Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Politics in Hayastan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Համակարգային բռնություն Արմեն Ամիրյանի հանդեպ

      • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      • Հասարակություն - 13 Սեպտեմբերի 2017,


    Թումանյանի անվան տուն-թանգարանում բոլշեւիկյան-ստալինյան, խորհրդային բռնարարքների զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսը փակելու մշակույթի նախարարության որոշումը, եւ առավել եւս փոխնախարար Արեւ Մուսայելյանի բացատրությունը՝ թե ցուցահանդեսը քաղաքականացված էր, գործնականում բռնարարք է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանդեպ, որն այդ պաշտոնը ստանձնել է Հայաստանում հանրային մշակույթ, մտածողություն փոխելու հայտով:



    Հնարավոր չէ Հայաստանում փոխել հանրային մշակույթ եւ մտածողություն, եթե չի ձեւավորվում հանրային, սոցիալ-հոգեբանական համապատասխան մերժողականություն բռնության մշակույթի հանդեպ:



    Բռնության մշակույթը զուտ ֆիզիկական բռնությունն ու դրա վիճակագրությունը չէ: Եթե օրինակ մշակույթի նախարարությունը որեւէ ցուցահանդես է փակում որեւէ թանգարանում, եթե անգամ թանգարանը մասնավոր չէ, ապա դա արդեն իսկ բռնության մշակույթի դրսեւորում է: Եվ առավել եւս, եթե փակվում է բռնության զոհերի հիշատակին վերաբերող ցուցահանդեսը:



    Ըստ այդմ, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կամ ինքն է դառնում համակարգային բռնության զոհ, կամ դառնում է բռնության մասնակից, հեղինակ:



    Ցուցահանդեսի կազմակերպիչ Նարինե Թուխիկյանը՝ թանգարանի տնօրենը, սպասում է, որ մշակույթի նախարարը վերադառնա արձակուրդից եւ հանդիպման միջոցով պարզի, թե ինչ է կատարվել իրականում:



    Բայց Արմեն Ամիրյանն արձակուրդից կարող է եւ չվերադառնալ, քանի որ վերադարձն այլեւս իմաստ չունի: Կարճատեւ արձակուրդից վերադարձել է խորհրդային մտածողությունն ու մշակույթը, հետեւաբար Արմեն Ամիրյանը կարող է վերադառնալ, բայց ոչ թե նախարարի աշխատանքին, այլ բիզնես տիրույթ, որի հիմքերը, նրա իսկ պնդմամբ, ձեւավորվել են դեռեւս հենց խորհրդային տարիներից:



    Հանուն արդարության պետք է արձանագրել, որ Արմեն Ամիրյանը դիմադրում էր իր հանդեպ բռնությանը: Երբ այսպես ասած նոր կառավարության վարչապետն ու նախարարները սկսել էին դիմում գրել ՀՀԿ անդամ դառնալու համար, Արմեն Ամիրյանի դիմումը ուշանում էր: Նա գրեց շատ ավելի հետո, ամենավերջիններից մեկը, երբ դիմադրելն այլեւս հնարավոր չէր: Իսկ մինչ այդ, երբ լրագրողները տարբեր առիթներով հարցեր էին ուղղում նախարարին, դրանցից մեկին նա պատասխանել էր խիստ խորհրդանշական հայտարարությամբ՝ թողեք հանգիստ ապրեմ:



    Դժվար է պատկերացնել, թե ինչպես է մշակույթի նախարարը լվացվելու ստալինյան կամ բոլշեւիկյան բռնարարքներից: Այն նախարարը, որը հայտարարել էր, թե իր նպատակն է հասնել վիճակի, երբ Հայաստանում մշակույթի նախարարությունը կլինի ավելորդ: Դա իսկապես կարեւոր եւ ապագայի համարժեք նպատակ է, եւ ցուցահանդեսի փակումը այդ նպատակի անհրաժեշտությունը վկայող իրողություն է:



    Բայց այդ փակումը միեւնույն ժամանակ վկայեց, որ Արմեն Ամիրյանին թույլ չեն տա առաջնորդվել այսպես ասած անձնական նպատակներով, եթե դրանք ունեն հանրային-պետական արդիականության միտումներ: Արմեն Ամիրյանը պետք է սպասարկի համակարգային նպատակները, իսկ դրանցում մշակույթի նախարարությունն ունի լիովին հակառակ դերակատարում՝ այն պետք է լինի հնարավորինս երկար, որովհետեւ դրա խնդիրը գործնականում խորհրդային մշակույթի պահպանությունն է՝ սովորական ռեժիմի դեպքում քողարկված, իսկ արտակարգ իրավիճակներում՝ ինչպիսին ցուցահանդեսն էր, բացահայտ:

    Comment


    • Եթե ես ձեռք չեմ տալիս Մշակույթի նախարարությանը, թող ինձ հեռացնեն. Թուխիկյան

       

      Comment


      • Բոլշևիկյան, լենին-ստալինյան տեռորին մոտ 50 հազար հայ է զոհ գնացել, այդ թվում Հայաստանի մտավորականության սերուցքը՝ Չարենց, Բակունց, Թոթովենց, Զապել Եսայան և շատ ուրիշներ: Բոլշևիկյան տեռորի զոհն են դարձել նաև Ամենայն հայոց բանաստեղծ համարվող Հովհաննես Թումանյանի երեք որդիները:
         
        Last edited by Vrej1915; 09-13-2017, 09:16 AM.

