Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #11
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Օրինախախտմանը չպետք է այլ օրինախախտմամբ պատասխան տանք

    Ռուզաննա Ստեփանյան
    Հրապարակված է՝ 02.07.2012
    Օրենքի խախտմանը մենք այլ օրինախախտմամբ չպետք է պատասխան տանք, այս մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Հարսնաքար-ում ծեծի ենթարկված եւ մահացած Վահե Ավետյանի դեպքին, ինչպես նաեւ զինվորական փոխգնդապետի կողմից Հարսնաքար-ը պայթեցնելու փորձին:

    Ես ընդհանրապես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում օրենք խախտողների նկատմամբ պետք է լինի համապատասխան խիստ վերաբերմունք: Դեպքի կատարվելուց հետո մենք դատապարտել ենք այն, քրեական գործ է հարուցված, եւ ընթացքը մեր վերահսկողության տակ է: Փառք աստծո, որ Հարսնաքար-ի ղեկավարությունն էլ այդ տեսակետին է, եւ իրենք, այն մարդկանց, որոնք սխալվել են, հանձնել են մեր իրավապահ մարմիններին: Կարծում եմ, որ մենք մեր հայրենիքում պետք է փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծենք, որովհետեւ տարիքի հետ կապված մարդիկ պետք է հասկանան, որ բոլոր խնդիրները պետք է լուծենք խոսքի միջոցով, այլ ոչ թե ձեռքի: Մենք իրավունք չունենք մարդ կորցնելու, մանավանդ զինվորականի, մանավանդ բժշկի, որը զբաղվում է մյուսների առողջությամբ:

    Հարցին, թե հանդիպե՞լ է Ռուբեն Հայրապետյանի հետ, ում Ավետյանի մահվանից հետո տեղի ունեցած բազմաթիվ բողոքի ակցիաների մասնակիցները համարում են կատարվածի մեղավորը` պնդելով, որ բժշկին ծեծողների մեջ են եղել նաեւ Հայրապետյանի թիկնապահները (Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը Ա1+-ի հետ զրույցում հաստատել էր, որ Հարսնաքար-ի գործով կալանավորվածների մեջ կան նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ), Օհանյանը պատասխանեց. - Ես հեռախոսազրույց եմ ունեցել, եւ մենք երկուսս էլ փոխադարձաբար դատապարտել ենք այդ երեւույթը: Ես գտնում ենք, որ այստեղ մենք չպետք է ավելորդ հրապարակային միջոցառումներ կազմակերպենք: Մենք պետք է մեր խոսքը փոխանցենք իրավապահ մարմիններին, որոնք օրինական ընթացք պետք է տան: Ես կարծում եմ, որ օրինախախտմանը չպետք է այլ օրինախախտմամբ պատասխան տանք:

    Նախարարը նաեւ անդրադարձավ Հարսնաքար-ը պայթեցնելու` Մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի փորձին. փոխգնդապետին կիրակի օրը ձերբակալ են ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով. - Մեզանից յուրաքանչյուրը կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ, բայց մենք հանդուրժող ենք եւ պետք է նաեւ օրենքները հարգենք` լինի հասարակ քաղաքացի, թե` սպա: Մենք իրավունք չունենք ինչ-որ այդպիսի խնդիրներ իրականացնել, ի վերջո ՀՀ զինված ուժերում ուժի, հզորության, զինվորական գիտելիքների, ռազմական խնդիրների առումով միակ անձնավորությունը չէ պարոն փոխգնդապետը: Եթե բոլոր այդպիսի քայլերի դիմեն, ո՞ւր կհասնի:
    http://www.armenialiberty.org/conten.../24632432.html

    Comment


    • #12
      Re: Military Forces of the Republic of Armenia

      Ականի պայթյունից ադրբեջանցի երկու զինվոր է վիրավորվել

      02.07.2012
      Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի տարածքում ականի պայթյունից վիրավորվել են Ադրբեջանի բանակի զինվորներ Սաբիր Քերիմլին եւ Իսմայիլ Հուսեյնովը։

      1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` վիրավորված զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է որպես բավարար։
      02 Հուլիս 2012

      Comment


      • #13
        Re: Military Forces of the Republic of Armenia

        Պաշտպանության նախարար. Ադրբեջանի ակնկալիքներն անհեթեթ են

        Հուլիս 02, 2012 | 16:54
        Շփման գծում իրավիճակն ապակայունացնելով Ադրբեջանը նպատակ ունի խանգարել բանակցային գործընթացը, Հայաստանին ներքաշել զինված ընդհարումների մեջ, դրդել պատասխան գործողությունների, այնուհետեւ տարածել ստահոդ լուրեր, մեղքը բարդել հայկական կողմի վրա՝ խուսափելով պատասխանատվությունից։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` Հայ զինվոր թերթին տված հարցազրույցում:

        ԼՂ խնդրի կարգավորման ընթացքը ակնհայտորեն ձեռնտու չէ Ադրբեջանին, պաշտոնական Բաքուն խուսափել եւ խուսափում է ձեռքբերված պայմանավորվածություններից՝ բանեցնելով զանազան հնարքներ, խաթարելով զարգացումների բնականոն ընթացքը։

        Այդ հնարքներից մեկն էլ սահմանային ընդհարումներ հրահրելն է։ Ադրբեջանն օգտագործում է ռազմական հռետորաբանության ողջ զինանոցը՝ սպառազինության մրցավազք, դիպուկահարների պայքար առաջնագծում, սահմանային բախումներ, ստեղծելով խնդրի բանակցային կարգավորման անհնարինության պատրանք եւ ձախողելով վերջնական հանգուցալուծումը։ Միակողմանի փոխզիջումներ ստանալու Ադրբեջանի ակնկալիքը անհեթեթ է, չերաշխավորված եւ անհնար,-նշել է նախարարը:

        Նրա խոսքով, այս ոլորտում միջազգային նորմերը հստակ են եւ դուրս Ադրբեջանի հետաքրքրությունների շրջանակից, մասնավորապես՝ ուժ չկիրառելու դրույթը եւ ազգերի ինքնորոշման գաղափարի առկայությունը չեն կարող ազդեցություն չունենալ եւ չկատարել զսպիչ գործառույթ։ Նույնը վերաբերում է նաեւ սպառազինության մրցավազքը կանխելուն միտված ջանքերին ու վերահսկողությանը, ինչը բացարձակ հակոտնյա է Ադրբեջանի նկրտումներին։ Անկասկած, միջազգային արձագանքը կարող էր ավելի խիստ ու կտրուկ լինել, թույլ չտալով Ադրբեջանին ոտնահարելու միջազգային ընդունված չափանիշները։ Ասել, որ միջազգային արձագանքը միանգամայն անտարբեր էր Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունների հանդեպ, ճիշտ չի լինի։

        Եղան քննարկումներ, քննադատություն։ Բայց, ակներեւ է, որ մենք ավելի խիստ ու դատապարտող արձագանք էինք ակնկալում, որովհետեւ Ադրբեջանը դիվերսիոն գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքից տեղափոխեց Հայաստան, ստեղծելով անհանդուրժելի նախադեպ,-ասել է նա:

        Սեյրան Օհանյանը համոզված է, որ Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիան ծրագրավորված էր եւ ղեկավարվում էր կենտրոնից, բայց չի բացառվում, որ ներքին օղակներում շատերը զբաղվեն ինքնագործունեությամբ եւ սեփական նախաձեռնությամբ կազմակերպեն որեւէ զինված գործողություն հայկական դիրքապահ ուժերի դեմ։

        Անդրադառնալով ադրբեջանական գործողություններին հայկական կողմի պատասխանին, պաշտպանության նյախարարն ասել է. Մինչ օրս մեր պատասխանը եղել է ոչ համաչափ, եւ Ադրբեջանն ունեցել է 5 անգամ ավելի մեծ կորուստներ։ Անհասցե, անկանոն ու անիմաստ կրակոցներին մենք չենք պատասխանում, իսկ նպատակաուղղված գործողություններին եւ դիպուկ կրակոցներին արագ արձագանքման խմբերը տալիս են խիստ պատասխան՝ հակառակորդին պատճառելով մարդկային եւ նյութական կորուստներ բազմապատիկ գերազանցությամբ:

        Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, նախարարն ընդգծել է, որ նման վտանգ միշտ էլ:

        Որքան զգոն ու աչալուրջ լինեն առաջնագծի ուժերը, նույնքան քիչ կլինեն կորուստները։ Ես վստահ եմ, որ ադրբեջանական հարձակումը կասեցվել է զինվորական արհեստավարժության բարձր մակարդակով։ Յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր զինվորի կյանք շատ թանկ է մեզ համար, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել զինվորի անվտանգությունը հակառակորդի զինված հարձակման ժամանակ։ Առաջնագծում երկրի սահմանների պաշտպանությունը իրականացվում է լիարժեքորեն։ Անվտանգության առումով արված է հնարավոր ամեն ինչ։ Հարցը մարդկայնորեն հասկանալի է ինձ՝ որպես պաշտպանության նախարարի։

        Պատասխանս էլ պիտի ըմբռնելի լինի հասարակությանը։ Մարտական գործողությունների ժամանակ մարդկային կորուստներն անխուսափելի են։ Ի պատիվ մեր զինվորների՝ պիտի ասեմ, որ Հայաստանի սահմանները պաշտպանվում են քաջաբար։ Ես հպարտությամբ պիտի նշեմ, որ ունենք հայրենասեր, հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը չխնայող, խիզախ ու արիասիրտ զինվորներ, որոնք ամուր կանգնած են առաջնագծում ու թույլ չեն տալիս հակառակորդին շարժվել առաջ,-ասել է նա:

        Comment


        • #14
          Re: Military Forces of the Republic of Armenia

          Սեյրան Օհանյանի ուշագրավ ակնարկները


          Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով Հարսնաքարում տեղի ունեցած միջադեպից հետո անձնապես դեռեւս չէր արձագանքել կատարված հանցագործությանը, Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում արտահայտել է իր վերաբերմունքը: Այդ վերաբերմունքի մեջ կան ուշագրավ դրվագներ:

          Մասնավորապես, պաշտպանության նախարարը ասում է. Ես ընդհանրապես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում օրենք խախտողների նկատմամբ պետք է լինի համապատասխան խիստ վերաբերմունք: Դեպքի կատարվելուց հետո մենք դատապարտել ենք այն, քրեական գործ է հարուցված, եւ ընթացքը մեր վերահսկողության տակ է: Փառք աստծո, որ Հարսնաքար-ի ղեկավարությունն էլ այդ տեսակետին է, եւ իրենք, այն մարդկանց, որոնք սխալվել են, հանձնել են մեր իրավապահ մարմիններին:

          Շատ հետաքրքիր է, ինչու է Հարսնաքարի ղեկավարության դիրքորոշման համար Աստծուն փառք տալիս պաշտպանության նախարարը: Այսինքն ի՞նչ, լավ է, որ Հարսնաքարի ղեկավարությունն այդպես էր մտածում եւ հանձնել է սխալվողների՞ն: Այսինքն պաշտպանության նախարարը կարծում է, որ Հարսնաքարի ղեկավարությունը կարող էր եւ չհանձնե՞լ սխալվողներին:

          Իսկ ո՞վ էր հարցնում Հարսնաքարի ղեկավարությանն ընդհանրապես: Չէ որ օրենքին դա չպետք է հետաքրքրքի՝ համաձա՞յն է Հարսնաքարը հանձնել, դեմ է Հարսնաքարը, թե ձեռնպահ: Ու՞մ եւ ինչու է Հարսնաքարի ղեկավարության կարծիքն ընդհանրապես հետաքրքրել այդ դեպքում:

          Իսկ եթե պատահեր այնպես, որ Հարսնաքարի ղեկավարությունը համաձայն չլիներ հանձնելուն, ի՞նչ պետք է լիներ այդ դեպքում: Հարսնաքարը պետք է վերցնեին տանկային գրոհո՞վ, թե պարզապես պետք է տանկերով ցրեին արդարադատություն պահանջող հասարակությանը:

          Գուցե Սեյրան Օհանյանը հենց Հարսնաքարի ղեկավարության համար է փառք տալիս Աստծուն, որ համաձայնեցին եւ այդպիսով խուսափեցին ավելորդ բարդություններից: Իսկ թե ինչ բարդություն կարող էր լինել Հարսնաքարի ղեկավարության համար, երեւի թե երեւաց մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանի քայլից, ով նախօրեին գիշերը մտել էր Հարսնաքար ու սպառնացել պայթեցնել այն, վրեժխնդիր լինելով իր ծառայակից սպա Վահե Ավետյանի սպանության համար:

          Այդ առիթով է Սեյրան Օհանյանի հարցազրույցի երկրորդ դրվագը:

          Մեզանից յուրաքանչյուրը կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ, բայց մենք հանդուրժող ենք եւ պետք է նաեւ օրենքները հարգենք` լինի հասարակ քաղաքացի, թե` սպա: Մենք իրավունք չունենք ինչ-որ այդպիսի խնդիրներ իրականացնել, ի վերջո ՀՀ զինված ուժերում ուժի, հզորության, զինվորական գիտելիքների, ռազմական խնդիրների առումով միակ անձնավորությունը չէ պարոն փոխգնդապետը: Եթե բոլոր այդպիսի քայլերի դիմեն, ո՞ւր կհասնի:

          Ըստ երեւույթին, Սեյրան Օհանյանը նրբորեն ակնարկում է մտածել, թե ուր կարող է հասնել բանը, եթե փորձ արվի կոծկել գործը կամ համարժեք պատասխանատվության չենթարկել բոլոր պատասխանատուներին: Նախարարը նրբորեն ակնարկում է, որ փոխգնդապետը զինված ուժերում ուժի, հզորության, զինվորական գիտելիքների, ռազմական խնդիրների առումով միակ անձնավորությունը չէ: Ինչպես հայտնի է, Վարդան Սամվելյանին ձերբակալել են: Սեյրան Օհանյանը փաստացի ասում է, որ նա միակը չէ ու կան շատերը, եւ թերեւս ակնարկում, որ բոլորին ձերբակալելը գործնականում կլինի անհնար: Հետեւաբար պետք չէ կատակել զինված ուժերի հետ եւ չանել հնարավորը, Հարսնաքարի դեպքը լիարժեք պատասխանատվության ենթարկելու համար: Առավել եւս, որ մի կողմում փաստացի կանգնած է ԶՈՒ-ն, մյուս կողմում հասարակությունը:

          Եվ սա էլ ինքնին հետաքրքրական իրավիճակ է, որովհետեւ սովորաբար Հայաստանում լարված իրավիճակներում ԶՈՒ-ն եւ քաղաքացիները լինում են բարիկադների տարբեր կողմերում: Հիմա նրանք միեւնույն կողմում են, եւ դա թերեւս իսկապես ահռելի ուժ է, որի հետ իսկապես պետք չէ կատակ անել:

          Թերեւս զարմանալի չէ նաեւ, որ ԶՈՒ հետ խաղ չանելու մասին է վկայում նաեւ պաշտպանության նախարարը: Բանն այն է, որ վերջին միջադեպի կապակցությամբ բազմաթիվ են տեղեկությունները, որ բանակում սպայակազմը չափազանց լարված է, վրդովված եւ պահանջում է հատուցում ծեծված ու սպանված սպայի կյանքի համար, պահանջում է սպայի պատվի պաշտպանություն: Այդ պայմաններում, Սեյրան Օհանյանի հեղինակության հարցը՝ որպես պաշտպանության նախարար, իսկապես սրվում է: Նա իհարկե հայտնվում է երկու քարի արանքում՝ մի կողմից իշխող կուսակցության անդամ օլիգարխի շահն ու իշխող կուսակցության եւ նախագահի լռությունը, մյուս կողմից` բանակի սպայակազմի խիստ հայացքը:

          Օհանյանն ըստ երեւույթին փորձում է նուրբ ակնարկներով դուրս գալ այդ երկու քարի արանքից: Բայց հազիվ թե դրա համար արդյունավետ լինի այդօրինակ նրբությունը: Իսկ այսպես, Սեյրան Օհանյանը փորձում է երկու քարի արանքից դուրս գալ, բայց միեւնույն ժամանակ թաքնված մնալ քարերի հետեւում եւ հնարավորինս լղոզված դիրքորոշում արտահայտել առկա իրավիճակի վերաբերյալ: Ի վերջո, պաշտպանության նախարարներին բնորոշ պետք է լինի կոշտությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է այդօրինակ դեպքերին: Դա իհարկե չի նշանակում, որ նախարարը պետք է կամ խրախուսի, կամ ինքն անձամբ դիմի ինքնադատաստանի: Պարզապես նախարարը տվյալ դեպքում պետք է շատ ավելի կոնկրետ, հստակ եւ ուղիղ լինի իր գնահատականի մեջ եւ հենց իր համար սահմանի գործին հետեւելու պատասխանատվության մի նշաձող, որը հետագայում նրան թույլ չի տա մանեւրել պատասխանատվության լիարժեք իրացման վերաբերյալ հանրային հարցադրումներում:

          Բանն այն է, որ տվյալ պարագայում խնդիրը զուտ դեպքը չէ, այլ պարզապես դեպքերի ողբերգական ընթացքը հանգել է մի իրավիճակի, երբ Հայաստանում տարիների վաղեմության արատավոր համակարգային երեւույթն անմիջականորեն առնչություն է ունեցել նաեւ բանակին: Իսկ դա պետք է բանակի ղեկավարության համար նաեւ խթան հանդիսանա գիտակցել սեփական պատասխանատվությունը ներքին համակարգային այդ արատների հանդեպ, եւ մտածել բանակը այդ արատների չեզոքացման հասարակական պայքարին ավելի օգտակար դարձնելու, ոչ թե արատների համակարգի պարբերական վերարտադրությանը ծառայեցնելու մասին: Ի վերջո, այստեղ նաեւ բանակի ուղղակի խնդիրների հարց է, որովհետեւ որքան երկրի ներքին կյանքում բարձր է արդարադատության, հասարակական իրավահավասարության եւ ներդաշնակության մակարդակը, այդքան շատ ավելի մարտունակ է տվյալ պետության եւ հասարակության ձեւավորած բանակը: Դա թերեւս աքսիոմատիկ ճշմարտություն է, որը ներկայում թակում է հայկական բանակի դուռը՝ դժբախտաբար ողբերգական առիթով:

          ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
          http://www.lragir.am/armsrc/comments67816.html

          Comment


          • #15
            Re: Military Forces of the Republic of Armenia

            http://www.lragir.am/armsrc/country67833.html

            Comment


            • #16
              Re: Military Forces of the Republic of Armenia

              Չենք լռելու-ն պահանջում է Ռուբեն Հայրապետյանից վաճառել Հարսնաքարը և փոխանցել գումարը Ավետյանի ընտանիքին
              Չենք լռելու երիտասարդական նախաձեռնության հայտարարությունը

              Չենք լռելու երիտասարդական նախաձեռնության անդամներն այսօր մասնակցել են Վահե Ավետյանի հուղարկավորությանը` սգո և ցասման մի արարողության, որը ապացուցելու եկավ այս օրերին լրագրողներից մեկի կողմից հնչեցված միտքն այն մասին, որ հայերի վառոդանոթում դեռ վառոդ կա:

              Նախաձեռնության անդամները միակն էին, ում տիտանական ջանքերի գնով ծեծի առաջին իսկ օրը` հունիսի 18-ին, հաջողվեց ներս թափանցել կենտրոնական հոսպիտալի ռեանիմացիա և նկարահանել Ավետյանի վիճակը: Չենք լռելու-ի հայտնի տեսագրությունը Վահե Ավետյանի կենդանի օրոք արված վերջին վավերագրությունն է և միակը` ծեծի ենթարկվելուց հետո: Տեսանյութի տարածումից անմիջապես հետո ՊՆ-ն ամեն ինչ արեց Ավետյանի մոտ լրագրողների մուտքը արգելելու ուղղությամբ:

              Ռուբեն Հայրապետյանը, ում մեղքը Ավետյանի սպանության մեջ կասկածի առիթ չի թողնում, այս օրերին քար լռություն է պահպանում: Քանի Հայաստանում իշխում են օլիգարխները և չկա համաժողովրդական ցասում, նա պատասխանատվության չի կանչվի և կշարունակի ապրել շեյխի կյանքով, իսկ Վահե Ավետյանի ընտանիքն իր մեղքով արդեն քանդված է:

              Չենք լռելուն պահանջում է Ռուբեն Հայրապետյանից վաճառել իր` Հարսնաքար անունով սպանդանոցը և փոխանցել վաճառքից ստացված գումարը Ավետյանի ընտանիքին: Դա կլինի այն նվազագույն բանը, որ կարող է այժմ անել Ռուբեն Հայրապետյանը:

              Չենք լռելու երիտասարդական նախաձեռնություն

              Comment


              • #17
                Re: Military Forces of the Republic of Armenia

                ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ ԶԻՆՎՈՐՆ Է
                Զրույց ՀՀ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ

                -Պարոն նախարար, Հայ զինվորի և մեր ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան 50-ամյա տարեդարձը։ Խորին խոնարհում Ձեր վաստակի՝ պատերազմական սխրանքների և խաղաղ ժամանակաշրջանի ձեռքբերումների առջև։ Երջանիկ եղեք, միշտ շրջապատված սիրով, ջերմությամբ, հոգատարությամբ։ Անկորուստ անցեք Ձեր հետագա ուղին։ Մաղթում եմ բեղուն աշխատանք՝ ի փառս մեր բանակի, ժողովրդի և պետության։

                Այս զրույցը Ձեր ծննդյան հոբելյանական տարեդարձի առիթով է, և օրինաչափ կլիներ, որ այն սկսեինք անձնական բնույթի հարցերից, բայց հաշվի առնելով վերջին շրջանի զարգացումներն ու լարվածությունը Հայաստանի սահմաններին, պիտի խնդրեմ անդրադառնալ Ադրբեջանի նախահարձակ կեցվածքին… Ո՞րն է նպատակը, ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը՝ հրահրելով սահմանային ընդհարումներ և ապակայունացնելով զինադադարի ռեժիմը։

                -Նպատակն է խանգարել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը, ստեղծելով լարվածություն, Հայաստանին ներքաշել զինված ընդհարումների մեջ, դրդել պատասխան գործողությունների, այնուհետև տարածել ստահոդ լուրեր, մեղքը բարդել հայկական կողմի վրա՝ խուսափելով պատասխանատվությունից։ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ընթացքը ակնհայտորեն ձեռնտու չէ Ադրբեջանին, պաշտոնական Բաքուն խուսափել և խուսափում է ձեռքբերված պայմանավորվածություններից՝ բանեցնելով զանազան հնարքներ, խաթարելով զարգացումների բնականոն ընթացքը։ Այդ հնարքներից մեկն էլ սահմանային ընդհարումներ հրահրելն է։ Ադրբեջանն օգտագործում է ռազմական հռետորաբանության ողջ զինանոցը՝ սպառազինության մրցավազք, դիպուկահարների պայքար առաջնագծում, սահմանային բախումներ, ստեղծելով խնդրի բանակցային կարգավորման անհնարինության պատրանք և ձախողելով վերջնական հանգուցալուծումը։ Միակողմանի փոխզիջումներ ստանալու Ադրբեջանի ակնկալիքը անհեթեթ է, չերաշխավորված և անհնար։

                -Ինչո՞վ եք բացատրում միջազգային ոչ ադեկվատ պատասխանը Ադրբեջանի վերջին գործողություններին։

