Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ամենից շատ զենք Ադրբեջանը գնել է Ռուսաստանից, ընդ որում զենքը, որը հարձակողական է, ակնհայտորեն նախատեսված չէ Բաքվում շքերթներ կազմակերպելու համար...


    «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը տեղեկացնում է, որ ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մայիսի 17-ին կմեկնի Բաքու:

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      In 2013, the Kremlin's total seriousness about Eurovision was on display again.
      As the votes came in, the singer representing Azerbaijan, Farid Mammadov, won a maximum 12 points from Russia. But when Azerbaijan came to vote for Russia's Dina Garipova, the result was a shocking "nul points".


      Azerbaijan's Farid Mammadov was awarded 12 points by Russia. The favour was not returned
      "Ten points were stolen from us, well not from us but from our participant," Russian Foreign Minister Sergey Lavrov complained three days later, after meeting his Azeri counterpart.

      "This does not makes one happy. We will agree on a unified course of action so this outrageous action will not remain without an answer."
      Jump media playerMedia player helpOut of media player. Press enter to return or tab to continue.

      Media captionSergei Lavrov said Russia should have been awarded ten points by Baku, not zero

      What especially rankled with the minister was the fact that Russia had actually come second in Azerbaijan's popular vote.

      Russia has spared no expense to produce an expertly staged Eurovision performance this year. Winning seems to be a national priority, but why?

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Russia asks us to stop criticise its arms sales to azarbaijan.
        It says, it perfectly does know what it is doing.
        So stop criticizing, for God sake!!

        Այս հարցում պետք չէ նրբերանգներ որսալ ու փորձել բառերում երկակի կամ եռակի իմաստ գտնել...

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Մոսկվան սպառազինության շանտաժ է սկսել Հայաստանի դեմ

          ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
          Մեկնաբանություն - 20 Մայիսի 2016,

          Երեւանում ընդունելով ԵՏՄ վարչապետների հավաքին մասնակցելու նպատակով ժամանած ՌԴ վարչապետ Մեդվեդեւին, Սերժ Սարգսյանն արել է ուշագրավ մի ակնարկ: «Անցած անգամ Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք քննարկեցինք մեր օրակարգի առավել արդիական և զգայուն հարցերը: Կարծում եմ, որ այսօր մենք կշարունակենք այդ զրույցը, քանի որ այն ժամանակ, իրոք, բարդ ժամանակաշրջան էր մեր տարածաշրջանի համար, որը ստեղծվել էր Ադրբեջանի կողմից 1994-95թթ. պայմանագրերի կոպտագույն խախտումների պատճառով», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

          Մեդվեդեւն «անցած անգամ» Հայաստան ժամանեց ապրիլի 7-ին, երբ փաստացի շարունակվում էր Ադրբեջանի սկսած պատերազմը, թեեւ հայտարարվել էր կրակի դադարեցման մասին: Մեդվեդեւի Հայաստան կատարած այդ այցի ընթացքում զգայուն թեմաներից մեկը Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարման հարցն էր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մեդվեդեւի հետ հանդիպմանը բարձրացրեց մատակարարումների դանդաղ ընթացքի հարցը: Մեդվեդեւի որեւէ արձագանք չհնչեց:

          Խոսքը 200 միլիոն դոլարի վարկի մատակարարումների մասին է, որով Հայաստանը պետք է ստանա արդիական զինտեխնիկա Ռուսաստանից: Բայց, այդ այցից պարզվեց, որ չի ստացել, թեեւ ռուսական կողմը ստանալիք սպառազինության ցանկը գաղտնազերծեց դեռեւս նախորդ տարի աշնանը, այդպիսով փաստորեն Ադրբեջանին տալով պատրաստվելու հնարավորություն: Հետո Ադրբեջանը պահանջեց երաշխիք, որ այդ զենքը չի կիրառվի իր դեմ:

          Ավելի լավ ի՞նչ երաշխիք կարող էր լինել, քան զենքը պարզապես չմատակարարելը: Այն դեպքում, երբ Ադրբեջանի մատակարարումները Մոսկվան իրականացնում է ժամացույցի ճշտությամբ:

          Այժմ Սերժ Սարգսյանը խոսում է «զգայուն» հարցերի շուրջ քննարկումները շարունակելու մասին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ սպառազինության մատակարարումը շարունակում է ուշանալ:
          Մեծ հաշվով, դրա վկայությունն է նաեւ այն, որ Հայաստանի պաշտոնյաներից որեւէ մեկն այդպես էլ չի կարողանում հոդաբաշխ պատասխան տալ սպառազինության մատակարարման վերաբերյալ հարցերին, ընդամենը կրկնելով, որ ամեն ինչ իրականացվում է ըստ ժամանակացույցի:

          Բայց, ինչպես երեւում է, ըստ ժամանակացույցի ոչինչ էլ չի իրականացվում, եւ Մոսկվան շարունակում է դանդաղեցնել Հայաստանին սպառազինության մատակարարումը: Ի՞նչն է դրա պատճառը, պարզ չէ: Անկասկած է, որ բանը քաղաքականությունն է: Մոսկվան Հայաստանին փորձում էր «կարթի» վրա պահել պատերազմի միջոցով: Պատերազմը եղավ, հայկական զինուժը դիմադրեց, Մոսկվան հասցրեց փրկել Ադրբեջանը խոշոր հակահարվածից:

          Այժմ, թերեւս բավական երկար ժամանակ հնարավոր չի լինի Հայաստանը «կարթի» վրա պահել պատերազմի շանտաժով, եւ ըստ երեւույթին դրան փոխարինելու է գալիս սպառազինության «շանտաժը»՝ մատակարարումների ուշացման տեսքով:

          Առավել եւս, որ այստեղ այլընտրանքների հարցում կան որոշակի օբյեկտիվ իրողություններ, որոնք Հայաստանին զրկում են դինամիկ փոփոխության հնարավորությունից: Բանն այն է, որ դժվար է արագ այլընտրանք գտնել ռուսական սպառազինությանը: Եվ այստեղ պատճառը միայն փողը չէ: Խնդիրը այստեղ այն է, որ սպառազինության խնդիրը ունի տեխնիկական եւ քաղաքական շոշափելի բաղադրիչ: Բավական բարդ է գերազանցապես խորհրդա-ռուսական սպառազինության վրա հիմնված բանակի համար ապահովել այլ կարգի արդիական սպառազինություն, կպահանջվի այսպես ասած տեխնիկական անցման տեւական ժամանակ:

          Դրան զուգահեռ, հարց է նույնիսկ, թե արդյոք Հայաստանը կարող է թեկուզ սկսել այդ անցումը, ինչը պետք է արված լիներ դեռեւս տարիներ առաջ, այսօր որոշակի արդյունք ունենալու համար: Բանն այն է, որ այդ խնդրի քաղաքական բաղադրիչը սպասարկելու համար Հայաստանը պետք է լինի ինքնիշխան սուբյեկտ, որն ունի իր շահը եւ զբաղված է դրա հետապնդմամբ, ոչ թե ծվարել է ռուսական շահերի մի անկյունում: Այդ դեպքում ոչ միայն Մոսկվան թույլ չի տա մտածել որեւէ այլ տեղից զենք գնելու մասին, այլ որեւէ մեկը չի ցանկանա գործ ունենալ Մոսկվայի քաղաքականության կցորդ հանդիսացող պետության հետ:

          Այդպիսով, կա օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների մի համախումբ, որին ավելանում է նաեւ այն, որ հայտնվելով ԵՏՄ կազմում, Հայաստանը հայտնվել է այլ երկրներից սպառազինության ներկրման այսպես ասած ոչ նպաստավոր մաքսային ռեժիմում: Այսինքն, ԵՏՄ-ն ավտոմատ կերպով թանկացրել է Հայաստանի համար երրորդ երկրից սպառազինության ներկրումը: Եթե դրան էլ գումարվում է այն, որ ՀԱՊԿ կարգի համաձայն Հայաստանն իրավունք չունի երրորդ երկրի հետ իրականացնել ռազմական-ենթակառուցվածքային ծրագիր առանց ՀԱՊԿ կոնսենսուսային համաձայնության, ապա թերեւս ամբողջական կդառնա պատկերը, թե դանդաղ եւ հետեւողականորեն ինչպիսի օղակի մեջ է վերցվել Հայաստանն այս տարիների ընթացքում:

          Ընդ որում, ՀԱՊԿ այդ համաձայնագրի խորհրդարանական վավերացումը մեծ հաշվով տեղի է ունեցել իշխանություն-ընդդիմություն նույն հուզիչ միասնությամբ, ինչպես որ տեղի ունեցավ ԵՏՄ անդամակցումը:

          Հայաստանի անվտանգության հրամայականներից մեկն այդ օղակի հնարավորինս արագ ճեղքումն է, դրա մեկնարկը, այդ ուղղությամբ լայնածավալ քայլերի ձեռնարկումը: Անկասկած է, որ իրատեսական չէ արագ քայլեր եւ արդյունք ակնկալելը, սակայն հապաղումը սպառնալիք է ազգային անվտանգությանը:

          Իսկ քայլերը պետք է ներառեն թե քաղաքական եւ դիվանագիտական ուղիները, թե տնտեսական ջանքերը՝ մի կողմից պետության գնողունակությունը բարձրացնելու, մյուս կողմից նաեւ ռազմա-արդյունաբերության ոլորտում ներքին գիտատեխնիկական ռեսուրսի ներգրավվածությունը բարձրացնելու ուղղությամբ:

          - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....23pkfOYr.dpuf

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            21/05/2016

            ՌԴ և ՀՀ համատեղ հայտարարության տեքստը «կորել» է. ՀԺ

            Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների ապրիլի 15-ին Երևանում կայացած նիստից անցել է մեկ ամսից ավելի, սակայն կողմերը դեռ չեն համաձայնեցրել համատեղ հայտարարության տեքստը։

            Հիշեցնենք, նիստի արդյունքներն ամփոփելիս ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի համատեղ հայտարարության տեքստով հանդես գան ավելի ուշ, թեև նախապես հայտարարվել էր, որ սույն հայտարարությունը հրապարակվելու է նիստից անմիջապես հետո։

            «Հայկական ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ մինչ օրս հայտարարության տեքստը համաձայնեցված չէ, հետևաբար նաև ընդունված չէ։ Թերթին հասած տվյալներով, հայտարարության տեքստում ռուսական կողմի համար խնդրահարույց էին եղել Ղարաբաղի դեմ ապրիլի սկզբին պատերազմական գործողություններ սանձազերծած Ադրբեջանի վերաբերյալ ձևակերպումները։ Ռուսական կողմը ժամանակ էր խնդրել, որպեսզի տեքստը համաձայնեցնեն նաև իրենց քաղաքական ղեկավարության հետ, աշխատեն այդ ուղղությամբ ու հետ ուղարկեն իրենց համար ընդունելի տարբերակը։ Սակայն մինչև օրս որևէ լուր չկա, նշում են մեր աղբյուրները։ Թերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ Կորյուն Նահապետյանն անգամ նամակ է հղել ռուսաստանցի գործընկերներին՝ հայտարարության տեքստի ճակատագրի մասին «լուր» իմանալու համար։ Նրա նամակը դեռ մնում է անպատասխան։



            Աղբյուր` Panorama.am

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              The russian answer??
              let's see the followings, and my guess is, that they will elude the 13 of June 1992....??


              ========
              Պատճառներից մեկը, որ թուրքական որևէ կառավարութուն չի ուզում ճանաչել հայերի ցեղասպանությունը, այն է, որ Թուրքիան չի ավարտել...


              Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ
              Վահան Իշխանյան

              23 մայիսի, 2016

              Շնորհակալություն պատմության դոկտոր Արա Սանջեանին խմբագրելու և օգտակար լրացումներ անելու համար:

              «Ռուսաստանի համար Հայաստանը մանրադրամ է» (1in.am, lragir.am):

              «Ռուսաստանը ԼՂ–ն հանձնելու գործարք է կնքել Ադրբեջանի հետ» ( norlur.am):

              «Ռուսաստանն ու Թուրքիան խնդիր են դրել վերացնել Հայաստանը» (lragir.am):

              «Ռուսաստանը շտապ կապիտուլյացիա է պատրաստում Ղարաբաղում» (lragir.am):

              «Ռուսաստանը ծրագրում է Հայաստանի պարտությունը» (lragir.am):

              «Ռուս-ադրբեջանական դավադրություն՝ ընդդեմ Ղարաբաղի» (168.am):

              «Ռուսաստանն ու Թուրքիան բնական դաշնակիցներ` ընդդեմ հայ ժողովրդի ազգային շահերի (lragir.am):

              «Փորձագետներ․ Մոսկվան կարող է փորձել «զոհաբերել Հայաստանի շահերը» (azatutyun.am):

              Սրանք վերջին տարիների վերնագրեր են հայկական տարբեր լրատվամիջոցներից: Այսպիսի դավադրական վերնագրերի շարանը կարելի է շարունակել:

              Միամիտ ընթերցողները, այս վերնագրերը կարդալով, պարբերաբար սթրեսի մեջ են ընկնում, իսկ ընթերցողների ստվար մասը միամիտներ են ու հավատում են մամուլին: Նույնիսկ այն ընթերցողները, ովքեր մամուլի նկատմամբ թերահավատ են, պարբերաբար տարբեր թերթերում ռուսական դավադրության մասին կարդալով՝ թեթև խուճապի մեջ են ընկնում:

              Հետևողականորեն տարածվող ռուսական դավադրության վերաբերյալ քարոզչությունը հասարակության մեջ գնալով ավելի է տարածում այն վախը, թե Ռուսաստանը հերթական անգամ պետք է ծախի Հայաստանը և արմատավորում հակառուսական տրամադրություններ:

              Ռուսաստանի կողմից օգտագործված լինելու պարանոյան ահագնանում է հատկապես, երբ Ռուսաստանի ղեկավարները հանդիպում են Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավարների հետ և մեկ էլ, երբ սրվում է հայ-ադրբեջանական հակամարտությունը:

              Ականատես եմ եղել, թե ինչպես են մարդիկ վախն աչքերում ասում, թե հեսա ռուսները Հայաստանը ծախում են. նրանք հավատում են, թե Մոսկվայում մի այնպիսի գաղտնի դավադրություն է հյուսվում, որի արդյունքում Թուրքիան կամ Ադրբեջանը կներխուժեն ու կկոտորեն հայ ժողովրդին:

              Կարծես Ռուսաստանի ինչ-որ գաղտնի գործակալություններում հատուկ հայերին վերացնելու մի բաժին կա, որտեղ մշակվում են Թուրքիայից ու Ադրբեջանից ինչ-որ զիջումներ կորզելու դիմաց հայերին ու Հայաստանը օգտագործելու գաղտնի պլաններ, որոնց հայ հասարակությունը տեղյակ կլինի` միայն երբ արյուն հոսի: Ռուսաֆոբ մամուլն ասում է. «Ռուսը հային «տնկելու» հազար ձև գիտի` բոլորն էլ թուրքի ձեռքով»:

              Հայկական ռուսաֆոբիայի նոր ալիքը ինքն իրեն չի առաջացել, այն վերջին շրջանում աշխարհում հրահրվող ռուսաֆոբիայի մի մասն է:

              Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն, հակամարտության մեջ մտնելով Ռուսաստանի հետ, հետսովետական բոլոր հանրապետություննում մեծ գումարներ ծախսելով` բորբոքում է հակառուսականությունը, և Հայաստանում էլ ավանդական ռուսաֆոբներին գումարվել են նոր ձևավորված արևմտյան քաղաքականության ազդեցությունը տարածող գործիչներ ու մամուլ, որոնք հետևողականորեն արթնացնում և օգտագործում են հայերի` Ռուսաստանից վախը ու ահաբեկում հասարակությանը:

              Հասկանալու համար, թե ինչո՞ւ են ռուսական դավադրության մասին նյութերն այդպես հավատ ներշնչում և հեշտ խուճապ առաջացնում, ինչո՞ւ է արմատացած այդ ռուսաֆոբիան, պետք է պարզել, թե որտեղի՞ց է այդ վախը:

              Հայկական ռուսաֆոբիան կապված է հիմնականում երեք պատմական իրադարձության հետ.

              1-ին` 1914-1915 թվերին հայոց ցեղասպանության ժամանակ Ռուսաստանի դիրքը: Ռուսաստանը քննադատող հայ պատմագրության մեջ ընդունված է, որ երբ Օսմանյան կայսրությունում տեղահանում ու կոտորում էին հայերին, ռուսական հաղթական բանակը առաջ չէր շարժվում, որ կանխեր կոտորածները:

              2-րդ` 1920-1921 թվականներին Բոլշևիկյան Ռուսաստանի դաշինքը Քեմալական Թուրքիայի հետ, որի արդյունքում Հայաստանի տարածքներն անցան Ադրբեջանին ու Թուրքիային:

              3-րդ` 1991-ին Սովետական բանակի Կոլցո օպերացիան, երբ սովետական բանակի օգնությամբ ադրբեջանցիներն էթնիկ զտումներ արեցին Գետաշենի ենթաշրջանում:

              Ռուսաֆոբիայի պրոպագանդիստները ժամանակ առ ժամանակ այս իրադարձությունները մեջտեղ են հանում ու հայտարարում, թե Ռուսաստանի հակահայկական դավադրությունը կրկնվելու է:

              Ընդհանրապես, ազգային սնափառությունը չի սիրում խոստովանել, որ սեփական կորուստները լինում են նաև սխալ քաղաքականության պատճառով և, սխալներն անտեսելով, դրանց համար մեղադրում են միայն դրսի ուժերին. այդպես արևելահայության սնափառությունն իր կորուստները բացատրում է Ռուսաստանի դավաճանությամբ, իսկ արևմտահայությունը՝ Անգլիայի ու Ֆրանսիայի դավաճանություններով:

              Ռուսաֆոբիայի ֆոնին անհրաժեշտ է պատասխանել հարցերին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը տարբեր պատմական իրավիճակներում ոչ հայանպաստ կամ «հակահայ» դիրք գրավել, կարո՞ղ էին, արդյոք, հայ ղեկավարները խուսափել Ռուսաստանի վտանգից, որպեսզի պարզ լինի, թե ինչքանո՞վ է հնարավոր այդ քաղաքականության կրկնությունը:

              Առաջին աշխարհամարտը և Ռուսաստանի դիրքը հայության նկատմամբ

              Առաջին աշխարհամարտի հենց սկզբից հայկական կազմակերպությունները նախաձեռնում են կամավորական շարժում ռուսական բանակի կազմում Օսմանյան կայսրության դեմ կռվելու համար: Հայ վերնախավը հույս ուներ, թե միանալով դաշնակիցներին ու նրանց բանակներում կռվելով` հաղթանակի դեպքում նրանք Օսմանյան կայսրության հայ համայնքներին անկախություն կտան:

              Ռուսական բանակի կազմում ձևավորում են 5-8 հազար մարտիկներով հայ կամավորական ջոկատներ:

              Նաև 1916-ից հետո ֆրանսիական բանակում ձևավորվում է հայ կամավորներից բաղկացած լեգիոն:

              1914թ. նոյեմբերի 1-ին բացվեց ռուս-թուրքական ճակատը, եւ ռուսական բանակը, որի կազմում կռվում էին հինգ հայկական կամավորական ջոկատներ, հունվարին վերջնականապես ջախջախեց օսմանյան բանակը Սարիղամիշի ճակատամարտում:

              Թուրքական բանակի հրամանատարն էր օսմանյան ռազմական նախարար Էնվեր փաշան, ով հազիվ է փրկվում և կատաղած վերադառնալով Ստամբուլ՝ իր պարտության համար մեղադրում է հայերին:

              Ռուս մեկնաբան Յուլյա Լատինինան գրում է. «Ինչպես բոլոր պարտություն կրած հրամանատարները, նա էլ վերադառնալով Կոստանդնուպոլիս` հայտարարում է, որ դավաճանության պատճառով էր պարտությունը: «Ինձ դավաճանեցին». սա սիրելի խոսքն է անհաջողակ հրամանատարների»:

              Սարիղամիշի ճակատամարտից հետո հարավային ճակատում ռուսական բանակը դադար է առնում: Հենց այդ ժամանակ էլ սկսվում են հայերի ջարդերը: Մի քանի ամիս անց` գարնանը, ռուսական բանակն առաջ է շարժվում և գրավում Վանը: Հայ պատմագրության և մտավորական որոշ շրջանակներում վստահ են, որ եթե էլի առաջ շարժվեր, ապա կփրկեր Մուշի և մյուս շրջանների հայերին, բայց փոխարենը ամռանը նահանջում է (հայ հեղինակներն այդ նահանջը անվանում են «կեղծ»), ու ռուսական բանակի հետ գաղթում է թուրքական ջարդերից ինքնապաշտպանությամբ փրկված Վանի և ամբողջ Վասպուրականի բնակչությունը: Որոշ պատմաբաններ գրում են, որ եթե ռուսական բանակն այսպիսի նահանջներ ու դադարներ չտար, ապա կփրկվեին հազարավոր հայեր: Մասնավորապես` Լեոն գրում է. «Ինչ նպատակ ուներ այդ նահանջը, բացատրում էին զանազան եղանակներով: Բայց այդ նպատակներից մեկն էր և հայերի բնաջնջումը, որ և իրականացվեց ամենասարսափելի հաջողությամբ» [1]:

              Պետք է հաշվի առնել, որ մինչև 30-ականների կեսը խորհրդային իշխանությունն ամեն ինչում մեղադրում էր ցարիզմին, և Լեոն, այդ ժամանակների կոնյունկտուրային համապատասխան, հայերի կորուստների մեղքը բարդում է Ցարիզմի վրա, և այդ շրջանում գրած նրա երկու հակառուսական գրքերը՝ «Անցյալից»-ը և «Ռուսահայ հեղափոխության գաղափարաբանություն»-ը, դարձան ռուսաֆոբների գլխավոր քարոզչական զենքերը: Ինչպես, օրինակ, epress.am-ն է օգտագործում «1915-ին Ռուսաստանը ծախեց հայերին. Ցեղասպանությունը՝ ականավոր պատմաբանի աչքերով»:

              Ռուսաֆոբ մտավորականների մեջ նույնիսկ մի կասկած կա, թե Ռուսաստանը գործարքի մեջ է եղել Թուրքիայի հետ և հատուկ առաջ չի գնացել, որպեսզի թուրքերը հեշտությամբ հայերին կոտորեն, հետևաբար ցեղասպանության մեղքի բաժինն ընկնում է նաև Ռուսաստանի վրա, ավելի մոլեռանդ ռուսաֆոբները միայն Ռուսաստանին են մեղադրում: Մեջբերում են Ռուսաստանի արտգործնախարար Ալեքսանդր Լոբանով Ռոստովսկուն (1824-1896) վերագրվող խոսքը՝ Հայաստանը մեզ պետք է առանց հայերի:

              (Օրինակ` http://civilngo.com կայքում ասվում է. «Ցեղասպանությունների ժամանակ ռուսական կողմը «Հայաստանն առանց հայերի» ծրագրի իրականացման շրջանակներում հայերին կոտորելու հարցում ուղղակիորեն աջակցել է թուրքական կողմին»):

              Բայց մի ռուս դիվանագետին վերագրվող խոսքը շրջանառության մեջ դնելով` չի հիմնավորվում, թե ինչո՞ւ Ռուսաստանը Թուրքիայի ձեռքով պիտի հայերին կոտորելու պլաններ մշակեր: Ռուսաֆոբները որևէ ռացիոնալ բացատրություն չեն տալիս, թե ո՞րն էր մի երկրի ներսում հայերին կոտորել տալու մեկ ուրիշ երկրի շահը:

              Իրականում Ռուսաստանի կայսերական շահերի մեջ հայերի լինել կամ չլինելու հարցը ընդհանրապես գոյություն չուներ: Ոչ մի կայսրության էլ բացարձակապես չէր հուզում փոքր ազգերի ճակատագիրը, կունենա՞ն երկիր, թե՞ ոչ, դուրս կգա՞ն լծի տակից, թե՞ ոչ, կկոտորվե՞ն արդյոք, թե՞ ոչ: Այդպես էր նաև առաջին աշխարհամարտի ժամանակ. թեև կայսրությունները իրենց աշխարհակալ, երկրագունդը բաժանելու ծրագրերը թաքցնում էին փոքր ժողովուրդների փրկության անվան տակ, բայց ինչպես Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային, այնպես էլ Ռուսաստանին բացարձակապես չէր հետաքրքրում փոքր ժողովուրդների ճակատագիրը: (Ինչպես այժմ՝ Արևմտյան տերություններն իրենց ենթակայության տակ չգտնվող երկրների ռեսուրսներին տիրանալու համար մարդու իրավունքներն են մեջտեղ հանում):

