Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nakhitchevan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #21
    Re: Nakhitchevan

    We should take the villages....they all running anyway. Our troups are on the footsteps of General Andranik on his horse. our native lands. to build strong holds we must, you know fck them, we take theirs too.
    B0zkurt Hunter

    Comment


    • #22
      Re: Nakhitchevan

      Looks like ideal countryside for 4 legged creatures to help with the humping.

      A donky brigade?
      These are the best form of transport in not easy terrain like in the film clip.

      .
      Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
      Its about self interest at personal and national level often at odds with the above.
      Great politicians pursue the National interest and small politicians personal interests

      Comment


      • #23
        Re: Nakhitchevan

        Նախիջեւանում երկարատեւ հակամարտության հեռանկարը
        Lragir.am
        Մեկնաբանություն - Հինգշաբթի, 03 Հուլիսի 2014,

        Տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ թուրք-իրանական հակամարտությունը ակնհայտորեն ավելի է լարվում։ Մերձավոր Արևելյան զարգացումներին զուգընթաց դրա ուղղակի թե անուղղակի դրսևորումները երևում են նաև Հայաստանի և մասնավորապես՝ Նախիջևանի հիմնախնդրի շուրջ։ Սա պայմանավորված է հատկապես հետխորհրդային շրջանում Նախիջևանի նկատմամբ Իրանի իրականացրած հատուկ քաղաքականությամբ:

        Մինչ Նախիջևանի նկատմամբ Իրանի իրականացրած յուրատեսակ տնտեսական և քաղաքական էքսպանսիային անդրադառնալը, ուշադրություն դարձնենք մի կարևոր հանգամանքի վրա, որը դեռևս հավուր պատշաճի միջպետական փոխհարաբերություններում ուղղակիորեն քննարկման չի դրվել, բայց դարձել է Ադրբեջանի վրա անուղղակի ճնշում գործադրելու բավականին արդյունավետ լծակ։

        Խնդիրն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի իշխանությունը իրեն չհամարեց Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, այլ ընդհակառակը՝ այդ ժամանակաշրջանն ընդունեց որպես խորհրդային Ռուսաստանի կողմից իրենց հայրենիքի օկուպացում։ Դրան զուգընթաց, նորանկախ Ադրբեջանի իշխանությունները իրենց հայտարարեցին 1918 թվականին ստեղծված Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդները, որի սահմանները մինչև խորհրդային կարգերի հաստատումը չեն ճգրտվել և չեն ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։

        Ինչ վերաբերում է Նախիջևանին, այդ երկրամասը անգլիական, իսկ ավելի ուշ ամերիկյան պետությունների կողմից հռչակվել էր կողմերի միջև վիճելի տարածք։ Այսինքն, ադրբեջանական իշխանությունները, չընդունելով խորհրդային իրավահաջորդությունը, չեն ընդունում նաև Կարսի պայմանագիրը, ըստ որի Նախիջևանի երկրամասը հանձնվել էր Ադրբեջանի խնամակալությանը, այլ ոչ թե ենթակայությանը։

        Տարիների ընթացքում Ադրբեջանի Խորհրդային իշխանությունները հետևողականորեն խախտեցին Կարսի պայմանագիրը և Նախիջևանին տվեցին դրա սկզբունքներին հակասող կարգավիճակ։ 1990 թվականին ադրբեջանական իշխանությունները, լավ գիտակցելով միջպետական պայմանագրի խախտման ակնհայտությունը, փորձեցին խուսափել դրա պատասխանատվությունից` հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելու հանգամանքից, բայց դրանով հանդերձ ընկան բոլորովին այլ ծուղակի մեջ, քանի որ Նախիջևանի երկրամասը Մուսավաթական Ադրբեջանի մասը չի կազմել։ Իսկ նորանկախ Հայաստանի իշխանությունները, ընդհակառակը՝ իրենց հայտարարել են Խորհրդային Հայաստանի իրավահաջորդները, ընդունում են Կարսի պայմանագիրը և ապագայում կարող են պնդել դրա կետերի իրականացման համար։
        Միայն ավելացնենք, որ խնամակալություն եզրը արմատապես տարբերվում է ենթակայություն եզրից և դա հնարավոր է դնել վերանայման, քանի որ խնամակալությունը ժամանակավոր բնույթ է կրում։

        Փաստորեն, ներկայում Նախիջևանը գտնվում է Ադրբեջանի կազմում առանց որևէ իրավական հիմքի և փաստորեն օկուպացված է։ Միակ խոչընդոտը Թուրքիան է առաջադրում` պնդելով Նախիջևանի վերաբերյալ Մոսկվայի պայմանագրի վրա։ Բնականաբար, այդ պայմանագիրը անդրկովկասյան հանրապետութուններին վերաբերող հոդվածների մասով կորցնում է իր վավերականությունը առանց Կարսի պայմանագրի։ Վերոհիշյալ փաստարկները լավ գիտակցում են և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը ու հարկ եղած դեպքում օգտագործում են պաշտոնական Բաքվի վրա ճնշումներ գործադրելու համար։

        Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա այս պարագայում լավագույն վերլուծությունը լռությունն է, քանի որ նրանք արտաքին քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ չունեն։

        Եթե փորձենք վերլուծել Նախիջևանի ժողովրդագրական իրավիճակը հետխորհրդային շրջանում, ապա պարզ նշմարվում է, որ Ադրբեջանը և նրա անկլավ հանդիսացող Նախիջևանը բոլորովին տարբեր հետաքրքրություններ ունեն։

        Երկրամասի բնակչությունը գտնվում է սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում և մեծ թիվ է կազմում արտագաղթը՝ հատկապես դեպի Հյուսիսային Իրան, Ռուսաստան և Թուրքիայի արևելյան նահանգներ։ Ադրբեջանի ընդդիմադիր մամուլը բազմիցս նշել է, որ Նախիջևանից հեռացողներn այլևս չեն վերադառնալու, քանի որ զարգացման ոչ մի հեռանկարներ այլևս չեն տեսնում։ Կարելի է փաստել, որ այնտեղ ստեղծվել է իրանական բավական ազդեցիկ կուսակցություն և հատկապես շիա իսլամի ազդեցության մեծացում, որի լայնածավալ քարոզչության արդյունքում տեղի բնակչության շրջանակներում փորձում են արմատավորել նրանց՝ որպես առանձին էթնոսի առանձնահատկությունները։

        Այս գործընթացները տեղի բնակչության մեջ ձևավորում են Ադրբեջանից անջատվելու, Հայաստանի հետ բաց սահման ունենալու և տարանցիկ առևտրի կենտրոն դառնալու պահանջները, որի արդյունքում, անշուշտ, երկրամասը դուրս կգա այդ ծանր սոցիալ-տնտեսական և մեկուսացված իրավիճակից։ Երկրամասում թուրքական կողմնորոշում ունեն միայն իշխանության որոշ ներկայացուցիչներ, մի խումբ զինվորականներ և վերջինիս հետ առևտուր իրականացնող բնակչության մի փոքրիկ հատվածը։

        Խորհրդային Միության փլուզումից հետո Նախիջևանի գազամատակարարումը վերսկսվեց միայն 2005 թվականին՝ Ադրբեջանի և Իրանի նախագահների պայմանավորվածության արդյունքում։ Էլեկտրաէներգիայի մատակարարումը նույնպես կատարվում է Իրանի կողմից, ինչպես նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակների ներկրումը։ Իսկ Թուրքիայի՝ Նախիջևանի հետ ունեցած տնտեսական կապերը սահմանափակվում են միայն երկրամասից հումք արտահանելով։

        Փաստորեն, Նախիջևանը գոյատևում է առաջին հերթին Իրանի և Թուրքիայի հաշվին, իսկ Ադրբեջանի հետ ունեցած առնչությունը սիմվոլիկ բնույթ է կրում։ Այստեղ բոլոր ոլորտներում ակնհայտ է Իրանի ազդեցության մեծացումը։

        Շատերի համար զարմանալիորեն երկրամասի նկատմամբ մեծացել է Չինաստանի հետաքրքրությունը, որն իր ներկայությունը հաստատեց այնտեղ ավտոհավաքման գործարան կառուցելով։ Հետաքրքրական է, որ թե՛ Իրանը և թե՛ Չինաստանը իրենց տնտեսական նախագծերն իրականացնում են Նախիջևանի համար սահմանված ծավալներից մի քանի անգամ ավել քանակությամբ։ Դա, ըստ երևույթին, բացատրվում է վերոհիշյալ երկրների կողմից երկրամասը տարանցիկ առևտրի կենտրոն դարձնելը չբացառելու միտումով։
        Մեր խորին համոզմամբ, միայն ադրբեջանական զորքերի առկայությունը թույլ չի տալիս երկրամասի բնակչությանը հռչակել իր անկախությունը, որը, բնականաբար, ժամանակի խնդիր է։ Եթե սրան ավելացնենք նաև վերջին շրջանում իրանական կողմի՝ երկաթուղին բացելու ակտիվ նախաձեռնությունը, թուրքական զինվորականության ազդեցության ուժեղացումը և վերջին օրերի կրակոցները, ապա երկարատև հակամարտության խճանկարը պատրաստ է։

        Այս խճճված և քողարկված երանգներ կրող հակամարտության մեջ անշուշտ իր վճռական խոսքը պետք է ասի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Դա առաջին հերթին բխում է նաև նրա շահերից, բայց նմանատիպ նախաձեռնություն, ինչպես տեսնում ենք, դեռևս չկա և չի էլ նախատեսվում իշխող վերնախավի կողմից։
        Նախիջևան ազգային-քաղաքական նախաձեռնություն

        Comment


        • #24
          Re: Nakhitchevan

          Originally posted by londontsi View Post
          Looks like ideal countryside for 4 legged creatures to help with the humping.