                -Այս ոլորտում միջազգային նորմերը հստակ են և դուրս Ադրբեջանի հետաքրքրությունների շրջանակից, մասնավորապես՝ ուժ չկիրառելու դրույթը և ազգերի ինքնորոշման գաղափարի առկայությունը չեն կարող ազդեցություն չունենալ և չկատարել զսպիչ գործառույթ։ Նույնը վերաբերում է նաև սպառազինության մրցավազքը կանխելուն միտված ջանքերին ու վերահսկողությանը, ինչը բացարձակ հակոտնյա է Ադրբեջանի նկրտումներին։ Անկասկած, միջազգային արձագանքը կարող էր ավելի խիստ ու կտրուկ լինել, թույլ չտալով Ադրբեջանին ոտնահարելու միջազգային ընդունված չափանիշները։ Ասել, որ միջազգային արձագանքը միանգամայն անտարբեր էր Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունների հանդեպ, ճիշտ չի լինի։ Եղան քննարկումներ, քննադատություն։ Բայց, ակներև է, որ մենք ավելի խիստ ու դատապարտող արձագանք էինք ակնկալում, որովհետև Ադրբեջանը դիվերսիոն ործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքից տեղափոխեց Հայաստան, ստեղծելով անհանդուրժելի նախադեպ։

                -Ադրբեջանի բոլոր գործողությունները վերահսկվո՞ւմ են կենտրոնից։ Ես նկատի ունեմ հարձակումները հայկական դիրքերի վրա, խաղաղ բնակչության գնդակոծումը և այլն։

                -Չտրամաբանված, անհարկի և ինքնանպատակ սպառազինությունը ստեղծում է մի վիճակ, երբ զենքի կիրառման որոշ գործողություններ դառնում են, իրոք, անվերահսկելի։ Անշուշտ, Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիան ծրագրավորված էր և ղեկավարվում էր կենտրոնից, բայց չի բացառվում, որ ներքին օղակներում շատերը զբաղվեն ինքնագործունեությամբ և սեփական նախաձեռնությամբ կազմակերպեն որևէ զինված գործողություն հայկական դիրքապահ ուժերի դեմ։

                -Պարոն նախարար, երբ ակտիվացել էին ադրբեջանական դիպուկահարները, Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը Ադրբեջանի ցանկացած ագրեսիայի տալու է ոչ ադեկվատ պատասխան։ Ոչ ադեկվատ պատասխան միտքը շատ դուր եկավ ժողովրդին, երկար ժամանակ այն շրջանառվում էր։ Այսօր Ադրբեջանին սանձելու ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։

                -Մինչ օրս մեր պատասխանը եղել է ոչ համաչափ, և Ադրբեջանն ունեցել է 5 անգամ ավելի մեծ կորուստներ։ Ցավոք, կրակոցներ լինում են ամեն օր։ Մենք այդ կրակոցները բացատրում ենք ադրբեջանցի զինվորների փորձառության պակասով (գուցե ինչ-որ ձայներ լսելով փորձում են ինքնապաշտպանվել, վախից են կրակում), քանի որ այդ կրակոցները անհասցե են, անկանոն, անիմաստ։ Մենք դրանց, բնականաբար, չենք պատասխանում։ Իսկ նպատակաուղղված գործողություններին և դիպուկ կրակոցներին արագ արձագանքման խմբերը տալիս են խիստ պատասխան՝ հակառակորդին պատճառելով մարդկային և նյութական կորուստներ բազմապատիկ գերազանցությամբ։

                -Պարոն նախարար, ինձ մի հարց է հետաքրքրում…Արդյոք առաջնագում կանգնած ուժերը արե՞լ են և անո՞ւմ են հնարավոր ամեն ինչ, որ մենք նվազագույն կորուստներով դիմակայենք Ադրբեջանի հարձակումներին։ Հնարավո՞ր էր խուսափել կորուստներից։

                -Նույնն է, թե Դուք հարցնեիք՝ կարո՞ղ եք երաշխավորել պատերազմ՝ առանց զոհերի։ Անշուշտ, առաջնագծի ուժերը որքան զգոն ու աչալուրջ լինեն, նույնքան քիչ կլինեն կորուստները։ Ես վստահ եմ, որ ադրբեջանական հարձակումը կասեցվել է զինվորական արհեստավարժության բարձր մակարդակով։ Յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր զինվորի կյանք շատ թանկ է մեզ համար, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել զինվորի անվտանգությունը հակառակորդի զինված հարձակման ժամանակ։ Առաջնագծում երկրի սահմանների պաշտպանությունը իրականացվում է լիարժեքորեն։ Անվտանգության առումով արված է հնարավոր ամեն ինչ։ Հարցը մարդկայնորեն հասկանալի է ինձ՝ որպես պաշտպանության նախարարի։ Պատասխանս էլ պիտի ըմբռնելի լինի հասարակությանը։ Մարտական գործողությունների ժամանակ մարդկային կորուստներն անխուսափելի են։ Ի պատիվ մեր զինվորների՝ պիտի ասեմ, որ Հայաստանի սահմանները պաշտպանվում են քաջաբար։ Ես հպարտությամբ պիտի նշեմ, որ ունենք հայրենասեր, հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը չխնայող, խիզախ ու արիասիրտ զինվորներ, որոնք ամուր կանգնած են առաջնագծում ու թույլ չեն տալիս հակառակորդին շարժվել առաջ։

                -Պարոն նախարար, Հայաստանի որոշ սահմանային տարածքներում ադրբեջանցիներն ունեն դիրքային առավելություն՝ կապված դիրքերի տեղակայման վայրի հետ։ Շրջանառվել է մի կարծիք, ըստ որի՝ մենք խնդիր ունենք վերացնելու Ադրբեջանի դիրքային առավելությունը, ասել է թե՝ հետ շպրտելու այդ տարածքներից, քանի որ, խախտելով զինադադարի ռեժիմը, նրանք չեն խնայում նույնիսկ խաղաղ բնակչությանը, անգամ ոտնձգություններ են կատարում երեխաների դեմ։

                -Այո՛, որոշ տարածքներում ադրբեջանական դիրքերն ավելի բարձր են տեղակայված, և հնարավորություն ունեն գնդակոծելու հայկական տարածքները։ Այո, ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր իրավական և բարոյական նորմերը, երբեմն ոտնձգություն է անում խաղաղ բնակչության դեմ։ Սակայն Ադրբեջանին դիրքային առավելությունից զրկելու մտահղացումը, փաստորեն, պատերազմ սկսելու նախաձեռնություն է։ Այն սահմանները, որոնք հաստատվել են զինադադարից մինչ օրս, չեն փոխվել և չեն փոփոխվելու։ Կան տարածքներ, որտեղ գյուղացիների մշակվող հողերը մեր դիրքերից առաջ են, և գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելը բնավ էլ անվտանգ չէ մարդկանց համար։ Մենք փորձել ենք լուծել խնդիրը, և զինծառայողների պարեկությունը պաշտպանում է սահմանային տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց։ Սակայն պիտի անկեղծորեն ասեմ, որ լիարժեք պաշտպանության մասին խոսք լինել չի կարող։

                Comment


                • #18
                  Re: Military Forces of the Republic of Armenia

                  -Որոշ ռազմագետներ և քաղաքագետներ Ադրբեջանի վերոհիշյալ գործողությունները համարեցին նոր պատերազմի նախերգանք։ Իսկ մի մասն էլ այն կարծիքին էին, որ պատերազմի վտանգը առայժմ ակնառու չէ։ Ի՞նչ կարծիքի եք Դուք այս առնչությամբ։