              Բայց փոքր ժողովուրդների մեջ միշտ էլ լինում են մտավորականներ, որոնք հավատում են կայսրությունների խոստումներին ու իրենց ժողովուրդներին ակամա դարձնում նրանց ձեռքին գործիք, իսկ երբ պարզում են, որ իրենց ոչ միայն չեն փրկել, այլև օգտագործել ու թողել են անպաշտպան, ասում են՝ նրանք դավաճանեցին (երկու տարի առաջ մի ուկրաինացի զայրացած ինձ ասում էր՝ Եվրոպան մեզ դավաճանեց, հետո պարզեցի, որ այդ համոզմունքը շատ տարածված է Ուկրաինայում, օրինակ` Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն էլ հայտարարում է՝ Եվրոպան դավաճանեց Ուկրաինային):

              1915-ի հունվարին Սարիղամիշի ճակատամարտից հետո, երբ թուրքական բանակը ջախջախվել էր, ռուսների առաջ չշարժվելը բացատրվում է նաև նրանով, որ ահավոր ցուրտ ձմեռ էր, (թուրքերի պարտության համար ցուրտն էլ դեր խաղաց, բազմաթիվ թուրք զինվորներ ցրտահարվելուց կոտորվեցին), և ռուսները սպասում էին, որ եղանակը տաքանար:

              Իսկ մյուս հարցը առկախ է մնում՝ հետագայում, երբ առաջացան ու մտան Վան, ուր հայկական ինքնապաշտպանական ուժերը հաղթել էին թուրքական բանակին, ինչո՞ւ մեկ ամիս անց՝ հուլիսին, երբ գոյություն չուներ թուրքական առաջխաղացման վտանգ, նահանջեցին, որի հետևանքով Վանը դատարկվեց: Ու այդպիսի «կեղծ նահանջ» մի անգամ էլ արեցին մեկ ամիս անց:

              Մեկնաբանում է պատմագիտության դոկտոր Աշոտ Ներսիսյանը. «Ռուսական կայսրության երազանքն էր Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներին տիրանալը: Թեև Անտանտի դաշնակիցների միջև պայմանավորվածություն եղել է, որ պատերազմի արդյունքում նեղուցներն անցնելու են Ռուսաստանին, բայց կողմերը իրար չէին վստահում ու դրա հիմքերն ունեին: Արևմուտքից Թուրքիայի հետ պատերազմում էին Անգլիան և Ֆրանսիան (Դարդանելի օպերացիան), և եթե հարավից Ռուսաստանը առաջ գնալով վերջնական ջախջախեր թուրքական բանակը, թուրքերը չէին կարողանա դիմադրել Անգլիային ու Ֆրանսիային և նեղուցները կանցնեին դաշնակիցներին, իսկ հետո դրանք հետ բերելը Ռուսաստանի համար անհնար կլիներ: Ռուսաստանը, առաջ չգնալով ու կեղծ նահանջներով, հնարավորություն էր տալիս թուրքական բանակին վերակազմավորվել ու դիմադրել Ֆրանսիային ու Անգլիային, որ նեղուցները նրանց ձեռքը չանցնեին:

              1916 թվի Սայքս-Պիկոյի պայմանագրով կրկին գրավոր կնքվում է, որ նեղուցները տրվում են Ռուսաստանին: Սակայն բոլշևիկյան հեղափոխությունը տապալում է պայմանագիրը»:

              Դարդանելի օպերացիայի մասին lenta.ru-ն գրում է. «Սանկտ-Պետերբուրգում սկզբում մտավախություն ունեին Բալկաններում անգլիացիների ակտիվության համար, այնպես, որ բրիտանական կառավարությունը նույնիսկ ստիպված էր գաղտնի երաշխիքներ տալ, որ ամեն դեպքում պատերազմից հետո նեղուցները կանցնեն Ռուսաստանին»:

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Հնարավոր է, որ եթե Անգլիան այդքան արյուն թափելով գրավեր Դարդանելը, այն չտար Ռուսաստանին:

                Ռուսաֆոբները միայն Ռուսաստանին են մեղադրում նահանջների և հայերին չփրկելու մեջ, սակայն նմանատիպ քաղաքականություն են վարել նաև մյուս դաշնակիցները. Սայքս- Պիկոյի համաձայնագրով Կիլիկիան հանձնված էր Ֆրանսիայի տիրապետությանը: 1920-ի հունվարին թուրքական բանակը հարձակվում է Մարաշ քաղաքի վրա, ուր ապաստանել էին մոտ 30 հազար հայեր: Լեոն նույնիսկ գրում է, որ ֆրանսիական բանակը քաղաքի այն հատվածներում դիրքավորվեց, որտեղ հայեր չկային, և անպաշտպան մնացած 3000 հայեր կոտորվեցին, իսկ այն հայերին, որոնք փախչում էին ապաստան գտնելու ֆրանսիացիների մոտ, ֆրանսիացի զինվորները գնդակոծում են և մոտ 400 հոգի սպանում[2]:

                Կիլիկիայում հայկական համայնքները ինքնավարութուն էին ստեղծում, նույնիսկ` մեկ օրով: 1921թ. Սևրի պայմանագրից մեկ շաբաթ առաջ մի խումբը օգոստոսի 3-ին, և մյուսը՝ 4-ին, Կիլիկիայի Հայաստանը անկախ հռչակեցին: Սակայն ֆրանսիական բանակը, ի վերջո, հեռացավ, ու հետն էլ հայերը արտագաղթեցին:

                Հրանուշ Խառատյանն ասում է. «Շատ քիչ է քննարկվում ֆրանսիական դավաճանությունը Կիլիկիայում և կիլիկիահայերի երկրորդ ջարդը Մուստաֆա Քեմալի բանակի կողմից»:

                Դավաճանությո՞ւն, հակահայ դավադրությո՞ւն, իհարկե ոչ, ֆրանսիացիների շահերի մեջ հայեր գոյություն չունեն:

                Ռուսաֆոբ մտավորականների մեջ իշխում է նաև այն վստահությունը, թե հայերի ցեղասպանության պատճառը հայերի ռուսական կողմնորոշումն էր և դրա հետևանք կամավորական շարժումը, թե իբր թուրքերը հայերին կոտորեցին, քանի որ իր թշնամի Ռուսաստանի բանակում կռվում էին և նրա ազդեցության գործակալներն էին: Այս թեզը հաճույքով տարածում են նաև թուրքական կիսապաշտոնական և մտավորական շրջանակները՝ թե հայերը դավաճանեցին Օսմանյան կայսրությանը ու պատժվեցին:

                Սա էլ մի ուրիշ թյուրիմացություն է, որի նպատական է` արդարացնելով Թուրքիան` նրա հետ բարեկամանալու հնարավորություն ստեղծել. Օսմանյան կայսրության հայերը հիմնականում նվիրված էին իշխանությանը, զորակոչվում էին բանակ, 120 հազարից ավել հայ էր զորակոչվել, որոնց բոլորին կոտորեցին, և հայ վերնախավի միայն մի մասն էր անցել ռուսների կողմը:

                Երիտթուրքերի ծրագրերի մեջ էր մտնում Օսմանյան կայսրությունը թուրքացնելը, բոլոր ժողովուրդներին թուրք դարձնելը, չենթակվողներին՝ կոտորելը: Բացի հայերից` կոտորեցին նաև եզդիներին, ասորիներին ու հույներին:

                Երիտթուքերի կառավարությունը Լիբանանում արհեստական սով առաջացրեց (շատ պատմաբաններ վստահ են, որ արհեստական էր այն, Բեյրութում սով չի եղել, և թույլ չեն տվել, որ այնտեղից ցորեն տանեն լեռներ), և մոտ 250 հազար քրիստոնյա արաբ սովից մահացավ:

                Նայենք Օսմանյան կայսրության քարտեզին՝ մի ծայրից մյուսը՝ ռուսական սահմաններից մինչև արաբական աշխարհ ու Եվրոպա բնաջնջում են երեք միլիոն ժողովուրդ՝ մերումանուկ, ծեր ու ջահելով, և անտրամաբանական է այս մեծ ոճիրը բացատրել կամ արդարացնել 5-8 հազար հայ կամավորներով, որոնք Թուրքիային ոչնչով չէին սպառնում: Հայ կամավորներն էլ ունիկալ երևույթ չէին, և՛ ռուսական և՛ թուրքական բանակների կազմերում կային այլ ազգային և կրոնական կամավորական գնդեր, բայց հայկական հարցերի վրա սևեռված հայ պատմագրությունը նրանց չի անդրադառնում և ստեղծում է կամավորական շարժման վերաբերյալ ոչ ամբողջական պատկեր:

                Մինչև 20-րդ դարի սկիզբը Օսմանյան կայսրությունը գնալով փոքրանում էր, ազգային ազատագրական շարժումների շնորհիվ հերթով անկախություն էին ձեռք բերում հույները, սերբերը, Մոնտենեգրոն, ռումինացիները, բուլղարները, ալբանացիները: 1912թ. Բալկանյան պատերազմում կայսրությունը իր եվրոպական մասը գրեթե ամբողջությամբ կորցրեց, մնացել էր միայն Կոստանդնուպոլիսը, և երիտթուրքերի նացիոնալիզմը ծայրահեղության հասավ` իր առաջ խնդիր դնելով կայսրությունը վերածել ազգային պետության՝ բոլոր փոքրամասնություններին վերացնելով:

                Լատինինան ցեղասպանության ևս մի պատճառ է նշում. «Առաջին Բալկանյան պատերազմից հետո մոտ 800 հազար թուրք փախչում է քրիստոնյաների ազատագրած երկրամասերից: Եվ հենց այս 800 հազար թուրքերը հետագայում դառնում են գլխավոր ջարդարարները, որոնք պիտի մորթեին հայերին Անատոլիայում»:

                Յուրաքանչյուր ծայրահեղ ազգայնականություն իր ձախողումների համար հաճախ երկրում բնակվող ուրիշ ժողովրդի է մեղադրում և նրան ոչնչացնելով` «ազգը մաքրում»: Նույն երևույթն է և այն, որ թուրքերը հայերի մեջ թշնամի էին տեսնում, իսկ գերմանացիները հրեաների մեջ էին թշնամի տեսնում:

                Թուրքիան ճնշումներով, բռնությամբ ու ցեղասպանություններով թրքացնելու` երիտթուրքերի ծրագիրը մինչև այսօր շարունակվում է, քրիստոնյաներին կոտորելուց հետո անցան մյուս փոքրամասնություններին՝ 1937-ին եղավ ալևիների ցեղասպանությունը, ապա մինչև այժմ պարբերաբար կոտորում են քրդերին: Պատճառներից մեկը, որ թուրքական որևէ կառավարութուն չի ուզում ճանաչել հայերի ցեղասպանությունը, այն է, որ Թուրքիան չի ավարտել ցեղասպանություններով երկիրը թրքացնելու ծրագիրը:

                Ինչ կարող էին անել հայերը

                Օսմանյան կայսրությունը թրքացնելու երիտթուրքերի ծրագրին դիմադրելը մի փոքր ժողովրդի համար անհնար էր, մի կողմում պետական հզոր ապարատ՝ աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկը, մյուս կողմում` հպատակ, թույլ կազմակերպված ժողովուրդ: Բայց գուցե հնարավոր էր արդյունավետ դիմադրություններ կազմակերպելով` նվազեցնել կորուստները:

                Այն քննադատությունը, թե պետք չէր հույս դնել Անտանտի և մասնավորապես Ռուսաստանի վրա, գուցե հիմնավոր է: Որևէ երկիր ուրիշի համար անկախություն ձեռք չի բերում:

                Գուցե հնարավոր էր կամավորական շարժման փոխարեն նույն Օսմանյան կայսրությունից գաղտնի հայկական բնակավայրերը զինել և կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը՝ սպասելով դաշնակիցների առաջխաղացմանը: Ցեղասպանությունից փրկվեցին այն հատվածները, որտեղ ինքնապաշտպանություն կազմակերպվեց, և դաշնակիցների բանակները հասան (օրինակ` Ուրֆայում ինքնապաշտպանություն եղավ, բայց դաշնակիցները չհասան, և հայերը կոտորվեցին):

