Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    «Ալիևը խայտառակ է եղել, դեմքն է փրկում».
    Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել



    Օգոստոս 3 2014

    «Այս հայտարարություններն ավելի շատ ներքին լսարանի համար են: Ալիևը դեմքը փրկելու խնդիր ունի:

    Նա իր ժողովրդին պիտի պատասխան տա՝ այդ մսխված միլիոնավոր դոլարների գինը քանի՞ մարդու լեշ է արժեցել: Դա՞ է ձեր բանակը, դա՞ է ձեր սպան: Ապացուցվեց, որ կացնահարող, մարդասպան սպան բանակի սպա չէ, մարդասպանների բանակը ամբոխ է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը՝ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

    Հիշեցնենք, որ այսօր տարածված հայտարարությամբ պաշտոնական Բաքուն կոչ է անում միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ շփման գծում վերջին շրջանում իրականացված «սադրիչ քայլերի համար»: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է «Հայաստանի դիվերսիոն-հետախուզական խմբերը բազմիցս փորձել են հատել շփման գիծը:

    Հայկական կողմի այդ սադրիչ գործողությունները հանգեցրել են շփման գծի ողջ երկայնքով լարվածության աճի և մարդկային մեծ կորուստների: Ստեղծված վտանգավոր դրության ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Երևանի վրա, որը կարգարդրել է կազմակերպել այդ սադրիչ գործողությունները»:

    Ըստ Լևոն Շիրինյանի՝ «նման հայտարարությունների հիմքը թուրքական օրորոցից է գալիս»: Քաղաքագետի կարծիքով՝ «կողոպուտը կեղծելը, ուրիշի ունեցվածքին տեր լինելը, բայց չաշխատելը թուրքական բնավորություն է»:

    Մեր հարցին՝ ինչպիսի՞ն կլինի միջազգային հանրության արձագանքը, պարոն Շիրինյանը պատասխանեց, թե Ամերիկան էլ, Ռուսաստանն էլ ֆիքսել են իրականությունը, իսկ «թե ով ինչ կշահարկի, դա այլ հարց է»:

    Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանին ձեռնտու չէ այս շրջանում ագրեսիվ լինելը, քանի որ 1994-ին ամենանպաստավոր դիրքերը գրավել է, սպառնալիքներ ստեղծել Ադրբեջանի հանդեպ: Բայց Ադրբեջանը խայտառակ է եղել ու միջազգային հանրության առաջ իր դեմքն է փրկում:

    Պարոն Շիրինյանը վստահ է, թե հասկացողը կհասկանա, որ այս ամենը թուրքական ձեռագիր է: Այնուհետև մանրամասնեց. «Ադրբեջանը ագրեսիվ գործողությունների շղթա էր նախատեսել, հայկական զինուժի բոլոր դիրքերը փորձել:

    Բոլոր տեղերը փորձեցին, բոլոր տեղերից ճանճի նման կոտորվեցին: Հիմա աշխարհի առաջ խայտառակ են եղել ու իրենց դեմքը պիտի փրկեն:

    Ռուսատանը ոտքից գլուխ իրենց զինել է, թուրքական խորհրդատուները հետներն են, նավթով ողողված են, բայց կոտորվել են»:

    Մեր դիտարկմանը, թե պաշտոնական Բաքվի այս հայտարարությունը արդյոք ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը չէ՞ր, պարոն Շիրինյանը պատասխանեց.

    «Դա կարող եք կապել նաև Նալբանդյանի հայտարարության հետ, բայց ես չէր ուզի կապել: Նորից եմ ասում, խայտառակ են եղել, ուզում են իրենց դեմքը փրկել:

    Միլիոնավոր դոլարների զենքը դնում են, հարյուր հազարներով բանակ են պահում, բայց գնում ճանճի նման կոտորվում են սահմանային գոտում, այն էլ փոքրիկ Արցախի Հանրապետությունից»: Պարոն Շիրինյանի կարծիքով՝ նման հայտարարություններով Ադրբեջանը ցանկանում է նաև բարոյական ճնշում գործադրել Հայաստանի վրա:

    Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/08/03/485413/

    © 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Առաջնագծում վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացել է
            Օգոստոս 4, 2014
            by Անի Մարգարյան
            RAZINFO

            Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գարազադե Անար Վիվադի օղլուն, որը, ադրբեջանական կողմի վարկածով, վիրավորվել էր առաջնագծում «հայկական հարձակման հետևանքով», ստացած վնասվածքներից մահացել է հոսպիտալում։

            Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զինծառայողին հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով։
            Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության տվյալներով՝ զինծառայողը զորակոչվել էր Ադրբեջանի Բիլյասուվար հարավային շրջանից։

            Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի հիշատակում՝ երբ էր վիրավորվել զինծառայողը։ Կարելի է ենթադրել միջադեպը գրանցվել էր հուլիսի 31-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում, երբ առաջնագծում իրավիճակը լարված էր։ Ընդ որում, Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ oգոստոսի 2-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: Հակառակորդը հետ էր շպրտվել իր ելման դիրքերը՝ ունենալով մեկ զոհ և վիրավորներ։ Չի բացառվում, որ մահացած զինծառայողը այդ վիրավորների շարքում էր, որոնց մասին Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ լռում էր։

            Այսպիսով, հուլիսի 31-ից մինչ այժմ ադրբեջանական կողմն ընդունել է առաջնագծում իր կորուստներից 15-ը։

            ____
            ps/ NOW EVEN the Sultan himself, rejib erdokan has called the Khan boss, for condoleances over common loss....
            They must have been surprised by the pain....
            Their real toll might be the 40 they are mentioning....

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              3 օգոստոսի

              Մարտակերտի շրջանն ազատագրած ազատամարտիկների առաջին խմբերը մեկնել են առաջնագիծ


              Այսօր` առավոտյան, Մարտակերտի շրջվարչակազմի շենքի դիմաց հավաքվել էին Արցախյան պատերազմի նախկին հրամանատարներ, ազատամարտիկներ եւ, բաժանվելով խմբերի, մեկնել են դիրքեր:

              «Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթը:

              Այս պահին նրանք գտնվում են առաջնագծում, ովքեր իրենց փորձով եւ խորհուրդներով օգտակար կլինեն մեր դիրքապահներին:

              Աղբյուրի տեղեկացմամբ, դիրքեր մեկնած ազատամարտիկները հիմնականում Արցախյան պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանը ազատագրած տղաներն են, ովքեր շատ ուժեղ մարտավարական հնարքների են տիրապետում՝ այն բազմիցս ապացուցելով Արցախյան պատերազմի ժամանակ:

              Artsakhpress.am

              - See more at: http://artsakhpress.am/arm/news/3708....J3S41ifa.dpuf

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Հայը հոգեբանորեն չի ընկալում դիրք թողնելը, ափսոս, որ մեր զինվորների զոհերի արյամբ սա ապացուցվեց. կարծիքներ
                04.08.14
                ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դևրիկյանն ու երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում են …



                ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դևրիկյանն ու երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում են ադրբեջանական զինուժի դիվերսիոն վերջին դեպքերին մեր զինվորների պահվածքին, նման դիվերսիաների հասարակական ընկալումներին: Եվ իբրև արցախյան պատերազմի բովով անցած մտավորականներ՝ ներկայացրին նման դեպքերի շուրջ հասարակության տրամադրությունների պայմանական ասած «օրինակելի մոդել»:

                Ոչ ոք դիրք չի թողելու. գործում է մեր ժողովրդի հավաքական բնազդը, ափսոս, որ դա ամեն անգամ թուրքն է մեզ «բացատրում»

                Ադրբեջանի կողմից պատրաստված դիվերսիոն խմբավորումներին մեր պատասխան գործողություններում զոհված և վիրավորված զինվորների գործած սխրանքների մասին Պաշտպանության նախարարության հաղորդագրություններն ընթերցելիս գրականագետի սիրտն ամեն անգամ լցվում է ու նա չի հոգնում մեր ժողովրդի կենսունակության վրա զարմանալուց:

                «Հունվարին մեր դիրքապահ զինվորը՝ Արմեն Հովհաննիսյանը, որ զոհվեց, այն ժամանակ ասացի, որ իրապես ինչ ուժ է պետք նման հերոսության համար: Այսինքն՝ մեր ժողովրդի հավաքական բնազդն ի մի է գալիս ու գործում: Ու, հիշո՞ւմ եք, շատերը ժամանակին ասում էին, որ 18-20 տարեկան են, կրակոց լինի, զենքը վայր կդնեն և այլն: Եվ միշտ ասել եմ՝ նման անհեթեթություններ մի ասեք, ոչ ոք դիրք չի թողելու»,– ասաց նա:

                Վարդան Դևրիկյանը նաև նշեց, որ մեր մոտ «հոգեբանորեն չի ընկալվում դիրք թողնելն ու նման բաները: «Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ այդ ընդհարումները չլինեին, բայց ամեն դեպքում այդ ամենն ապացուցեց, որ մեր ժողովրդին հնարավոր չէ ծնկի բերել»,- ասաց նա ու ափսոսանք հայտնեց.«Ուղղակի ափսոս է, որ ամեն անգամ մեզ թուրքն է դաս տալիս (դասը սերտել տալիս – tert.am), մենք չեն կարողանում ինքներս մեզ դաս տալ, էլի: Եվ ցավալին այն է, որ կարճ ժամանակահատվածում այդ բոլորը էլի մոռանում ենք:

                Դավիթ Ամալյանը ևս վերջին իրադարձությունների լրահոսից երկու հիմնական եզրահանգման է եկել. առաջին՝ մեր բանակի զորեղ է և երկրորդ՝ դրանից կա ներքին ոգևորություն:

                «Ասեմ, որ դիվերսիաների մասին այս հաղորդագրությունները ահավոր վատ զգացողություններ են առաջացնում կորուստների առումով, բայց ներքին ոգևորություն կա նրանից, որ մեր բանակի ուժեղությունն ակնհայտ է: Եվ նաև՝ մեր հասարակության ու ժողովրդի պատրաստակամությունը»,- ասաց նա:

                ՀՀ զինված ուժերը ոչ միայն ռազմատեխնիկական խնդիր են լուծում, այլև արտաքին քաղաքականություն են ապահովում. դիվերսիաների դասը
                Վարդան Դևրիկյանը կարծում է, որ այս պայմաններում, երբ «որոշակի արտաքին քաղաքական ազդակներ կան մեր երկրին վախեցնելու», ինչ-որ բաներ, պարտադրելու, մեր բանակը այսօր ոչ միայն ռազմատեխնիկական խնդիրներ է լուծում, այլ մեր երկրի արտաքին քաղաքականությունն է ապահովում: Վարդան Դևրիկյանի ձևակերպմամբ ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններում, այլ ողջ երկբևեռ աշխարհում:

                Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական խնդիրներին, ապա Վարդան Դևրիկյանի հայացքով՝ հայկական երկու պետականությունների այսօրվա մամենամեծ նվաճումն այն է, որ մեր զորակոչիկները, այսինքն՝ կանոնավոր բանակը, բոլոր խնդիրները լուծում է:

                Այս համատեքստում, անդրադառնալով համընդհանուր զորակոչի հետ կապված սոցցանցային կոչերին, Վարդան Դևրիկյան հիշեցրեց, որ Զինված ուժերը, տիրապետելով ներքին ինֆորմացիային, ռազմատեխնիկական բնույթի հարց են լուծում: Այսինքն՝ բանակի դիրքային համալրումը, պատկերավոր ասած, բնապահպանական հարց չէ, որ «գնան նայեն՝ Սևանի մակարդակն ինչքան է, անտառի մակարդակն՝ ինչքան»:

                Ինչ վերաբերում է խնդրին, որ սահման գնալու կոչեր են հնչում, ապա նա նկատեց, որ նման դիրքային համալրման խնդիր չի եղել: Բայց, եթե լինի, ապա մի գրամ էլ չի կասկածում, որ կգնա՛ն:

                «Աստված մի արասցե, եթե այդ խնդիրը դրվեց, բոլորն անվերապահորեն կգան: Ասել եմ՝ էլի եմ ասում, մանավանդ, որ վերացական բան չի, պատերազմը մեր դռանը չոքած է: Բոլոր էն մարդիկ, որոնք ասում են, որ երկրորդ անգամ չեն գնա, նրանք ուրեմն առաջին անգամ էլ չեն գնացել, որովհետև այն ուժը, որն առաջին անգամ մարդկանց տարել է, երկրորդ անգամ էլ կտանի, երրորդ անգամ էլ կտանի, որքան էլ հասարակությունից անտեսված լինեն, արհամարհված լինեն, դժբախտ լինեն ու հաշմանդամ»,- ասաց Վարդան Դևրիկյանը:

                Դրական դինամիկա հասարակական հոգեբանական ընկալումներում թշնամու կերպարի հետ կապված

