Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #61
    Re: Military Forces of the Republic of Armenia

    Ժամանակն է հասկանալ իրավունքի իմաստը


    Բուդապեշտում հայ սպայի այս սպանությունը հին արմատներ ունի, այն է՝ կապված է Սումգայիթի իրադարձությունների հետ, երբ մարդասպաններից վրեժ չլուծվեց: Ոչ հայկական պետությունը, ոչ հայ հասարակությունն այդպես էլ չհետաքրքրվեցին, թե ինչ եղան այդ տականքները: Նրանք, ովքեր վրեժխնդիր եղան ռուս սպաներից, որոնք ռազմական հանցագործություններ էին իրագործել հայ ժողովրդի դեմ, ոչ մի աջակցություն չստացան ոչ հայկական պետությունից, ոչ էլ խոշոր քաղաքական կուսակցություններից:

    Այդ ժամանակից ի վեր, Ադրբեջանը փրկագնում էր ոչ միայն սեփական հանցագործներին, այլեւ իր հակառակորդներին, այդ թվում լեզգիներին ու ավարներին, ովքեր պայքարում էին իրենց ժողովուրդների իրավունքների համար եւ գտնվում էին կամ բանտում, կամ Ռուսաստանի տարածքում: Ռուսաստանի իրավապահ մարմինների ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն այդ ծառայության դիմաց ստանում էին ահռելի կաշառքներ:

    Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի անպատժելիությունը հնարավոր դարձավ Մոսկվայի դիրքորոշման եւ արդարության ու լավ իմիջի վերաբերյալ հայերի կեղծ պատկերացումների շնորհիվ:

    Այս անգամ Ադրբեջանը կրկին ցուցադրեց, որ փողով հաջողությամբ լուծում է շատ հարցեր միջազգային ասպարեզում, եւ թե ինչ արժեք ունի միջազգային եւ ընդհանրապես իրավունքը: Պատերազմ է, եւ յուրաքանչյուրը պատերազմում է ինչպես կարողանում է, ժամանակն է դա հասկանալ: Հիմա բոլորը հասկացել են, որ այդ տականքը Բուդապեշտում պետք է ստանար այն, ինչին արժանի էր: Ընդ որում, արժանի պատիժ պետք է ստանան նաեւ հունգարական այդ ողջ սրիկաները, որոնք իրագործել են դա:

    Սպանությունը ծայրահեղ բան է, սակայն աշխարհում ձեւավորվել է անգաժավորված «հեղինակների» մի ողջ կոհորտա, որը տեղեկատվական հարձակումներ է գործում Հայաստանի եւ հայկական սփյուռքի վրա: Եվ մինչ այժմ նույնիսկ մտադրություններ չկան դրան համարժեք արձագանքելու: Բայց չէ՞ որ հակահայկական քաղաքականությունը տեղեկատվական դաշտում նույն սպանությունն է, եւ դրան պետք է պատասխանել նույնկերպ:

    Դրա փոխարեն, միայն դատարկախոսություն է: Հայերին կլանել է հիվանդագին զառանցանք՝ «ահա կփոխվի իշխանությունը, այդժամ կլուծենք բոլոր հարցերը», եւ հայերին սպանողներին կդադարեն հանձնել Ադրբեջանին: Սպասեք, հիմարներ, մինչեւ փոխվի իշխանությունը, երբ հայկական քաղաքական դասը կշարունակի պայքարել իր «քաղաքակիրթ իմիջի» համար: Պետք չէ կասկածել՝ հայերը մի քանի օր կաղմկեն եւ կհանգստանան, չէ՞ որ նրանք կուլտուրական եւ օրինապաշտ մարդիկ են:

    Ինչ անել այս իրավիճակում: Նախեւառաջ, դադարեցնել որեւէ բանակցությունները, ինչպես Մինսկի խմբի, այնպես այլ ցանկացած շրջանակներում: Հարցը փակված է, տեսնենք, թե ով եւ ինչ կարող է անել: Ամենավատը, որ կարող է տեղի ունենալ՝ մի քիչ կփչանա հայկական քաղաքական ղեկավարության իմիջը: Սակայն հեղինակությունն, ըստ ամենայնի, կաճի, այն էլ ինչքան: Դրանից չօգտվելը եւ ղարաբաղյան թեմայով բանակցությունները շարունակելը պարզապես հանցագործություն է, որը շատ շուտով չի ներվի, եւ ինչի մասին բոլոր հայերը կհիշեն երկար եւ մեծ ցավով:

    Ինչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել գազանների հետ, այն էլ եվրոպացիների հովանու տակ: Երկրորդը, ինչ պետք է ձեռնարկել, դա բուդապեշտյան տականքի հանդեպ մահվան դատավճիռն է ու դրա իրականացումը: Գնդապետ Բուդանովին, ով ծաղրել էր չեչեն աղջնակին, նույնպես դատեցին ու ներում շնորհեցին, եւ ինչ: Տղաները ժամանակն ու իրենց կյանքը չխնայեցին նրան հետեւելու եւ տապալելու համար, ինչպես շանը: Ո՞ւմ հեղինակությունը դրանից տուժեց:

    Իգոր Մուրադյան

    Comment


    • #62
      Re: Military Forces of the Republic of Armenia

      Սաֆարովի արտահանձնումը երկկողմանի պարտություն էր. Հայկ Դեմոյան
      31 Օգոստոսի 2012 - 20:07

      Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է,
      Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանում է, իսկ ադրբեջանցիները սկսել են ավանդական տոնախմբություններն ու արնախում խրախճանքները: Ավանդական, ինչպիսին եղան Սումգայիթում, Բաքվում իրականացրած կոտորածներից և 1988 թ. Հայաստանին պատուհասած երկրաշարժի լուրը ստանալուց հետո: Առաջին զգացումը, որն ունենում է ցանկացած հայ մարդ այս լուրը լսելուց հետո` բողոքն ու ցասումն է: Եվ դա արդարացված զգացում է: Եվրոպայի մայրաքաղաքներից մեկում քնած հայ սպային կացնահարած այս բորենուն կմեծարեն ու կրկին կհերոսացնեն` աշխարհին ի ցույց դնելով, թե ինչպիսի “հրաշքներ” կարող են գործել նավթային եկամուտները:

      Սակայն զայրույթի ու ցասման առաջին զգացումներն ապրելուց հետո, ժամանակն է, որպեսզի սառը դատելով, անհրաժեշտ հետևություններ անենք: Իսկ այդ հետևություններն անպայման պետք է արվեն ու որևէ հիմք չկա դրանք մեղմելու կամ անտեսելու համար:

      Սա իսկական ճշմարտության պահ է բոլորիս համար:
      Իսկ հետևությունները հետևյալն են`

      • Ռ. Սաֆարովին ներում շնորհելու Իլհամ Ալիևի որոշումը Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծելու մտադրությանը հավասարազոր պատերազմական ակտ է,

      • Ադրբեջանի նախագահը Ռ. Սաֆարովին ներելով, փաստորեն ստորագրեց մի փաստաթղթի տակ, որով Ադրբեջանի և ոչ մի քաղաքացու անձնական անվտանգությունը երաշխավորված չի լինի աշխարհի որ անկյունում էլ որ նա գտնվի,

      • Ռ. Սաֆարովին արտահանձնելու որոշումը ոչ միայն հունգարական արդարադատության ջախջախիչ պարտությունն էր, այլև ազդարարեց համաեվրոպական արժեքների ու արդարադատության սկզբունքների կատարյալ բռնաբարումը: Այդ գործողությունն ուներ իր գինը` երեք միլիարդ եվրո: Այսքան արժեր Ռ. Սաֆարովն Իլհամ Ալիևի համար, այդքան արժեր նաև եվրոպական արդարադատությունը` կոռուպցիայի վրա հիմնված մի բռնապետության համար:

      • Ռ. Սաֆարովը դարձավ ոչ միայն եվրոպական արդարադատության անաչառության ու անկաշառության փոփոխականության ցուցիչը, այլև համամարդկային արժեքներ դավանող Եվրոպայի անվտանգության գաղափարի ու սկզբունքների ամոթն ու խարանը: Ռ. Սաֆարովը, ինչպես հայտնել էր իր նախնական ցուցմունքներում, տարբեր գործիքներով մարդ սպանելու արվեստին հասու էր դարձել Եվրամիության տարածք հանդիսացող Հյուսիսային Կիպրոսն օկուպացրած թուրքական բանակի հատուկ ռազմաբազաներում: Ստացվում է կատարյալ մի աբսուրդ. Թուրքիայի կողմից ռազմակալված Եվրոմիության տարածքում մեկ այլ երկրի` Ադրբեջանի զինվորներն ու սպաները մարդասպանության կուրսեր անցնելուց և Եվրոպայի սրտում սահմռկեցուցիչ հանցագործություն իրականացնելուց հետո, փաստորեն, այդ նույն եվրոպական արդարադատության կողմից հանձնվում են Ադրբեջանին` շատ լավ պատկերացնելով իր երկրում հերոսացված հանցագործին ներելու ու արդարացնելու հեռանկարը:

      • Այսքանից հետո, կարծում եմ, որևէ եվրոչինովնիկ իրավունք չունի խոսելու մարդու իրավունքների, սահմանների անձեռնմխելիության կամ ղարաբաղյան հիմնահարցի` փոխզիջումների հիման վրա լուծումներ գտնելու մասին: Ալիևյան այսօրվա փաստաթուղթն ազդարարեց փոխզիջումների մասին խոսելու ավարտը: Ավելին, ներում շնորհելու այդ որոշումն հաստատագրեց ադրբեջանական հասարակության նոր պարտությունը, քանի որ դրանով, ոչ ուղղակիորեն, ալիևյան վարչակարգն ընդունեց իր պարտությունը պատերազմում և հայկական կողմի տարած հաղթանակի արդարացի ու բարոյական լինելը:

      Այս պատմության մեջ մի բան շատ հստակ է ու պարզ. Ադրբեջանը կարող է գնել Եվրոտեսիլ, օլիմպիական ոսկե մեդալներ, փրկագնել ստահակ ու վախկոտ մի մարդասպանի, սակայն Ադրբեջանին երբեք չի հաջողվի գնել այն հաղթանակը, որն ընդունակ չէ ապահովել սաֆարովների նման զինվորներ ու սպաներ ունեցող բանակն ու հասարակություն։

      HayNews.am

      Comment


      • #63
        Re: Military Forces of the Republic of Armenia

        Թյուրքական գենի առանձնահատկությունները
        31 Օգոստոսի 2012 - 22:45

        Թյուրքական գենում, մանավանդ դրա օղուզական հատվածում, սպանելը պարտադիր ամրագրված է լինում: Այդ գենը չի անհետանում, այլ ենթարկվում է վերափոխումների, կատարելագործվում է, դադար վերցնում, ակտիվանում, կրկին դադար վերցնում` ակտիվանալու համար:
        Ժամանակի հետ բավական հաջող հարմարվում է ստեղծված իրավիճակին և դրությանը:

        Աբդուլհամիդյան ջարդերից դեռ մի քանի հարյուրամյակ առաջ էր դրվել գենի` սպանության համար պատասխանատու հատվածում հայ տեսակի անհապաղ ոչնչացման ծրագիրը: Այն անխափան գործում էր:

        Ամեն ինչ չսահմանափակվեց նաև 1915-20-ականների Հայոց մեծ եղեռնով: Իսկ 30-ականների Դերսիմի կոտորածը, իսկ 55-ի ստամբուլյան ջարդերը, իսկ արդեն երրորդ հազարամյակում Հրանտ Դինքի, իսկ Սևակ Բալըչքըի սպանությունները և բազում այլ դեպքեր:

        Գուրգեն Մարգարյանի սպանությունն էլ էր նույն շարքից, ուղղակի այս դեպքում գենն աշխատեց ադրբեջանական շարժիչում: Ուշադրությունը սևեռենք վերջին երեք դեպքի վրա. կա ձեռագրի նմանություն, միջոցների տարբերություն: Դինքի վրա կրակ արձակեցին հետևից, Սևակին սպանեցին նույնպես ոչ մարտի դաշտում, Գուրգենին` քնած, կրկին հետևից, այս դեպքում կացինով:

        Ենթադրությունը մեկն է. այն օրվանից, երբ թյուրքական ցեղերը հոծ խմբերով ներթափանցեցին Փոքր Ասիա խնդիրը դարձավ մեկը. այստեղ կլինեն կամ հայերը, կամ թուրքերը: Կոչեք սա գոյության պայքար կամ այլ անուն տվեք: Չե՞ք համաձայնում, կարող եք թերթել պատմության էջերը: Ամեն տարին ու տասնամյակը կապացուցեն այս խոսքերը: Առայժմ պայքարը բաց է:

        Իսկ թյուրքական վերոհիշյալ գենն ակտիվ է:

        Սակայն այն լռեցնել հնարավոր է, իհարկե: Ֆիզիկական ուժով, ուժով, կրկնում եմ` ուժով: Այդ գենը հատուկ պաշտպանական համակարգ ունի, որպեսզի չտրվի քաղաքակրթությանը, բարությանը, եղբայրությանը, արժեքներին (չեմ նշում եվրոպական, որովհետև դրանք վաղուց կասկածելի են): Սակայն խոցելի է ուղիղ ուժի համար: Իսկ ինչպե՞ս վարվել: Պարզ և հստակ է ամեն ինչ` պետք է ապրել, պետք է բազմանալ, պետք է որակ ձեռք բերել, պետք է միասնության հասնել, պետք է հզորանալ ամեն առումով: Այդ ժամանակ գենին խեղճացնելն ավելի դյուրին կլինի: Իսկ այդ ընթացքում չէր խանգարի, այլ նույնիսկ օգուտ կլիներ վերացնել վերջին շրջանում այդ գեներից առավել ակնառու ակտիվություն ցուցաբերածը, որը բույն էր դրել Ռամիլ Սաֆարով կոչվածի մեջ:

        Քիչ էր մնում մոռանայի: Հունգարացիներն էլ էթնիկ և լեզվային առումով այնքան էլ հեռու չեն թյուրքերից: Թող ձեզ մոլորության մեջ չգցի պետության տեղադրությունը: Ի վերջո, Թուրքիայի Հանրապետությունն էլ անմիջական տարածք ունի Եվրոպայում, սակայն: Միգուցե էթնիկ հեռավոր բարեկամությունն էր նրանց մեջ բարություն բերել կամ միգուցե չէին խանգարել ածխաջրածնային դոլարները կամ էլ` ով գիտե:

        Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

        HayNews.am

        Comment


        • #64
          Re: Military Forces of the Republic of Armenia

          ՊՆ խոսնակ․ «Ադրբեջանի ղեկավարության մոտ եւս կա հիվանդագին հոգեվիճակ»


          01.09.2012
          Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին մայորի զինվորական կոչում է շնորհելու մասին տեղեկատվությունը։

          «Ադրբեջանի ղեկավարության կողմից Ռամիլ Սաֆարովին տրված նման բարձրակարգ ընդունելությունը, կոչումներ շնորհելը, պաշտոններ տալը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարության մոտ եւս կա հիվանդագին հոգեվիճակ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ - «Իսկ բանակի, մասնավորապես պաշտպանության նախարարի վերաբերմունքը նման սպային, հետաքրքիր մտքեր է առաջացնում այն առումով, որ ամբողջ աշխարհում ընդունված է համարել, որ սպաներն ունեն որոշակի պատվի վարքականոն, որոնք «ասպետական են»։ Սպան պիտի լինի բարձրակարգ արժեհամակարգով ապրող մարդ։ Շատ հետաքրքիր է Ադրբեջանի բանակի սպաները ինչ են քարոզում, եթե Ռամիլ Սաֆարովը՝ քնած մարդուն սպանող դաժան մարդասպանին, ինչպես ինքն էր հայտարարում մի ժամանակ՝ «շեղված» մարդասպանին, նման վերաբերմունքի են արժանացնում։ Սա պիտի որոշակի եզրակացությունների տեղիք տա նախեւառաջ արտասահմանյան այն երկրներին, որոնք ադրբեջանական բանակի սպաներին ընդունում են տարբեր դասընթացների»։

          Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։ Հայրենիք ժամանելուն պես նա ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։


          Կարլեն Ասլանյան

          Comment


          • #65
            Re: Military Forces of the Republic of Armenia

            Ռամիլ Սաֆարովին բնակարան են նվիրել, նաեւ կուտակված աշխատավարձը կտան
            01 Սեպտեմբերի 2012 - 17:06

            Ադրբեջանում շարունակում են մեծարել Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թվականին Հունգարիայում սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին:
            Ինչպես տեղեկացնում է salamnews կայքը, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը Ռամիլ Սաֆարովին բնակարան է նվիրել: Կայքը նշում է, որ Սաֆարովին են հանձնել նաև ազատազրկման ընթացքում կուտակված աշխատավարձը:

            «Ադրբեջանի ՊՆ նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը Սաֆարովին է հանձնել 8 տարիների ընթացքում կուտակված աշխատավարձը և բնակրան է նվիրել»,-գրում է salamnews-ը:

            Հիշեցնենք, որ ժամեր առաջ Աբիևը Սաֆարովին մայորի կոչում էր շնորհել:

            HayNews.am

            Comment


            • #66
              Re: Military Forces of the Republic of Armenia

              Armenians hold anti-Hungary rally over Azeri killer pardon
              Crowds rally near Hungary's consulate in Armenia, as anger grows over Budapest's decision to allow a convicted killer to leave the country.


