Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Tikranakert

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #21
    Re: Tikranakert

    Հերոսական էջերից. 22 տարի առաջ հայկական ուժերն ազատեցին Աղդամը
    Lragir.am
    Ներքին կյանք - 23 Հուլիսի 2015,


    22 տարի առաջ այս օրը հայկական ուժերն ազատագրեցին Աղդամը, ոչնչացրեցին հակառակորդի հզոր կրակակետերը եւ ապահովեցին ԼՂՀ մայրաքաղաքի ու այլ բնակավայրերի անվտանգությունը:

    Ղարաբաղյան այսպես կոչված կարգավորման գործընթացում առաջարկվող տարբերակներում միշտ առկա է հայկական կողմից տարածքային զիջումների վերաբերյալ կետ: Ընդ որում, առավել հաճախ տրվում է հենց Աղդամի անունը:

    Ընդհանրապես, հայկական ուժերի ազատագրած տարածքները նույնիսկ հայկական միջավայրում համարվում են անվտանգության գոտի եւ բանակցային առեւտրի առարկա: Դա համարվում է կարգավորման գործընթացին հավատարմության ու համարժեքության ցուցանիշ:

    Սերժ Սարգսյանն այս կապակցությամբ նույնիսկ հայտարարել էր, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, նկատի ունենալով, որ տարածքային զիջումները չեն արվելու մեր հայրենիքի հաշվին: Իսկ ո՞ւմ հայրենիքն է Աղդամը՝ այս հարցը կարծես թե ոչ ոք չի տվել:

    Հայ հնագետներն ի հեճուկս Սերժ Սարգսյանի Աղդամի շրջանում բացեցին Տիգրանակերտի հոյակերտ ավերակներն ու ապացուցեցին, որ Աղդամը մեր հայրենիքն է, մեր հայրենիքի մի մասը: Սերժ Սարգսյանն այցելեց Տիգրանակերտ, սակայն դրանից հետո չպատասխանեց հարցին՝ իսկ ո՞ւմ հայրենիքն է Աղդամը:

    Հայրենիքն ինչ որ քարացած մի բան չէ, եւ ժողովուրդներն իրենց համար հայրենիք են կերտում պատերազմներով, նվաճումներով, ակտիվ կենսագործունեությամբ: Թուրքիան թուրքերի եւ այդ երկրում բնակվող ժողովուրդների հայրենիքն է, չբնակվողների համար՝ պատմական հայրենիք: Թուրքերը հետո են եկել այդ տարածք եւ այն դարձրել իրենց հայրենիքը:

    Տարածքը դառնում է հայրենիք, երբ տվյալ ժողովուրդն ու հատկապես նրա էլիտաներն այն դարձնում են ակտիվ կենսագործունեության միջավայր, դրա հետ կապում իրենց ներկան ու ապագան: Ի՞նչ են անում հայերն իրենց տարածքների հետ՝ բացի պարբերաբար դրանք պատմական հայրենիքի վերածելուց:

    Աղդամը մեր հայրենիքը կդառնա, թե ոչ, կախված է միայն մեր որակներից ու կենսունակությունից:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....yDydkHRD.dpuf

    Comment


    • #22
      Re: Tikranakert

      Տիգրանակերտի պեղումներից 10 տարի անց. ինչու ՀՀ իշխանությունները չեն ֆինանսավորում հնագետներին (ֆոտո)
      04.10.2015

      http://news.am/arm/news/289007.html

      Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփել է 10 տարվա պեղումների արդյունքները:

      Պարոն Պետրոսյան, արդեն 10 տարի պեղումներ են իրականացվում Տիգրանակերտում: Գո՞հ եք արդյունքներից:

      Որոշ չափով այո: Առաջին տարիների պեղումները ցույց են տվել, որ մենք գործ ունենք հզոր մշակութային ֆենոմենի հետ: Շատ լավ է, որ բացված պատերը, կառույցները ցույց են տալիս քաղաք, որը ոչ միայն դասական քաղաքակրթական ոճով է կառուցվել, այլեւ մեծ մասամբ պահպանվել է:

      Ցավոք, Տիգրանակերտում այդպես էլ չկարողացանք աշխատել այնպես, ինչպես աշխարհում ընդունված բազմաթիվ նման դեպքերում է, երբ պետությունը հատուկ քաղաքականություն է վարում՝ կարեւորելով, որ այն պետք է շատ արագ մանրամասնորեն ներկայացվի աշխարհին, դառնա մշակութային քաղաքականության հիմնաձողերից մեկը: Այս առումով գոհ չեմ:

      Սակայն չպետք է մոռանանք, որ մեզ ֆինանսավորում են Արցախի իշխանությունները, որոնք տարեկան միջինը 20 մլն դրամ են տրամադրում: Ցանկացած մեկը քմծիծաղ կտա գումարների վրա, որոնք ծախսվել են պեղումներն ու հետռազոտություններն իրականացնելու վրա:



      Դժգոհ չեմ, երեւի սա է մեր իշխանության կարելիությունը, գուցե ինչ որ տեղ էլ մեր հասարակության մեջ մշակույթի դերակատարման կարեւորության գնահատականը: Ես ավելին չեմ կարող ասել:

      Մյուս կողմից էլ ես գիտեմ, որ տարեկան տասնապատիկ շատ ավելի մեծ գումարներ են հատկացվում մշակութային հազար ու մի այսպես կոչված նախաձեռնությունների վրա, որոնք անհետ գնում, կորում են:

      Այնուամենայնիվ, 200 մլն դրամ Տիգրանակերտի վրա ծախսելով՝ մենք այսօր ունենք մի քաղաք, որն իր ընդարձակությամբ, ճարտարապետությամբ, հնագիտական նյութերով, սրբազանությամբ հարյուրապատիկ ավելի մեծ ազդեցություն ունի մեր հասարակության վրա:

      Միեւնույն ժամանակ, ես մտածում էի՝ Տիգրանակերտն այնպիսի հայտնահործություն է, որ լրջագույնս պետք է ներկայացվեր: Այսօր մենք ավելի քիչ ենք արել, քան քաղաքն է իրեն ներկայացնում: Պետք է շնորհակալություն հայտնել Տիգրանակերտին, որ այդքան քաղաքակրթական է, դիտարժան, քան այն ջանքերին, որոնք մենք ենք թափել՝ այն դիտարժան դարձնելու համար:

      Պարոն Պետրոսյան, երբ 2005թ. սկսվեցին պեղումները, հասարակությունը ոգեւորված էր, այսօր կարծես թե հետաքրքրությունը Տիգրանակերտի հանդեպ մարել է:

      Չեմ կարծում, որ ոգեւորությունն այսօր պակաս է: Եթե զուտ նկատի ունենանք մարդկանց, ն

      րանց ոգեւորությունն այսօր էլ կա: Բավական է Տիգրանակերտի տպավորությունների գիրքը՝ դրանում համոզվելու համար: Տարեկան 30-35 հազար այցելու ունի Տիգրանակերտը, որը փոքր ցուցանիշ չէ՝ հաշվի առնելով քաղաքի հեռու լինելը:

      Գիտե՞ք ոնց է. մի մեծ բան գտնվեց եւ մնաց ամբողջությամբ չբացահայտված: Մենք հնարավորություն չտվեցինք՝ նրան բացվելու, բացահայտվելու: Այստեղ իրոք մտորելու տեղիք կա, բայց ես չեմ զգացել, որ Տիգրանակերտն առաջ մեծ ոգեւորությամբ էր ընկալվում, հիմա պակաս ոգեւորությամբ:

      Այստեղ խնդիրն այն է, որ հայկական պետությունը ծավալվել է մինչեւ Քուր, եւ Տիգրանը՝ որպես պետության ամենագլխավորը, մեծ նախաձեռնություններ է իրականացրել՝ ներառելով նաեւ Փոքրասիական եւ մերձավորարեւելյան քաղաքակրթության ամբողջ ներուժը: Այսինքն, սա միայն ղարաբաղցիների կամ հայերի ստեղծագործությունը չէ, հենց սա մենք չենք ներկայացրել, որ սա մարդկության մեծ ժառանգություն է, այ դրան մենք չենք հասել:



      Հնարավո՞ր չի եղել այս տարիների ընթացքում արտերկրից ֆինանսավորում ապահովել՝ Տիգրանակերտի պեղումներն ավարտելու համար:

      Ինձ շատ հաճախ շփոթում են այս բնագավառի մենեջերի կամ բարեգործի հետ: Ես հնագետ եմ, ժամանակին դիմել եմ բոլոր պաշտոնյաներին՝ խնդրելով ֆինանսավորել, իսկ միջազգային կազմակերպությունները նույնիսկ դեմ են մեր պեղումներին: Ես կարող եմ նույնիսկ ասել, որ 4-5 տարի առաջ նույնիսկ մի մեծ կազմակերպություն էր ստեղծվել՝ ընդդեմ Տիգրանակերտի: Այնտեղ ներգրավված են եղել նաեւ հայ մտավորականներ, որոնք կարծում էին՝ մեր պեղումները գրավյալ տարածքներում մշակութային գործունեության ծավալում է, որի իրավունքը մենք չունեինք, Տիգրանակերտի պեղումները խանգարում են երկու ժողովուրդների հաշտություն փնտրելու հնարավորություններին:



      Այսօր մենք ունենք միջազգային կազմակերպությունների անդամներ, որոնք գալիս են իրենց արձակուրդի հաշվին եւ այստեղ պեղումներ իրականացնում:

      Նշեցիք, որ Տիգրանակերտի դեմ ստեղծված նախաձեռնություն կա: Ովքե՞ր են կանգնած այդ նախաձեռնության հետեւում:

      Այս հարցին շատ դժվար է պատասխանել, քանի որ չեմ էլ փորձել պարզել՝ ովքեր են: Այն որ կա օտարի ծառայելու միտում, դա հաստատ է: ԱՄՆ-ում կան չինովնիկներ, որոնք դեմ են եղել պեղումներին, ու այսօր այդ մարդիկ մեծ պատիվների են արժանանում Հայաստանում:

      2005թ. Ձեր մի հարցազրույցում նշել եք, որ պեղումներն ամբողջությամբ ավարտելու համար 15-20 տարի է անհրաժեշտ: Արդյոք տեղավորվո՞ւմ եք ժամկետների մեջ: 5 տարի անց Տիգրանակերտն ամբողջական տեսքը կունենա՞նք:



      Պեղումները կատարելու համար հետազոտողն իրեն պիտի մարդ զգա, կարգավիճակ ունենա: Օրեր առաջ նախանձով կարդացի, որ Թուրքիայում Ուրարտական հայտնի հնավայրերից մեկը պեղած անձնավորության համար իշխանությունները 10 տարով հատուկ պետական ծրագիր են մշակել: Եթե Հայաստանն էլ կիսով չափ այդպես վարվեր, բայց իրենք ասում են՝ հնավայրն Արցախում է գտնվում, իսկ Արցախի համար մենք առանց այն էլ շատ բան ենք անում:

      10 տարի անց, իհարկե, մենք քաղաքն ավելի լավ ենք պատկերացնում, բայց 70 հեկտարից մենք պեղել ենք ընդամենը 10 հեկտարը, նույնն է՝ մարդու մի աչքի բիբը տեսնես միայն:



      Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

      Comment


      • #23
        Տիգրանակերտում պեղումների ընթացքում գտել են կարասային թաղում (ֆոտո)
        04.08.2017

        Արցախյան Տիգրանակերտում պեղումների ժամանակ հյուսիսային պատի մոտ հայտնաբերվել է կարասային թաղում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տիգրանակերտի հնագիտական գիտարշավի ղեկավար Համլետ Պետրոսյանը։ Պեղումներն իրականացրել է Ստեփանակերտի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Վարդգես Սաֆարյանը։