                  -Պատերազմի վտանգը միշտ ակնառու է։ Մենք երբեք չենք բացառում պատերազմը։ Մենք ամեն օր, ամեն ժամ պատրաստ ենք ընդունելու մարտահրավերը, միևնույն ժամանակ՝ ամեն ինչ անելով, որ պատերազմ չլինի։ Պատերազմը կանխելու ամենաերաշխավորված և արդյունավետ ձևը ուժերի հարաբերակցությունը պահպանելն է և Ադրբեջանին զրկելը պատերազմը հօգուտ իրեն ավարտելու հույսից։ Որքան էլ Ադրբեջանն այսօր խոսի իր բանակի հզորությունից, բանակի կատարելագործման համար ծախսվող գումարներից և հոխորտա՝ առասպելներ պատմելով իր բանակի մարտունակության մասին, մենք առանց բարձրագոչ հայտարարությունների պահպանում ենք ուժային հարաբերակցությունը՝ առաջին հերթին մեր զորքերի մարտունակության, առաջնագծում հմուտ գործողությունների, ինժեներական կառույցների մշտական կատարելագործման և բազմաթիվ այլ հուսալի նախադրյալների շնորհիվ։ Այսպիսով՝ զսպելով Ադրբեջանի նկրտումները՝ կապված մեծամասշտաբ բախման հետ։ Որպեսզի տեղային ընդհարումները չվերածվեն մեծամասշտաբ պատերազմի, մենք ունենք, պիտի ունենանք մարտունակ բանակ և հզոր պաշտպանական համակարգ։ Սակայն, պիտի ասեմ նաև, որ ադրբեջանական կողմը երբեմն չի խուսափում արկածախնդիր, անհեռանկար, չտրամաբանված ու չերաշխավորված գործողություններից։

                  Հաշվի առնենք նաև մի շարք երկրների և միջազգային կառույցների ազդեցությունը։ Տարածաշրջանում տնտեսական հետաքրքրություններ ունեցող երկրների շահերն ու խնդիրները չեն համընկնում նոր պատերազմ սանձազերծելու՝ ադրբեջանական կողմի ցանկությանը։ Միջազգային կառույցների խաղաղարար ջանքերը նույնպես արդյունավետ են։

                  -Պարոն նախարար, ինչպիսին էր հայ հասարակության արձագանքը ադրբեջանական ագրեսիային և վերահաս պատերազմի հավանականությանը։ Մասնավորապես՝ կցանկանայի, որ անդրադառնաք սահմանը սեփական ուժերով պահելու՝ նախկին ազատամարտիկների կոչին ու նախաձեռնությանը։

                  -Փոքր, տեղային բախումները պատճառ չեն համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու։ Բանակն ի վիճակի է ինքնուրույն ապահովելու երկրի անվտանգությունը և առայժմ լրացուցիչ համալրման կարիք չունի։ Միևնույն ժամանակ, ես շատ բարձր եմ գնահատում մեր մարտական ընկերների նախաձեռնությունը։ Բարոյական դաշտում այն շատ կարևոր ու ոգևորիչ էր։ Մեկ անգամ ևս հաստատում էր, որ մեր ժողովուրդը ցանկացած պահի պատրաստակամ է կանգնելու բանակի կողքին և պաշտպանելու հայրենիքի սահմանները։ Ես շատ եմ կարևորում ժողովրդի վերաբերմունքը բանակի հանդեպ՝ հավատը, տրամադրվածությունը, ըմբռնումը, հանդուրժողականությունը։ Բանակի ուժը որքան պայմանավորված է արհեստավարժությամբ, մարտունակությամբ և սպառազինությամբ, նույնքան և ավելի երաշխավորված է զինվորի և սպայի ոգեղենությամբ, խանդավառությամբ և բարոյահոգեբանական վերելքով։ Բանակի ոգեղենության, բանակի հոգեբանական ամրության թերևս ամենակարևոր ակունքը բանակի հանդեպ ժողովրդի սիրո ու հավատի մեջ է։

                  -Պարոն նախարար, ի՞նչ կասեք երկրի արտաքին անվտանգության միջազգային երաշխիքների մասին։ Ռազմաքաղաքական դիվանագիտությունը օգտագործե՞լ է բոլոր հնարավոր ռեսուրսները։

                  -Անշուշտ, ադրբեջանական ագրեսիայի դիմագրավման գործում մեծ նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Միջազգային ռազմաքաղաքական բոլոր դաշինքները և դրանց շրջանակում կնքված իրավական բոլոր փաստաթղթերը միտված են մեր երկրի արտաքին անվտանգության ապահովմանը։ Առաջին հերթին պիտի նշեմ անվտանգության համակարգերի հետ արդյունավետ համագործակցությունը (ԵԱՀԿ, ՆԱՏՕ և այլն)։ Ակտիվ են նաև երկկողմ շփումները, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական համագործակցության պայմանագիրը լիարժեքորեն կարող է երաշխավորել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը տարածաշրջանային մեծ բախումների ժամանակ։

                  -Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ուղղությամբ ի՞նչ զարգացումներ են արձանագրվել և ի՞նչ հեռանկարներ կան այս տարվա մարտին ԱՄՆ կատարած Ձեր այցից հետո:

                  -Այս տարի լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 տարին: ԱՄՆ-ն կարևոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանում ընթացող գործընթացներում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր անմիջականորեն ներգրավված է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

                  Ի տարբերություն դիվանագիտական հարաբերությունների, հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը շուրջ 10 տարվա պատմություն ունի: 2002 թվականից սկսված ԱՄՆ հետ պաշտպանական համագործակցությունն իրականացվել է հետևյալ ծրագրերի շրջանակներում` Միջազգային ռազմական կրթություն և վարժանք (imet), Արտաքին ռազմական ֆինանսավորում (fmf), ԱՄՆ եվրոպական հրամանատարության տարբեր կառույցների հետ ռազմական համագործակցության և 2003թ. սկսած նաև ԱՄՆ Կանզաս նահանգի հետ` նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում: 2011 թվականից հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը թևակոխել է ավելի համակարգված և թիրախային փուլ: 2011թ. հուլիսին ԱՄՆ-ում անցկացված երկկողմ պաշտպանական խորհրդակցություններից հետո հստակեցվեցին երկկողմ համագործակցության առաջնային ուղղությունները, որոնք վերահաստատվեցին և ամրագրվեցին ԱՄՆ պաշտպանության քարտուղար պարոն Լեոն Պանետտայի և իմ կողմից ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Դրանք վեցն են և պայմանականորեն բաժանվում են երկու խմբի` 1. ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացում` խաղաղապահություն, էքսպեդիցիոն դաշտային հոսպիտալ և մարդասիրական ականազերծում, 2. Պաշտպանական բարեփոխումներ` մարդկային ռեսուրսների կառավարում, ռազմական կրթություն և պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձևավորում: Այցի ընթացքում իհարկե քննարկման հիմնական թեման միայն երկկողմ համագործակցությունը չէր, օրակագային կարևոր հարցերից էր նաև տարածաշրջանային անվտանգությունը, դրանով էլ պայմանավորված էին այցի ընթացքում կայացած հանդիպումները ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության տնօրենի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարության և պետքարտուղարության մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության շրջանակներում հուլիս ամսից ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումը կվերսկսի Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը մասնակցությունը այս անգամ ամերիկյան զորախմբի կազմում, որի վերաբերյալ ամերիկյան կողմի ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Կարծում եմ, որ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի և այդ ուղղությամբ դեռևս բավականին անելիքներ ունենք:

                  -Սեպտեմբերին Հայաստանում կմեկնարկի Փոխգործակցություն 2012 զորավարժությունը ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությամբ։ Ի՞նչ քաղաքական ենթատեքստ ունի այն, և ի՞նչ գործնական արդյունքներ են ակնկալվում։

                  -Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում ստեղծվել են արագ արձագանքման ուժեր, և դրանց լիարժեք կիրառման համար կազմակերպվում են զորավարժություններ։ Այդ առումով՝ հիշյալ զորավարժությունը պլանային է՝ անվտանգային խնդիրների լուծման և արագ արձագանքման ուժերի կիրառումը տեղում փորձարկելու համար։ Բացի զինված ուժերից, ներգրավված են ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների և ոստիկանության համապատասխան ծառայությունները, որոնք միասին կիրականացնեն թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական գործողություն՝ մեր երկրի անվտանգության ապահովման շրջանակում։

