Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

National Industry

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #51
    Re: National Industry

    Comment


    • #52
      Re: National Industry

      Comment


      • #53
        Re: National Industry

        «Ֆրանկ մյուլլեր» ընկերությունը Հայաստանում աֆինաժի գործարան է բացելու

        ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

        Նոյեմբեր 21 2014 Տպել

        Հայաստանում ոսկեգործության ոլորտի նոր գործարան կհիմնվի: Այս մասին այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ տեղեկացրեց նախարար Կարեն Ճշմարիտյանը: ««Ֆրանկ մյուլլեր» ընկերությունն աֆինաժի գործարան է բացելու»,- ավետեց նախարարը: Նշենք, որ աֆինաժը արդյունաբերական եղանակով ազնիվ մետաղների (ոսկի, պլատին, արծաթ) ստացումն է զտման միջոցով:

        Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/11/21/428888.html
        © 168 Ժամ առցանց լրատվական կայք

        Comment


        • #54
          Re: National Industry

          Հայաստանի թշվառ տնտեսության հույսը Ցեղասպանության 100-ամյակն է
          Հեղինակ՝ Արմինե Ավետյան



          «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:

          - Պարոն Մխչյան, Ազգային ժողովն այս շաբաթ հրատապ կարգով ընդունեց «Շահութահարկի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը հարկային արտոնություններ է սահմանում 50 միլիարդ դրամ եւ ավելի արտահանում ապահովող ընկերությունների համար: Արդյոք այս արտոնությունը կարո՞ղ է խթանել արտադրությունը կամ արտահանումը, ինչպես ներկայացնում են իշխանությունները:

          – Այսօր 50 մլրդ դրամ արտահանում իրականացնող ընկերություն չունենք: Այդ օրենքն այդպես շտապ կարգով ընդունվեց ինչ-որ մեկի համար, ով պատրաստվում է ինչ-որ բիզնես ձեռնարկել: Ինձ համար անհայտ է, թե ով է նա եւ ինչ բիզնես է ձեռնարկում: Բայց սա նախօրոք նման մի բանի պատրաստություն է: Չէ՞ որ այդ նախագիծն ափալ-թափալ բերելն ու ընդունելը միայն դրա մասին է խոսում: Եվ ինձ թվում է, որ մենք շատ մոտ ապագայում կիմանանք դրա մասին: Ես ընդամենը կարծում եմ, որ ԵՏՄ-ի շրջանակներում պետք է իրականացվի այդ ծրագիրը, մենք միայն այդ տարածքում կարող ենք նման քանակներով հաջողության հասնել: Բայց դա խոսում է նաեւ արտահանման մոնոպոլիզացիայի մասին:

          - Ձեր կարծիքով` ո՞ր ոլորտներն ունեն նման ծավալի արտահանում ապահովելու հնարավորություն:

          – Ցանկացած ոլորտ կարող է այդ հնարավորությունը ունենալ: Օրինակ` եթե մենք ունենք կոնյակ եւ գինի արտահանող տասը ընկերություն, միավորելով՝ կարելի է այդ թիվն ունենալ: Ցանկացած ոլորտում եթե մենք հավաքական բան անենք, կարող ենք այդքան արտահանում ստանալ: Հիմա դժվար է ասել, թե որ ոլորտի համար է այդ նախապատրաստական աշխատանքը:

          - ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ պետք է հասցնել օրենքն ընդունել, քանի որ շուտով կսկսվի գյուղատնտեսական տարին: Որոշ պատգամավորներ նաեւ մտահոգություն են հայտնում, թե այս օրինագիծը ընդունվում է, որ ռուսաստանահայ գործարարները Հայաստանից Ռուսաստան շինանյութ արտահանեն:

          – Չեմ կարծում, որ շինանյութի հետ կապված այդ կանխատեսումները ճիշտ են: Իմ ունեցած տվյալներով` մենք երկու տեսակի արտահանվող քար ունենք, բայց վերջին երկու տարում դրա արտահանումն էլ է նվազել: Բայց մենք մեծ թափով` բավականին լուրջ գումաների, Գերմանիա ու եվրոպական էլի մի քանի երկրներ ֆերզիտ էինք արտահանում: Ճիշտ է, դա էլ տարեկան կտրվածքով չէր անցնում 50 միլիարդ դրամի շեմը: Իսկ տնտեսապես հալումաշ եղած այսօրվա Ռուսաստանին հազիվ թե նման թանկարժեք շինանյութեր հետաքրքրեն: Հնարավոր է` գյուղատնտեսական ոլորտում խմբավորում անենք ու այդ թիվը կստանանք: Բայց ես Վանգան չեմ, որ գուշակեմ, թե կոնկրետ ինչի կամ ում համար է այդ օրենքը մշակվել: Ամբողջ աշխարհում օրենքները գրվում են մարդկանց համար, որ մարդիկ ենթարկվեն դրանց, Հայաստանում օրենքները գրվում են, որ իրենց ենթարկեցնեն մարդկանց: Սա մեր դժբախտությունն է:

          - Իսկ երբ այս օրենքը ուժի մեջ մտնի արտադրություն եւ արտահանում իրականացնող ընկերություններն ի՞նչ վիճակում կհայտնվեն:

          – Եթե իմանայինք, թե խոսքը որ ոլորտին է վերաբերում, կհասկանայինք, թե ինչ է տեղի ունենալու: Նախ մենք չենք իմանում, թե ինչի մասին է խոսքը, այդ օրենքը որ ոլորտի համար է ընդունվել: Եթե ասում ենք գյուղատնտեսական ոլորտ, ապա ձուկն էլ է այդ ոլորտից: Խորհրդային տարիներին մի այսպիսի անեկդոտ կար, թե մեկը գրազ է գալիս, որ հազար ռուբլու սնունդ կարող է ուտել: Մտածում էինք, թե մարդը հազար ռուբլու ինչ պիտի ուտի, երբ որ այն ժամանակ ամեն ինչ կոպեկներ արժեր: Պարզվում է, որ մարդը գրազ է գալիս, որ կարող է այնքան սեւ ձկնկիթ ուտել, որը 1000 ռուբլի կկազմի: Միգուցե նման թանկարժեք բան են արտահանելու: Լսել եմ, որ վերջերս մեզ մոտ բավականին մեծ հաջողության են հասել ձկնկիթի արտադրության մեջ: Միգուցե այդ ոլորտն է:

          - Իսկ միգուցե թարմ կամ վերամշակվող գյուղատնտեսական միրգ, պահածո, կոնյակ եւ այլ ապրանքներ արտահանվելու համար է ընդունվում այդ օրենքը:

          – Պահածոն շատ էժան է, մի բանկա թթվի կամ սմբուկի արժեքը մեկ-երկու դոլար կարող է լինել: Մենք դրանցից ինչ ահռելի քանակություն պետք է արտահանենք, որ հասցնենք 50 միլիարդի: Հաշվիչի վրա 50 մլրդ չի տեղավորվում, 500 մլն է տեղավորվում: Ես ինքս մի ժամանակ Հայաստանից 120-130 տոննա սուրճ եմ արտահանել, ամսական երեք-չորս հարյուր հազար դոլար է կազմել՝ տարեկան ընդամենը մի քանի մլն դոլար: Իսկ սա հատուկ ինչ-որ մեկի համար պատվեր են կատարում, բայց չգիտեմ` ում համար: Մի հանգամանք էլ կա, ՌԴ-ն պատժամիջոցների պատճառով զրկվել է շատ մթերքների նեմուծումից եւ փնտրտուքների մեջ է: Միգուցե ինչ-որ մեկը որոշել է միս արտահանել, որի դեպքում հնարավոր է նման գումար ստանալ: Շատ շուտով բոլորս կիմանանք, թե ում համար է:

          - Իսկ հնարավո՞ր է, որ այս օրենքը ընդունել են այլ երկրներից Հայաստանի միջոցով ՌԴ արտահանում իրականացնելու համար:

          – Դա էլ հնարավոր տարբերակ է: Ինչ-որ մի երկրից, որտեղից ՌԴ-ն այսօր ապրանք չի ստանում, Հայաստանի միջոցով տարանցեն դեպի ԵՏՄ երկրներ:

          - Պարոն Մխչյան, գնալով նվազում է Հայաստանից արտահանումը, տնտեսական ցուցանիշները անկում են ունենում: Բայց իշխանությունները հաճախ էին հայտարարում, թե ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մեր արտահանումը կավելանա, տնտեսությունը կաճի:

          – Մենք խոսել ենք նոյեմբերի վերջին, եւ արտահանման 18 տոկոս անկման մասին էինք խոսում: Մենք այդ օրերին կոլապս էինք ապրում: Ես կանխատեսեցի չէ՞, թե դրամի հետ ինչ պետք է կատարվի, եւ ճիշտ դուրս եկա: Ի՞նչ եք ակնկալում, ինչպես կարող է պատահել, որ միանգամից արտահանման աճ ունենանք: Հնարավոր բան չէ, որովհետեւ մեռած են այդ երկրները: Այսօր ոչ մի գործարք տեղի չի ունենում: Այսօր Սանկտ Պետերբուրգից ինձ հետ բանակցում են, որ իրենց բրազիլական սուրճ տանք, որը ես Հայաստանի շուկայում չեմ իրացնում: Թանկ է, եւ պահանջարկը քիչ է: Բայց այնտեղից այսօր այդ սուրճը ուզում են, որովհետեւ այսօր դրա աղբյուրները չունեն: Եթե նրանց հետ համաձայնության գամ, պիտի դրսից ներմուծեմ եւ նրանց ուղարկեմ: Այսօր ՌԴ-ում ճգնաժամ է, մեր բոլոր պայմանագրերը սառեցված են, մեր հիմնական պայմանագրերը ռուբլով էին: Բայց միանգամից այդ մարդկանց փողն արժեզրկվեց: Հիմա մերոնք ուզում են իրենց պայմանագրերը դոլարով փոխել, նրանք էլ փորձում են հասկանալ, թե կկարողանա՞ն դոլարով վճարում կատարել: Նրանց մոտ էլ բավական խիստ է գնաճի խնդիրը, նրանք մեզ նման չեն կարող ամեն օր գին փոխել: Դրա համար այս անկումը սպասելի էր: Նման ցնցումներից հետո հունվար-փետրվար ամիսներին մենք պետք է փողի մեջ լողայի՞նք, արտահանումնե՞ր անեինք: Ոչ: Եթե մոլիբդենը, մի քանի շիշ կոնյակն ու գինին չհաշվենք, Հայաստանն այսօր ինչ ունի: Աշխարհում մրցունակ ապրանքներ չունենք: Մենք պետք է մեծ մարքեթինգ անցկացնենք ու հասկանանք, թե այսօր ինչ է ուզում աշխարհը մեզանից: Եթե մենք կարողանանք այնպիսի ապրանքներ արտադրել, որն առաջին հերթին մեզ բավարարի, այն ժամանակ կարող ենք արտահանել: Եթե մենք կարողանանք գոնե ներմուծման քանակը նվազեցնել, ինքնաբավ լինել, արդեն շահեկան դիրքերում կլինենք:

          - Դուք նոյեմբերին նաեւ կանխատեսեցիք, թե դոլարը կհասնի 600 դրամի: Բարձրացավ ավելի շատ, բայց իջավ: Արդյոք 480 դրամը դոլարի իրակա՞ն արժեքն է, թե՞ ինչ-որ կերպ այդ փոխարժեքը պարտադրվում է:

          – Իրականում մինչեւ 680 դրամով գործարք տեղի ունեցավ: Այդ օրերին Կենտրոնական բանկը չէր խառնվում: Հետո միանգամից խառնվեց, մի գործիք օգտագործեց եւ զսպեց իրավիճակը: Սկսեց մեծ ծավալով դոլար վաճառել, մինչ այդ սահմանափակում էր դրել: Բայց կարող էին, չէ՞, այդ գործիքն ավելի շուտ օգտագործել: Ամենավատ բանն այն էր, որ մարդկանց չէին տեղեկացնում, թե ինչ է կատարվում: Մարդ գիտեմ, որ 50 հազար դրամ ուներ, գլուխ էր ջարդում, որ դոլարի փոխեր: Հիմա Վրաստանում էլ լարին անկում է ապրել մոտ 12 տոկոսով, Ադրբեջանում՝ 34 տոկոսով: Եվ հիմա եթե մեզ մոտ դոլարը 480 դրամ է, դա չի նշանակում, որ իրական արժեքն այդքան է: Ես կարծում եմ, որ սա զսպվածության արդյունք է: Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված եկող ամիս մեծ աշխուժություն կլինի, որը մեր ցավերը մի փոքր էլ կմեղմացնի: Ահագին մարդ կգա Հայաստան, որոշակի քանակությամբ տարադրամ կմտնի երկիր: Արդեն բոլոր հյուրանոցները պատվիրված են, տեղ չկա:

          - Դրանից հետո հավանաբար դժվար կլինի դոլարը պահել այս փոխարժեքի վրա:

          – Դա ընդհանուր իրավիճակից է կախված, առաջին հերթին ՌԴ-ից է կախված: Մեր փողերը գալիս են տրանսֆերտների միջոցով, մեր արտահանած աշխատուժի միջոցով: Եթե այս մարդիկ գնան, եւ այնտեղ նոր անկում չլինի, այս կայունությունը մեզ մոտ երկար կլինի: Մի կարեւոր հանգամանք եւս՝ Հայաստանում երկու տարի է` որեւէ ներդրում չի կատարվում, իսկ դա ամենավտանգավորն է: Բայց եթե մենք մեր տնտեսության մեջ կայունություն ենք ուզում, պետք է ներդրումներ ապահովենք: Այսօր լսում ենք միայն սոցիալական բունտերի մասին, բայց դրանք էլ արդյունավետ չեն: Իսկ մեր ներքին շուկայում մեր ամենամեծ ցնցումները քաղաքական ցնցումներն են, որոնք շատ վատ են անդրադառնում տնտեսական վիճակի վրա:

          Comment


          • #55
            Re: National Industry

            EIB-ը ներդրումներ կանի Գյումրի-Բավրա ճանապարհի վերակառուցման համար
            17.03.2015



            ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի (EIB) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

            Նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց ճանապարհատրանսպորտային ոլորտում համատեղ ծրագրերի իրականցման շուրջ տարվող աշխատանքների համար՝ նշելով, որ ապագայում եւս Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը կլինի նույնքան արդյունավետ:

            Եվրոպական ներդրումային բանկի (EIB) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին եւս շեշտեց երկկողմ համագործակցության բարձր մակարդակը եւ նշեց, որ ԵՆԴ-ն պատրաստ է պահպանելու համագործակցության առկա ծավալները, հնարավորության դեպքում ավելացնելու դրանք:

            Գագիկ Բեգլարյանն ու Վիլհելմ Մոլտերերին հանդիպման ընթացքում քննարկեցին Հայաստանի Հանրապետության ճանպարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր: Այդ թվում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Գյումրի-Բավրա շուրջ 70կմ ճանապարահատվածի վերակառուցման համար EIB-ի կողմից ներդրումների հնարավորությունը, ինչպես նաեւ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ծրագրի ֆինանսավորմանը վերաբերող խնդիրներ:

            Գագիկ Բեգլարյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ նշված ծրագրերի իրականացման համար կատարված երկկողմ բոլոր աշխատանքները տվել են իրենց արդյունքները։ Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաեւ «Հյուսիս-հարավ» ճաապարհային միջանցք ներդրումային ծրագրի հաջորդ տրանշերում եւ «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման դեպքում պետական ու մասնավոր հատվածների ներգրվածության հնարավորությունների եւ առաջարկվող պայմանների վերաբերյալ:

            Լուրեր Հայաստանից - NEWS.am

            Comment


            • #56
              Re: National Industry

              Սիրիահայ գործարարները Հայաստանում ստիպված փակում են իրենց արտադրամասերը
              18:00 2015-03-23Դիտումներ՝ 2579
              ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՀեղինակ՝ Սիրանույշ Պապյան
              596


