Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nakhitchevan

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #51
    Հայաստան-Նախիջևան սահման. Խաչիկ

     

    Comment


    • #52
       

      Comment


      • #53
        Բաքուն կփորձի փոքր, շեղող հարձակում Նախիջևանից, որը նոր իրադարձությունների պոտենցիալ թատերաբեմ է. Ռ. Կիրակոսյան


        17:10 28.08.17



        Ադրբեջանի համար գրավիչ է նոր հարձակման փորձը, Բաքվի տեսակետից ոչինչ չի խանգարում նոր հարձակմանը, ոչ ոք ճնշում չի գործադրում նրա վրա:

        Այսպիսի հայտարարություն է արել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն Ազատություն ռադիոկայանի եթերում:

        2016-ի ապրիլը Բաքվին հնարավորություն տվեց ժողովրդի ուշադրությունը շեղել խնդիրներից, և այժմ այնտեղ մեծ սպասելիքներ կան, որ հնարավոր է կրկնել հաջողությունը: Ցավալի է նաև այն, որ Արևմուտքը, հարևան երկրները գրեթե ուշադրություն չեն դարձնում այս ամենին, և նոր ռազմական գործողությունները կարող են ոչ նախամտածված լայնածավալ պատերազմի պատճառ դառնալ,-պարզաբանել է Ռիչարդ Կիրակոսյանը և ասել, որ դա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ ռեգիոնալ ուժերը՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, հարկադրված կլինեն գործել կամ պատասխան քայլեր ձեռնարկել:

        Նրա խոսքով՝ թուլացող Ադրբեջանն ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում, դրանով իսկ դառնալով այլ տիպի ռազմական հակառակորդ, քան այն, ինչ տեսել ենք, և դրան պետք է պատրաստ լինել:

        Հետազոտությունների կենտրոնի ղեկավարի գնահատմամբ՝ ռազմական իմաստով շփման գծում շատ քիչ են փոփոխությունները և նոր զարգացումները: Տավուշի մարզում ևս Ադրբեջանը, մեծ հաշվով, հաճախ է օգտագործել հարձակումների հնարավորությունները:

        Քանի որ այդ ուղղություններով անակնկալ հարձակումների հնարավորությունները սպառվել են, այժմ Ադրբեջանը փորձում է նոր ռազմական հարձակում իրականացնելու հնարավորություններ գտնել: Այս առումով, Նախիջևանը պոտենցիալ նոր իրադարձությունների թատերաբեմ է, դա նոր ճակատ բացելու առիթ է, որը Ադրբեջանի համար, ցավոք սրտի, մեծ հնարավորություններ է բացում,-վերլուծել է Ռիչարդ Կիրակոսյանը:

        Ըստ նրա՝ Ադրբեջանը կփորձի փոքր, սահմանափակ, ուշադրություն շեղող հարձակում Նախիջևանից, որը ոչ միայն կստիպի Հայաստանին ուշադրությունը շեղել Ղարաբաղից, այլ կարող է հանգեցնել Թուրքիայի և Հայաստանի առճակատման, որովհետև Թուրքիան պարտավորություն ունի ոչ թե Ադրբեջանի, այլ Նախիջևանի նկատմամբ՝ որպես անվտանգության երաշխավոր:

        Հետաքրքիր է, որ անցած 6-8 ամիսների ընթացքում Թուրքիայի արտգործնախարարությունը չափազանց անհանգստացած է Նախիջևանի ուղղությամբ հարձակման դեպքում Թուրքիայի հակահարձակման անցնելու պարտավորության կապակցությամբ: Միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ Նախիջևանը ռազմական հարձակման համար հարմար դիրք չէ, որովհետև Հայաստանի հարավում մեր դիրքերը մեծապես ուժեղացվել են անցած տարիների ընթացքում, բացի այդ, այդ տարածքի ռելիեֆը դժվար է դարձնում նրանց համար հարձակողական գործողությունները,-պարզաբանել է Ռիչարդ Կիրակոսյանը:

        Նա նաև հետաքրքիր է համարել հատկապես Իրանի վիճակը, քանի որ այդ երկիրը դեռ պատրաստ չէ հանդես գալ որպես ռեգիոնալ ուժ: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ արդեն նկատելի է, որ տարածաշրջանի դեմքը փոխվում է, այստեղ արդեն միայն Ռուսաստանն ու Թուրքիան չեն, այլ ուժերի եռյակ է ձևավորվում՝ Իրանի մասնակցությամբ:

        Բարեբախտաբար, Հայաստանն ու Արցախը դասեր քաղել են, մասնավորապես՝ կոռուպցիան ընկալվում է որպես խոշորագույն սպառնալիք անվտանգության համար: Ստատուս-քվոն արդեն հնարավոր չէ պահպանել, այն այլևս ընդունելի չէ: Միևնույն ժամանակ հայկական կողմի հիմնական թուլությունը, որը հաճախ անտեսվում է, տնտեսական թուլությունն է, ոչ թե ռազմականը,-ընդգծել է Ռիչարդ Կիրակոսյանը:









        Զանի Հարոյան
        Last edited by Vrej1915; 08-30-2017, 12:43 AM. Reason: http://www.tert.am/am/news/2017/08/28/richard/2468208

        Comment


        • #54
          Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել երկու ճակատով պատերազմ մղելու. Նախիջևանից հարձակմամբ նա երկու խնդիր է լուծելու. Արա Պապյան (տեսանյութ)

          30.08.17



          Նախիջևանում ձևավորվել է առանձին բանակ, առանձին միավորում և կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել երկու ճակատով պատերազմ մղելու: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով վերջերս շատ քննարկվող Նախիջևանի՝ պատերազմական թատերաբեմ դառնալու թեմային: Ըստ նրա՝ Ադրբեջանը Նախիջևանի կողմից հարձակմամբ կարող է լուծել երկու խնդիր՝ խոչընդոտներ կառաջացնի Արցախի և Սյունիքի ուղղությամբ իրականացվող մատակարարումների հարցում՝ Երասխ-Վայոց Ձոր հատվածը փակելով, և երկրորդ՝ կշեղի ուշադրությունը հիմնական ուղղությունից: Առաջին հերթին՝ մենք պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք՝ կա՛մ պետք է կանխարգելիչ հարված հասցնենք, կա՛մ լուրջ պաշտպանություն իրականացնենք: Իսկ Երասխ-Վայոց Ձոր ճանապարհն այնքան մոտ է, որ դա հնարավոր չի լինի առանց առաջ գնալու պաշտպանել,- նշեց նա: Արա Պապյանի խոսքով՝ մեկ այլ խնդիր է նաև այն, որ Նախիջևանի սահմանից մինչև Երևան 44 կմ է, իսկ Սմերչ հրթիռները 70-90 կմ են խոցում:

          - Քաղաքագիտական շրջանակներում խոսվում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Նախիջևանը կարող է Ադրբեջանի համար ռազմական գործողությունների նոր թատերաբեմ դառնալ: Իսկ արցախյան ճակատում միշտ հավանական է պատերազմի վտանգը: Որքանո՞վ եք հավանական համարում այս սցենարը, Նախիջևանից եկող վտանգ կա՞։

