Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Մոսկվայի շանտաժն անցնում է բոլոր սահմանները
    Հայկ Արամյան
    Հինգշաբթի, 23 Մայիսի 2013
    http://www.lragir.am/index/arm/0/comments/view/83421


    Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունն արտաքին ասպարեզում որոշակի կոնկրետ քայլեր է արել դիվերսիֆիկացման ուղղությամբ, որով էլ կարելի է բացատրել Ռուսաստանի հիստերիկ քայլերը Հայաստանի հանդեպ: Դրանք վերջին շրջանում արտահայտվեցին գազի գների եւ Ղարաբաղի հարցում այդ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններում: Հիշեցնենք, որ Լավրովը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում խոսեց ադրբեջանական հողերը վերադարձնելու մասին: Սա դիվանագիտական պրակտիկայում նոնսենս է թե ձեւակերպման եւ թե առկա իրողությունների համատեքստում:
    Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ ավելին է, քան պարզ շանտաժը: Ռուսաստանը հուսալի արգելափակել է Հայաստանը Ադրբեջանով ու Թուրքիայով, տապալել է հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացելու փորձը, թուրքական կողմի հետ արձանագրություններում վերջին պահին ավելացնելով հայկական կողմի համար անընդունելի կետեր: Այնուհետեւ, Թուրքիային հավաստիացումներ է տվել Մոսկվայի 1921 թ. ամոթալի ու միջազգային իրավունքի տեսակետից անօրինական պայմանագրին հավատարիմ մնալու մասին: Հիշեցնենք, որ այդ պայմանագրով Թուրքիան ու Ռուսաստանը կիսել են հայկական տարածքները եւ ոչնչացրել հայկական պետությունը: Ռուսաստանը մեծ ծավալներով ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին: Մոսկվան տապալել է Հայաստանի փորձերը՝ նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ, փոխարենը ներկայում ատոմակայան է կառուցում Թուրքիայում, ինչը Հայաստանին կզրկի անվտանգության կարեւորագույն բաղադրիչից: Բացի այդ, Հայաստանի սահմանները վերցնելով իր ձեռքը, Մոսկվան իր վերահսկողության տակ է առել բոլոր կոմունիկացիաները, այդ թվում իրանական ուղղությամբ:
    Մնացել է մեկ բան՝ Ադրբեջանի օգնությամբ զորք մտցնել Ղարաբաղ եւ վերջնականապես լուծել հայերին արտաքսելու հարցը, ինչը Ռուսաստանին չհաջողվեց ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ:
    Ռուսաստանի հնարավորություններն այս տեսակետից բավական մեծ են՝ Հայաստանում իշխում է ոչ լեգիտիմ ռեժիմ, իսկ քաղաքական դաշտը գրեթե ամբողջությամբ գտնվում է նրա ազդեցության տակ: Այս ամբողջ ընթացքում, հայկական քաղաքական եւ մեկնաբանական դասը վեր է ածվել Ռուսաստանի փաստաբանի ու էմիսարների եւ զբաղված է նրա քայլերի արդարացմամբ: Ստացվել է տարօրինակ ու բավական արգահատելի պատկեր՝ հայերը արդարացնում են սեփական երկրի դեմ մեկ այլ երկրի քայլերը, հղում անելով տեղական ոչ լեգիտիմ ռեժիմին, դրանով արդարացնելով նաեւ սեփական դիրքորոշումը:
    Իսկ այդ դիրքորոշումը վերջերս ձեւակերպեց ռուսական հայտնի հայազգի էմիսարներից մեկը՝ նա հայտարարեց, որ Ռուսաստանի քայլը ոչ թե Հայաստանի ժողովրդի, այլ իշխանության դեմ է: Քիչ ինչ բացելով այս փակագծերը, կարելի է մեկնել այսպես՝ Ռուսաստանը փորձում է նման ձեւերով շանտաժի ենթարկել Հայաստանի իշխանությանը, նրանից զիջումներ ու հավատարմություն կորզելու նպատակով: Այլ բան հնարավոր չէ ենթադրել, հաշվի առնելով, նախ, որ օրինակ գազի թանկացումից հաստատ իշխանավորները չեն տուժելու, այլ՝ հայ ժողովուրդը, եւ երկրորդ՝ հայկական քրեական-օլիգարխիկ-իշխանական ռեժիմն ընդամենը ռուսական «նախագիծ» է, որը ստեղծվել է Մոսկվայի բարձր հովանու ներքո: Մոսկվան միշտ ձգտելու է Հայաստանում ունենալ նման որակների ռեժիմ, թեեւ արդեն նույնիսկ նման ռեժիմի վրա վերահսկողությունը գնալով բարդանում է ու դառնում անհնար:
    Հայաստանի դեմ Ռուսաստանի քայլերը միշտ ուղղված են եղել իրականում հայ ժողովրդի դեմ. թե անցյալ դարասկզբին Արեւմտյան Հայաստանում, թե Ղարաբաղում անցյալ դարի 90-ականներին՝ տեղահանություններ, պատժիչ արշավանքներ: Հայաստանի տնտեսական եւ արտաքին քաղաքական հնարավորությունների արգելափակումը նույնպես իշխանության դեմ քայլեր չեն, այլ՝ հայ ժողովրդի, որովհետեւ միշտ էլ իշխանությունը չի տուժել, այլ ժողովուրդը, որը զրկվել է սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու հնարավորությունից:
    Սակայն, նույնիսկ նման ռեժիմներն ինչ որ պահի, թեկուզեւ սեփական կաշին փրկելու մղումով, փորձում են դուրս գալ այս իրավիճակից: Հայ հանրության խնդիրը, ինչպես գրված է հին ձեռագրերում, եւ որը եղել է ցավալի երկընտրանք դարեր շարունակ, «սեփական հիվանդ ոչխարի ու օտարի առողջ գայլի» միջեւ ճիշտ ճանապարհով գնալն է՝ բացառելով ու չտրվելով արտաքին շանտաժին ու էմիսարներին, եւ չհանդուրժելով նրանց դրածո հայկական քրեաօլիգարխիկ համակարգի գոյությունն իր բոլոր սեգմենտներով, որի միջոցով էլ ճնշել ու ոտնատակ են տվել հայկական պետության անկախությունը, արժանապատվությունն ու զարգացումը:

  • #2
    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    I suppose it makes a change. Usually Armenia blames everyone except Russia for its problems.
    Plenipotentiary meow!

    Comment


    • #3
      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Այսօր Արցախի տարածքների անգամ մի մասի հանձնումը չի կարող ձեռնտու լինել ՌԴ-ին` պայմանավորված իրանական գործոնով
      25 Մայիսի 2013

      «ՌԴ-ի համար ստատուս-քվոն անընդունելի է, բայց այն առաջին հերթին անընդունելի է հենց Ադրբեջանի, Հայաստանի և այն մարդկանց համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում:
      Ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս-քվոն ոչ միայն անորոշություն է մտցնում ադրբեջանական հողերի վերադարձի հարցում, այլև նշանակում է տնտեսական բլոկադա Հայաստանի համար, այդ պատճառով էլ այստեղ ոչ ոքի պետք չէ համոզել այդ կարգավիճակի անընդունելի լինելը», - օրեր առաջ ադրբեջանցի գործընկերոջ` էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

      «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն երեկ լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ իրականում Մինսկի խմբի համանախագահող երկիրը կողմ է ստատուս-քվոյի պահպանմանը. «Սա բլա- բլա է, այլ կերպ ասած` Ադրբեջանի ականջը շոյող բառեր, ինչը բնական է` ում հետ հանդիպում են, այդ պահին նրանց հաճո բաներ են ասում: Ռուսաստանի հետաքրքրությունների մեջ է մտնում ստատուս-քվոյի պահպանմանը պաշտպանելը, քանի որ այն ձեռնտու է առաջին հերթին իրեն: ԵՄ մեր անդամակցում տարածաշրջանային ստատուս-քվոն կարող է խախտվել»:

      Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը HayNews.am-ի հետ զրույցում ըստ էության, համաձայնեց Աշոտ Մանուչարյանի հետ` նկատելով, թե այն լուրջ մտավախության առիթ չպետք է տա. «Այսօր Արցախի տարածքների անգամ մի մասի հանձնումը չի կարող ձեռնտու լինել ՌԴ-ին` պայմանավորված իրանական գործոնով: Ինչու՞, ավելի կոնկրետ բացատրեմ` Ադրբեջանն Իսրայելի կողմից հարաճուն կերպով վերածվում է ագրեսիայի հարթակի, ինչը բնականաբար հակասում է ՌԴ-ի կենսական շահերին: Հասկանալի է, որ «վերադարձված» տարածքները ևս դառնալու են հակաիրանական պլացդարմ: Նման հարված սեփական կենսական շահերին Ռուսաստանը թույլ չի տա, այլ կերպ` չի գնա ինքն իր դեմ: Այնպես որ, Լավրովի ասածը մեծ մտավախության և իրարանցման առիթ չպետք է տա, մյուս կողմից` հայկական կողմը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը` Ադրբեջանին կարելի է հաճոյանալ, բայց այլ մեթոդներով` ոչ ի հաշիվ ռազմավարական դաշնակցի շահերի»:

      Հարցին` որքանո՞վ է ադեկվատ հայկական կողմի պահվածքը նման դեպքերում, Դավիթ Ջամալյանը նախ հիշեցրեց` կա պաշտոնական Երևան և պաշտոնական Ստեփանակերտ: Այնուհետ, թե վերջին տարիներին պաշտոնական կտրուկ դիրքորոշում է արտահայտում` տարածքները չզիջելու, իսկ պաշտոնական Երևանն էլ Արցախի դիրքորոշման հետքերով է գնում:

      «Տեսեք Շավարշ Քոչարյանի արձագանքը, նա շատ լավ թեզեր է շրջանառության մեջ դրել` ճանաչեք Արցախի անկախությունը և նոր միայն խոսեք ստատուս քվոյի փոփոխությունից, Արցախի հետ դեռ քննարկեք և նոր որոշումներ կայացրեք, թե ինչը ոնց անել: Իհարկե, այնտեղ օգտագործվում է «ագրեսիայի հետևանքները վերացնելու» տերմինը, բայց դա չի նշանակում տարածքների զիջում, այլ` ճշգրտում` հաշվի առնելով Շահումյանի օկուպացիան: Պարոն Քոչարյանը հստակ խոսում է Արցախի այդ տարածքների օկուպացման մասին: Այսինքն` բավական ադեկվատ հայտարարություններ է անում»,- մանրամասնեց փորձագետը:

      HayNews.am

      Comment


      • #4
        Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Originally posted by bell-the-cat View Post
        I suppose it makes a change. Usually Armenia blames everyone except Russia for its problems.
        I wouldn't wish Armenia's unenviable geopolitical position on anyone. I mean, it borders two countries that can only view the region with imperial eyes (Turkey and Iran; though Russia would fall under this category if it actually bordered Armenia), a revanchist, bellicose, militarizing post-Soviet state with identity issues (Azerbaijan), and a country that has a bigger ego than God himself (Georgia).

