Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Politics in Hayastan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել Կենտրոն hեռուստաընկերությանը

     

    Comment


    • Ուրվագիծ 25.04.2018 Նիկոլ Փաշինյան /Nikol Pashinyan /Никол Пашинян

       

      Comment


      • Կարապետյանի սենսացիոն հայտարարությունը. ադեկվատությու՞ն, թե՞ դավադրություն

          • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
          • Մեկնաբանություն - 28 Ապրիլի 2018


        ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ ստեղծված հեղափոխական իրավիճակում ճիշտ չի լինի, որպեսզի ՀՀԿ-ն հանդես գա վարչապետի սեփական թեկնածուով: Կարապետյանն ասել է, որ ՀՀԿ-ն վատ է կառավարել, ստեղծված իրավիճակը դրա հետեւանքն է, եւ վարչապետի թեկնածու պետք է լինի կամ ԵԼՔ կամ Ծառուկյան դաշինքից, րոնք համաժողովրդական շարժումը տանող ուժերն են: Կարեն Կարապետյանը նաեւ խոսել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մասին, ասելով, թե չի կարծում, որ նա կգնա հակասական դաշտում վարչապետ դառնալու ճանապարհով, նա այդ մարդը չէ, այլապես ինքը կհամարի, որ այսքան տարի չի ճանաչել Կարեն Կարապետյանին: Եթե գնաց, ապա կսխալվի, եթե գնաց, ուրեմն այսքան տարի ես իրեն լավ չեմ ճանաչել, ասել է նա:



        ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտարարությունը կարող է գնահատվել սենսացիոն, հաշվի առնելով ոչ միայն նրա ՀՀԿ-ական լինելը, այլ նաեւ այն, որ Սամվել Կարապետյանի եղբայրն է: Բանն այն է, որ Սամվել Կարապետյանն էլ իր ներդրողների ակումբ նախագծով դիտարկվում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հենարանը:



        Ստացվում է, որ հենարանը դու՞րս է գալիս վարչապետի թեկնածու Կարապետյանի տակից, թե՞ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը համաձայն չէ այն ամենի հետ, ինչ ծրագրում կամ ցանկանում են Սամվել Կարապետյանն ու վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը:



        Թե՞ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանն է դուրս գալիս վերահսկողությունից, կամ համատեղ պլանից, որի հարցում գուցե համաձայնություն չկա իր եւ Կարապետյան եղբայրների միջեւ, որոնք գուցե չեն ցանկանում ամեն գնով՝ այսինքն հանրության հետ առճակատման գնով ապահովել Կարապետյանի վարչապետությունը: Գուցե դա է պատճառը, որ Կարեն Կարապետյանը ինտենսիվորեն ձեռնամուխ է եղել արդեն Մոսկվայից աջակցություն ստանալու գործին, ինչը նրա մոտ կարծես թե այդքան էլ միարժեք չի ստացվում:



        Բոլոր դեպքերում, խիստ հատկանշական է, որ պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտարարությունն այս օրերին իշխանության ճամբարից հնչած թերեւս ամենահամարժեք հրապարակային կարծիքն է, որն արտահայտում է Հայաստանի պետական շահից ու անվտանգությունից բխող մոտեցումը՝ ֆորմալ իշխող ՀՀԿ-ն պետք է հնարավորինս շուտ պայմանավորվի թավշյա հեղափոխության առաջնորդների հետ, իրականությունից կտրված այսպես ասած դասական քաղաքագիտական հղումների ու երեսպաշտության փոխարեն պայմանավորվի իշխանության փոխանցման շուրջ:



        Մյուս կողմից, սակայն, Կարեն Կարապետյանի մոտեցումը համարժեք է այն դեպքում, եթե իր մեջ չի պարունակում հմտորեն հյուսված դավադրություն: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանը խոսում է այն մասին, որ համաժողովրդական շարժման առաջնորդողը ԵԼՔ ու Ծառուկյան դաշինքներն են, հետեւաբար նրանցը պետք է լինի վարչապետի թեկնածուն:



        Բանն այն է, որ համաժողովրդական շարժման առաջնորդող ուժը եղել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը: ԵԼՔ դաշինքի մյուս ուժերը դրան միանալու մասին հայտարարել են ապրիլի 25-ին միայն: Դրանից մեկ-երկու ժամ անց էլ շարժմանը միանալու պաշտոնական հայտարարություն է արել Ծառուկյանը: Թեեւ, իհարկե կան տեղեկություններ, որ Ծառուկյանն իր համակիրներին ոչ հրապարակավ հորդորել է աջակցել շարժմանն ավելի վաղ: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ շարժման առաջնորդը, ըստ այդմ թե շարժման, թե պետության համար դրա շարունակության եւ տրամաբանական, կայուն, սահուն ու անվտանգ հանգրվանի հասցնելու երաշխիքը Նիկոլ Փաշինյանն է: Հենց դա է պատճառը, որ այլընտրանք չունի նրա ժամանակավոր վարչապետությունը, ոչ թե դա հեղափոխական ռադիկալության, քմահաճույքի կամ իշխանատենչության հարց է:



        Ներկայում վիճակ է, որ անկախ Նիկոլի մոտիվացիաներից, իրավիճակը համընդհանուր ընդգրկումով պահանջում է նրա վարչապետությունը՝ ի շահ բոլորի եւ առաջին հերթին պետական կայունության եւ անվտանգության: Եվ եթե անգամ Նիկոլն ունի անբարեխիղճ մոտիվացիաներ՝ եթե կան այդ կապակցությամբ կասկածներ, ապա միեւնույն է, դրանք բացահայտելու եւ չեզոքացնելու թերեւս միակ տարբերակը դարձյալ նրան ժամանակավոր փուլի վարչապետ ընտրելն է:



        Կարեն Կարապետյանի հայտարարությունը մի կողմից լինելով խիստ համարժեք, մյուս կողմից առաջացնում է հարց՝ իսկ արդյո՞ք դա ակնարկ չէ, որ վարչապետ լինելու «իրավունք» ունի նաեւ Գագիկ Ծառուկյանը: Արդյոք Կարեն Կարապետյանը չի արտահայտում ընդամենը փոխզիջումը Կարապետյանների եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ, որով փորձ է արվելու խաղից դուրս դնել Նիկոլ Փաշինյանին:



        Ամեն ինչ պարզ կլինի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից, որն ըստ նախապես ազդարարվածի լինելու է այսօր: Ծառուկյանը փաստացի կանգնած է գրեթե պատմական ընտրության առաջ, շատ ավելի պատասխանատու եւ ճակատագրական, քան 2015 թվականի փետրվարին:



        Իսկ նրա հայտարարության «սեւագրությունն» արդեն կա՝ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը, որը մեկուկես տարի առաջ բավական ժողովրդական վարչապետ էր, այսօրե համընդհանուր մերժման ենթակա: Գագիկ Ծառուկյանի համար Կարեն Կարապետյանը փաստացի նրա թեւավոր «հաջորդ դարսն» է, որը այսօր է:

        Comment


        • Originally posted by Vrej1915 View Post
          պետք է դիմել սփյուռքին՝ Վլադիվաստոկից մինչև Լոս Անջելես, Փարիզից մինչև Սիդնեյ, բոլորը պետք է ոտքի կանգնեն, նախ պահանջեն ոչ մի արտաքին միջամտություն, դիմեն իրենց կառավարություններին, որ դիմեն ՀՀ իշխանություններին
          He is day dreaming.
          At the worst moments in 1992 when Karabakh was almost taken over
          or in 1993 when Turkey threatened to invade Armenia, there was very little Diasporan activity

          It shows our commentator Լևոն Շիրինյան is very poorly informed, or greatly exaggerates what is possible

          Comment


          • Nicole the garbage collector...who is this nobody...yes a nobody.
            A good turk is a dead turk