        Համլետ Պետրոսյանի խոսքով կարասը բացվել է, դատելով դրա մեջ հայտնաբերված նյութերից, թաղումը վերաբերում է մեր թվարկության 2-3 դարերին, այսինքն Տիգրանակերտի ամրոցից 300 տարով երիտասարդ է։ Հանգուցյալի աճյունի հետ միասին կարասի մեջ դրված էին նետի ծայր, ուլունքներ, խոյակերպ փոքր սափորներ, ոսկե զարդեր։

        Մասնագետը պարզաբանեց, որ դա այդ ժամանակաշրջանին բնորոշ թաղման ձեւ է։ Հետաքրքիր է, որ մինչեւ Քուռ գետ հասնող տարածքում նման թաղումները բավականին տարածված են եղել (հայտնի են կարասային թաղումներ Գառնիում, Արտաշատում եւ այլն) ու նման թաղումներ իրականացվել են ընդհուպ մինչեւ քրիստոնեության ընդունում։ Գետից հյուսիս նման թաղումները ծայրաստիճան հազվադեպ են, ու ժամանակին առաջ է քաշվել հիպոթեզ այն մասին, որ կարասային թաղումների տարածման արեալը համապատասխանում է հայերի տարածման արեալին։ Բայց այս թեմայով մանրակրկիտ ուսումնասիրություններ չեն արվել, դրա համար էլ Տիգրանակերտում այդ գտածոները շատ կարեւոր են,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Տիգրանակերտում արդեն հայտնաբերվել են կարասային թաղումներ, որոնք տարեգրված էին մեր թվարկությունից առաջ 1-ին դարով։

        Առհասարակ, Համլետ Պետրոսյանի խոսքով, Արցախի Մարտակերտի շրջանը շատ հարուստ է հնագիտական գտածոներով։ Երեք տարի առաջ այստեղ ջրատարի անցկացման ժամանակ հայտնաբերել էին շքեղ թաղումներ։ Այսօր այդ նյութը գտնվում է Տիգրանակերտի թանգարանում, այն հետազոտվում է ու այդ թեմայով հրապարակում է պատրաստվում։









        Լուսանկարների մի մասը վերցված է Համլետ Պետրոսյանի facebook-յան էջից

        Comment


        • #24
          ՀՀ կառավարությունը հրաժարվել է աջակցել Տիգրանակերտում իրականացվող գիտական պեղումներին. հնագետ
          08.09.2017


          Երկու տարի առաջ ՀՀ կառավարությունը հրաժարվեց որեւէ աջակցություն ցուցաբերել Տիգրանակերտում գիտական պեղումների իրականացմանը։ Այդ մասին սեպտեմբերի 8ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, որը պեղումներ է իրականացրել Տիգրանակերտում (հնագույն քաղաքի ավերակներ Լեռնային Ղարաբաղումխմբ.)։

          Նրա խոսքով՝ չնայած տվյալ հանգամանքին, գիտնականներն աջակցություն են գտել ի դեմս ԼՂՀ ղեկավարության եւ առանձին բարերարների, որոնք քիչ միջոցներ չեն տրամադրում՝ պեղումների իրականացմանն ուղղված հետագա աշխատանքները շարունակելու համար։

          Փառք Աստծո, մեզ գոնե ԼՂՀ իշխանություններն են աջակցում։ Պետք է հասկանալ, որ քաղաքական մակարդակով Ղարաբաղը ճանաչված չէ, եւ այդ պատճառով բարդ է միջազգային որեւէ աջակցություն ստանալը։ Այդուհանդերձ, հարազատ երկիրն էլ է մեզ մերժել՝ զբաղեցնելով մեծամիտ դիրքորոշում, պարզաբանեց Պետրոսյանը։