        Comment


        • Միկոյանի, Կասյանի և մյուս չակերտավոր հերոսների անուններով փողոցները պետք է վերանվանվեն

           

          Comment


          • Ռուսաստանը պատիվ է պահանջում հայերից. Շահեն Հարությունյան

            2017-09-13

            Ռուսաստանի ԱԳՆ մամլո խոսնակ՝ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Նարինե Թուխիկյանի կողմից բացված ցուցահանդեսը՝ կապված հայ բոլշևիկների և նրանց կատարած ոճրագոծությունների հետ, ուղղված է ՌԴ-ի դեմ: Դրան հետևել էր ՀՀ գործող իշխանության կոշտ վերաբեմունքն՝ ընդդեմ Նարինե Թուխիկյանի և նրա ցուցահանդեսին: Նախ սպառնալիքներ, այնուհետև պետականորեն՝ օրենքով արգելում: Ի՞նչ կարելի եզրակացնել այս դեպքերից:
            Առաջին հայացքից թվում է, թե ՌԴ-ն իր քիթն է խոթում գոնե ձևականորեն անկախ և ինքնուրույն պետության ներքին գործերին և փորձում տնօրինալ ՙՙԱնկախ՚՚ Հայաստանի ներքին պատմությունը և դրա մատուցման եղանակները: Բայց փոքր ինչ խորանալու դեպքում հասկանաալի է, որ հայ բոլշևիկները և ընդհաանրապես ամբողջ Խորհրդային տարիները, Ռուսաստանը չի համարում որպես Հայաստանի պատմության մաս: Եվ իրոք այդպես է: Խորհրդային միության ժառանգորդը ամբոբղջովին ՌԴ-ն է: Իսկ Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում եղել է Ռուսական կայսրության տիրապետության տակ, և հիմա ԽՍՀՄ ժառանգորդ ՌԴ-ն նորմալ է, որ Հայաստանի այդ տարիները չի համարում որպես հայկական, և նույնպես այդ տարիներին հօգուտ Սովետական գաղութատիրական համակարգի ծառայած այ պաշտոնյաններին չի համարում որպես հայկական գործիչներ և պաշտոնյաններ, ուստի և նորմալ է, որ նրանք պահանջում են իրենց պաշտոնյաների նկատմամբ հարգանք, որոնք ի մի ջայլոց եղել են չեկիստ, գործակալ, բոլշևիկ տականք հայերը:
            Սրանով ի չիք է դառնում այն փաստարկները, թե իբրև ներկայիս Ռուսաստանը ոչ մի կապ չունի Սովետական տոտարիտալ համակարգի հետ: Ապա ինչպե՞ս կբացատրեք այս փաստը, թե ինչու՞ են ներկայիս Ռուսաստանի պաշտոնյանները պայքարում բոլշևիկ տականքների համար, ինչի՞ են սատարում Խորհրդաին գործիչներին և ի վերջո, եթե ներկայիս Ռուսսիան կապ չունի Սովետի հետ և մեր հետ դաշնակցիային հարաբերությունների մեջ է գտնվում և մեր անվտանգության երաշխավորհն է, ապա ինչի՞ է անցյալի էջերի համար, որոնք ներկված են արյունով և կառուցված են ոճիրներով, մատ թափ տալիս իրենց դաշնակից պետության վրա:
            Եվ հիմա, ընթերցո՛ղ, Ձեր մեջ հարց կառաջանա, թե ինչու՞ են ռուսակա պետական գործիչները բացահայտորեն հայտարարում այդ ամենի մասին, թե ինչու՞ են բացահայտորեն անպատվում հայերիս ու Հայաստանը: Կմտածեք թե արդյո՞ք նրանց անրաժեշտ է սրել մի ժողովրդի հետ հարաբերոթյունները, երբ դեռ Ռուսաստանը չի մարսել ու մարսում թե՛ Վրաստանի ապստամբությունը և թե՛ Ուկրաինայի ապստամբությունը:
            Սրա պատասխանը մեկն է: Նրանք բացահայտորեն թքում են Հայաստանի և հայ ազգի վրա, քանի որ վստահեն, որ հայ ժողովուրդը չի փորձի գլուխ բարձրացնել և ապստամբել ռուսական լծի դեմ, նանք վստահ են որ Հայաստանը ցանկանում է մնալ հպատակ: Նրանց վստահություն տվել է Հայաստանը անկախության 25 տարիների ընթացքում: Ի վերջո Ռուսաստանը տեսել է, թե ինչպես է հայ ազգը մարսում ապրիլյան պատերազմը, մեկ տարելիցն էլ հրավառությամբ և տոնով նշելով...
            Հ.Գ. Պատմություն, այո՛, կրկնվում է միշտ: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՆՎՈՒՄ Է ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՔԵՐ ՉԵՆ ՍԵՐՏՈՒՄ ԻՐԵՆՑ ՊԱՄՈՒԹՅՈՒՆԸ , ՈՒՐԱՆՈՒՄ ԵՆ ԵՎ ՉԵՆ ԱՆՈՒՄ ՃԻՇՏ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
            Հ.Գ.Գ. Ես ամեն կերպ փորձելու եմ սատարել Նարինե Թուխիկյանի ցուցահանդեսին, դրա ակտիվ տարածմանը և գաղափարների տարածմանը: Բոլորիդ կոչ եմ անում տարածել և հաղթել Ձեր իսկ մեջ գտնվող ստրուկին, գլուխ բարձրացել ու դառնալ տերը՝ սեփական երկրի...



