Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Can we have a national civil aviation ?

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #31
    Կապան-Երեւան ավիատոմսի արժեքը կլինի մոտ 20.000 դրամ


    23:14, 10 օգոստոսի, 2017 Վահե Սարուխանյան

    Սյունիքի մարզպետին վերջերս մի շարք հարցեր էինք ուղղել Կապանի օդանավակայանի վերագործարկման մասին: Հետաքրքրվել էինք նաեւ շարքային քաղաքացիներին ամենաշատը հուզող թեմայով՝ ավիատոմսի արժեքով (մեկ ուղղության համար՝ առանց հետադարձի): Ահա թե ինչ են պատասխանել մարզպետարանից. «Կապան-Երեւան ուղղության տոմսի նախնական արժեքն, ըստ արված հաշվարկների, լինելու է 20.000 դրամի սահմաններում։ Պետք է նշենք, որ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը արդեն պատրաստակամություն է հայտնել սուբսիդավորել առողջության նկատառումներով մայրաքաղաք շտապ տեղափոխվելու անհրաժեշտություն ունեցող ուղեւորների ճանապարհածախսը»։

    20.000-ը, բնականաբար, թանկ է ոչ միայն կապանցիների, այլեւ երեւանցիների համար: Մայրաքաղաքից կանոնավոր մեկնող տաքսիները մոտ 5 ժամում հասնում են Կապան, ինչի դիմաց ուղեւորը վճարում է 6000 դրամ: Եթե հրատապ անհրաժեշտություն չլինի (օդանավը տեղ է հասնում 40 րոպեում), դժվար թե ինչ-որ մեկը (խոսքը պաշտոնյաների, գործարարների կամ ունեւոր խավի մասին չէ) ցանկանա սովորական դարձած գնի ավելի քան եռապատիկը մուծել:

    Միաժամանակ մարզպետարանից տեղեկանում ենք, որ սկզբնական փուլում օդանավակայանից նախատեսվում է իրականացնել Կապան-Երեւան-Կապան կանոնավոր թռիչքներ, այլ ուղղությունների մասին առայժմ խոսք չկա։ Շեշտենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ դադարեցին շահագործվել ներքին օդային գծերը, սա կլինի առաջին կանոնավոր չվերթը Հայաստանի ներսում: Ուղեւորայինհամալիրըժամումկսպասարկիմինչեւ 100 հոգու

    Կապանի օդանավակայանում այս պահին ընթանում են թռիչքադաշտի վերանորոգման եւ բարեկարգման, ինչպես նաեւ ուղեւորային համալիրի նախագծման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է մարզպետարանը:

    Հունիսին մենք այցելել ենք օդանավակայան ու հանդիպել աերոդրոմի ինժեներ, շինարար Գեւորգ (Գագիկ) Ղազարյանին, որը Երեւանից է հրավիրվել՝ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Վերջինիս տեղեկացմամբ՝ շինաշխատանքները սկսվել են մայիսի 15-ին: Մեր այցի ժամանակ վերակառուցվում էին թռիչքադաշտի անվտանգության գոտիները, կատարվում էին հողային աշխատանքներ: Գ. Ղազարյանի փոխանցմամբ՝ մինչ այս եղածը չէր համապատասխանում ԻԿԱՕ-ի չափանիշներին, եւ աշխատանքները հենց դրան են ուղղված: Շինարարն ասում է, որ թռիչքուղու ասֆալտբետոնե ծածկն այս տարի ամբողջությամբ դժվար թե փոխեն, իսկ եթե գալիք տարի հաջողվի դա անել, ապա շատ լավ կլինի: Փոխարենը այս տարի ծածկելու են թռիչքուղու բոլոր փոսերն ու անհարթությունները: Շինաշխատանքները կատարում է «Կապանի Նորոգշին» ՍՊԸ-ն:



    Հիշեցնենք, որ Կապանի օդանավակայանի թռիչքուղու երկարությունը 1590 մ է, լայնությունը՝ 40 մ: Վերակառուցումից հետո այն սերտիֆիկացվելու է որպես «3C» դասի աերոդրոմ: ԻԿԱՕ-ի դասակարգման համաձայն՝ 3-ը համապատասխանում է 1200-1800 մ երկարությամբ թռիչքուղուն, իսկ C-ն՝ թեւերի 24-36 մ երկարություն ունեցող օդանավեր սպասարկելու հնարավորությանը: Գ. Ղազարյանի ասելով՝ այս պարագայում Կապանի աերոդրոմը կարող է ընդունել մինչեւ 50-80 հոգի տեղավորող օդանավեր: Համեմատության համար նշենք, որ «Զվարթնոցն» ու «Շիրակը» ավելի բարձր դասի աերոդրոմ ունեն՝ «4D»: Ինժեներն ասում է, որ եթե ասֆալտի նոր շերտ դրվի, եւ թռիչքուղու ծանրաբեռնվածությունը մեծացվի, կարելի է եւ փոխել դասը: Այդուհանդերձ, թվում է, թե եղածը բավարար է ներկայի համար, քանի որ ի սկզբանե Կապանի օդանավակայանը նախատեսված չի եղել մեծ ինքնաթիռների համար, հիմնական օդանավերը եղել են «Յակ-40»-ները (մինչեւ 40 ուղեւոր տեղավորող), ալ կերպ ասած՝ տեղական կամ ռեգիոնալ նշանակության օդանավակայանի համար ներկա թռիչքուղին լիովին բավարար է: Երկրորդ՝ մեծ օդանավերի համար անհրաժեշտ է երկար թռիչքուղի, իսկ Կապանինն ավելի մեծացնելու հնարավորություն, կարելի է ասել, չկա:

    Աերոդրոմի հարեւանությամբ լինելու է ուղեւորային համալիր: Գեւորգ Ղազարյանի տեղեկացմամբ՝ այն ունենալու է 900-1000 քմ մակերես: Ժամում կարող է սպասարկել մինչեւ 100 ուղեւորի: Մարզպետարանից հայտնել են, որ համալիրի շինարարությունը կսկսվի նախագծման աշխատանքների ավարտից հետո, համապատասխան շինարարական եւ այլ թույլտվություններն ստանալուն պես։ Նախագծի հեղինակը «Տրանսպորտային շինարարության նախագծահետազննական ինտիտուտ «Տրանսնախագիծ»» ՓԲԸ-ն է: Համալիրի հարեւանությամբ նախատեսվում է կառուցել նաեւ ավտոկանգառ: Օդանավակայանի ամբողջ տարածքը ցանկապատվելու է:



    Ուղեւորային համալիրը լինելու է այս հատվածում

    Հիշեցնենք, որ, ըստ մարզպետ Վահե Հակոբյանի, նախատեսվում է 2018-ի առաջին կիսամյակում օդանավակայանը հանձնել շահագործման: Գ. Ղազարյանի հավաստմամբ՝ միանգամայն հնարավոր է տեղավորվել այդ ժամկետների մեջ: Վիզուալթռիչք

    Ուղեւորային համալիրի շենքում են աշխատելու նաեւ կարգավարները (դիսպետչերները): Սակայն դրանք չեն լինելու օդանավը երկնքում ղեկավարող կարգավարներ (օրինակ՝ թռիչք-վայրէջքի, մոտեցման, շրջադարձի), քանի որ չվերթերը կատարվելու են վիզուալ թռիչքների կանոններով (ՎԹԿ), համենայն դեպս, այդպես է լինելու սկզբնական շրջանում: Ըստ այդմ՝ անձնակազմը կատարում է թռիչքը՝ ղեկավարվելով նախապես հաստատված պլանով, որտեղ նշված են բոլոր տվյալներն ու կոորդինատները, միաժամանակ օդաչուները վիզուալ հետեւում են այլ օդանավերից ու խոչընդոտներից անվտանգ հեռավորության պահպանմանը: ՎԹԿ-ով թույլատրվում է թռիչք նաեւ գիշերը, ինչպես նաեւ ամպերից վեր, սակայն բոլոր դեպքերում սահմանված են տեսանելիության նվազագույն չափանիշներ: Նման սահմանափակումներ կան նաեւ վայրէջքի վերաբերյալ: Մասնավորապես, եթե եղանակային պայմաններն այնպիսին են, որ վայրէջքի համար սահմանված նվազագույն պահանջները չեն բավարարում, օդանավը պետք է երկրորդ շրջան գնա կամ վայրէջք կատարի այլ աերոդրոմում:



    Մարզպետարանից հայտնել են, որ թռիչքուղու վրա լուսազդանշանային համակարգի տեղադրում սկզբնական ժամանակահատվածում չի նախատեսվում, սակայն պլանավորվում է հետագայում անդրադառնալ հարցին՝ կախված ոչ լուսավոր ժամերին թռիչքների պահանջարկից։ Սա նշանակում է, որ թռիչքներն առայժմ լինելու են միայն օրվա ընթացքում: Միաժամանակ գերատեսչությունը նշել է, որ օդանավակայանում առկա են լինելու բոլոր այն ռադիոտեխնիկական սարքավորումները, որոնք անհրաժեշտ են դրա շահագործողական աշխատանքներն անխափան իրականացնելու համար, իսկ դրանց կոնկրետ անվանումները պարզ կլինեն միայն ՔԱԳՎ համապատասխան մասնագետների պատասխաններից հետո՝ ուղեւորային համալիրի շինարարության ընթացքում։