              Hundreds of Armenians have protested outside Hungary's consulate in Yerevan in a row over a convicted killer.

              The demonstrators burned Hungarian flags and pelted the mission with eggs.

              Earlier this week Hungary allowed an Azeri soldier who murdered an Armenian to return to Azerbaijan to serve the remainder of his sentence. But Baku pardoned him and set him free.

              Armenia, a long-time enemy of neighbour Azerbaijan, severed diplomatic ties with Hungary in response.

              Armenia and Azerbaijan fought a bitter war over the Nagorno-Karabakh enclave in the early 1990s.

              Killer Ramil Safarov was flown to Baku and freed, despite Azerbaijan's assurances that his life sentence would be enforced.

              'Hacker attack'
              On Saturday, hundreds of angry Armenian demonstrators chanted anti-Hungarian slogans during the protest rally in central Yerevan.

              "The Hungarians have sold their honour and conscience to the Azerbaijanis like a common prostitute," protester Armen Mkrtchian told the AFP news agency.


              Ramil Safarov was greeted as a national hero in Baku
              The demonstrators also publicly burned Hungarian flags and distributed flyers that read "Hungary - have you gone mad?"

              There were also reports that Armenian hackers attacked the officials website of Azerbaijan's president and several other internet news resources.

              On Friday, Armenian President Serzh Sarkisian said that Hungary had made a "grave mistake" in sending Safarov back to Azerbaijan.


              "With their joint actions, Azerbaijan and Hungary opened the door to the recurrence of such crimes. I cannot put up with this. The republic of Armenia cannot put up with this," the president said.

              The Hungarian authorities said they had returned Safarov to his homeland only after receiving assurances from the Baku government that his sentence would be enforced.

              Safarov killed Armenian soldier Gurgen Markarian at a military academy in Budapest in 2004, where both servicemen attended English-language courses organised by Nato.

              During his trial in Hungary, Safarov said that the Azeri-Armenian war over Nagorno-Karabakh and insults from the Armenian officer were at the root of his actions.

              Azerbaijan and Armenia, both former Soviet republics, fought over the enclave in the early 1990s. The conflict left some 30,000 people dead and displaced hundreds of thousands.

              Armenia-backed authorities are currently controlling Nagorno-Karabakh, which lies within Azerbaijan.

              Despite a 1994 ceasefire, skirmishes continue on the borders of the disputed territory.

              Comment


              • #67
                Re: Military Forces of the Republic of Armenia

                Originally posted by Vrej1915 View Post
                Armenians hold anti-Hungary rally over Azeri killer pardon
                Crowds rally near Hungary's consulate in Armenia, as anger grows over Budapest's decision to allow a convicted killer to leave the country.


                Hundreds of Armenians have protested outside Hungary's consulate in Yerevan in a row over a convicted killer.

                The demonstrators burned Hungarian flags and pelted the mission with eggs.

                Earlier this week Hungary allowed an Azeri soldier who murdered an Armenian to return to Azerbaijan to serve the remainder of his sentence. But Baku pardoned him and set him free.

                Armenia, a long-time enemy of neighbour Azerbaijan, severed diplomatic ties with Hungary in response.

                Armenia and Azerbaijan fought a bitter war over the Nagorno-Karabakh enclave in the early 1990s.

                Killer Ramil Safarov was flown to Baku and freed, despite Azerbaijan's assurances that his life sentence would be enforced.

                'Hacker attack'
                On Saturday, hundreds of angry Armenian demonstrators chanted anti-Hungarian slogans during the protest rally in central Yerevan.

                "The Hungarians have sold their honour and conscience to the Azerbaijanis like a common prostitute," protester Armen Mkrtchian told the AFP news agency.


                Ramil Safarov was greeted as a national hero in Baku
                The demonstrators also publicly burned Hungarian flags and distributed flyers that read "Hungary - have you gone mad?"

