Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Can we have a national civil aviation ?

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Can we have a national civil aviation ?

    ԻՆՉՈ՞Ւ ՍՆԱՆԿԱՑԱՎ ԱՐՄԱՎԻԱՆ
    http://www.azg.am/AM/2013033001
    ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

    Ովքե՞ր են վճարելու Միխայիլ Բաղդասարովի փոխարեն

    Արմավիա ավիաընկերությունը երեկ իր սնանկացման մասին հետեւյալ հաղորդագրությունն է տարածել. Ներկայիս դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ աշխատել այլեւս անհնար է: Այդ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել (ապրիլի 1-ից) թռիչքները եւ սկսել սնանկացման գործընթացը: Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղեւորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի, եւ մաղթում է նրանց հաջողություն:

    Ասել, թե այս տեղեկությունը պայթող ռումբի տպավորություն է թողել, չի կարելի իհարկե, քանի որ այսպիսի կամ նման իրադարձություն սպասելի էր: 2 օր առաջ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարեց, որ ընկերությունը չունի ֆինանսական հնարավորություններ ազգային ավիափոխադրողի պարտավորությունները կատարելու համար, եւ չբացառեց նրա սնանկացման հնարավորությունը: Ընդամենը մեկ օր անց տարածվեց Արմավիայի վերոնշյալ հաղորդագրությունը: Սակայն միայն քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հայտարարությամբ չէ, որ սպասելի էր Արմավիայի այսպիսի ճակատագիրը: Ազգային ավիափոխադրող լինելու ամբողջ 12 տարիների ընթացքում Արմավիան անխուսափելիորեն գնում էր դեպի սնանկացում: Ընդ որում, այդ իրավիճակն առաջացել էր ոչ առանց պետության, ի դեմս քաղաքացիական ավիացիայի գլխավոր մեղավորության:

    Տարիներ առաջ մերժվեց ՀԲ-ի առաջարկած բաց երկնքի քաղաքականությունը

    Դեռեւս 8-9 տարի առաջ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում տեղի ունեցած քննարկման ժամանակ Համաշխարհային բանկի փորձագետ Դագ էնդրյուսը, ներկայացնելով ՀԲ-ի ուսումնասիրության արդյունքները, նշել էր, որ ազգային ավիափոխադրողի կողմից մատուցվում են ոչ լիարժեք ծառայություններ: Բացի Մոսկվայի չվերթից, տոմսերի գներն ավելի բարձր են, քան անհրաժեշտ է: ՀԲ եզրակացության համաձայն, կառավարության քաղաքականությունն այս ոլորտում սահմանափակող է, քանի որ պետությունը բացառիկ իրավունքների համաձայնագիր է կնքել Արմավիայի հետ, որը պետք է գործի մինչեւ 2013-ը: Համաշխարհային բանկն առաջարկում էր, որ կառավարությունը խուսափի բացառիկ գործարքներից եւ վերացնի գոյություն ունեցող սահմանափակումները, հնարավորություն տալով ազգային փոխադրողինՙ Արմավիային, մրցակցելու նույն պայմաններով այլ ավիաուղիների հետ:

    Սակայն քաղաքացիական ավիացիայի վարչության վերջին տարիների անփոփոխ պետ Արտյոմ Մովսիսյանը այդ քննարկման ժամանակ համաձայն չէր ՀԲ-ի ուսումնասիրության եզրակացությունների զգալի մասին: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցը չի պատրաստվում իրականացնել բաց երկնքի քաղաքականություն: Արմավիային բացառիկ որոշ իրավունքներ տալը Արտյոմ Մովսիսյանը բացատրում էր նրանով, որ մեր տարածաշրջանում իրավիճակի փոփոխության դեպքում այլ ավիաընկերությունները կարող են հրաժարվել չվերթերից, եւ Հայաստանը կհայտնվի սեփական ավիափոխադրող չունենալու վտանգի առջեւ: Դագ Էնդրյուն այն կարծիքին էր, որ ազգային փոխադրողի նկատմամբ հովանավորությունը վերացնելով նրան հնարավորություն կտրվի մրցակցելու այլ ընկերությունների հետ եւ առավել արդյունավետ դարձնելու իր գործունեությունը: Մինչդեռ, ՀԲ-ի փորձագետի եզրակացությամբ, քաղավիացիայի վարչությունը փորձում է ազգային փոխադրողին զարգացնել ուղեւորների հաշվին:

    Չգիտենք, այս քննարկումն արդյոք հիշո՞ւմ է Արտյոմ Մովսեսյանը, թե՞ ոչ, բայց ակնհայտ է, որ ժամանակն ապացուցեց նրա տեսակետի սնանկ լինելը:

    Անարդյունավետ մենեջմենտ եւ ուղեւորների հաշվին զարգանալու քաղաքականություն

    Իսկապես Արմավիան փորձում էր զարգանալ ուղեւորների հաշվին, փորձ անգամ չանելով իր ունեցած բացառիկ իրավունքների տարիներին հիմքեր ստեղծել` 2013-ին մրցակցային դառնալու համար: Արմավիայի տոմսերը մշտապես ավելի թանկ էին բոլոր ուղղություններով, սպասարկման որակն ու պայմանները զիջում էին այլ ավիաընկերություններին: Որպես ազգային ավիափոխադրող էլ Արմավիան իրեն խիստ բացասական ձեւով դրսեւորեց սիրիական ճգնաժամին` լրացուցիչ թռիչքներ իրանակացնելով միայն կառավարության միջամտությունից հետո, սիրիահայերի համար ճգնաժամային իրավիճակում տոմսերի գների ոչ միայն զեղչեր չանելով, այլեւ բարձրացնելով, տեղի չունեցած չվերթերի տոմսերի գումարների վերադարձն անընդհատ ձգձգելով եւ այլն: Մինչդեռ, հենց այսպիսի իրավիճակներում ազգային ավիափոխադրողը պետք է կատարեր իր պարտավորությունները: Արմավիան դա չարեց, որովհետեւ խոր ֆինանսական ճգնաժամի մեջ էր, որն արդյունք է ընկերության անարդյունավետ մենեջմենտի: Մի քանի ամիս առաջ Արմավիայի անարդյունավետ մենեջմենտի մասին էր նշել ռուսաստանյան RBK daily-ն: Թեեւ դա այնքան բացահայտ է, որ ամենեւին էլ պարտադիր չէ, որ այլ աղբյուրներից ասեն: Եթե մի ընկերություն, ունենալով բացառիկ իրավունքներ, ոչ միայն շահույթով չի աշխատել, այլեւ բանկերին, օդանավակայաններին եւ այլ տնտեսվարողներին մոտ 30 մլն դոլարի պարտք է կուտակել, ապա ընդհանրապես ի՞նչ մենեջմենտի մասին է խոսքը: Կարելի է ասել, որ այն պարզապես գոյություն չի ունեցել: Դա, չգիտես ինչու, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը եւ նրա պետը չէին տեսնում տարիներ շարունակ, կամ տեսնում էին, բայց չէին պահանջում արդյունավետ կառավարում իրականացնել, սպառնալով այլապես զրկել բացառիկ իրավունքներից: Թե ինչո՞ւ, մնում է միայն ենթադրություններ անել:

    Ի՞նչ պատասխանատվություն կկրի Միխայիլ Բաղդասարովը

    Վերջին ամիսներին ակտիվորեն շրջանառվում էին Արմավիայի հնարավոր վաճառքի լուրերը: Ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը դեռ մի քանի ամիս առաջ նույն RBK daily-ի թղթակցին ասել էր, որ բանակցություններ են ընթանում ընկերությունը վաճառելու ուղղությամբ, եւ ծրագրում է գործարքն ավարտին հասցնել 2-3 շաբաթվա ընթացքում: Սակայն դա տեղի չունեցավ ոչ 2-3 շաբաթվա, ոչ էլ 2-3 ամիսների ընթացքում: Հավանաբար ոչ մի գնորդ չի ցանկանում ձեռք բերել պարտքային այսպիսի ահռելի բեռով ընկերություն: Սա չի կարող մտահոգություն չառաջացնել: Խնդիրը միայն այն չէ, որ մենք այսօր արդեն չունենք ազգային ավիափոխադրող, տեղի չեն ունենալու նախապես ծրագրված չվերթեր, այլ այն, որ ներկայումս հնարավոր չէ պատկերացնել, թե ո՞վ եւ ի՞նչ պայմաններով ձեռք կբերի սնանկացող այդ ընկերությունը: Իսկ ֆինանսական պատասխանատվություն կկրե՞ն ավիաընկերությանն այս վիճակին հասցնող սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը եւ վարչական պատասխանատվության` քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Հավանական է, դա տեղի չի ունենա:

    Միխայիլ Բաղդասարովի անտաղանդ կառավարման հետեւանքով սնանկացած ավիաընկերության հավանական գնողները, 30 մլն դոլար պարտքը ստանձնելու դիմաց, իրենց պայմանները կառաջադրեն` պահանջելով արտոնություններ կամ վաճառքի գնի իջեցում: Այսինքն, այդ պահանջները բավարարվելու են դարձյալ կամ ուղեւորների, կամ պետական բյուջե չստացվող մուտքերի հաշվին: Այլ խոսքով, վճարելու ենք մենք բոլորս, ոչ թե սնանկացման ուղղակի պատասխանատուները: Աշխարհում, եթե որեւէ ընկերություն սնանկանում է, ապա առաջին հերթին դա նշանակում է ընկերության սեփականատիրոջ սնանկացում, որն ընդհուպ իր անձնական ֆինանսական միջոցներով եւ գույքով է պատասխանատվություն կրում: Իսկ մեզ մոտ կարելի է 12 տարի ավիաընկերության սեփականատեր լինել, ստանալ անձնական եկամուտներ, ընկերությանը թողնել պարտքեր, բայց անձնական ոչինչ չկորցնել:

    Զավեշտալի հրաժեշտ

    Այս ամենի ֆոնին զավեշտալի է ընկերության շնորհակալությունը իր բոլոր ուղեւորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի եւ ամենավերջին ապացույցը ընկերությունում մենեջմենտի բացակայության մասին` Արմավիայի պաշտոնական կայքում երեկ այդպես էլ չտեղադրվեց ընկերության սնանկացման մասին հայտարարությունը: Փոխարենը Գնեք ավիատոմս օն լայն եւ ստացեք զեղչ 2 տոկոս կոչն է: Երեւի դեռ տեղյակ չե՞ն, որ իրենք արդեն սնանկացել են:

  • #2
    Re: Can we have a national civil aviation ?

    http://www.armenialiberty.org/conten.../24942691.html
    Արմավիա-ն սնանկության գործընթաց է սկսում

    Սարգիս Հարությունյան
    Հրապարակված է՝ 29.03.2013

    Արմավիա-ն որոշում է ընդունել ապրիլի 1-ից թռիչքները դադարեցնելու եւ սնանկացման ընթացակարգ սկսելու մասին: Այդ մասին ասված է ավիաընկերության այսօր տարածած հաղորդագրությունում:

    Ավիացիան բնագավառ է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռք բերվածի վրա: Երեք տարվա ընթացքում Արմավիա ավիաընկերության սեփականատերը այլ բիզնեսներից միջոցներ էր ներդնում Արմավիա-ի զարգացումը պահպանելու համար: Սակայն այսօրվա դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ շարունակել նման ձեւով այլեւս հնարավոր չէ, այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել դադարեցնել թռիչքները եւ սկսել սնանկացման ընթացակարգ, - տեղեկացնում է Արմավիա-ն:

    Արմավիայի ֆինանսական դժվարությունների մասին: Ըստ էության, շարունակական բնույթ էր ստացել ավիաընկերության ֆինանսական վեճերը Զվարթնոց օդանավակայանի հետ: Անցած տարի մարտին արգելվեց Արմավիայի ինքնաթիռների մուտքը Ռուսաստանի օդային տարածք ըստ Ռոսնավիգացիայի՝ կուտակված պարտքերի պատճառով: Եվ վերջապես, անցած ամիս էլ հայտնի դարձավ, որ ռուսաստանյան ՎՏԲ բանկը Արմավիայի ու Միխայիլ Բաղդասարովին պատկանող մեկ այլ ընկերության` Միկա լիմիթեդի, դեմ դատական հայց է ներկայացրել` պահանջելով մարել 22 միլիոն դոլարի վարկը:

    Մոտ տաս տարի Արմավիան մենաշնորհին մոտ կարգավաիճակ ուներ Հայաստանում: 2003թ. մարտի 14-ին Հայաստանի կառավարության եւ Արմավիայի միջեւ 10 տարի ժամկետով պայմանագիր ստորագրվեց, ըստ որի որոշ ուղղություններով ավիափոխադրումներ իրականացնելու բացառիկ իրավունք տրվեց ավիաընկերությանը: Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է մոտ մեկ ամսից` ապրիլի 22-ին:

    Տնտեսագետ, Օրակարգ պարբերականի մեկնաբան Արմենակ Չատինյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արմավիան որոշեց հայտարարել իր սնանկացման մասին մենաշնորհային վիճակի ավարտի նախօրեին:

    Իսկ ընկերության սնանկացումը պարզապես ձեռնտու է ընկերության հիմնադրին, որովհետեւ ընկերությունը լուրջ պարտքեր ունի կուտակած, իսկ թե որքան, ինչ ակտիվներ ունի ընկերությունը՝ դեռ պարզ չէ, – նշեց տնտեսագետը։

    Թե ինչու լինելու Արմավիայից հետո, նույնպես պարզ չէ: Արդյոք Հայաստանի իշխանությունները հակվա՞ծ են, որ ինչպես Արմավիայի պարագայում, երեւան կգա մի որեւէ ավիաընկերություն, որին որոշ ուղղություններով ավիափոխադրումներ իրականացնելու բացառիկ իրավունք կտրվի, այսինքն ի հայտ կգա նոր մոնոպոլիստ կամ դրան մոտ մի վիճակ, թե՞ շուկան կբացվի:

    Երեկ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն ասաց, թե քաղաքական մոտեցում է պետք:

    Մենք կարող ենք ունենալ ե՛ւ պետական ավիաընկերություն, ե՛ւ մասնավոր ավիաընկերություն, ե՛ւ բաց երկնքի քաղաքականություն։ Բոլորը ունեն միանշանակ իրենց ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերը։ Որպեսզի դա մենք ճիշտ դնենք նժարի վրա եւ կշռենք, Կառավարությունը ընդհանուր պետք է մոտեցում դրսեւորի, – նշեց նա։

    Comment


    • #3
      Re: Can we have a national civil aviation ?

      Թանգարան կոռուպցիոն երկնքի տակ
      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
      Երկուշաբթի, 01 Ապրիլի 2013,


