Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Armenia's Energy sector

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Armenia's Energy sector

    ԱՄՆ դեսպանի անսպասելի հայտարարությունը
    http://www.lragir.am/index/arm/0/comments/view/153687
    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    Մեկնաբանություն - 17 Մայիսի 2017,

    Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մայիսի 17-ին Երեւանում կազմակերպված վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ համաժողովում արել է հայտարարություն, որն իր թե տնտեսական, թե քաղաքական նշանակությամբ անսպասելի է եւ ունի բեկումնային տրամաբանություն:
    Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ Հայաստանն ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, եւ կա 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկար: Միլզը նշել է, որ հենց այդ պատճառով ԱՄՆ դեսպանատունը Երեւանում նախաձեռնել է համաժողովը եւ հրավիրել ամերիկյան խոշոր ընկերությունների, էներգետիկայի այդ ուղղությամբ Հայաստանի հնարավորությունը ներկայացնելու համար: Միլզը հայտարարել է, որ ներդրումների հեռանկարն իրական դարձնելու համար Հայաստանի իշխանությունը պետք է ապահովի հավասար մրցակցություն ներդրողների համար, երաշխիքներ տա:
    8 միլիարդ դոլարը տպավորիչ թիվ է, առավել եւս Հայաստանի տնտեսության համար: Ընդ որում, մի բան է, երբ օրինակ 15 միլիարդ դոլարի մասին նախընտրական քարոզարշավի վերջին օրը հայտարարում է մասնակից ուժերից մեկի առաջնորդը, մեկ այլ բան, երբ 8 միլիարդ դոլար հեռանկարի մասին հայտարարում է համաշխարհային գերտերության դեսպանը:
    Բայց Հայաստանում կա դեսպանների հայտարարությունները չնկատելու պրակտիկա, եթե խոսքը Ռուսաստանի դեսպանի մասին չէ: Համենայն դեպս, պաշտոնական Երեւանն այդպես էլ չլսեց կամ չնկատեց էժան գազի հնարավորության մասին Իրանի դեսպանի հայտարարությունը եւ կնքեց հայտնի պայմանագիրը Գազպրոմի հետ:
    Գազպրոմն այստեղ ունի էական նշանակություն, կամ ընդհանրապես Ռուսաստանը: Օրերս Ռուսաստանի նախագահ Պուտինը ստորագրել է այդ երկրի տնտեսական անվտանգության 2030 ռազմավարությունը: Այդ փաստաթուղթն ուղիղ առնչություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի, վերականգնվող էներգետիկայի հեռանկարի հետ: Բանն այն է, որ այդ ռազմավարության մեջ նշվում է, որ կանաչ տեխնոլոգիաներով էներգետիկայի զարգացումը, խնայող էներգետիկայի զարգացումը, էներգետիկ շուկաների պահանջարկի կառուցվածքի փոփոխությունը սպառնալիք է ՌԴ տնտեսական անվտանգությանը:
    Հասկանալի է, թե ինչու է սպառնալիք: Նվազում է նավթի ու գազի պահանջարկը: Զարգացած աշխարհի երկրների առաջնորդները հայտարարել են առաջիկա հարյուրամյակի ընթացքում գազի եւ նավթի դարաշրջանից դուրս գալու ռազմավարության մասին: Տեխնոլոգիական զարգացման դինամիկան ներկայում այնպիսին է, որ իրատեսական է դարձնում առաջիկա տասնամյակների ընթացքում այդ հեռանկարի իրականացումը: Աշխարհը շարժվում է այդ ուղղությամբ եւ բավական նկատելի դինամիկայով:
    Իսկ նավթն ու գազը Ռուսաստանի տնտեսության առանցքն են, նաեւ քաղաքական ներուժը:
    Հարցն այն է, թե ինչ եզրակացություն է անում Ռուսաստանը, արձանագրելով կանաչ տեխնոլոգիաների, խնայող էներգետիկայի սպառնալիքը: Ռուսաստանն իր ուժերի ներածին չափով փորձելու է խանգարե՞լ այդ տեխնոլոգիաների զարգացմանը, թե՞ սպառնալիքն արձանագրվում է վերջապես խելքի գալու եւ տնտեսական ու քաղաքական արդիականացման գնալու, նավթից ու գազից սեփական տնտեսա-քաղաքական կախվածությունը հաղթահարելու համար:
    Որովհետեւ, եթե Ռուսաստանն ընտրում է առաջին տարբերակը, այսինքն հնարավորինս խանգարելն ու նավթի եւ գազի դարաշրջանը երկարաձգելը, ապա այստեղ կասկածից վեր է, որ նրա խանգարող քաղաքականության առաջին թիրախներից մեկը լինելու է Հայաստանը, որպեսզի Հայաստանը մնա Ռուսաստանի համար նավթագազային ավանդական շուկա, եւ այստեղ չփոխվի էներգետիկայի պահանջարկի կառուցվածքը:
    Եթե Ռուսաստանը կայացնում է առավել ողջախոհ որոշում՝ որովհետեւ խոշոր հաշվով անմիտ է տեխնոլոգիական դարաշրջանին դիմակայելու ջանքը, եւ ընտրում է արդիականացման մոդելը, ապա այստեղ Հայաստանը ոչ միայն չի կանգնի Ռուսաստանի միջամտության խնդրի առաջ, այլ կարող է բացվել անգամ գործընկերային հեռանկար:
    Միեւնույն ժամանակ, այդ ամենով հանդերձ, առաջնային խնդիրը Հայաստանում է: ԱՄՆ փաստացի անում է շատ կոնկրետ առաջարկ, ինչպես վարչապետը կասեր՝ թուղթ ու գրիչով: Այդ առաջարկն իրականացվող գործընթացի վերածելու համար անհրաժեշտ է ընդամենը, որ Հայաստանի իշխանությունն ապահովի ներդրումային բարենպաստ միջավայր, մրցակցային հավասար պայման եւ գործունեության դաշտ: Այսինքն, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը նախ եւ առաջ կատարի արդիականացման անկեղծ ընտրություն եւ ցուցաբերի հետեւողականության կամք եւ ինքնիշխանություն:
    Եթե 8 միլարդը որեւէ մեկի համար թվում է ընդամենը տպավորություն թողնող թիվ, ապա անհրաժեշտ է ընդամենը հիշել, որ ԱՄՆ Հայաստանի անկախությունից ի վեր 25 տարիների ընթացքում միայն անհատույց օժանդակության տեսքով Հայաստանին տրամադրել է մոտ 2,5 միլիարդ դոլար՝ տարբեր ծրագրերով: Դա միայն անհատույց օժանդակության տեսքով: Այդ թիվը թերեւս բավական է պատկերացնելու համար, որ 8 միլիարդ դոլարի հեռանկարը ամենեւին անհաս գագաթ չէ, այլ Հայաստանից պահանջում է ընդամենը պետական հասունություն:

    Comment


    • Re: Armenia's Energy sector

      ԱՄՆ դեսպանը փաստի առաջ դրեց Սերժ Սարգսյանին

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      Մեկնաբանություն - 22 Մայիսի 2017


      Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրման հեռանկարի վերաբերյալ ԱՄՆ դեսպան Միլզի հայտարարությունից երկու օր անց կառավարությունում նրան ընդունեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ որեւէ խոսք չկա 8 միլիարդի քննարկման մասին, բայց անկասկած է, որ առանցքայինը պետք է լիներ զրույցը հենց այդ հեռանկարի վերաբերյալ:

      ԱՄՆ դեսպանատունը Երեւանում կազմակերպել էր համաժողով՝ վերականգնողական էներգետիկայի թեմայով: Դրան մասնակցել է ամերիկյան մի քանի խոշոր ընկերություն: Դեսպան Միլզը համաժողովին հայտարարել էր, թե ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունը եղել է իրենց ակնկալածից ավելի:

      Հենց համաժողովի ընթացքում էլ դեսպան Միլզը հայտարարել էր 8 միլիարդի մասին:

      Նրա այդ հայտարարությունն անակնկա՞լ է եղել Հայաստանի կառավարության համար, թե ոչ: ԱՄՆ դեսպանը Հայաստանի իշխանությանը զարմացրե՞լ է, թե՞ դրել փաստի առաջ:
      Միլզը հերթական անգամ հայտարարել է, որ ամերիկյան ներդրումների խթանման համար կարեւոր է Հայաստանում հավասար պայմանների ստեղծումը: Անկասկած, այստեղ խոսքը լոկ ներքին տնտեսական կանոնների, օրինականության եւ արդարադատության հավասարության մասին չէ, այլ նաեւ աշխարհքաղաքական, երբ Հայաստանի կառավարությունը սկզբունքորեն հավասարապես կմոտենա թե ռուսական, թե ամերիկյան ընկերություններին:

      Չի բացառվում, որ այդ հարցերը հայ-ամերիկյան օրակարգում են վաղուց: Ու քանի որ Հայաստանի իշխանական համակարգի համար սկզբունքային նշանակություն ունի նաղդը, ապա բացառված չէ, որ ամերիկյան կողմի հետ քննարկումներում Հայաստանի կառավարությունը փորձել է մանեւրել այդ հասկացության միջոցով:

      Համենայն դեպս, Հայաստանի իշխող համակարգի մտածողության մեջ այդ սկզբունքը առկա է եւ ոչ միայն ԱՄՆ, այլ օրինակ նաեւ հարեւան Իրանի հետ տնտեսա-քաղաքական հարաբերության մասով:

      Իրանն էլ ակնհայտորեն ակնկալում է, որ Հայաստանը հարաբերվի ինքնիշխան սկզբունքով, առաջնորդվելով իր, ոչ թե Ռուսաստանի շահով:
      Բայց Հայաստանի իշխանությունը տարիներ շարունակ Իրանի առաջ դնում է նաղդի սկզբունքը, ասելով, թե չի գնա Ռուսաստանի դժգոհությունն առաջ բերելու նիսյա ռիսկի եւ, եթե Իրանն ակնկալում է ավելին, ապա թող ինքն էլ ավելին անի՝ առավել կոնկրետ:

      Այդպես, Իրանը 2013 թվականին արեց ավելին եւ կոնկրետ փաստի առաջ դրեց Հայաստանի իշխանությանը, դեսպանի մակարդակով հայտարարելով, թե պատրաստ է բանակցության արդյունքում ընդհուպ 100 դոլարով գազ մատակարարել Հայաստան:

      Այդտեղ Հայաստանի իշխանության փուչիկը պայթեց, եւ պաշտոնական Երեւանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, չգտավ այլ արձագանք, քան ասել, թե Իրանի դեսպանի հայտարարությունը գուցե դիվանագիտական թյուրըմբռնում է:

      Ներկայում Տիգրան Սարգսյանը ԵՏՄ բարձր ղեկավար է:

      Այժմ գուցե Հայաստանում ԱՄՆ դեսպանն է որոշել պայթեցնել փուչիկը, հայտարարելով 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին: Այն, որ Հայաստանը վարչապետի մակարդակով այն դեռեւես չի որակել թյուրըմբռնում կամ թյուրիմացություն, այլ նույնիսկ եղել է վարչապետ-դեսպան հանդիպում ու երկկողմ գործակցության հարցերի քննարկում, արդեն լավ է, համենայն դեպս գոնե առայժմ լավ է:

      Ի՞նչ կտա այդ քննարկումը: Հայաստանը կանի՞ կոնկրետ քայլեր ԱՄՆ դեսպանի հայտարարությանն ընդառաջ, հավասար հնարավորությունների եւ ներդրումային գրավչության համար, թե՞ կհամարի, որ 8 միլիարդի մասին հայտարարությունը նիսյայից նաղդի անցնելու քայլ է, բայց դեռեւս ոչ բավարար՝ որպեսզի իշխանությունը գնա Ռուսաստանի հնարավոր դժգոհություն առաջացնող քայլերի: Այդ դեպքում ԱՄՆ դեսպանից հավանաբար կպահանջվի կոնկրետ անուններ՝ ընկերությունների, որոնք պատրաստ են ներդնել այդ 8 միլիարդը, մաս առ մաս:

      Մյուս կողմից, Հայաստանում առնվազն երկիշխանություն է՝ կա վարչապետ եւ կա նախագահ, եւ այդ առումով հավասար տնտեսական պայմաններ ապահովելու հարցում լծակների գերակշիռ մասը առայժմ Սերժ Սարգսյանի ձեռքում է:

      ԱՄՆ դեսպանի համար էլ այդ իրավիճակը հավանաբար գաղտնիք չէ: Ավելին, այն բավական նրբորեն արտացոլված էր նրա մեկ այլ խոսքի տողատակում, որը հրաժեշտի շնորհակալական նամակ էր արդարադատության նախարարի պաշտոնից ԱԺ փոխնախագահի պաշտոնին տեղափոխվող Արփինե Հովհաննիսյանին: Միլզը ակնարկում էր, որ Հովհաննիսյանի տեղափոխումով թուլանում էր կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության ներուժը:

      Ըստ այդմ, ԱՄՆ դեսպանը գործնականում փաստի առաջ է դրել Սերժ Սարգսյանին, որն, ի դեպ, այդ օրերին ներդրումներ էր փնտրում Քաթարում:
      Last edited by Vrej1915; 05-22-2017, 05:40 PM.

      Comment


      • Re: Armenia's Energy sector

        Նպատակ կա, որ ՀՀ էներգետիկ ոլորտում միայն ռուսական ընկերություններ չլինեն
        Lragir.am
        Ներքին կյանք - 22 Մայիսի 2017


        Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Lragir.am-ի հետ զրույցում անցրադարձել է Հայաստանի էներգետիկ ոլորտում հնարավոր ներդրումներին և այն պայմաններին, որոնք պետք է ապահովի Հայաստանի կառավարությունը՝ արդյունքի հասնելու համար:
        Ոլորտի ներդրումների համար բարենպաստ դաշտ ապահովելու անհրաժեշտության մասին օրերս խոսել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ ակնարկելով ամերիկյան հնարավոր ներդրումների մասին: ՀՀ կառավարությունը, ըստ Վահագն Խաչատրյանի, երկու խնդիր պետք է լուծի այստեղ: Նախ, նրա խոսքով, ներդրումային բարենպաստ միջավայրի խնդիրը կա:

        Որևէ նոր բան այդ ուղղությամբ չի արվում: Նույն հարաբերություններն են, նույն հնարավորությունները: Իսկ երկրորդ խնդիրն էլեկտրաէներգիայի սպառման հարցն է, որտե՞ղ է սպառվելու այն: Հիմա այդ մարդիկ եկան, ներդրում արեցին, հզորություններ ունենք, բայց սպառման տեղ չունենք: Այսօր մեր էներգետիկ հզորություններն ամբողջովին չեն օգտագործվում, մենք դրա 1/3-ն ենք օգտագործում կամ մի քիչ ավելին: Մյուս հզորությունները պարապուրդի են մատնված, որովհետև սպառման վայր չկա, ոչ ներքին սպառում կա, ոչ էլ մեր հարևան երկրները դրա կարիքն ունեն,- ասաց տնտեսագետը:
        Երկրորդ խնդիրը տնտեսական կողմն է, ինչքանով է ձեռնտու այդ ներդրումը՝ շուկաներ կա՞ն, թե ոչ:

        Այսինքն՝ երբ պոտենցիալ ներդրողները խոսում են կառավարության դերի մասին, խնդիրն այս երկու գործոններն ապահովելն է: Վաղը մյուս օրը, եթե Հայաստանը էլեկտրաէներգիա արտադրի ու ցանկանա արտահանել Իրան, ես չգիտեմ՝ Իրանը կգնի՞, թե ոչ: Տեղեկություններ կան, որ նույն Թուրքմենստանն է այդ ուղղությամբ ակտիվ աշխատում և այլն: Այսինքն՝ մյուս երկրները քնած չեն: Եվ ներդրողների համար՝ որպես պետություն, պետք է կարողանանք այդ հարցերը լուծել: Այս ոլորտը մի քիչ տարբերվում է մյուս ոլորտներից, բարձր ռիսկային է, մեծ ներդրումներ է պահանջում, և ներդրողները պետության աջակցության կարիք ունեն, ասաց նա:

        Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանն ասել էր, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի համագործակցության հնարավորություն կա: Վահագն Խաչատրյանն ասում է, որ այս հայտարարության տակ պետք է հստակ ծրագիր ներկայացվեր հանրությանը: Մի շարք հարցեր, ըստ նրա, անպատասխան են մնում:

        Տնտեսագետի խոսքով՝ այն, ինչ հայտարարվում է, շատ լուրջ է: Հայաստանում եթե թեկուզ 1 մլրդ դոլարի ներդրում կատարվի, դրա ազդեցությունը մենք շատ արագ կզգանք: Մեկ մլրդ ներդրման դեպքում ՀՆԱ 1.5 տոկոս լրացուցիչ աճ կլինի: Հետևաբար, 8 մլրդ ներդրման դեպքում այդ թիվն էապես մեծ կլինի, բայց այդ ծրագրերը, նրա խոսքով, պետք է առարկայական լինեն:

        Մյուս կողմից, հարցի քաղաքական կողմն էլ կա: Եթե նայում ենք հարցին քաղաքական կողմից, նույն Որոտանի կասկադի գործարքից կարող ենք եզրակացնել, որ նպատակ կա, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում միայն ռուսական ընկերությունները ներկայացված չլինեն: Այսինքն՝ կա նաև այն հանգամանքը, որ այս խոշորամասշտաբ ներդրումները նաև քաղաքական նպատակ են հետապնդում, ինչը վատ չէ: Դրական է, որ ընդհանրապես Հայաստանում տարբեր երկրների կապիտալ ներկայացված լինի, ասաց նա:

        Ըստ տնտեսագետի՝ կա մոտեցում, որ Հայաստանը մինչև 2025 թվականը պետք է դառնա էլեկտրաէներգիա արտահանող, պետք է մեծացվեն էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Բայց խնդիրն այն է, թե դա ինչ է տալու ՀՀ տնտեսությանը, որովհետև եթե այս կառուցվածքը լինի, որտեղ հիմնական արտադրողը պետք է լինեն ջերմաէլեկտրակայանները, նշանակում է, որ մենք պետք է ցածր ավելացված արժեք ունեցող արտադրանք տանք: Միակ դրականն այս վիճակում կարելի է գնահատել այն, որ աշխատատեղ է լինելու, և մարդիկ աշխատավարձ են ստանալու: Բացի այդ, ըստ նրա, ներդրումների կարիք ունի հատկապես ՀԷՑ-ը, որովհետև այն ցանցը, որն այսօր գործում է, միանշանակ է, որ իր ռեսուրսները սպառել է և կարիք ունի շատ լուրջ ներդրումների, որպեսզի կարողանան ավելի քիչ կորուստներով և ավելի արդյունավետ ձևով էլեկտրաէներգիա մատակարարել բնակչությանը: Այսինքն՝ ոլորտն իրոք լուրջ ներդրումների կարիք ունի:

        Comment


        • Re: Armenia's Energy sector

          55 մեգավատտ արևային կայանի մրցույթը մեկնարկել է. փոխնախարար
          Lragir.am
          Ներքին կյանք - 17 Մայիսի 2017


          Ամերիկյան ներդրող ընկերությունների այցը Հայաստան խոսում է այն մասին, որ Հայաստանի կառավարության բարեփոխումներն ու ներդրումային ծրագրերն այնպիսի արձագանք են ստացել, որ գործարարները գալիս են Հայաստան, փորձում ավելի մոտիկից ծանոթանալ իրավիճակին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

          Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ այսօր Երևանում անցկացվող վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովին մասնակցում է 7 ամերիկյան ներդրումային ընկերություն:
          Ըստ փոխնախարարի՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառում կառավարությունը հստակ ծրագրեր ունի ներկայացնելու ամերիկյան ներդրողներին: Ներկա պահին 55 մեգավատտ արևային կայանի մրցույթը մեկնարկել է, դեռ նախաորակավորման փուլում է: Արդեն կարող եմ ասել, որ մասնակցության փաթեթները գնել են, բավական ակտիվ մրցույթ ենք ունենալու, մեծ քանակությամբ մասնակից ենք ունենալու աշխարհի տարբեր ծայրերից՝ ներառյալ ԱՄՆ-ից,- ասաց Հայկ Հարությունյանը:

          Նրա խոսքով՝ այս կայանի կառուցման համար Հայաստանի կառավարությունն ակնկալում է մոտ 50 մլն դոլարի ներդրում: Ապրիլի 22-ին մրցույթը հայտարարվել է, վեց շաբաթ ժամանակ է տրված, որպեսզի ընկերություններն իրենց մասնակցության հայտերը ներկայացնեն: Ըստ Հայկ Հարությունյանի՝ հայկական կողմը շուրջ 10 ընկերության մասնակցություն է անկնկալում այս մրցույթին: Մեկ չափանիշ է գործելու մրցույթում՝ առաջարկվող ամենամատչելի սակագին:

          Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ռեսուրսը, նրա խոսքով, անսահմանափակ է: Միայն 6000 մեգավատտ արևային տնտեսապես շահավետ ռեսուրս ունենք: Այլ հարց է, թե երբ և ինչ գնով դրանք պետք է կառուցվեն: Դա կախված կլինի մեր ընդհանուր սակագնային քաղաքականությունից և այն գնից, որը մենք կստանանք այս մրցույթից: Այս մրցույթը շատ մեծ դեր ունի՝ հասկանալու, թե արևային էներգետիկան ինչ մասնաբաժին կունենան մեր էներգետիկ բալանսում,- նշեց փոխնախարարը:

          Նա հավալեց, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումային դաշտը բոլոր ներդրողների համար բավական գրավիչ է, քանի որ կա կանխատեսելի կարգավորման դաշտ, ֆինանսապես կայուն էներգետիկ համակարգ, հստակ հռչակված ներդրումային ծրագրեր և շուկայի համար օրենքով նախատեսված երաշխիքներ: Նրա խոսքով՝ դրան զուգահեռ, օրենադրությունը պաշտպանում է դաշտի ներդրումները, կարելի է ասել՝ իդեալական պայմաններ են ստեղծված:

          Comment


          • Re: Armenia's Energy sector

            Հայտարարվեց Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթը
            ԷկոԼուր

            Այսօր հայտարարվեց Հայաստանում առաջին արդյունաբերական մասշտաբի Մասրիկ 1 արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթը: Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է, պահանջվող ներդրումը՝ մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
            Մրցույթի պայմաններից է առաջարկել ցածր և մրցունակ սակագին արևային ֆոտովոլտային կայանների համար: Սակագինը պետք է լինի մեր բոլոր ջերմային կայաններից ավելի մատչելի և, հուսով եմ, մեր հիդրոէներգետիկայի համար նախատեսված սակագների տրամաբանության շրջանակներում: Մեր նպատակն է այդ սակագնով ունենալ դրական ազդեցություն վերջնական սպառողական սակագնի վրա: Հաշվի առնելով մեր արևի բացառիկ լավ ռեսուրսը և այն լավ պայմանները, որ մենք ստեղծել ենք ներդրողների համար, մեր կարծիքով, մեր կողմից սպասվող սակագինը կլինի աշխարհի մակարդակով ռեկորդային սակագին, - նշեց փոխնախարար Հայկ Հարությունյանը:

            Մրցույթին կարող են մասնակցել այն ներդրողները, ովքեր կառուցել են առնվազն 100 ՄՎտ հզորությամբ կայաններ, որոնցից մեկը պետք է լինի 50 ՄՎտ:

            Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի համաձայն` Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար 6 տեղանք է որոշվել: Այդ տեղանքներից 3-ը գտնվում են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ, Գագարին, մնացած 3-ը Արագածոտնի մարզի Թալին, Դաշտադեմ, Արմավիրի մարզի Մերձավան համայքների տարածքներում: Ընտրված տեղանքներից Մասրիկ տեղանքի համար իսպանական Արիես Ինժեներիա խորհրդատվական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումներ: Մասրիկ արևային ՖՎ էլեկտրակայանի շահագործման բոլոր 25 տարիների համար հաշվարկվել է միջին սակագին` 6.39 ԱՄՆ դոլար ցենտ 1 կվտժ-ի համար (կամ 7.67 ԱՄՆ դոլար ցենտ 1 կվտժ-ի համար, ներառյալ ԱԱՀ):

            Comment


            • Մենք մերժում ենք ձեր 8 միլիարդանոց թակարդը

                • ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ, Քաղաքագետ
                • Մեկնաբանություն - 12 Հունիսի 2017

              Հայաստանի քաղաքականության առանձնահատկությունները գնահատողները հասկանում են, որ իշխանության հիմնական ֆունկցիան բյուջեի նկատմամբ արդյունավետ վերահսկողությունն է այնպես, որ ոչ մի լումա չծախսվի առանց իշխանությունների հետ կիսվելու: Հենց այս մտահոգությամբ է, որ իշխանությունը գնալով ուժեղանում ու կենտրոնանում է մի խումբ մարդկանց ձեռքում, մինչեւ դառնում է գերկենտրոնացած: Սակայն իշխանությունը հավաքելուց հետո պարզվում է, որ պարզապես փող չկա, որպեսզի մեջ-մեջ անեն: Իրականում, իհարկե, ամեն ինչ հակառակը պիտք է լիներ. որպեսզի առաջանար փող, ստեղծվեր արժեք, անհրաժեշտ էր առավելագույն ազատություն, սակայն մեր իշխանություններին այս խնդիրը բացատրելը արդեն անհույս գործ է թվում:



              Ինչեւէ, մեր իշխանությունները, քանի որ երկրում փող չեն կարողանում ստեղծեն, այժմ բռնել են այն դրսից բերելու ճանապարհը, որպեսզի իրենք կարողանան անել իրենց կոռուպցիան, իսկ հետո մենք վճարենք իրենց կողմից թալանված վարկերը: Այս է պատճառը, որ վերջին տարիներին Հայաստանը միլիարդավոր վարկեր է վերցրել, սակայն երկրի տնտեսական վիճակը փոքր-ինչ չի լավացել: Ի դեպ, ընտրակաշառք վերցնելով, մենք տվել ենք մեր համաձայնությունը, թե իշխանությունների կերած փողերը մենք ենք փակելու:



              Այս դառը եւ անելանելի վիճակում հանկարծ Միացյալ Նահանգները հանդես է գալիս առաջարկությամբ: Նա ոչ թե պահանջում է ժողովրդավարություն, ազատ ընտրություններ, մարդու իրավունքներ եւ այլն, այլ փող է առաջարկում՝ 8 միլիարդ դոլար: Սա ֆանտաստիկ թիվ է: Մեզ՝ հասարակ քաղաքացիների համար է, որ լինի 8 միլիոն, թե 8 միլիարդ՝ միեւնույն առասպելն է, մենք չենք պատկերացնում այդ թվերը: Իսկ իշխանությունները պատկերացնում են, թեեւ սա ավելին է, քան մեր վերցրած բոլոր պարտքերը, սա համարյա այնքան է, ինչ մեզ խոստանում էր հայ ժողովրդի լեգենդը՝ Գագիկ Ծառուկյանի ընկերական շրջապատը:



              Վաշինգթոնը ծուղակ է լարում. մի կողմից նա հասկանում է, որ ինչքան էլ ժողովրդավարություն պահանջես, միեւնույն է իշխանությունները չեն տալու եւ դրա փոխարեն առաջարկում է այն, ինչն իշխանությունը ամենաշատն է սիրում՝ շատ փող:



              Իշխանությունները պապանձվել են: Մի կողմից առաջարկը չափազանց գայթակղիչ է, մյուս կողմից ակնհայտ է ծուղակը: Նախեւառաջ, սա Միացյալ Նահանգների ներդրումն է, սա Համաշխարհային Բանկի փողը չէ, որ վերցնես դրանով Գառնու գետերն ուղղես սեփական բաղերը ջրելուն, սա Ասիական Բանկը չէ, որ թույլ տա 20 կմ ասֆալտը անընդհատ ծամես ու ուտես, ակնհայտ է, որ Վաշինգթոնը լուրջ վերահսկողություն կսահմանի այդ փողերի ծախսի նկատմամբ, ավելին՝ չի բացառվում, որ Միացյալ Նահանգները այդ ներդրումները առաջարկում է, որ հետեւի փողերի շարժին եւ բացահայտի մերոնց կոռուպցիոն մեխանիզմներն ու ուղիները:



              Այս ներդրումները առաջարկվում են Հայաստանում էկոլոգիական էլեկտրաէներգիայի արտադրության համար: Սա արդեն մահացու հարված է մեր կառավարությանը. չմոռանանաք, որ Կարեն Կարապետյանն էր այն ծերուկ Խոտաբիչը, ով ժիլետի մի կոճակ պոկելով կարողանում էր գազը մեզ վրա ծախել երկու անգամ թանկ: Հիմա, եթե մենք զարգացնում ենք արեւային եւ այլ ոչ-գազային էներգետիկաները, նշանակում է, որ մենք պետք է հրաժարվե՞նք գազից, իսկ Կարեն Կարապետյանը՝ իր ստեղծած հավելյալ արժեքի՞ց:



              Ավելին, սա լուրջ հարված է մեր ստրատեգիական դաշնակցի հետ ունեցած հարաբերություններին: Ղարաբաղյան խնդրից եւ ռուսական ռազմաբազայից բացի, Մոսկվան մեզ շղթայված է պահում հենց գազային շանտաժով: Եթե այլեւս այս գազի կարիքը չլինի, իշխանությունները նշանակալիորեն կազատվեն Մոսկվային շնորհակալ լինելու պարտավորությունից:



              Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ եթե նրանք մտնեն 8 միլարդանոց թակարդի մեջ, ապա վաղը Կրեմլը նրանց կհանի աշխատանքից, եւ վազելով սին միլիարդների հետեւից, նրանք կզրկվեն նաղդ միլիոնները յուրացնելու հնարավորությունից

              Comment


              • Հայաստանում կհայտնվի արեւային վահանակների արտադրության առաջին գործարանը
                01:00, 21.06.2017


                Հունիսի վերջին Հայաստանում ակնկալվում է Profpanel արեւային վահանակների արտադրության առաջին գործարանի բացումը։ NEWS.amի թղթակցին ընկերության տեխնիկական տնօրեն Վահե Շարաֆյանը հայտնել է, որ տեղում իրականացվելու է ֆոտոտարրերի շղթաների ավտոմատ զոդում, հետո լամինացում ու վերջում՝ փորձարկում։ Արտադրության ընթացքում արտադրանքը փորձարկվում է առնվազն երեք անգամ, անցնելով խիստ ստուգում՝ միկրոճաքերի ու այլ թերությունների հայտնաբերման համար։ Ընկերությունն ուզում է շուկա դուրս գալ SolarOn ապրանքանիշով։

                Իհարկե, մենք ինքներս դեռ չենք արտադրում ֆոտոտարրեր։ Աշխարհի արեւային վահանակների արտադրողների ընդամենը 10 տոկոսն է նաեւ արեւային բջիջներ արտադրում։ 90 տոկոսն օգտագործում է թայվանյան կամ չինական ֆոտոտարրեր,- նկատել է Շարաֆյանը։

                Եթե խոսենք բուն վահանակների ՕԳԳ-ի մասին, ապա այն կախված է արեւային ֆոտոտարրերի (կամ բջիջների) ՕԳԳ-ից, ու ապակու ու բջիջները ծածկող լամինացիոն թաղանթի ֆիզիկական բնութագրերից։ Մեկ p-n անցումով, կրեմնիումի հիմքով Ֆոտոտարրերի համար տեսական սահմանը 32 տոկոս է , շուկայում ամենաարդյունավետ ֆոտոտարրերինը՝ մոտ 22 տոկոս է։ Դրանք ֆոտոէլեկտրական մոդուլներ են, որոնք արտադրվում են PERC tեխնոլոգիայով։ Ընկերությունն արդեն աշխատել է 21 տոկոս արդյունավետությամբ բջիջների հետ, բայց մոտ ժամանակներս կանցնի 22 տոկոս ՕԳԳ-ով բջիջների։ Մենք արդեն ապահովել ենք 280 Վտ հզորություն` 60 բջիջներից բաղկացած մոդուլների համար,- նկատեց Շարաֆյանը։