          Դրա հետ մեկտեղ, Պետրոսյանը նշել է, որ Տիգրանակերտը շատ լավ է պահպանվել որպես պատմական հուշարձան եւ համապատասխանում է դասական բոլոր չափանիշներին։ Նրա խոսքով՝ Տիգրանակերտում հիմնական պեղումներն իրականացվել են հյուսիսում գտնվող բերդապարսպի մոտ, որտեղ վերջինիս բարձրությունը տեղտեղ հասել է 4 մետրի։ Հնագետը հայտնել է նաեւ, որ նրանք արդեն թվով հինգերորդ ուղղանկյունաձեւ աշտարակն են պեղում, որից միայն հիմքն է պահպանվել։

          Հնագետն ընդգծել է, որ ներկայիս պեղումների ընթացքում Տիգրանակերտում հայտնաբերվել են զենքի մասեր, բրոնզե կամ արծաթյա հայելիներ, ինչպես նաեւ ոսկյա զարդեր։

          Պետրոսյանը նշել է, որ գիտնականներն արդեն հասել են վաղ քրիստոնեական շրջանին։ Սակայն, հնագետի խոսքով, Տիգրանակերտում պեղումների աշխատանքներն ընդլայնման կարիք ունեն։

          Մեկ տարում այդ հիասքանչ պատի 15-20 մետրը բացելով՝ մենք դժվար թե կարողանանք կազմել այդ քաղաքի ընդհանուր պատկերը, պարզաբանել է նա՝ դրա հետ մեկտեղ հավելելով, որ ԼՂՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության շնորհիվ իրենց հաջողվում է 30-ից 40 օր աշխատել՝ ներգրավելով հնագետների եւ բանվորների փոքրաքանակ մի խումբ։
          Լուրեր Հայաստանից - NEWS.am

          Comment


          • #25
            Հնագետները պեղումներ կիրականացնեն Տիգրանակերտի ժայռափոր ջրանցքի տարածքում

            • Lragir.am
            • Հասարակություն - 12 Ապրիլի 2018


            Տիգրանակերտում Արցախի հնագիտական արշավախումբն այս տարի պեղումներ կիրականացնի ժայռափոր ջրանցքի տարածքում, կշարունակվեն նաև անտիկ դամբարանադաշտի պեղումները:

            Արմենպրես-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ ջրանցքի պատերի վրա պահպանվել են 9-11-րդ դարերի խաչապատկերներ: Ջրանցքի տարածքում դեռ 2006 թվականին են պեղումներ իրականացվել, սակայն դրանք պետք է շարունակվեն, քանի որ այդ ժայռափոր կառույցները մեծ ուշադրության են արժանի: Անտիկ դամբարանադաշտում ևս ծրագրվում է մեծ ծավալով պեղումներ իրականացնել, եթե ստացվի մասնավորի միջոցներով,-ասաց նա:

            Համլետ Պետրոսյանի խոսքով` Տիգրանակերտում պեղումները կմեկնարկեն հուլիսի կեսերին եւ կշարունակվեն մինչև հոկտեմբեր: Տիգրանակերտը Արցախի միակ հուշարձանն է, որը պետական ֆինանսավորում է ստանում: Այս տարի պեղումների համար հատկացվել է 10 միլիոն դրամ, ինչը բավարար չէ ,-ասաց նա;

            Համլետ Պետրոսյանը նշեց, որ Տիգրանակերտի տարածքը 70 հա է, որից միայն 3-4 հա-ն է պեղվել: Արդյունքում մենք կրիայի քայլերով ենք քաղաքը բացում: Հյուսիսային պարսպապատը, որը տարածաշրջանում ունիկալ է, մենք չենք կարողանում ավարտել, պատի 25 մետր ենք բացել անցած տարի,-նշեց նա:

            Արցախի հնագիտական արշավախումբը 2005 թվականին ճշգրտել է Արցախի Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը, իսկ 2006-2008 թթ. պեղումներ է իրականացրել քաղաքի եւ նրա մերձակայքի տարբեր հատվածներում, որոնց հետեւանքով երեւան են հանվել միջնաբերդի կառույցները, ամրացված թաղամասի պարիսպները, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցին: Հետախուզական պեղումներ են կատարվել նաեւ ամրացված թաղամասի ու կենտրոնական թաղամասի մի քանի հատվածներում, վաղ քրիստոնեական դամբարանադաշտում: Հետազոտվել են քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, դրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչեն գետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը:

