Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Սա դաժան, պատվաբեր ու հետևողական պայքար է, որը ծնելու է հայկական պետականություն
      • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
      • Հարցազրույց - 07 Մայիսի 2018


    Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

    Պարոն Շիրինյան, այս օրերին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության վերաբերյալ Ռուսաստանում կոշտ ցինիկ հայտարարություններ են հնչում։ Այդ առնչությամբ Ռուսաստանի հայերի միության նախագահը դիմել է ՌԴ նախագահին ու դատախազությանը, իսկ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարում է, որ դա անհատների կարծիք է։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է դա պայմանավորված։


    Ռուսաստանը Կովկաս մտնել է հայերի միջոցով ու մտել է որպես հայության թշնամի, հայության գլխին վերակացու է կարգել թուրք-թաթարական տարրին։ Երբ հայությունն օգնության կանչով դիմել է օգնության, դիմել է որպես քրիստոնեական պետության՝ սեփական պետականությունը վերականգնելու առաջադրանքով, որը բարեկամ կլինի Ռուսաստանին։ Այդ օրերից Ռուսաստանը տրամադրվել է հայության դեմ, գործադրել է երկու քաղաքականությունը. մեկը մակերեսին՝ հայ-ռուսական, քրիստոնեական բարեկամություն և նման բաներ, իսկ իրականության մեջ այդ աշխույժ, կենսունակ տարրին, որը ձգտում ունի վերականգնելու իր պետականությունը, թշնամի։ Ու դա միշտ այդպես շարունակել են։ Հետևաբար, Ռուսաստանը երբեք Հայաստանի բարեկամը չի եղել, բայց խաղացել է, ընդ որում, միշտ օգտագործել է հայության անսպառ էներգիան սեփական շահերի համար, նաև անխնա կոտորել տալով։ Երկրորդ համաշխարհային պատերազմում, որին մենք հայրենական ենք ասում, Ռուսաստանը հայությանն անխնա քշեց ռազմաճակատ և Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի համար կոտորել տվեց։ Սա շատ դաժան իրողություն է։



    Հիմա, երբ Հայաստանում ինչ-ինչ հանգամանքների բերումով Արցախյան շարժմանը զուգահեռ առաջացավ հայկական անկախ պետականություն՝ առանց լյուստրացիայի ենթարկվելու, Ռուսաստանին դա ձեռնտու էր, բայց մենք այս տարիների աշխատանքով տեսնում ենք, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, որ հայությունը հստակ դիրքորոշվեց սեփական ազգային անկախ պետականություն կերտելու հարցում, և մեր ներսում հակասությունները սրվեցին։ Մեր վարչակազմը ռուսական հպատակություն ուներ, ու երբ մեր ժողովուրդը ցանկացավ անկախ պետականություն կերտել, ինչպես ասում են, թագավորը իր մատը կծեց։ Ռուսաստանը հիմա իր սողուն, արմյաշկա հատվածով չափազանց անհաճո է ընդունում այդ փաստը, չնայած հեղափոխության առաջնորդը երևի 20 անգամ հայտարարել է, որ սա աշխարհքաղաքական հենք չունի, սա ներքին խնդիրներ են, և դա իրական է։ Հայաստանն իր աշխարհագրական կոորդինատները չի փոխում։ Բայց մեկ է, Ռուսաստանին դա ձեռնտու չէ, որովհետև հեղափոխությունը լցվում է նաև բովանդակությամբ։ Էստեղ էր, որ նա ՀՀԿ-ին հրաման տվեց դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Ապրիլյան պատերազմից մինչև մայիսի 2-ի համազգային գործադուլը ամբողջական անցումային մի շրջան է՝ համառ ու դաժան՝ Հայաստանի պետականության կերտման համար։ Բայց հիմա Ռուսաստանը ոչինչ չի կարող անել։ Մինչև հիմա ռուսահպատակների պետականությունն էր, հիմա մենք կերտում ենք մեր պետականությունը։