          A donky brigade?
          These are the best form of transport in not easy terrain like in the film clip.

          .
          Yes.....and also helicopter drop offs.
          B0zkurt Hunter

          Comment


          • #25
            Re: Nakhitchevan

            Originally posted by Eddo211 View Post
            Yes.....and also helicopter drop offs.
            I much rather see the azerbaboon chasing jackasses than helicopters
            Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
            Its about self interest at personal and national level often at odds with the above.
            Great politicians pursue the National interest and small politicians personal interests

            Comment


            • #26
              Re: Nakhitchevan

              Հայաստանին պետք է ոչ թե Թուրքիայի հետ բաց սահմանը, այլ Նախիջևանը

              ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
              Քաղաքականություն - Շաբաթ, 05 Հուլիսի 2014,



              Թուրքական Taraf-ը տեղեկություն է տարածել, որ գործող վարչապետ և նախագահի թեկնածու Էրդողանը հրահանգել է սեպտեմբերին բացել հայ-թուրքական սահմանը: Տեղեկությունը սակայն ավելի ուշ հերքվել է: Թե ինչ հնարք էր սա՝ առայժմ հայտնի չէ:

              Դեռևս այս տարվա գարնանը տեղեկություն էր հայտնվել, որ որպես նախընտրական քայլ Էրդողանը մտադիր է բացել Հայաստանի հետ սահմանը: Թուրք վերլուծաբաններն ասում էին, որ հայկական հարցը ոսկոր է Էրդողանի կոկորդին, նա գիտի, որ վաղ թե ուշ հարկ է լինելու ինչ-որ կերպ լուծել հարցը, առավել ևս Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Նա, սակայն, այնպես պետք է անի, որ առավելագույն քաղաքական դիվիդենտներ քաղի:

              Օգոստոսին Թուրքիայում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու: Էրդողանին սպառնում է Թուրքիայի սահմաններին սուննիական խալիֆայության և Քրդստանի ստեղծումը: Այս երկու կազմավորումները կարող են տարածվել նաև Թուրքիայի տարածքի վրա: Էրդողանն այժմ փորձում է անել ամեն ինչ, որպեսզի պահպանի Թուրքիայի ամբողջականությունը, որովհետև Թուրքիայի մասնատումը կնշանակի իր կարիերայի ավարտը:

              Սակայն դա այդքան էլ հեշտ չէ անել: Եթե Մերձավոր Արևելքում վերաձևվեն սահմանները, դա կնշանակի Լոզանի պայմանագրի ավարտը, որը փոխարինել էր Սևրի պայմանագրին: Չնայած, կարծիք կա, որ Մերձավոր Արևելքում էքսպերիմենտ է իրականացվում՝ այնպիսի վերպետական կազմավորումների ստեղծում, որոնք պետական սահմաններ չունեն: Ասենք, եթե Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում քրդական ինքնավարություններ ստեղծվեն լայն իրավունքներով, ապա արդյունքում, առանց սահմանների բաժանման, դրանք կարող են միավորվել համադաշնության մեջ:

              Այսպես թե այնպես, Էրդողանը կդառնա մի պետության նախագահ, որի սահմանները վիճարկվում են բոլոր կողմերից: Ամենածանրակշիռ իրավունքները Հայաստանն ունի, որը Լոզանի պայմանագրով Օսմանյան կայսրության բաժանումից ոչինչ չի ստացել: Էրդողանը կփորձի սահմանի բացմամբ կանխել Հայաստանի, ավելի ճիշտ, հայկական սփյուռքի պահանջները:

              Ի՞նչ կտա Հայաստանին Թուրքիայի լավությունը: Առանձնապես ոչ մի լավ բան, որովհետև այդ ճանապարհն ամբողջությամբ վերահսկելու է ռուս-թուրքական դաշինքը, և ցանկացած պահի այն կարող է արգելափակվել: Մոսկվան անհամբերությամբ սպասում է սահմանի բացմանը: Հայաստան ժամանած Ռուսական երկաթուղիների ղեկավար Յակունինը հայտարարել է, որ Կարս-Գյումրի երկաթգիծն արդեն պատրաստ է շահագործման:

              Երևանն այժմ պետք է մտածի ոչ այնքան Թուրքիայի հետ սահմանի, որքան Իրանով ու Նախիջևանով հաղորդուղիների բացման մասին: Քանի որ այդ բաց սահմանը նպաստելու է Հայաստանի փակմանը: Նախիջևան ազգային-քաղաքական նախաձեռնությունը հայտարարություն-վերլուծություն է տարածել, որում խոսվում է ներկայիս Նախիջևանում իրավիճակի մասին, որտեղ ուժեղ են Իրանի դիրքերը և կապ գրեթե չի զգացվում մայրցամաքային Ադրբեջանի հետ: Հատկանշական է, որ Հայաստանի ու Նախիջևանի սահմանին իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ իրանցի պաշտոնյաներն առաջարկել են Նախիջևանն ազատ առևտրի գոտի դարձնել: Դա դուր չի եկել թե Ադրբեջանին, թե Թուրքիային, թե Ռուսաստանին, որոնք դրանով կկորցնեն տարածաշրջանային հաղորդուղիների մենաշնորհը:

              Նման իրավիճակում, Հայաստանը պետք է առայժմ հրաժարվի Թուրքիայի հետ սահմանի բացումից, որովհետև դա մեզ ոչինչ չի տա:


              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....nEClGV3U.dpuf

              Comment


              • #27
                Re: Nakhitchevan

                http://lratvakan.am/?p=39444

                Comment


                • #28
                  Re: Nakhitchevan

                  Նախիջևան. ըստ փորձագետների՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների կազմն ու հանդիպման վայրը պատահական չէ
                  16.08.14




                  Ինչո՞ւ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպում, ինչու՞ Նախիջևան՝ որպես հանդիպման վայր, էներգետիկ ծրագրե՞ր, թե՞ ռազմաքաղաքական նախագծեր, և արդյո՞ք օգոստոսի 18-ին նախատեսված այս հանդիպումը պետք է անհանգստացնի Երևանին ու Թեհրանին: Այս մասին Tert.am-ը զրուցեց թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի և Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ: Վերջինիս հետ՝ նաև այն համատեքստում, թե վերջին հարյուրամյակում ընդդեմ Հայաստանի ինչ ադրբեջանա-թուրքա-վրացական դաշինքներ ու միավորումներ են տեղ գտել:

                  Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի՝ այս եռյակի համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի, ինչպես գործնական ասպարեզում, այնպես էլ քարոզչական իմաստով , որի նպատակը տարածաշրջանային տարբեր նախագծերից Հայաստանի դուրս մնալու, մեկուսացված լինելու ցուցադրական դրսևորումներն են: Այսինքն՝ այս հանդիպումներով են դա փորձում խորհրդանշել:

                  Այս հանդիպումը ունենալու է 2 նպատակ. առաջինը՝ գործնական, այն է՝ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ ցույց է տալու, որ Հարավային Կովկասում իր երկրի քաղաքականությունը մնալու է տարբերակված. Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը մնալու է թշնամական և դրա փոխարեն՝ սերտ համագործակցություն Ադրբեջանի և Վրաստանի հետ: Եվ մյուս նպատակը՝ քարոզչական բնույթ ունի, որ այս երեք երկրներն իրար հետ համագործակցում են և դրանից դուրս է Հայաստանը: Բայց ասեմ, որ այս հանդիպումը քարոզչական այլ երանգներ էլ կունենա՝ հակահայաստանյան՝ այն իմաստով, որ եթե Հայաստանը գտնվում է ռազմավարական մի դաշինքում,ապա պետք է ցույց տրվի, որ հնարավոր է՝ ձևավորվի մեկ այլ դաշինք, մեկ այլ՝ հարթակ ,- նշեց թուրքագետը:

                  Հիշեցնենք, որ Նախիջևանում օգոստոսի 18-ին նախատեսվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ՝ Զաքիր Հասանովի, Իսմեթ Յըլմազի, Իրակլի Ալասանիայի հանդիպումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ, և նախատեսված են ինչպես նախարարների դեմ առ դեմ հանդիպումներ, այնպես էլ քննարկումներ եռակողմ ձևաչափով, այցելություն զորամասեր, Նախիջևանի մշակութային և պատմական հուշարձաններ և այլ միջոցառումներ։

                  Ամեն դեպքում, Ռուբեն Մելքոնյանը այս հանդիպումն ավելի շատ PR համատեքստում է հակված գնահատելու:

                  Եվ այստեղ շատ կարևոր հանգամանք է դիտվում հանդիպման վայրը՝ Նախիջևանը, որն ինքին իր մեջ որոշակի քարոզչական երանգ է պարունակում:

                  Ցույց տալու համար, որ Նախիջևանը կարող է դառնալ այն կարևոր հարթակը, որտեղից կարող են ծավալվել հակահայկական նախաձեռնություններ: Եվ դրա մասին է վկայում այն, որ մի քանի անգամ ևս այդ վայրում տարատեսակ հանդիպումներ են եղել: Եվ դրանով ադրբեջանական կողմը փորձում է կարևորել այդ տարածքը: Եվ չմոռանանք, որ ալիևյան կլանը նախիջևանյան կլան է համարվում,- արձանագրեց Ռուբեն Մելքոնյանը:

                  Ինչ վերաբերում է Իրանին, ապա Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները տարբեր հարցերում բախվում են իրար և խնդրահարույց են, և Ադրբեջանի քայլերը, բնականաբար, անհանգստացնում են այդ երկրին,- ասաց թուրքագետը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք այս հանդիպումը կարող է անհանգստացնել Իրանին ու Հայաստանին:

                  Նա այս համատեքստում հիշեցրեց, որ Հայաստանի բարեկամ երկիր Իրանը՝ տարբեր առիթներով և տարբեր հարթակներով իր հակաադրբեջանական պահվածքը ի ցույց է դրել, և կարծում է, որ եթե այդ հանդիպմանը հետևեն ինչ-ինչ հայտարարություններ, ապա համարժեք պատասխաններ կլինեն տարածաշրջանային մյուս երկրներից:

                  Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ, նշեց , որ Վրաստանում իշխանափոխությունից հետո այս երկիրը ավելի փոխլրացնող ու Հայաստանի հետ ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում, և առաջարկեց այս հավաքը չկապել սպասվելիք կոալիցիայի հետ:

                  Մի բան, որ ավելի շատ կուզեին անել թուրքերն ու ադրբեջանցիները: Եվ հիշենք, որ Վրաստանը վերջին շրջանում ամենաբարձր մակարդակով արձագանքեց արցախյան ճակատում լարվածության խնդրին և մտահոգություն հայտնեց, որովհետև եթե լայնամասշտաբ պատերազմ սկսվի, դա կարող է տարածվել Վրաստանի վրա,- արձանագրեց պատմաբանը:

                  Աշոտ Մելքոնյանը գրեթե 100 տարվա վաղեմության՝ 1918 թվականի, պատմական իրողությունները ներկայացրեց, երբ թուրքերի ներխուժման ժամանակ նման համագործակցություն կար Անդրկովկասյան սեյմում. վրացիների և մահմեդականների մեջ կար ներքին համաձայնություն, որի իմաստն այն էր, որ արշավող թուրքական բանակի ախորժակը պետք է մարվեր հիմնականում հայկական հողերով:

                  Նման բան 18-ին է եղել, հիմա աշխարհաքաղաքական իրողություններն այլ են, և այս սպասվելիք հանդիպումը գնահատել, որ ինչ-որ ալյանսի հիմք է հանդիսանալու, ապա պետք է ասեմ, որ այդպես չեմ կարծում,- ասաց Աշոտ Մելքոնյանը:

                  Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի տեսակետը այլ է. ըստ նրա՝ գլխավոր հարցը, որ միավորում է այդ երեք պետություններին, ընդհանուր էներգետիկ կոմունիկացիաներն են, իսկ ապագայում նաև տրանսպորտային կոմունիկացիաները, և այն, որ էներգետիկ-տրանսպորտային ընդհանուր երթուղու աշխատանքը բխում է 3 երկրների ռազմավարական տնտեսական շահերից:

                  Եվ նրանք ընդհանուր օրակարգ ունեն այս հարցի հետ կապված, ինչն էլ պարբերաբար քննարկելու և թարմացնելու կարիք ունի: Սա հարցի էական կողմն է, իսկ մյուս կողմը քարոզչական է. այն, որ թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան փորձում են նաև իրենց ձայնը լսելի դարձնել, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանից դուրս: Եվ քանի որ նրանց կապող օղակը Վրաստանն է, որն էլ դրանից ստանում է որոշակի քաղաքական, աշխարհաքաղաքական , տնեսական դիվիդենտներ, ապա նման ֆորմատում Վրաստանի ներկայությունն էլ տրամաբանական է,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը, ով չի կարծում, որ այստեղ գործ ունենք ռազմաքաղաքական դաշինքի հետ, քանի որ գոնե Վրաստանի մասով կարող ենք փաստել, որ այս երկրի շահերը ավելի բազմակողմ են և միայն կապված չեն հարևան թուրքական պետությունների հետ:

                  Եթե հանդիպումը էներգետիկ-տրանսպորտային խնդիրներին է նվիրված, ուրեմն ինչո՞ւ են հանդիպում պաշտպանության նախարարները։ Ի պատասխան՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. Որովհետև էներգետիկ-տրանսպորտային կոմունիկացիաների անվտանգության հարց կա, իսկ մենք գիտենք, որ դրա գլխավոր սպառնալիքն այսօր հանդիսանում է Ռուսաստանը: Եվ նրանք այդ հարցում համատեղ օրակարգ ունեն:

                  Ինչ վերաբերվում է նրան, թե ինչու Նախիջևան, ապա քաղաքական վերլուծաբանի անձնական կարծիքով՝ դա թուրքական կողմի գաղափարն է, և որ որոշակի քարոզչական մեսիջ է պարունակում ուղղված թե՛ Հայաստանին, և թե՛ Իրանին:

                  Ռուբեն Մեհրաբյանը հավելեց, որ այո՛, հանդիպումը կնյարդայնացնի Երևանին ու Թեհրանին, բայց նաև կանխատեսեց, որ որոշակի հավասարակշռող քայլեր կլինեն Թբիլիսիի կողմից՝ Հայաստանի ուղղությամբ: Նաև Իրանի, ինչու ոչ, Արևմուտքի կողմից, որն էլ որոշակի կայունացնող և բալանսավորող հայտարարություններ կանի:

                  Comment


                  • #29
                    Re: Nakhitchevan

                    Ի՞նչ հանգուցալուծում է լինելու Նախիջեւանում

                    ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                    17 Օգոստոսի 2014,

                    Հայտնի է դարձել, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները օգոստոսի 18-ին հավաքվելու են Նախիջեւանում: Նրանք խորհրդակցություններ են անցկացնելու, ինչպես նաեւ այցելելու են զորամասեր:
                    Նախիջեւանը ինքնավար հանրապետություն է Ադրբեջանի կազմում: 1921 թ. Մոսկվայի միջազգային իրավունքի տեսակետից ապօրինի պայմանագրով Թուրքիան ու Ռուսաստանը Նախիջեւանը հանձնել են Ադրբեջանի խնամակալությանը: Նախիջեւանի կարգավիճակը չի կարող փոխվել առանց Թուրքիայի ու Ռուսաստանի համաձայնության, սակայն Հայաստանը եւ Իրանը նույնպես որոշակի ներկայություն ունեն այս հարցում, իրավական տեսակետից: Մասնավորապես, մասնագետները գտնում են, որ Հայաստանը կարող է վիճարկել Նախիջեւանի կարգավիճակի հարցը:
                    Նախիջեւանում իրավիճակը եղել է համեմատաբար խաղաղ, Արցախյան պատերազմից ի վեր: Պատերազմի ժամանակ այստեղ մարտական գործողություններ չեն եղել, չհաշված լոկալ բնույթի միջադեպերը: Հրադադարի հաստատումից ի վեր նույնպես իրավիճակը հիմնականում խաղաղ է եղել:
                    Արցախյան պատերազմի տարիներին, երբ հայկական ուժերն անցել էին հակահարձակման եւ ազատագրում էին հայկական տարածքները, Հայաստանի խորհրդարանում Բաբգեն Արարքցյանը հայտարարեց, որ Նախիջեւանի բնակչությունը զանգվածաբար հեռանում է: Այն ժամանակ շատերը եզրակացրին, որ Նախիջեւանը եւս անցնելու է Հայաստանի վերահսկողության տակ:
                    Սակայն դա տեղի չունեցավ, ոմանց կարծիքով՝ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարության անվճռականության, ոմանց գնահատմամբ էլ՝ միջազգային պահանջով: Բացի այդ, Ալիեւն այն ժամանակ Նախիջեւանում էր, իսկ Հայաստանի իշխանությունն այս կամ այն կերպ ներգրավված էր Ալիեւին Ադրբեջանում իշխանության բերելու ծրագրում:
                    Նախիջեւանն, այսպիսով, մնում էր փակ բոլոր առումներով: Սակայն, վերջին շրջանի բուռն զարգացումների հետեւանքով Նախիջեւանի խնդիրը բացվել է եւ դարձել ակտուալ թե ռազմա-քաղաքական, թե տնտեսական-հաղորդակցական տեսակետներից:
                    Ռուսաստանի ներկայիս մեկուսացման ու շրջափակման պայմաններում քննարկվում է Իրանի էներգակիրները Ռուսաստանը շրջանցելով Եվրոպա հասցնելու ծրագիրը: Մյուս կողմից, Ադրբեջանի բուն տարածքը իրանական էներգակիրների տրանզիտի համար չի համարվում հուսալի ճանապարհ, քանի որ այդ տարածքը խոցելի է տարբեր առումներով: Իրանը վերջին շրջանում ակնարկներ է անում Նախիջեւանի եւ Հայաստանի հետ սերտ համագործակցության մասին:
                    Իր հերթին, Ռուսաստանը փակել է Հայաստանը, որպեսզի թույլ չտա իրանական տրանզիտը Հայաստանի միջոցով, որն ամենակարճ ճանապարհն է: Ռուսաստանը ձգտում է փակել բոլոր այն ճանապարհները, որոնք կխորացնեն իր միջազգային մեկուսացումը եւ էներգակիրների տրանզիտի սահմանափակումները:
                    Թուրքիան, որը ձգտում է Հարավային Կովկասում մեծացնել իր ազդեցությունը, գտնում է, որ դրա համար լավագույն ասպարեզը Նախիջեւանն է, որը վեր է ածվել տարածաշրջանային հանգույցի, Հայաստանի փակվելու արդյունքում: Բանն այն է, որ Թուրքիային թույլ չեն տալիս մասնակցել Ղարաբաղի թեմայով գործընթացներին, եւ այս տեսակետից Նախիջեւանը նույնպես առանձնահատուկ դեր ունի հայկական խնդիրների համալիրում:
                    Բացի այդ, Թուրքիան ցանկանում է վճռական դեր ունենալ ապագա հնարավոր տրանզիտի քննարկման հարցում, որն անշուշտ բարձրացնելու է նրա դերը միջազգային քաղաքականության մեջ: Թուրքիան, ինչպես Ռուսաստանը, ձգտում է իր մասով փակել Նախիջեւանը եւ շահավետ դիրքերից առեւտուր անել Ռուսաստանի, Իրանի ու Արեւմուտքի հետ:
                    Նախիջեւանում Ալիեւը ստեղծել է առանձին բանակ, որից հետո հաճախացել են Թուրքիայի զինվորականների այցերը Նախիջեւան: Ի դեպ, այս տարվա հունիսի սկզբներին, երբ Անկարայում տեղի էր ունենում թյուրքալեզու երկրների ղեկավարների հանդիպումը, Նախիջեւանի հետ սահմանում տեղի ունեցավ դիվերսիա, որի հետեւանքով զոհվեց երկու հայ զինծառայող: Հայկական զինուժը պատասխան գործողություն իրականացրեց եւ զբաղեցրեց նոր դիրքեր, վերահսկողության տակ առնելով մոտ 100 քկմ տարածք: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այն ժամանակ հայտարարեց, որ տեղեկություններ կան սադրանքին թուրք զինվորականների առնչության կապակցությամբ:
                    Այսպիսով, Նախիջեւանի խնդիրը դարձել է համաշխարհային քաղաքականության իսկական հանգույց, որն ինչ որ պահի պետք է հանգուցալուծվի: Ի՞նչ հանգուցալուծում է լինելու:
                    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....HKk7m6c9.dpuf