                  -Իսկ մի քանի օր հետո իրականանալիք ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը պայմանավորվա՞ծ է արդյոք Ադրբեջանի վերջին շրջանի ոտնձգությունների և պատերազմի վտանգը մեծանալու իրողությամբ. զորավարժությանը մասնակցելու են նաև տարբեր գերատեսչությունների պետական պաշտոնյաները՝ հստակեցնելու իրենց անելիքները մարտական գործողությունների ժամանակ։

                  -Այս տարի ունենք երկու խոշոր զորավարժություն, մեկը, ինչպես նշեցի, ՀԱՊԿ շրջանակում անցկացվելիք զորավարժությունն է, մյուսը՝ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն է՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառմամբ։ Ռազմաքաղաքական փուլում մասնակցում են մեր բոլոր գերատեսչությունները՝ իրենց օպերատիվ խմբերով, ազգային անվտանգության խորհուրդը այսինքն՝ բոլոր այն ուժերը, որոնք պարտավոր են ներգրավվել արտաքին ագրեսիայի դիմագրավմանը։ Նմանատիպ զորավարժություն առաջին անգամ իրականացվել է 2008-ին։ Խնդիր է դրված ստուգել գերատեսչությունների պատրաստականությունը երկրի պաշտպանությանը մասնակցելու գործում։ Մենք գիտենք, որ մեզ սպասում են լուրջ մարտահրավերներ, և պարտավոր ենք հավուր պատշաճի դիմակայել դրանց։

                  Comment


                  • #19
                    Re: Military Forces of the Republic of Armenia

                    -Պարոն նախարար, Ադրբեջանը, լինելով տոտալիտար երկիր, շատ ավելի պաշտպանված է տեղեկատվության անվտանգության առումով։ Օրինակ, պաշտոնական Բաքուն կարողանում է խնամքով թաքցնել սահմանին իրենց կրած մարդկային և նյութական կորուստների իրական պատկերը։ Բանակը հասարակության առջև ավելի թափանցիկ դարձնելու Ձեր նախաձեռնությունը որքանո՞վ էր արդարացված զինադադարի մեջ գտնվող երկրում։

                    -Գիտեք, մեր իրականությունը, մեր ազգային հոգեկերտվածքը պահանջում են առանձնահատուկ մոտեցումներ։ Իհարկե, հասարակությանը պահելով որոշակի տեղեկատվական տիրույթում, դու կարող ես խուսափել ինչ-ինչ բարդություններից, փոխարենը՝ կխորացնես հասարակություն-բանակ անջրպետը, մինչդեռ կյանքը ցույց է տվել, որ ժողովրդի և զինված ուժերի գաղափարական և հոգևոր միասնությունը ամուր նախադրյալ է՝ բարձրացնելու բանակի ոգին, մարտունակությունը և արձանագրելու միասնական պայքար ու դիմակայություն արտաքին ուժերի դեմ։ Հավանական վտանգի դեպքում մենք խնդիր ենք ունենալու վերածվել համաժողովրդական բանակի։ Պատահական չէր, երբ Լեռնային Ղարաբաղի նախագահին հարցրին, թե որքան է Ձեր բանակը, նա պատասխանեց՝ 150.000։ Դա Ղարաբաղի բնակչության թիվն է։ Նույնը վերաբերում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին։ Ես վստահ եմ, որ բանակը հասարակության առջև բացելու նախաձեռնությունն արդարացված էր։ Հասարակական կազմակերպությունների, լրագրողների միջոցով իրականացվող ժողովրդական վերահսկողությունը զգոնության լրացուցիչ խթան է և՛ սպայակազմի, և՛ զինվորների համար։ Համագործակցությունը հասարակության հետ հնարավորություն է տալիս ապագա զինվորի դաստիարակությունը կազմակերպել՝ որպես միասնական և շարունակական գործընթաց, ընտանիք-դպրոց-բանակ ժամանակահատվածը ուղղորդելով միասնական արժեհամակարգի, համընդհանուր գաղափարների և բարոյականության չափանիշներով։ Մենք չենք խախտել գաղտնիության ռեժիմը, իսկ ազգային բանակի վրիպումները հասարակությունից թաքցնելու պատճառ չեմ տեսնում։

                    -Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ հասարակությունը իրազեկվեց բանակում կատարվող իրադարձություններին, նաև թերություններին։ Բնականաբար, մահվան ելքով դեպքերին հասարակության արձագանքը շատ բուռն ու ցավոտ էր։ Տարածվեց տպավորություն, թե բանակում սպանությունները կտրուկ աճել են, թե զորքերի կարգապահության և կանոնադրային հարաբերությունների ամրապնդման փոխարեն հետընթաց են արձանագրել։ Որքան էլ գլխավոր զինվորական դատախազը, վկայակոչելով թվերը, փաստում էր, որ 2011-ին արձանագրվել է սպանությունների նվազում 33 տոկոսով, միևնույն է, ստեղծվել էր լարված, եթե չասեմ, խուճապային տրամադրություն։

                    -Այո, այդ ամենը ճիշտ է, միայն ոչ՝ բնականաբար… Այդ լարվածությունը արհեստածին էր։ Որոշ ուժեր ամեն ինչ արեցին, որ խափանեն բանակ-հասարակություն սերտացումը, փոխըմբռնումն ու բարյացակամությունը։ Սակայն շինծու աղմուկն ու հրահրված կրքերը երկար չգոյատևեցին։ Մեր հասարակությունը ողջախոհաբար ըմբռնեց-տարբերակեց հայրենասիրությունը թշնամու ջրաղացին ջուր լցնելու և մասնավոր հարցեր լուծելու դիվանագիտությունից։ Մենք ստանձնել ենք ռազմավարական բարեփոխումների պարտավորություն, որի կարևոր ուղղություններից մեկը հասարակական իրազեկումն է և քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերում։ Պետք է նշեմ, որ հասարակական ներգրավվածությունը մեծապես օգնում է բանակին, եթե այն կառուցողական է, իրատեսական և իրավիճակը բարելավելու խնդիր ունի։

                    -Դուք արդյունավե՞տ եք համարում բանակի խնդիրներով զբաղվող տասնյակ հասարակական կազմակերպությունների գործունեությունը։

                    -ՊՆ ՏՀԿ վարչության հասարակական կազմակերպությունների հետ կապի և ռազմահայրենասիրական դաստիարակության բաժինը սերտ համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ՝ խրախուսելով կառուցողական նախաձեռնությունները։ Մենք իրավասու չենք սահմանափակելու բանակի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների քանակը, սակայն ունենք ընտրելու հնարավորություն և աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք բխում են զինվորի, սպայի և բանակի շահերից։ Ինչ վերաբերում է զորքեր հասարակական կազմակերպությունների այցելությանը, ապա մենք պատրաստ ենք հասարակությանը ցույց տալու մեր իրական պատկերը, լսելու քննադատություն և մշակելու դրանք վերացնելու ուղիներ։

                    -Պարոն նախարար, երևի կհամաձայնեք, որ իր որդուն բանակ ճանապարհող ծնողի թիվ մեկ հոգսը զինվորի ֆիզիկական և բարոյահոգեբանական պաշտպանվածությունն է։ Մենք կարծես թե ամեն ինչ անում ենք զորքերում կանոնադրային հարաբերություններ հաստատելու և պատահարները բացառելու ուղղությամբ, բայց լիարժեք արդյունքի հասնել առայժմ չի հաջողվում։

                    -Մի անգամ ինձ հարցրին, թե ե՞րբ բանակում կվերանան արտակարգ պատահարները՝ կապված միջանձնային հարաբերությունների հետ։ Ես պատասխանեցի՝ երբ ընտանիքներում, դպրոցներում, կրթօջախներում մեծանան լիարժեք դաստիարակված պատանիներ՝ բարձր գիտելիքներով, կիրթ, բարոյական…

                    -Պարոն նախարար, Դուք արդեն իսկ մերժել եք Բանակը հասարակության հայելին է ինքնարդարացումը և մեր բանակը այլ երկրների բանակների հետ համեմատելու մտայնությունը։