    Իսկ Ռուսաստանը կարո՞ղ է խանգարել դրան։


    Հոգեբանական իմաստով ճնշումներ կգործադրի, բայց ռազմավարական իմաստով ոչինչ չի կարող անել և չի անելու։ Բանն այն է, որ Ռուսաստանին պատժամիջոցները քամել են, որոնք պետք է շարունակվեն, երկրորդ՝ ռուսները խրվել են Ուկրաինայում, խրվել են Սիրիայում։ Այս պայմաններում ուզեն-չուզեն պետք է հանդուրժեն մեր պետականության կայացումը, բայց վայրահաչություն պետք է անեն, պետք է օգտագործեն 5-րդ շարասյունը, իրենց գործակալական ցանցը, նաև հայության անուղեղ հատվածը, որ միշտ մտածել է, թե Ռուսաստանը մեզ փրկում է։ Իրականում Ռուսաստանը միշտ մեր պետականության առջև խոչընդոտներ է հարուցել՝ սկսած Առաջին Հանրապետությունից։ Հենց իրենք են կործանել մեր առաջին պետականությունը՝ թուրքերին քսի տալով Հայաստանի վրա։ Եթե Ռուսաստանը դա չաներ, թուրքը երբեք չէր կարող Հայաստանի բանակը քայքայել։ Եթե բոլշևիկները բանակը չկազմալուծեին, բացառված էր Առաջին հանրապետության պարտությունը։ Առաջին հանրապետությունը քանդել են՝ ամրոցի դարպասները բացել տալով։ Իսկ այս անգամ մենք մայիսի 1-ին էկրանների վրա տեսանք 5-րդ շարասյունը, Հայաստանի պետականության թշնամիներին՝ պետական պաշտոնյաների ու պատգամավորների տեսքով։ Այստեղից էլ գալիս էր իրենց կատաղի դիմադրությունը։ Եթե հիշում եք՝ մինչև ժամը 12-ը համաձայն էին չխոչընդոտել Փաշինյանի ընտրությանը, բայց հետո դիրքորոշում փոխեցին։ Հայաստանի քաղաքական կյանքում գորշ կարդինալի դեր խաղաց Սերժ Սարգսյանը, պարզ է, որ ինքն էր կոորդինացրել աշխատանքը։ Բայց նրանք չէին պատկերացնում, որ ամբողջ ազգը կարող է մայիսի 2-ին մեկ օրում ոտքի կանգնել։ Ու ստացվեց, որ մեր թավշյա հեղափոխությունը քաղաքական միջազգային այնպիսի լեգիտիմություն ստացավ, որ Պուտինն անգամ կերազեր Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ձեռք բերել։ Նույնիսկ 5-րդ շարասյուն կոչվածը սողունի նման սկսեց նահանջել, բայց դա արդեն նշանակություն չունի։



    Մենք հիմա մի բան պետք է գիտակցենք, որ սա դաժան, պատվաբեր ու հետևողական պայքար է, որ ծնելու է հայկական պետականություն, ոչ ոք մեզ դրանում չի կարող խանգարել, հատկապես, որ ունենք Արևմուտքի բարոյական աջակցությունը, այդ թվում Ռուսաստանում հնչում են կարգախոսներ, որ ուզում ենք հայերի պես անել։ Ես ասել եմ՝ ընդունեք հայկական պետականությունը, այլապես նույնը ձեզ մոտ է լինելու։ Այսինքն այս բոլորը մեր դաշնակիցներն են, իսկ ռեակցիան, հետադիմությունը Ռուսաստանում մեր դեմ են։ Հատկանշական է, որ Ադրբեջանից ևս որևէ ձայն չի լսվում, սսկվել են։