                    Comment


                    • #30
                      Re: Nakhitchevan

                      Московский и Карсский договора и Нахиджеван

                      http://voskanapat.info/?p=9216

                      Недавняя встреча в Нахиджеване министров обороны Турции, Азербайджана и Грузии возродила интерес к древнему армянскому краю. За последние дни бессчетное количество раз были помянуты Московский и Карсский договора 1921 года, согласно которым Нахиджеван был передан под протекторат (в Московском договоре) и покровительство (в Карсском договоре) Азербайджана. При этом неоправданно мало упоминается волюнтаристский характер этих договоров: достаточно сказать, что Московский договор, предрешивший передачу армянского края под протекторат Азербайджана, заключался без участия представителей Армении и Азербайджана.

                      Вновь возникли разговоры о том, якобы, согласно Карсскому договору, Россия и Турция являются гарантами безопасности и статуса Нахиджевана.

                      Сегодня уже трудно сказать, кто и когда запустил в оборот эту формулировку, которой нет ни в Московском, ни в Карсском договорах. Иногда говорится о каких-то секретных приложениях к ним, но в договорах не упоминаются и они. Но даже если бы эти секретные приложения (протоколы) существовали на самом деле, то по части Нахиджевана они утратили свою силу еще в 1923 году, когда Азербайджанская СССР изменила статус Нахиджевана. Москва тогда ей не препятствовала, хотя, как мы понимаем, имела эту возможность, и даже, что намного вероятнее, подсказала Баку организовать Всенахичеванский съезд и включить край в свой состав. Турция, в свою очередь, промолчала, потеряв, тем самым, право быть гарантом безопасности и статуса Нахиджевана, если даже, вопреки известным фактам, оно у него было.