    Ըստ Գեւորգ Ղազարյանի՝ օդանավերը թռիչքի մեկնարկին կարող են բարձրություն հավաքել թե դեպի արեւմուտք՝ քաղաքի, թե դեպի արեւելք՝ Սյունիք գյուղական համայնքի ուղղությամբ: Փոխարենը Կապանում վայրէջք են կատարելու միայն Սյունիքի կողմից, ինչպես ժամանակին անում էին «Յակ-40»-ները: «Միայն եթե մեր հին հայ օդաչուները լինեն, կարող են նաեւ քաղաքի կողմից նստել»,- ասում է ինժեները՝ շեշտելով հին ավիատորների վարպետությունը: Կապանըկոնցեսիոնկառավարմանկհանձնիօդանավակայանը

    Ինչպես ժամանակին գրել ենք, 2000 թ. դեկտեմբերին կառավարության որոշմամբ Կապանի օդանավակայանը սեփականության իրավունքով անհատույց հանձնվել է համայնքին: Մինչ այդ այն ««Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական ՓԲԸ-ի հաշվեկշռում էր: Սյունիքի մարզպետարանից մեզ հայտնել են, որ սեփականատիրոջ փոփոխություն չի նախատեսվում, օդանավակայանը շարունակելու է մնալ Կապան համայնքի գույք:



    Իր հերթին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը դեռ հուլիսի 14-ին «Սոսի» մարզային հեռուստաընկերության եթերում նշել է, որ քաղաքապետարանն ու օդանավակայանի վերագործարկման ծրագրի ներդրողներից Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամն աշխատանքներ են տանում կոնցեսիոն պայմանագրի գաղափարի շուրջ: Այսինքն՝ նպատակ կա կոնցեսիոն պայմանագրով օդանավակայանը հանձնել շահագործողին, որի անունը չի հստակեցվել: Սակայն մինչ այդ նույն լրատվամիջոցին մարզպետի խորհրդական Սահակ Հակոբյանն ասել էր, թե շահագործողը կլինի այն կազմակերպությունը, որը հնարավորություն ունի ներդրումներ կատարել:

    Սրա համատեքստում տեղին է նշել, որ օդանավակայանի վերագործարկման ծրագիրը ֆինանսավորում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն եւ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը, բյուջետային միջոցների ներգրավում չի նախատեսվում։ Նախնական գնահատմամբ՝ օդանավակայանի համալիրի (ներառյալ ուղեւորային համալիրը), թռիչքադաշտի եւ աերոդրոմային ծառայությունների համար անհրաժեշտ ներդրումը կազմում է շուրջ 2 մլն դոլար (օդանավերի ձեռքբերման գինը ներառված չէ)։ Այսինքն՝ պիտի ենթադրենք, որ նշված ներդրողներից մեկն էլ կլինի կոնցեսիոն կառավարիչը:

    Հիշեցնենք, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը 2002-ի հունիսից 30 տարով կոնցեսիոն պայմանագրով կառավարման, շահագործման եւ օգտագործման է հանձված արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին: 2007-ին կոնցեսիոն պայմանագրի մեջ ներառվել է նաեւ Գյումրու «Շիրակը»: Կապանի օդանավը կլինի «L-410»-ը

    Մեր հարցին թե ինչ ավիաընկերություն(ներ) է շահագործելու օդանավակայանը, արդյոք ստեղծվելու է նոր ավիաընկերություն, թե լինելու է համագործակցություն արդեն գոյություն ունեցողների հետ, մարզպետարանից հայտնել են, որ այս փուլում չեն կարող տրամադրել օդանավակայանը շահագործողների վերաբերյալ որեւէ տեղեկություն։ Միեւնույն ժամանակ, սակայն, հայտնի է, որ կիրառվելու են չեխական «L-410» տիպի օդանավեր, դրանց կոնկրետ քանակը կորոշի ավիափոխադրողը: Ինչպես արդեն գրել ենք, չեխական «Let» (ներկայում կոչվում է «Aircraft Industries») ընկերության «L-410» տուրբոպտուտակային օդանավերը նախատեսված են հենց տեղական նշանակության ավիագծերի համար, ինչպիսին Կապան-Երեւանն է: Այս ինքնաթիռները շահագործվում են 1971-ից: Անձնակազմը 2 հոգի է, կոմերցիոն ծանրաբեռնվածությունը՝ 15-19 ուղեւոր կամ 1430-1800 կգ բեռ (կախված կոնկրետ տեսակից): Թռիչքի հեռավորությունը 990-1500 կմ է: «L-410»-ից (ներառյալ դրա տարատեսակները՝ մոդիֆիկացիաները) արտադրվել է ավելի քան 1000 հատ:

    2008-ից «Aircraft Industries»-ի 51 տոկոսի բաժնետեր է դարձել ռուսական «Ուրալի լեռնամետալուրգիական ընկերություն» ԲԲԸ-ն, որը 2013-ին ձեռք է բերել նաեւ մնացած 49 տոկոսն ու դարձել ավիաձեռնարկության միակ սեփականատերը: Այսքանից հետո «L-410» ինքնաթիռների արտադրություն է սկսվել նաեւ Եկատերինբուրգում:

    Թե ինչու հենց տուրբոպտուտակային ինքնաթիռներ, Սյունիքի մարզպետարանը պատասխանել է. «Շահագործողական տվյալներից ելնելով՝ այս պահին ավելի նպատակահարմար է տուրբոպտուտակային շարժիչներով օդանավերի շահագործումը, ինչը չի բացառում այլ օդանավերի սպասարկումը օդանավակայանում»:

    «L-410» օդանավերի ձեռքբերման հետ կապված հարցերն, ըստ մարզպետարանի, այս պահին բանակցային վերջնական փուլում են։ Մարզպետ Վ. Հակոբյանն էլ «Սոսի» հեռուստաընկերությանը հայտնել է, որ արդեն տեսել են 2016 թ. արտադրված այն «L-410»-ը, որը լինելու է օդանավակայանի հիմնական ինքնաթիռը: Իսկ Սահակ Հակոբյանը մանրամասնել է, որ բանակցություններն իրականացվել են մարզպետի ու ԶՊՄԿ-ի կողմից: Ըստ խորհրդականի՝ 19 հոգի տեղավորող օդանավը պատրաստ է, պարզապես մի քանի սաքավորումների հետ կապված խնդիրներ կան: Ինչ վերաբերում է ինքնաթիռի գնին, ապա համացանցում կարելի է գտնել «L-410»-ի տարբեր մոդիֆիկացիաներ, որոնք շահագործված են մի քանի հարյուր ժամ եւ ըստ այդմ վաճառվում են տարբեր գներով՝ մի քանի հարյուր հազար դոլարով: Բայց քանի որ վերը նշվածը նոր արտադրված ինքնաթիռ է, ենթադրելի է, որ շատ ավելի թանկ կլինի:

    Comment


    • #32

      Comment


      • #33
        «Տարոն-Ավիան» ձեռք է բերել «Արմավիայի» նախկին օդանավերից եւս մեկը

        Վահե Սարուխանյան

        15:40, 21 օգոստոսի, 2017

        Գյումրիում գործող «Տարոն-Ավիա» ընկերությունը չնայած «Շիրակ» օդանավակայանից թռչում է ընդամենը 4 ուղղությամբ՝ Կրասնոդար, Սամարա, Դոնի Ռոստով, Մոսկվա, եւ դրա համար օգտագործում է միայն մեկ օդանավ, համալրել է իր ավիապարկը չորրորդ ինքնաթիռով:

        Հայաստանում գրանցված քաղաքացիական օդանավերի մասին պատմող հոդվածում գրել էինք, որ Գառնիկ Պապիկյանի ավիաընկերությունը 4 ինքնաթիռ ունի: Բոլորն էլ «Boeing 737-500»-ներ են: Դրանցից միայն EK-73797-ն է ծառայում հայաստանցի ուղեւորներին: EK-73775-ն ու EK-73772-ը շարունակում են վարձակալական հիմունքներով շահագործվել Սուդանում «Badr Airlines»-ի կարիքների համար: ՔԱԳՎ-ն «Հետքին» տրամադրած ցուցակում նշել էր եւս մի օդանավ՝ EK-73776 գրանցման համարով: Եթե սրանց օպերատորը «Տարոն-Ավիան» է, ապա սեփականատերը Շարժայում գրանցված «Meridien FZE»-ն է, որն, ամենայն հավանականությամբ, եւս պատկանում է Գառնիկ Պապիկյանին, ինչպես նախորդ սեփականատեր, նույնպես արաբական «Ala International FZE»-ն:

        EK-73776-ի վերաբերյալ կասկած ունեինք, որ սա կարող է լինել նախկին ազգային փոխադրող «Արմավիայի» շահագործած EK-73771-ը, որի գրանցման համարը պարզապես փոխվել է: Բանն այն է, որ «Տարոն-Ավիային» մոտ կանգնած աղբյուրը դեռ 2015-ին մեզ հայտնել էր EK-73771-ի հանդեպ ընկերության հետաքրքրության մասին: Սրան անդրադարձել էինք:

        Aerotransport.org կայքը EK-73771-ի օպերատոր է նշում հենց «Տարոն-Ավիային», բայց քանի որ ՀՀ օդանավերի ռեգիստրում նման համարով օդանավ չկա, պիտի ենթադրենք, որ սա Գյումրու ավիաընկերության տրամադրության տակ հայտնված նույն EK-73776-ն է:



        Այս տարեսկզբին գրել էինք, որ գործարար Միխայիլ Բաղդասարովն իր օֆշորային «Mika Limited» ընկերության միջոցով 2011-ին չեխերից գնել էր 3 հատ «Boeing 737-55S» (EK-73771, EK-73772, EK-73775), որոնց շահագործող էր դարձել «Արմավիան»: Օդանավերը ձեռք էին բերվել չեխական «PPF banka»-ից վերցրած 23,4 մլն դոլար վարկով եւ գրավադրվել էին: Քանի որ Բաղդասարովի ընկերություններն ամբողջությամբ չէին մարել պարտքը, չեխական կողմը դիմել էր դատարան, չնայած կարող էր վաճառել գրավադրված օդանավերը՝ վարկի չվճարված գումարները ստանալու համար: Փոխարենը 2015-ին EK-73775-ն ու EK-73772-ը արդեն որպես «Տարոն-Ավիայի» օդանավեր թռել էին Աֆրիկա, որտեղ մնում են մինչ օրս: Չեխերի ու Բաղդասարովի դատական վեճն այսօր էլ ընթացքում է, բայց ստացվում է, որ այլեւս խաղից դուրս է հայտնվել նաեւ երրորդ ինքնաթիռը, ու գնորդը կրկին Գառնիկ Պապիկյանն է:

        EK-73771-ը (արտադրված է 1997-ին), ինչպես եւ մյուս երկուսը, մինչեւ հայկական դառնալը, շահագործվում էր «Չեխական ավիաուղիների» կողմից: 2011-ի աշնանը «Արմավիան», չօգտագործելով ինքնաթիռը, այն հանձնեց Բաղդասարովի նորաստեղծ «Slovakian Airlines»-ին, որի միջոցով հայ գործարարը փորձում էր ավիացիոն բիզնեսն ընդլայնել Եվրոպայում: Ընկերությունը սպասում էր թռիչքներ կատարելու թույլտվության, նույնիսկ օդանավն էր արդեն ներկվել նոր գույներով, բայց սայլը տեղից չշարժվեց՝ Բաղդասարովի նոր նախագիծն ավարտվեց՝ չմեկնարկած: Որոշ ժամանակ անց EK-73771-ը Բրատիսլավայից վերադարձվեց Հայաստան ու սկսեց ծառայել «Արմավիային», սակայն «Slovakian Airlines»-ից մնացած գույները չփոխվեցին:

        Դեռ «Արմավիայի» գործունեության ավարտից (01.04.2013) առաջ օդանավը տեղափոխվել էր լեհական Կատովիցե քաղաքի օդանավակայան՝ մնալով կանգնած երկար ժամանակ: Համացանցում կարելի է գտնել այս տարվա հունվարին Կատովիցեում արված EK-73771-ի լուսանկարը՝ պատված ձնով (տես առաջին լուսանկարը):



        Կատովիցեի օդանավակայանում (26.01.2015)

        Անկախ ամեն ինչից՝ ուրախալի է, որ հայկական օպերատորներից գոնե մեկը մեկից ավելի մարդատար օդանավ ունի, ինչը թռիչքների ցանցը եւ ծառայությունների շրջանակն ապագայում ընդլայնելու գլխավոր պայմաններից է: Եվ չնայած դեպի Մոսկվա թռչելուց առաջ Գ. Պապիկյանն ասել էր, որ Հայաստան կբերեն երկրորդ օդանավը, առայժմ բավարարվում են մեկով:

        Առաջին լուսանկարում՝ EK-73771-ը՝ Կատովիցեում (15.01.2017). հեղինակն ապրիլին նշել է, որ ինքնաթիռը «Linetech» լեհական ընկերության հանգարում ձեւափոխվում է բեռնատար տարբերակի

        Comment

        Working...
        X