          -Միանգամայն հավանական եմ համարում, որովհետև դեռևս տարիներ առաջ Նախիջևանում ձևավորվել է առանձին բանակ, առանձին միավորում և կարելի է ենթադրել, որ Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել երկու ճակատով պատերազմ մղելու: Իհարկե, չեմ կարծում, որ Նախիջևանի ճակատը կլինի նույնքան ընդգրկուն և մեծ, բայց խնդիրն այն է, որ խոչընդոտներ կառաջացնի Արցախի և Սյունիքի մատակարարման գործում: Երասխից դեպի Վայոց Ձոր հատվածն անցնում է Նախիջևանի սահմանի երկայնքով և շատ խոցելի է: Այս հատվածի գնդակոծության կամ հրետակոծության ժամանակ կա՛մ մենք ինքներս պետք է խորանանք Նախիջևան և լռեցնենք կրակակետերը, կա՛մ ստիպված ենք լինելու օգտագործել միայն մեկ ճանապարհ՝ հյուսիսից՝ Վարդենիսով գնացող ուղին: Եթե Նախիջևանի կողմից բախում լինի, Ադրբեջանը երկու խնդիր կլուծի: Առաջինը՝ կդժվարանա մատակարարումների հարցը, դա կլինի զորք, զինամթերք և այլն: Երկրորդ՝ շեղում է հիմնական՝ Արցախի ուղղությունից ուշադրությունը: Հաշվի առնելով այս ամենն ու Նախիջևանում կուտակված զորախմբի փաստը՝ Հայաստանը դրա դեմ պետք է մշտապես պահի որոշակի քանակի ուժեր:

          - Նախիջևանին սահմանակից հայկական զորքերի մարտունակությունն ինչպիսի՞ն է։ Նաև հաշվի առնելով, որ մայրաքաղաք Երևանը Նախիջևանից շատ խոցելի է, ի՞նչ համակարգեր են մեզ պաշտպանում։

          -Վստահաբար, մարտունակությունը զիջում է Արցախի ռազմաճակատում և ՀՀ հյուսիսում տեղակայված զորքերին, որովհետև նրանք անընդհատ ռազմական բախումների մեջ են և փորձ են ձեռք բերում: Այս կողմում շատ հազվադեպ են լինում նման իրավիճակներ, մեկ դեպք եղավ անցած տարի: Բնական է, որ փորձի պակասը պակաս մարտունակություն է ենթադրում: Ես չգիտեմ, և պետք էլ չէ խոսել, թե ինչ զորատեսակներ և զենքեր կան, բայց, վստահաբար, այդ ամբողջը զիջում է այն ամենին, ինչը տեղակայված է մյուս ուղղությամբ: Բայց այստեղ խնդիրն այն է, որ ամենախոցելին կապ չունի մարտունակության հետ: Այսինքն՝ Նախիջևանի սահմանից մինչև Երևան 44 կմ է: Սմերչները, որոնք 70-90 կմ են խոցում, հեշտությամբ Նախիջևանի խորքերից կարող են խոցել Երևանի որոշ հատվածներ: Սա ոչ այնքան ռազմական նպատակ է ունենալու, որքան խառնաշփոթ առաջացնելու, և դա, ցավոք, կառաջացնի այդ խառնաշփոթը:

          -Իսկ Նախիջևանի սահմանին Հակաօդային պաշտպանության համակարգեր չկա՞ն:

          -Հակաօդային պաշտպանությունը կարող է օդանավերի դեմ պայքարել, բայց ինչքան էլ խոսվի, որ Ս300 ունենք և այլն, եկեք ընդունենք, որ հրթիռների, մասնավորապես՝ Սմերչի դեմ այն չի կարող գործել: Իմիջիայլոց, պետք է նշեմ, որ վերջին շրջանում ադրբեջանական օդանավերը հենց Նախիջևանի սահմանի երկայնքով թռիչքներ են իրականացնում: Կարելի է ենթադրել, որ նրանք ուսումնամարզական թռիչքներ են անում, որը նպատակ ունի ինչ-որ ժամանակ կիրառվելու:

          - Եթե Նախիջևանի կողմից նման վտանգ կա, որո՞նք պետք է լինեն Հայաստանի առաջնային քայլերը:

          -Նախ՝ ասեմ, որ Հայաստանը 90-ականների սկզբին լուրջ սխալ թույլ տվեց: Շատերը գլուխ են գովում, որ մեզ հաջողվեց այնպես անել, որ երկրորդ ճակատը Նախիջանում չբացվի, բայց այդ ճակատը նույնքան մեզ համար էր երկրորդ ճակատ, որքան Ադրբեջանի: Եթե մենք այն ժամանակ երկաթգիծը վերցնեինք մեր վերահսկողության տակ՝ գոնե 10 կմ խորանալով Նախիջևանի կողմից, մենք առաջին հերթին Իրանի հետ կկարողանայինք կապվել: Հիմա ամեն ինչ կախում ունի իրավիճակի լրջությունից: Եթե հետախուզական տվյալները և այլ վերլուծությունները ցույց են տալիս, որ պատերազմը Նախիջևանի ճակատում դառնում է անխուսափելի, մենք պետք է կանխարգելիչ հարված հասցնենք: Այսինքն՝ մենք չպետք է թույլ տանք, որ նրանք այնտեղից հրթիռներ արձակեն: Առաջին հերթին՝ պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք և պետք է կա՛մ կանխարգելիչ հարված հասցնենք, կա՛մ լուրջ պաշտպանության իրականացնենք: Իսկ Երասխ-Վայոց Ձոր ճանապարհն այնքան մոտ է, որ դա հնարավոր չի լինի առանց առաջ գնալու պաշտպանել:

          -Ադրբեջանը կարո՞ղ է ցանկացած պահի ինքնուրույն Նախիջևանից հրթիռներ ուղարկել Երևանի ուղղությամբ, թե՞ պետք է թույլտվություն ստանա տարածաշրջանի և համաշխարհային խոշոր խաղացողներից:

          - Տեսականորեն նա նման թույլտվության կարիք չունի, այսինքն՝ անկախ երկիր է, կարող է անել, բայց նա պետք է դրա հետևանքները հաշվարկի: Եթե նա հարվածում է Երևանին, մեր ձեռքերը բացվում են, մենք էլ առնվազն կարող ենք հարվածել Գյանջային: Նախիջևանից ամեն մի հարձակում Հայաստանի վրա՝ դա հակադարձելու հնարավորություն է տալիս: Ես, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Նախիջևանից Երևանին կհարվածեն:

          -Նախիջևանի՝ պատերազմի թատերաբեմ դառնալու թեման անգամ ներառված է եղել ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի գլխավորած պատվիրակության բրիֆինգում, որում մտահոգություն էր հայտնվում, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարող է ներքաշվել հակամարտության մեջ: Թուրքիայի՝ պատերազմի մեջ ներքաշվելը որքանո՞վ եք հավանական համարում:

          -Թուրքիան ոչ բացահայտ ձևով, բայց թաքնված եղանակով, ուժի ցուցադրմամբ ինչ-որ մասնակցություն ունենա: Թուրքիան կարող է, օրինակ, հատուկ ջոկատայինների կամ սպայական փոքր խմբերով մասնակցել: Ի դեպ՝ տվյալներ կան, որ նման դեպքեր քառօրյայի ժամանակ էլ եղել են:

          Comment


          • #55
            Ադրբեջանը արհեստական փորձում է բարձրացնել Նախիջևանի ռազմական նշանակությունը

            2017-09-01 21:39:50

            Ադրբեջանը արհեստական փորձում է բարձրացնել Նախիջևանի ռազմական նշանակությունը: Արդեն քանի օր է տարատեսակ անհայտ սոց. ցանցերի օգտատերերի հղում տալով ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ տեղեկություններ է տարածում:

            Այս անգամ հերթը Նախիջևանում կատարված զորավարժությունն էր: Ըստ ադրբեջանական աղբյուրների Հայաստանում իրար են խառնվել Նախիջևանում կուտակված զորքերի պատճառով:

            Հայաստանում գոնե մեծամասնությունը շատ լավ գիտակցում է Նախիջևանի և Հայստանի ռազմական նշանակությունը: Նախիջևանից Երևանի վրա կրակ բացելու հնարավորությունը դեռ առավելություն չէ ադրբեջանական կողմի համար ու ոչ մի խուճապի առիթ չի կարող հանդիսանալ:

            Իսկ ադրբեջանական կողմը փուձե՞լ է ստուգել, թե Հայաստանի որ հատվածից Ադրբեջանի որ հատվածը կարող ենք խոցել: Ստուգելու դեպքում շատ հետաքրքիր քարտեզ կստացվի: Կամ ամենահասարակ ձևով թող ուսումնասիրեն, թե Նախիջևանում բախում լինելու դեպքում ով է առաջինը կորուստներ կրելու ու ում դիրքերն են ավելի նպաստավոր:

            Վերջում էլ իբրև խուճապի փաստ տեղադրել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի հարցազրույցից մի հատված, որտեղ նախարարի տեղակալը հայտարարում է, որ ոչ մի միջազգային կառույցի չեն դիմելու այդ փաստի առթիվ: Հիմա մնաց հասկանանք, թե որտեղ էր այս ամենում խուճապը:

            Աշոտ Ասատրյան

            Comment


            • #56
              Ադրբեջանն այս պահին չունի Նախիջևանում ռազմական ճակատ բացելու հնարավորություն՝ ոչ քաղաքական, ոչ էլ ռազմական առումով. փորձագետ

              02.09.17



              Ադրբեջանը Նախիջևանում երկրորդ ռազմական ճակատ բացելու հնարավորություն այս պահին ոչ քաղաքական, ոչ էլ առավել ևս ռազմական առումով, չունի: Բայց պետք է փաստենք, որ Նախիջևանը մտնում է ռազմականացման որոշակի ակտիվ փուլ, և հնարավոր է՝ լոկալ հակամարտության օջախ ստեղծվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նորավանք հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը:

              Ըստ նրա՝ Նախիջևանն այսօր գտնվում է ռազմականացման ակտիվ փուլում, բայց Ադրբեջանը պոտենցիալ և ռեսուրսներ չունի այս հատվածով լայնամասշտաբ գործողություններ սկսելու համար: Փորձագետը նշեց, որ ռազմականացում հենց այնպես չի իրականացվում, բայց դրա հետևանքները Հայաստանի վրա կարող են լինել միայն լոկալ ռազմական գործողությունների տեսքով:

              Ընդհանուր առմամբ, խոշոր մասշտաբի ռազմական գործողություններ իրականացնելու պոտենցիալ Ադրբեջանը չունի, բայց փոքր կոնֆլիկտային իրադրություն կարող է ստեղծել՝ նաև ուշադրությունը շեղելու համար: Կողմերի միջև արցախյան ճակատում լարվածության մեծացման դեպքում հնարավոր է նաև Նախիջևանի կողմից էլ Ադրբեջանը ակտիվություն ցուցաբերի, ինչպես օրինակ այժմ արվում է Տավուշի սահմանում,- ասաց Կարեն Վերանյանը:

              Նրա խոսքով՝ ապրիլյան ռազմական գործողությունից հետո հայ-ադրբեջանական հակամարտությանը նոր լիցք հաղորդվեց: Փորձագետ նաև տեսակետ հայտնեց, որ Բաքուն Նախիջևանում ռազմական տեխնիկա է կուտակել հայկական կողմի Իսկանդեր հրթիռներ ձեռքբերելուց հետո:

              Այսինքն, հայկական կողմը քանի որ կարող է Իսկանդերներով Բաքուն խոցել, Ադրբեջանը Նախիջևանի ռազմականացմամբ՝ այդտեղ համազարկային հրթիռային համակարգերի տեղակայմամբ, փորձում է նշանառության տակ պահել Երևանը, քանի որ Նախիջևանից-Երևան հեռավորությունը մոտ 50 կմ է: Սա ոչ այնքան հարձակման սպառնալիք է, որքան ուժի ցուցադրություն, այսինքն՝ հավասարակշռելու համար է,- նկատեց նա:

              Կարեն Վերանյանի տեղեկացմամբ՝ Նախիջևանում տեղի են ունենում ոչ միայն ռազմական մատակարարումներ, այլ նաև վերջերս Սու-25 գրոհայինները թռիչքներ են իրականացրել Նախիջևանի սահմանով: Ըստ նրա՝ սա որոշակի լարվածություն է մտցնում, բայց հայկական կողմը տիրապետում է բավական մարտունակ հակաօդային պաշտպանության համակարգերի:

              Ի լրումն, վերջերս Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հակաօդային պաշտպանության միացյալ զորքեր ստեղծելու: Վերանյանի համոզմամբ՝ սրանք բավական համարժեք և արդյունավետ գործիքներ են տրամադրում հայկական կողմին անվտանգությունն ապահովելու համար:

              Մենք պետք է ցանկացած սցենարի պատրաստ լինենք: Մշակենք բոլոր հնարավոր զարգացումները, ընդհուպ մինչև ամենահոռետեսականը: Պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանային վերջին զարգացումները և այն լարվածությունը, որ Մերձավոր Արևելքից գալիս է Հարավային Կովկաս: Հատկապես Թուրքիան է շահագրգռված այդ ամենը տեղափոխելու Հարավային Կովկաս, իհարկե, Ադրբեջանի ձեռքով: Այս կոնտեքստում չի բացառվում, որ որոշ ժամանակ անց Նախիջևանում նման սցենարներ զարգանան,- նշեց փորձագետը:

              Կարեն Վերանյանի կարծիքով՝ Նախիջևանի հարցում լուրջ դերակատարություն կունենա Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը: Ըստ նրա՝ այն Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է, չնայած նրան, որ հայ հասարակական որոշակի հատվածներում բավականին բացասական կարծիքներ կան Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության հետ կապված, մասնավորապես այն, որ ՀԱՊԿ չի կատարում իր պարտավորությունները, երբ Ադրբեջանը դիմում է սադրանքների:

              ՀԱՊԿ-ի վերաբերյալ բացասական հայտարարություններով, կարելի է ասել, որոշ ուժերի պատվեր են կատարում, իսկ իրականությունը լրիվ այլ է: Այսօր Հայաստանն իր անվտանգությունը ապահովում է ինչպես իր մարտունակ զորքերի, այնպես էլ ՀԱՊԿ դերակատարության շնորհիվ: Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես իր պաշտպանության և անվտանգության կարևորագույն բաղկացուցիչ մաս,- ասաց նա:







              Հակոբ Ասլանյան

              Comment


              • #57

                2 աֆղան Նախիջեւանով մտել են Հայաստան եւ հասել մինչեւ Երասխ գյուղի հրապարակ
                16.09.2017

                Աֆղան Բասիր Նիազին եւ Փարվիզի Քուչան հայտնվել են հայաստանյան դատարանում՝ Նախիջեւանից ապօրինի Հայաստան մուտք գործելու մեղադրանքով:

                Ըստ մեղադրական եզրակացության՝ Նիազին եւ Քուչան հուլիսի 24-ին վաղ առավոտյան N զորամասի մարտական դիրքի հարակից հատվածով առանց սահմանված փաստաթղթերի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանն և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի ինքնավար մարզից ապօրինի մուտք գործել Հայաստան: Հասնելով Երասխ գյուղի օղակաձև հրապարակ՝ նրանք հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:

                Աֆղաններին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանք կալանավորված են:

                Գործը քննվելու է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:
                Լուրեր Հայաստանից - NEWS.am

                Comment


                • #58
                  Ռուսաստանը փակեց Նախիջեւանը

                    • ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                    • Մեկնաբանություն - 09 Հոկտեմբերի 2017,