                Առաջին աշխարհամարտի շեմին՝ 1914 թվականի հուլիսին, Էրզրումում ՀՅԴ 8-րդ ընդհանուր ժողովը որոշում ընդունեց, որ ռուս-թուրքական պատերազմի դեպքում հայերը չեզոք դիրք պետք է գրավեն, և յուրաքանչյուր երկրի հպատակները կատարեն իրենց զինվորական պարտականությունները: Սակայն, պատերազմը սկսվելուց հետո Դաշնակցությունը հրաժարվում է իր որոշումից և, ի վերջո, ձեռնամուխ լինում ռուսական բանակի մեջ հայ կամավորական ջոկատների ստեղծմանը:

                Երկու երկիր կռվում են, կարիք կա՞ կամավորական ջոկատներ մտցնել հակամարտող ուժերից մեկի բանակի մեջ ու ծառայել նրա շահերին` մանավանդ չունենալով որևէ երաշխիք, թե հաղթանակի դեպքում թույլ կտան անկախություն ունենալ: Գոնե անհրաժեշտ էր ինչ-որ գրավոր պայմանագիր կնքել, հստակ երաշխիքներ ունենալ, որոնք չկատարելու դեպքում նոր կարելի կլիներ դավաճանության մեջ մեղադրել Ռուսաստանին: Բայց, կրկնեմ, որ կամավորական շարժում այլ ժողովուրդներ էլ են ունեցել, բացի այդ` դրան ամբողջ հայ ժողովուրդը չէր մասնակցում:

                Լեոն նաև մեղադրում է Դաշնակցությանը, որ 1915-ին ռուսական բանակի նահանջի հետ գաղթեցրեց Վանի ու Վասպուրականի բնակչությանը, որ հնարավոր էր մնալ և Վանը պահել հայկական[3]: Եթե ռուսական բանակը գնար, հայկական պաշտպանությունը կարո՞ղ էր, արդյոք, երկարաժամկետ դիմադրել թուքական բանակին: Կասկածելի է:

                Առաջին աշխարհամարտի և ներկա իրադրության զուգահեռները

                Ռուսաֆոբները հաճախ են ասում, որ կկրկնվի 1914-1915 թվականների իրավիճակը: Սակայն թե ինչպե՞ս, չի բացատրվում, իրավիճակները տարբեր են.

                1-ին. աշխարհը փոխվել է, մեծ տերությունների շահերի մեջ չի մտնում տարածքներ գրավելն ու կցելը, հետևաբար Ռուսաստանն էլ խնդիր չունի նեղուցները գրավելու:

                Ի տարբերություն 20-րդ դարասկզբի, այսօր կա արդեն անկախ հայկական պետություն, որը Ռուսաստանի սեփականությունը չի, որ այն իր ուզած ձևով տնօրինի:

                Եթե շատ ուզենք ընդհանրություն գտնել, ապա այն է, որ ինչպես մինչև 1917 թիվը, այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի սահմանը պաշտպանում է ռուսական բանակը, և կարող է 1917թվի նման այնպիսի իրավիճակ առաջանալ, Ռուսաստանում այնպիսի փոփոխություններ լինեն, որ բանակը հանեն Հայաստանից ու սահմանները բաց մնան Թուրքիայի ագրեսիայի առաջ:

                1917 թվականի բոլշևիկյան հեղափոխության հետևանքով ռուսական բանակը հեռացավ Կովկասից, և Հայաստանն ու հայությունը մնաց միայնակ թուրքական վտանգի դիմաց, ուժերի լարումով հայկական դիմադրություններ կազմակերպվեցին՝ Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, և արդյունքում ստեղծվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

                Եթե ապագայում ռուսական բանակը հեռանա, Ռուսաստանին մեղադրելը կոռեկտ չի լինի, նա հայ ժողովրդի հոգաբարձուի առաքելություն չի վերցրել իր վրա և Հայաստանում զորք է պահում ոչ թե հայերին պաշտպանելու, այլ իր շահերի համար և երբ ուզի` կարող է հանել այն:

                Հայաստանն իր անվտանգության հայեցակարգը պետք է կառուցեր այնպես, որ հաշվի առներ թուրքական վտանգը, անկախության 25 տարիները բավական ժամանակ էին այնպիսի պաշտպանական համակարգ ստեղծելու համար, որ հնարավոր լիներ դիմադրել նաև թուրքական ագրեսիային: Սակայն, Հայաստանի քաղաքական վերնախավը, հույսը դնելով Ռուսաստանի վրա, անվտանգության հայեցակարգ մշակելու փոխարեն հարստանալով է զբաղված:

                Հաջորդ հոդվածում կքննարկվի, թե ինչու բոլշևիկ-թուրք դաշինքն ուղղվեց Հայաստանի դեմ, և ո՞րն էր, արդյոք, Հայաստանի վերնախավի սխալը:


                [1]. Ամենաաչքի ընկնող գրքերից մեկը Լեոյի «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանություն»-ն է։

                [2]. Լեո, «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը», 1934, Փարիզ:

                [3] Նույն տեղում:

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ (մաս 2)
                  Վահան Իշխանյան
                  Հայերի դեմ հատուկ դավադրություն գոյություն չուներ, ուղղակի Հայաստանի իշխանությունը հայտնվել էր Բոլշևիկյան Ռուսաստանի թշնամի...


                  25 մայիսի, 2016
                  Գրության առաջին մասում ներկայացվել էր Հայաստանում ռուսաֆոբիայի նոր ալիքը, մամուլում ռուսաֆոբիական բազմաթիվ վերնագրերը, որոնք վախ են տարածում հասարակության մեջ, նաև՝ ռուսաֆոբիայի արմատները, և այդ արմատներից մեկի քննությունը՝ 1914-1915 թվականներին Ցարական Ռուսաստանի դիրքը հայերի նկատմամբ, որ Ռուսաստանը հատուկ հակահայկական կամ հայերին բնաջնջելու ծրագիր չի ունեցել, և որ ցեղասպանության ժամանակ հայերին չփրկելու պատճառը զուտ նրա մարտավարական շահերն են եղել:

                  Թուրք-բոլշևիկյան դաշինքը և հայերի կորուստների պատճառները

                  Շնորհակալություն պատմության դոկտոր Արա Սանջեանին խմբագրելու և օգտակար լրացումներ անելու համար