      Հայաստանի ազգային ուղեւորափոխադրողը սնանկության գործընթաց է սկսել, միլիոնավոր պարտքեր կուտակելով տարբեր ընկերությունների: Պարզ չէ, թե ով է վճարելու այդ պարտքերը: Պարզ չէ նաեւ, թե ինչպես պատահեց, որ Արմավիան հասավ սնանկացման, այն դեպքում, երբ ընդամենը երկու-երեք տարի առաջ դրա սեփականատերը հայտարարում էր, որ ամեն ինչ լավ է, եւ եթե համաշխարհային ճգնաժամը մեծ ընկերություններին մեծ կորուստներ է պատճառել, ապա փոքր ավիաընկերությունների համար՝ ինչպես Արմավիան, իրավիճակն այդքան էլ վատ չէ:
      Արմավիան, եւ ընդհանրապես օդային ուղեւորափոխադրումների հայկական ոլորտն անկախ Հայաստանի ամենախորհրդավոր ոլորտներից մեկը դարձավ: Հայկական օդը սեւ խոռոչ է հիշեցնում, որտեղ հսկայական նյութական միջոցներ են անէանում, եւ կուտակվում են մեծ պարտքեր:
      Արմավիան օրինակ պարտքեր է կուտակել ոչ միայն այս կամ այն ընկերություններին, սուբյեկտներին, այլ նաեւ իր աշխատակից օդաչուներին: Ըստ երեւույթին, Հայկական Ավիաուղիների բողոքող օդաչուներին, որոնք մինչ այժմ իրենց աշխատավարձի մասն են պահանջում, կմիանան նաեւ Արմավիայի օդաչուները:
      Կվճարի արդյոք ընկերությունը բարեհաջող սնանկության հասցրած սեփականատեր Միխայիլ Բաղդասարավորն այդ պարտքերը, թե դա կմնա Արմավիային մենաշնորհով օժտած պետության ուսին, ցույց կտա ժամանակը:
      Տարբեր գնահատականով, Արմավիայի պարտքերը կազմում են մոտ 30 միլիոն դոլար: Մի քանի շաբաթ առաջ Արմավիայի դեմ դատական հայց էր ներկայացրել ռուսական ՎՏԲ բանկը, որից Արմավիան վարկ էր վերցրել ռուսական արտադրության Սուխոյ Սուպերջեթ մակնիշի օդանավեր գնելու համար: Ընդ որում, այդ օդանավերի պատմությունը բավական հետաքրքրական էր:
      Արմավիան օդանավերի առաջին գնորդն էր կամ պատվիրատուն այն դեպքում, երբ նույնիսկ դեռ հստակ էլ չէր, թե ինչպիսին են լինելու դրանք, արդյոք տեխնիկական խնդիրներ չեն ունենալու: Մինչդեռ հետո պարզվեց, որ օդանավերն ունեն տեխնիկական խնդիրներ, եւ անգամ ռուսական ընկերությունները հրաժարվում են Սուպերջեթից: Անգամ այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն էր հայտարարել, թե Սուխոյ Սուպերջեթերը չեն համալրում նախագահական օդանավերի պարկը, որովհետեւ դեռեւս չունեն տեխնիկական անվտանգության լիարժեք պատկեր:
      Արմավիայի գործունեության մեջ հետաքրքրական դրվագներն ավելի շատ են, եւ կասկած չկա, որ դրանք պետք է հանգամանալից ուսումնասիրվեն:
      Դա նշանակում է, որ Արմավիայի գործն առնվազն պետք է դառնա խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի դիտարկման առարկա: Այսինքն, գործը բավական հնչեղ ու կարեւոր է, որպեսզի դրա համար ստեղծվի խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողով, եւ այն զբաղվի Արմավիայի գործունեության մանրամասն հետազոտությամբ, հասկանալու համար, թե ինչու Հայաստանի ազգային ուղեւորափոխադրողը հասցվեց սնանկության, ով է դրա պատասխանատուն, գործ ունենք ապաշնորհ մենեջմենտի՞, թե հանցավոր դիտավորության հետ, որ տեղի է ունեցել ընկերության սեփականատիրոջ եւ պետական որոշ չինովնիկների գործարքի տեսքով:
      Ընդ որում, խորհրդարանի հանձնաժողոի հարցում ամենից շահագրգռված պատգամավորներից մեկը երեւի թե պետք է լինի իշխող մեծամասնության կազմում ընդգրկված Ազգային Միաբանության նախագահ Արտաշես Գեղամյանը: Բանն այն է, որ ընդդիմադիր պիկի ժամանակահատվածում Գեղամյանն ու իր կուսակիցներն աշխուժորեն բարձրացնում էին հայկական ավիացիայի ոլորտում կոռուպցիայի հարցը, ներկայացնում փաստեր, թե ինչպես է միտումնավոր սնանկացվել Հայկական Ավիաուղիներ ընկերությունը, որպեսզի դեպի ավիացիա ճանապարհ բացվի Միկա Բաղդասարովի համար:
      Եթե այն ժամանակ Արտաշես Գեղամյանը փոքրամասնություն էր, ապա ներկայում նա կարծես թե ունի հիանալի հնարավորություն հայկական ավիացիայի հարցն առաջ մղել իշխող մեծամասնության աջակցությամբ, որի անդամ պատգամավոր է, եւ առաջինը հանդես գալ իրավիճակը խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի մակարդակով ուսումնասիրելու համար:
      Հայկական երկնքում արդեն երկրորդ ազգային ավիաընկերությունն է սնանկացվում, եւ պետք է ի վերջո պարզվի՝ Հայաստանը թանգարան է բաց, թե կոռուպցիոն երկնքի տակ:

      Comment


      • #4
        Re: Can we have a national civil aviation ?

        British Airways-ը պաշտոպանես հեռացավ վրացական շուկայից
        Երկուշաբթի, 01 Ապրիլի 2013,

        British Airways ավիաընկերությունն ապրիլի 1-ից պաշտոնապես լքում է վրացական շուկան, գրում է Trend-ը: British Airways-ը Լոնդոն-Թբիլիսի-Ալմա Աթա չվերթն իրականացնում էր անցյալ տարվա հոկտեմբերի 13-ից՝ շաբաթական 4 անգամ: Չվերթների դադարեցման պատճառը շահութաբեր չլինելն է: Այսուհետ թռիչքներ իրականացվելու են միայն Ալմա Աթայի ուղղությամբ:

        Comment


        • #5
          Re: Can we have a national civil aviation ?

          VAZGEN SAFARIAN: WE SHOULD NOT ENTRUST ARMENIA'S AIR GATEWAY TO OTHERS

          Friday,
          April 05

          "We should have a national carrier," Chairman of the Union of Domestic
          Manufacturers Vazgen Safarian said at the meeting with reporters today.

          He underlined the need to use a set of state-private sector tools in
          order to regulate Armavia's functions.

          Safarian said the prices of air tickets have risen somewhat following
          the Armavia airline's recent bankruptcy. He expressed an opinion that
          the state should have a share in the aviation sector.

          "We should not entrust Armenia's air gateway to others," the union
          chairman stated, adding that it is a serious political problem,
          a problem of security.

          TODAY, 14:34

          Aysor.am

          Comment


          • #6
            Re: Can we have a national civil aviation ?

            "KRUNK AIR" NOT REGISTERED IN ARMENIA

            12:14, 5 April, 2013

            YEREVAN, APRIL 5, ARMENPRESS. "Krunk Air" company does not exist. In
            a conversation with "Armenpress" the Press Secretary of the Chief
            Department of Civil Aviation Nelly Cherchinyan stated this refuting
            the information of the media saying that "Krunk Air" company, which
            has already acquired aircrafts, will substitute "Armavia" Air Company.

            Among other things Nelly Cherchinyan noted: "There are 11 air companies
            in the Republic of Armenia, which received exploiter's certificate and
            realize both regular and irregular air transportations." "Krunk Air"
            has never received the exploiter~Rs certificate in Armenia.

            Comment


            • #7
              Re: Can we have a national civil aviation ?

              AUSTRIAN, CZECH AIRLINES AND ALITALIA INCREASE FLIGHTS TO ARMENIA

              Mediamax, Armenia
              April 3 2013

              Yerevan/Mediamax/. Concession manager of "Zvartnots" airport Armenia
              International Airports made agreements with Austrian, Czech Airlines
              and Alitalia Italian company to increase the flights to Armenia.

              Then, Austrian and Czech Airlines will start flights 7 flights per
              week and Alitalia - 3 days per week - to Armenia.

