Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Armenia's Energy sector

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Armenia's Energy sector

    Ինչ է պայմանավորվել Իրանը Հայաստանի հետ

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    Քաղաքականություն - 26 Հուլիսի 2016


    Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու մասին: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն: Իրանը վրացական մի գնորդ կազմակերպության հետ փորձնական պայմանագիր է ստորագրել, համաձայն որի՝ ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում Հայաստանի տարածքով փոքր քանակությամբ իրանական գազ կարտահանվի Վրաստան, հայտարարել է իրանցի նախարարը:

    Հայաստանի տարածքով իրանական գազի Վրաստան արտահանման հարցը տեւական ժամանակ քննարկվում էր Վրաստան-Գազպրոմ-Իրան շրջանակում: Բանն այն է, որ այդ տարանցումը կարող է տեղի ունենալ փոխանակման սկզբունքով: Այսինքն, Իրանը գազ է մատակարարում Հայաստանին, իսկ Գազպրոմը Հայաստան մատակարարվող գազի ծավալից այդ քանակով գազ թողնում է Վրաստանին:

    Տեխնիկական այլ հնարավորություն՝ Իրանի գազը ուղիղ արտահանել Վրաստան, առայժմ չկա, դրա համար հարկ կլինի կառուցել նոր գազամուղ Իրանից մինչեւ Վրաստան:

    Փաստացի, Իրանի գազի տարանցումը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան, չի կարող տեղի ունենալ առանց ռուսական Գազպրոմի համաձայնության, քանի որ Գազպրոմին է պատկանում այն խողովակաշարը, որի միջով Հայաստան է գալիս Իրանի գազը:

    Եթե Իրանի նախարարը հայտարարում է պայմանավորվածության մասին, ապա դա նշանակում է, որ Գազպրոմը եւս տվել է իր հավանությունը, այսինքն համաձայնել է քննարկված պայմաններին, ծավալներին, գնին եւ այլն: Այդպիսով, դա նշանակում է, որ ավելանում է կամ ավելանալու է Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալը եւ նվազելու է ռուսական գազը:

    Կբերի՞ դա Հայաստանում գազամատակարարման ոլորտում ստատուս-քվոյի թավշյա հեղաշրջման, թե գործ ունենք ընդամենը քաղաքական երանգներով տնտեսական պայմանավորվածության հետ: Ի վերջո, ներկայում իրանական գազի հարցում առանցքային կարող է լինել միայն Հայաստանի տարածքով նոր գազամուղի կառուցման խնդիրը, դրա շուրջ քննարկումները: Գազամուղ, որի հանդեպ Գազպրոմը չի ունենա որեւէ իրավունք:

    Բանն այն է, որ 2014 թվականի հայտնի պայմանագրով Հայաստանի գազամատակարարման ոլորտում Գազպրոմը ստացել է գործնականում ինքնիշխանության հավակնող իրավունքներ: Հայաստանի գազամատակարարման ոլորտը ամբողջությամբ կառավարում է Գազպրոմը, եւ այստեղ իհարկե բուն խնդիրը կառավարումն է, ոչ թե այն, թե Հայաստանի գազամատակարարման համակարգի խողովակներում ինչ գազ կլցվի ավելի մեծ քանակությամբ՝ իրանական, թե ռուսական:

    Ներկայիս ստատուս-քվոյի պայմաններում հարց է առաջ գալիս, թե ինչ է ստանում Հայաստանը փաստացի տարանցիկից, որն իրականացվում է փոխանակման սկզբունքով:

    Ապրիլի 7-ին Ռուսաստանը հայտարարեց, թե Հայաստանի համար գազի սահմանային գինը 189-ից նվազեցվում է մինչեւ 150, թեեւ մինչ այդ էլ ժամանակավորապես նվազեցվել էր 165 դոլար:

    Ռուսաստանի այդ հայտարարությունն այն ժամանակ էր, երբ Ադրբեջանը ռուսական քաղաքական եւ ռազմա-տեխնիկական տեւական աջակցությունից հետո գրոհել էր Արցախը: Ռուսաստանը փորձեց գազի գնով սիրաշահել վրդովված հայությանը: Ստացվեց, թե ոչ, այլ հարց է:

    Արդյոք դա առավելագույնն էր, որ կարող է ստանալ Հայաստանը, եւ Իրանի հետ համաձայնության հարցում Հայաստանի անունը շրջանառվում է ավելի շատ արարողակարգի համար, քան առարկայական հետաքրքրությունների:

    Բոլոր դեպքերում, անկասկած է, որ հայ-իրանական ուղղությամբ գազային բանակցությունը կարող է առարկայական բնույթ կրել երկու դեպքում՝ երբ օրակարգում կլինի ռուսականից առավել էժան գնով գազամատակարարման հարցը եւ նոր՝ տարանցիկ կարողություններ ունեցող գազամուղի շինարարության թեման:

    Comment


    • Re: Armenia's Energy sector

      Հայ-իրանական ուշագրավ հեռանկար

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      Մեկնաբանություն - 27 Հուլիսի 2016,


      Հայաստանն ու Իրանը կշրջանցե՞ն Գազպրոմը

      Նախօրեին տարածվեց տեղեկություն, որ Հայաստանի էներգետիկայի նախարարի Իրան կատարած այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստան Իրանի գազի մատակարարումը եռապատկելու վերաբերյալ: Դա նախատեսվում է անել 2018 թվականին: Մինչ այդ, իրանական կողմը տեղեկություն է տարածել, որ կիրականացվի պիլոտային ծրագիր Վրաստան իրանական գազ արտահանելու ուղղությամբ՝ Հայաստանի տարածքով: Այդ կապակցությամբ Իրանը պայմանավորվածություն է ձեռք բերել վրացական գազային մի կազմակերպության հետ:

      Հայաստանի տարածքով իրանական գազի արտահանումը Վրաստան հնարավոր է միայն փոխանակման սկզբունքով: Տեխնիկական այլ տարբերակ չկա, քանի որ չկա տարանցիկ գազամուղ:

      Փոխանակումը կարող է իրականացվել Գազպրոմի միջոցով, որին պատկանում է Հայաստանի գազային ցանցի մենաշնորհային կառավարումը՝ այդ ցանցը, ներառյալ Իրան-Հայաստան գազամուղի հայաստանյան հատվածը, Գազպրոմի 100 տոկոս սեփականությունն է: Իրանը գազը կմատակարարի Հայաստանին, այն կօգտագործվի Հայաստանում, իսկ դրա ծավալով Գազպրոմը գազ կմատակարարի Վրաստանին: Մի քանի ամիս առաջ դրա շուրջ տեւական բանակցություն էին վարում նաեւ Գազպրոմն ու Վրաստանի իշխանությունը:

      Փաստացի, գործ չունենք տարանցման դասական իմաստի հետ, ինչը էապես նվազեցնում է դրա քաղաքական եւ ռազմավարական կշիռը, ավելի շուտ վերածելով առավելապես տնտեսական գործարքի:
      Հատկապես երբ այն իրականացվելու է Գազպրոմի կառավարման պայմաններում, որը Հայաստանի հետ ունի 2014 թվականի հայտնի պայմանագիրը, որով Հայաստանից ավելի ինքնիշխան է Գազպրոմը:

      Միեւնույն ժամանակ, Հայաստանի էներգետիկայի նախարարի իրանական այցի կապակցությամբ իրանական կողմի տարածած տեղեկատվությունը պարունակում է ուշագրավ դրվագ: Իրանական ԻՌՆԱ գործակալությունը հաղորդում է, որ բանակցության ընթացքում հայկական կողմն առաջարկել է իրանական գազը Վրաստան արտահանելու նպատակով ստեղծել նոր կազմակերպություն:

      Ի՞նչ պետք է անի նոր կազմակերպությունը, եթե արտահանման մեխանիզմը հանդիսանալու է Գազպրոմի սեփականությունը: Նոր կազմակերպությունը Գազպրոմի հետ բանակցելու համա՞ր է, որպեսզի առանձին-առանձին չբանակցեն Իրանի ու Հայաստանի պետական կառույցները, թե՞ ինչ որ կերպ ունի Գազպրոմը շրջանցելու հեռանկար:

      Բայց դա բարդ է թե քաղաքականապես, թե տեխնիկապես, որովհետեւ Գազպրոմը շրջանցելու համար Հայաստանը նախ պետք է չեղարկի կամ փոխի 2014-ի ամոթալի պայմանագիրը, որով Գազպրոմին տվել է Հայաստանի գազային ոլորտը տնօրինելու գրեթե անվերապահ իրավունք: Դրանից բացի, պետք է այլընտրանքային ցանց, որի 100 տոկոս սեփականատերը Գազպրոմը չէ: Իսկ դա նշանակում է, որ կամ պետք է վերանայվի Գազպրոմի սեփականության իրավունքը, կամ կառուցվի այդ նոր ցանցը, որը կպահանջի հսկայական ժամանակ եւ ներդրում:

      Արդյոք հայ-իրանական նոր կազմակերպության ստեղծման առաջարկը պարունակում է հենց այդ հեռանկարը՝ Հայաստանի եւ Իրանի միջեւ գազային նոր կոմունիկացիայի ստեղծումը, կամ պարզապես գազի նոր խողովակի, որը կլինի տարանցիկ եւ հնարավորություն կունենա իրանական գազը հասցնել ոչ միայն Վրաստան, այլ նաեւ Սեւ ծովով Եվրոպա:

      Հայտնի է, որ Իրանը դիտարկում է այդ ճանապարհը որպես իր գազը Եվրոպա հասցնելու ճանապարհներից մեկը: Իրանցի պաշտոնյաները խոսել են այդ մասին: Դա ամենաէժան ճանապարհը չէ Իրանի համար: Բայց քաղաքական, ռազմավարական առումով ամենանախընտրելին է, ընդ որում թե Իրանի, թե նաեւ Եվրոպայի համար, բայց մի նրբերանգով՝ եթե Հայաստանը հանդիսանում է ինքնիշխան պետություն, ոչ թե ռուսական շահի սպասարկու:

      Վաղ է խոսել հնարավոր նոր գազամուղի մասին, թեեւ դեռեւս ամիսներ առաջ Հայաստանի արդյունաբերողների եւ գործատուների միության նախագահ Արսեն Ղազարյանը ասել էր այն մասին, թե քննարկվում է նոր գազամուղի կառուցման հարցը: Հայաստանը կարո՞ղ է Իրանի հետ քննարկել այդպիսի հարց առանց Գազպրոմի: Դա իսկապես մեծ հարցական է:

      Այստեղ խնդիրն այն է, որ ինքնին քննարկումը Հայաստանի համար կարող է լինել ծանրակշիռ ռազմավարական քայլ, ռազմավարական պաշար միջազգային օրակարգի իմաստով: Իսկ Հայաստանն ունի այդ մասշտաբի քայլերի էական անհրաժեշտություն, տնտեսական, քաղաքական ու անվտանգային նկատառումներից ելնելով:

      Comment


      • Re: Armenia's Energy sector

        At last some common sense in the energy sector. Armenian government to create a new state-owned company to import gas from Iran.

        ՀՀ-ում ընկերություն է ստեղծվելու՝ Իրանից գազի ներկրումն ավելացվելու նպատակով
        Գործադիրի օգոստոսի 4-ի որոշմամբ կստեղծվի Էներգաիմպէքս ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:

        Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի:

        Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 100.000 դրամ, որը բաժանված է 100 հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

        Հուլիսի 26-ին Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալը 3 անգամ կավելանա:

        2004-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, նպատակ ունենալով ընդլայնել բնական գազի ներկրման ռեսուրսների բազան: Իրանական գազն առաջին անգամ առաքվեց Հայաստան գազամուղով 2009 թվականի մայիսի 15-ին: Ըստ պայմանավորվածության իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը:

        Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի ներմուծման և բաշխման մենաշնորհը պատկանում է ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ին, որը ստեղծվել է 1997-ին: Գազը Հայաստան է ներկրվում Վրաստանի տարածքով:

        http://panarmenian.net/m/arm/news/218256

        Comment


        • Re: Armenia's Energy sector

          Հայաստանը կարեւոր շրջադարձի շեմին

          ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
          Մեկնաբանություն - 26 Օգոստոսի 2016


          Ռուսական Կոմերսանտը գրում է, որ Բելառուսն ու Ռուսաստանն աշխատանքային մակարդակում համաձայնեցրել են գազի նոր գին՝ 1000 խմ դիմաց 100 դոլար, ներկայիս 132-ի փոխարեն: Ըստ Կոմերսանտի, այդ համաձայնությունը դեռ պետք է հաստատվի ավելի բարձր մակարդակում: Թերթը գրում է, որ դրա մեջ ներառվում է նաեւ ռուբլով հաշվարկի անցնելու պայմանավորվածությունը, ինչը կնվազեցնի դոլարի փոխարժեքի տատանումից առաջանալիք ռիսկերը Բելառուսի համար: Թերթը գրում է նաեւ, թե մինչեւ 2025 թվականը Բելառուսի համար ռուսական գազի գինը կհավասարվի ռուսաստանցի սպառողի համար եղած գնին:

          Կոմերսանտի այդ տեղեկության ֆոնին վերստին հիշվում է Հայաստանում Իրանի նախկին դեսպանի հայտարարությունը, որ հնչեց 2013 թվականին: Դեսպանը հայտարարեց, որ Իրանը մեկին գազը կարող է 400 դոլարով վաճառել, մյուսին՝ 100 դոլարով, ամեն ինչ կախված է բանակցությունից:

          Հայաստանի իշխանությունն Իրանի այդ հայտարարությունը չլսելու տվեց: Զուգահեռ, Գազպրոմին տվեց Հայաստանում գրեթե էներգետիկ տիրապետության իրավունք՝ հայտնի պայմանագրով: Միաժամանակ, Գազպրոմին փոխանցվեց նաեւ Հայռուսգազարդում Հայաստանի վերջին 20 տոկոս բաժնեմասը, իսկ բոլորովին վերջերս էլ ավարտեց Գազպրոմին Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածի փոխանցումը, որի գործընթացը մեկնարկել էր դեռեւս 2006 թվականից:

          Ավելին, մի քանի շաբաթ առաջ կառավարությունը որոշում կայացրեց նաեւ, որ Երեւանի ՋԷԿ-ի Գազպրոմին ունեցած պարտքի դիմաց ռուսական այդ ընկերությանը կփոխանցվեն Հայաստանի այսպես ասած համայնքային նշանակության այն խողովակները, որոնք կառուցվել են Համաշխարհային բանկի օժանդակությամբ եւ դեռեւս պատկանում էին Հայաստանի կառավարությանը:

          Ահա այդ խոշոր փաթեթի դիմաց, Հայաստանը Ռուսաստանից գազ ստանում է 1000 խմ 150 դոլարով: Այն էլ, Ռուսաստանն այդ որոշումը կայացրեց միայն ապրիլի պատերազմից հետո, հավանաբար Ադրբեջանին ցուցաբերված ռուսական ռազմա-տեխնիկական եւ ռազմա-քաղաքական սատարումից վրդովված հայությանը մի փոքր սիրաշահելու համար: Այլապես, դժվար է ասել, թե արդյոք Ռուսաստանը կհամաձայներ գազի գինը 150 դոլար դարձնելու մասին Հայաստանի առաջարկին:

          Բանն այն է, որ Ռուսաստանը մերժել է Հայաստանի մեկ այլ՝ գազի գինը ռուբլով հաշվարկելու առաջարկը, որ Հովիկ Աբրահամյանն արեց ռուսական կողմին նախորդ տարի: Հավանաբար Մոսկվան համարեց, որ ապրիլից հետո հայերին 150 դոլարը բավական է, իսկ ռուբլով հաշվարկելն արդեն շատ կլինի:

          Իսկ Հայաստանն արդեն մի քանի տարի է, որ Ռուսաստանին առաջարկում է էներգակիրների առեւտրի հաշվարկն անել ռուբլով: Դրա խնդիրը ցավոտ դարձավ ռուբլու վերջին տարիների խիստ անկման եւ ապակայունության ֆոնին: Թեեւ այդ արժույթը արդեն մի քանի ամիս հարաբերականորեն կայուն է, այդուհանդերձ Ռուսաստանի տնտեսության վիճակն ու աշխարհքաղաքական միջավայրը մեղմ ասած վստահություն չեն ներշնչում, որ ռուբլուն չի սպասվում նոր անկում:

          Բայց, Մոսկվան Հայաստանի այդ առաջարկը շարունակում է մատնել լռության:

          Բելառուսն ու Հայաստանը սակայն դժվար է համեմատել միմյանց հետո: Լուկաշենկոն անկասկած վարում է շատ ավելի արժանապատիվ եւ ինքնիշխան քաղաքականություն, քան պաշտոնական Երեւանը:

          Միգուցե հնարավորություններն ու ռեսուրսներն են նաեւ տարբեր, բայց անկասկած է, որ Երեւանը չի օգտագործել անգամ իր ունեցած հնարավորությունները: Մեղմ ասած ամոթալի է համարել, թե չկար այլ ելք, քան Հայաստանը Ռուսաստանի գրպանը դնելը կամ Ռուսաստանի կցորդ դարձնելը: Այլ հարց է, որ դա պետք էր Հայաստանի հանրային ռեսուրսները սեփական գրպանը լցնելու համար, եւ այդ իսկ պատճառով հայկական էլիտան երկու տասնամյակի ընթացքում պետությունը բոլոր առումներով հասցրեց ՌԴ համար գրպանային կարգավիճակի:

          Բոլորովին վերջերս Հայաստանը որոշում կայացրեց ստեղծել 100 տոկոս պետական բաժնեմասով Էներգաիմպեքս ընկերություն, որը հնարավորություն ունի գազ գնել Իրանից եւ վաճառել երրորդ երկրների: Երեւանի ադ որոշումը նախորդել էր էներգետիկայի նախարարի Իրան կատարած այցին:

          Արդյոք Երեւանը Թեհրանի հետ սկսել է բանակցել էժան գազի վերաբերյալ, դժվար է ասել: Զուտ ֆորմալ տեսանկյունից ակնհայտ է, որ կա քայլ, որը վկայում է հետաքրքիր փոփոխության եւ ուշագրավ հեռանկարի առաջացման մասին:

          Բայց, առաջանում են նաեւ հարցեր: Օրինակ, հայկական այդ ընկերությունը Իրանից գազ տեղափոխելու խողովակ չունի՝ խողովակը պատկանում է Գազպրոմին: Ստացվում է, որ մեծ հաշվով թելադրողը շարունակելու է լինել Գազպրոմը: Հայաստանը կքննարկի՞ Իրանից գազի նոր խողովակաշարի հեռանկարը, առավել եւս, որ երրորդ երկրներին գազ վաճառելու համար դա պարզապես անհրաժեշտություն է՝ առանց դրա ամեն ինչ կրկին որոշելու է Գազպրոմը:

          Իսկ Գազպրոմի որոշումով Հայաստանը շարունակում է լինել աշխարհում գազի համար ամենաթանկ գնով վճարող պետությունը, որովհետեւ իրականում գազը Հայաստանի սահմանին արժենալով 150 դոլար, բնակչի համար արժե ավելի քան կրկնակի թանկ, անգամ բոլորովին վերջերս մի փոքր էժանացնելուց հետո:

          Դա Հայաստանի գազային թնջուկի ոչ պակաս խայտառակ դրվագներից մեկն է, քանի որ ոչ ոք չի կարողանում բացատրել հայկական այդ ֆենոմենը, թե ինչպես կարող է մի բուռ երկրի ներսում գազը սպառողին հասնելիս թանկանալ ավելի շատ, քան մինչեւ Հայաստանի սահման հասնելիս: Թեեւ, Հայաստանում թերեւս վաղուց չկա այդ ամենը որեւէ մեկին բացատրելու անհրաժեշտություն:

          Այդ իմաստով, վաղուց չկա նաեւ գազի հարցում ռուսական կողմի հետ որեւէ բան քննարկելու անհրաժեշտություն: Այդ հարցում Հայաստանում իրավիճակ կարող է փոխվել մի դեպքում՝ երբ Հայաստանը սկսի ինքնիշխան քաղաքականություն Իրանի հետ գազային քննարկումների ուղղությամբ: Միայն այդպես է հնարավոր նաեւ հայ-ռուսական գազային հարաբերության հարցում հասնել որեւէ հայաստանանպաստ փոփոխության:

          Էներգաիմպեքս ձեռնարկության ստեղծումը ինքնիշխան քաղաքականության մի դրվագ է, բայց չափազանց փոքր դրվագ, որի իրական արժեքը կախված է այն բանից, թե ինչ շարունակություն կունենա այդ ընկերությունը: Ի վերջո, դա կարող է դառնալ Հայաստանի էներգետիկ ինքնիշխանության կարեւոր շրջադարձ, մյուս կողմից դա կարող է դառնալ հերթական գույքը, որն ինչ որ ժամանակ ինչ որ պարտքի դիմաց կփոխանցվի Ռուսաստանին:

          Comment


          • Re: Armenia's Energy sector

            Indian firm studying 20 million Euro investment to produce bio-diesel in Armenia.

            http://www.panarmenian.net/arm/news/221931/

            Comment


            • Re: Armenia's Energy sector

              http://www.azatutyun.am/a/28066977.html

              Արտաշես Թումանյան․ Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում
              Ազա Բաբայան, Մոսկվա

              Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, և դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա գազ գնել Իրանից ու վաճառել, օրինակ, Վրաստանին: Այդ մասին Ազատությանը տված հարցազրույցում ասաց Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը՝ հավելելով, որ գործարքի իրավական խոչընդոտներ չկան:

              Չստորագրված փաստաթղթի մասին շատ չեմ ուզում ծավալվել, բայց այն, ինչ եղել է, եղել է: Մեր երկու նախարարների հանդիպման ժամանակ, ի դեպ՝ հայկական կողմի առաջարկությամբ, մեր էներգետիկայի նախարարի՝ այն ժամանակ պարոն Յոլյանն էր, իր առաջարկությամբ, իրենց նավթի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը առաջարկեց՝ բացի այն, որ մենք ունեինք՝ Երևանի ՋԷԿ և իրենց արտահանման ընկերության հետ պայմանագիր ուղղակի գազ տալու և հոսանք ստանալու՝ փոխկապակցված այդ պայմանագրի, բացի դրանից ունենալ ազատ առքուվաճառքի պայմանագիր գազի, որը թույլ կտա և՛ գազ առնել, և՛ տարանցել, եթե դրա հնարավորությունները լինի կամ դրա կարիքը, պատվերը լինի, - փոխանցեց դեսպանը:

              Թումանյանը հայտնեց, որ իրանական գործընկերոջ կողմից առաջարկը ընդունվեց սիրով, փաստաթղթերը պատրաստվում են, նախագծերը համաձայնեցվում են հիմա, և ես կարծում եմ՝ եթե որևէ արտառոց բան չլինի, այդ փաստաթուղթը կստորագրվի, և երկու պետությունները, այո, կունենան գազի առքուվաճառքի պայմանագիր:

              Իսկ Ռուսաստանը չի՞ խառնվի, - այս հարցին դեսպանը արձագանքեց․ - Իսկ ո՞վ է խանգարում Հայաստանին, որպեսզի Իրանից գազ առնի: Նախ՝ իրավական փաստաթուղթ, որը լուծում է երկու երկրների մեջ գազի առևտրի հարցը, լրիվ հնարավոր է՝ որևէ մեկի շահերին չի հակասում: Դե յուրե հնարավոր է, դե ֆակտո հնարավո՞ր է, - այս հարցին էլ Թումանյանը պատասխանեց․ - Ես կարծում եմ, որ այո:

              Հնարավո՞ր է, որ այդ փաստաթղթերը ստորագրվեն Իրանի նախագահի ակնկալվող այցի ժամանակ․ այս առնչությամբ էլ դեսպանը ասաց․ - Որևէ ժամկետ [այցի], որևէ կոնկրետիկա այս պահին չկա, դրա համար չէի ուզենա այդ թեմայով խոսել, ճիշտն ասած: Բայց, ուրեմն, այդ պայմանագիրը հենց պատրաստվի՝ կստորագրվի:

              Ի պատասխան դիտարկման՝ Չկան ժամկետներ, մոտավորապես չեք կարող ասել, Արտաշես Թումանյանը հայտարարեց․ - Փաստաթղթերը մոտ են համաձայնեցման, և որևէ խանգարող հանգամանք երկու կողմերում չեմ տեսնում ես:

              Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին ընդհանրապես՝ այստեղ անելիք շատ կա, կա հսկայական ներուժ՝ հատկապես տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, ընդգծեց դեսպանը:

              Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

              Comment


              • Re: Armenia's Energy sector

                Iran, Armenia seal Georgia gas transit deal

                http://presstv.com//Detail/2016/11/0...s-transit-deal

                Comment


                • Re: Armenia's Energy sector

                  Ռուսական գազն անորակ է՝ վառած կամ չվառած, սակագինը իջած կամ չիջած՝ մեկ է
                  Lragir.am
                  Ներքին կյանք - 15 Հունվարի 2017