                Վարդան Դևրիկյանը Քարվաճառում տեղի ունեցած հետախուզադիվերսիոն ներթափանցման դեպքից մինչև վերջինները, դրանց հասարակական ընկալումներում հոգեբանական առումով դրական դինամիկա է արձանագրել:
                «Սա մեծ առաջընթաց է: Սկզբում մի տեսակ թերահավատության բան կար, անգամ քամահրանք, որ ի՞նչ է, միթե՞ էսպիսի չաղ դիվերսանտ է լինում, չգիտեմ ինչ: Սա մեզ մոտ հոգեբանական մի բան է, որի մասին իմ ասուլիսներում, էլի եմ ասել. մենք բանակը նույնացնում ենք իշխանությունների հետ և մտածում ենք, որ բանակի հաջողությունը կամ դրականը, դա իշխանության դրականն է: Բայց այս վերջին դեպքերից հետո, երբ արդեն պարզ դարձավ, որ ամեն հայ, Հայաստանի ամեն մի քաղաքացի է Ադրբեջանի թիրախը ու կրակոցները ուղղված են ՀՀ քաղաքացիների, ոչ թե իշխանության կամ այսինչ կուսակցության դեմ, շեշտադրումները որոշակիորեն փոխվել են: Եվ ես գտնում եմ, որ ավելի լավ է՝ ազգային-հայրենասիրական ծայրահեղ տրամադրություններ լինեն, քան նիհիլիստական, դավաճանական, կեղծ իրավապաշտպանական»,- ասաց գրականագետը:

                Դավիթ Ամալյանն էլ կարծիք հայտնեց, մեր ամենամեծ զենքը մեր պանիկայի մեջ չընկնելն է ու ավելացրեց. «Համոզված եմ, որ կռիվ չի լինելու, որովհետև առայժմ մենք ավելի ուժեղ ենք: Սա գլուխ գովալ չհամարեք, մեր կողմից, մեր պետության կողմից, ավելի լավ է գլուխներս կախ լինի, բայց ուժեղ»:

                Սոցցանցերի արձագանքները, տրամադրություններն արդյո՞ք ադեկվատ են և պայմանական ասած՝ արձագանքի ո՞ր մոդելն է ճիշտ :

                Վարդան Դևրիկյանի կարծիքով՝ բոլորը պետք է պատրաստ սպասեն. եթե անհրաժեշտ պահ լինի, իրենց մասնակցությունը բերեն։ Նա կարծում է, որ հիմա այն պահն է, որ ոչ թե պետք է «հոգեցունց բաներ ասել», համընդհանուր զորակոչի ու մահապարտներով հավաքվելու կոչեր անել, ոչ էլ, հակառակը՝ վախենալ:

                Դավիթ Ամալյանը այս առումով խիստ արմատական առաջարկ արեց՝ ասելով.«Նենց լավ կլիներ, որ կայքերն ու լրագրողները, հենց որ իրավիճակը սրվում է, գնային արձակուրդ: Հասկանում եմ՝ աղջիկներ կան, որ լսում են ինֆորմացիան և մտածում են, որ դա կարևոր է հայտարարել և դեռ այն վերջնական չճշտած, էմոցիոնալ առումով սկսում են գրել: … Սա հիմնականում կանանց մոտ է, ես չեմ համարում, որ դա մտադրված դավաճանություն է, բայց այդպես է ստացվում: Ու այդ ինֆորմացիան, եթե նույնիսկ ճիշտ է, պետք չէ արագ տարածել, որովհետև դա խուճապ է առաջացնում: Սա շատ վտանգավոր է, որովհետև ամենաուժեղ տղամարդն էլ կարող է պատահաբար դրա լծի տակ ընկնել»:

                Ունենք «թուրք» անունով թշնամի

                Հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի պատճառը: Այս հարցին Դավիթ Ամալյանը շատ կարճ պատասխան տվեց՝ ասելով.« Պատճառը այն է, որ թշնամի ունենք, թուրք անունով: Եվ ավելի վատ ասեմ՝ դարանակալված թշնամի ունենք, անունն էլ՝ ռուս, բերանս մի՛ բացեք: Այն մարդիկ չեն ուզում, զոռով մեր վրա քսի են տալիս, իրենք էլ գալիս են, պարտված գնում են, ինչքան պարտված գան-գնան, այնքան խաղաղությունն ավելի մոտ կլինի: Իր խոսքը նախկին ազատամարտիկն ամփոփեց ասելով, որ «Աստված բոլորիս հետ, լավ է լինելու»:
                Last edited by Vrej1915; 08-03-2014, 10:30 PM.