    Իսկ ինչպե՞ս կարող ենք հաղթահարել հնարավոր հակազդեցությունը։


    Նախ խնդիրը լուծված է, և հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պետք է իմանա, որ ժողովրդի շունչը, այս ոգևորվածությունը, ազգային վերազարթոնքը անսպառ էներգիայի աղբյուր է, և ինքը պետք է առաջ գնա։ Մենք պետք է հասկանանք, որ նախ մենք համաշխարհային քաղաքակրթությանը տոն ենք տվել 301 թվականին, երբ Հայաստանը պետականորեն ընդունեց քրիստոնեությունը որպես կրոն, երկրորդ՝ այս թավշյա հեղափոխությունը, որը համաշխարհային բեմահարթակի վրա իր թափով ու որակով իր նմանը չունի։ Սրանք երկու արժեքներ են, որոնք շատ ավելին արժեն։ Հիմա խնդիրն է թույլ չտալ հակահեղափոխությանը տեղավորվել, մեր անվտանգության մարմինները պարտավոր են 5-րդ շարասյունը բացառել պետական օղակներում, հատկապես ԱԺ-ում տեղավորվելուց ու գնալ առաջ։ Մենք պարտավոր ենք պետականության մոդելը տեսությունից դարձնել պրակտիկա։ Մենք ունենք հնարավորություն պետականության գերմանական մոդել ստեղծել, ինչպես դա արեց ժամանակին Հարավային Կորեան։ Մենք ունենք քրիստոնեական մշակույթ, ունենք ստեղծագործ ժողովուրդ։ Պետականության գերմանական մոդելն ունի առավելություն, որը հետևյալն է. Գերմանիան ունի լավ կենտրոնաձիգ իշխանություն, ինչը մեզ համար խիստ կարևոր է, բայց ունի նաև հակակշռող մեխանիզմներ՝ ժողովրդավարական ավանդույթների տեսքով։ Մենք այդ բոլորն ունենք, ունենք Կիլիկիայի տիպիկ արևմտյան, բայց նաև ազգային պետականության մոդելը, ունենք Առաջին հանրապետության հերոսական ընթացքը և նրա խորհրդարանական պետականության մոդելը։ Այս բոլորը բավարար է, որ մենք մեր երկիրը դարձնենք այն, ինչ որ ուզում ենք։ Այդ ամենից հետո ռուսները կհամակերպվեն և կսկսեն բարեկամ խաղալ։ Իրենք պետք է հասկանան, որ եթե փորձելու են ինտերվենցիա կազմակերպել, իրենց համար դա կործանարար կարող է լինել։ Շանտաժի չպետք է ենթարկվել. Ապրիլյան պատերազմն իրենց ապացուցեց, որ նույնիսկ եթե վերնախավի մեջ 5-րդ շարասյան ներկայացուցիչներ կան, նույնիսկ զորահրամանատարների մեջ, միևնույն է, հայ զինվորը կլուծի հարցը, և նա թքած ունի ցանկացածի վրա։



    Մենք հաջողության հասնելու համար ամեն ինչ ունենք, բանակը, լավ կամ վատ, կայացած է, այն հիմա նաև բարոյապես բարձր է և հեղափոխականացված է։ Դրա համար էլ ադրբեջանցիների ձայնը չի լսվում։ Հստակ է, որ այդ բանակը չի խառնվելու երկրի ներքին գործերին, հսկելու է սահմանադրորեն պետության կայացումը։ Մնացած ամեն ինչը ունենք՝ մշակույթ, կամք ունեցող ժողովուրդ և այլն։ Պետք է շատ արագ ազատ արձակվեն քաղբանտարկյալները, իսկ Սասնա ծռերի պարագայում պետք է իրականացվի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությունը, որ եթե զենքը վայր եք դնում, ուրեմն բոլորդ քրեական պատասխանատվությունից ազատվում եք, և այդ բոլորն օրենսդրությամբ նախատեսված է։ Նրանք դա խոստացել են պետության անունից և պետք է դա իրականացվի։ Պետությունն իրավունք չունի իր խոսքը չկատարել։ Միաժամանակ պետք է սերտ երկխոսություն սկսել Արևմուտքի հետ մնալով Ռուսաստանի հետ դաշնակցային պարտավորությունների շրջանակում՝ ՀԱՊԿ, ԵՏՄ և այլն։ Մեր խնդիրն է Ռուսաստանի հետ հարաբերություններն իսկապես դարձնել գործընկերային, ռազմավարական և այլն։ Պետք է հիշել, որ Աֆղանստանը կործանեց Խորհրդային Միությունը։ Եթե ռուսները հիմա Հայաստանի նկատմամբ պետք է նույնը անեն, ինչ Աֆղանստանի նկատմամբ, կկործանվի Ռուսաստանը, չի դիմանա։ Պարզապես, Հայաստանը պետք է իր հստակ դիրքորոշմանը մնա, իսկ նեյնիմ խաղացողները 5-րդ շարասյուն են դիտվելու։
    Last edited by Vrej1915; 05-07-2018, 10:39 PM.