            Comment


            • #26
              Ղարաբաղում պեղումները քաղաքական կարեւոր նշանակություն ունեն. հնագետ


              12.04.2018


              Ղարաբաղում գտնվող Տիգրանակերտի պեղումները կապված են քաղաքական գործընթացների հետ: Այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, Երեւանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը:

              Նրա խոսքով՝ 2004 թվականին ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ հայկական կողմերը Լեռնային Ղարաբաղում պատմական փաստերը սկսել են օգտագործել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրենց շահերն առաջ մղելու համար: Այսպես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի Գիտությունների ակադեմիային կոչ է արել ապացուցել, որ հայերը Ղարաբաղում եկվոր ժողովուրդ են:

              Մենք այդ ժամանակ հասկացանք, որ պարտավոր ենք դրան հակազդել: Հետազոտություններ սկսեցինք, աղբյուրներ ուսումնասիրեցինք, այս քաղաքի հետքերն էինք փնտրում,- պարզաբանեց Պետրոսյանը:

              Ըստ որում, ինչպես նշեց հնագետը, իրենք ցանկանում էին ապացուցել, որ ազատագրված տարածքներում հայերի ներկայության մեծ թվով վկայություններ կան:

              Նա հավելեց, որ քաղաքի կառուցվածքն իրենց արդեն հասկանալի է: Այսպես՝ պարզվել է, որ դա մեծ քաղաք է, որը զբաղեցրել է մոտ 70 հա տարածք: Տիգրան Մեծի կողմից կառուցված (Տիգրան ii հայ արքա, Հելլենիզմի դարաշրջանի խոշոր զորահրամանատար եւ նվաճող, իշխել է մ.թ.ա. 95-55 թվականներին) ամրացված թաղամասը ունեցել է մոտ 7 հա մակերես եւ կազմված էր միջնաբերդից ու մնացյալ հատվածից: Դրա հետ մեկտեղ, գիտնականը չբացառեց հնարավորությունը, որ Տիգրանի մտահղացմամբ Հայաստանի արեւելյան նախալեռնային շրջաններում հզոր պաշտպանական համակարգը կառուցել են մալայզացի վարպետներն ու ճարտարապետները:

              Պետրոսյանի խոսքով՝ ամեն տարի իրենք մի քանի հազար իր են գտնում: Դրանց մի մասը թողնում են Տիգրանակերտի հատուկ հարթակում:

              Մենք հայտնաբերել ենք նաեւ եզակի գրառումներ: Կա v-vii դարերին վերագրվող հայկական գրառում, որը կատարվել է կերամիկական սկավառակի վրա: Սա, հավանաբար, Ղարաբաղի տարածքում ամենահին հայկական գրառումն է,- ասաց հնագետը:

              Ինչպես ընդգծեց նա, իրենց մոտ, սակայն, ամեն ինչ չէ այնքան հարթ առաջ գնում, ինչպես կցանկանային, քանի որ ֆինանսավորման դժվարություններ կան: Նա, մասնավորապես, նշեց, որ պետությունը քաղաքի հետազոտությանը պատշաճ ուշադրություն չի հատկացնում՝ իրենց մենակ թողնելով առկա մարտահրավերների առջեւ:

              Մենք ստիպված ենք ինքնուրույն լուծել բոլոր խնդիրները, ֆինանսական բոլոր հարցերը: Ինքներս ենք որոնում եւ ներդրողների ներգրավում, եւ դրա պատճառով պեղումները պարզապես կրիայի քայլերով են առաջ ընթանում,- հայտարարեց Պետրոսյանը:

              Նա նաեւ հավելեց, որ Ղարաբաղում եւ Հայաստանում, ամենայն հավանականությամբ, չի վարվում պետական այն քաղաքականությունը, որը պետք է առկա լիներ նման կարգի հետազոտությունների աջակցության միջոցով ազգային շահերի առաջմղման հարցում:

              Comment

              Working...
              X