              Սիրիահայ գործարար Հրաչ Բալ-Մանուկյանը մեկ տարի առաջ է Սիրիայից տեղափոխվել Երևան, զբաղվում է տեքստիլ ապրանքների արտադրությամբ, հիմա, սակայն, գործարանը կանգնած է փակման վտանգի առաջ:

              «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց հիմնական խնդիրը տնտեսական է. «Մենք մինչև դեկտեմբերի սկիզբը լավ աշխատում էինք, վատ չէր, բայց դոլարի կուրսի տատանումը (դրամի արժեզրկումից անցել է չորս ամիս) մենք դեռ չենք մարսել: Մենք՝ որպես սիրիացի, մեր տունը վարձակալել ենք, արտադրամասը՝ նույնպես, նաև ապրանքը. գումարը քով քովի դրեք և տեսեք՝ ուր է հասնում: Մենք մինչև այսօր բանկի հետ խնդիրներ չենք ունեցել, բայց եթե այսպես շարունակվի, մենք հաստատ խնդիրներ կունենանք»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր սիրիահայ մի խումբ գործարարներով պատրաստվում են դիմել կառավարությանը՝ խնդրելով որոշ ժամանակով սառեցնել իրենց վարկային պարտավորությունները:

              Այս խնդրով սիրիահայը դիմել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Գեղամ Պետրոսյանին, բայց ապարդյուն:

              Նրա խոսքով՝ այս չորս ամիսներին կորուստները շատ են արտադրամասում, որտեղ 28 հոգի էին աշխատում, ուստի ստիպված նրանց ուղարկել են հարկադիր պարապուրդի:

              «Ստիպված ենք մարդկանց տուն ուղարկել, քանի որ մի շարք ծախսեր ունենք: Գործի սիստեմը փոխել ենք, ավելի փոքրացրել ենք: Մենք մինչև այսօր բանկի հետ խնդիր չենք ունեցել, բայց արդեն կունենանք»,- հավելեց նա:

              Comment


              • #57
                Re: National Industry

                Ազերիները գրավել են ռուսական շուկան, իսկ «Բենտոնիտը» հույսեր է տալիս


                Ապրիլ 8 2015

                Իջեւանի «Բենտոնիտ» ԲԲԸ տնօրեն Ալեքսան Դարբինյանից տեղեկացանք, որ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ գյուղում բենտոնիտի փոշի վերամշակող գործարանը մի քանի օր առաջ վերսկսել է աշխատանքը:

                Ա. Դարբինյանի վկայությամբ՝ գործարանում այժմ աշխատում է 70-80 հոգի: Ձեռնարկության տնօրենը հավաստիացրեց, որ լուծված է գործարանի արտադրանքի արտահանման հարցը, եւ առաջիկայում գործարանը կաշխատի ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, նոր աշխատողներ կընդունվեն: Հավելենք, որ երբեմնի արդյունաբերական հսկան այժմ հազիվ գոյատեւում է:

                Մեր տեղեկություններով՝ 4-5 տարի առաջ վրացի միջնորդների միջոցով ադրբեջանցիները «Իջեւանի բենտոնիտից» գնել են արտադրական հոսքագիծ եւ այն վերագործարկել Ադրբեջանում:

                Դրա հետեւանքով Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղի գործարանում ավելացել է բենտոնիտի փոշու արտադրության ծավալը:

                Ադրբեջանցիները օգտվելով տրանսպորտային միջոցների ընձեռած լայն հնարավորություններից՝ իրենց արտադրած բենտոնիտի փոշու համար Ռուսաստանի շուկայում մեծ տեղ են զբաղեցրել:

                Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

                Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/04/08/559126/

                © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

                Comment


                • #58
                  Re: National Industry

                  Comment


                  • #59
                    Re: National Industry

                    3 Հոկտեմբեր, 2015
                    «Հայկական ժամանակ». Հանքարդյունաբերական երկու ձեռնարկություններ մտադիր են ժամանակավորապես դադարեցնել գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանումը


                    «ՀՀ էկոնոմիկայի նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հանքարդյունաբերական մի քանի ձեռնարկություններ մտադիր են մինչև տարվա վերջ ժամանակավորապես դադարեցնել գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանումը։
                    Պատճառը համաշխարհային շուկայում գունավոր մետաղների և առաջին հերթին պղնձի գնի շարունակական նվազումն է։ Խոսքը վերաբերում է համեմատաբար փոքր հանքարդյունահանողներին. որոնք ավելի զգայուն են մետաղների գների նկատմամբ և պղնձի գնի մի որոշակի մակարդակում նրանց գործունեությանը դառնում է տնտեսապես ոչ շահավետ։ Այս պահին գործունեությունը դադարեցնելու հստակ մտադրություն հայտնել են երկու հանքարդյունաբերողներ»,–գրում է թերթը։
                    Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

                    Comment


                    • #60
                      Re: National Industry

                      Վարչապետը դժգոհ է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու շինարարության որակից և ընթացքից
                      հուլիսի 14, 2016
                      Սարգիս Հարությունյան
                      Իր դժգոհությունը Հովիկ Աբրահամյանն այսօր հրապարակավ բարձրաձայնեց կառավարության նիստի ժամանակ՝ հայտարարելով նաև, թե ճանապարհը կառուցող իսպանական ընկերությունը «չարիք է»:


                      Իր դժգոհությունը Հովիկ Աբրահամյանն այսօր հրապարակավ բարձրաձայնեց կառավարության նիստի ժամանակ՝ հայտարարելով նաև, թե ճանապարհը կառուցող իսպանական ընկերությունը «չարիք է»:
                      Աբրահամյանը հանդիմանեց Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանին՝ նշելով, որ զգուշացրել է, որ ճանապարհի Աշտարակ - Թալին հատվածի կառուցումը դանդաղում է, սակայն փոփոխություն չկա․ - «Երկու անգամ զգուշացրել եմ Ձեզ արդեն: Ի՞նչն է պատճառը, կարո՞ղ եմ հասկանալ»:

                      Փոխնախարարը պատասխանեց․ - «Մենք ժամանակի իմաստով գրաֆիկի վերահսկողությունը իրականացնում ենք, այսինքն շինարարի մոտ շատ հստակ ժամանակացույց կա աշխատանքների կատարման: Դեռ ահազանգներ չունենք այդ իմաստով»:

                      Վարչապետը ընդհատեց․ - «Իմ ասածը Ձեզ համար ահազանգ չի՞: Երկրորդ անգամ եմ ասում Ձեզ: Ի՞նչն է պատճառը, ուսումնասիրե՞լ եք․․․ Ինձ խոսակցություններ են հասնում, չգիտեմ հիմնավոր են, անհիմն են, ֆինանսավորման խնդիրները․․․ էդ իսպանական ընկերությունը չարիք է էս գործի մեջ․․․ Ի՞նչ խնդիր կա էնտեղ: Ինչ-որ պրոբլեմ կա էս ընկերության հետ և չգիտեմ ում հետ, ում միջև․․․ Ասում են՝ փողերը չկա, փողերը տարել են․․․ Մի հատ հասկացեք ի՞նչն է պատճառը»:

                      «Մենք ուսումնասիրել ենք, պարոն վարչապետ: Կանխավճարը փոխանցվել էր ընկերությանը 5 միլիոն եվրոյի չափով: Չորս միլիոնը վերադարձել էր Հայաստան, մեկ միլիոնը, իրենք հիմնավորեցին և մենք ստուգեցինք, որ դա բետոնի փռիչ սարքավորում են ձեռք բերել: Այսինքն լիարժեք հսկողության տակ ա», - պատասխանեց Արթուր Առաքելյանը:

                      Կառավարության նիստից հետո Առաքելյանը լրագրողներին հայտնեց, որ ճանապարհը կառուցող իսպանական «Կորսան-Կորվիամ կոնստրուքսյոն Էս Ա» ընկերությունից պահվել է 6 միլիոն դոլար՝ Արտաշատ - Երևան - Աշտարակ ճանապարհում առկա թերությունների համար:

                      Այդ ճանապարհահատվածի կառուցումը Հայաստանի հարկատուներին արժեցել է 70 միլիոն դոլար: Վարկային այս միջոցները դեռ պետք է մարվեն:

                      Փոխնախարարը հավելեց՝ եղել են դեպքեր, երբ իսպանական ընկերությունը ուշացրել է գումարի փոխանցումը այն կապալառու ընկերություններին, որոնք անմիջականորեն զբաղված են ճանապարհի կառուցմամբ․ - «Քանի որ մեր համար իրավահարաբերությունների սուբյեկտ է հանդիսանում «Կորսան» ընկերությունը, մենք ուղղակի վերահսկողություն չենք իրականացնում նրա հարաբերությունների մասով իր կապալառուների հետ»:

                      Չնայած այս ամենին, պաշտոնյան ասաց, որ մտադիր չեն խզել պայմանագիրը իսպանական ընկերության հետ:

                      Ինչպես այսօր «Ազատությանը» փոխանցեցին Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպությունից, ավտոմայրուղու կառուցման համար արդեն իսկ ներգրավվել է 416.6 միլիոն դոլար վարկ, և ունենք Արտաշատից Աշտարակ ձգվող մի ճանապարհ, որը, վարչապետի խոսքով, անորակ է:

                      «Հյուսիս - Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը մեկնարկել է յոթ տարի առաջ: Ծրագիրը վարկավորող Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի կառավարությունը առաջին փաստաթուղթը կնքել է դեռ 2009 թվականին, սակայն շինարարական աշխատանքները մեկնարկել են միայն երեք տարի անց՝ 2012-ին, և վարկային միջոցները ժամանակին չօգտագործելու համար Հայաստանը բանկին վճարեց որոշակի գումար:

                      Առ այսօր Հայաստանի կառավարությունն ու բանկի ներկայացուցիչները հրաժարվում են նշել, թե որքան է կազմում այդ գումարը:

                      Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Արեգ Բարսեղյանը «Ազատության» հետ զրույցում այսօր նույնպես չցանկացավ նշել գումարի չափը․ - «Կոմերցիոն գաղտնիք ա: Մենք չենք ասի դա»:

                      Դիտարկմանը, թե ճանապարհը, ի վերջո, կառուցվում է Հայաստանի հարկատուների հաշվին, Բարսեղյանն արձագանքեց․ - «Հայաստանի հարկատուները պետք է հարցնեն Հայաստանի կառավարությանը»:

                      Բարսեղյանի փոխանցմամբ՝ Ասիական զարգացման բանկը նույնպես գոհ չէ ճանապարհի կառուցման ընթացքից․ - «Մենք էլ ենք դժգոհում․․․ Դանդաղ է գնում, չեն աշխատում»:

                      Հայաստանում Ասիական զարգացման բանկի գործունեության մոնիթորինգն իրականացնող ՀԿ-ների ֆորումի ներկայացուցիչ Սիլվա Ադամյանի խոսքով, մայրուղու կառուցման գործում իշխանությունների անհիմն դանդաղկոտությունը արդեն իսկ Հայաստանի քաղաքացիներին կլորիկ գումար է արժեցել․ - «Այդ ծրագրի շրջանակներում կար մի պայման, որի համաձայն, եթե ծրագիրը ուշանում է, ապա պետությունը ինչ-որ գումար է վճարում․․․ այս պարագայում 300 հազար դոլար է վճարել Ասիական բանկին ծրագիրը ուշացնելու համար»:

                      Ճանապարհի որակի վերաբերյալ Ադամյանը կիսեց վարչապետի գնահատականը, ասաց, որ իրենք անգամ լուսանկարներ ունեն, թե նորակառույց մայրուղին ինչպես է տեղ-տեղ արդեն քանդվել:

                      Արձագանք ստանալու նպատակով այսօր եղանք Աշտարակում՝ իսպանական ընկերության գրասենյակում, սակայն այնտեղ չցանկացան խոսել:

                      Comment

                      Working...
                      X