    Comment


    • Մոսկվան ուժեղացնում է հայկական շարժումը. Պուտինի անսպասելի քայլը

        • ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
        • Մեկնաբանություն - 08 Մայիսի 2018


      Հայաստանում մեծ աղմուկ են բարձրացրել Կոմսոմոլսկայա պրավդա թերթի ռադիոյով Ռոսնեֆտի փոխնախագահ ու խոսնակ Լեոնտեւի հայհոյախառն արտահայտությունները Հայաստանի մասին: Նա ասել է, որ հայերն իրենց գոյությամբ պարտական են ռուսներին, Հայաստանը ծանր բեռ է Ռուսաստանի համար, հայերի պատճառով Ռուսաստանը չի կարողանում լիարժեք հարաբերություն ստեղծել եղբայրական ադրբեջանական ժողովրդի հետ, եւ ընդհանրապես թող Հայաստանը ռադ լինի (այստեղ նա օգտագործել է ռուսական հայտնի հայհոյանքը):



      Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն՝ պատասխանատվության ենթարկելու Լեոնտեւին, Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել որում սա համարել է հայերի հանդեպ թշնամանք սերմանելու փորձ:



      Իսկ Երեւանում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ դա մասնավոր կարծիք է եւ չի արտահայտում ՌԴ պաշտոնական դիրքորոշումը, որը ձեւակերպված է Պեսկովի ու Զախարովայի՝ Ռուսաստանի չմիջամտելու եւ ճգնաժամը սահմանադրական ճանապարհով հանգուցալուծելու վերաբերյալ հայտարարություններում: Ի դեպ, Զախարովան երկու անգամ հիացական հայտարարություններ է արել հայերի հասցեին:



      Հայաստանում մեկնաբանները նշում են, որ Լեոնտեւը պատահական մարդ չէ ՌԴ իշխանության մեջ, հետեւաբար սա այնքան էլ մասնավոր կարծիք չէ, եւ որ այն արտահայտում է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանում ժողովրդական հեղափոխության հանդեպ:



      Հայկական շարժման հանդեպ վերաբերմունքը ռուսական քաղաքական-վերլուծական միջավայրում բավական հետաքրքիր ու բեւեռացված էր՝ կոշտ գնահատականներից մինչեւ դրա քաղաքակրթական հենքի վերաբերյալ արձանագրումները: Մի բան ակնհայտ է, որ հայկական շարժման ազդեցությունը չի պարփակվում ներհայկական միջավայրում եւ լայն արձագանք ու ազդեցություն է ունեցել ողջ աշխարհում: Սա դեռ հետո է երեւալու, բայց այս մասին արդեն լուրջ քննարկումներ ու հրապարակումներ են լինում համաշխարհային մամուլում:



      Առավել հետաքրքրություն են ներկայացնում ռուսական լուրջ շրջանակներում սկսված այն քննարկումները, որոնք հայկական շարժումը դիտարկում են որպես եվրասիական տարածքում կիրառելի ունիվերսալ մոդել՝ վերափոխումներ կատարելու համար:



      Ռուսական արձագանքները հասկանալի են, քանի որ այստեղ ազդեցությունն անմիջական է եւ խորը: Խնդիրը միայն այն չէ, որ ռուս բողոքավորները հայկական շարժումը դարձրել էին իրենց դրոշը մայիսի 5-ի ակցիաների ժամանակ: Խնդիրն առավել խորքային է եւ կարող է վերաբերվել Ռուսաստանում արմատական փոփոխություններին:



      Այս ֆոնին, երեկ իր երդմնակալության արարողության ժամանակ Պուտինն անսպասելի հայտարարություն է արել. Մեզ ճեղքումներ են պետք կյանքի բոլոր ոլորտներում: Խորապես համոզված եմ, որ միայն ազատ հանրությունը կարող է այդպիսի թռիչք ապահովել, որն ընկալում է ամեն նորը եւ առաջավորը եւ մերժում է անարդարությունը, քարացածությունը, հետադիմությունը եւ բյուրոկրատական մեռյալությունը՝ այն ամենը, ինչ շղթայում է մարդկանց, խանգարում լիարժեք բացվելուն, ինքն իրեն, իր տաղանդները բացահայտելուն եւ սահմանափակում է մեր երկրի ապագա նպատակադրվածությունը, ասել է նա:



      Համահո՞ւնչ է հայկական շարժման հռչակած նպատակներին: Հրահրելով հետադիմական շրջանակների կոշտ գնահատականները եւ պաշտոնապես մերժելով դրանք, Մոսկվան փաստացի ուժեղացնում է հայկական շարժումը՝ համակրանք ձեւավորելով ռուսական հանրության շրջանում, միաժամանակ ընդունելով հայկական մոդելը՝ նոր սերնդի ճեղքումը մեռյալ համակարգում: Դա Ռուսաստանի փրկությունն է: Անկե՞ղծ էր Պուտինը, թե ոչ, դա չի փոխում իրավիճակը:

      Comment


      • listen well full emission...

        10 / Մայիս / 2018

        Ինչո՞վ բալանսավորել ադրբեջանական 100 նոր T-90 տանկերը.Հետախույզի օրագիրը

        Ռուսաստանի օգնությամբ վերջին տարիներին խախտվել է մեր ու Ադրբեջանի զինված ուժերի ունեցած տանկերի բալանսը: Վերջին մեծ խմբաքանակը՝ 100 հատ Т-90 տանկ, Ադրբեջանը Ռուսաստանից ստացավ 2010 թվականի պայմանագրով՝ 2016 թվականին: Թեև ադրբեջանական տանկերի քանակը մեզ համար կրիտիկական չէ, բայց անհրաժեշտ է վերականգնել բալանսը: Ես գիտեմ, թե ինչպես հայկական բանակը կարող է ունենալ 100 ռուսական տանկ՝ առանց մեծ ծախսի: Թեմայի մասին մանրամասն Հետախույզի օրագիրը հաղորդաշարի շրջանակում ներկայացնում է Վովա Վարտանովը:
        Last edited by Vrej1915; 05-11-2018, 10:02 PM.

        Comment


        • Լեոնտևը Փաշինյանին հղված նամակով ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար

          • Lragir.am
          • Ներքին կյանք - 13 Մայիսի 2018,


          Ռոսնեֆտ-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված նամակով ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար: Այս մասին տեղեկացրին վարչապետի մամուլի ծառայությունից՝ ի պատասախան Արմենպրես-ի հարցման:

          Հարց. Արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ Ռոսնեֆտ-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը նամակով ներողություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից օրեր առաջ Կոմսոմոլսկայա պրավդա ռադիոյի եթերի ժամանակ հայ ժողովրդի հասցեին հնչեցրած անհարգալից մեկնաբանության համար:

          Պատասխան. Այո, Միխայիլ Լևոնտևը գրավոր նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներողություն խնդրելով իր չափազանց զգացմունքային և ոչ պատշաճ մեկնաբանության համար՝ ընդունելով, որ քաղաքական հայացքների տարակարծությունը որևէ կերպ չի կարող արդարացնել արտահայտությունների մեջ իր կտրուկ և կոպիտ լինելը:

          Նա նաև ընդգծել է, որ մեկնաբանության անհարկի զգացմունքայնությունը բխել է բացառապես Հայաստանի ճակատագրի վերաբերյալ նրա մտահոգություններով, որին նա համարում է Ռուսաստանի մտերիմ պատմական դաշնակից: Նա հավաստիացրել է, որ տարաբնույթ հաղորդումներում իր մեկնաբանությունները որևէ կերպ չեն առնչվում Ռոսնեֆտ-ի դիրքորոշման հետ և հույս է հայտնել, որ իր անշրջահայաց պահվածքը որևէ կերպ չի անդրադառնա Ռոսնեֆտ-ի և Հայաստանի միջև դրական համագործակցության վրա:

          Comment


          • Նիկոլ Վովաեւիչի մի քայլը անհանգստացրել է Մոսկվային

            • Lragir.am
            • Քաղաքականություն - 15 Մայիսի 2018


            Նիկոլ Փաշինյանի այցը Սոչի եւ եվրասիական հավերժ եռյակի հետ եվրասիական սեղանին ներկայությունը ռուսական ԶԼՄ-ների ու փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում է: Հիմնական մտահոգություններն ավանդական են՝ նոր Հայաստանը կմնա՞ ռուսական ուղեծրում, թե այնուամենայնիվ կհեռանա: Նշվում է, որ Հայաստանը ընտրություն չունի, բացի Ռուսաստանից, եւ որ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է հարաբերությունները պահպանելու մասին: Ավելին, մատնանշում են նրա հայրանունը՝ Վովաեւիչ, որպես ապացույց:



            Բայց այս ավանդական թեզերի կողքին մեծ աժիոտաժ էր առաջացրել Նիկոլի հանդիպումը Սոչիի հայերի հետ: Հազարավոր հայեր էին եկել նրան դիմավորելու, եւ նրանց առջեւ ելույթ ունենալով՝ Նիկոլը կոչ արեց վերադառնալ Հայաստան, ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել:



            Մի կողմից, Ռուսաստանի տարածքում հայկական հանրահավաք (հետաքրքիր է, որ բանախոսներն օրինակ են բերում Եվրոպան, որտեղ արգելում են Էրդողանի հանրահավաքները թուրքական համայնքում), մյուս կողմից՝ վերադառնալու կոչեր: Որքան էլ ռուսական շրջանակներում ձեւ են անում, թե չունեն հայերի կարիքը, որ հայերի համար մեծ պարգեւ է Ռուսաստանում ապրելն ու աշխատելը, Ռուսաստանից, հատկապես հարավային շրջաններից հայերի զանգվածային արտահոսքը չափազանց լուրջ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի համար:



            Ռուսներն արդեն հայտարարում են, թե Ռուսաստանում ապրում է 3 միլիոն հայ, եւ խոսում են այն մասին, որ նրանք արդեն ցույցեր ու հանրահավաքներ են անում: 3 միլիոնը լուրջ թիվ է, հատկապես քաղաքականապես ակտիվացած հայությունը: Ընդ որում՝ իր բոլոր շերտերով ու խավերով՝ գաստարբայտերներից մինչեւ էլիտայի ներկայացուցիչներ:



            Ռուսահայությունը հայկական սփյուռքի թերեւս ամենաիներտ ու քաղաքականապես պասիվ հատվածն էր, բայց հայկական շարժումը փոխեց իրավիճակը: Հայերն զգացին իրենց ուժը, մնում է մտածեն հայրենադարձության մասին, որը հռչակել է շարժումը:



            Նիկոլ Փաշինյանը հանրահավաքների ու երթերի ժամանակ իր մի ասուլիսում նշել էր ռուսահայերի գործոնի կարեւորությունը շարժման համար եւ հայտարարել, որ ՌԴ իշխանության կողմից նրանց կարծիքը հաշվի առնելը դրական կգնահատվեր:



            Այսպիսով, շարժումը գործոն դարձրեց ռուսահայ համայնքին, համայնքն էլ պահեց շարժման թիկունքը: Սա հզոր գործոն է հայ-ռուսական հարաբերություններում:

            Comment

            Working...
            X