            Շահեն Հարությունյան

            Comment


            • This is very enlightening and convincing interview about communist leaders and necessity of street name changes in Armenia. It is about renaissance of Bolshevism in Armenia. Please watch it all and lets discuss.


              https://m.youtube.com/watch?ebc=ANyP...&v=NoyaX8peQl0

              Comment


              • Originally posted by Hakob View Post
                This is very enlightening and convincing interview about communist leaders and necessity of street name changes in Armenia. It is about renaissance of Bolshevism in Armenia. Please watch it all and lets discuss.


                https://m.youtube.com/watch?ebc=ANyP...&v=NoyaX8peQl0
                All is said.
                Very good interview, clear cut.
                Thank you.
                 

                Comment


                • https://m.youtube.com/watch?v=dkchsba46rc

                  Comment


                  • Նոր սպառնալիք. Ինչպես խուսափել ուկրաինական սցենարից
                      • ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ, Քաղաքագետ
                      • Մեկնաբանություն - 14 Սեպտեմբերի 2017


                    ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ Ելքի առաջարկը շատ բուռն ընկալվեց ռուս քաղաքագետների կողմից։ Դեռեւս ջուրը չտեսած նրանք բոբիկացան, այսինքն այս առաջարկը դեռեւս լինելով խիստ օդային-եթերային, դեռեւս ոչ մի քաղաքական ու իրավական միսուարյուն չստացած, նրանք սկսեցին սպառնալ Հայաստանին ուկրաինական սցենարով։



                    Մի կողմից, իհարկե, ռուսները ճիշտ են շտապում, քանի որ նման զարգացումները երբեք չեն գնում երկար-բարակ քաղաքական-իրավական գործընթացներով, այլ համապատասխան պայմանների դեպքում ունենում են ձնահոսքի նման բուռն ընթացք։ Իսկ եթե պայմաններ չկան, կրկին չեն գնում այդ երկար գործընթացներով, այլ պարզապես մեռնում են։ Նրանք ճիշտ են նաեւ, երբ զուգահեռներ են անցկացնում Ուկրաինայի դեպքերի հետ, սակայն մնում եմ պարզունակ, երբ Ղարաբաղի կորստի հնարավորությամբ են սպառնում։ Ղարաբաղը եւ Դոնբաս-Ղրիմը էապես տարբեր են իրենք պատմությամբ ու սոցիալական-իրավական հիմքերով, բայց հիմա դրա մասին չէ, որ պետք է մտածել, այն այն մասին, թե ինչ հարցերում են ռուս փորձագետները ճիշտ։



                    Ի վերջո, ուկրաինական զարգացումները բնութագրվեցին ոչ միայն տարածքային կորուստներով, այլեւ քաղաքացիների սոցիալական վիճակի կտրուկ անկմամբ, եւ երբ Կրեմլը մտածում է այնտեղ իրավիճակը ետ շրջելու մասին, շատ լավ հասկանում է, որ Կիեւում Անտիմայդանը կկայանա հենց սոցիալական պատճառներով, իսկ Դոնբաս-Ղրիմը միայն ֆոն կծառայեն հնարավոր զարգացումների համար։