                Ընկերության սեփականատերը Մոսկվայում ապրող հայեր են (հիմնական սեփականատերը Արթուր Ալավերդյանն է, Պրոֆխոլոդ ընկերության հիմնադիրը։ Ընկերությունն PIR լցոնիչով շինարարական սենդվիչ վահանակների առաջատար է ռուսական շուկայում)։ Հետո հայտնվել է շինարարական վահանակները արեւային մոդուլների հետ ինտեգրելու մտահղացումը։ Այդ խնդրի շուրջ ընկերությունն աշխատում է ֆոտովոլտաիկայի ոլորտի հետազոտական եվրոպական առաջատար կենտրոնների հետ համատեղ։

                Երբ 2016-ի մարտին Հայաստանում ընդունվեց նեթ- մեթերինգի մասին օրենքը (սպառված էներգիայից էլեկտրացանց սեփական մատակարարումների դուրս գրումը) ընկերությունը որոշեց այստեղ աշխատել։

                Ռուսաստանում չկա նման օրենք, ու էներգացանցը չի փոխհատուցում էլեկտրականությունը, որն ավտոնոմ արեւային կայանները մատակարարում են նրան։ Ավելի ճիշտ, կարող է անել դա, բայց մի պայմանով՝ եթե էլեկտրաէներգիան արտադրում է իրավաբանական անձը, իսկ վահանակների ավելի քան 50 տոկոսը Ռուսաստանում է արտադրված։

                Բացի դրանից այնտեղ էլեկտրաէներգիան ավելի էժան է, քան Հայաստանում, քանի որ ծախսերը հետ բերելու ժամկետն ավելի բարձր է։ Հայաստանում այն 7-8 տարի է, իսկ Ռուսաստանում՝ 18-20 տարի,- պարզաբանել է Շարաֆյանը։

                1 հերթափոխ աշխատանքի դեպքում գործարանը կարող է տարեկան 5 ՄՎտ հզորության վահանակներ արտադրել։ Ամբողջ հանրապետությունում պոտենցիալ պահանջարկը մոտ 1 գՎտ է, կամ էլ ներկա հզորությունների մոտ մեկ քառորդը։

                Շարաֆյանի կարծիքով, հայկական ընկերությունները, լինեն դրանք վահանակներ արտադրողներ, թե ներմուծողներ, կարող են 10 տարում բավարարել այդ պահանջարկը, նաեւ որովհետեւ արեւային էներգիայի գները վերջին տարիներին շարունակում են նվազել։

                Մենք հույս ունենք մեր ծանրակշիռ ավանդը ներդնել այդ գործընթացում։ Իսկ Հայաստանում վահանակներ ներմուծողներին մենք մրցակիցներ չենք համարում։ Քանի որ նրանք, ինչպես եւ մենք, օգնում են տարածել էկոլոգիապես մաքուր էներգիան մեր երկրում։

                1․5 կՎտ հզորության մինի կայանի արժեքը մոտ 1․5 հազար դոլար է։ Դա բավարար է տնային տնտեսության համար, որը ամսական մոտ 200 կՎտԺ է ծախսում։ Այդ թվում արեւային ճառագայթման բարձր ինտենսիվության շնորհիվ․ ըստ ՆԱՍԱ-ի տվյալների, Հայաստանում այն կազմում է 1760-1800 կՎտԺ/ մ տարեկան (Եվրոպայում մոտ 1000 է)։

                Ընկերության համար տեղական շուկան դեռ բավարար է։ Բայց մոտ ժամանակներս ընկերությունը, անցնելով հավաստագրման ընթացակարգը, հույս ունի դուրս գալ նաեւ հարեւան երկրների ու Եվրոպայի շուկա։

                Ընդ որում ընկերությունը կարող է դառնալ նաեւ պատվիրատու ՝ այլ տեղական արտադրողերի համար։ Հայաստանում կարելի է արտադրել ալյումինային շրջանակներ արեւային վահանակների համար կամ էլ բաշխիչ տուփեր՝ շունտավորող դիոդներով, վստահ է Շարաֆյանը։ Տեղական արտադրողներին արդեն առաջարկել ենք համագործակցել ու հույս ունենք, որ հետագայում նրանց կողմից հետաքրքրությունը գոնե մի քիչ կաճի,- նշեց նա։

                Comment


                •  

                  Comment


                  • The ridiculous ~ $4bln price tag to replace Metsamor NPP should be diverted to closing that sh*t down and building 2000mw capacity solar and 500mw capacity windpower. All domestic made.

