Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Western Armenians

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #91
    Re: Western Armenians

    Last edited by Vrej1915; 08-13-2014, 09:15 PM.

    Comment


    • #92
      Re: Western Armenians

      Comment


      • #93
        Re: Western Armenians

        Հայկական ինքնության փնտրտուքներով՝ դեպի Սեբաստիա
        Աննա Մուրադյան
        «Քանի՞ հայ կա աշխարհում,- հարցնում է Ստամբուլի բնակիչ, իսլամադավան հայ Շերեֆ Քարթալն ու լսելով պատասխանն՝ ասում,- ես ու իմ ընտանիքն այդ...

        22 օգոստոսի, 2014
        «Քանի՞ հայ կա աշխարհում,- հարցնում է Ստամբուլի բնակիչ, իսլամադավան հայ Շերեֆ Քարթալն ու լսելով պատասխանն՝ ասում,- ես ու իմ ընտանիքն այդ 13 միլիոնի մեջ ենք»:

        50-ամյա Շերեֆի ինքնությունը հայկական է. նա իրեն ու իր երկու որդիներին հայ է համարում, սակայն Ստամբուլում թաքցնում է իր հայ լինելը, մինչդեռ հարազատ Էզբիդար գյուղում բոլորն էլ գիտեն, որ Քարթալները թեպետ մահմեդական, սակայն հայ են:

        «Ես գյավուր եմ, գյավուր հայ»,- կատակով ասում է Շերեֆի միջնեկ եղբայր Շենել Քարթալը՝ նկատի ունենալով, որ ինքն այդ բառին այլևս նշանակություն չի տալիս: Բայց այն, որ հայ լինելը մինչև հիմա էլ Թուրքիայի գավառներում վտանգավոր է, ակներև է դառնում հենց այն փաստից, երբ ինձ խնդրում են չասել ազգությունս, և ներկայացնում են որպես ամերիկացի լրագրող:

        Աքընջըլարում եմ, Քարթալ եղբայրների հայրական գյուղում, որի հին անունն Էզբիդար է: Քարթալների համար իրենց գյուղը մինչև հիմա էլ Էզբիդար է, իսկ իրենք՝ Հայրապետների ժառանգորդները:



        Հայրապետների տան սենյակներից

        Էզբիդարը Սեբաստիայի՝ այժմ Աքընջըլար անունով 17 գավառակներից մեկն է, բաղկացած է 30 մանր ու մեծ գյուղերից: Շերեֆ Քարթալի հետ երկար ուղևորություն ենք կատարում Ստամբուլ-Սեբաստիա, ապա երթուղայինով՝ Սեբաստիայից մոտ 150 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած Աքընջըլար: Ճանապարհին, երբ մի պահ երթուղայինը կանգնում է, Շերեֆը, մատնացույց անելով գավառակների անունները կրող ցուցանակները, ասում է. «Սրանք բոլորը հայկական գյուղեր ու բնակավայրեր են»:

        Միմյանց են հաջորդում Զարա, Գյուրուն, Իշխան, Սուշեհրի (Էնդերես), Եշիլ-Յայլա (Փյուրք) գավառակներն ու գյուղերը, որտեղ Ցեղասպանությունից առաջ հայկական բնակչությունը եղել է գերակշռող: Եղել են, ասում է Շերեֆը: Այժմ, սակայն, չեն, որովհետև բոլոր այդ գյուղերում և բնակավայրերում ոչինչ այլևս հայկական չէ, ու հայկական ներկայություն գտնելու համար պետք է «միկրոսկոպով զինվել»: Այդպիսի մի նշան Էզբիդարի տներից մեկի հիմքում ընկած հայերեն արձանագրություններով մի քար է: «Եկեղեցու քարերից մեկն է»,- ասում է Շենել Քարթալը:

        Եկեղեցիներ, բնականաբար, չկան: Միակը Աքընջըլարից 15 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած Գյոլուջե գյուղում, հին անունը՝ Աբանա, ճակատագրի կամքով պահպանված սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու ավերակներն են, որոնք վերածվել են աղբանոցի:


        Պողոս-Պետրոս եկեղեցու ավերակները
        «Տուրիստ է, թուրքերեն չգիտի»,- դուրս եկած գյուղացիներին ինձ կարճ ներկայացնում է Շենելի ավագ որդի Յադիգյարը, մինչ կլուսանկարեի եկեղեցու կանգուն մնացած մի քանի պատերն ու խորանները:

        Շերեֆ Քարթալի հետ ծանոթացա անցյալ տարի՝ իսլամացված հայերին նվիրված առաջին կոնֆերանսում, ու ծանոթացա նրա գերդաստանի պատմությանը: Իսլամացված հայերի մասին ուսումնասիրությունների համաձայն՝ Քարթալների ընտանիքը կարող է դասվել ծպտյալ հայերի շարքին:



        Հայրապետների տան բակում

        Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն իր «Իսլամացված հայերի խնդրի շուրջ» աշխատությունում իսլամացված հայերին բաժանում է երկու խմբի՝ ծպտյալ հայեր, որոնք, թեկուզև քողարկված, սակայն ունեն հայկական ինքնագիտակցության որոշակի տոկոս և ձգտում են պահպանելով այն փոխանցել իրենց սերունդներին, և հայերի սերունդներ, որոնց նախնիները բռնի իսլամացվել են, նրանց գերակշիռ մասը գիտի իր հայկական ծագման մասին, սակայն ավելի քիչ են պահպանել ազգային-կրոնական սովորույթների տարրերը:

        Շերեֆի համար շատ կարևոր է իր հայ լինելն ու հողը: Իրենց պատկանած հողը, որը Ցեղասպանության ժամանակ նրանցից խլել են, նրանք աստիճանաբար նորից հետ են գնում: Շրջակայքում պտտվելիս, մատնացույց անելով այս կամ այն դաշտը, Շերեֆը հպարտորեն նշում է, որ դրանք այժմ պատկանում են իր եղբորը: Շենելը համարվում է Աքընջըլարի թվով երրորդ ունևոր ընտանիքը, իսկ Հայրապետները ժամանակին նույնպես եղել են Էզբիդարի հարուստ ընտանիքներից մեկը:

        «Այս հողը, այս դաշտերն իմ եղբորն են»,- այս կամ այն դաշտի կողքին մեքենան կանգնեցնելով ու իրենց ընտանեկան հողի հետնապատկերին շարունակաբար լուսանկարվելով` հպարտորեն նշում է Շերեֆը:



        Քարթալ եղբայրներն իրենց պատկանող հողում

        Հետո իրիկնանում է, ու գնում ենք Էզբիդարով պտտվելու: Աքընջըլարն այժմ մոտ 3000 բնակչություն ունեցող գյուղաքաղաք է, որը հեռավոր հայկական գյուղի հետ, որտեղ մոտ 100 տարի առաջ մարդկանց խարույկի վրա վառել ու կոտորել են, ոչ մի աղերս չունի: Շենելը պատմում է, որ գյուղի հայկական գերեզմանները չկան, ու դրանց տեղում տներ են կանգնած:

        Աքընջըլարի կենտրոնական մասում գտնվում է միակ հայկական տունը՝ Եղիայի որդի Սեֆեր Հայրապետի տունը, որտեղ էլ ծնվել են նրա հինգ զավակները՝ երեք որդիներ Շերեֆը, Շենելն ու Շիրինն ու երկու դուստրերը: Այն դեռևս վստահ կանգնած է. փոքր, նեղլիկ ու ցածր առաստաղներով սենյակներ, խոհանոց և սանհանգույց, իսկ առաջին հարկում պատի մեջ փորված օջախն է, որի շուրջ նրանք հավաքվել ու լսել են իրենց գերդաստանի պատմությունը: Շենելը, սակայն, տան որոշ հատվածներ վերածել է պահեստի պես մի շինության, իսկ ինքը դրանից քիչ հեռու կառուցել է չորս հարկանի մի շենք, որի երեք հարկերը բնակարան են՝ նախատեսված իր երեք որդիների համար, իսկ առաջին հարկում էլ խանութ-պահեստ է:



        Հայրապետների տան սենյակներից

        Երկրորդ հարկում գտնվող բնակարանում, որտեղ ապրում է Յադիգյարը՝ կնոջ և երկու երեխաների հետ, իդեալական մաքրություն է. կոշիկները պետք է հանել հենց շքամուտքին, և տանը բոլորը ոտաբոբիկ են: Բոլոր իրերը դասավորված են թանգարանային խնամքով և ունեն իրենց ճշգրիտ տեղը:

        Սկսում ենք զրուցել Հայաստանից, դեսից-դենից: Իմացածս կիսատ-պռատ թուրքերենով քիչ ու միչ պատմում եմ Հայաստանից, իսկ իրենք հարցնում են. Հայաստանում թուրքերեն իմացող աղջիկ կա՞: Շենելի երեք որդիներից միայն Յադիգյարն է ամուսնացած: «Մեր նման հույնի հետ»,- ասում է Շերեֆը: Նկատի ունի՝ մահմեդականացված հույնի: Շենելի երկու որդիներն ամուրի են, սակայն արդեն ամուսնանալու տարիքն է:



        Շերեֆն ու Յադիգյարն իրենց հողում

        «Կուզեի՞ր տղաներդ հայ հարս բերեին»,- հարցնում եմ, ու հոգսաշատ Շենելի դիմագծերը հեզտհետե բացվում են, ու փոքրիկ մի ժպիտ սրտի ներսից կամացուկ ծնվում ու տարածվում է դեմքին: Իսկ Շերեֆն անմիջապես վրա է բերում. «Հայ աղջի~կ, փահ»: Նկատի ունի՝ հայ աղջիկը մուրա՛զ է, մուրա՛զ: Սելիմը՝ Շենելի փոքր որդին, լուռ և երանելի ժպիտով համաձայնվում է:

        Շենելն աչքերը շողացնելով հարցուփորձ է անում Հայաստանից, հայ աղջիկներից, մտածում է, թե հայ աղջիկն, ախր, իրենց գյուղը չի գա: Հետո էլ լեզվի հարց կա: Ասում եմ, որ Ցեղասպանությունից հետո Կարսի կողմից Գյումրվա ու Ախալքալաքի կողմերում հանգրվանած գյուղերում մեծերը մինչև հիմա թուրքերեն են խոսում, ու փոքրերն էլ քիչ ու միչ գիտեն:

        Խոսակցությունն ընդհատվում է, երբ մոտենում է Շենելի աշխատողներից մեկը՝ ծնունդով Թոքաթից Ջեմալը, որը էքսկավատորով վարում է նրանց հողերը: Յադիգյարը, որ մինչ այդ աշխույժ զրուցում և ժպտալով քննարկում էր Հայաստանից հայ հարս ունենալու հնարավորությունները, իսկույն խոժոռվում է ու աչք-ունքով նշան անում, որ թեման փակեմ:

        Անցնում ենք այլ խոսակցությունների, երբ պարզում եմ, որ խորովածի համար 7 կգ միս են գնել. գնում ենք Հայրապետների հայրական տան բակում խորոված կամ, ինչպես իրենք են ասում, «շիշ-քեբաբ» ուտելու: Ցածր սեղանի շուրջ, որի վրա աստիճանաբար լցվում են հաց, հյութեր, միրգ և պարզ ափսեներ, հավաքված են ընդամենը 5 տղամարդ. Շերեֆը, Շենելը, նրա երկու որդիները, Ջեմալն ու ես: Կանայք ու երեխաները Ստամբուլում էին: «Կգրես 5 տղամարդով 7 կգ միս կերան,- ծիծաղելով ասում է Շենելը,- բայց սա մենք չենք,- ավելացնում է,- Ջեմալը ջանավար է»:



        Հայրապետների տան բակում

        Ջեմալը բարեսիրտ արտաքինով ու ժպտերես անձնավորություն էր, Շենելի աշխատողը, սակայն նրա մոտ խուսափում են արտասանել անգամ հայ բառը, թեպետ Քարթալներն այս գյուղի միակ մարդիկ են, որոնք բացեիբաց ասում են, որ հայ են: Շենելն ասում է, որ իրենց գյուղում ևս մի քանի ընտանիքներ կան, որոնց մասին բոլորը գիտեն, որ հայեր են, սակայն իրենք կտրականապես ժխտում են իրենց հայ լինելու մասին լուրերը: Նրանք մզկիթներում ամեն օր աղոթում են: Շենելը, թեպետ մահմեդական է, սակայն մզկիթ չի գնում, ասում է, որ դա իրեն չի հետաքրքրում, ու դրա կարիքը չունի:



        Եկեղեցու քար գյուղի բնակիչներից մեկի տան հիմքում

        Քարթալների նման շրջակա գրեթե բոլոր գյուղերում ու գավառակներում էլ մեկ-երկու ընտանիքներ կան, որոնք ընդունում են իրենց հայ լինելն ու այդ մասին բացեիբաց ասում:

        12 հազար բնակչություն ունեցող Զարայում ապրող դարբին Համբարես Քյումուրջյուն ևս հայ է, իր խոսքով՝ Զարայի միակ հայը: Նա պատմում է, որ Ցեղասպանությունից առաջ Զարայում շատ քիչ թուրքեր են եղել, բնակչության մեծամասնությունը հայեր են եղել, իսկ վաճառականներն ու արհեստավորները բոլորը հայեր են եղել, սակայն հիմա նրանք չկան:



        Համբարես Քյումուրջյու

        «Սակայն այստեղ բազմաթիվ ծպտյալ հայեր կան,- ասում է նա,- նրանց որդիները չգիտեն, որ իրենց ծնողները հայեր են, բայց ես գիտեմ, որ այսինչի հայրն ու պապը հայեր են եղել»: Համբարեսի երկու որդիների կանայք թուրքեր են: Ասում է, որ սիրել են ու սիրով են ամուսնացել, երրորդ որդին արդեն նշանված է, դարձյալ՝ թուրք հետ: Ինքն էլ արդեն երկու թոռ ունի՝ աղջիկ և տղա:

        Սակայն ի տարբերություն Քարթալների՝ Համբարեսը նաև քրիստոնյա է, անձնագրում կրոնական պատկանելության մասում գրված է քրիստոնյա:

        Արևմտյան Հայաստանի՝ ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրող բազմաթիվ հայկական ինքնություն ունեցող մարդկանց կենցաղն ու իրենց հայ լինել-չլինելու մասին մոտեցումներն հասկանալու համար լայն ուսումնասիրություններ են անհրաժեշտ: Փոքրիկ ուղևորության ընթացքում հանդիպեցի մարդկանց, որոնց կարելի է դասակարգել չորս խմբի. մարդիկ, որոնք բացեիբաց ասում են, որ իրենք հայ են, և իրենց անձնագրում գրված է քրիստոնյա, մարդիկ, որոնք թեպետ մուսուլման են, սակայն իրենց հայ են զգում և կենցաղավարությունում պահպանում են հայկական որոշ ավանդույթներ, բայց կախված դեպքից և տեղից՝ թաքցնում են իրենց հայ լինելը, մարդիկ, որոնք կտրականապես ժխտում և թաքցնում են իրանց հայկական արմատները, թեպետ շրջակայքում բոլորն էլ գիտեն, որ նրանք հայեր են, և մարդիկ, որոնք ունեն թուրքական ինքնություն, սակայն նրանց՝ հիմնականում, տատերը, եղել են հայեր:

        Իմանալով, որ հայկական ինքությամբ մարդկանց եմ փնտրում, Սվասում ինձ մոտեցավ ծնունդով Կանգալ գավառակից 21-ամյա մի երիտասարդ՝ Սեզար Չոբանն ու ասաց, որ իր մայրական տատը հայ է եղել: «Իմ հայրը թուրք է,- ասում է նա,- իսկ երբ մայրս 4 տարեկան էր, նրա մայրը մահացել է, ու բոլորն ասում էին, որ նա հայ էր»:

        Սեզարի ինքնությունը թուրքական է, սակայն իր խոսքով նա ներքին մտերմություն է զգում հայերի հետ: Նա ասում է, որ Կանգալում երկու հայ ընտանիքներ կան, որոնց հետ իր ընտանիքը շփվում է: «Սակայն այստեղ (նկատի ունի Սվասում, այսինքն՝ նահանգում) Ստամբուլի և Անկարայի նման չէ, ժողովրդավարություն չկա, ու մարդիկ թաքցնում են իրենց ով լինելը»,- ասում է նա:

        Ստամբուլի միջազգային կազմակերպություններից մեկում աշխատող մի թուրք աշխատակից, որը չցանկացավ ներկայանալ, ասում է, որ իր մայրական տատի մասին հայտնի է, որ 13 տարեկան հասակում նրան տվել են թուրք ընտանիքի խնամակալությանը:

        «Մայրս մի քանի տարի առաջ միայն սկսեց խորհել այդ մասին ու մեծ վիշտ է ապրում, թե ինչու, երբ տատս կենդանի էր, նրան երբեք չտվեց այդ հարցը, թե ինչ պատճառով են նրան տվել թուրք ընտանիքին»,- ասում է նա:

        Նրա մայրը, որն արդեն մեծահասակ է, մի քանի տարի առաջ որդուն խնդրել է տանել իր մոր գյուղը, որտեղ նա եղել էր ընդամենը մեկ անգամ, իսկ որդին՝ երբեք: Խոսքը վերաբերվում է Արևմտյան Հայաստանում գտնվող Էրզնջան (Երզնկա) պրովինցիայի Քեմահ գավառակի ներկայում Յուջուբելեն կոչվող գյուղին, որի հին անունը եղել է Ուսքյուբուրթ: Նա պարզել էր, որ գյուղի հայկական անունը Ոսկեպար է:

        «Մայրս գլխի էր ընկնում, որ իր մայրը հայ է, ու մենք գնացինք այնտեղ՝ հարց ու փորձ անելու և որոշ տեղեկություններ պարզելու,- պատմում է նա,- ոչ մի փաստական տվյալներ գտնել, բնականաբար, չհաջողվեց, մենք զրուցեցինք մարդկանց հետ, եղան մարդիկ, որոնք ժխտեցին, թե այնտեղ հայեր են ապրել, սակայն եղան մարդիկ, որոնք ասացին, որ Ցեղասպանությունից (նա օգտագործում էր Ցեղասպանություն բառը) առաջ տեղի բնակչության մեծամասնությունը հայեր էին: Մենք այլևս երբեք չենք կարող պարզել, թե արդյո՞ք իսկապես տատս հայ է եղել, սակայն միակ ապացույցը, որով կարելի է ենթադրություն անել, այն է, որ մայրս պատմում է, երբ ինքը փոքր է եղել, տատս ձու է ներկել»:

        Վաղ առավոտյան, մոլլայի ձայնից արթնանալով, խորհում եմ այս ամենի մասին, երբ Շերեֆը ձայնում է, որ գնալու ժամանակն է: Անցնում ենք նորից կանաչ ու խնամված դաշտերի միջով: Շուտով Յադիգյարը զանգում է՝ ասելով, որ տանն եմ թողել ֆոտոապարատս: Մինչ նա կբերեր, կանգնած ենք Հայրապետներին պատկանող մի դաշտի եզրին:

        «Այստեղ օդը շատ մաքուր ու ջինջ է,- ասում է Շերեֆը,- որովհետև այդ դաշտերում հայի հոգի է թևածում»:

        Ճանապարհորդությունը դեպի Սեբաստիա հնարավոր է դարձել «Հրանտ Դինք» հիմնադրամի ճանապորհորդական դրամաշնորհի աջակցությամբ:

        Comment


        • #94
          Re: Western Armenians

          Comment


          • #95
            Re: Western Armenians

            New turkish humiliation, in Occupied Western Armenia, Akhtamar island:
            Any Armenian taking part to any event, organised by the Genocidal Nation`s state structures, is, willy nilly a collaborator of that same murderous regime.
            Ateshian is forced to sing the turkish song, but Diasporan Armenians have no excuse.
            If they really wish to visit Western Armenia as tourists, then let them do that out of any turkish sponsored probaganda event....

            -------

            Աղթամարում մենք հյուր էինք կամ ինչպես էին պատարագ մատուցում Սուրբ Խաչ եկեղեցում ,
            08.09.2014


            Վանի Աղթամար կղզին սեպտեմբերի 7-ին հյուրընկալել էր հայերի աշխարհի բոլոր ծայրերից. կղզու Սուրբ Խաչ եկեղեցում արդեն հինգերորդ անգամ մատուցվել է պատարագ։

            Տիկին Ադրինեն ծնվել է ներկայիս Ստամբուլում, սակայն վեց տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել Նյու Յորք։ Հիսուն տարի անց նա նորից իր ծնողների հայրենիքում է, եկել է պատարագին մասնակցելու։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Ադրինեն նշեց, որ շատ ոգեւորված է կատարած այցից։

            «Շատ աղվոր է, շատ տպավորված եմ, պատարագի համար եմ եկել. միշտ ուզել եմ, գալ եւ ծնողներիս հայրենիքը տեսնել»,- ասաց նա։ Ինչքան էլ տիկին Ադրինեն դրական զգացմունքներով լցված լիներ, չմոռացավ շեշտել, որ պատարագն ամբողջությամբ լսելու հնարավորություն չի ունեցել։

            Իսկապես այսօր կղզում գտնվող բոլոր հայերն էին դժգոհ։ Թուրքիայի մշակույթի նախարարությունը 2010թ.-ից թույլ է տսլիս տեղի հայերին ամեն տարվա սեպտեմբերի երկրորդ կիրակին պատարագ կազմակերպել չգործող Սուրբ Խաչ եկեղեցում։ Այս տարի պատարագը մատուցվեց մեկ շաբաթ շուտ, պատճառը ոչ մեկին հայտնի չէ։

            Չնայած թուրքական կողմն այս պատարագը ներկայացնում է՝ որպես հայկական կրոնական ծես, եկեղեցու ներսում այսօր գերակշռում էին թուրքերն ու քրդերը եւ սա ոչ այն պատճառով, որ հայեր չէին եկել, պարզապես անվտանգության աշխատակիցներն ու թիկնապահները հայերին թույլ էին տալիս մտնել՝ «արագ նայելու եւ արագ դուրս գալու համար»։

            Հետաքրքիր է, որ այս պատարագը լուսաբանելու էին եկել մի քանի տասնյակ լրատվամիջոցներ, որոնց ներկայացուցիչները տեղում օպերատիվ լուսաբանում էին արարողությունը, իսկ Հայաստանից ժամանած մեր թղթակցի համար փորձում արհեստական խոչընդոտներ ստեղծել։ Նրանց շուտով միացան նաեւ հոգեւոր այրերի թիկնապահները եւ մոտ 5-6 տղամարդ հայտնվեց մեր տեսախցիկի առջեւ, երբ տեսան Հայաստանից ժամանած լրագրողի վկայականը։

            Ինչքան էլ բացատրես, որ սա քո պատարագն է, այն քեզ համար է մատուցվում, նրանք չէին հասկանում, իսկ ընթացքում էլ փորձում հոգեբանական ճնշում գործադրել։ Տպավորություն էր, որ սա թուրքերի համար կարեւորագույն օր է, ըստ երեւույթին նույնիսկ Էրդողանի երդմնակալության արարողությանն այսպիսի լրջությամբ չէին պատրաստվել։

            Թուրքիան այսօր «ցույց տվեց» աշխարհին, թե ինքն ինչքան բարի է հայ ազգի նկատմամբ, որ ինքը չէր կարող ցեղասպանություն գործել։

            Պատարագն ավարտվեց, հայերը դեռ դրսում սպասում են Պոլսո պատրիարքին։ Վերջինս սկսեց հաղորդություն տալ։ Հենց այդ պահին թիկնապահները փակեցին եկեղեցու մուտքը՝ թույլ տալով ելումուտ անել միայն լրագրողներին։ Նորից զարմանք. այդ հաղորդումը հայերիս համա՞ր չէր։

            Վերջապես, դրսում հավաքվածներին «հանդիպելու» դուրս եկավ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մի խումբ հոգեւոր այրերի եւ առաջին անգամ պատարագին մասնակցող Հունաստանի տիեզերական պատրիարքի ուղեկցությամբ։ Արքեպիսկոպոսն ու ներկաները աղոթքներ կարդացին ու արագ ուղղաթիռով հեռացան։

            Աղթամարում այսքան սպասված պատարագը տեւեց մոտ մեկ ժամ, կղզին նորից դատարկվեց, իսկ տարբեր երկրներից ժամանած հայերը լուռ հեռացան՝ արցունքն աչքերին, իսկ կարոտը՝ սրտում։

            Լուրեր Հայաստանից - NEWS.am

            Comment


            • #96
              Re: Western Armenians

              Originally posted by Vrej1915 View Post
              New turkish humiliation, in Occupied Western Armenia, Akhtamar island:
              Any Armenian taking part to any event, organised by the Genocidal Nation`s state structures, is, willy nilly a collaborator of that same murderous regime.
              Ateshian is forced to sing the turkish song, but Diasporan Armenians have no excuse.
              If they really wish to visit Western Armenia as tourists, then let them do that out of any turkish sponsored probaganda event....

