Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Syrian Armenian

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Syrian Armenian

    Originally posted by Vrej1915 View Post
    Հալեպում հրթիռակոծությունից 2 հայ է զոհվել
    05.10.2016
    news.am

    Հալեպում հրթիռակոծությունից 2 հայ է զոհվել։ Սիրիայում հրապարակվող «Գանձասար» հայկական թերթի տեղեկություններով՝ կրակի տակ է հայտնվել հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը։ Հրթիռակոծությունից զոհվել է 1986-ին ծնված Գասպար Շատոյանը եւ 1987-ին ծնված Մովսես Մովսիսյանը։ Վիրավորվել է Վարուժան Տոնապետյանը։

    Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ եւ Վիլլաներ թաղամասերը։
    Հալեպում վիրավորված հայերից մեկը մահացել է
    yerkir.am
    6 Հոկտեմբերի 2016,

    Հալեպում վերջին օրերին սաստկացած հրթիռակոծությունների հետևանքով երեկ զոհվել էին Նոր Գյուղի հայկական թաղամասերի պաշտպանությանը մասնակցած` ՀՅԴ անդամներ Մովսես Մովսեսյանն ու Գասպար Շաթոյանը:

    Ըստ «Գանձասար»-ի՝ հրթիռակոծությունների հետևանքով երեկ վիրավորվել են նաև Շահե Բանոյանն ու Հակոբ Աբրահամ Չալլաքյանը, վերջինս հետագայում ենթարկվել է վիրահատության, ապա՝ մահացել:

    Comment


    • Re: Syrian Armenian

      Originally posted by Gevz View Post
      Unfortunate that in 2016 we still have Armenians in Syria.

      We have blue skies over Hayastan. Hayastan is your home. You can return to Hayastan now after 100 years. Take this option before its late. Armenians fighting for Syria is a disgrace.....Use your knowledge & fighting skills against our #1 Enemy. Don't fight for some islamic dog country.
      The majority of Syrian Armenians in Armenia say they want to go back to Syria as soon as the situation improves. Syria is a multi faith country. Historically, Armenians have been more proud fighting for the Byzantines, Arabs, Persians, Ottomans, Russians, Soviets and Americans than for Armenia!

      Originally posted by Haykakan View Post
      I wonder how our resident davatchan reconciles with the fact that the western funded terrorists are slaughtering our people and only Russian involvement has turned the tide against them? .
      It is true that the threat to the Armenian community in Aleppo is coming from the western-supported 'rebels' of East Aleppo. Syrians say many of the so called rebels are not Syrians at all, but foreign mercenaries

      Comment


      • Re: Syrian Armenian

        Comment


        • Re: Syrian Armenian

          News ID: 3788927 - Thu 6 October 2016 - 12:32
          Politics
          MOSCOW, Oct. 06 (MNA) – A Russian military transport jet has airlifted some 40 metric tons of essentials from Armenia to people in need in war-torn Syria, the Russian Defense Ministry said Thursday.
          "A second batch ofxfood and clothes has been delivered toxSyria fromxArmenia asxpart ofxa humanitarian assistance effort. An Il-76 military airlifter of Russia’s Aerospace Forces brought 40 tonnes ofxpreserves, vegetables, fruits, flour, sugar and other essentials toxthe Hmeymin airbase," the ministry’s statement read.

          The first batch ofxsupplies fromxArmenia, a small ex-Soviet nation inxthe Caucasus mountains, is already being shared outxamong worst-hit Syrian towns.x
          Hayastan or Bust.

          Comment


          • Re: Syrian Armenian

            Պետրոս Քիրազյանն ասում է, որ առաջնային խնդիրը մարդկանց այնտեղից փոխադրելն է: Ապա հարցնում է, որ եթե օդանավերը դատարկ պիտի...


            Հայաստան տեղափոխված սիրիահայ վարսավիր. «Ամենն ալ ուզում են գալ, բայց փող չունին»
            Մարինե Մարտիրոսյան

            20:02, 6 հոկտեմբերի, 2016
            Այս օրերին Հալեպում շարունակում է լույս տեսնել տեղի միակ հայկական թերթը՝ «Գանձասարը»: Թերթի խմբագիր Զարմիկ Չիլափոշյան-Բողիկյանն ասում է, որ ամեն գնով շարունակում են տպագրել: Այսօր թերթի տպաքանակը 600 է, իսկ համացանցում 19.000 ընթերցող ունեն:

            Հալեպում էլեկտրական հոսանքը ժամերով է լինում, համացանցը հաճախ անհասանելի է, և Զարմիկի խոսքով, շատ մարդիկ թերթի միջոցով են ստանում տեղեկատվություն: Նա նշում է, որ Հալեպի ժողովուրդն ահաբեկչության է ենթարկվում և գոյապայքար է մղում դրա դեմ: Զինյալ ահաբեկչական խմբավորումները, խմբագրի փոխանցմամբ, 1 շաբաթ է՝ հրիթռակոծում են խաղաղ բնակչության շրջանները: Եվ քանի որ հայերը մոտ են գտնվում զինյալ ահաբեկչական խմբավորումների շրջաններին, զոհեր ավելի շատ են ունենում: Զարմիկի խոսքով՝ ընդհանուր թվի համեմատ հայկական համայնքը 1 տոկոսով ավելի զոհ է ունենում:

            Վերջին 5 տարիներին Հալեպի հայկական համայնքը շուրջ 200 զոհ և նույնքան էլ վիրավոր է ունեցել: Չիլափոշյան-Բողիկյանն ասում է, որ մեծ մասը զոհվել է սիրիական բանակում, մի մասը՝ հայկական թաղամասերի պաշտպանության ժամանակ, մնացածը՝ հրթիռակոծության հետևանքով: Վիրավորներից ոմանք անդամահատվել են: Մինչ օրս կան նաև առևանգվածներ, որոնցից տեղեկություն չկա:

            Խմբագրի փոխանցմամբ՝ Հալեպում այսօր մնացել է 8000-10000 հայ: Սա, իհարկե, ոչ պաշտոնական թիվ է: Զարմիկը նշում է, որ պատերազմական իրավիճակում դժվար է հստակ վիճակագրություն ունենալ: «Վիճակն ամեն օր փոփոխական է, պատերազմի մեջ ենք ապրում: Նախկինում ավելի հանդարտ էր, գաղթելու տրամադրությունը նվազել էր բնակչության մոտ, այս շաբաթ անակնկալորեն վատթարացավ հայտնի պատճառներով, սիրիական բանակն առաջխաղացում է արձանագրել, և զինյալ խմբավորումներն ամեն կերպ խանգարելու, խուճապ առաջացնելու, մարդոց իրար անցցնելու, ապահովությունը խախտելու համար սկսեցին խաղաղ բնակչությանը հրթիռակոծել: Այսինքն՝ փոփոխական են այդ տոկոսները»,- ասում է զրուցակիցս:

            Հալեպահայությունը, ըստ նրա, ամեն տեսակի օգնության կարիք ունի: «Հայաստանի իշխանությունները կփորձեն ամեն ձևով համակարգել աշխատանքները տեղի մարմինների հետ: Այսպիսի լուրջ պատերազմական պարագաներում դա է ենթադրվում, որ աշխատանքները համակարգվեն, թե ինչ կարիքների պետք ունենք, ոչ թե միայն մամուլի մեջ եղած հայտարարություններին ընդառաջելով»,- նշում է նա՝ անդրադառնալով լրատվամիջոցների աշխատանքին:

            Զարմիկի խոսքով՝ մամուլը երբեմն խուճապ է տարածում, և առանց տվյալները ճշտելու հայտարարություններ կամ կարծիքներ են հրապարակվում: «Պատահական հայտարարությունները, համացանցի միջոցով կարծիքները այստեղ-այնտեղ տեղաշարժումներ անելը արդեն իսկ վատթարացնում է հալեպահայության ծանր վիճակը»,- ասում է խմբագիրը:

            Եվս 100 սիրիահայ կտեղափոխվի Հայաստան

            «Հալեպ» հայրենակցական բարեգործական ՀԿ-ի միջոցով 2015-2016 թթ. ընթացքում Հայաստան է եկել մոտ 250 սիրիահայ, իսկ մինչև նոյեմբեր նախատեսվում է ևս 100 սիրիահայի վերադարձ: ՀԿ-ն հիմնվել է 2015-ին, և օգնություն ստանալու համար մինչ օրս կազմակերպությունում գրանցվել է 5615 սիրիահայ (1640 ընտանիք): ՀԿ-ի տնօրեն Հայասա Թահմազյանը մեզ հետ հետ զրույցում ասաց, որ կազմակերպությանն աջակցել են անհատ բարերարներն ու ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ եկեղեցու ծխական խորհուրդը (160 ավիատոմս է գնել Սիրիայից Հայաստան եկած հայերի համար):

            «Փախանք, մեր շորերով փախանք Հալեպից»

            Հալեպահայ վարսավիր Րաֆֆի Սիմոնյանն ասում է, որ ամենակարևորը մարդկանց այնտեղից փրկելն է: Նա Հալեպից Հայաստան է եկել 3 ամիս 10 օր առաջ: «Փախանք, մեր շորերով փախանք Հալեպից»,- ասում է Րաֆֆին: Հայաստան է եկել ծանոթներից մեկի աջակցությամբ:

            Րաֆֆիի մայրն ու երեք եղբայրները գտնվում են Հալեպում: Նրանք ևս ցանկանում են տեղափոխվել Հայաստան: Նշում է, որ Հայաստանի կառավարությունը պիտի հոգա հալեպահայերի մասին, շենքեր կառուցի, որովհետև նրանք հիմնականում վերադառնում են վատ վիճակում: «Գործն ալ պետք է ճարե, որպեսզի չմուրա, աշխատի, ուտե-խմե: Չեմ ըսեր, որ ամեն օր միս ուտի, օր մը մակարոն է, օր մը չգիտեմ ինչ է, կարևորն ինքն իրեն քալեցնե»,-ասում է հալեպահայ վարսավիրը:

            Լուծման միակ տարբերակը, ըստ նրա, այն է, որ Թուրքիան քանդվի, որպեսզի Սիրիան հանգիստ լինի: Րաֆֆիի խոսքով՝ «ամեննն ալ ուզում են գալ Հայաստան, բայց փող չունին»: Քիչ անց ավելացնում է, որ միայն հարուստները կարող է չցանկանան տեղափոխվել, քանի որ մտածում են իրենց ունեցվածքի մասին:

            «Ամենն ալ կուզեն, որ գան, բայց փող չունին»

            Պետրոս Քիրազյանը 4 տարի առաջ ընտանիքի հետ Հալեպից եկել է Հայաստան: Երևանում համեմունքի առևտրով է զբաղված:

            Պետրոսի եղբայրը, հորեղբոր աղջիկները, բարեկամները գտնվում են Հալեպում: Նրանց հետ հաճախ խոսում է: «Մի ամիս է՝ արդեն չեն քնած էս ձայներեն, հրթիռներուն ձայներեն, մեր տան կողքն, օրինակ, այս շաբաթ հրթիռ ընկել էր: Նոր գյուղում է մեր տունը»,- պատմում է Պետրոսը:

            «Հոն տեղն ամեն մարդ տուն ունի, տան մեջը նստել է, գոնե կըրնան կոր, օրինակ, տունի մեջ քիչով-շատով ապրիլ: Հիմա էստեղը որ գա, ամենն ալ կուզեն գալ, բայց ամենակարևորը այստեղը որ հանրակացարաններ ըլլան, գործի միջոց ըլլա, որ կարենան աշխատին: Ամեն մարդ կուգա, բայց որ պիտի գա մեկը, ով ոչ փող ունի վարձքով տուն վերցնի, ոչ գործ, ինչպե՞ս պիտի ապրի, և պետությունը հեչ մի բանով չի օգներ կոր»,- նկատում է հալեպահայը:

            Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել էին Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխած երկրորդ օդանավի (ռուսական) լուսանկարները (առաջին օդանավը Սիրիա էր մեկնել հոկտեմբերի 4-ին): Ինչպես ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջն է գրել. «Այն ճանապարհում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը»: Երկուսով լուսանկարվել են օդանավի մոտ:

            Այդ օգնությանն անդրադառնալով՝ Պետրոս Քիրազյանն ասում է, որ առաջնային խնդիրը մարդկանց այնտեղից փոխադրելն է: Ապա հարցնում է, որ եթե օդանավերը դատարկ պիտի վերադառնային, գուցե մի քանի ընտանիքներ տեղափոխեին: Հետո ավելացնում է, որ մարդիկ մեկ ոտքի վրա կանգնած էլ կգան, միայն թե փոխադրվեն անվտանգ վայրեր, պարտադիր չէ միայն Հայաստան. «Լուծո՞ւմ... Պետք է այլևս ելնեն: Վերջն ավելի կվատանա կոր: Ամեն օր 2 հոգի, 3 հոգի մահ»:

            Լուսանկարը՝ sayyidali.com-ից

            Comment


            • Re: Syrian Armenian

              Originally posted by Vrej1915 View Post
              Azatutyun TV is not telling us the identity of the attackers on the Armenian quarter, and they are the western supported 'rebels'

              Comment


              • Re: Syrian Armenian

                Մինչև նոյեմբեր ևս 100 սիրիահայ կգա Հայաստան
                07.10.16
                «Սիրիահայերի այստեղ ապրող ազգականները, բարեկամները դիմեցին մեզ, որ մեկ ուղղությամբ տոմս ապահովենք իրենց այն հարազատների համար, որոնք ունեին Հայաստան կամ Սիրիային մոտ անվտանգ երկրներ տեղափոխվելու ֆինանսական դժվարություններ: Այդ հայտարարությամբ հանդես ...»։



                «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հ/կ-ն այս ընթացքում սիրիահայերից 600 խնդրագիր է ստացել՝ դեպի Հայաստան միակողմանի տոմս ունենալու ցանկությամբ, դրանցից 100-ի համար արդեն գումար կա․մեկ ամսից 100 սիրիահայ կլինի Հայաստանում: Այս մասին Tert.am-ին պատմեց կազմակերպության հիմնադիր Անի Բալխյանը:

                Նա ներկայացրեց, որ դեռևս անցած տարվա ապրիլինի է նրանց կազմակերպությունը նման կոչով հանդես եկել, երբ Սիրիայում ռազմական գործողություններն ուժգնացել էին:

                «Սիրիահայերի այստեղ ապրող ազգականները, բարեկամները դիմեցին մեզ, որ մեկ ուղղությամբ տոմս ապահովենք իրենց այն հարազատների համար, որոնք ունեին Հայաստան կամ Սիրիային մոտ անվտանգ երկրներ տեղափոխվելու ֆինանսական դժվարություններ: Այդ հայտարարությամբ հանդես եկանք 2015 թվականի մայիսի 6-ին: Աշխարհի տարբեր երկրներում ապրող շատ հայորդիներ մեծ ուշադրություն դարձրին այս ծրագրին: Բայց հետո, երբ Հալեպն ավելի խաղաղվեց, որոշ սիրիահայեր հրաժարվեցին իրենց դիմումից»,- ասաց Անի Բալխյանը՝ ավելացնելով, որ վերջին ամիսներին, երբ դրությունը փոխվեց, ռազմական գործողություններ սկսվեցին, նախորդ դիմումատուներին գումարվեցին ևս 600 սիրիահայեր՝ դիմելով իրենց կազմակերպությանը Հալեպից դուրս գալուն օգնելու խնդրանքով:

                Հիշեցնենք, որ այսօր «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը պաշտոնապես օգնություն է խնդրել սփյուռքի և Հայաստանի բարերարներից` հալեպահայությանը Սիրիայից դուրս բերելու համար:

                «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հ/կ-ի հիմնադիրը նշեց, որ 2015 թվականից մինչ օրս 250 դիմողների օգնել են միակողմանի տոմս ձեռք բերելու և Հայաստան տեղափոխվելու հարցում:

                Դիտարկմանը, թե հայաստանյան ղեկավարությունը նշում է, որ սիրիահայերը չեն ցանկանում գալ Հայաստան, Անի Բալխյանը պատասխանեց. «Սիրիահայությունը շուրջ 20 000 է կազմում: Եթե 20 000-ից ընդամենը մի քանի հարյուր հոգին է դիմում խնդրագրով, նշանակում է, որ սիրիահայության մեծ մասն է նախընտրում կառչած մնալ իր հողին»:

                Անի Բալխյանը նշեց, որ այն 100 հոգին, որոնց համար արդեն գումար հավաքվել է, մինչև նոյեմբեր կլինեն Հայաստանում. մեկ ամիս է անհրաժեշտ, որ Հալեպի հյուպատոսարանից հայկական վիզա վերցնեն:

                Հարցին, թե տեղյա՞կ է՝ ինչպես պետք է լուծվեն Հայաստան տեղափոխվող սիրիահայերի կեցության հարցերը, Անի Բալխյանը պատասխանեց. « Կան բարերարներ, որ պատրաստ են տեղ տրամադրել սիրիահայերին»:

                Նա նշեց, որ մի շարք կազմակերպություններ ևս ստանձնել են այստեղ տեղափոխվող մի քանի հարյուր սիրիահայ ընտանիքների կեցության խնդիրները մեկ տարով լուծելու գործը:

                Անի Բալխյանը պատմեց, որ ինքն ամենօրյա կապի մեջ է սիրիահայերի հետ․«Հալեպի մեջ իրենք միայն կյանքի ապահովության պետք ունեն: Այն մարդիկ, որոնք ցանկություն կունենան դուրս գալ, իրենց ցանկությունն իրականացնելու համար նյութականի անհրաժեշտություն կունանան, դրա բացակայությունը խնդիր է դառնում: Հալեպահայությունը հիմնականում բարվոք է ապրում, եթե նրանք ցանկանան դուրս գալ, ոչ ոք չի խանգարի նրանց»:

                Դիտարկմանը, թե շատ է խոսվում, որ սիրիահայերը չեն ցանկանում հենց Հայաստան գալ, որովհետև այստեղ իրենք չեն կարողանում իրենց խնդիրները լուծել, Անի Բալխյանը պատասխանեց․«Բոլորը, որ գալիս են Հայաստան, շատ մեծ ցանկություն են ունենում իրենց արմատներն այստեղ ծավալելու: Միակ դժվարությունը, որ պետք է դիմագրավեն, բնակարանների բարձր գնով վարձակալությունն է: Կարծում եմ՝ եթե բնակեցման հարցը լուծվի, հայրենիքի մեջ նրանք որևէ աշխատանք ունենալով՝ կփորձեն իրենց արմատները գցել»:

                Comment


                • Re: Syrian Armenian

                  Ավելի հեշտ կլիներ, եթե Հալեպի 8-10 հազար հայերը միանգամից որոշեին գալ Հայաստան

                  ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
                  Հարցազրույց - 09 Հոկտեմբերի 2016, 12:44

                  \
                  Վերջին շրջանում Սիրիայում պատերազմական իրավիճակի սրման պայմաններում տարբեր ահազանգեր են ստացվում սիրիահայերից, որ ցանկանում են տեղափոխվել Հայաստան, սակայն գումար չունեն: Խնդրի վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի հետ:[/B][/COLOR]


                  Պարոն Սրապիոնյան, այս օրերին Հայաստան տեղափոխվող, նաև Սիրիայում գտնվող սիրիահայերից տեղեկանում ենք, որ շատերն են ցանկանում տեղափոխվել Հայաստան, բայց գումար չունեն, Հայաստանի կառավարության ու բարերարների աջակցությունն են ակնկալում: Օրինակ՝ Հալեպ բարեսիրական կազմակերպությունը հայտարարել է, որ 600 սիրիահայ է դիմել իրենց Հայաստան տեղափոխվելու խնդրանքով, գումար է անհրաժեշտ: Ի՞նչ է մտածում Սփյուռքի նախարարությունը:


                  Սփյուռքի նախարարությունը մտածելու ժամանակ չունի, գործում է: Նախ, ինձ շատ զարմացնում է Հալեպ բարեսիրական կազմակերպության հայտարարությունը, մենք չգիտենք, թե այդ 600 թիվը որտեղից վերցվեց: Մենք նրանց հետ համագործակցում ենք, ինձ մոտ կա 2015 թվականի ցուցակը, 101 մարդ է դիմել Հալեպ միությանը՝ Հայաստան գալու համար: Ես խնդրել էի, որ ինձ ուղարկեին ընդհանուր նամակները, նման ցուցակ դեռ չկա: Ընդամենը երեք տասնյակ նամակ կա իրենց մոտ, ովքեր դիմել են Հայաստան տեղափոխվելու համար: Այդ նույն անձանց տվյալներն էլ մենք ունենք, խոսում ենք Ազգային կառույցների ղեկավարների հետ, ամեն օր 5-10 խոսակցություն ենք ունենում Սիրիայի հայկական կառույցների հետ: Ոչ թե չկան ցանկություն ունեցող մարդիկ, այլ խնդիրներ կան, որ այդ ցանկություն ունեցող մարդկանց հասցնենք այստեղ, և դա զուտ միայն գումարի հետ չի կապվում:

                  Իսկ ինչի՞ հետ է կապվում:

                  Այդ գումարի հարցը լուծելն ընդամենը երկու-երեք տասնյակ մարդու համար խնդիր չէ: Ավելին ասեմ, այնքան էլ հեշտ չէ այլ երկրի քաղաքացու Հայաստանում հայտնվելը: Դա որոշ փաստաթղթային պահանջներ է ենթադրում նաև: Այդ պահանջները պետք է անեն նրանց և մեր պետական կառույցները: Որպեսզի մարդը մտնի քո երկիր, պետք է ունենա փաստաթղթային համապատասխան ձևակերպում: Ամենաարագացված տեմպերով դրանք մենք անում ենք, եթե դրա կարիքը կա: Մարդը պետք է ապացուցի, որ ինքը հայազգի է, չէ՞, որպեսզի կարողանա Սիրիայից Հայաստան գալ: Ազգանունների զգալի մասը կամ արաբական են, կամ թուրքական: Եվ մենք նման ազգանունով անձանց տվյալները համապատասխան միջոցներով արագ ճշգրտում ենք, մեր համապատասխան մարմինների հետ համագործակցում ենք: Երեք ընտանիքի փաստաթղթային խնդիրը լուծել ենք ընդամենը 4 ժամում, և մարդիկ հասել են այստեղ: Այդ համատարած անուշադրության մասին խոսակցությունները, թե մարդիկ համատարած գալիս են այստեղ, տեղ չունեն գալու, հնարավորություններ չունեն, դա գերչափազանցություն է:


                  Օրական քանի՞ դիմում եք ստանում սիրիահայ ընտանիքներից, ովքեր ուզում են գալ Հայաստան, բայց և գումարի, և փաստաթղթերի կարիք ունեն:

                  Կա օր, որ ոչ մի դիմում չենք ստանում, կա օր, որ ստանում ենք 3-4 դիմում:

                  Իսկ օրական քանի՞ սիրիահայ ընտանիք է գալիս Հայաստան:

                  Երեկ եկել է երեք ընտանիք, որոնց դիմավորել են մեր աշխատակիցները:

                  Ի դեպ, այդ երեք ընտանիքների անդամներն էլ լրագրողներին փոխանցել են, որ սիրիահայերը բոլորն էլ ցանկանում են գալ Հայաստան, եթե գումար ունենան, որ այնտեղ վտանգավոր է ապրելը:


                  Գիտեք ի՞նչ, այդ երեք ընտանիքների անդամները համակարգված տեղեկություն չունեն, նրանք լսում են, որ մեկը, երկուսը, երեքը այդպես են ասում, դա համարում են համատարած: Այդ համատարծության մասին պետք է ճիշտ ինֆորմացիա իմանալ: Իհարկե, կան անհատներ, էդ ո՞վ է մտածում, որ մարդը, ով ռմբակոծության տակ է, չի ուզենա դուրս գալ այդ ռմբակոծության տակից: Դա հո չես կարող ժխտել: Բայց այդտեղ մի խնդիր կա, նրանց մի զգալի մասը չեն ուզում գալ: Հավատացեք, երեկ է մեր աշխատողը եկել այնտեղից, երեք-չորս օր Սիրիայում հանդիպումների մեջ էր, օգնություն էր բաժանում, իր աչքերով ամեն ինչ տեսել է, Հայաստան գալ ցանկացողներին էլ է տեսել: Նրանց մեծ մասը խնդիր են դնում մեծ մասամբ տեղում՝ Հալեպում կամ Սիրիայի ամբողջ տարածքում, տեղափոխվել համեմատաբար հանգիստ վայրեր, որտեղ ռմբակոծությունները չեն հասնում: Ավելի շատ նման ցանկություն ունեցող անձինք կան, մեր աշխատողի աչքով տեսածն եմ ասում ես: Սիրիայի համեմատաբար ապահով քաղաքներից մեկում, որը Հալեպից շատ հեռու չէ, 250 հայ ընտանիքը վերածվել է 850 հայ ընտանիքի՝ իրենց ցանկությամբ, մեր գիտությամբ ու օգնությամբ: Հիմա այդ ավելացած 600 ընտանիքը չեն ուզում Հայաստան գան, չէ՞:

                  Իսկ գուցե ուզում են, բայց հնարավորություն չունե՞ն և ստիպված են նման քայլի դիմել:

                  Չկա այդպիսի բան, դա մեկ-երկու ինֆորմացիայով հորինած լուր է: Ովքեր որ ուզում են գալ Հայաստան, հնարավոր բոլոր օգնությունները կան: Դուք մեզ ասեք, ի՞նչ պետք է անենք, ամեն օր մի ինքնաթիռ ուղարկենք, մեկ հոգի վերցնենք գա՞նք, մենք այդ հնարավորությունն ունե՞նք: Մենք դրա համար ասում ենք՝ դիմեք այս-այս մարմիններին,տվել ենք 7 կետի անուն, որտեղ կարող են դիմել, նրանց բոլոր օգնությունները ցույց կտան, օդակայանում էլ նրանց կդիմավորեն մեր հերթապահող աշխատողները, որոնք ամեն օր Արևելքից եկող օդանավերը դիմավորում են, տեղեկանում են՝ մեջը սիրիահայ կա՞, թե ոչ: Եկածներին խորհրդատվություն ենք տալիս, Սիլիկյան թաղամասում բարեգործներին աղաչել-պաղատել ենք, մի քանի ժամանակավոր կացարան ենք վերցրել, երևանամերձ գյուղերում խնդրել ենք, գյուղապետերը մեզ հասցեներ են տրամադրել, բնակարաններ, որտեղ մարդկանց կարող ենք տանել ու տեղավորել, ձեզ թվում է, որ մենք անտարբեր նստած ենք ու չենք ուզո՞ւմ ինչ-որ բան անել: Մենք հաստատ չենք խաբեում, խաբելը մեզ ի՞նչ օգուտ:


                  Հիմա դուք հավատացնում եք, որ գումարի խնդիր չկա՞, եթե որևէ սիրիահայ ընտանիք ցանկանա գալ Հայաստան, գումարի խնդիր չկա՞:

                  Այդպիսի ուղիղ միտք ես չասացի, ասացի՝ լուծումներ կան: Պետական գումարի ծախսերը դուք ո՞նց եք պատկերացնում, էդ պետական գումարը պետբյուջեից դուրս գալու համար պիտի ունենա հիմնավորում: Խոսում են 600 մարդու մասին, բայց դե ֆակտո 27 մարդու փաստ կա: Հիմա եթե էդ 600-ը գրում ենք, դառնում է մեծ գումար, չէ՞:


                  Խնդրում եմ հստակ ասել՝ եթե մեկ ընտանիք ուզում է այնտեղից տեղափոխվել Հայաստան, բայց գումար չունի, որքա՞ն ժամանակում է լուծվում այդ հարցը:


                  Այդ ընտանիքի լուրը հենց հասնում է մեզ, նրանց տեղափոխումը տեղում և այնտեղից Հայաստան, կապված նաև չվերթների հետ, կարող է տևել 3-4 օր:


                  Այսօր հստակ քանի՞ դիմում կա սիրիահայերից, որ ուզում են գալ Հայաստան:

                  Այս պահին Սփյուռքի նախարարությունում կա ընդամենը մեկ դիմում, տեղի սիրիահայ է եկել դիմել՝ իր երկու քույրերի ընտանիքներին Հայաստան տեղափոխելու համար: Դիմումը վերցված է, կապը հաստատված է, միջոցներ են ձեռնարկվում, նրանք մոտ օրերս կտեղափոխվեն Հայաստան:


                  Դուք լծակներ ունե՞ք, որ լիարժեք պատկեր ունենաք, թե ի վերջո Սիրիայում գտնվող ընտանիքների քանի տոկոսն է ուզում գալ Հայաստան: Որովհետև մարդիկ ավելի շատ հակված են հավատալ այնտեղից եկողներին, ովքեր հայտարարում են, որ շատերն են ուզում գալ Հայաստան:


                  Պարտադրանք չունենք, բայց համագործակցության լծակներ, այո, ունենք: Բուն Հալեպում այսօր մոտ 8-10 հազար հայ կա: Նրանցից կոնկրետ թիվ չունեմ, որ ասեմ, բայց մոտ 150-200-ն են ցանկություն հայտնում գալ: Հյուպատոսարանը մեզ ուղարկում է տվյալները, որոնք իրենց են դիմել, Սիրիայի հայ հոգևոր խորհուրդն ու մյուս կառույցները ուղարկում են: Ցանկալի չէ, որ թվեր հրապարակենք, բայց դա մեծ թիվ չի կազմում: Այնպես որ, մեկ ինքնաթիռով էլ եթե նրանց տեղափոխենք, թիվը էլի քիչ է: Մարդիկ այնտեղ փրկված մասունքներ ունեն, մարդը ձեռք չի քաշում դրանից, չի գալիս, ի՞նչ անենք: Մենք նրանց ո՞նց պարտադրենք ու վերցնենք բերենք: Մեզ համար ավելի հեշտ կլիներ, եթե Հալեպի 8-10 հազար հայերը միանգամից որոշեին գալ Հայաստան, միանգամից տեղափոխեինք: Բա ի՞նչ կանեինք, կտեղափոխեինք, ո՞նց կարող էր մեր երկիրը նրանց թողնել անտեր: Բայց իրենք են որոշում իրենց ճակատագիրը: Ի վերջո, մենք խոստովանենք, թե ոչ, նրանք այլ երկրի քաղաքացիներ են:

                  Comment


                  • Re: Syrian Armenian

                    Սիրիահայերը «վառեցին» սփյուռքի նախարարությունը

                    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                    Քաղաքականություն - 10 Հոկտեմբերի 2016,