                  Վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանն ունի այլընտրանքային գազամուղ, հստակ մեսիջներ է իր մեջ պարունակում, Lragir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
                  Սրանք հստակ մեսիջներ են, ավելին, մեսիջներից զատ նաև աշխատանք է արվում այդ ուղղությամբ: Իրանի նախագահի այցը Հայաստան պատահական չէր, լուրջ երկրի ղեկավարը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները, ասաց Բոստանջյանը:
                  Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով տեղեկություններին, թե ադրբեջանական կողմը կարող է գնել Վրաստանի տարածքի գազամուղի 25 տոկոսը, որը գազ է ապահովում դեպի Հայաստան, վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր, որ Հայաստանի գլխին որևէ սպառնալիք կախված չէ: Մենք ունենք ալտերնատիվ գազամուղ, Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ հանդիպել ենք, անհոգ եղեք, մեզ ոչ մի բան չի սպառնում, ասել էր Կարեն Կարապետյանը:
                  Վարդան Բոստանջյանի խոսքով՝ այդ այլընտրանքն՝ ի դեմս Իրանի, նոր չի ծագել: Այս հնարավորությունը գոյություն ուներ ի սկզբանե, պարզապես հանգամանքների բերումով Հայաստանը չի օգտվել դրանից:
                  Դժբախտաբար, մենք անընդհատ գտնվել ենք ռուսական ազդեցության գոտում, իսկ դա ստեղծում է և տնտեսական, և քաղաքական, և սուբյեկտիվ խանդեր: Հիմա այս պարագայում պետք է՝ հասկանանք, որ Հայաստանի համար շատ դժվար է, անկախ նրանից, որ ի դեմս Իրանի ունենք շատ ընդգծված հարևան: Բայց պետք է քայլ անել,- ասաց տնտեսագետը:
                  Նրա խոսքով՝ Իրանը հարուստ ու մեծ երկիր է, պետք է թանկ գնահատել այդ հարևանությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման, կապերի ամրապնդման առումով որոշակի դժվարություններ ունի Հայաստանը, բայց, տնտեսագետի խոսքով, պետք է ճկուն մոտեցում ցուցաբերել:
                  Ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ պետք է տեսանելի ու ընդգծված ուղղությամբ գնա մեր համագործակցությունը: Հասկանալի է բոլորին, որ այս մեսիջները ամենատարբեր արձագանք ու պատասխան կարող են ունենալ, բայց գրեթե անլուծելի խնդիրները լուծելու համար պետք է դիմել նման քայլերի: Ես ուզում եմ հակված լինել, որ այս ուղղությամբ շատ զգույշ շարժ գոյություն ունի: Մասնավորապես, ազատ տնտեսական գոտու ստեղծումը, երկաթգծի վերաբերյալ խոսակցությունները, գազի ոլորտին վերաբերող հայտարարությունները: Առայժմ մենք կետային բաներ ենք ասում, բայց սրանք բոլորը հանդիսանում են ճակատային համագործակցության նախադրյալները, ասաց Բոստանջյանը:
                  Տնտեսագետը նաև պնդում է, որ Իրանից հնարավոր է ավելի էժան գազ գնել, քան ռուսական գազի գինն է Հայաստանի համար: Ընդհանրապես ցանկացած համագործակցության վերջնարդյունքը դա է, որ դրանից կողմերը շահեն: Իսկ որ մենք կշահենք, կարող եք չկասկածել: Իրանական գազը մեզ համար կլինի ավելի մատչելի, հիմա թե դրա անունը կդնենք էժան, ավելի որակյալ, դա էական չէ: Այսօր մենք տեսնում, ենք, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազն անորակ է: Ես չեմ իմանում, թե որքանով են մերոնք մեղավոր, որքանով՝ դրսում, բայց այդ գազի մեջ ջերմություն չկա: Այսինքն՝ որակական առումով կամ վառած, կամ չվառած, կամ սակագինը իջած, կամ չիջած: Այստեղ մեզ համար օգուտներն ընդհանրապես տարբեր տեսակի կարող են լինել՝ ինչպես գնային, այնպես էլ որակական, հավելեց Բոստանջյանը:

                  Comment


                  • Re: Armenia's Energy sector

                    ԱՄՆ ԿՀՎ փաստաթղթեր. ԽՍՀՄ-ում առաջին ատոմային ռումբը Հայաստանում է ստեղծվել
                    Lragir.am
                    Քաղաքականություն - 19 Հունվարի 2017


                    ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է 13 միլիոն էջ փաստաթուղթ: Արխիվը բաղկացած է 800,000 փաստաթղթից: Նախկինում այդ փաստաթղթերը հասանելի են եղել միայն Մերիլենդի ազգային արխիվում:
                    Գաղտնազերծված փաստաթղթերում տեղեկություններ կան նաև Հայաստանի մասին: Ըստ 1950 թվականի հունվարի 18-ի փաստաթղթի՝ Խորհրդային Միության առաջին ատոմային ռումբն ստեղծվել է Հայաստանում:
                    Փաստաթղթում նշված է, որ Խորհրդային Միությունում ատոմային ռումբ ստեղծելու վերահսկողությունը դրվել էր գաղտնի ոստիկանության ղեկավար Լավրենտի Բերիայի վրա, ում Ստալինը գործողությունների լիարժեք ազատություն էր տվել: Պոլիտբյուրոն որոշել էր ատոմային զենք ստեղծել՝ օգտագործելով գերի վերցված գերմանացի գիտնականներին և ԱՄՆ-ից ու Կանադայից ստացված գաղտնի տեղեկությունները: Խորհրդային մասնագետները նշել էին, որ անհրաժեշտ է հզոր հիդրոէլեկտրակայաններ ունենալ արտադրական գործընթացը կազմակերպելու համար: Ուրալում և Սիբիրում կառուցված ատոմային քաղաքները չէին բավարարում այդ պահանջին, այդ պատճառով Բերիայի ընտրությունը կանգ առավ Հայաստանի վրա: Սևանա լիճ 28 վտակ էր թափվում և ընդամենը մեկ գետ դուրս գալիս: Զանգու գետը (Հրազդան), ինչպես նշված է փաստաթղթում, իդեալական էր ՀԷԿ-երի կառուցման համար: Զանգուի համակարգն սկսել է կառուցվել 1932 թվականին, իսկ 1947-ին 10 ՀԷԿ կար գետի վրա՝ ընդհանուր 2 միլիոն կիլովատտ հզորությամբ:
                    Փաստաթղթում նշված է, որ 1950 թվականի դրությամբ Արագած լեռան, Գոկչա (Սևանա) լճի և Քանաիռի (Քանաքեռ) բարձրավանդակի միջև ընկած տարածքը՝ գետի երկարությամբ, գաղտնի գոտի է: Ատոմային ռումբի ստեղծման գործարանը կառուցվել է 6 քարանձավներում: Այն կառուցել են պատերազմի գերմանացի գերիները և խորհրդային ստրկական աշխատուժը՝ համաձայն գերմանացի մասնագետների պլանի: Գործարանի հաստոցների մի մասը պատվիրվել է տեղական գործարաններում, մյուս մասն էլ Գերմանիայից է ներմուծվել: Շինարարությունն սկսվել է 1947 թվականին:
                    1948 թվականի հունվարին Գերմանիայի Սաքսոնիա շրջանից և Չեխոսլովակիայից սկսվել է ուրանի տեղափոխությունը: Էլեկտրականությունն ստացվում էր Ձորագեսի և Երևանի ՀԷԿ-երից և նոր կառուցված 10 ՀԷԿ-երից: Այդ պատճառով Հայաստանի մյուս բոլոր գործարանները պետք է նվազագույն էլեկտրաէներգիա օգտագործեին:
                    Ատոմային կայանի տեխնիկական և գիտական տնօրենն էր ոմն Առաքելյան, ով Միկոյանի մերձավոր անձանցից էր և վայելում էր Ստալինի վստահությունը:
                    Առաջին խորհրդային ատոմային ռումբը կառուցվել է Հայաստանում 1949 թվականի փետրվարին, իսկ առաջին պայթյուն իրականացվել է Արեւելյան Ուրալում 1949 թվականի հուլիսի 10-ին: Ամերիկյան և բրիտանական հետախուզությունները պայթյունի մասին առաջին տեղեկություններն ստացել են նույն թվականի սեպտեմբերին:

                    Comment


                    • Re: Armenia's Energy sector

                      Որոտանի կասկադը լիովին կնորացվի. Փոխնախարար
                      Lragir.am
                      Ներքին կյանք - 17 Մայիսի 2017,


                      Ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերությունը, որը ձեռք է բերել Որոտանի կասկադը, ներդրումային ծրագրի համաձայն՝ առաջիկայում կսկսի մոտ 70 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների իրականացումը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

                      Ներդրումները հիմնականում ուղղված են լինելու ամբողջ հիդրոտեխնիկական սարքավորումների փոխարինմանը, ոչ թե վերանորոգմանը, այլ ամբողջովին փոխարինմանը: Այնտեղ սարքավորումներ ունենք, որոնք 30 տարուց ավելի աշխատում են, և ժամանակն է փոխարինել դրանք,- ասաց փոխնախարարը:

                      Նրա խոսքով՝ ներդրումային ծրագիրն իրականացնելուց հետո կունենանք գրեթե ամբողջովին նոր Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգ:

                      Ինչ վերաբերում է ներդրումների ժամկետներին, Հայկ Հարությունյանն ասաց, որ մրցույթն արդեն վերջնական փուլում է, ամփոփում են ֆինանսական փուլը: Այս տարի արդեն պետք է սկսեն աշխատանքները, առավելագույնը դա երկու-երեք տարվա ներդրումային ծրագիր է:

                      Հարցին՝ Կոնտուր Գլոբալ ընկերությունը գո՞հ է իրականացրած գործարքից և պատրաստվում է լայնածավալ ներդրումնե՞ր անել, փոխնախարարը պատասխանեց. Մենք բողոքներ չենք ստացել, որ իրենք դժգոհ են, և այն փաստը, որ այսօրվա միջոցառումը իրենք են հովանավորում, միշտ ակտիվ են մեր բոլոր միջոցառումների ժամանակ, ընդհանրապես ակտիվ են մեր էներգետիկ համակարգում, փաստում է, որ իրենք գոհ են:

                      Հարցին՝ ընկերությունն ուզում ամերիկյան այլ ներդրողնե՞ր էլ բերել Հայաստան, Հայկ Հարությունյանը պատասխանեց. Ոչ միայն նոր ներդրողներ բերել, այլ իրենք ուզում են այլ ոլորտներում էլ ներդրումներ կատարել, ներկա պահին քննարկում են նույն հողմային արևային էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու հարցը: Դա է հաջողության գրավականը, մեծ ծրագրով մտել են, հիմա ուզում են շարունակել:

                      Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերության նախաձեռնությամբ այսօր Երևանում ընթանում է վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողով: Դրան մասնակցում են ամերիկյան ներդրող 7 խոշոր ընկերություններ:

                      Comment

                      Working...
                      X