                  Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը: Միացյալ զորախմբի մեջ են մտնում Գյումրիի ռուսական բազան ու հայկական բանակի 5-րդ կորպուսը: Համաձայնագիրը կարգավորում է այդ զորախմբի կիրառման պայմանները, կառավարումը եւ այլ հարցեր: Կան տարընթերցումներ պարունակող դրույթներ, որոնք առաջացնում են որոշակի մտահոգություններ, մասնավորապես այն մասով, որ պայմանագիրը սահմանափակում է հայկական ուժերի գործողությունները:



                  Ռուս փորձագետները նշում են, որ միացյալ զորախումբը նախատեսված է Հայաստանի պաշտպանության համար, մասնավորապես Թուրքիայի կամ Նախիջևանի կողմից սպառնալիքների պարագայում: Ռուս փորձագետ Վադիմ Եվսեեւն ասում է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կավելացնի ռազմական ներկայությունը: Ընդ որում, եթե փակվի միջանցքը Վրաստանի տարածքով, ապա Ռուսաստանը կօգտվի Իրան-Հայաստան սահմանից՝ Հայաստանում ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար, այդպիսով չեզոքացնելով վտանգը Թուրքիայի ու Նախիջեւանի կողմից, ասել է նա:



                  Նախիջեւանը ռուսական փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց այդտեղ մեծացնել իր քաղաքական, տնտեսական ու ռազմական ներկայությունը: Տեղի ունեցան մի շարք զորավարժություններ, Նախիջեւանում ստեղծվել է առանձին բանակ, որը փաստացի համակարգում են թուրք մասնագետները: Նախիջեւանում տեղակայվել է ռուսական նորագույն զենք, որն, ըստ փորձագետների, կարող է սպառնալ ընդհուպ Երեւանին: Բացի այդ, Թուրքիան փորձում է տնտեսապես ինտեգրել Նախիջեւանը, այնտեղ բացելով էկոնոմիկայի նախարարության գրասենյակ:



                  Նախիջեւանի ներկայիս կարգավիճակը որոշվել է անցյալ դարասկզբի ռուս-թուրքական պայմանագրերով, մասնավորապես Կարսի պայմանագրով, որպես Ադրբեջանի հովանու ներքո ինքնավար տարածք: Այսինքն, դա պրոտեկտորատ է, որի երաշխավորներն են Թուրքիան ու Ռուսաստանը: Փաստացի, Ռուսաստանը երկրորդ անգամ է հանձնել Նախիջեւանը, այս անգամ Ադրբեջանի պրոտեկտորատից Թուրքիային:



                  Նախիջեւանը յուրահատուկ տարածաշրջան է: Այն ներկայում խցան է, որը փակ է պահում տարածաշրջանը, մասնավորապես ապահովում է Հայաստանի մեկուսացումը ռուս-թուրքական ստատուս-քվոյի տրամաբանությամբ:



                  Տեսականում, եթե Նախիջեւանը բացվում է, ապա սկսում են գործել եղած հաղորդակցությունները, իսկ նորերի համար էլ այն ամենակարճ ճանապարհն է, որը կարող է կապել տարածաշրջանի երկրները Եվրոպային: Դա կարող է լինել ռուս-թուրքական ստատուս-քվոյի եւ Կովկասի ներկայիս անվտանգության համակարգի տրամաբանության ավարտը:



                  Թուրքիան Նախիջեւանում մեծացրեց իր ներկայությունը հատկապես սիրիական իրադարձություններից հետո, ամրապնդելով իր թիկունքը:



                  Ռուսաստանը, որ հիմա վայելում է 1920-ականների իր քաղաքականության պտուղները, որոշել է Նախիջեւանը փակել հայ-ռուսական միացյալ զորախմբով: Ի՞նչ նպատակով՝ պատմական սխալն ուղղելո՞ւ, թե Կարսի պայմանագիրն ամրացնելու համար՝ ցույց կտան հետագա իրադարձությունները:

                  Comment


                  • #59
                    Նախիջևանից ներգաղթածների գյուղում՝ Զեդեայում, խնդիրները բազմաթիվ են

                    Comment

                    Working...
                    X