                    Հայաստանի զարգացման «Իդեա» հիմնադրամը, որ ստեղծել է բարերար, ներդրող Ռուբեն Վարդանյանը, մի շարք այլ հիմնադրամների հետ համատեղ գործակցությամբ հայտարարել է Սիրիայի հայությանը Հալեպից Երեւան տեղափոխելու գործընթացին ֆինանսական աջակցության մասին:
                    Վերջին շաբաթներին Հալեպի հայության վիճակն էլ ավելի է ծանրացել, հրթիռակոծումների հետեւանքով մահվան դեպքերը` հաճախակիացել: Հալեպում ծավալվում է աշխարհքաղաքական դրամատիկ պայքար, միաժամանակ պարզապես մարդկային ողբերգություն: Եվ այդ կիզակետում է հայտնվել նաեւ հայ համայնքը, որն ըստ տարբեր տեղեկությունների ներկայում կազմում է մոտ 10 հազար մարդ, որոնք Հալեպից դուրս չեն եկել առ այսօր:
                    Ըստ որում, հակասական է նաեւ դուրս չգալու պատճառը, քանի որ կա վարկած, որ նրանք պարզապես չեն ցանկացել լքել իրենց տները, բայց կա նաեւ տեղեկություն, որ մնացել են առավելապես նրանք, ովքեր չունեն հեռանալու միջոց: Պատճառները միգուցե շատ տարբեր են, սակայն ստեղծված իրավիճակում, ողբերգական իրադրության ծավալման ֆոնին մի բացակայություն է կարծես թե դառնում աղաղակող ու ակնառու` «հայկական պետականության» բացակայությունը:
                    Սիրիահայության խնդիրը, առավել եւս վերջին օրերին դրա ողբերգականության աճը «վառեց» սփյուռքի նախարարություն կոչվող խաղաքարտը, որ Հայաստանի իշխանությունը մեջտեղ էր բերել 2008 թվականից:
                    Սփյուռքի եւ արտաքին գործերի նախարարությունները պետք է լինեին այն խողովակները, որոնցով հայկական պետականությունը պետք է արդյունավետ զբաղվեր Սիրիայի հայ համայնքի խնդրով:
                    Ընդ որում, զբաղվելը չէր ենթադրում էվակուացիայի արդյունավետ կազմակերպում: Զբաղվելը ենթադրելու էր աշխատանք սիրիահայ համայնքի հետ դեռեւս այն ժամանակաշրջանից, երբ Սիրիայում պատերազմը դեռ չէր ստացել խոշորամասշտաբ ծավալում, սակայն արդեն մտել էր զինված դիմակայության փուլ: Զբաղվելը պետք է ենթադրեր համայնքի հետ աշխույժ աշխատանք, որի միջոցով տեղի հայությանը պետք է ներկայացվեին Հայաստան տեղափոխվելու առաջարկներ, երբ այդ տեղափոխումը կլիներ ոչ թե տարերային, այլ մշակված, կազմակերպված, համակարգված, առանց խուճապի: Հայությունը կկարողանար տեղափոխվել ոչ միայն ֆիզիկապես, այլ նաեւ տեղափոխել այն ռեսուրսները կամ դրանց զգալի մասը, որ տնօրինում էր տարբեր նյութական կամ ֆինանսական արժեքների տեսքով:
                    Կասկած չկա, որ դա լինելու էր բավական բարդ աշխատանք, առաջին հերթին հենց սիրիահայերին այդ մտքին, տեսակետին բերելու հարցում, որ չարժե մնալ ու սպասել Ասադի հաղթանակին, որ Սիրիայում սպասվում է բավական արյունալի եւ թեժ բախում, անկանխատեսելի հեռանկարներով:
                    Անկասկած է, որ տեղի հայ համայնքում բավական մեծ մաս է կազմել սեգմենտը, որը համոզված է եղել Ասադի արագ հաղթանակի հարցում` գտնվելով սիրիական իշխանական քարոզչության ազդեցության տակ, զգալիորեն կտրված լինելով իրականությունից:
                    Եվ իհարկե, Հայաստանի իշխանությանը բավական բարդ պետք է լիներ մարդկանց համոզելու, որ հեռանալու ժամանակն է` հանգիստ, առանց խուճապի, «արյունավետ» հեռանալու ժամանակը:
                    Առավել եւս, որ այստեղ իհարկե կարող էր լինել նաեւ քաղաքական հարց` Սիրիայի իշխանության հետ: Փաստացի ստացվելու էր, որ Հայաստանը հեռացնում է Սիրիայի իշխանության «հպատակներին»: Պաշտոնական Դամասկոսը թերեւս այդքան էլ դրական չէր նայի Հայաստանի այդ գործունեությանը:
                    Ընդհանրապես, բավական բարդ այդ իրավիճակում անկասկած շատ նուրբ էր ԱԳՆ մասշտաբով աշխատելու խնդիրը: Այդ իմաստով, Սփյուռքի նախարարությունը դառնում էր եզակի միջոց, որը կարող էր համեմատաբար ազատ աշխատել Սիրիայի հայության հետ: ԱԳՆ-ն կարող էր մշակել մոտեցումները, ուղղությունները, իսկ սփյուռքի նախարարությունը զբաղվեր դրանց պրակտիկ իրագործմամբ:
                    Ընդ որում, թե անմիջապես Սիրիայում, թե ամբողջ սփյուռքում, ապահովելով այդ խնդրի իրագործման նյութա-տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը, քանի որ մի շարք օբյեկտիվ պատճառներից ելնելով դա կարող էր զգալի բեռ լինել պետության ուսին:
                    Այդպիսով, սիրիահայության խնդիրը կարող էր լինել այն բացառիկ հանգամանքը, որը կիմաստավորեր սփյուռքի նախարարության գոյությունը: Բայց ներկայում սիրիահայության խնդիրը դաձավ այն ծանրակշիռ, ու արդեն նաեւ ողբերգական հանգամանքը, որը աղաղակող ձեւով ցույց տվեց այդ կառույցի գոյության անարդյունավետությունն ու անիմաստությունը, մեծ հաշվով «վառելով» այդ խաղաքարտը:
                    Այդպիսով, ԱԳՆ կողքին` որպես պետական քաղաքականության իրականացման վառված մի խաղաքարտ, սփյուռքի նախարարությունը դարձավ փաստորեն երկրորդը:
                    Ըստ ամենայնի, այդ հանգամանքը լիովին գիտակցվում է նաեւ պաշտոնական Երեւանի մակարդակով, քանի որ գործնականում անիմաստ համարվեց այդ կառույցների ղեկավարների փոփոխությունը, քանի որ դրանք այլեւս պետք է հիմնավորապես փոխել որպես կառույց` միայն ղեկավար փոխելն այլեւս չի փոխի ոչինչ:
                    ԱԳՆ-ն ու Սփյուռքի նախարարությունները այն կառույցներն էին, որոնք ոչ թե արագ արձագանքման, այլ կոնցեպտուալ արձագանքման գործառույթ պետք է իրականացնեին, որը չեն արել: Համենայն դեպս, դրա մասին է վկայում այն, որ առ այսօր այդպես էլ անհասկանալի է մնում Հայաստանի պետական վերաբերմունքը խնդրի հանդեպ:
                    Արդյոք միայն ֆինանսներն են եղել խնդիրը, թե՞ կան այլ խնդիրներ: Կամ, արդյոք խնդիրները եղել են միայն աշխարհքաղաքական բնույթի, թե՞ հալեպահայության հարցում հստակ եւ ամբողջական դիրքորոշման ձեւավորմանը խոչընդոտել է նաեւ այն, որ տեղի հայկական տարբեր կառույցներ հետապնդել են տարբեր նպատակներ, շահեր, պայմանավորված եկեղեցական կամ կուսակցական, խմբային շահերով, Սիրիայի կառավարական շրջանակների հետ ըստ այդմ տարաբնույթ հարաբերություններով եւ գործարքներով, հետեւաբար դրանցից բխող քայլերով եւ Հայաստանից սպասվելիք հնարավոր գործողությունների վերաբերյալ այդ ամենից բխող մոտեցումներով:
                    Ըստ այդմ, Սիրիայի խնդիրն ու սիրիահայության ողբերգական ճակատագիրը լինելով աշխարհքաղաքական «հանելուկի» մի հետեւանք, հնարավոր է, որ նաեւ համահայկական մի «հանելուկի» հետեւանք է, որի պատասխանի խիստ անհրաժեշտ մասը այժմ Հալեպի հայերին փրկելն է, բայց հանելուկը պահանջում է լիարժեք պատասխան, քանի որ անկասկած դրանից է նաեւ կախված լինելու հայկական պետականության հեռանկարը եւ առկա նոր մարտահրավերներին դիմակայելու կարողությունը:

                    Comment

                    Working...
                    X