              "Being concerned about the situation created over Armavia Air company
              and despite of having suffered many losses like the other interested
              parties, we would like to announce that our company continues working
              actively with the other operating air companies with the purpose of
              filling the possible gaps created in the market", the company reported
              adding that discussions on the increase of flight frequencies are
              held with many other air companies.

              Starting from early June, Polish LOT airline (5 flights per week)
              will resume flights to Armenia and Fly Dubai is expected to realize
              daily flights to Armenia.

              It should be recalled that Armenian national carrier Armavia stopped
              the flights and announced bankruptcy procedure.

              Comment


              • #8
                Re: Can we have a national civil aviation ?

                ARMAVIA AGONY: BANKRUPT AIRLINE FACES PROTESTS FROM PLANE TICKET HOLDERS, LAID OFF STAFF

                http://armenianow.com/economy/busine...al_air_carrier
                BUSINESS | 04.04.13 | 15:36

                Photolure

                The bankruptcy of Armenia's national air carrier, Armavia, has left
                about 400 staff without jobs, and ticket holders without a means
                of travel.

                In a statement last week Armavia said that for three years its owners
                have had to sustain the airline using means from other businesses they
                run. It said the situation could not last any longer and declared the
                start of a bankruptcy procedure with the termination of all flights.

                Armavia, owned by tycoon Mikhail Baghdasarov, has been struggling for
                more than a year and has been in recurrent disputes with Yerevan's
                international airport, Zvartnots, and air navigators over outstanding
                debts for services that often resulted in delays and cancellations
                of flights causing inconveniences for passengers.

                Vazgen Manukyan, the chairman of the Public Council, a
                president-appointed advisory body, met with the airline's pilots on
                Wednesday to hear their complaints and concerns regarding the future
                of the company and themselves.

                Manukyan suggested holding a broad discussion regarding the situation,
                with all parties taking part in it.

                Hundreds of citizens who purchased Armavia tickets before April 1 have
                not yet been able to get compensation for them. They gathered at one
                of the airline's offices in Yerevan on Monday demanding that their
                tickets be replaced by those of flying airlines or money be returned.

                The office, however, was closed and the people had to continue their
                protest near the government building from where they got the promise
                that their problems would be solved.

                Later, the ticketholders also presented their complaints to the
                Ombudsman's office, which, too, said it was dealing with the matter.

                Armavia told ArmeniaNow that they have sold tickets up until October
                26 and at this moment the bankrupt airline's commercial department
                is devising a scheme for all ticket holders to get compensation and
                for all booked tickets to be canceled.

                Armavia was established a decade ago on the ruins of a state-run
                company, Armenian Airlines, which went bankrupt in 2002. Under an
                agreement with the government Armavia in fact enjoyed a monopolistic
                position on some destinations. Still, critics often accused the
                airline of abusing its de facto monopoly, which often resulted
                in disproportionately high ticket prices and inadequate quality
                of service.

                According to management expert Harutyun Mesropyan, it was a wrong
                decision from the very beginning to give such a strategic sphere to
                a private company.

                "The state informally has distanced itself from this situation. A
                serious state does not act like that," the expert told ArmeniaNow.

                Mesropyan said this bankruptcy, perhaps, would be used to clear the
                debts in the aviation sphere, as, according to him, such a sphere
                cannot always be under the burden of increasing debts.

                Mesropyan said it is the lack of management professionals that must
                have led to this situation with Armavia.

                "Our country is in a semi-blockade and an air link is vital to us. And
                here we see incompetent management and lack of development strategy,"
                said the expert.

                Head of the National Assembly's Finance and Budget Committee,
                Republican MP Gagik Minasyan said at a press conference on Wednesday
                that what happened to Armavia wasn't something unexpected, because
                a number of other international airlines have found themselves in
                the same situation after being unable to overcome the consequences
                of the 2009 global economic crisis.

                "We should expect the new company replacing Armavia to have a greater
                potential and safety cushions to be able to stay in business despite
                global shocks," said Minasyan.