              -------

              Աղթամարում մենք հյուր էինք կամ ինչպես էին պատարագ մատուցում Սուրբ Խաչ եկեղեցում ,
              08.09.2014


              Վանի Աղթամար կղզին սեպտեմբերի 7-ին հյուրընկալել էր հայերի աշխարհի բոլոր ծայրերից. կղզու Սուրբ Խաչ եկեղեցում արդեն հինգերորդ անգամ մատուցվել է պատարագ։

              Տիկին Ադրինեն ծնվել է ներկայիս Ստամբուլում, սակայն վեց տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել Նյու Յորք։ Հիսուն տարի անց նա նորից իր ծնողների հայրենիքում է, եկել է պատարագին մասնակցելու։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Ադրինեն նշեց, որ շատ ոգեւորված է կատարած այցից։

              «Շատ աղվոր է, շատ տպավորված եմ, պատարագի համար եմ եկել. միշտ ուզել եմ, գալ եւ ծնողներիս հայրենիքը տեսնել»,- ասաց նա։ Ինչքան էլ տիկին Ադրինեն դրական զգացմունքներով լցված լիներ, չմոռացավ շեշտել, որ պատարագն ամբողջությամբ լսելու հնարավորություն չի ունեցել։

              Իսկապես այսօր կղզում գտնվող բոլոր հայերն էին դժգոհ։ Թուրքիայի մշակույթի նախարարությունը 2010թ.-ից թույլ է տսլիս տեղի հայերին ամեն տարվա սեպտեմբերի երկրորդ կիրակին պատարագ կազմակերպել չգործող Սուրբ Խաչ եկեղեցում։ Այս տարի պատարագը մատուցվեց մեկ շաբաթ շուտ, պատճառը ոչ մեկին հայտնի չէ։

              Չնայած թուրքական կողմն այս պատարագը ներկայացնում է՝ որպես հայկական կրոնական ծես, եկեղեցու ներսում այսօր գերակշռում էին թուրքերն ու քրդերը եւ սա ոչ այն պատճառով, որ հայեր չէին եկել, պարզապես անվտանգության աշխատակիցներն ու թիկնապահները հայերին թույլ էին տալիս մտնել՝ «արագ նայելու եւ արագ դուրս գալու համար»։

              Հետաքրքիր է, որ այս պատարագը լուսաբանելու էին եկել մի քանի տասնյակ լրատվամիջոցներ, որոնց ներկայացուցիչները տեղում օպերատիվ լուսաբանում էին արարողությունը, իսկ Հայաստանից ժամանած մեր թղթակցի համար փորձում արհեստական խոչընդոտներ ստեղծել։ Նրանց շուտով միացան նաեւ հոգեւոր այրերի թիկնապահները եւ մոտ 5-6 տղամարդ հայտնվեց մեր տեսախցիկի առջեւ, երբ տեսան Հայաստանից ժամանած լրագրողի վկայականը։

              Ինչքան էլ բացատրես, որ սա քո պատարագն է, այն քեզ համար է մատուցվում, նրանք չէին հասկանում, իսկ ընթացքում էլ փորձում հոգեբանական ճնշում գործադրել։ Տպավորություն էր, որ սա թուրքերի համար կարեւորագույն օր է, ըստ երեւույթին նույնիսկ Էրդողանի երդմնակալության արարողությանն այսպիսի լրջությամբ չէին պատրաստվել։

              Թուրքիան այսօր «ցույց տվեց» աշխարհին, թե ինքն ինչքան բարի է հայ ազգի նկատմամբ, որ ինքը չէր կարող ցեղասպանություն գործել։

              Պատարագն ավարտվեց, հայերը դեռ դրսում սպասում են Պոլսո պատրիարքին։ Վերջինս սկսեց հաղորդություն տալ։ Հենց այդ պահին թիկնապահները փակեցին եկեղեցու մուտքը՝ թույլ տալով ելումուտ անել միայն լրագրողներին։ Նորից զարմանք. այդ հաղորդումը հայերիս համա՞ր չէր։

              Վերջապես, դրսում հավաքվածներին «հանդիպելու» դուրս եկավ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մի խումբ հոգեւոր այրերի եւ առաջին անգամ պատարագին մասնակցող Հունաստանի տիեզերական պատրիարքի ուղեկցությամբ։ Արքեպիսկոպոսն ու ներկաները աղոթքներ կարդացին ու արագ ուղղաթիռով հեռացան։

              Աղթամարում այսքան սպասված պատարագը տեւեց մոտ մեկ ժամ, կղզին նորից դատարկվեց, իսկ տարբեր երկրներից ժամանած հայերը լուռ հեռացան՝ արցունքն աչքերին, իսկ կարոտը՝ սրտում։

              Լուրեր Հայաստանից - NEWS.am
              ------- any diasporan (or Armenian) participating in the genocidal ?nations? State structures ------
              As I and others have pointed out repeatedly, the turc govt with full support by the vast majority of the hominoid (turc) population is dealing in a --- contrived --- and fraudulent manner concerning any aspect of Armenians .
              To think that .0001% of the turc population that embraces the truth is representative of the general hominoid or kurd population is ludicrous .
              To participate with the genocidal hominoid or kurd is to collaborate with them.

              Comment


              • #97
                Re: Western Armenians

                Սկանդալ Թուրքիայում քրիստոնյա եւ մուսուլման երեխաներ ունեցող հայի թաղմանը (ֆոտո) ,
                18.12.2014

                Թուրքիայում տարիներ առաջ ճնշումների հետեւանքով մուսուլման դարձած ազգությամբ հայ 84-ամյա Ֆերման Գեզի մահանալուց հետո թաղման հետ կապված զարմանալի իրադարձություններ են տեղի ունեցել։

                Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բաթման նահանգի Սասունի շրջանում ծնված Ֆերման Գեզը դեռեւս 14 տարեկան հասակում ճնշումների ներքո մուսուլման է դարձել, իսկ տարիներ անց ամուսնացել կրկին մուսուլման դարձած մեկ այլ հայի՝ Ֆերզիյե Գեզի հետ։ Սակայն Ֆերզիյե Գեզը հետագայում կրկին վերադարձել է քրիստոնեությանը։