                    -Այո՛, մերժել եմ։ Ես վստահ եմ, որ բանակը լինելով փակ, ուղիղ ենթակայությամբ գործող համակարգ, ավելի մեծ հնարավորություններ ունի հաստատելու իր արժեհամակարգը, իր բարոյախոսությունը, իր գաղափարները։ Ստեղծելու փոխհարաբերությունների և համակեցության որոշակի չափանիշներ։ Այդ առումով, բանակը պետք է ստանձնի բարոյական առաջատարի պարտավորություն հասարակության մեջ։

                    -Պարոն նախարար, տարին 2 անգամ (յուրաքանչյուր զորակոչի) հասարակությունը բանակ է ուղարկում իր արժեհամակարգը, բարոյախոսությունը, տրամադրվածությունը, գաղափարական առաջնահերթությունները… Ձեր ասածը որքանո՞վ է իրատեսական։

                    -Ի տարբերություն քաղաքացիական որոշ ինստիտուտների, այսօր արդեն բանակը ունի իր գաղափարախոսությունը, իր բարոյական արժեհամակարգը, իր բարոյախոսությունը… Ես չեմ ասում, թե այդ կոդեքսը բնորոշ է յուրաքանչյուր զինվորի ու սպայի և անշրջանցելի է այսօր։ Մեր ողջ ջանքերը միտված են վերացնելու բանակի ցանկալի նկարագիրը խաթարող բոլոր երևույթները։ Ինչ վերաբերում է մեխանիզմներին, պիտի հիշեցնեմ, որ փակ համակարգում առկա հետևողականությունը, վերահսկողությունը և ռեժիմը կարող են ստեղծել իրավական և բարոյական ավանդույթներ միջանձնային փոխհարաբերությունների դաշտում։ Անվերջ ասել, որ բանակը հասարակության հայելին, և այլ երկրների բանակներում էլ կան մահվան ելքով դեպքեր, նշանակում է դանդաղեցնել կատարելագործման տեմպերը։

                    -Ձեզ բավարարո՞ւմ է բանակի նկարագիրը։

                    -Գիտեք, բանակի նկարագիրը էապես անդրադառնում է հասարակության բարոյական նկարագրի, տրամադրության և տրամադրվածության վրա։ Բանակի թերությունները (սպանություններ, մահվան ելքով դեպքեր, հովանավորչություն) կարող են բարոյալքել հասարակությունը, դարձնել անվստահ, հոռետես, անբարյացակամ։ Միևնույն ժամանակ, բանակի ձեռքբերումները դառնում են հոգեբանական վերելքի խթան հասարակության համար, բարձրանում են ժողովրդի ոգին, հավատը վաղվա օրվա հանդեպ… Այս գիտակցումը մեզ ստիպում է անվերջ բարձրացնել նշաձողը և լինել անզիջում բանակի թերությունների հանդեպ։ Բանակի նկարագիրը ինձ երբեք չի բավարարելու, երբեք ինքնագոհության և ինքնաթմբիրի մեջ չի գցելու։ Անշուշտ, ես չեմ մոռանալու, որ մեր զինվորը զինադադարից ի վեր պաշտպանում է հայրենիքի սահմանները և պատերազմական նվաճումները, որ բանակի այսօրվա հեղինակության հետևում հայ սպայի տքնաջան աշխատանքն է, միևնույն ժամանակ չեմ անտեսելու ամենափոքր վրիպումներն անգամ և դրանք վերացնելու խնդիր եմ դնելու բանակի ղեկավարության և սպայակազմի առջև։

                    -Բանակի խոցելի կողմերից մեկն էլ հովանավորչությունն է։ Դեռևս անցյալ զորակոչին արդեն հասարակության մեջ լուրեր էին պտտվում, որ ֆինանսական հզորություն ունեցող մարդիկ չեն կարողանում իրենց զավակներին տեղավորել իրենց ուզած զորամասերում։ Պարոն նախարար, ինչպե՞ս եք հասել նման արդյունքի։ Կադրե՞րն են փոխվել, թե՞ կատարելագործվել են մեխանիզմները։

                    -Զորակոչը հնարավորինս օրինական դարձնելու գործընթացը վաղուց է սկսված։ Մենք փակում էինք բոլոր սողանցքները, սակայն հնարամիտները հորինում էին նոր հնարքներ։ Այսինքն՝ սա մեկ տարվա աշխատանք չէ, մեկ տարվա ընթացքում դուք տեսնում եք ակներև արդյունքը։ Հիմնականում շեշտը դրվել է ոչ թե կադրային փոփոխությունների, այլ մեխանիզմների կատարելագործման վրա։ Մեր ժողովուրդը կարող է դիմանալ ցանկացած զրկանքի, եթե ոգին բարձր է, եթե ոտնահարված չէ նրա արժանապատվությունը։ Իսկ սոցիալական անարդարությունը, հովանավորչությունը կարող են թևաթափ անել մարդկանց։ Ես հովանավորչության դեմ անհաշտ պայքար եմ մղել նախարար նշանակվելու առաջին օրվանից։

                    Comment


                    • #20
                      Re: Military Forces of the Republic of Armenia

                      -Երբեմն լսում էինք այսպիսի արտահայտություն. Կարգապահական կանոնագիրք չունենք, այդ պատճառով էլ կարգապահություն չունենք։ Այսօր վերջապես ունենք մեր կարգապահական կանոնագիրքը։ Դա ինչքանո՞վ կօգնի գործին։

                      -Նախկին կարգապահական կանոնագիրքն էլ վատը չէր, եթե անշեղորեն իրագործվեր։ Նոր կանոնագիրքը շահեկանորեն տարբերվում է նախորդից՝ կապված զինծառայողների իրավունքների հստակեցման հետ, ինչն ավելի կբարձրացնի նրանց իրավունքների պաշտպանվածության մակարդակը, միևնույն ժամանակ՝ կանոնակարգելով պատասխանատվության մեխանիզմները։

                      -Ի՞նչ հանգրվանի է հասել ռազմավարական բարեփոխումների ընթացքը։

                      -Մեր գործունեությունը դրվել է ռազմավարական հենքի վրա՝ կարճաժամկետ պլանավորումից անցնելով միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի, ինչը թույլ է տալիս ավելի լավ գնահատելու անվտանգության միջավայրն ու սպառնալիքները և համապատասխանաբար կառուցել զինված ուժերի գործընթացները, մշակելով այն ռազմավարությունը, որը կապահովի շարունակական և արդյունավետ զարգացում։ Ռազմավարական բարեփոխումները արտահայտվել են զինված ուժերի զարգացման պլանում, սպառազինության և ռազմական տեխնիկայի կատարելագործման ծրագրում, ռազմարդյունաբերության ընդլայնման հայեցակարգում և այլն։ Կարևորվել է ռազմակրթական չափանիշների բարձրացումը, քանի որ բանակի մարտունակությունն էապես պայմանավորված է կադրերի պատրաստվածությամբ, և իր գործին տիրապետող, կիրթ, բանիմաց, հոգեբանական որակներով տոգորված զինծառայողը բանակի առաջընթացի կարևոր նախադրյալներից մեկն է։

                      -Պարոն նախարար, որոշակի աշխատանք է կատարվում կադրային քաղաքականության բնագավառում, մասնավորապես, ներդրվում է զինծառայողների աշխատանքի գնահատման նոր համակարգ։ Կարելի՞ է ենթադրել, որ այս մեխանիզմը կկարողանա հետին պլան մղել սուբյեկտիվ գործոնը և կադրերի առաջխաղացումը կպայմանավորվի բացառապես նրանց աշխատանքի որակով և ոչ՝ հրամանատարի կամ ղեկավարի սուբյեկտիվ գնահատականով՝ համակրանքով և հակակրանքով։

