառք եւ պատիվ հայ արյան- վկայում է ականատեսը ու շարունակում,-
        խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ հրետանու կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանցը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք ունի այդպէս վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»:
        Այս ասելով` կապիտան Մովսիսյանցը լքում է խորհրդակցության սրահը և իր հրետանավորներին պատրաստում Ղարաքիլիսա մեկնելու:
        Հետո խորհրդակցության սրահը լքում է ճակատամարտերում վիրավորված, պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը:
        Խորհրդակցության մյուս մասնակիցները ևս դուրս են գալիս շենքից:
        Այստեղ նկատենք, որ մի քանի օր առաջ Արամ Մանուկյանը հեռախոսազրույց ունենալով Դիլիջանում գտնվող Ալեքսանդրապոլի Ազգային Խորհրդի նախագահ Հակոբ Տեր- Հակոբյանի հետ, ասել էր՝« Պատրաստվում ենք վճռական ճակատամարտ տալու Սարդարաբադի մոտ: Ի սերԱստծո, գոնե երեք օր պաշտպանեցեք Ղարաքիլիսայի ճակատը, որ թշնամին իր այդ կողմի ուժերը չբերի մեր վրա»:
        5. Շտաբս-կապիտան Պետրոսյանցը այս դեպքից մեկ ամիս անց իր զեկուցագրում նշել է`
        «Մարտկոցն իր գեղանի-հերոս հրամանատարի` շտաբս կապիտան Մովսիսյանցի գլխավորությամբ, ում հավատում էին բոլոր զինվորներն ու սպաները, երգելով, ուրախ կանչերով, բոլորը ձիերի վրա, շարժվեցին առաջ մարդկանց չդադարող ուռաների ու ծնկաչոք կանանց կողմից հնչեցվող բարեմաղթանքների ուղեկցությամբ: Մարտկոցը ողջ գիշեր առանց ընդմիջման շարժվեց առաջ, և մայիսի 24-ի առավոտյան հասանք Ղարաքիլիսա»:
        Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպում են հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը: Տեղում կազմած աշխարհազորը բաժանելով իր զորքի վրա` Բեյ-Մամիկոնյանը հրամայում է դիրքեր գրավել Ղշլաղ-Դարպաս ուղղությամբ:
        Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10 000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր:
        6. Շտաբս-կապիտան Պետրոսյանցը հիշում է`
        «Ամսի 25-ին հեծյալ ոչ մեջ ջոկատով գնացինք դեպի Ղշլաղ և Դարբաս գյուղերի ուղղությամբ: Հասնելով Դարբաս գյուղ, մարտկոցը կանգնեցրինք այդտեղ և առաջ ուղարկվեցին հեծյալ ջոկեր՝ պարզելու համար թուրքերի գտնվելու վայրը:
        Ամենուր խաղաղ էր, միայն Արջուտ գյուղի կողմից էին լսվում հատուկենտ կրակոցներ: Հանկարծ Դարբաս գյուղը և ճանապարհը սկսեցին ռմբակոծվել հրետանային կրակով, և հեծյալ ջոկերը ետ նահանջեցին»:
        Թուրքերը դիրք էին գրավել Արջուտ գյուղում, որտեղից պարզ երևում էր շրջակայքը: Իսկ դիմացը Դարպաս գյուղն էր, որտեղ կապիտան Մովսիսյանցի հրետանին էր:
        Կապիտան Մովսիսյանցը Պետրոսյանցին հրամայում է երկրորդ ջոկատի հետ արագ առաջ ընթանալ և լանջի վրայից գնդակոծելԱրջուտ գյուղը, իսկ ինքը առաջին ջոկատի հետ առաջանում է դեպի ձախ, ուր այն ժամանակ գերեզմաններ էին:
        Կապիտան Պետրոսյանցն արագ բարձրանում է թիվ 752 բարձունքի լանջը, դիրքավորվում և սկսում կրակել Արջուտ գյուղի ուղղությամբ: Բայց հանկարծ այդ բարձունքի վրա երևում են թուրքերը: Պարզվում է, որ մեր պահախումբը գիշերն ինքնակամ լքել էր այդ դիրքը, հրամանատարությանն այդ մասին տեղյակ չպահելով:
        Թուրքերը 200 քայլ հեռավորությունից գնդացրային կրակ են բացում անակնկալի եկած հայերի վրա:
        Պետրոսյանցը հարկադրված ետ է քաշվում ու պաշտպանվում մոտի ձորակում՝ տալով երկու զոհ:
        Կապիտան Մովսիսյանցը, ով բավականին առաջացելէր դեպի ձախ, տեսնելով դա, թնդանոթային կրակ է բացում թուրքերի վրա ու այդ կերպ օգնում Պետրոսյանցին դուրս բերել ջոկատը կրակի տակից: Հասնելով Դարպաս գյուղ, Պետրոսյանցը կրկին բաց դիրք է գրավում ու սկսում կրակ տեղալ թուրքերի վրա, ովքեր ուզում էին իջնել բարձունքից դեպի հայերը՝ նպատակ ունենալով շրջանցել ու կտրել նահանջի ուղին:
        Կապիտան Մովսիսյանցը տեսնելով դա, հրետանավորներին ու հեծյալներին հրամայում է անցնել հարձակման, ինքն էլ առաջ է նետվում նրանց հետ, Պետրոսյանցի մոտ թողնելով մի քանի հրետանավորների, ում հետ Պետրոսյանցը շարունակում է գնդակոծել թշնամու դիրքեըը: Թուրքերը բարձունքում էին և գնդացրային կրակ էին տեղում, հրետանու վահանները հազիվ էին պաշտպանում մեր զինվորներին: Հրետանավորներից ոմանք ընկան, ձիերը խոցվում էին:
        Կապիտան Պետրոսյանցը հիշում է`
        «Հանկարծ տեսանք, թե ինչպես հրամանատար Մովսիսյանցը ընկավ ձիուց, իսկ ձին սլացավ: Նետվեցինք առաջ, բարձրացրինք նրան, բայց մեր հերոս հրամանատարն արդեն չկար. Փամփուշտը խոցելէր նրա որովայնը: Նա հասցրեց ասել՝
        « Չթողնեք ինձ այստեղ և վրեժս լուծեք»:
        7. Պետրոսյանցը շարունակում է`
        «Մեր բոլոր զինվորները, թողնելով հրանոթները և վերցնելով հրացանները, նետվեցին թուրքերի վրա՝ կանչելով՝
        - Չկա հրամանատարը, էլ ինչու ենք ապրում մենք:
        Փամփուշտների հեղեղի տակ ես ստիպված էի ձիով ընթանալ ռազմի դաշտում և աղաչել զինվորներին ետ գալ ու հրանոթները գործարկել»:
        Զինվորները կատարում են իրենց հրամանատարի վերջին պատգամը` վրեժ լուծել թուրքերից:
        Պետրոսյանցը հրետանին դուրս է բերում ճանապարհի վրա ու զինվորներին կոչ անելով վրեժ լուծել հրամանատարի ու մյուս զոհված ընկերների համար, կրակ է տեղում թուրքերի վրա, լռեցնում գնդացիրները և թուրքերին հարկադրում ետ քաշվել :
        Կապիտան Մովսիսյանցի և շատ զինվորների կյանքի գնով հաջողվում է փրկել դրությունը:
        8. Հայկական առանձին հեծյալ բրիգադի պետ Նիկոյալ Ղորղանյանի 1918թ հուլիսի 4-ի թիվ 559 զեկուցագրից, ուղղված Հայկական առանձին կորպուսի հրամանատարին, իմանում ենք՝ « Թուրքերին բաց դիրքից գնդակոծող շտաբս-կապիտան Մովսեսովի անձնուրաց գործողությունները զսպեցին հակառակորդի առաջին ճնշումը, հեծյալ զորամասերը քաջալերվեցին և մեր շարքերը կարողացան պահել հակառակորդին ճակատում:
        Իմ գլխավորած թևից տագնապալի տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ թուրքերն ինձ շրջանցել են, սակայն հրաձգային երրորդ գունդն ապահովեց իմ ձախ թևը: Այդ օրը իմ ջոկատին հաջողվեց կասեցնել հակառակորդի ճնշումը: Ջոկատի այդ օրվա կորուստներն էին. սպանվել էր առաջին հրետանային բրիդագի 4-րդ մարտկոցի հրամանատար շտաբս կապիտան Մովսեսովը և 25 զինվոր, վիրավորվել էին 1 սպա և 40 զինվոր:
        9.Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4-օր, մայիսի 25-28-ը: Թուրքերի առաջխաղացումը կաշկանդվում է և նրանց հյուսիսային բանակը զրկվում է Երևանի մոտերքում գտնվող զորքին աջակցության հասնելու հնարավորությունից: Եվ հայերին հաջողվում է շահել Սարդարապատի ճակատամարդը ու փրկել երկիրը:
        Եվ երբ օրեր անց Թուրքիան ճանաչում է Հայաստանի Հանրապետությունը, ապա Հաշտության պայմանագիրը ստորագրելիս թուրքերն անկեղծորեն խոստովանում են, որ Հայաստանի ճանաչման գործում մեծ դեր է խաղացել Ղարաքիլիսայի ճակատամարտը ևս:
        10. Շտաբս-կապիտան Պետրոսյանցի վկայությամբ հրամանատարի աճյունը միայն երկու օր անց է հնարավոր լինում հողին հանձնել: Չդադարող կռիվները հնարավորություն չեն ստեղծում դրա համար:
        Ռազմաճակատում անբարենպաստ վիճակ էր ստեղծվել հայերի համար, ու հրետանավորները հրամանատարի մարմինը դժվարությամբ, ձեռքերի վրա են դուրս բերում մարտադաշտից, ապա տեղափոխում Դիլիջան :
        11. Կապիտան Մովսիսյանցի մարմինն ամփոփվում է Դիլիջանի քաղաքային եկեղեցու բակում: Այդ եկեղեցին կոմունիստական կարգերի օրոք ավերվել է և տեղում կինոթատրոն է կառուցվել: Տարեց բնակիչները վկայում են, որ եկեղեցու բակում եղել են գերեզմաններ: Այնպես, որ հերոսի գերեզմանը գտնել հնարավոր չէ:
        12. Ահա և մեր պատմությունը հերոս հայորդու մասին, ով ըմբոստացավ զենքը վայր դնելու որոշման դեմ ու իր խիզախությամբ զինվորներին ու ժողովրդին մարտի տարավ` իր կյանքը նվիրաբերելով հայրենիքին: Եվ ամենևին սխալված չենք լինի, եթե ասենք, որ եթե հայերը համաձայնեին հրամանատարության պահանջին ու զենքերը վայր դնելով՝ հանձնվեին թուրքերի հյուսիսային բանակի ողորմածությանը, ապա գուցե թե չլիներ այսօրվա Հայաստանը: Եվ այդտեղ անգնահատելի է
        կապիտան Գուրգեն Տեր- Մովսիսյանցի սխրանքը:
        Հիշե՛նք մեր հերոսին:
        Արծրուն Պեպանյան
        Արժեհամակարգային «Վերելք» միություն
        ՀԳ. Գուրգեն Տեր- Մովսիսյանցի մասին առավել մանրամասն կպատմվի նրան նվիրված փաստավավերագրական ֆիլմում, որի նկարահանումը սկսել է Արժեհամակարգային «Վերելք» միությունը:

        Comment

        Working...
        X