                Զույգն ունեցել է 11 երեխա, որոնցից 4-ն ընտրել են քրիստոնեությունը, 7-ը՝ մուսուլման են դարձել։

                Ֆերման Գեզի մահվանից հետո քրիստոնյա երեխաները պնդել են, որ հայրը պետք է եկեղեցական արարողակարգով թաղվի, իսկ մահմեդական երեխաները շեշտել են, թե իրենց հայրն ամբողջ կյանքը մահմեդական ավանդույթներով է ապրել եւ պետք է հոգեհանգիստը կազմակերպել մզկիթում։

                Երեխաների միջեւ վեճը հասնում է Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանին, ով իր հերթին դիմել է Թուրքիայի կրոնի գործերով գլխավոր վարչություն եւ ստացել պատասխան, թե հանգուցյալի կինը ինչպես ցանկանա, այդ արարողակարգով էլ պետք է թաղվի Ֆերման Գեզը։

                Կինն էլ ցանկացել է, որ ամուսնու հոգեհանգիստը եկեղեցում տեղի ունենա, ինչը եւ տեղի է ունեցել։ Չնայած իրենց մոր պահանջին, մուսուլման երեխաները ցանկացել են հոր դին բռնի ուժով դուրս բերել եկեղեցուց եւ տանել մզկիթ։

                Անցանկալի միջադեպերից խուսափելու համար եկեղեցի են մեկնել ոստիկաններ, ովքեր ապահովել են անվտանգությունը մինչեւ թաղման ավարտը։

                Comment


                • #98
                  Re: Western Armenians

                  Ինչո՞ւ են Թուրքիայում հայկական անուններով նորից կոչում գյուղերը. թուրքագետ,
                  24.12.2014
                  news.am

                  Թուրքիայում վերջին շրջանում մի շարք գյուղեր, փողոցներ եւ թաղամասեր վերանվանվել են նախկին՝ հայկական եւ քրդական անուններով։ Վերջին օրերին էլ Վանում 704 տեղանուն վերանվանվել է հայկական եւ քրդական անուններով։ Այս հարցի հետ կապված NEWS.am-ին մեկնաբանություն է տվել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

                  «Թուրքիայում հայկական անուններով տեղանունները դեռեւս օսմանյան շրջանում են սկսվել թուրքականացվել։ Իսկ Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո դրանք զանգվածային բնույթ են կրել եւ տարիներով աշխատանք է տարվել այդ ուղղությամբ։ Տեղանունների թուրքականացման գործընթացը շարունակվել է մինչեւ 1990-ականներ։ Տարբեր աղբյուրների համաձայն Թուրքիայում թուրքականացվել է ավելի քան 50 000 տեղանուն։

                  Պետք է նշել, չնայած շատ տեղանուններ փոխվել են տասնյակ տարիներ առաջ, սակայն բնակչությունը դրանք կոչում է նախկին անուններով։

                  Վերջին տարիներին Թուրքիայի արեւելյան շրջաններում իրենց ազդեցությունն ուժեղացրած քրդական կուսակցության անդամները տարբեր միջոցներով փորձեր էին կատարում թուրքականացված տեղանունները կրկին վերանվանել հին անուններով։

                  Իր հերթին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը քրդական հարցի կարգավորման եւ այսպես ասած «ժողովրդավարացման» շրջանակներում ստիպված է լինում որոշակի զիջումների գնալ տեղանունների վերանվանման մասին օրենքում՝ հեշտացնելով գյուղերի, թաղամասերի ու փողոցների վերանվանումները նախկին անուններով։

                  Օրենքի ընդունումից հետո մի շարք քուրդ քաղաքապետ եւ քուրդ ավագանի ունեցող քաղաքներում սկսվեցին տեղանունների վերանվանման աշխատանքներ, որոնց արդյունքում արդեն բազմաթիվ գյուղերի, թաղամասերի ու փողոցների անուններ վերանվանվել են նախկին՝ հայկական եւ քրդական անուններով։

                  Քրդերի կողմից թուրքականացված տեղանունները նախկին հայկական անուններով վերանվանելը տարբեր մեկնաբանությունների առիթ են տալիս, սակայն դրանք կարելի է բացատրել մի քանի փաստարկներով։

                  Քրդական կուսակցության առաջնորդների կողմից Հայոց ցեղասպանության ընդունման հետ կապված, տարածաշրջանում հայերի հետ դարերով եղբայրաբար ապրելու մասին հայտարարություններն իրենց հետքն են թողնում քրդական կուսակցության պաշտոններ զբաղեցնող անդամների եւ ընդհանրապես քուրդ բնակչության մոտ։

                  Քուրդ քաղաքական գործիչներն իրենց վերապահելով Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանի դերակատարություն եւ իրենց «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունն էլ համարելով Թուրքիայի ժողովուրդների կուսակցություն, որը ներառում է բոլոր էթնիկ խմբերին, չեն կարող խոսել տեղանունների հին անվանումներին վերադառնալու մասին՝ առանց հայկական տեղանունների, քանի որ այդ տեղանունների զգալի հաստվածը դեռեւս բնակչությունը կոչում է հայկական անուններով։ Բավականին տհաճ իրավիճակ կստեղծվի, եթե թուրքականացված հայկական տեղանունը փորձեն անվանափոխել նոր հորինված քրդական անունով։ Նման իրավիճակից իրենց ապահովագրելու համար քրդական կուսակցությունը ստիպված է ընդունել նաեւ հայկական տեղանունները եւ մաքրել դրանք թուրքականացված անուններից, որն առավել անընդունելի է քուրդ բնակչության համար։

                  Բացի այդ, քուրդ գործիչները, շեշտելով, որ տեղանունները վերանվանվել են հայկական անուններով, միջազգային հանրության մոտ իրենց հեղինակությունն են բարձրացնում՝ ակնկալելով նաեւ Հայկական սփյուռքի աջակցությունը։

                  Այսինքն, Թուրքիայի քրդաբնակ շրջաններում թուրքականացված տեղանունները նախկին հայկական անուններով վերանվանելն ուղղակի բխում է քրդական կուսակցության շահերից»,-ամփոփեց Իսպիրյանը։

                  Լուրեր Հայաստանից - NEWS.am

                  Comment


                  • #99
                    Re: Western Armenians

                    Comment


                    • Re: Western Armenians

                      Համշենահայի բողոքը Պոլսո հայոց փոխպատրիարքի դեմ. Մենք ո՞վ ենք
                      22.03.2015

                      Թեեւ բռնի իսլամացումը պատմական անարդարություն է, սակայն փաստ է նաեւ, որ այդ մարդիկ այլեւս անկեղծորեն մահմեդական են դարձել...