            Comment


            • Originally posted by Gevz View Post
              Nicole the garbage collector...who is this nobody...yes a nobody.
              In opposition he has shown himself good at asking questions

              Is he qualified to lead a government? The economy depends on oligarchs at the moment, the same ones who are close to the Republican Party, the ARF and the Prosperous Party

              He says he is not anti-Russian but many of his followers sound anti-Russian. This is dangerous geopolitics. Last time this happened in 1920 , the result was not good

              Comment


              • Անակնկալ վտանգը Հայաստանում. Կրեմլի ընտրությունը

                • Lragir.am
                • Քաղաքականություն - 28 Ապրիլի 2018


                Հայաստանում ծավալված ժողովրդական շարժումը բնականաբար մեծ արձագանք է ստացել Ռուսաստանում: Ռուսական պաշտոնական ու մեդիա-փորձագիտական շրջանակների արձագանքները զուսպ ու նույնիսկ հիացական էին: Կրեմլը մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստանի իրադարձությունները երկրի ներքին գործն են, իսկ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնիսկ զգացական գովաբանություններ հղեց հայերին ու Հայաստանին:



                Շարժումը չի դնում աշխարհքաղաքական խնդիրներ, եւ այդպիսիք իրականում չկան: Շարժման ղեկավարները բազմիցս հայտարարել են այդ մասին, ավելին, նշվել է, որ չկա Հայաստանի մասնակցությունը պրո-ռուսական բլոկներին եւ բազայի ներկայությունը վերանայելու խնդիր:



                Սակայն Հայաստանի ուղղությամբ «մասնագիտացված», այդ թվում պրո-հայկական համարում ունեցողները, վերջին օրերին փորձում են «ակտուալացնել» այդ խնդիրները: Ընդ որում, դրան ներգրավվել են Հայաստանի ժամանակավոր պաշտոնյաներն ու այսպես կոչված պրո-ռուսական շրջանակները, որոնք ԶԼՄ-ներով փորձում են մի կողմից վարկաբեկել շարժումը, մյուս կողմից Ռուսաստանի իշխանության մոտ կասկածներ առաջացնել, թե սա մայդան է:



                Օրինակ, այս օրերին Հայաստանում են ՌԴ Դումայի պատվիրակները եւ հայ պատգամավորների հետ հանդիպմանն իրենց բավական լկտի են պահել, առաջացնելով նրանց զայրույթը:



                Ավելորդ է ասել, որ այս շրջանակների գործունեության արդյունքում Ռուսաստանի վարկը պարբերաբար ընկնում է հայ հանրության շրջանում, գումարվելով տնտեսական, ռազմա-քաղաքական եւ այլ բնույթի խնդիրներին: Սրանք պարբերաբար կեղտ են տարածում Հայաստանի պետության, Հայաստանի քաղաքացիների արժանապատվության, քաղաքացիական հասարակության վրա:



                Հայաստանում ծավալվող շարժումն այդ տեսակետից ճակատագրական նշանակություն ունի հայ-ռուսական բարեկամության համար, քանի որ արդեն իսկ ստեղծել է նոր իրավիճակ, եւ Ռուսաստանի միջամտությունը կարող է դառնալ բարեկամության ավարտը: Հայերին դա պետք չէ: Դա պետք է վերը նշված ուժերին, որոնք դրա վրա իրենց անձնական հարցերն են լուծում:



                Ընդ որում, սրանց պետք է ավելացնել նաեւ Հայաստանի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարներին, որոնք օրը մեջ վազում են Մոսկվա աջակցություն մուրալու: Եթե Մոսկվայում հետեւում են Հայաստանում կատարվողին, երեւի նկատել են, որ Հայաստանի արդեն ողջ ժողովուրդը մերժում է նրանց, եւ հանձինս նրանց՝ կոռումպացված քրեական տնտեսա-քաղաքական համակարգը: Օգնելով մերժվածներին՝ Ռուսաստանը կմերժվի Հայաստանում:



                Ռուսաստանի համար վտանգը հայկական թավշյա հեղափոխությունն ու Հայաստանի արժանապատիվ քաղաքացին չեն, այլ բոլոր նրանք, ովքեր կեղտոտում են այս շարժումը «ռուսական թեմայով»: Ռուսական թեմա այստեղ չկա, ըստ էության՝ չկա նաեւ ընտրություն:

                Comment


                • Շուտով կարող ենք ականատես դառնալ անակնկալ վերադասավորումների, որոնք այսօր դեռ անհնարին են թվում

                    • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                    • Հարցազրույց - 28 Ապրիլի 2018

                  Մեր զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը

                  Պարոն Զոլյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում տեղի ունեցողը բացառապես Հայաստանի ներքին գործն է ու չունի աշխարհաքաղաքական կոնտեքստ, մյուս կողմից, սակայն, ՀՀ պաշտոնյաները շտապում են Մոսկվա կամ հեռախոսազանգեր ստանում։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ Ռուսաստանին կհաջողվի միջամտել տեղի ունեցող գործընթացներին։


                  Մինչև վերջերս մենք տեսնում էինք, որ Ռուսաստանը հիմնականում չեզոք դիրք էր գրավում: Այժմ մենք տեսանք, որ ռուսական ԶԼՄ-ներում սկսում են Հայաստանում տեղի ունեցողը դիտարկել իբրև գունավոր հեղափոխություն: Հուսով եմ, որ սա առայժմ զուտ տեղեկատվական քաղաքականության հետ կապված դիրքորոշում է՝ պայմանավորված Ռուսաստանի ներքին քաղաքական խնդիրներով: Չեմ կարծում, որ դա նշանակում է, որ Ռուսաստանը պարտադիր պետք է փորձի ակտիվորեն միջամտել Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Այո, ՀՀԿ-ն կարծես իրականացնում է ակտիվ լոբբիստական ջանքեր Մոսկվայում, որպեսզի իր կողմը գրավի Կրեմլին, սակայն առայժմ դժվար է ասել, թե որքանով է այդ գործունեությունն արդյունավետ:



                  Իհարկե, ՀՀԿ-ն նաև փորձում է տպավորություն ստեղծել, որ այդ ջանքերը հաջողության են հասել, և Մոսկվան այժմ աջակցում է նրան, բայց որքանով է դա համապատասխանում իրականությանը, այսօր շատ քիչ մարդ գիտի: Կարծում եմ, եթե Փաշինյանը կարողանա ճիշտ մեսիջներ ուղարկել Մոսկվա, Ռուսաստանը կպահպանի չեզոքությունը: Ռուսաստանի կողմից չեզոքության պահպանումն այս իրավիճակում ձեռնտու է թե՛ Հայաստանին, թե՛ Ռուսաստանին, իսկ իրավիճակին միջամտելը կլիներ լուրջ սխալ: Իհարկե, մենք չենք կարող բացառել, որ Մոսկվան կարող է սխալ որոշում ընդունել, բայց, համենայն դեպս, մենք պետք է փորձենք հնարավորինս լավ բացատրել իրավիճակը: Բացի այդ, համոզված չեմ, որ ՀՀԿ ներսում բոլորը միանշանակ ոգևորված են ամեն գնով իշխանության մնալու և Ռուսաստանից օգնություն ստանալու փորձերով: Այնպես որ, մենք շուտով կարող ենք ականատես դառնալ բավական տարօրինակ վերադասավորումների, որոնք այսօր դեռ անհնարին են թվում:


                  Նիկոլ Փաշինյանը հատարարեց, որ մայիսի 1-ին հարյուր հազարավոր մարդիկ պետք է հեղեղեն Երևանի փողոցները։ Եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ավելի մեծ դիմադրությա՞ն կհանդիպի իշխանությունը։


