Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nakhitchevan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #41
    Re: Nakhitchevan

    17.04.2016

    Թուրքիան ոչ պաշտոնապես այս օրերին իր ռազմական ներկայությունն է ապահովում Նախիջևանում

    Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան)

    Թուրքիան ոչ պաշտոնապես այս օրերին իր ռազմական ներկայությունն է ապահովում Նախիջևանում: Անցած մի քանի օրը թուրքական կողմից Նախիջևան են անցել որոշակի քանակությամբ զինվորներ և զինամթերք: Չնայած Թուրքիայի գլխավոր շտաբը ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի տարածել այս մասով, սակայան որոշ աղբյուրներ փաստում են, որ մասնավորապես անցած գիշերվա ընթացքում Դիլուջու (Նախիջևան-Իգդիր) անցակետով զինվորներ տեղափոխող ավտոշարասյուն է անցել, ինչպես նաև զինամթերքվ բեռնված զինվորական բեռնատարներ, ծանր զինտեխնիկայի շարժ չի եղել:
    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayas...10667045979911

    Comment


    • #42
      Re: Nakhitchevan

      Ադրբեջանը զորքեր և զինտեխնիկա է կուտակել նաև Նախիջևանի սահմանին
      Այս հարցը պատգամավորները քննարկել են պաշտպանության նախարարի հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ:

      Ռուզաննա Ստեփանյան
      Հրապարակված է՝ 06.05.2016

      Այս լուրն այսօր Ազատության հետ զրույցում հաստատեցին Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները, ովքեր անցած չորեքշաբթի խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

      Հանձնաժողովի անդամներից Խաչատուր Քոքոբելյանը ոչ միայն հաստատեց այս տեղեկությունը, այլև նշեց, որ ադրբեջանական կողմը Նախիջևանի հետ սահմանին նոր ռուսական հրանոթներ է տեղակայել:

      Ես ինքս ստույգ տեղեկացված եմ ու կարող եմ հաստատ ասել՝ այո, նույն Նախիջևանի կողմը կա զորքերի կուտակում, կա զինտեխնիկայի կուտակում, ավելին՝ հստակ ինֆորմացիա կա հայկական կողմում, ես ինքս դա հաստատում եմ որպես Ազգային ժողովի պատգամավոր, որ այնտեղ նոր ռուսական հրանոթներ են բերվել և այդ հրանոթները, ինչպես բոլոր տեղերում, փորձարկումների և ադապտացիոն խնդիր են լուծում: Այսինքն, մի ավելորդ անգամ առերեսվում ենք, որ նույնիսկ այս պատերազմական օրերին, ռուսական կողմից նոր զինտեխնիկա է ստացվում: Իսկ կուտակումների մասին, ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում: Դա ուղղակի, հենց այնպես լուր չէ,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

      Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ևս Ազատության հետ զրույցում հաստատեց ՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից բացի, Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել նաև Նախիջևանի սահմանին: Այս հարցը քննարկել են նաև Պաշտպանության նախարարի հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ, ընդգծեց Նահապետյանը:

      Այո, որոշակի ուղղություններով, այդ թվում նաև՝ ձեր նշած ուղղությամբ, նկատելի են հակառակորդի զինտեխնիկայի կուտակումներ: Բայց իրավիճակը վերահսկելի է: Ե՛վ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, և՛ Զինված ուժերի գլխավոր շտաբն ամբողջապես տիրապետում են իրավիճակին, մեր զորախմբերը, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են՝ դիմագրավել ցանկացած հարձակում: Եվ այդ առումով, ուզում եմ վստահեցնել հանրությանը, որ մեր Զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է, և բոլոր այն նոր մարտահրավերները և սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ կոնկրետ ձեր նշած ուղղությամբ, այդ կապակցությամբ, ուղղակի պետք է հանգիստ լինենք, որովհետև իրապես մենք վերահսկում ենք համապատասխան տարածքը,- հավաստիացրեց Կորյուն Նահապետյանը:

      Comment


      • #43
        Re: Nakhitchevan

        Ինչպես է Նախիջևանի հեռուստատեսությունը սեփականացրել Երնջակաբերդը

        2016-05-19




        Նախիջևանի հեռուստատեսությունը ռեպորտաժ է պատրաստել, որում ադրբեջանցիներն իրենց՝ ամեն ինչ իբրև ադրբեջանական ներկայացնելու մոլուցքով այս անգամ սեփականացրել են Երնջակաբերդը:

        Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որի համաձայն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում վերակառուցվում է Հին Ջուղայից ոչ հեռու գտնվող Ալինջա բերդը: Հատկանշականն այն է, որ ադրբեջանական կայքերը չէին խոսել ամրոցի հիմնադիրների և նախնական տերերի մասին՝ հիշատակելով միայն, որ ժամանակին բերդին տիրել են սելջուկներն ու Լենկ Թեմուրը։