                There were also reports that Armenian hackers attacked the officials website of Azerbaijan's president and several other internet news resources.

                On Friday, Armenian President Serzh Sarkisian said that Hungary had made a "grave mistake" in sending Safarov back to Azerbaijan.


                "With their joint actions, Azerbaijan and Hungary opened the door to the recurrence of such crimes. I cannot put up with this. The republic of Armenia cannot put up with this," the president said.

                The Hungarian authorities said they had returned Safarov to his homeland only after receiving assurances from the Baku government that his sentence would be enforced.

                Safarov killed Armenian soldier Gurgen Markarian at a military academy in Budapest in 2004, where both servicemen attended English-language courses organised by Nato.

                During his trial in Hungary, Safarov said that the Azeri-Armenian war over Nagorno-Karabakh and insults from the Armenian officer were at the root of his actions.

                Azerbaijan and Armenia, both former Soviet republics, fought over the enclave in the early 1990s. The conflict left some 30,000 people dead and displaced hundreds of thousands.

                Armenia-backed authorities are currently controlling Nagorno-Karabakh, which lies within Azerbaijan.

                Despite a 1994 ceasefire, skirmishes continue on the borders of the disputed territory.
                Artsahk does not lay within the borders of mongloid lands. The hybrid mongoloid baboons are occupying any and all lands in that region.
                Refer to Heliktors comment yesterday.
                Artashes

                Comment


                • #69
                  Re: Military Forces of the Republic of Armenia

                  Azerbaijan Promotes, Rewards Pardoned Killer

                  An Azerbaijani army lieutenant who had brutally murdered a sleeping Armenian colleague in Budapest was promoted to the rank of major and received hefty material benefits from Azerbaijan’s government on Saturday one day after being released from a Hungarian prison.

                  News reports from Baku said Azerbaijani Defense Minister Safar Abiyev announced the promotion when he received the officer, Ramil Safarov, in his office. Abiyev wished the 35-year-old future success in his military career.

                  Abiyev went on to thank President Ilham Aliyev for granting Safarov a pardon immediately after the latter’s controversial repatriation from Hungary, where he served a life sentence for hacking to death Armenian Lieutenant Gurgen Markarian during a NATO training course in 2004.

                  According to the Trend news agency, the Azerbaijani Defense Ministry has also decided to provide Markarian’s confessed killer with a free apartment and pay his wages accumulated during his more than eight-year imprisonment.

                  Armenia denounced Safarov’s promotion and rewards. A spokesman for the Defense Ministry in Yerevan, Artsrun Hovannisian, said they demonstrated that “the Azerbaijani leadership is also in a sick mental state.” Hovannisian told RFE/RL’s Armenian service (Azatutyun.am) that Baku is thus turning “the brutal murderer of a sleeping person” into a role model for Azerbaijani army officers.

                  Safarov received a hero’s welcome and described his release as a “triumph of justice” on his return to Azerbaijan. “I am ready to continue my military service,” he was reported to tell journalists in Baku.

                  Aliyev’s decision has been criticized by the United States and angrily condemned by Armenia. However, the Azerbaijani government has defended the move, saying that it conforms to Azerbaijani and international laws.

                  Ali Ahmedov, executive secretary of Aliyev’s ruling Yeni Azerbaycan party, hailed Safarov’s release as a “harbinger” of Nagorno-Karabakh’s return under Azerbaijani rule. “Both Karabakh and Ramil became victims of saboteurs,” Trend quoted him as saying late on Friday. “The former is occupied by the enemy, while the latter was deprived of liberty for so many years. Ramil has been liberated and so will be Karabakh.”

                  An Azerbaijani army lieutenant who had brutally murdered a sleeping Armenian colleague in Budapest was promoted to the rank of major and received hefty material benefits from Azerbaijan’s government on Saturday one day after being released from a Hungarian prison.