                  Այսօր Փաշինյանին պետք է հնարավորինս մեծ մոբիլիզացիա ապահովել, որպեսզի նա ցույց տա, որ ընդդիմադիրները տիրապետում են իրավիճակին: Այսօր Հայաստանում ձևավորվել է փաստացիորեն երկու իշխանություն: Մի իշխանությունը դա ֆորմալ իշխանությունն է, որը գտնվում է ՀՀԿ ձեռքում, բայց որի ազդեցությունը գործընթացի վրա գնալով նվազում է: Մյուս իշխանությունը դա Հանրապետության հրապարակի հարթակն է, որը վերահսկում է փողոցը, բայց որն առայժմ զուրկ է պետական լծակներից: Այս իրավիճակի երկարաձգումը հղի է բազմաթիվ վտանգներով՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Այս իրավիճակի հանգուցալուծման ամենահեշտ և արագ տարբերակն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ստանձնեն պատասխանատվություն Հայաստանում տեղի ունեցող գործընթացների համար, իսկ դրա համար պետք է, որ նրանք ստանան ֆորմալ իշխանություն: Գուցե միանգամից Սերժ Սարգսյանի հեռացումից հետո որպես փոխզիջում հնարավոր էր, որ նշանակվի տեխնիկական վարչապետ՝ որևէ չեզոք անձ, բայց քանի որ ՀՀԿ-ը փաստորեն փորձում է մնալ իշխանության գլուխ, այդ տարբերակն այսօր արդեն իրատեսական չէ, քանի որ ՀՀԿ-ը կօգտագործի այս իրավիճակն իր շահերից ելնելով: Ի դեպ, երբ ասում են սահմանադրական ճանապարհ և այլն, դա ամենևին չի հակասում Փաշինյանի կողմից առաջարկվող փողոցային պայքարի մարտավարությանը: Փողոց դուրս գալը ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքն է, և փողոցային պայքարը քաղաքական պայքարի միանգամայն սահմանադրական մեթոդ է: Իհարկե, եթե բռնություն չի կիրառվում այդ ակցիաների ժամանակ, իսկ մենք տեսել ենք, որ մինչ այժմ շարժումն ունեցել է վառ արտահայտված խաղաղ և ոչ բռնի բնույթ:


                  Ի վերջո, որքանո՞վ իշխանության համար արդյունավետ կարող է լինել երկարաձգման գործընթացը։ Հեղափոխությունը հակահեղափոխության վերածելու ձգտումը ունի շանս հաջողելո՞ւ, թե հանրությունը կգնա մինչև վերջ։


                  Կարծում եմ՝ ՀՀԿ համար ամենաճիշտ տարբերակը կլիներ օր առաջ գնալ ընդդիմադիր դաշտ: Դա նաև ՀՀԿ-ին շանս կտար պահպանվելու որպես կուսակցություն, իհարկե, առանց օլիգարխների և զանազան պաշտոնյաների, որոնք միանգամից կլքեն կուսակցությունը, երբ այն անցնի ընդդիմություն: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն այսօր չունի բավարար ռեսուրս իշխանությունը պահպանելու համար: Այո, նա կարող է երկարաձգել իր իշխանությունը, շաբաթներով, անգամ ամիսներով, բայց ի վերջո այն վաղ թե ուշ ստիպված է լինելու հրաժարվել իշխանությունից: Մյուս կողմից, պետք է, որ Փաշինյանը հնարավորություն տա ՀՀԿ-ին արժանապատիվ կերպով ընդունել իր պարտությունը: Այս առումով այն, թե ինչպես տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի հրաժարականը, շատ կարևոր քայլ էր ՀՀԿ նախկին առաջնորդի կողմից: Սարգսյանի հրաժարականը ՀՀԿ համար ստեղծեց հնարավորություն մնալու քաղաքական դաշտում՝ իհարկե ընդդիմության կարգավիճակով և շատ լուրջ փոփոխություններ անցնելուց հետո: Եթե ՀՀԿ-ն օգտագործի այդ հնարավորությունը և ազատվի վարկաբեկված գործիչներից, այն կարող է դառնալ շատ նորմալ աջ պահպանողական կուսակցություն, ինչպիսիք շատ են Եվրոպայի տարբեր երկրներում, և որոնցից շատերն այսօր իշխանության գլուխ են շատ դեմոկրատական երկրներում: Սակայն, ինչքան ՀՀԿ-ը համառի այսօր, այդքան դա բացասաբար կազդի նրա ապագայի վրա որպես կուսակցություն:


                  Ստացվում է՝ ավելի բարդ էր Կարեն Կարապետյանի հրաժարականին հասնել, քան Սերժ Սարգսյանի՞։


                  Սերժ Սարգսյանի կողմից ես, կամ նրա դեմ ես: Այսօր իրավիճակն ավելի բարդ է այն առումով, որ կան ավելի շատ խաղացողներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր շահերը: Այժմ կարող են ստեղծվել և մեկ օրում քանդվել դաշինքներ, կարող են ձեռք բերվել և չեղյալ համարվել պայմանավորվածություններ: Ավելի դժվար է գլուխ հանել տեղեկատվական հոսքերից: Կան նաև արտաքին վտանգներ: Այնպես որ, այսօր շատ պատասխանատու պահ է, պետք է շատ զգոն և ուշադիր լինել: Սակայն ամեն դեպքում ինչպես էլ ավարտվի այս փուլը, մենք արդեն ունենք շատ կարևոր ձեռքբերում, այն ավտորիտար համակարգը, որը վերջին տարիներին կառուցվում էր Հայաստանում այլևս, հույս ունեմ, շանս չունի վերադառնալ Հայաստան: Որքան էլ դա վերամբարձ հնչի՝ մենք արդեն ապրում ենք նոր Հայաստանում: Հիմա պետք է ամեն ինչ անենք, որ այդ նոր Հայաստանը չկորցնենք: Ընդ որում՝ բոլորը պետք է գիտակցեն պահի կարևորությունը և անեն այն, ինչ ճիշտ է՝ թե՛ շարժման մասնակիցները, թե՛ հանրապետականները, թե՛ մյուս կուսակցությունները, թե մնացած բոլորը։

                  Comment


                  • Originally posted by Hakob View Post

                    The question is connecting elections directly to people not the other way around.
                    So far starting from LTP (communism was extremely authoritarian) people have been increasingly cut off from election results under the name of building democracy to the point of not being able to choose country’s ruler (PM) and parliament being chosen on large part by party rating system and other part chosen with fraud.
                    The comitee you are talking about already exists, it’s the electoral comitee that rubber stamps ruling party’s candidates.
                    There is another structure that can be used to appeal the decisions of elections or electoral comitee. It’s the supreme or constitutional court which in our case is the one that violates constitution the most under republicans.
                    The only way is to start from grass roots by having people’s choice as country’s top political figure (PM) and then build all other agencies.
                    Important is never to loose or forbid people, in you case the crowd, from having the ability to throw the monkey wrench on government and start all over by choosing another leader and government.
                    Before this revolution Armenian government met people’s demands by buttons or Jail or like in 2008 firing on them.
                    As they say in physics, for every action there is equal and opposite reaction. So the one sided autoritarian ruling with forever in mind generated this revolution.
                    Am I wrong to believe that if there was a new election held right now, that the HHK would lose tremendously?

                    I don't know about you, but from an outsider looking in, there is a sense of apathy that lets the HHK behave the way they do. Not saying they shouldn't be removed. Looks like the people are in good spirits this time.

                    Comment


                    • Originally posted by lampron View Post
                      He says he is not anti-Russian but many of his followers sound anti-Russian. This is dangerous geopolitics. Last time this happened in 1920 , the result was not good
                      That would be very dangerous! The guy is good at cleaning corruptions and sounds simpleton for geopolitics or politics in general. Soros is looking for new office since being kicked out of Hungary.

                      Comment

                      Working...
                      X