        Իրականում Ալինջան բերդի անունը բուն հայերեն՝ Երնջակ անվան փոխված տարբերակն է։ Այն կառուցված է Արաքսի ձախակոմյան վտակ Երնջակ գետի աջ ափին՝ հարթավայրում վեր խոյացող ապառաժոտ համանուն ժայռի վերնամասում։ Պատմական տեղեկությունների և հնագիտական որոշ տվյալների համաձայն, այստեղ ամրոց է կառուցվել դեռևս մեր թվարկությունից առաջ 8-7-րդ դդ․, իսկ մ․թ․ 5-8-րդ դարում այն վերակառուցվել է Սյունյաց իշխանների կողմից։ Ավանդության համաձայն՝ Երնջակ կամ Երինջո բերդն իր անունը ստացել է Սյունյաց Երնջիկ տիկնոջ անունից։ Այն համանուն գավառի նշանավոր ու անառիկ ամրություններից էր, որտեղ պահվում էին Սյունիքի ավագ իշխանների գանձերը։ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը բերդն անվանել է անհնարին ամուրն Երնջակ։

        Երնջակ բերդին և համանուն գավառին 698 թ․ տիրել են արաբները։ Սմբատ Բագրատունի հայոց թագավորը (895-914) այն հետ է գրավել, սակայն, 913 թ․արաբ Յուսուֆ էմիրը ավելի քան մեկ տարի պաշարումից հետո դարձյալ գրավել է Երնջակը։ Սելջուկ-թյուրքերի տիրապետությունից հետո՝ 13-րդ դարի սկզբին, եղել է Զաքարյան Հայաստանի կազմում, ապա եղել է Օրբելյան իշխանների տոհմական կալվածքը։ Հետագա դարերում Երնջակ բերդին տիրել են Լենկ Թեմուրը, թուրքմենական ցեղերը և Սեֆյան Իրանը։

        Դիտել՝ 2:20 րոպեից

        Comment


        • #44
          Re: Nakhitchevan

          Սմերչները դրել են Նախիջևանում ու հարմար առիթի են սպասում, որ Երևանը հողին հավասարեցնեն. Արա Պապյան
          4.Նոյեմբեր.2016


          Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը հնարավոր է համարում թուրքական զորքերի մուտքը Իրաք:

          Իհարկե, հնարավոր է մուտքը Իրաք, և ըստ էության, թուրքական զորքերն արդեն Իրաքի տարածքում են գտնվում: Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս իրենք վաղուց են տեղակայված, ուղղակի խնդիրն այն է, թե ի՞նչ ձևով և ի՞նչ ծավալով կմասնակցի թուրքական բանակը Մոսուլի գրավմանը: Եվ այստեղ խոսքը միայն գրավումը չէ, այլ դրանից հետո, եթե գրավեն, այդտեղ էլ կմնան: Այսինքն՝ սա Թուրքիայի նեոօսմանիզմի քաղաքականության արդեն իրական դրսևորումն է, և եթե մինչ այդ ինչ-որ ձևով այն տեսություն էր, հիմա գործնական է դառնում: Թուրքական բանակն արդեն գտնվում է Սիրիայի, Իրաքի հյուսիսում, և սա կհանգենցի նրան, որ այս բախումների շրջանակի տարածքային ընդգրկումն ավելի կմեծանա,-xNewsBook-ի հետ զրույցում ասաց Արա Պապյանը:

          Կարծիք կա, որ Թուրքիայի փլուզման գործընթացն արդեն սկսվում է և դրանով բացվում է Նախիջևանի հարցը, որին հավակնում է Իրանը: Անդրադառնալով վերոնշյալին և հարցին, թե հնարավո՞ր է Իրանն օկուպացնի Նախիջևանը, Արա Պապյանը նախ նշեց՝ այն, որ Թուրքիայի տրոհման գործընթացը սկսել է, դրա մասին ինքն արդեն տարիներ ի վեր է խոսում:

          Բազմիցս ասել եմ, որ դա գալու է և գալու է՝ անկախ հայերիս կամքից և ցանկությունից: Հիմա ի՞նչ արագությամբ կընթանա այդ գործընթացը, ուրիշ հարց է, բայց Թուրքիան մտել է շատ վտանգավոր խաղի մեջ: Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ իրենք չեն ընդունում Լոզանի պայմանագրով ընդունված սահմանները, որովհետև հավակնություններ ունի ավելի մեծ տարածքներ գրավելու: Հնարավոր է, որ ավելի մեծ տարածքներ գրավի, բայց նույնքան և հնարավոր է, որ այս խառնակությամբ Թուրքիան ավելի շատ կկորցնի,- նկատեց մեր զրուցակիցը:

          Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, Արա Պապյանը նախ շեշտեց, որ Թուրքիան ինքն է հավակնություններ ցուցաբերում Նախիջևանի նկատմամբ:

          Իսկ ինչ վերաբերում է հավակնություններին, ապա, եթե մենք խոսում ենք զուտ իրավական տեսանկյունից, ապա ո՛չ Թուրքիան, և ո՛չ էլ Իրանը որևէ իրավական հիմքեր չունեն դրա համար: Նախիջևանի տարածքի մեծ մասը 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրով անցել է Ցարական Ռուսաստանին, իսկ Իրանը դրանից հրաժարվել է: Նախիջևանը երբևէ, առնվազն վերջին 200 տարիների ընթացքում չի եղել Թուրքիայի տարածք: Իսկ Ցարական Ռուսաստանի կործանումից հետո Ազգերի լիգան 1920 թվականին այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության մաս, որովհետև այն Երևանի նահանգի մասն է եղել: Այսինքն, եթե որևէ մեկը պետք է հավակնի Նախիջևանին, դա Հայաստանի Հանրապետությունն է: Իսկ արդյո՞ք Իրանը զորք կմտցնի այնտեղ, շատ քիչ հավանական եմ համարում, որովհետև այստեղ միայն տեղական խաղացողների խնդիրը չէ՝ համաշխարհային ուժեր կան,- ասաց Արա Պապյանը՝ հավելելով, որ հիմա Իրանը հարաբերությունները վերջապես սկսել է Արևմուտքի հետ բարելավվել:

          Եվ որևէ իրանցի զինվորի դուրս գալն Իրանի սահմաններից հերթական անգամ կփչացնի Իրանի հարաբերությունները Արևմուտքի հետ,- ասաց նա:

          Հարցին, թե Իրանն, այնուամենայնիվ, հակաքայլեր կարո՞ղ է անել Թուրքիայի դեմ, Արա Պապյանն ասաց. Իրանը կարող է սպառնալ, կարող է և տնտեսական առումով որոշակի ծրագրեր իրականացնել, բայց պետք է ընդունենք, որ ադրբեջանցի թուրքերի մեջ կրոնական գիտակցությունն ավելի թույլ է, քան ազգային և էթնիկ ինքնությունը: Դրա համար իրենք իրենց ավելի շատ համարում են թուրք, քան շիա: Հետևաբար իրենք ավելի հակված են Թուրքիայի կողմը: Բացի այդ, Թուրքիան այսօր շատ ավելի եվրոպացած երկիր է, հետևաբար ավելի ընդունելի տարբերակ է ադրբեջանցիների համար, քան Իրանը: Ես վստահ կարող եմ ասել, որ ոչ մի ադրբեջանցի կին չի ուզենա փակվել ու ծածկվել, իսկ ադրբեջանցի տղամարդն էլ չի ցանկանա զրկվել օղուց, վիսկիից կամ գարեջրից: Հետևաբար իրանականն իրենց համար ընդունելի չէ, այնպես որ Իրանը որևէ լուրջ քայլի չի դիմի Նախիջևանի նկատմամբ:

          Անդրադառնալով մեր զրուցակցի դիտարկմանը, թե Նախիջևանի միակ օրինական և իրավական տերը Հայաստանն է, և հարցին, թե տեղի ունեցող և հավանական զարգացումներից Հայաստանն ի՞նչ կարող է շահել, վերջինս ասաց. Եթե Թուրքիային կոնկրետ զսպեն և ԱՄՆ-ն երաշխավորի, որ Թուրքիան չի միջամտի ադրբեջանական կողմից Նախիջևանի ռազմաճակատում, իմ կարծիքով, Նախիջևանի հարցը պետք է լուծել, որովհետև այն Հայաստանին ապաշրջափակման հնարավորություն է տալիս: Նախիջևանը ոչ միայն տարածք է, այլ, առաջին հերթին, անվտանգության գոտի, որովհետև Նախիջևանից հանգիստ կարելի է հրետանակոծել և հրթիռակոծել Երևանը: Այդ խնդիրը պետք է լուծել: Իսկ երկրորդը՝ վերահսկելով Նախիջևանը, մենք վերահսկում ենք Երևան-Ջուլֆա երկաթգիծը, որը նշանակում է՝ Սև ծովից դեպի Պարսից ծոց գործող անկյունագծային երկաթգիծ ենք ունենում, ինչը շատ կարևոր է՝ մենք ապաշրջափակման հարց ենք լուծում:

          Արա Պապյանի խոսքով, սակայն, Հայաստանը ոչինչ չի կարող անել, որովհետև Հայաստանի ներկա իշխանությունները չունեն ազգային ծրագիր ու քաղաքական կամք:

          Չի կարող, բայց դա միակ ելքն է, որ պետք է անի: Պատկերացնենք՝ մեկը, դանակը ձեռքը, կանգնել է դռան հետևում, սպասում է, որ դուրս գաս ու խփի քեզ: Հիմա Սմերչները դրել են Նախիջևանում ու հարմար առիթի են սպասում, որ Երևանը հողին հավասարեցնեն: Հիմա ի՞նչ՝ պետք է սպասենք, որ հողին հավասարեցնեն, նոր մտնե՞նք: Վտանգը կա, ու եթե առիթ կա, այդ դանակավոր մարդուն պետք է խփես ու քցես մի կողմ, որ էլ քեզ վտանգ չսպառնա,- եզրափակեց Արա Պապյանը:Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?93444&l=am/

          Comment


          • #45
            Ադրբեջանի ամբողջականությունը կասկածի տակ է նաեւ Նախիջեւանի մասով

              • ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
              • Քաղաքականություն - 14 Հունիսի 2017


            Մեկնաբանելով հունիսի 12-ին Նախիջեւանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները՝ ՀՅԴ Հայ դատի պատասխանատու Կիրո Մանոյանը նշել է, որ սա ուղերձ է Հայաստանին ու Իրանին, որ ցույց տան Նախիջեւանի կողմից Հայաստանի թիրախավորումը:



            Հայաստանը պետք է բարձրացնի Նախիջեւանն Ադրբեջանին բռնակցելու եւ դրա միջազգային կարգավիճակի հարցը, ասել է նա:



            Հիշեցնենք, որ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում նույնպես նշված է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմը կարող է նոր մակարդակի բարձրանալ, քանի որ երկրները բալիստիկ հրթիռներ ունեն, որոնց մի մասը տեղակայված է Նախիջեւանում:



            Ադրբեջանն ու Թուրքիան առաջին անգամ չեն ցույց տալիս, որ պատերազմի վերսկսման դեպքում Նախիջեւանից կթիրախավորեն ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Հայաստանը:



            Հայաստանը մտադի՞ր է Նախիջեւանի կարգավիճակի հարցն արծարծել միջազգային ասպարեզում: Առավել եւս, որ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Նախիջեւանը չի մտել Ադրբեջանի կազմ, այլ փոխանցվել է որպես պրոտեկտորատ:



            1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը եւ Թուրքիայի ազգային մեծ ժողովը Մոսկվայում բարեկամության ու եղբայրության պայմանագիր ստորագրեցին, որով Նախիջեւանը դարձավ ինքնավար շրջան Ադրբեջանի պրոտեկտորատի տակ՝ պայմանով, որ Ադրբեջանը երրորդ պետության չի զիջի իր պրոտեկտորատը: Նույն թվականի հոկտեմբերին Թուրքիայի, Խորհրդային Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ստորագրվեց Կարսի պայմանագիրը: Այդ պայմանագրի 5-րդ կետով սահմանվում են Նախիջեւանի շրջանի սահմանները, որն անցնում է Ադրբեջանի հովանավորության տակ:



            Մեծ Մերձավոր Արեւելք տարածաշրջանում կարող է սահմանների փոփոխության գործընթաց սկսվել: Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանը մտադիր է անկախության հանրաքվե անցկացնել: Վերլուծաբաններն անկախ Քուրդիստանն անխուսափելի են համարում, ինչը նշանակում է Լոզանի պայմանագրի չեղարկում, որով 100 տարի առաջ բաժանվել է Օսմանյան կայսրությունը:



            Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Քուրդիստանի ստեղծմամբ տարածաշրջանում նոր իրողություններ ի հայտ կգան: Վերլուծաբանները նշում են, որ կարող է վերադարձ լինել Սեւրի պայմանագրին, թեեւ, անկասկած, հիմքեր չկան մտածելու, որ Լոզանի ու Կարսի փոխարեն կլինի Սեւրը: Ըստ ամենայնի, լինելու է ինչ որ նոր պայմանագիր տարածքային բաժանման վերաբերյալ:



            Այդ գործընթացը չի կարող չանդրադառնալ Նախիջեւանին:



            Ներկայիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թերեւս ամենակասկածելին է այն ամենից, ինչ կա միջազգային իրավունքում: Ինչպես նշում են ադրբեջանցի քաղաքագետները, 2013 թվականին Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, որովհետեւ Եվրամիությունը հրաժարվել է պրեամբուլայում կետ ներառել Ադրբեջանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիության մասին: Բացի այդ, Բաքվում նկատել են նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Վրաստանին ուղղված շնորհավորանքում խոսվում է այդ երկրի տարածքային ամբողջականությանն աջակցության մասին, իսկ Ադրբեջանին ուղղված շնորհավորանքում խոսք է գնում միայն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման մասին:



            Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ է ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Նախիջեւանի մասով:

            Comment

            Working...
            X