Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Agriculture

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  •  

    Comment


    •  

      Comment




      • Excellent.
        I can attest that there are lot of agricultural items that can be imported and successfully grown in Armenia with better results.
        I have planted a mulberry here myself, obtained from a good nursery.
        Within 3 years itgrewfrom 1 meters to 4 and this year had a lot of fruit. Too bad before I could see it the squirrels stripped it clean. Of course they payed for it dearly, 8 shot and 2 trapped (I am mulberry loving Armenian after all).
        i remember the 3 mulberry trees in our yard in Armenia. They were planted in 50's and we used to eat lot of them in 70's.But as I was told it took almost 10 years for them to grow big enough to have a harvest. Maybe cold winter was a reason?

        Comment



        • Արցախում առաջիկայում կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ. Արցախի գյուղնախարար

          26.07.2017


          Արցախում առաջիկայում կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, հաղորդում է «Արցախպրեսը»:

          Նա, մասնավորապես, ներկայացրել է 2016 թվականին գյուղատնտեսության ոլորտում գրանցած հաջողությունները, բացթողումները, ինչպես նաեւ խոսել ընթացիկ տարվա ձեռքբերումների եւ անելիքների մասին:

          «Արցախի Հանրապետության տարածքում արդեն կան ձիթապտղի փոքր այգիներ. առաջիկայում մենք կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ:

          Ձիթապտղի այգիները մեզ կապահովեն, ոչ միայն տեղական բարձրակարգ բուսական յուղով, այլեւ մենք կունենանք ֆինանսական մեծ հոսքերի հնարավորություններ: Պտղաբուծության մեջ ամենաեկամտաբեր ճյուղը համարվում է ձիթապտուղը: Գյուղատնտեսության հայեցակարգում ունենք պտղաբուծության զարգացման լուրջ ծրագրեր. այնտեղ մեծ տեղ է գրավում ձիթապտղի մշակումը: Ես հավատացած եմ, որ ճիշտ կազմակերպված աշխատանքի շնորհիվ ձիթապտղի այգիները հետագայում կգերազանցեն նռան այգիներին»,-ասել է Ա. Մխոյանը:

          Արցախի Հանրապետությունն օգտագործում է մոտավոր 50-60 հազար տոննա հացահատիկ, որի մի մասը, որպես սննդամթերք, մի մասն էլ՝ անասնակեր:

          «Արցախում արտադրած հացահատիկի ուղիղ կեսն արտահանում ենք. 20 հազար տոննան արտահանվում է Արցախի գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով: Սակայն հայտնի է, որ մեր հողօգտագործողները, իրենց անհատական նախաձեռնությամբ իրենք են ուղիղ կապով վաճառք իրականացնում: Ամեն օր հարյուրավոր բեռնատարներ հացահատիկ են տեղափոխում ՀՀ. դրանց իրականացման համար պետությունը հոգում է մի շարք ծախսեր: 60-70 հազար տոննա մենք հացահատիկ ենք արտահանում. բերքի 60-70 տոկոսը եգիպտացորեն է, 50-ը՝ ցորեն ու գարի:

          Քանի որ այս տարի մենք ամբարել ենք շուրջ 150 հազար տոննա հացահատիկ, բնականաբար, ավելանալու են նաեւ արտահանման ծավալները»,-ասել է Ա. Մխոյանը:
          Լուրեր Հայաստանից - NEWS.am

          Comment


          • Արցախում նռան այգիների ծավալն անընդհատ աճում է. այն կհասնի 5 հազար հեկտարի (Ֆոտո)
            24.07.2017


            Ներկայումս Արցախում մոտ 1000 հեկտար նռան այգի կա. պետության աջակցությամբ, դրանք առաջիկա տարիներին կհասնեն մինչեւ 5000 հեկտարի: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

            «Նռան աճեցումը բավականին շահավետ է, իսկ իրացման հետ կապված խնդիրներ որպես այդպիսին չկան:

            Ի դեպ, նռան այգիների մի մասը ոռոգվում է կաթիլային համակարգով (լուսանկարում Մարտակերտի շրջանում նոր հիմնված նռան այգի է)»,-նշել է նա:




            Լուրեր Հայաստանից - NEWS.am

            Comment



            • Գինու փառատոն գողտրիկ Տողում. արցախյան զբոսաշրջության «համը» (Ֆոտո)
              26.07.2017

              Հեղինակ՝ Գայանե Սարիբեկյան

              Արցախի Տող գյուղում սեպտեմբերի 2–րդ շաբաթ օրը նախատեսվում է անցկացնել արդեն ավանդույթ դարձած գինու փառատոնը։ Փառատոնին ներկայացվում են Արցախում արտադրվող գինիները, որոնք իրենց յուրահատուկ համով ու որակով կարճ ժամանակահատվածում հասցրել են ճանաչվել նույնիսկ օվկիանոսից այն կողմ։



              Լուսանկարը՝ Արցախի էկոնոմիկայի նախարարության արխիվից

              Արցախցիները վստահեցնում են, որ իրենց բրենդային թթի օղուն արդեն լուրջ մրցակից է գինին։ Հենց այս գյուղում էլ արտադրվում է «Կատարո» գինին։ Այն պատրաստվում է «խինդողնի» տեսակի խաղողից։



              Լուսանկարը՝ Արցախի էկոնոմիկայի նախարարության արխիվից

              Փառատոնի մասնակիցները գինի համտեսելուց բացի՝ գործարանում կարող են ծանոթանալ ազնվական խմիչքի պատմությանն ու պատրաստման հետաքրքրաշարժ մանրամասներին։



              Լուսանկարը՝ NEWS.am

              Այս միջոցառումը լոկ փառատոն չէ։ Այն դարձել է Արցախով հետաքրքրված զբոսաշրջիկների օրակարգի անբաժանելի մասը, քանի որ փառատոնին մասնակցելով՝ բացահայտում են նաեւ Արցախի չքնաղ բնության մի մասնիկը՝ Տող գյուղը։





              Լուսանկարը՝ NEWS.am

              Պատմական Տողը փռված է ծառերի մեջ, շրջապատված անտառածածկ լեռներով։ Տողը 18–րդ դարում համարվել է Արցախի կարեւորագույն կենտրոններից մեկը, որտեղ տեղի են ունեցել նշանակալի իրադարձություներ, ինչի մասին վկայում են նաեւ երեք հարյուր տարվա պատմություն ունեցող Մելիքական ապարանքի ավերակները: Այն հիմա կոչվում է «Մելիքական ապարանք » արգելոց, որտեղ հնագետները շարունակ պեղումներ են կատարում: Ապարանքի վերականգնման աշխատանքները սկսվել են 2009 թվականից եւ շարունակվում են:



              Լուսանկարը՝ NEWS.am



              Լուսանկարը՝ NEWS.am

              Այս միջոցառումը զբոսաշրջիկներին հրաշալի հնարավորություն է ընձեռում մի քանի ժամում պատկերացում կազմելու արցախյան մշակույթի, ազգային ավանդույթների, երգ ու պարի մասին: Մեկանգամյա այցելությունը բավական է համոզվելու համար, որ այս պատմական, գողտրիկ վայրում անցկացվող փառատոնը հավակնում է դառնալ արցախյան աշնանային զբոսաշրջության ամենավառ գույնը:



              Լուսանկարը՝ NEWS.am

              Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների ճանաչողական այցն կազմակերպվել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Արցախի էկոնոմիկայի նախարարության համատեղ նախաձեռնած «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում:

              Comment



              • 27 հուլիսի 12:48 Արցախն ու «հարավկովկասյան վագրի» ցատկը. Առավոտ

                Կարեւորը` ունենք ՀՆԱ-ի դինամիկ աճ եւ տարեցտարի բյուջեի ավելացում :


                ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Առավոտի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

                Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ

                ««Լեռնային Ղարաբաղի տնտեսության զարգացման ցուցանիշները դիտարկելիս Ղարաբաղը կարելի է «Հարավկովկասյան վագր» անվանել». դեռ 2014թ. հուլիսին նման գնահատական էր հնչեցրել «РБК. Взгляд»-ի եթերում Ժաննա Նեմցովան` 2015թ. փետրվարին Մոսկվայի կենտրոնում սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը: Ժաննա Նեմցովայի այս հայտարարությունն ու «РБК. Взгляд»-ի եթերում Արցախի մասին հրապարակված ռեպորտաժն Ադրբեջանում հիստերիա էին առաջացրել. մի քանի օր ադրբեջանական կայքերը հետեւողականորեն «անդրադառնում» էին Ժաննա Նեմցովային:

                Վերջին տարիներին Արցախի զարգացման մասին շարունակաբար տեղեկություններ ստանալը բոլորովին այլ բան է՝ ի համեմատություն այն ամենի, ինչ ինքդ ես տեսնում ու համոզվում, մանավանդ, եթե առաջին անգամ ես այցելում Արցախ:



                Արցախ մուտք գործելիս առաջին հաճելի փաստը, իհարկե, բարեկարգ ճանապարհներն են, որոնք արդեն իսկ լուրջ չափորոշիչ են փոքրիկ Արցախի, բայց մեծ քայլերով զարգացող Արցախի մասին պատկերացում կազմելու համար: Ասֆալտապատված հրաշալի ճանապարհներով անցնելուց ու Արցախում կատարված ու իրականացվող աշխատանքները ներկայացնելուց առաջ, սակայն, անդրադառնանք Թալիշին:



                2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում լուրջ վնասներ կրած Թալիշ գյուղում ականատես դարձանք, թե ինչպես են շինարարական ինտենսիվ աշխատանքներ իրականացվում: Թալիշում կառուցվում են դպրոցի, մանկապարտեզի, համայնքապետարանի, հանդիսությունների սրահի շենքերը: Արդեն իսկ կառուցվել է ջրամատակարարման նոր ցանցը: Տեղեկացանք, որ Թալիշում 10 ընտանիք է բնակվում: Թալիշում շարժ կար, գյուղ մուտք գործելիս մի քանի տղամարդկանց հետ անգամ մանկահասակ տղա երեխայի նկատեցինք:



                Տասը տարի առաջ Արցախի բյուջեն կազմում էր 32 միլիարդ դրամ, այս տարի` 96 միլիարդ դրամ

                Տասը տարի առաջ Արցախի բյուջեն կազմում էր 32 միլիարդ դրամ, մինչդեռ այս տարի` 96 միլիարդ դրամ: Ընդհանուր տնտեսական աճը Արցախում 10 տարում կազմել է շուրջ 10 տոկոս: Անցած տարիների ընթացքում հաջողվել է ապահովել կայուն տնտեսական աճ, որի միջին տարեկան ցուցանիշը կազմում է 9,8 տոկոս: 2016-ին համախառն ներքին արդյունքը կազմել է 229 միլիարդ 700 միլիոն դրամ:

                Սրանք, սակայն, միայն ցուցանիշներ չեն: Իրականում Արցախում ամեն քայլափոխի ակնառու է զարգացման շունչը: Եղանք Արցախի ձկնաբուծարաններից մեկում: Սեւ խավիարի գաղափարը ծնվել է մոտ երեք տարի առաջ, որին ներդրումային մասնակցություն են ունենում սփյուռքահայերը: Պրոյեկտի նախաձեռնությունը եղել է Լեռնային Ղարաբաղի կողմից: Նպատակը խոշոր ձկնաբուծական տնտեսության ստեղծումն է, ձկնամսի եւ սեւ խավիարի արտադրությունը:



                Արայիկ Հարությունյանը, որը 2007թ.-ից Արցախի վարչապետն է, մեզ հետ զրույցի ընթացքում վստահեցրեց. «Ունենալու ենք տարեկան ավելի քան 10 տոննա սեւ խավիարի եւ ավելի քան հազար տոննա ձկնամսի արտադրություն: Պրոյեկտով նախատեսված ցուցանիշներին նախատեսում ենք հասնել 2022-ին: Համագործակցում ենք միջազգային բրենդային, սեւ խավիար արտադրող կազմակերպությունների հետ, որոնք խորհրդատվական եւ հետագայում իրացման հարցում իրենց մասնակցությունն են ունենալու: Պրոյեկտի ներդրման ծավալն ընդհանուր առմամբ կազմելու է 20 միլիոն դոլար եւ ավելի: Քաշաթաղի շրջանում կառուցվում է ջրամբար` օտարերկրյա մասնավոր ներդրումների շնորհիվ, այն մեկ տարուց նախատեսում ենք ավարտել: Այն ունենալու է երեք նպատակ. այդտեղ եւս ձկնաբուծարանի կառուցման նախագծեր են մշակվել, ինչպես նաեւ հիդրոէլեկտրակայանների կառուցման, ոռոգման համակարգերի ստեղծման եւ զբոսաշրջության զարգացման ծրագրեր են նախագծվում»:

                Արցախի վարչապետի փոխանցմամբ` Ղարաբաղում համախառն ներքին արդյունքի աճ է գրանցվել, որն իր ազդեցությունն է թողնում` նպաստելով նաեւ մասնավոր ներդրումների, բնակարանաշինության, ենթակառուցվածքների, տնտեսության աճին, աշխատատեղերի ստեղծմանը. «Կարեւորը` ունենք ՀՆԱ-ի դինամիկ աճ եւ տարեցտարի բյուջեի ավելացում»,- նշում է Արայիկ Հարությունյանը: Արցախի կառավարությունը նախատեսում է ապահովել 8-10 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ:

                Արցախյան պահածոներն արդեն վաճառվում են ամերիկյան շուկայում

                Զարգացման խոշոր նախագծերից բացի՝ Արցախում նաեւ միջին ձեռնարկատիրությունն է զարգանում: Արցախի վարչապետն առանձնացնում է հիմնականում գյուղատնտեսությունը, վերամշակման ու ծառայությունների ոլորտը. «Արցախյան պահածոներն արդեն վաճառվում են ամերիկյան շուկայում, հիմնականում խմիչքները եւ վերամշակված գյուղմթերքը պահածոների տեսքով Ճապոնիայում, Չինաստանում, եվրոպական եւ ռուսական, նախկին խորհրդային հանրապետությունների շուկաներում են»:



                Արցախում արդեն տասից ավելի վերամշակող գործարաններ են գործում, որոնց միջոցով «կամաց-կամաց հասել ենք այս արդյունքներին»՝ ասում է վարչապետը: Մարտակերտում, օրինակ, այժմ չրերի ժամանակակից գործարան է կառուցվում: Ըստ վարչապետի` չրերի էկոլոգիական արտադրությունը բավական մեծ շուկա է, որը հեղեղված է հիմնականում թուրքական ապրանքներով. «Բայց այստեղ մենք կարող ենք լինել մրցունակ: Ղարաբաղ թթի չիր մինչ այժմ ներմուծվում էր, բայց հիմա խնդիր ենք դրել թթի չրի արտադրությանը հասնել, եւ համոզված ենք, որ այն ավելի մեծ համբավ է ունենալու, քան արցախյան թթի օղին»: Նշենք նաեւ, որ Արցախը պարենային արտադրության առումով ամենաանվտանգ երկրներից մեկն է համարվում:



                Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այսօր Արցախում ձեթի արտադրանքն ամբողջությամբ բավարարում է ներքին պահանջարկը, ավելին` արտահանվում է Հայաստան: Այս տարի մոտ 165 հազար տոննա հացահատիկ է նախատեսվում ստանալ: Պատկերացնելու համար Արցախի զարգացման տեմպերը, կարելի է համեմատել, օրինակ՝ տասը տարի առաջ Արցախում 50 հազար տոննա ցորեն է արտադրվել, սակայն հիմա միայն Քաշաթաղի շրջանում 55 հազար տոննա ցորեն է արտադրվում, այսինքն` 10 տարվա ընթացքում տարեկան 50-55 հազար տոննա արտադրանքի ցուցանիշները հասել են 150 հազար տոննայից ավելի: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2016-ին կազմել է շուրջ 68,5 միլիարդ դրամ՝ 2007թ. 23,8 միլիարդ դրամի դիմաց՝ աճելով մոտ 2,9 անգամ:



                Էներգետիկ առումով Արցախը դարձել է ինքնաբավ, նաեւ էլեկտրաէներգիայի արտահանման ծրագրեր կան: Դրական տեղաշարժ է արձանագրվել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում: Թվով 15 նոր հիդրոէլեկտրակայանների գործարկումը հնարավորություն է ընձեռել էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը գրեթե հասցնել ինքնաբավ մակարդակի:

                Զբոսաշրջիկների հոսքը տարեցտարի աճում է

                Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա փաստերը առավել քան խոսուն են: Նախ՝ ինքներս երեկոյան Ստեփանակերտում զբոսնելիս եւ Ղարաբաղի տարբեր շրջաններ այցելելիս օտարերկրացի զբոսաշրջիկների հանդիպեցինք: Տեղեկացանք, որ զբոսաշրջիկների հոսքը տարեցտարի աճում է, օրինակ` 2015-ի համեմատ 26 տոկոս աճ է արձանագրվել` այս տարվա 6 ամիսների տվյալները վերլուծելով, իսկ 2016-ի համեմատ` 46 տոկոսի աճ: 2007-ից ի վեր Արցախում արձանագրվել է օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թվի աճ՝ տարեկան միջինը կազմելով 12,9 տոկոս: Զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը գրանցվել է 2015-ին, երբ Արցախ է այցելել մոտ 16 հազար 600 զբոսաշրջիկ աշխարհի 78 երկրից: 2016-ին Արցախ են այցելել շուրջ 14 հազար օտարերկրյա զբոսաշրջիկներ, ապրիլյան պատերազմի գործոնը հաշվի առնելով` սա եւս տպավորիչ թիվ է: Արցախում ապագայում հանգստյան գոտիների ստեղծման մասին են լրջորեն մտորում:

                Վերակառուցված Ստեփանակերտից ու վերակառուցվող Շուշիից բացի` Արցախի ողջ տարածքում կառուցվել են սոցիալ-տնտեսական եւ կենսամշակութային նշանակության բազմաթիվ օբյեկտներ: Ամենախոշոր եւ կարեւոր ծրագրերից է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությունը: Այն ունի ռազմավարական նշանակություն, կառուցման արժեքը կազմում է 34 միլիոն ԱՄՆ դոլար, եւ նախատեսվում է ծրագիրն ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերի 1-ին: Արցախից Երեւան վերադառնալիս ճանապարհին նկատեցինք, որ մայրուղու շինարարության մի փոքր հատված է մնացել ավարտին հասցնելու:

                Արցախում հատուկ ուշադրության կենտրոնում են զոհված ազատամարտիկների ու զինծառայողների, բազմազավակ եւ սոցիալապես անապահով ընտանիքները: Բնակարանային շինարարության պետական ծրագրերի շրջանակում այդ խմբերին պատկանող 1348 ընտանիք ապահովվել է բնակարաններով՝ ներառյալ 508 զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաեւ վերանորոգվել է 479 բնակարան, այդ թվում 205-ը՝ զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների ընտանիքների համար:

                Արցախում կառուցվել եւ շահագործման են հանձնվել Հանրապետական բժշկական կենտրոնի, Ուռուցքաբանական դիսպանսերի, Մարտակերտի, Մարտունու շրջանային բուժմիավորումների շենքերը, ընթացքի մեջ են Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի եւ Քաշաթաղի շրջանային բուժմիավորման շենքերի շինարարական աշխատանքները: Այսպիսին է փոքրիկ Արցախը` խելացի, կիրթ, հայրենասեր մարդկանցով լի մեր հայրենիքի փոքր հատվածը: Տպավորված Արցախով ու արցախցիներով, դրական լիցքեր ստացած` Երեւան վերադարձի ամբողջ ճանապարհին միայն մեկ միտք չէր հանգիստ տալիս` ո՞վ կարող է իրեն իրավունք վերապահել Արցախում ապրող ու արարող արցախցիների ճակատագրերի հետ խաղալ ու նրանց ապագան որոշել: Արցախցին երկու տասնամյակից ավելի իր ապագան է կերտում» :

                ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ



                Artsakhpress.am

                Comment


                • Վանի արևը՝ Սասունիկում. գինեգործությունը Հայաստանում մեծ ներուժ ունի





                  15:40, 20 օգոստոսի, 2017 Մարինե Մարտիրոսյան

                  Վահե Սարուխանյան


                  «Ասում են, թե երկու տեղից հետ չեն գալիս՝ մեկ էն աշխարհից, մեկ էլ՝ Ամերիկայից»,- կատակում է գինեգործ Վարուժան Մուրադյանը: Ինքը հետ է եկել Ամերիկայում 20 տարի ապրելուց հետո: Երևանից այնտեղ էր գնացել 1991-ին կնոջ հետ, ԱՄՆ-ում էլ ծնվել են 4 զավակները:

                  Պատմում է, որ այնտեղ աուդիտորական ընկերություն ուներ, հարկային փաստաբան էր, ֆինանսապես լավ վիճակում էր, կյանքը հրաշալի էր: «Գրասենյակային աշխատանքն այդքան էլ իմ սրտով չէր: Անպայման ուզում էի Հայաստանում լինել, գինեգործությամբ զբաղվել: Ինչքան ուսումնասիրեցի, հասկացա, որ հայկական արևը, հայկական կիլման, հողը, ամեն ինչը շատ լավ է, և պիտի աշխարհի մակարդակով լավ գինի պատրաստենք: Հիմա արդեն աշխարհի մակարդակով շատերը ցույց են տալիս դա»,- նշում է գինեգործը:



                  Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղը Երևանից մոտ 30 կմ է հեռու: 2006-07 թթ. այստեղ հողի, կլիմայի ուսումնասիրություններից հետո Վարուժան Մուրադյանն ընտրել է գինեգործությամբ զբաղվելու վայրը: Տարածքը հարավարևելյան թեքություն ունի, ինչն, ըստ Վարուժանի, կարևոր է խաղողի համար նրանով, թե արևն ինչ անկյան տակ է անցնում: 2008-ին առաջին տնկիներն են դրել, 5 տարի անց սկսել են գինի արտադրել:

                  Վարուժանն արմատներով Վանից է, նաև ասում է, որ դեռ Վանի թագավորությունում՝ Ուրարտուում էր գինու արտադրությունը զարգացած: Գործարանի անվանումն էլ այդտեղից է ծագել՝ «Վան Արդի», արդի նշանակում է արև:



                  Գործարանը հիմնելիս նախագծել էին, որ արտադրամասը պիտի լիներ հանդիպակաց բլրի վրա, սակայն բավարար գումար չունենալու պատճառով հետաձգեցին աշխատանքն ու ավելի փոքր արտադրամաս հիմնեցին այգու կողքին:

                  Գինեգործը մատնացույց է անում ներկայում ընթացող շինարարությունը, նոր արտադրամասը տեղակայվելու է բլրի վրա, իսկ այսօր գործողն ու դրա բակը դառնալու են գինու զբոսաշրջության վայր:

                  Խաղողի այգին ու հեռվում խանձված դաշտերը հակադրություն են: Տեղանքն առհասարակ քարքարոտ է: Գինեգործը հիշում է, որ երբ սկզբից ընտրել էր վայրը, շատերը խղճում էին իրեն, ասում էին՝ ղռերի, քարերի մեջ ի՞նչ պիտի անի: «Երբ գործդ սիրում ես, չես նկատում դժվարությունները»,- նկատում է Վարուժանը:



                  Միհարկանի փոքր արտադրամասը, կարծես, իդիլիա է ստեղծում: Հանգստություն կա այդտեղ, որը երբեմն խզվում է զբոսաշրջիկների ծիծաղով, բարձր զրույցով: Արդեն մի քանի ամիս է՝ գործարանը գինու զբոսաշրջության վայր է: Եթե ամբողջ աշխարհում սա տարածված երևույթ է, ապա Հայաստանում նոր-նոր է սկսել տարածում գտնել: Գործարանի տարածքում սեպտեմբերի 2-ին ջազ համերգ են կազմակերպելու, ինչն, ըստ Վարուժան Մուրադյանի, առաջինն է լինելու, բայց ոչ վերջինը. մտադիր են հաճախակի կազմակերպել նման համերգներ: «Մեր նպատակը ոչ միայն գինի արտադրելն է, այլև գինու արվեստը, մշակույթը զարգացնելը»,- ասում է գինեգործը:



                  Մեր զրույցը շարունակում ենք արտադրամասում: Մեծ մետաղական պահամանների դիմաց դրված են կաղնուց տակառները՝ արցախյան և ֆրանսիական արտադրության: Արտաքինից չեն տարբերվում, սակայն փայտն առանձնահատկություն ունի՝ պայմանավորված հողով ու կլիմայով:



                  Գինեգործի կարծիքով՝ գինու բնավորությունը պիտի հասկանաս խմելուց: «Գինին վերևից ներքև են գնահատում՝ աչք, քիթ, բերան: Սկզբից գույնն ենք գնահատում, հետո՝ հոտը, ապա՝ համը: Ամեն մարդ կարող է համն ու հոտը յուրովի զգա, ուղղակի խաղողի տեսակներին հատուկ համեր կան, որոնք չես կարող շփոթել: Սա, օրինակ, արենի է (մեզ գինի է հյուրասիրում անմիջապես ռեզերվ տակառներից- հեղ.), մեզ մոտ աճող արենի է: Այն թյուր կարծիքը, թե արենին միայն Վայոց ձորում է աճում, ճիշտ չէ, Աշտարակում էլ է աճում, որով մենք ոսկե մեդալներ ենք շահում»,- նշում է Վ. Մուրադյանը:



                  Ըստ նրա՝ ամեն մի գինեգործ գինու իր ձեռագիրն ունի, գինին ոչ միայն խմիչք է, այլև փիլիսոփայություն, համտեսողը գինեգործի ձեռագիրն անպայման պիտի հասկանա: Կարևորը, Վարուժանի կարծիքով, ոչ թե խաղողի բերքի և գինու քանակն է, այլ որակը:



                  Համոզված է, որ լավ գինին գրքով չեն պատրաստում, և միայն աշխատանքի ժամանակ ես հասկանում, որ այն օրգանիզմ է ու ամեն բան կարող է կլանել՝ անգամ տրամադրությունը: Երբեմն այգու մոտ երաժշտություն է միացնում, աշխատողները նաև գիտեն, որ այգի պետք է մտնեն լավ տրամադրությամբ, խաղողի վազերի մոտ Փաշիկ չլսեն, որ խաղողը սթրես չապրի:

                  «Առաջին գինին որ եղավ, պահամանի միջից փորձում էինք համը, իմ դուրը չեկավ, արդեն պատրաստ էի թափել դա, հազիվ ինձ պահեցին, ջղայնանում էի, ինձ համար կարևոր է որակը, որակը, որակը: Էն, ինչ որ ուզում էի թափել, հիմա եմ խմում, արդեն շշալցված, չնաշխարհիկ գինի է»,- ասում է Վարուժան Մուրադյանը:



                  Այսօր արդեն 6 տեսակի գինին ունեն՝ սպիտակ, ռոզե և 4 տիպի կարմիր: Արտադրում են միայն անապակ՝ չոր գինի:

                  Խաղողի այգին 9 հեկտար է, բայց առաջիկայում մտադիր են այն մեծացնել, քանի որ գինու պահանջարկն աճել է: Խաղողի 5 տեսակ են աճեցնում՝ արենի, կախեթ, հաղթանակ, կանգուն և ֆրանսիական սիրա: Գինու 60 տոկոսն արտահանում են Եվրամիության երկրներ՝ Շվեդիա, Ֆրանսիա, Անգլիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, նաև ԱՄՆ:



                  Վերջին 3-4 տարիներին, Վարուժան Մուրադյանի կարծիքով, Հայաստանի գինեգործության ոլորտում շատ փոփոխություններ են եղել: Ասում է, որ այն, ինչ կատարվել է, դեռ սկիզբն է, և հայկական գինին օտարերկրյա ցուցադրությունների ժամանակ գրավում է օտարերկրացիներին: Օրինակ՝ նշում է գերմանական Դյուսելդորֆում կազմակերպված գինեգործության ցուցադրությունը, որտեղ ամեն մի տաղավարը մի ֆուտբոլի դաշտի չափ էր, և այդպիսի 22 տաղավար կար: Չնայած սկզբում մտածում էին, թե հայկական գինին ինչով պիտի հետաքրքրի մարդկանց, հետո տեսել են օտարերկրացիների հոսքը հայկական գինու տաղավար: «Սա դեռ իրոք սկիզբն է, ասում են, որ ճիշտ գինեգործն իր լավագույն գինիները ստանում է 10 տարի հետո, էլի փառք աստծո, որ գնահատվում ենք էսպես: Ես զգում եմ, որ հայկական գինին մեծ պոտենցիալ ունի»,- նկատում է Վարուժանը:

                  Comment





                  • Պահամաններից քիչ հեռու «Վան Արդիի» բերած պատվոգրերն են Դյուսելդորֆից՝ ոսկիներ ու արծաթ են շահել: «Շատ երկրներ կերազեին, որ գինեգործության մեկնարկային վիճակն էսպիսին լիներ: Բացի նրանից՝ որ բնակլիմայական բոլոր պայմանները կան, նոր խաղացողներ ունենք, որոնք շուկա են մտնում, այս ամենը դեռ սկիզբն է»,- ավելացնում է գինեգործը:



                    Մյուս գինեգործական ընկերությունների մասին խոսելիս Վարուժան Մուրադյանը որևէ քննադատական խոսք չի ասում, հակառակը՝ թվարկում է նրանցից յուրաքանչյուրի այն գինիները, որոնք ինքը հավանում է, ապա շեշտում է, որ գինին «գայլային» օրենքներ չի սիրում, այս ոլորտում պիտի լինի հանգստություն ու մարդկային մոտեցում:

                    Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

                    Comment


                    • Պետության օժանդակությամբ Հայաստանում հիմնվում է քացախի ժամանակակից արտադրություն

                      • Lragir.am
                      • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2017,


                      ՀՀ կառավարությունը խրախուսում է քացախի արտադրության ներդրումային ծրագրին և երեք տարի ժամկետով նախատեսում է հետաձգել «ԱՆԴ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում:

                      «ԱՆԴ» ընկերությունը զբաղվում է այգեգործությամբ (խնձորի այգիներ) և մեղվաբուծությամբ։ Այժմ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է վերազիննել արդեն իսկ գործող այգիները հակակարկտային ցանցերով, նաև զբաղվել մեղրի և խնձորի քացախի արտադրությամբ։

                      Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 68,5 մլն դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 64,4 մլն դրամը։

                      Արդյունքում հնարավոր կլինի ներդնել մի շարք երկրների ժամանակակից սարքավորումներ:

                      Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 12 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.– 77 հազ. դրամ, 2018թ.- 82 հազ. դրամ և 2019թ.-85 հազ. դրամ:

                      Comment

                      Working...
                      X