                    Իսկ սոցիալական իրավիճակի անկման պատճառը ոչ թե Ղրիմից ու Դոնբասից եկամուտների կորստի պատճառով է՝ ի վերջո, պարզվեց, որ սրանք շատ առումներով դոտացիոն շրջաններ էին, այլ կոռուպցիայի նոր ու անզսպելի թափի հետ։ Հիմա նույնիսկ Ուկրաինա հասնող կայունացման օգնությունն ու վարկերը, անգամ նոր կայացող բանակին տրվող օժանդակությունն անհետ կորում են, եւ Ռուսաստանի հույսն այն է, որ նման լայնամասշտաբ գողությունն ի վերջո հասարակությունը կնույնացնի հենց Ուկրաինայի եվրոպական ընտրության հետ։ Ի դեպ, շատ հաճախ, առաջնորդվելով հակառուսաստանությամբ, Եվրոպան էլ է աչք փակում Ուկրաինայի կոռուպցիոն ռեժիմի անսահման ագահության վրա։



                    Հիմա, վերադառնալով Հայաստան, նկատենք, որ եվրոպական հետնամուտքը մեզ մոտ գաղտնի կառուցում է հենց Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Պարզ է, որ իշխանությունը դա անում է ոչ հանուն համամարդկային արժեքների հաղթանակի, կամ թեկուզ հանուն արդար ընտրությունների, իշխանությունը դա անում է հանուն կոռուպցիոն իրավունքների հավերժացման։ Իշխանության համար միեւնույն է, թե իր կոռուպցիան ում օրոք կլինի՝ Պուտինի, թե Եվրամիության։ Ավելին, լրիվ թալանված մեր երկրում ԵՄ-ն խոստանում է նոր փողեր ու պետական գրանտներ, ինչը լայն հնարավորություններ է բացում կոռուպցիոն գործընթացների նոր գալարի համար։



                    Հիմա շատերը, յուրովի երկրորդելով Գալուստ Սահակյանին, ասում են, որ նույն եվրոպական ուղղության համար էլ Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա։ Անիմաստ է վիճելը, սակայն այդպիսի արեւմտամետությունը շատ արագ Հայաստանին կհասցնի բացարձակ փակուղու։ Եթե հիմա որպես հույս ու զարգացման հնարավորություն փայփայում ենք ԵՄ հետ համագործակցության խորացումը, ապա երբ պարզվի, որ այդ համագործակցության արդյունքում կունենանք սոցիալական ավելի խորը ճգնաժամ, անհուսությունը կդառնա բացարձակ, եւ առաջ, դեպի ԽՍՀՄ հանրային մտայնությունը կբարձրանա նոր մակարդակի։



                    Եվրոպական ճանապարհին Հայաստանի համար այլընտրանք չկա, բայց որպեսզի այդ ճանապարհը լինի անվերադարձ, կենսական է նաեւ ներկա կրիմինալ-կոռուպցիոն ռեժիմից ազատվելու հարցի զուգահեռ լուծումը։ Այլապես որպես պատմական օրինաչափություն մրից դուրս գալուց մրջուրն ընկնելն է դառնում միակ ճանապարհը։

                    Comment


                    • Originally posted by Hakob View Post
                      Time for signing the Euro association is coming near. What do you guys think, will our government have the balls to sign it?
                      One thing is clear, current situation cannot prolong for too long. EEU is dying or in coma (because of Russian sanctions and corruption), the economic situation in Armenia is becoming explosive.
                      The oligarchic government can survive only by money that is injected from abroad. But today, it's either dry or going wrong way despite Karapetian's promises and PR.
                      Գողին ու բոզին 40 օր ա։ It was abvious from the beginning that parasitic government of criminal figures elected by fraud cannot do any changes. It's like a cancer on the body promising to cure the pains, where it's impossible without taking the canser out (themselfs).
                      It is abvious that Euroassosiation is in the interest of this government to prolong it's life.
                      But could it put Armenia's security at risk?
                      When Serjik flipped and signed EEU overnight , it was abvious that it had to do it under Russian pressure because we have a strong security connection with them and cannot put that connection under risk.
                      But has anything changed now? I don't think so. If Russia did not want us to sign EU association then, it does not want it now too.
                      So what has changed? Did Armenia's security requirements change or Serjik suddenly got balls?
                      I am afraid that our government driven by financial needs (not for people, for god's sake, for themselfs) may even try signing EU association this November, disregarding their patron's wishes in Moscow.
                      That can be very dangerous.
                      But if Serjik is going to flip again in November and not sign, it is true as many observers have said, it will show to the whole world what a joke our government is.
                      We will see...

                      So in this post of mine you can see my worries.
                      Aghasi Enoqian is talking exactly what's in my mind. Of course he is an educated guy, unlike me, but tge issue is valid.
                      Last edited by Hakob; 09-15-2017, 06:15 AM.

                      Comment

                      Working...
                      X