                  Comment


                  • #70
                    Re: Military Forces of the Republic of Armenia

                    Պուտինի հաշվարկը եւ Սաֆարովը


                    Ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի լուրջ աջակցության Ադրբեջանն ի վիճակի չէր լինի իրականացնել «Սաֆարով օպերացիան»: Հայտնի է դարձել, որ Սաֆարովի Հունգարիայից էքստրադիցիայի գործում մեծ դեր է ունեցել ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարար Իլհամ Ռահիմովը, ով եղել է Պուտինի համակուրսեցին:

                    Պարզ է, որ Ռահիմովը ապահովել է գործողության ֆինանսական կողմը, սակայն առանց քաղաքական լուրջ աջակցության այն չէր ստացվի: Պարզ է նաեւ, որ Ռուսաստանի պես երկրում այսպես ասած անկախ խոշոր գործարարներ չկան, եւ նրանք գտնվում են քաղաքական ղեկավարության վերահսկողության տակ: Եւ քանի որ խնդիրը միջպետական եւ միջազգային նշանակություն ուներ, ապա պարզ է նաեւ, որ գործողության իրականացումն ապահովվել է Ռուսաստանի քաղաքական ղեկավարության միջամտությամբ:

                    Այս իրադարձությունն անշուշտ ծանր քաղաքական, բարոյական հարված է հայերին, Հայաստանին եւ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը: Այն տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ Մոսկվան ամեն կերպ փորձում է Հայաստանին մտցնել Եվրասիական միության մեջ: Բացի այդ, Հայաստանում սեպտեմբերին պետք է տեղի ունենային ՀԱՊԿ զորավարժություններ, որոնց պետք է մասնակցեր Պուտինը եւ դրանով նշանավորեր Հայաստանին «փակելը»: Սակայն, այդ զորավարժությունները հետաձգվեցին, եւ Պուտինի փոխարեն Հայաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

                    Ռուսաստանի նման գործելակերպը խորթ չէ. հայերի դեպքում Մոսկվան երբեք էլ սեթեւեթանքների չի դիմել, եւ գործել է կոշտ ու կոպիտ մեթոդներով: Սկսած Ռուսաստանում ապրող հայերի հանդեպ վերաբերմունքից, որտեղ հետխորհրդային շրջանում հազարավոր հայեր են սպանվել ազգային հողի վրա, վերջացրած Հայաստանի ներքին կյանքում ունեցած լծակների գործադրումով: Իսկ այդ լծակները բազմաթիվ են՝ տնտեսական, քաղաքական, ինչպես նաեւ փորձագիտական, այսպես ասած ընդդիմադիր շրջանակներ: Ինչ ասես արժեր միայն Թուրքիայի վարչապետին 1921 թ. Մոսկվայի հակահայկական պայմանագրի բնագիրը նվիրելն ու դրան հավատարիմ մնալու խոստումը: Պայմանագիր, որով հայկական հսկայական տարածքներ նվիրաբերվեցին Թուրքիային ու Ադրբեջանին:

                    Ռուսաստանը Հայաստանի հարցում երբեւէ սեթեւեթանքների չի դիմել, որովհետեւ Հայաստանը երբեւէ գոնե չի բողոքել եւ ատամ ցույց չի տվել, ինչպես ասենք Վրաստանն ու Ադրբեջանը: Ռուսաստանը սովոր է, որ ինչքան հարվածի եւ նվաստացնի հայերին, այնքան նրանք կդառնան ավելի «անլեզու» եւ ենթարկվող: Եւ նա դրա համար բոլոր հիմքերն ունի: Օրինակ, Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այդպես էլ իր «ռազմավարական դաշնակցից» բացատրություններ չպահանջեց նույն Մոսկվայի պայմանագրի հարցով, կամ Ադրբեջանին մեծ տեմպերով զինելու համար: Ավելին, հայ քաղաքական գործիչները, փորձագետները նման դեպքերում լծվում են Մոսկվային արդարացնելու գործին:

                    Արդյոք այս անգամ էլ Մոսկվայի հաշվարկը ճիշտ դուրս կգա: Գործողությունը հավասար է հակագործողությանը, պնդում էին հին իմաստունները: Մոսկվան կատարել է քայլ, որն ինչ որ առումով նվեր է հայերին, եւ որը կարելի է շուռ տալ իր իսկ դեմ: Դժվար է իհարկե ներկայիս քաղաքական ղեկավարությունից սպասել նման քայլ, սակայն այն պետք է անել, քանի դեռ «երկաթը տաք է», եւ քանի դեռ Հայաստանը չի ոչնչացել Եվրասիականության ճահճում: Հայաստանը պետք է վերջապես անի իր ընտրությունը, եւ հիմա դրա ամենալավ ժամանակն է:

                    Հայկ Արամյան

                    Comment

                    Working...
                    X