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Ադրբեջանի քայլերը վկայում են բանակցային գործընթացում ունեցած անհաջողությունների մասին. Մովսես Հակոբյանի հարցազրույցը
                  04.08.14

                  ՇՏԱՊ: ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՊԲ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ ЭКСКЛЮЗИВНОЕ ИНТЕРВЬЮ С МИНИСТРОМ ОБОРОНЫ НКР, КОМАНДУЮЩИМ АРМИЕЙ ОБОРОНЫ, ГЕНЕРАЛ-ЛЕЙТЕНАНТОМ МОВСЕСОМ АКОПЯНОМ






                  Ադրբեջանի կողմից առաջնագիծն ապակայունացնելու փորձերի մասին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը խոսել է Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

                  «Հակառակորդը, ունենալով անհաջողություն բանակցային գործընթացում, փորձում է ապակայունացնել իրավիճակը մեր տարածաշրջանում: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները համապատասխան գործողություններով հակառակորդին պարտադրել են, որ հետ շպրտվի և զբաղեցնի ելման դիրքերը, և հավելյալ պատժող գործողություններ են իրականացրել՝ փորձելով հակառակորդին բացատրել, որ այս ճանապարհը բերում է 1992-94թթ.-ին և նորից պսակվելու է 94 թվականով: Կարծում եմ՝ հակառակորդը պետք է որոշակի գնահատական տա և հասկանա, որ սա դառնալու է 94թ.-ի մայիսի 12-ը»,- ասել է նախարարը:

                  Այս և այլ հարցերի մասին մանրամասները տեսանյութում:

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Ողնաշարն էր կոտրվել. Հոսպիտալում մահացած զինծառայողի ծնողները ՌԴ-ից գալիս են
                    04.08.2014


                    Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով օգոստոսի 1-ի լույս օգոստոսի 2-ի գիշերը վիրավորում ստացած, մեկ օր անց ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալում մահացած 20-ամյա Սարգիս Մովսիսյանը Արմավիրի մարզի Մայիսյան գյուղից էր։

                    Ինչպես NEWS.am-ին հայտնեց զոհված զինծառայողի հորեղբայրը՝ Եսայի Մովսիսյանը, Սարգիսն իրենից մեծ եղբայր ուներ, իսկ ծնողներն էլ Ռուսաստանում են բնակվում։

                    «Հիմա գալիս են արդեն։ Սարգիսի ողնաշարն էր վնասվել, ինքն ու կամանդիրն էին վիրավորվել, կամանդիրը տեղում մահացավ, իսկ Սարգիսին էլ բերեցին Երեւան, բայց դե որ ողնաշարն էր կոտրվել, փրկել չկարողացան»,- ասաց Եսայի Մովսիսյանը, որը Մայիսյանի գյուղապետն է։

                    Նշենք, որ հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մեզ հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ զինծառայողի թոքերը, երիկամն ու ողնաշարն էր վնասվել։

                    Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան եւ արեւելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել էր հետախուզադիվերսիոն գործողություն: Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 7 զոհ եւ 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ եւ 4 վիրավոր: Ադրբեջանական ստորաբաժանումները դիվերսիա էին արել նաեւ Ասկերանի ուղղությամբ, սակայն ետ էին շպրտվել՝ տալով մեկ զոհ:

                    Վերոնշյալ գործողությունների ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 1 զոհ, իսկ 3 զինծառայողներ ստացել էին մարմնական վնասվածքներ: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել էր ՊԲ զինծառայող, ավագ լեյտենանտ, 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը:



                    Լուրեր Հայաստանից - NEWS.am

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      «Հին գվարդիան» վերադարձել է. առաջնագծում հանգիստ է

                      4 օգոստոսի, 2014
                      Արցախի դիրքերում գիշերը հանգիստ է եղել: Ադրբեջանցիների կողմից կրակոցներ եղել են, սակայն դրանք որևէ վնաս չեն հասցրել: Այս մասին Արցախից հայտնում է «Հետքի» խմբագիր էդիկ Բաղդասարյանը: Նա քիչ առաջ խոսել է նաև ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ, ով վստահեցրել է, որ որևէ միջադեպ չի գրանցվել՝ բացի ադրբեջանցիների մշտական կրակոցներից:

                      Երեկ Էդիկ Բաղդասարյանն այցելել է զորամասեր, որտեղ տեղի էին ունեցել սահմանային վերջին միջադեպերը: Զրուցել է զինվորների և սպաների հետ: Իր այցերի մասին նա հեռախոսով մանրամասներ է պատմում.