                    Comment


                    • Հայաստանն ու Իրանը բանակցում են գազի լրացուցիչ ծավալների ներկրման շուրջ․ Իրանցի պաշտոնյա

                      Վերջին թարմացումը Օգոստոս 21, 2017


                      Երևանն ու Թեհրանը բանակցում են Հայաստան մատակարարավող իրանական գազի ծավալները 2,5 անգամ մեծացնելու շուրջ, հնարավոր է՝ նոր համաձայնագրով հայկական կողմը Իրանին վճարի ոչ թե էլեկտրաէներգիայով, այլ դրամով, ինչը թույլ կտա իրանական գազը հասցնել հայաստանյան սպառողներին՝ բնակիչներին և ձեռնարկություններին:

                      Իրանական Շանա լրատվական գործակալության հետ զրույցում այս մասին օրերս հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության միջազգային համագործակցության ղեկավար Բեհզադ Բաբազադեհը՝ ներկայացնելով մի քանի այլ ուշագրավ մանրամասներ ևս: Ըստ այդմ՝ Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ձևաչափով պայմանավորվածության շրջանակում Հայաստան իրանական գազի արտահանման առավելագույն ծավալը օրական 1 միլիոն խորանարդ մետրից պակաս է, և հայկական կողմն առաջարկել է ավելացնել ներկրվող իրանական գազի ծավալը, այն հասցնելով օրական մինչև 2 կամ 2,5 միլիոն խորանարդ մետրի:

                      Իրանի ազգային գազային ընկերությունն այժմ քննարկում է այդ առաջարկը: Իհարկե, ընկերությունը նախընտրում է ուղղակի պայմանագիր կնքել Հայաստանի հետ՝ գազի առաքման ծավալները մեծացնելու համար, որպեսզի լրացուցիչ գազի դիմաց վճարվի ուղղակիորեն, ասել է Բեհզադ Բաբազադեհը: Հարցին՝ ծրագրու՞մ եք նոր համաձայնագիր կնքել Հայաստանի հետ, նա դրական պատասխան է տվել․ Այո, մենք քննարկումներ ենք ունեցել այդ կապակցությամբ: Իհարկե, Հայաստանը նախընտրում է ռուսական գազի զեղչված գինը, որը ցածր է և մեզ համար անընդունելի:

                      Բաբազադեհը, միաժամանակ, ընդգծել է՝ Հայաստանի հետ Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ձևաչափով համաձայնագիրը կպահպանվի: Գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագիրը ստորագրվել է Իրանի ու Հայաստանի կառավարությունների միջև, այն կպահպանվի: Բայց եթե Հայաստանը շահագրգռվածություն է ցուցաբերում Իրանից ավելի շատ գազ ստանալու հարցում, Իրանի ազգային գազային ընկերությունը, որպես գազի առևտրով զբաղվող սուբյեկտ, կցանկանար այդ հարցով առանձին համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, որպեսզի գազի արտահանման դիմաց մենք դրամ ստանանք,- նշել է Բեհզադ Բաբազադեհը:

                      Ազատությունն այսօր գրավոր դիմել է Հայաստանի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին, խնդրելով պարզաբանել՝ ի՞նչ արդյունքի են հանգել նշված բանակցությունները, Հայաստանը որքա՞ն լրացուցիչ գազ է ակնկալում Իրանից և արդյո՞ք այդ գազը մատակարարավելու է հայաստանյան սպառողներին՝ բնակիչներին և ձեռնարկություններին: Նախարարի արձագանքը ստանալուն պես կհրապարակենք:

                      Այս ամսվա սկզբին Թեհրան կատարած այցին ընդառաջ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուշագրավ հայտարարություն արեց, նշելով, թե Հայաստանի և Վրաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա գազի տարանցման հարցը ներկայումս փորձագիտական քննարկումների փուլում է:

                      Իրանական Շարղ օրաթերթին տված հարցազրույցում Սարգսյանը, մասնավորպես, նշել էր․ Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք՝ մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության համար:

                      Հայ-իրանական այս քննարկումների ֆոնին, մինչդեռ, պարզվում է Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալները նախորդ տարիներին նկատելիորեն նվազել են: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով, եթե 2012-ին Հայաստանը Իրանից ներկրել էր 488,3 միլիոն խորանարդ մետր գազ, ապա անցած տարի՝ այդ ցուցանիշը եղել է 372 միլիոն խորանարդ մետր, կամ 23,8 տոկոսով պակաս: Հայաստանը գազ է ներկրում երկու երկրից՝ Ռուսաստանից և Իրանից: Անցած տարիներին Իրանից ներկրվող գազի ծավալներն, ըստ էության, պակասեցվել են՝ հօգուտ ռուսական գազի: Եթե 2012 թվականին իրանական գազի չափաբաժինը ներկրված գազի ընդհանուր քանակության մեջ 19,8 տոկոս էր, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 16,6 տոկոս:

                      Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով, Թեհրանը նպատակ ունի առաջիկա տարիներին զբաղեցնել միջազգային գազի շուկայի առնվազն 10%-ը, ինչը ենթադրում այդ վառելիքի արտահանման ծավալների աճ: Այս առումով, ըստ իրանագետի, Թեհրանում կարևոր են համարում եվրոպական շուկան, իսկ Հայաստանը դիտարկվում է որպես այդ շուկա տանող ուղիներից մեկը:

                      Հետևաբար ակնհայտ է, որ իրանական կողմը տրամադրություններ է շոշափում, հասկանալու համար, թե այդ ապահով ճանապարհը, իսկ հայկական ուղին իրոք ապահով է, ինչպիսի հնարավորություններ ունի, նաև ինչպիսի տրամադրություններ կան Հայաստանի ներսում: Եթե հաշվի առնենք նաև, որ կառուցվում է Հայաստան-Իրան երրորդ բարձավոլտ էլեկտրագիծը, ապա ակնհայտ է, որ այդ [ներկրվող գազի] ծավալները կարող են աճել 3-ից 5 անգամ,- ասաց Վարդան Ոսկանյանը:

                      Comment

                      Working...
                      X