                      -Խնդիրը շատ կարևոր է, որովհետև աշխատանքի գնահատման ճիշտ չափանիշների և սոցիալական արդարության սկզբունքի խախտումը այս ոլորտում ուղղակիորեն բերում է մի շարք բացասական հետևանքների. նվազեցնում անհատի աշխատանքային եռանդը, խաթարում ազնիվ մրցակցության գաղափարը, կոտրում ոգին և այլն։ Մենք անում ենք ամեն ինչ, որ բացառենք հովանավորչությունը, սկսած ռազմական բուհեր ավարտած կուրսանտների բաշխման գործընթացից մինչև հետագա առաջխաղացում։ Բուհերի շրջանավարտների տեղաբաշխումը կատարվում է վիճակահանության կարգով, և խստորեն պահպանվում է արդարության սկզբունքը։ Իսկ կադրերի հետագա բաշխումը կատարվում է ատեստացիոն հանձնաժողովների որոշմամբ, կոլեգիալ կարգով և համապատասխան քննությունների արդյունքում։ Համակարգը ներդրված է, և ըստ իս, բավական արդյունավետ։

                      -Ի՞նչ հեռանկար ունի Հայաստանում պայմանագրային սերժանտների ինստիտուտը։

                      -Շատ կարևոր կառույց է, որովհետև պայմանագրային սերժանտները համալրում են կրտսեր հրամանատարների շարքերը և անմիջականորեն աշխատում են զինվորի հետ։ Մենք պետք է հետևողականորեն կատարելագործենք այդ օղակը և պատրաստենք կրտսեր հրամանատարին անհրաժեշտ գիտելիքներով, բարոյական նկարագրով, հոգեբանական որակներով օժտված պայմանագրային սերժանտներ, որոնք կլինեն զինվորի անմիջական հրամանատարը դաստիարակը, խորհրդատուն, ընկերը, և կօգնեն զինվորին հաղթահարելու ծառայական խնդիրները, բարեխղճորեն կատարելու իր ծառայական պարտականությունները։

                      -Պարոն նախարար, պիտի խնդրեմ, որ մեր զրույցը շարունակենք անդրադառնալով անձնական բնույթի հարցերի, Ձեր կենսագրությանը, անցած ճանապարհին…

                      -Խնդրեմ…

                      -Ղարաբաղցիներն ասում են, որ Դուք ղարաբաղցի եք, գորիսեցիները Ձեզ գորիսեցի են համարում, իսկ Եղվարդի ժողովուրդը պնդում է, որ Դուք եղվարդցի եք… Որտեղի՞ց եք Դուք իրականում։

                      -Ես ուրախ և շնորհակալ եմ, որ ղարաբաղցիները, գորիսեցիները, եղվարդցիները ինձ իրենցն են համարում։ Իրականում՝ հայրս գորիսեցի է, մայրս՝ ղարաբաղցի (քարինտակցի)։ Ես ծնվել եմ Շուշիում, ապրել եմ Շամխորի շրջանի Աթաբեկ գյուղում։ Այնուհետև մեր ընտանիքը տեղափոխվել է Նաիրիի շրջան և բնակություն հաստատել այդտեղ։ Ծնողներս մանկավարժներ էին և զինվորականի նման ստիպված են եղել տեղից տեղ տեղափոխվել, աշխատել տարբեր վայրերում։ Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ճշտապահությունը, բարեխղճությունը, արդարամտությունը, օրինավորությունը կենսակերպ էին։ Թերևս վայրից վայր տեղափոխվելու հետևանքն էլ է դեր խաղացել, որ ծնողներս մեծ ուշադրություն դարձնեն իրենց երեխաների դաստիարակությանը և նախանձախնդիր լինեն նրանց վարքի և բարոյականության հանդեպ։ Ծնողներս հարգված էին, ինձ մշտապես պարտավորեցրել է ծնողներիս հեղինակությունը…

                      -Դուք ինչպիսի՞ն էիք մանկության տարիներին։

                      -Ես խաղաղ էի, պարկեշտ, օրինավոր, աշխատասեր… Գիտեք, դպրոցական տարիներին ես լիդեր չեմ եղել, բայց ունեցել եմ իմ տեղն ու դիրքը ընկերական շրջապատում, իմ խոսքը, իմ վերաբերմունքը, իմ կարծիքը… Դպրոցում ինձ սիրում էին, որովհետև ես օգնում էի ընկերներիս… այդ գիծը ի սկզբանե եղել է իմ մեջ։ Ես սիրում եմ օգնել մարդկանց՝ հեռու-մոտիկ, ծանոթ- անծանոթ… Ինչ-որ մեկին ինչ-որ բանով օգնելը իմ կյանքի թերևս ամենակարևոր գաղափարն է…

                      -Կարեկցանքի՞ց դրդված…

                      -Ե՛վ կարեկցանքից, և՛ կողքինի համար, կողքինի ճակատագրի հանդեպ պատասխանատվություն կրելու պարտավորությունից։ Դպրոցում սիրում էի ճշգրիտ առարկաները։ Լավ եմ սովորել հատկապես ֆիզիկան, մաթեմատիկան… Սպորտով եմ զբաղվել՝ ըմբշամարտով, և՛ դպրոցական տարիներին, և՛ ռազմական բուհում։

                      -Ո՞ր առարկան չեք սիրել։

                      -Քիմիան… Չգիտես ինչու։ Շատ էի սիրում նաև հայոց լեզու և գրականություն առարկան, պատմությունը։ Իսկ զինվորական դառնալ մտադրվել եմ դպրոցական տարիքից։ Խորհրդային տարիներին մի հաղորդում կար՝ Ծառայում եմ Սովետական Միությանը, շատ էի սիրում այդ հաղորդումը և կլանված դիտում էի։ Ինձ դուր էին գալիս զինվորական համազգեստով մարդիկ, բանակային կյանքը…

                      -Կարելի՞ է ասել, որ բարձրագույն զինվորական ուսումնարանում սովորելու տարիներին Դուք զինվորական դարձաք։

                      -Թերևս ինքնաբացահայտման տարիներ էին։ Ես հասկացա, որ մասնագիտական ճիշտ ընտրություն եմ արել՝ դա իմ աշխարհն էր՝ կարգապահություն, պարտաճանաչություն, հայրանասիրություն, խիզախումի, նվիրվածության, մաքառումի, պայքարի, պատասխանատվության աշխարհը… Դա իմ տարածքն էր, ու այդտեղ ես լիդեր էի։

                      -Ի՞նչ է պետք մարդուն առաջնորդ լինելու համար, որո՞նք են լիդերին բնորոշ հատկանիշները… Ինչպիսի՞ մարդիկ են կարողանում իշխել…

                      -Իշխելն ու առաջնորդելը տարբեր բաներ են։ Իշխել կարող են նաև բռնությամբ, հարկադրաբար, օգտագործելով տվյալ պահին շահեկան դիրքդ… Իսկ առաջնորդելու համար պետք են մտավոր բարձր ունակություններ, հարուստ ներաշխարհ, առաքինություններ, հոգեբանական հատկանիշներ, արդար, վստահելի, արժանավոր, հուսալի լինելու կարողություն, հռետորական ձիրք… Վճռականություն… որոշումներ կայացնելու և դրանց համար պատասխանատվություն կրելու խիզախություն… Առաջնորդը գնում է առջևից և պատրաստ է իր վրա վերցնելու առաջին հարվածը…

                      -Դժվա՞ր էր առաջխաղացումը զինվորական հրամանատարական աստիճաններով։

                      -Անշուշտ, հեշտ չէր, յուրաքանչյուր հաջողության հետևում ահռելի աշխատանք կա, ջանքեր, տքնանք։ Եղել են նաև ձախողումներ… Բայց ուզում եմ շեշտել, որ ես երբեք (մինչ օրս) որևէ մեկին չեմ դիմել պաշտոնի առաջխաղացման համար, չի եղել որևէ մեկի հովանավորությունն ու աջակցությունը։ Առաջխաղացման միակ հենքն ու դրդապատճառը եղել է իմ աշխատանքը։ Սա դժվար, ճիշտ ու ազնիվ ճանապարհ է։

                      Comment

                      Working...
                      X