                      Однако независимо от того, были или нет секретные приложения (протоколы) к Московскому и/или Карсскому договорам, по части Нахиджевана они давно денонсированы, и политика Армении, как и армянская политологическая мысль, обладают юридическим и моральным правом игнорировать указанные договора по части Нахиджевана. Не случайно Азербайджан торопится уничтожить все следы многотысячелетнего суверенитета армянского народа в Нахиджеванском крае, разрушив все, без исключения, памятники армянской архитектуры. Кстати будет сказать, что одной из важнейших причин гонений на народного писателя Азербайджана Акрама Айлисли стало то, что он, в своей книге Каменные сны убедительно показал исконно армянскую принадлежность Нахиджевана.

                      Давайте еще раз вспомним соответствующие статьи Московского и Карсского договоров. Статья III Московского договора гласит Обе договаривающиеся стороны согласны, что Нахичеванская область в границах, указанных в приложении I (С) настоящего Договора, образует автономную территорию под протекторатом Азербайджана, при условии, что Азербайджан не уступит сего протектората третьему государству. Затем следует вопиющее проявление большевистского волюнтаризма.

                      Статья XV договора: Россия обязуется предпринять в отношении Закавказских Республик шаги, необходимые для обязательного признания этими Республиками в договорах, которые будут заключены ими с Турцией, статей настоящего Договора, непосредственно их касающихся.

                      Можно только догадываться, к каким необходимым шагам прибегла Москва, но в тексте Карсского договора появилась Статья 5: Правительство Турции и Правительство Советской Армении и Азербейджана соглашаются, что Нахичеванская область в границах, определенных в приложении 3 настоящего договора, образует автономную территорию под покровительством Азербейджана.

                      Необходимо обратить внимание еще на один нюанс Карсского договора: в нем отсутствует фраза при условии, что Азербайджан не уступит сего протектората третьему государству. Логично предположить, что новая, сокращенная формулировка возникла вследствие дипломатических усилий армянской делегации, сохранившей юридическое право (следовательно, не потерявшей надежды на восстановление справедливости, которой их вынудили пренебречь) на возвращение армянского края в состав Армении.

                      Сегодня, 93 года спустя, это прекрасно понимают и в Баку, и в Анкаре. Как представляется, именно это понимание двигало Баку, предложившем провести встречу министров обороны Турции, Азербайджана и Грузии именно в Нахиджеване. Предложение устраивало и Турцию, стремящуюся обозначить свое военное присутствие в регионе Закавказья, откуда она была выдворена еще согласно Мудросскому перемирию, статья 11 которого потребовала выдворения турецких войск из Закавказья.

                      Следует сказать, что нынешней попытке военного внедрения Турции в Закавказье предшествовал целый ряд договоров и соглашений с Азербайджаном и Грузией. И если по части Азербайджана все выглядит логично и ожидаемо, то, думается, стоит напомнить о военных соглашениях Анкары с Тбилиси, первым из которых было подписание в 1996 году Соглашения о сотрудничестве в военной сфере. Отметим, что именно с этого времени в Грузии, на правительственном уровне, началась кампания по выводу российской военной базы из Ахалкалака.

                      Следующим серьезным документом стал подписанный в 1998 году между министерством обороны Грузии и генеральным штабом Турции Меморандум о взаимопонимании в вопросах военного сотрудничества. С тех пор и до сегодняшнего дня ежегодно десятки грузинских военнослужащих проходят обучение в военно-учебных заведениях Турции.

                      Особое значение для Турции имеет аэропорт, расположенный в населенном закавказскими турками - азербайджанцами Марнеульском районе Грузии. Данный аэропорт был реконструирован в 2000 - 2001 годах на средства Турции, при обязательстве Грузии обеспечивать турецким военным саиолетам бесплатное и внеочередное обслуживание. Для обеспечения этой договоренности в Марнеульском аэропорту была дислоцирована группа турецких военных, служба которых продолжается до настоящего времени.

                      Таким образом, встреча министров обороны Грузии, Азербайджана и Турции именно в Нахиджеване, преследовала, на наш взгляд несколько целей, в числе которых следует выделить желание Анкары возродить ситуацию 1921 года, когда она, совместно с Москвой, ииела возможность влиять на определение границ между Арменией, Грузией и Азербайджаном. А для этого Турции необходимо обозначить свое присутствие в Закавказье не только в политическом, но и военном плане. С этой точки зрения встреча министров обороны Турции, Грузии и Азербайджана именно в Нахиджеване выглядит как серьезный посыл, указывающий на планы Анкары.

                      Думается, что ответным шагом армянской стороны должно стать развеяние мифа о каких-то гарантиях относительно безопасности и статуса Нахиджевана и, что намного важнее, официальное заявление об утрате юридической силы положений Московского и Карсского договоров по части Нахиджевана.

                      Левон МЕЛИК-ШАХНАЗАРЯН

                      Comment

                      Working...
                      X