                      «Ընդհանուր առմամբ հանգիստ էր զորամասերում: Մի քիչ լարվածություն էի զգում, որովհետև տղաներն արդեն երեք օր է՝ նորմալ չեն քնում, հերթապահության են անում: Մի քիչ հոգնածություն կա, բայց երբ զրուցում էինք գործողությունների մասին, սկսում էին ոգևորված պատմել՝ ոնց է եղել, ոնց են դիմադրել:

                      Երեկ զորամասերի շրջակայքում տեսա հին կռվող տղաներին, որոնք առաջնագիծ էին եկել հերթապահության: Ըստ երևույթին Ղարաբաղում ոչ պաշտոնապես գործում է կիբուցիների նման ինչ-որ խումբ, որ պատերազմական իրավիճակներում նրանք հավաքվում և հայտնվում են առաջին գծում: Երեկ էլ Ստեփանակերտում զրուցում էի մի քանիսի հետ, որոնք պատրաստվում են մեկնել առաջին գիծ: Չգիտեմ՝ սա պաշտոնական է, թե ոչ, բայց Ղարաբաղի իշխանությունները դրա մասին երբեք չեն խոսել: Ես փորձեցի ճշտել՝ ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին, որ նման բան կա: Իսկ տղաների երբ խոսեցի, ասացին՝ իհարկե, հենց մի բան լինում է, մենք պետք է զինվորների հետ լինենք և զինվորներին անհրաժեշտության դեպքում տանենք մարտի:

                      Բնակչությունը անհանգստացած է իրավիճակով, բայց լարվածություն չկա: Անհանգիստ են այնպես, ինչպես պատերազմական շրջանում, որովհետև գրեթե ընտանիք չկա, որը բանակում ծառայող չունենա, մանավանդ վերջին օրերին ոչ ոք տուն չի գալիս, բոլորը հերթապահության են:

                      Ադրբեջանական ապատեղեկատվությանը, որն անընդհատ տարբեր բաներ է գցում, առանձնապես լուրջ չեն ընդունում և նորմալ են վերաբերում: Խոսեցի նաև բարձրաստիճան սպաների հետ, ովքեր դա կապում են ադրբեջանցիների մեծաթիվ զոհերի հետ և թաքցնում են իրենց զոհերի իրական թիվը: Բայց ստացված տարբեր ինֆորմացիաներով հասկանալի է դառնում, որ նրանք դա երկար չեն կարող թաքցնել: Այսօր ասում են, որ միջադեպ է եղել, սակայն այդ զոհերը եղել են մի քանի օր առաջվա դեպքերում: Նրանց մոտ մեծ թիվ են կազմում վիրավորները, որովհետև երբ մերոնք ետ են մղել, վնասել են նաև թիկունքը, և իրականում նրանք մեծ զոհեր են տվել:

                      Հետախույզներից մի քանիսի հետ եմ զրուցել: Նրանք ասում են, որ Ադրբեջանը ուրախանալու առանձնապես բան չունի, որովհետև հատվածներ կան, որ նրանց դիրքերը դատարկ են, ադրբեջանցիները ուղղակի հերթապահության միայն ցերեկն են կանգնում: Կարծում եմ՝ իրենց պաշտպանության նախարարը մեծ խնդիրներ պետք է ունենա, որովհետև դա բացահայտվում է նաև մեր գործողություններով. երբ մերոնք հետ են մղում նրանց հարձակումները, բացահայտվում է նրանց բանակում տիրող անկազմակերպ վիճակը: Իրականում այդքան զինամթերք, այդքան ռազմական բյուջե ունեցող բանակը որևէ արժեք կարծես թե չունի:

                      Երեկ տղաներից մեկի հետ էի խոսում, կատակով ասում էր, որ նրանց զենքերը շատ է դուրս եկել, տղաներից խոստացել են իսրայելական զենքերից մի քանի հատ բերեն: Իրենց համար էլ դա առիթ է՝ բանակի զինատեսակները համալրելու: Նախանձելի զենքեր ունեն ադրբեջանցիները, բայց չեն կարողանում օգտագործել, դիվերսիաների ժամանակ էլ թողնում ու գնում են այդ զենքերը»:

                      Արցախի դիրքերում գիշերը հանգիստ է եղել: Ադրբեջանցիների կողմից կրակոցներ եղել են, սակայն դրանք որևէ վնաս չեն հասցրել: Այս մասին Արցախից...

                      Comment

                      Working...
                      X