                      Համշենահայ բլոգեր Մահիր Օզքանը Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանրոդ արք. Արամ Աթեշյանի հայտարարության հետ կապված իր բողոքն է գրի առել թուրքական Ortakhaber կայքում։ Akunq.net-ի թարգմանությամբ ներկայացնում ենք Մահիր Օզքանի հրապարակումը։

                      Փետրվարի 15-ին` կիրակի օրը, պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը ելույթով է հանդես եկել Վարդանանց երգչախմբի հիմնադրման 83-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Նա իր խոսքում բարձրաձայնել է, թե ինչ է հասկանում` հայկական ինքնություն ասելով, եւ արտահայտել է նաեւ մուսուլմանացած հայերի վերաբերյալ իր տեսակետները: Որքանով որ հասկացել եմ` նա առավելապես նկատի է ունեցել Ցեղասպանության ժամանակաշրջանում իսլամացած «թրից պրծածներին»: Սակայն մահմեդականացած հայերի հարցը միայն վերջին հարյուրամյակի խնդիր չէ: Սույն թեման անմիջականորեն առնչվում է նաեւ շատ ավելի վաղ ժամանակներից մուսուլման դարձած համշենցի հայերին:

                      Իսլամացած հայերի թեման` ընդհանրապես, իսկ մահմեդական համշենահայերինը` մասնավորապես, վերջին տարիներին սկսել է ավելի հաճախ օրակարգային լինել: Այդ քննարկումները լուրջ բանավեճերի եւ փնտրտուքների տեղիք են տալիս նաեւ համշենցիների շրջանում: Ամեն ոք վերաորդեգրում է իր դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ, ձգտում` համապատասխան կեցվածք ընդունել: Մյուս կողմից էլ թե պատմագիտական եւ թե մշակութային աշխատանքներ են տարվում` սույն հարցի ուղղությամբ: Հետաքրքրությունը մեծանում է համշենահայերենի հանդեպ: Հայոց լեզվի Համշենի բարբառով հրատարակման են ներկայացվում թե ժողովածուներ եւ թե հեղինակային ստեղծագործություններ: Կազմակերպվում են լեզվի, պարկապզուկի դասընթացներ, եւ այլ մշակութային աշխատանքներ տարվում:

                      Բնականաբար, նման աշխատանքները ստանում են նաեւ բացասական արձագանք, որը, ինչպես կարելի է ենթադրել, գալիս է թուրք-իսլամական եւ ազգայնամոլական շրջանակներից: Այդ հակազդեցություններում առավելապես առաջ քաշվող փաստարկն այն է, թե «Հայկական ինքնությունը կրոնական է, եւ քանի որ համշենցիները մուսուլման են, ապա անհնար է, որ նրանք կրեն այդ ինքնությունը»:

                      Սույն փաստարկը համեմվում է այն պնդմամբ, թե համշենցիները հայկականության հետ առնչվել են, երբ մի ժամանակ եղել են Հայ եկեղեցու հետեւորդ, սակայն դրանից առաջ նրանք թուրք են եղել: Այսինքն, նրանք մահմեդական դառնալուց հետո լրիվ հեռացել են արդեն իսկ կրոնական ինքնություն եղող հայությունից: Եվ քանի որ քրիստոնեությունից առաջ էլ թուրք են եղել, ապա այժմ շատ հանգիստ կերպով կարող են համարվել նման ազգայնամոլ շրջանակների համար այդքան ցանկալի թուրք-իսլամական ինքնության կրողներ:

                      Վերջին տարիներին սկսել են հայտնվել նաեւ ճշմարտությունից այն աստիճանի հեռու անձինք, ովքեր պնդում են, թե համշենցիները երբեք քրիստոնյա չեն եղել, նրանցից եւ ոչ մեկը մուսուլմանացած հայ չէ:

                      Ի վերջո, անկախ նրանից` կրոնական ինքնությունն անկեղծորեն համարում են ինքնությունը որոշող տարր, թե կրոնն են համարում Թուրքիայի հասարակության բոլոր ոչ թուրք եւ ոչ մահմեդական հպատակներին թուրքացնելու միջոց` հետեւանքը նույնն է մնում: Կրոնը էական գործառույթ է կատարում համշենցիների ուծացման հարցում: Իսկ այդ գործառույթն իրականացնելու առումով ամենաէական տարրն այն մտայնությունն է, թե «Մուսուլմանը չի կարող հայ լինել», մի ըմբռնում, որը թրքությունը նույնացնում է մուսուլմանության, իսկ հայությունը` քրիստոնեության հետ:

                      Հիմա անդրադառնանք Աթեշյանի խոսքերին: Աթեշյանն ասում է.

                      ««Իմ մեծ մայրը հայ է եղել»… Քո մեծ հայրն էլ մուսուլման էր: Ո՞ւմ արյունն ես կրում դու: Հայը կրոնից անքակտելի մի ամբողջություն է: Եթե ուզում ես հայ լինել, կգաս կմկրտվես, Հայոց եկեղեցու անդամը կդառնաս եւ միայն այն ժամանակ կասես` «Ես հայ եմ»… Մենք ումից ի՞նչ ենք պահանջում: Աշակերտներից մկրտության փաստաթու՞ղթ ենք ուզում: Ղեկավար խորհրդի անդամներից մկրտության փաստաթու՞ղթ ենք պահանջում: Որտեղի՞ց ենք իմանում, թե ինչ է: Ասում է` «Հայ եմ», հայերեն է խոսում, հերիք է: Մեր կրոնն այդչափ էժանագին չպետք է լինի: Եթե մենք հայ ենք, քրիստոնյա ենք, ապա պետք է պահպանենք մեր կրոնն ու ինքնությունը: Տեր կանգնենք մեր բոլոր ազգային եւ կրոնական արժեքներին: Թե չէ` դատարկ խոսք է «Ես հայ եմ» ասելը»:

                      Մեկ առ մեկ անդրադառնանք նրա ասածներին: Աթեշյանն ասում է, որ եթե նախնիներից հայ եղողը կինն է, ապա տղամարդը մահմեդական է համարվում: Մի սխալ համեմատություն եւս: Հայկական ու մահմեդական ինքնությունները չեն կարող դեմ-հանդիման կիրառվել: Ինչպես որ կարող է լինել թուրք մուսուլման, թուրք քրիստոնյա, թուրք աթեիստ, այնպես էլ` հայ մուսուլման, հայ քրիստոնյա, հայ աթեիստ:

                      Հարցնում է Աթեշյանը` «Ո՞ւմ արյունն ես կրում դու»: Ես էլ Ձե՛զ եմ հարցնում, հարգելի Աթեշյան` ո՞ւմ հոգին եք կրում Դո՛ւք: Ո՞րն է արյան եւ ցեղի կապը: Մի՞թե միատարր ցեղ գոյություն ունի աշխարհի երեսին: Դրանք այլեւս չե՞ն մնացել վաղեմի ժամանակներում: Համայն աշխարհում կատարված ԴՆԹ ուսումնասիրությունները բազմիցս ցույց չե՞ն տվել դա:

                      «Հայը կրոնից անքակտելի մի ամբողջություն է: Եթե ուզում ես հայ լինել, կգաս կմկրտվես, Հայոց եկեղեցու անդամը կդառնաս եւ միայն այն ժամանակ կասես` «Ես հայ եմ»»,-ասում է Աթեշյանը: Խոսք, որին ի պատասխան` քիչ է մնում ասես. «Հրամա՛նքդ, փաշա՛»: Ես ինքս տասնյակ աթեիստ հայերի եմ ճանաչում: Իսկ նրա՞նց ինչ անենք: Ենթադրում եմ, որ այնքան փորձ ունեք, որ գիտակցեք, թե Ձեր եկեղեցու անդամ լինելը դեռ չի նշանակում հավատացյալ լինել: Հիմա այս ընկերները հայ չե՞ն համարվում: Եթե ոչ, ապա ի՞նչ են համարվում նրանք:

                      Բացի այդ` լա՛վ, ասենք թե` չգիտեմ քանի սերունդ առաջվա մեր պապերը բռնի մուսուլման են դարձել: Դրանից հետո մարդիկ սերունդներով կամավոր կերպով յուրացրել են մահմեդականությունը: Իսլամն այլեւս դարձել է այդ անձանց բնական կրոնը: Թեեւ բռնի իսլամացումը պատմական անարդարություն է, սակայն փաստ է նաեւ, որ այդ մարդիկ այլեւս անկեղծորեն մահմեդական են դարձել: Հարգելի՛ Աթեշյան, Ձեզ եւ թուրք-իսլամական անձանց հետեւյալ խորհուրդը կտամ. մարդկանց մուսուլմանության միջոցով թուրք, քրիստոնեության միջոցով էլ հայ համարել ձգտելու փոխարեն` հաշտվեք մահմեդական հայի գոյության հետ:

                      Պարո՛ն Աթեշյան, ես ժողովածու կազմելու աշխատանքներիս ընթացքում թե համշենահայերեն խոսող համշենցիների եւ թե չխոսողների շրջանում որոշ աղոթքներ եմ արձանագրել: Այդ աղոթքները հայերեն են եւ բացարձակապես նման չեն մահմեդական աղոթքներին: Բոլորովին նման չեն նաեւ քրիստոնյա աղոթքներին: Դրանք, հավանաբար, քրիստոնեությունից էլ անգամ հին են եւ` հայոց լեզվով: Դրանք դրոշմված են հարյուրամյակները հաղթահարած եւ մեր օրեր հասած համշենցիների հիշողության մեջ: Նախաքրիստոնեական ժամանակաշրջանից եկող վարդավառի եւ խոդոչի տոները դեռ նշվում են Համշենի որոշ յայլաներում: Մենք շարունակում ենք դագաղով թաղել մեր մեռելներին: Դեռ մոմ ենք վառում մեր անցավորների գերեզմանների մոտ:

                      Մեր հեքիաթները, դամբանականները, անեկդոտները, խաղիկները, երգերն ու մեղեդիներն ունենք, որոնք կրում են վաղնջական ժամանակների հետքերը: Ժողովում ենք դրանք, փորձում` նորերը գրել: Դրանք գրանցվում են որպես նաեւ ներկայիս հայկական մշակույթը սնող եւ հարստացնող էլեմենտներ: Համշենցիներն իրենց լեզվով խոսողներին եւ չխոսողներին, քրիստոնյաներին, մուսուլմաներին վերաբերվում են որպես իրենց միավորողների եւ բազմաթիվ ընդհանուր արժեքներ ունեցողների:

                      Այո՛, մարդիկ փոխել են իրենց կրոնը, բայց պահել են իրենց ինքնության այլ բազում տարրեր: «Հայ եմ» ասելը, հայերեն խոսելը Ձեզ չի բավարարում` որքան հասկացա:

                      Շա՛տ լավ, այդ դեպքում եթե Ձեզ պատմեմ, թե իմ պատանեկության տարիներին ինչպես էր մայրս արձագանքում, երբ նրան ասում էի` «Մենք հայ ենք», թերեւս կըմբռնեք, թե ինչը նկատի ունեմ: Մայրս նման դեպքերում ասում էր. «Քենա, էմեն դեղ Էրմենիյիմ ասա ու քեզի գեդրին»: («Գնա, ամեն տեղ ասա, որ հայ ես, ու քեզ մորթեն»-Ակունքի խմբ.): Կամ էլ, գուցե այսպես պետք է գրեմ. «Գնա, ամեն տեղ էրմենիյիմ ըսե ու քեզի գդրին: Այսինքն, պարո՛ն Աթեշյան, այս երկրում «Ես հայ եմ» ասելը երբեք դատարկ բան չի եղել. հիմա՛ էլ է այդպես:

                      Երբ մենք վատ բաներից ենք խոսում, բղավում, վատ բաների վրա զարմանում, ասում ենք` «Սեւ Ասպաձ(Աստված-համշենահայերեն)»: Մայրս մի օր էլ, երբ երկնային պահպանության կարիքն ուներ, ասաց. «Ես երկնքի ճերմակ ասպաձ ունիմ»:

                      Հիմա Ձե՛զ եմ հարցնում, պարոն Աթեշյան. «Սեւ Ասպաձ, մեք վո՞վ իք( Սեւ Աստված, մենք ով ենք)»:

                      Լուրեր Հայաստանից - NEWS.am

                      Comment

                      Working...
                      X