                While the national air carrier is trying to clear its internal mess,
                the Armenia International Airports company has found its way of
                resolving the issue by adding flights of other international airlines.

                On Wednesday the company issued a statement announcing that it has
                reached agreement with three airlines about increasing the number of
                flights. It said discussions were underway with other airlines as well.

                Comment


                • #9
                  Re: Can we have a national civil aviation ?

                  Obscure Firm Keen To Become New Armenian National Airline


                  Հրապարակված է՝ 08.04.2013

                  A hitherto unknown private company confirmed on Monday reports that it is seeking to become Armenia’s new national airline following the bankruptcy of the Armavia carrier.

                  Vladimir Poghosian, director of the company called Krunk Air, said it will soon file a corresponding written application to the Armenian civil aviation authority and is ready to launch regular flights in about three months’ time.

                  Poghosian told RFE/RL’s Armenian service (Azatutyun.am) that Krunk Air would fly to over 60 destinations, including major cities in the United States, with fares that would be much lower than those set by Armavia. “We will be using our own fuel which will be cheaper by 50 percent,” he claimed.

                  Armavia terminated its flights to more than 40 cities in Europe, the former Soviet Union and the Middle East as it filed for bankruptcy on April 1. It cited its inability to end massive losses and repay debts to Yerevan’s Zvartnots airport and other partners.

                  The private carrier went bankrupt less than a month before the expiry of its exclusive rights to international flights to and from Armenia, which were controversially granted to it by the government in 2004. The government has still not clarified whether it will transfer those rights to another airline or liberalize the aviation sector altogether. Its Civil Aviation Department again declined a comment on Monday.

                  A spokeswoman for the department, Nelli Cherchinian, said only that it has received no applications for flight rights from Krunk Air yet. Reports in the Armenian press claimed last week that the latter is well placed to be allowed to replace Armavia.

                  Very little is known about Krunk Air except for the fact that the Armenian Justice Ministry included it on the state registry of legal entities in late 2008. Poghosian and another little-known person, Hmayak Markarian, are listed as the company’s founders.

                  Poghosian said that that Krunk Air is owned by several ethnic Armenians. He refused to name them, however, saying only that some of them do not reside in Armenia.

                  Comment


                  • #10
                    Re: Can we have a national civil aviation ?

                    Հարություն Փամփուկյանի արձագանքը՝ Արմավիա-ի սնանկացումից հետո իր կողմից ներդրումներ անելու լուրերին

                    Ապրիլ 13, 2013
                    Հայաստանի կառավարությունը բանակցություններ չի սկսել ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանի հետ, որպեսզի Արմավիա-ի սնանկացումից հետո նա կազմակերպի ավիացիոն ուղեւորափոխադրումներ իրականացնելու գործը՝ համապատասխան ներդրումներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հարություն Փամփուկյանը:

                    Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն արդեն հերքել է այդ տեղեկությունը: Ես եւս հաստատում եմ, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Դա ինչ-որ մեկի ֆանտազիայի արդյունքն է,- ասաց Հարություն Փամփուկյանը: Նրա խոսքով՝ եթե նման բան լիներ, իրենք թաքցնելու ոչինչ չունեն եւ բաց կներկայացնեին:

                    Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժողովուրդ-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը բանակցություններ է սկսել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանի հետ, որպեսզի Արմավիա-ի սնանկացումից հետո նա կազմակերպի ավիացիոն ուղեւորափոխադրումներ իրականացնելու գործը համապատասխան ներդրումներով:

                    ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, սակայն, Ժողովուրդ-ի հետ զրույցում հերքել էլ այդ լուրերը. Ո՛չ, ո՛չ...նրան ո՛չ տեսել ենք, ո՛չ էլ բանակցություններ ենք վարում:

                    Հիշեցնենք, որ Արմավիա ավիաընկերությունն ապրիլի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը կուտակված պարտքերի պատճառով եւ պատրաստվում է սնանկացման գործընթաց սկսել:

                    Comment

                    Working...
                    X