        Comment


        • #5
          Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Hmm...

          Sarkisian to Shun Ex-Soviet Summit

          In what some observers see as a deliberate snub, President Serzh Sarkisian will not take part in an informal summit of Russia and its ex-Soviet military allies that will take place in Kyrgyzstan’s capital Bishkek on Tuesday.

          Sarkisian’s office on Monday declined to give a clear reason for his decision not to attend the meeting of heads of state from the Russian-led Collective Security Treaty Organization (CSTO). The presidential press secretary, Arman Saghatelian, said only that participation in the Bishkek summit is “not on his schedule.”

          More: http://www.azatutyun.am/content/article/24998766.html

          Comment


          • #6
            Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Հիշողությանը դավաճանելու հատուցումը
            Իգոր Մուրադյան
            Երեքշաբթի, 28 Մայիսի 2013


            Մայիսի 27-ին Երեւանում տեղի ունեցավ հետաքրքիր եւ հնարավոր է նշանակալի իրադարձություն՝ կլոր սեղան, Ռուսաստանի ամենախելացի մարդու՝ Սերգեյ Կուրղինյանի մասնակցությամբ: Դա մեծ հետաքրքրություն էր առաջացրել, սակայն, ցավոք, այս միջոցառման մասնակիցների մեջ գործնականում չկային քաղաքագետներ ու վերլուծաբաններ:
            Սերգեյ Կուրղինյանն, ինչպես միշտ, առաջարկեց աշխարհի զարգացման հայեցակարգ, առաջ քաշեց մարդկության զարգացման առաջնահերթ խնդիրները, ինչը բավական հետաքրքիր էր, հատկապես Երեւանի համար, որտեղ քաղաքական հեղինակները տարված են առավել կոնկրետ խնդիրներով:
            Կուրղինյանը մեծ դեր է խաղացել քաղաքական հետազոտությունների մեթոդի զարգացման մեջ, այսպես կոչված ամբողջական վերլուծությունը, որը դարձել է շատ երկրներում վերլուծաբանների մեթոդը: Իհարկե, մեթոդը նոր չէ, սկզբունքորեն, սակայն նրա գլխավորած Փորձարարական ստեղծագործական կենտրոնն առաջարկել է այդ մեթոդի բազմաթիվ իլյուստրացիաներ:
            Սակայն բանն, իհարկե, վերլուծության մեթոդների մեջ չէ, այլ համաշխարհային զարգացման յուրօրինակ տեսլականի: Այս անգամ, գլոբալ խնդիրների կողքին, Կուրղինյանն առաջարկեց Ռուսաստանի հետ Հայաստանի մերձեցման տրամաբանությունն ու պայմանները, ինչն իրականության մեջ նշանակում է Հայաստանի կլանումը ոմն նոր կայսրության կողմից, որպես միակ պաշտպան աճող սուննի խալիֆաթից, որպես ԱՄՆ գործընկերոջ եւ դաշնակցի:
            Ընդ որում, զգուշացում արվեց ոչ միայն խալիֆաթի մասով, այլեւ Եվրոպական միության երկրներում սպասվող «ինցեստի» մասին օրենքի: Այս ամենը հասկանալի է, եւ այս աճող միտումներով մտահոգ են ոչ միայն Ռուսաստանում:
            Միեւնույն ժամանակ, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության մասին հարցի կոնկրետացման փորձին ի պատասխան, մասնավորապես Ադրբեջանին զենքի մատակարարումների մասով, առաջարկվեցին թեզեր ռուսական էլիտայի՝ պրոհայկական եւ պրոադրբեջանական խմբավորումների բաժանվածության մասին: Սակայն, եթե նշվեցին պրոադրբեջանական լոբբիստների անուններ ռուսական իշխանության ամենավերեւներում, ապա պրոհայկական լոբբիիզմը, պարզվեց, զուրկ է անուններից:
            Սակայն դա չէ խնդիրը: Մոսկվացի քաղաքագետը բերեց իր գլխավոր փաստարկը՝ Ռուսաստանն օգնել է հայերին Ղարաբաղում, այդ թվում «Լաչինը գրավելու ժամանակ»: Դժվար է հասկանալ, թե ինչն էր նկատի առնվում՝ երեւի ռուսական բանակի երկու պատժիչ արշավանքները Ղարաբաղի հայ բնակչության դեմ: Ինչպես հայտնի է, դրանց արդյունքում ոչնչացվեց 40 հայկական գյուղ եւ սպանվեց 1000 մարդ:
            Բայց ինչո՞ւ այնքան տեղեկացված քաղաքագետը, որպիսին է Ս. Կուրղինյանը, ով երկու անգամ եղել է Ղարաբաղում, չգիտե այդ մասին: Դա հեշտ է հասկանալ: Քանի որ Հայաստանի քաղաքական եւ հասարակական գործիչների մի ողջ բույլ, լավ օրապահիկի ու վճարի դիմաց, այդ թվում սովյալ տարիներին, ամեն ինչ արեցին հայ ժողովրդի դեմ Ռուսաստանի այդ հանցագործությունները մոռացության տալու համար: Այս մարդիկ լիովին վարկաբեկված են եւ ծաղրված հասարակության կողմից, սակայն շարունակում են Ռուսաստանին «սրբացնելու» իրենց այլանդակ գործը: Հենց նրանք են մեղավոր հիշատակին դավաճանելու համար, որն արեց հայ հասարակությունը, վախկոտությունն ու խալյավայի փնտրտուքը ներկայացնելով որպես պրագմատիզմ:
            Կլոր սեղանի ժամանակ հրապարակվեցին ինչ որ սոցիոլոգիական հարցման թվեր, որոնք խոսում են Ռուսաստանի հանդեպ հայերի ինքնամոռաց սիրո մասին: Դա պարզ պրոֆանացիա է, ամոթալի ու խայտառակ: Հայերը Ռուսաստանը չեն սիրում, նրանք լավագույն դեպքում ցինիկաբար են վերաբերվում նրան, իսկ այլ ինտերպրետացիայով՝ վախենում են:
            Ինչ վերաբերում է «երրորդ ձեռքի» հայ հեղինակներին, նրանք պարզապես սպասում են Ռուսաստանի եւ հայ «գետաձիերի» կերակրատաշտի պրակտիկայի շարունակմանը, որոնք կոչված են շարունակել «եղբայրական հարաբերությունների» նողկալի ավանդույթը, նենգափոխելով քաղաքականությունը:
            Կուրղինյանի ժամանումը եւ ելույթը կրկին ցուցադրում են ոչ միայն տրամաբանության անտեսումը, այլեւ էթիկայի նորմերը մի ողջ ժողովրդի հանդեպ, որ իբր դաշնակից է Ռուսաստանին:

            Comment


            • #7
              Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Կուրղինյանը չթագավորեց «ավերակների» վրա
              ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
              Մեկնաբանություն - Երեքշաբթի, 28 Մայիսի 2013,

              Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի հայաստանյան ելույթը հասկանալիորեն արժանացել է Հայաստանի հասարակության աղմկոտ արձագանքին: Կուրղինյանը կրեմլյան քաղաքագիտության ծանր հրետանիներից է եւ պատահական չէ այն, որ Ռուսաստանը նրան Հայաստան է գործուղում Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզի այցին զուգահեռ:
              Կուրղինյանը Երեւանում բնականաբար զբաղվելու էր Ռուսաստանի կայսերապաշտական գաղափարների քարոզչությամբ, ինչն էլ արեց փաստացի: Նրա քարոզչություն-վերլուծություններն էր առաջացրին բավական մեծ, ու շատ առումներով արդարացի եւ հիմնավոր հանրային աղմուկ, քանի որ քաղաքագետի վերլուծությունները շատ հարցերում պարզապես այնքան անբռնազբոս էին, որ նկատելիորեն խախտում էին պատշաճության սահմանների հսկայական հատվածներ:
              Բայց, քաղաքագետի այցի ու ելույթի առումով հատկանշական է մի պարագա: Կուրղինյանը կարծես թե ձեռնպահ մնաց սպառնալիքներից: Այսինքն, չհնչեցին խոսքեր այն մասին, թե առանց Ռուսաստանի Հայաստանը կյանք չունի, թե Ռուսաստանը Հայաստանի միակ հույսն է, ինքնության պահապանը եւ այլն: Վերջին շրջանում Ռուսաստանը շաղ էր տալիս այդօրինակ ձեւակերպումներ՝ Հայաստանում իր նախկին դեսպան Կովալենկոյի եւ տարբեր ռուսաստանյան մեկնաբանների շուրթերով: Կուրղինյանի շուրթերը այդ առումով կարծես Կրեմլը թողեց «չպղծված»:
              Իհարկե, քաղաքագետի վերլուծությունների ենթատեքստում նշմարվում էիր անուղղակի այդ սպառնալիքները, մեղմ ասած ոչ այնքան լուսավոր հեռանկարների տեսքով, բայց փաստն այն է, որ ուղղակի իմաստով մեր հայրենակից հարգարժան քաղաքագետը սպառնալիքներ չհնչեցրեց: Միգուցե խնայեց հայրենակիցներին, թեեւ այդ իմաստով նրա վերլուծությունները բավական անխնա էին այլ տեսանկյունից:
              Սակայն հիմնական պատճառն ըստ երեւույթին ոչ թե արյան կանչն էր Կուրղինյանի մոտ, այլ տրամաբանության առկայծումները Մոսկվայի քաղաքականության մեջ: Բանն այն է, որ Կրեմլը կարծես թե արձանագրում է, որ սպառնալիքների լեզուն Հայաստանի հասարակության հետ հարաբերություններում սկսել է խափանումներ տալ, եթե նախկինում գործում էր անթերի:
              Թեեւ Հայաստանի քաղաքական ուժերը Կրեմլի սպառնալիքների հարցում ոչ միայն լուռ են, այլ նույնիսկ իրենց կամ Կրեմլին կից գործող փորձագիտական հանրույթի օգնությամբ զբաղված են դրանք արդարացնելու հետեւողական, եւ ոչ միայն պոստֆակտում, այլ նաեւ պրոֆիլակտիկ փորձերով, Հայաստանի հանրային, քաղաքացիական տարբեր շրջանակները այլեւս չեն վարանում իրենց հստակ դիրքորոշումն արտահայտել Ռուսաստանի սպառնալից տոնի, մահակային, կացնային մեթոդաբանության, Հայաստանի եւ նրա քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու, Հայաստանի ինքնիշխանության իրավունքը սահմանափակելու փորձերի հանդեպ:
              Դեսպան Կովալենկոյի, մեկնաբաններ Շեւչենկոյի, Լեոնտեւի, այլ օդիոզ եւ ամբիցիոզ հեղինակների սպառնալիքներից եւ արհամարհական գնահատականներից հետո Հայաստանի հասարակությունը ոչ միայն «խելքի չի գալիս», այլ տեղի է ունենում հակառակ էֆեկտը, եւ Հայաստանում ավելի ու ավելի է պարզ դառնում, որ հայ-ռուսական ներկայիս հարաբերությունն ամենեւին դաշնակցային չէ, չի եղել, եւ այսպես շարունակելու դեպքում չի էլ լինի՝ գոնե պետական եւ հասարակական տրամաբանության տեսանկյունից:
              Ըստ երեւույթին, դրանից հետո Կրեմլը որոշել է սպառնալիքների փոխարեն փորձարկել համոզելու, վերլուծական մեթոդաբանությամբ սեփական դիրքորոշումները փաստարկելու մեթոդը: Մյուս կողմից, Կրեմլի գաղափարները վերլուծական գործիքներով սպասարկելու առաքելությունն ապոլոգետների այսպես ասած առաջին «դեսանտի» մոտ ակնհայտորեն չստացվեց, եւ նրանք սպառնալիքներից ու արհամարհանքից բացի, որեւէ այլ փաստարկի այդպես էլ ունակ չեղան: Նույն վիճակն է նաեւ Հայաստանի այն քաղաքական ու քաղաքագիտականն շրջանակների մոտ, որոնք տեղում էին փորձում ստանձնել ռուսական գծի լոկոմոտիվի դերը, ընդ որում տարբեր քաղաքական ճամբարներում տեղավորվելով:
              Դրանից հետո արդեն մնում է «մարտի դուրս բերել միայն ծերուկներին»: Սերգեյ Կուրղինյանն այդ առումով Մոսկվայի վերջին հույսն է, թեեւ դատելով Հայաստանի հասարակության առաջին արձագանքից, այդ մասին կարող ենք խոսել անցյալ ժամանակով՝ հույսն էր, քանի որ հմուտ եւ փորձառու քաղաքագետն անգամ Հայաստանի հանրության համար համոզիչ չէր: Նա երեւի թե «համոզեց» միայն նրանց, ովքեր տապալվել էին իրենից առաջ եւ իրեն թողել ավերակների վրա «թագավորելու» չափազանց բարդ գործը:
              Այնպես որ, Կուրղինյանի տապալումն էլ իհարկե նրա վարպետության կամ փորձառության պակասի հետեւանք չէ, այլ այն ավերակների, որ նրանից առաջ Հայաստանում երկու տասնամյակ շարունակ թողել էին Հայաստանի հանդեպ ռուսական կայսերապետական քաղաքականությունն ու դրա «պարեկները»:

              Comment


              • #8
                Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Հին պաշար հայկական быдло-ի համար
                Իգոր Մուրադյան
                Մեկնաբանություն - Չորեքշաբթի, 29 Մայիսի 2013, 19:19

                http://www.lragir.am/index/arm/0/comments/view/83667
                Ռուսաստանում միայն ծայրահեղ ցինիկ եւ ինքնավստահ մարդիկ կարող էին համարել, որ Արեւմուտքի հետ մերձենալու Հայաստանի ձգտման պատճառը քարոզչական ջանքերի պակասն էր, գումարած քաղաքական, տնտեսական եւ գաղափարախոսական անհրաժեշտ ճնշման բացակայությունը:
                Անկասկած, դա հին ու ստուգված մեթոդ է, նկատի առնելով նաեւ այն, որ անկախ գոյության 23 տարիների ընթացքում հայ հասարակության լայն շերտերը ձեռք չեն բերել ոչ քաղաքական, ոչ էլ ինտելեկտուալ փորձ, եւ իրենց մենթալությամբ մնացել են իրենց բյուջետային դրախտում ինչ որ տեղ (լրացված կոռուպցիայով): Մի խոսքով, быдло-ն մնում է այդպիսին սոցիալական ցանկացած ֆորմացիայի դեպքում, անկախ կրթությունից ու նյութական վիճակից:
                Հենց հարմարվողների ու քաղաքական դեգեներատների այս բազմաքանակ բանակի վրա է արվում մոսկովյան քաղտեխնոլոգների ու տեղեկատվական ծառայությունների խաղադրույքը: Մոսկվացի քաղաքագետ եւ մտածող Սերգեյ Կուրղինյանի ներկայիս այցը, հնարավոր է, իր համար անսպասելիորեն դարձավ Հայաստանում հակառուսական տրամադրությունների ավելի տարածման առիթ: Կարելի է լինել լավ տեղեկացված եւ ունենալ գլոբալ բնույթի հայեցակարգերի փաթեթ, սակայն լավ կլիներ հասկանալ, ուր եւ ինչու ես ժամանում:
                Հնարավոր է, Հայաստանի գոյություն չունեցող քաղաքագետների ասոցիացիայում նրա ելույթի ամենահատկանշական մասն այն փաստարկներն էին, որոնք գործի են դրվել քարոզելու Ռուսաստանին Հայաստանի միացման ճակատագրական անխուսափելիությունը:
                Պետք է նաեւ նշել, որ այդ հանդիպմանը ներկան գտնվողները ոչ մի կապ չունեին ակտուալ քաղաքագիտության հետ (մի երկու պրոֆեսոր, որոնցից մեկը դատողություններ էր անում հանրամատչելի թեմաներով, նախագահի մշտական թեկնածու, պաշտոնաթող գեներալ, որը չէր հասկանում, թե ինչպես է հայտնվել այդտեղ, պաշտոնաթող գնդապետ, ում ձեռնտու է հակակառավարական ցանկացած փաստարկ, ինչ որ ոչ համարժեք «սոցիոլոգիական հետազոտության» օպերատորներ, եւ մեկ քաղաքագետ-սադրիչ): Եւ այսպես, ինչ փաստարկներ էին բերվում:
                Հայաստանի վրա կախվել է մահացու վտանգ ի դեմս սուննի խալիֆաթի, որը ստեղծում է ԱՄՆ-ը Ալ-Կաիդայի հետ համագործակցությամբ: Ընդ որում, Թուրքիան նույնպես մտնում է այս քաղաքականության ուղեծիր: Այսինքն, եթե նախորդ 70 տարիներին սպառնալիքը միայն տարածաշրջանային էր, Թուրքիայի կողմից, ապա ներկայում դարձել է գլոբալ:
                Երեւում է, այս սպառնալիքը չեզոքացնելու համար Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցություններում փորձում է անթաքույց առեւտուր անել Հայաստանի շահերով:
                Եթե Հայաստանի վրա կախվել է այդպիսի մահացու վտանգ, ապա Ռուսաստանի ինչի՞ն է դա պետք, արդյոք ռուսները պատրաստվում են արյուն թափել Հայաստանի համար: Միջազգային պրակտիկայում դաշնակիցների հարաբերությունները ենթադրում են գործընկերների դիրքերի ամրապնդում, ոչ թե նրանց ինքնիշխանության ոչնչացում: Ադրբեջանի հետ սեփական հարցերը Հայաստանի հաշվին լուծելու մի շարք փորձերից հետո Մոսկվայում պարզել են, որ նույնիսկ ներկայիս իշխանության դեպքում անհնար է հանձնել հայկական շահերը օպերատիվ ռեժիմում, քանի դեռ Հայաստանը մնում է ինքնիշխան պետություն:
                Սուննի արմատականությունը սպառնում է շատ պետությունների, այդ թվում Իրանին, եւ ի՞նչ, Ռուսաստանը պատրաստվում է միացնել Իրանի՞ն: Է՞լ ում է պատրաստվում փրկել Ռուսաստանն այն երկրներից, որտեղ սուննի իսլամը դառնում է առավել տարածված կրոն:
                Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման դեմ որպես գլխավոր հակափաստարկ բերվում է այն, որ Եվրոպայում ընդունվում են օրենքներ միասեռական ամուսնությունների մասին, եւ սպասվում է օրենք արյունապղծության մասին, ինչը պետք է որ մահու չափ վախեցնի Հայաստանին: Բայց ի՞նչ կապ ունի այդտեղ օրենքը, Ռուսաստանում ով ում հետ ուզում է՝ քնում է: Իսկ Ադրբեջանում, օրինակ, արյունապղծությունը ազգային խորն ավանդույթ է: Այդ դեպքում, ո՞ւմ միանալ: Երեւում է, փաստարկների մեջ կա թերություն:
                Ս. Կուրղինյանը փորձում է առաջարկել ռուսական ժամանակակից էլիտայի դեֆինացիաներ, որի մի մասն ունի կոմպրադորական բնույթ, մյուս մասը՝ ոմն հայրենասիրական, ինչը թվում է լիակատար հիմարություն եւ ձգտում՝ ռուսական բուրժուազիայի մի մասի «կվասային» հայրենասիրությունը ներկայացնել որպես պետական շահերի արտահայտություն: Ռուսական ողջ էլիտան ձգտում է ապրել եւ նմանվել ամերիկյանին. ոչ թե եվրոպականին, այլ հենց ամերիկյան էլիտային, իսկ ավելի ճիշտ՝ ոչ թե էլիտային, այլ այդ էլիտայի ծառայի: Ռուսաստանում այդպիսին չլինելը նշանակում է չլինել այն շրջանակներում եւ հասարակության այն շերտում, որոնք ապահովում են առեւտրային ու կենսական հաջողություններ:
                Ս. Կուրղինյանն ինքզինքը դասում է հակաէլիտային, նկատի առնելով, որ Ռուսաստանում գոյություն ունի նման էլիտար խումբ: Հակաէլիտային կարելի է երբեմն նկատել Էդուարդ Լիմոնովի եւ նրա ընկերների հանրահավաքներում, եւ դեռ պետք է հետաքրքրվել նրանց անձնական շահերով եւ նպատակներով:
                Կուրղինյանի ելույթը եւս մեկ անգամ հաստատեց, որ Մոսկվայում մինչ այժմ վստահ են, որ Ռուսաստանը հայերին ցուցաբերել է էական օգնություն ղարաբաղյան պատերազմում: Դա այն դեպքում, երբ Ռուսաստանը վարձկաններ ու զենք էր տրամադրում ադրբեջանական կողմին, երկու պատժիչ արշավանք կազմակերպեց հայերի դեմ, որոնք ուղղված էին Ղարաբաղում հայերի ֆիզիկական ոչնչացմանը:
                Ընդ որում, Կուրղինյանը չի թաքցնում, որ շարժման ամենասկզբում ելույթ է ունեցել ընդդեմ հայերի ազատագրման իրավունքի: Եւ նման անցյալով ժամանել Հայաստան, այն էլ քարոզչական նպատակներով: Փորձեր ադրբեջանական ազգանունով մոսկովյան որեւէ քաղաքագետ նման «ծառայողական ցուցակով» մեկներ Ադրբեջան, եւ դեռ ներդներ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու գաղափարը:
                Այսպիսով, ներշնչվում է այն միտքը, թե Հայաստանը կարող է բավարարվել նրանով, ինչ ունի, իսկ այ Ադրբեջանը առանձնահատուկ կլիենտ է, եւ ռուսական զենքով հայերի սպանության հնարավորությունը նորմալ է, ինչպես ասում էին ռուս գեներալներն ու փորձագետները Մոսկվայում (մենք այդ նորմալ բառը կհիշենք):
                Կուրղինյանի ելույթում ամենավրդովեցուցիչն այն թեզն էր, ըստ որի «եղբայրությունը» ռուսական ոճ է, իսկ «շահերը»՝ բրիտանական: Այսինքն, փորձ է արվում Հայաստանն ու հայերին վերադարձնել տասնամյակների վնասակար իրավիճակին, երբ «եղբայրական» հարաբերությունների քողի տակ հանձնվում էին Հայաստանի շահերը, ընդ որում՝ գաղափարախոսական զանազան ցուցանակների ներքո: Ինչ է, Ռուսաստանը «եղբայրական» նկատառումներո՞վ է զենք մատակարարում Ադրբեջանին:
                Եւ այսպես, քաղաքականության փոխարեն բանալ «տուսովկա»՝ ահա թե ինչն է լիովին ձեռնտու Մոսկվային: «Եղբայրներն» են արգելել Կրասնոդարի երկրամասում տեղադրել Անդրանիկ Օզանյանի կիսանդրին, եւ այն ջարդուփշուր է արվել: Իսկ Կուրղինյանը հայկական դիվանագիտությանը մեղադրում է Ռուսաստանի հետ հարաբերությունը կարգավորել չկարողանալու մեջ: Լավ կլիներ առավել տեղեկացված լինել այս փորձերի մասին:
                Եւ ամենահետաքրքիրը՝ Ռուսաստանի պրոադրբեջանական լոբբիի անունների հրապարակումն էր, նկատի առնելով Պուտինի մամուլի քարտուղարին ու նրա տիկնոջը: Այսինքն, ստացվում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կառուցում են տիկինն ու նրա մուժիկը: Բա ի՞նչ եղան պատասխանատու պետական կառույցները:
                Հետաքրքիր է, որ չասվեցին պրոհայկական լոբբիի անունները Պուտինի շրջապատում, գուցե այդպիսիք չկա՞ն: Ընդ որում, պնդվում է, որ ռուս ֆունկցիոներները եւ քաղաքական գործիչները կիսված են Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ համակրանքի հատկանիշով, գաղափարախոսությանը համապատասխան՝ լիբերալ եւ պահպանողական: Այսինքն, հայերին հերթական անգամ ներշնչում են, որ Մոսկվայում կան «բարի» եւ «չար» ձյաձյաներ եւ ծյոծյաներ, եւ հարցն ընդամենն այն է, որպեսզի ամեն ինչ ճիշտ ժամանակին արվի: Նույնպես հին երգ է: Լավ կլիներ ասվեր, որ այդ չարերն ու բարիները մոտիվացված են միմիայն անձնական ու խնբային հարստացմամբ: Գաղափարախոսության մասին խոսելը պարզապես ծիծաղելի է, երբ ինքը Ռուսաստանն է վաճառված:
                Ցավոք, կամ գուցե ի բարեբախտություն հայերի, Հայաստանին պետականությունից զրկելու որեւէ նոր փաստարկ չբերվեց: Ամեն ինչ հին է, ինչպես հին, մեռնող իմպերիան: Հատկանշական է, որ այդ հավաքույթի ժամանակ մասնակիցներից ոչ մեկը, բացի պատահական քաղաքագետ-սադրիչից, ծպտուն չհանեց: Ահա եւ ձեզ հայկական быдло-ն, որի վրա էլ հաշվարկված են նման այցերը, պասսաժները եւ երեւանյան թերամիտների «սոցիոլոգիական հետազոտությունները»:

                Comment


                • #9
                  Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Ռուսաստանի ուշագրավ նվերը Հայաստանին
                  ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
                  Չորեքշաբթի, 12 Հունիսի 2013,

                  Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ռազմավարական դաշնակիցը բավական ուշագրավ նվեր է մատուցել Հայաստանին: Կուլտուրա հեռուստաալիքով, որը պետական ալիք է, ցուցադրվել է Թուրքիայի վերաբերյալ մի քննարկում, որի մասնակիցները փաստացի կասկածի տակ են առել հայերի ցեղասպանությունն ու դրա զոհերի թիվը, ասելով, որ այն ավելի քիչ է, քան մեկուկես միլիոնը:
                  Ինչ կլիներ, եթե օրինակ Ռուսաստանն իր պետական հեռուստաալիքներից մեկով կասկածի տակ առներ ասենք Խոջալուի «ցեղասպանություն» կոչվածը: Ադրբեջանի արտգործնախարարության օպերատիվ նոտային թերեւս որեւէ մեկը չի կասկածում, եւ ռուսներն ամենայն հավանականությամբ ստիպված կլինեին ներողություն խնդրել «թյուրիմացության» համար: Ի դեպ, կարծես թե եղել են նախադեպեր:
                  Մի քանի ամիս առաջ, Ռուսաստանի կրկին պետական հեռուստատեսության եթերում, հայտնի հրապարակախոս Ալեքսեյ Պրոխանովը արցախյան պատերազմի պատմություններ էր պատմել ու հայերին ներկայացրել որպես վայրագներ, իսկ ադրբեջանցիներին՝ իր բարեկամները:
                  Ու դարձյալ, Հայաստանից ոչ մի ծպտուն: Առավել եւս հիմա, երբ Ռուսաստանի օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պուտինին ու Մեդվեդեւին, ինչպես կարելի է դրանից հետո բողոքել, թե այդ ինչ եք ցուցադրում ձեր պետական հեռուստաալիքներով: Չէ որ Ռուսաստանի օրն է այսօր, Ռուսաստանն ինչ ուզի կարող է անել:
                  Պարզապես, Հայաստանի համար կարծես թե ամեն օր է Ռուսաստանի օր, եւ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ ամեն օր է ինչ ուզում անում:
                  Չնայած, հավանաբար գործ ունենք մոսկովյան կապրիզների հետ, որ սկսել են հաճախակի արտահայտվել այն պատճառով, որ Հայաստանն այդուհանդերձ ինչ-ինչ պատճառներից ելնելով ստիպված է մերժել Ռուսաստանի որոշ կայսերապաշտական նկրտումներ: Ամենայն հավանականությամբ հենց դրա համար էլ կայսերական հեռուստաալիքները սկսել են տոտալ գրոհ հայկական դիրքերի վրա՝ «եթե մեզ չեք հանձնում ձեր ապագան, ապա մենք էլ կապականենք ձեր անցյալը»:
                  Ռուսական պետական հեռուստաեթերն ըստ ամենայնի լծվել է այդ գործին եւ գուցե հեռու չէ այն օրը, երբ ռուսական պետական հեռուստաընկերություններում պայմանագրային հիմունքներով պատմա-վավերագրական հաղորդումների խմբագրության խորհրդատուներ կընդունվեն մի շարք թուրք պատմաբաններ: Իսկ խմբագրությունների բյուջեի համար պատասխանատվությունն էլ երեւի մեծահոգաբար կստանձնի Ադրբեջանը:
                  Մնում է սպասել, թե ռուսական պետական հեռուստաեթերում երբ է լինելու արցախյան պատերազմի մասին ֆիլմի պրեմիերան, որտեղ քաջարի ադրբեջանցի եւ թուրք զինվորները պայքարելու են հայ ծայրահեղականների դիմաց, որոնք իրենց պահանջներով քանդեցին Խորհրդային եղբայրական Միությունը, իսկ այժմ էլ ոչ մի կերպ չեն համաձայնում այն կտոր-կտոր հավաքելու Պուտինի ջանքերին:
                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....A8daM1Tw.dpuf

                  Comment


                  • #10
                    Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Ռուսական Культура ալիքի հակահայկական թողարկումը
                    Չորեքշաբթի, 12 Հունիսի 2013,


                    Ռուսական Россия Культура հեռուստաալիքով հունիսի 11-ին եթեր է հեռարձակվել «Փաստի իշխանություն» հաղորդաշարի թողարկումը Թուրքիայի պատմության, Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների, երկու երկրների նմանությունների եւ այլ հարցերի շուրջ: Արդարացիորեն նշվել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան երբեք հակառակորդ չեն եղել, եւ ավելին՝ 20-րդ դարի սկզբից այս երկու երկրները դաշնակիցներ են:
                    Թողարկման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ հայոց ցեղասպանությանը: Հաղորդման հյուրեր՝ Ռուսաստանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պատմաբան-թուրքագետ Միխաիլ Մեյերը եւ Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Մերձավոր եւ Միջին Արեւելքի կենտրոնի թուրքական բաժնի ղեկավար Նատալյա Ուլչենկոն, փաստացի, հակահայկական քարոզչություն են իրականացրել՝ աղավաղելով 1915 թվականի իրադարձությունները:
                    Մասնավորապես, Մեյերի խոսքով, Անտանտը խաղարկել է ցեղասպանության թեման Օսմանյան կայսրության վերջին եւ Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին՝ ներկայացնելով այն որպես մուսուլմանների մեղք, իսկ «անմեղներն իբր՝ հայերն են՝ քրիստոնյաները»: «Չնայած իրականում կոտորած է եղել երկու կողմից էլ»,- ասում է Մեյերը: Ըստ նրա, ցեղասպանության ժամանակ իրականում ավելի քիչ մարդ է սպանվել, քան ներկայացվում է. «Ընդամենը 1.5 միլիոն հայ էր ապրում, եւ քանի որ նրանց մի մասը պահպանվել է, ապա չի կարելի խոսել 1.5 միլիոն զոհի մասին: Շատերը մահացել են սովից, ինչպես ստալինյան դեպորտացիաների ժամանակ»:
                    Նշենք, որ Культура-ն պետական հեռուստաալիք է, իսկ Ռուսաստանի Պետական Դուման 1995 թ. ճանաչել է հայերի ցեղասպանությունը:
                    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....Opm3GiyT.dpuf

                    Comment

                    Working...
                    X