Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Military Forces of the Republic of Armenia

    This topic is made to share the latest photos of the Armenian Army.

    http://www.mil.am/

  • #2
    Re: Military Forces of the Republic of Armenia

    ՀՀ ՊՆ մամլո քարտուղար է նշանակվել Արծրուն Հովհաննիսյանը
    Posted on Հուլիս 2, 2012 by Մելինե Մ. | Մեկնաբանել
    ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը:

    Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թ.-ին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: ՀՀ ԶՈւ-ում է 1997թ.-ից, 2001թ.-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012թ.-ին` ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան: Տասնյակ գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու դուստր:
    http://razm.info/6419

    Comment


    • #3
      Re: Military Forces of the Republic of Armenia

      ՀՀ ՊՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ
      Posted on Հուլիս 2, 2012 by Մելինե Մ. | Մեկնաբանել
      ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:

      ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի ընտանիքին, մաղթում տոկունություն և համբերատարություն: Վստահեցնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևում է հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին և համոզված ենք, որ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
      http://razm.info/6417

      Comment


      • #4
        Re: Military Forces of the Republic of Armenia

        Օլիգարխիայի զոհը
        02 Հուլիսի 2012 - 10:26

        Հայաստանում հերթական անգամ օլիգարխի թիկնապահների կողմից սպանվեց հայ մարդ, Հայաստանի շարքային քաղաքացի.
        Ընդ որում, նա գնաց միանալու տասնյակ այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ դուր չեն եկել օլիգարխին, նրա թիկնապահներին, չեն տեղավորվել մեր երկրում հաստատված վախի մթնոլորտի, ամենաթողության, անպաշտպան մարդու տրամաբանության շրջանակներում: Սպա Վահե Ավետյանը մեծ հաշվով չսպանվեց կոնկրետ մարդու կողմից, Ավետյանին ծեծելով սպանեց օլիգարխիան, այն համակարգը, որ կա Հայաստանում ավելի քան 15-16 տարի, որտեղ մեծահարուստ, կրիմինալ զանգվածն ունի մարդ սպանելու, ծեծելու, առևանգելու ու դրա հետևանքով անպատիժ մնալու բոլոր հնարավորությունները: Այսինքն, Ավետյանին, մնացած բոլոր նրանց, ովքեր զոհվել են այս կամ այն հաստավիզ ախռաննիկի ծեծից, սպանել է համակարգը, անպատիժ օլիգարխիան, որ պետության մեջ պետություն է ստեղծել իր պատժիչ ջոկատներով, բանտերով, ֆինանսատնտեսական հնարավորություններով, միջազգային կապերով ու հասարակության վրա ազդելու իր լծակներով:

        Ավետյանի փոխարեն կարող էին սպանել ցանկացածի՝ ինձ, քեզ, նրան, այս պահին փողոցում իր երեխային մանկապարտեզ տարած երիտասարդ հորը՝ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ չեն հնազանդվել, դուր չեն եկել ամենակարող օլիգարխին:

        Մի բան, սակայն, հստակ է... հասարակությունը չի հանդուրժում այլևս նման երևույթներ: Երբ Ալրաղացի Լյովի թիկնապահները ծեծելով սպանեցին Անդրանիկ Բաբայանին, ում ուղղակի խառնել էին հայտնի լրագրող Արթուր Սահակյանի հետ, բողոքի ալիք չբարձրացավ, քաղաքական ուժերը գերադասեցին սպասել, չխոսել, բացի հատուկենտ թերթերից ու կայքերից՝ մնացած լրատվամիջոցները վախեցան այդ մասին գրել: Այսօր, սակայն, Հայաստանում որակապես այլ իրավիճակ է: Կա քաղաքացիական հասարակություն, կան համարձակ մարդիկ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության մեջ, ովքեր չեն վախենում հրապարակավ դատապարտել տեղի ունեցածը:

        Փաստը մնում է փաստ՝ Հայաստանի զարգացման, մեր քաղաքացիների երջանկության թիվ մեկ հակառակորդը օլիգարխն է, դրա հավաքական կերպարը՝ իր թիկնազորներով, ջիփերով, պատժիչ ջոկատներով ու քրեական կապերով: Հայաստանի ապագան կախված է նրանից, թե առաջիկա տարիներին որտեղ կլինեն օլիգարխները, հասարակական ի՞նչ դիրք ու կարգավիճակ կունենան: Ավետյանները Հայաստանում կշարունակվեն սպանվել այնքան ժամանակ, քանի օլիգարխիան Հայաստանում քաղաքական իշխանության մաս է կազմում, քանի դեռ իրեն անպատժելու ու ամենակարող է համարում:


        Ժիրայր Մուրադյան

        HayNews.am

        Comment


        • #5
          Re: Military Forces of the Republic of Armenia

          Սեյրան Օհանյանը Վահե Ավետյանի տանն է
          02 Հուլիսի 2012 - 11:31

          HayNews.am-ն այսօր գրել էր, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ չի այցելել Հարսնաքարում սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հոգեհանգստին:
          Քիչ առաջ, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ նախարարն այցելել է Ավետյանի տուն, ցավակցել նրա հարազատներին: Հիշեցնենք, որ այսօր ռազմական բժշկի հուղարկավորությունն է:

          HayNews.am

          Comment


          • #6
            Re: Military Forces of the Republic of Armenia

            Սեյրան Օհանյանը կմասնակցի Վահե Ավետյանի հուղարկավորությանը
            Posted on Հուլիս 2, 2012 by Մելինե Մ. | Մեկնաբանել
            Երեկ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի այցելել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի հոգեհանգստի արարողությանը, քանի որ իր ծննդյան տարեդարձն է նշելիս եղել։

            Razm.info-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ներկա պահին Սեյրան Օհանյանն գտնվում է Վահե Ավետիսյանի տանը և կմասնակցի հուղարկավորության արարողությանը։

            Comment


            • #7
              Re: Military Forces of the Republic of Armenia

              ՀՀ ՊՆ երկու սպա վթարի են ենթարկվել
              Posted on Հուլիս 2, 2012
              by Մելինե Մ.

              Հուլիսի 2-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ՊՆ աշխատակից 26-ամյա լեյտենանտ Արտյոմ Մելքոնյանը, վարելով “ՎԱԶ 21010″ մակնիշի 14 ՕՕ 501 համարանիշի մեքենան, Երևան-Երասխավան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին՝ “Արագիլ” ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մ կողաշրջվելով հայտնվել է դաշտում: Այդ մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

              Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր 29-ամյա կապիտան Արսեն Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է արագությունը և այդ պահին նրանց առջևով անցնող կովը, որին էլ փորձելով շրջանցել՝ նրանք վթարի են ենթարկվել: Ավագ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ՌՈ Արարատի հատուկ պահպանման տարածք:

              Մանրամասն տեղեկություն կհաղորդենք ճշտելուց հետո։

              Comment


              • #8
                Re: Military Forces of the Republic of Armenia

                Բանակին մատով չկպնեք


                Քիչ հետո տեղի կունենա Հարսնաքար ռեստորանում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված եւ հունիսի 29-ին հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ մայոր Վահե Ավետյանի հուղարկավորությունը: Ներկա են հարյուրավոր քաղաքացիներ, մեծ թվով զինվորականներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մտավորականներ:

                Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մեր թղթակցի հարցին պատասխանելով, դատապարտել է տեղի ունեցածը եւ հայտարարել հետեւյալը. Զգուշացնում եմ՝ բանակին մատով էլ չկպնել, վերջին անգամ եմ ասում. էդ ովքեր ախրաննիկ ունեն, զինված մարդիկ ունեն, թող իրենց լավ պահեն:

                Comment


                • #9
                  Re: Military Forces of the Republic of Armenia

                  Մտավորականությունը՝ Հարսնաքարի մասին
                  Նարեկ Ալեքսանյան

                  13:36, 2 հուլիսի, 2012
                  Ռուբեն Բաբայան՝ տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար

                  Սպանդանոց ճաշելու գնալ չի կարելի: Պարտադիր չէ մարդ սպանել հանցագործ կոչվելու համար: Հանցագործ է նաև այն մարդը, ով արդարացնում է հանցագործությունը: Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, և պատճառն այն է, որ ներկայիս արժեհամակարգում բռնությունը կենտրոնական դիրք է գրավում: Այն կա բոլոր շերտերում, և ամեն կերպ արդարացվում է. դպրոցում ուսուցիչը, իսկ տանը ծնողը երեխային ծեծում է` ասելով, իմ երեխան է, մայրական ապտակ եմ տալիս:

                  Բանակում բռնությունն արդեն սովորական է: Հարսնաքարում բռնություն գործադրած անձինք եղել են թիկնապահներ, մատուցողներ, որոնց համար նույնպես բռնությունը հարցեր լուծելու միակ տարբերակն է, փաստորեն: Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառությանը ես տեսա դեմքեր, որոնք ուղղակի հիացնում էին. դրանք ասես ընտրված մարդիկ լինեին, ովքեր չեն ուզում ապրել այդպիսի արժեհամակարգում:

                  Լիլիթ Պիպոյան՝ երգահան, երգչուհի

                  Հարսնաքարը և դրա նման վայրերը ֆեոդալական կալվածք են հիշեցնում, որտեղ գործում են սեփական կանոնները: Սամասուդը հարցեր լուծելու ձև է այնտեղ. օրենքի հանդեպ հարգանք չկա ընդհանրապես:

                  Այս պարագայում իշխանության պարտքն է արագ պատժել մեղավորներին: Մտավորականները պետք է մտածեն կատարվածի պատճառների մասին, իսկ հասարակ քաղաքացիներն ուղղակի պարտավոր են վերաբերմունք ցույց տալ` բոյկոտել ռեստորանի տիրոջը պատկանող ապրանքատեսակները, չգնալ այդ ռեստորան, գոնե ինչ-որ ժամանակ:

                  Սամվել Կարապետյան՝ հուշարձանագետ

                  Եթե հետաքրքրվենք մեր մոտակա ծագմամբ, կբացահայտենք, որ գրեթե յուրաքանչյուրիս պապը կամ նրա հայրն իրենց գյուղից միակ կենդանի մնացածն է եղել պատերազմների կամ եղեռնի արդյունքում: Մենք մազապուրծ եղած ազգ ենք և ուղղակի իրավունք չունենք մեր իսկ ձեռքերով սպանել այսօրվա սերունդը: Նման տեմպերով մենք երկար չենք կարող գոյատևել, առավելագույնը հարյուր տարի:
                  http://hetq.am/arm/news/16185/mtavor...ari-masin.html

                  Comment


                  • #10
                    Re: Military Forces of the Republic of Armenia

                    Տեղի ունեցավ Վահե Ավետյանի հուղարկավորությունը
                    http://www.armenialiberty.org/conten.../24632514.html
                    Կարլեն Ասլանյան
                    Վերջին թարմացում. 02.07.2012 20:52
                    Այսօր կեսօրից Ավետյանների տուն տանող ճանապարհը գերծանրաբեռնված էր: Հարյուրավոր մարդիկ գալիս էին վերջին հրաժեշտը տալու դաժան ծեծի հետեւանքով մահացած զինվորական բժշկին: Ավետյանի դին ուղեկցում էին զինվորական շարասյունը եւ նվագախումբը:

                    Ավետյանի աճյունը հողին հանձնեցինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քաղաքային գերեզմանատանը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ով մասնակցում էր հուղարկավորությանը, Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում կարճ, բայց բավական կոշտ գնահատական տվեց եղելությունը:

                    Ուզում եմ բոլորին զգուշացնել, որ մատը բանակին չկպցնեն: Վերջին անգամ եմ ասում ու զգուշացնում եմ: Ախրանիկներ ունեն, զինված մարդիկ ունեն, թող իրենց լավ պահեն, - ասաց Խաչատուրովը:

                    Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները, ինչպես նաեւ Ժառանգության, Բարգավաճ Հայաստանի, Դաշնակցության եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները երթով եկան մասնակցելու հուղարկավորությանը: Եկել էր նաեւ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

                    ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ` Ավետյանի մահը անմարդկային գազանության հետեւանք է:

                    Ինչպե՞ս է հնարավոր մարդը դառնա այնքան անուղեղ կենդանի, որպեսզի նման երեւույթ, նման արարք տեղի ունենա մեր երկրում: Հիմա մենք բոլորս հավաքվել ենք այստեղ, որպեսզի այդպիսի մարդիկ հասկանան, որ հովանավորյալներ չպիտի լինեն, որ գազանությունը, մարդասպանությունը չպիտի ունենա հովանավորյալներ: Սա պիտի լինի մեր բոլորի հավաքական խղճի ձայնը, - ասաց Զոհրաբյանը:

                    Նաիրա Զոհրաբյանը, այդուհանդերձ, չցանկացավ ասել, թե արդյո՞ք պատասխանատվության բաժին ունի Ռուբեն Հայրապետյանը: Ասաց` դա իրավապահները պետք է պարզեն, ինքը ծանոթ չէ գործի մանրամասներին:

                    Ժառանգություն խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հակառակը պնդում էր, որ Հայրապետյանն անհապաղ պետք է հրաժարվի պատգամավորական մանդատից եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

                    Մենք հասկանում ենք, որ դատաքննությամբ մենք գրեթե չենք կարող հասնել արդարության: Մենք հասկանում ենք, որ մեր քաղաքական գործիչները, այն քաղաքական կուսակցությունը, որը ներկայացնում է Ռուբեն Հայրապետյանը եւ նաեւ ինքը` որպես քաղաքական գործիչ, պետք է ասեր, որ ինքս եմ հրաժարական տալիս: Ես դրա կողմնակիցն եմ, բայց մենք տեսնում ենք, որ նման քաղաքական կամք գոյություն չունի, եւ քաղաքական գնահատական առաջին հերթին պետք է տրվի այս ամենին:

                    Այսօր ավելի ուշ Պահանջում ենք պատժել Հարսնաքար-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները բողոքի երթ անցկացրեցին Երեւանում: Մայրաքաղաքի փողոցներով անցնելով՝ մասնակիցները անցորդներին, շենքերի պատուհաններից նայողներին պատմում էին, որ ծեծի հետեւանքով մարդ է մահացել:

                    Նախաձեռնության անդամները այսօր հայտարարեցին, որ տեղի ունեցածի հիմնական պատասխանատուն են համարում Ռուբեն Հայրապետյանին, ուստի բողոքի ակցիաների թիրախը հենց նա է լինելու. նրանք պահանջելու են Հայրապետյանին զրկել պատգամավորական մանդատից:

                    Երթը ավարտվեց գլխավոր դատախազության առջեւ ակցիայով:

                    Մենք եկել ենք նախազգուշացնելու, որ եթե այս կառույցը նույնպես անուղղակի կամ ուղղակի կերպով հովանավորի Հարսնաքար-ում Վահե Ավետյանի սպանությանը, ապա նա նույնպես հանդիպելու է այս քաղաքացիների ամենախիստ ընդվզման եւ քաղաքացիական ագրեսիային, - հայտարարեցին նրանք:

                    Comment

                    Working...
                    X