                  1917թ. բոլշևիկյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը մեկուսացավ աշխարհից, ոչ մի պետություն չէր ճանաչում նրան, Անտանտի իր նախկին դաշնակիցները դարձել էին թշնամիներ, որոնք օժանդակում էին հակաբոլշևիկյան սպիտակգվարդիականներին:

                  Պատերազմի արդյունքում էլ Անտանտը Օսմանյան կայսրությանը կապիտուլյացիայի ենթարկեց, մասնատեց: Թուրքիան կորցրեց 10 միլիոն քառ. կմ տարածք, հարավից էլ անջատվեցին արաբական երկրները:

                  1920թ. ապրիլին Անկարայում Մուստաֆա Քեմալը (հետագայում` Աթաթյուրք) իր խորհրդարանը (Թուրքիայի Ազգային Մեծ Ժողով) ստեղծեց: Այն չէր ճանաչում դաշնակիցների կողմից կայսրությանը կապիտուլացրած պայմանագրերը և խնդիր էր դրել վերականգնել կայսրության գոնե ինչ-որ մասը: Իսկ դրա համար նրան դաշնակիցներ էին անհրաժեշտ, լավագույնը կարող էր լինել Բոլշևիկյան Ռուսաստանը, որը կարող էր իրեն օգնել ընդդեմ անգլոֆրանսիական դաշնակից երկրների և Հունաստանի, որոնք ամբողջ Արևմտյան մասը վերցրել էին: Քեմալի նամակը Լենինին այսպես է մեկնաբանել Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսարիատը. «Մուստաֆա Քեմալը նամակում հայտնում է, որ Թուրքիան պարտավորվում է Սովետական Ռուսաստանի հետ համատեղ պայքարել իմպերիալիստական երկրների դեմ՝ ազատագրելու համար բոլոր ճնշվածներին, պարտավորվում է ազդել Ադրբեջանի հանրապետության վրա, որ այն մտնի սովետական պետությունների մեջ, պատրաստակամություն է հայտնում մասնակցել Կովկասում իմպերիալիզմի դեմ պայքարին և հույս ունի Սովետական Ռուսաստանի աջակցությանը Թուրքիայի վրա հարձակված իմպերիալիստական թշնամիների դեմ»:

                  Լենինի համար ուղղակի գյուտ էր Քեմալի հայտնությունը՝ հայտնվում է դաշնակից ընդդեմ կապիտալիստական թշնամիների, և նրան ուղարկում է 6 հազար հրացան, 5 միլիոն փամփուշտ, 17 600 ական, 200 կգ ոսկի:

                  Լենին- Քեմալ դաշինքի արդյունքում Արևելյան Հայաստանի մի զգալի մասն անցավ Թուրքիային: Ռուսաֆոբ մտավորականները վստահ են, որ Լենինը ոսկով օգնեց Քեմալ Աթաթուրքին միայն այն բանի համար, որ նա արշավի Արևելք և գրավի Հայաստանը:

                  Այսպիսի վերնագրերով լցված է մամուլն ու հայ պատմագրությունը «Քեմալաբոլշևիկյան դավադրությունը և 1920թ. Հայաստանին պարտադրված հայ-թուրքական պատերազմը»:

                  Կրկին, նրանց թվում է, թե Լենինը շարունակում էր ռուսական ցարերի՝ թուրքի ձեռքով հայերին բնաջնջելու քաղաքականությունը, որ Քեմալի հետ հատուկ հայերի դեմ էր դաշինք կազմել: Սակայն, ինչպես Նիկոլայի, այնպես էլ Լենինի բոլշևիկյան Ռուսաստանի շահերի մեջ հայեր գոյություն չունեին:

                  Ո՞ւմ դեմ էր օգնում Լենինը Աթաթուրքին:

                  Մեկնաբանում է պատմագիտության դոկտոր Աշոտ Ներսիսյանը. «Լենինը Քեմալին զինում, օգնում էր այն նույն պատճառով, ինչ ռուսները 1915-ին կեղծ նահանջներ էին կազմակերպում, օգնում էր, որ Քեմալը արևմուտքում կանխի ֆրանսանգլիական առաջխաղացումը և որ նեղուցները չանցնեն նրանց ձեռքը: Նաև արդեն բոլշևիկյան Ռուսաստանի համար նրա նախկին դաշնակիցները թշնամիներ էին՝ գաղափարական հակադիր բևեռներում գտնվող երկրներ էին: Քեմալը ուժեղանալով ոչ միայն արևմուտքում հաջողություններ ունեցավ, այլև տարածվեց Արևելք, որտեղ Հայաստանը պատերազմի մեջ էր մտել Թուրքիայի հետ՝ պահանջելով Սևրի դաշնագրի սահմանները: Սակայն, Լենինի պլանների մեջ չէր մտնում, որ Թուրքիան, նվաճելով Հայաստանը, անցնի ու միանա Ադրբեջանին՝ ստեղծելով մեծ Թուրանական պետություն: Հետևաբար, կարմիր բանակը արշավեց, Հայաստանը խորհրդայնացրեց և հետագայում Թուրքիայի հետ կնքեց Մոսկվայի և Կարսի պայմանագրերը»:

                  Լենինի նպատակն այն էր, որ Սևրի պայմանգիրը քանդեն և չեզոքացնեն անգլիացիների ազդեցությունը Մերձավոր Արևելքում և Ռուսաստանի արևելյան սահմաններում:

                  Ադրբեջանը 1920-ի ապրիլի 28-ին խորհրդային էր դարձել և անմիջապես Հայաստանից պահանջել «տարածքներ», ու որպես խորհրդային երկիր Մոսկվայի միջոցով ուզում էր Զանգեզուրին, Ղարաբաղին և Նախիջևանին տիրանալ: Կարմիր բանակն էլ, ներխուժելով Անդրկովկաս եւ այն բնակավայրեր, ուր հայ-ադրբեջանական բախումեր էին լինում, գրավված տարածքները կմիացներ միակ Խորհրդային պետությանը՝ Ադրբեջանին: Տարածաշրջանի հայ բոլշևիկներն էլ ծառայում էին Ադրբեջանի շահերին՝ որպես սոցիալիստական երկրի:

                  Սեպտեմբերին, երբ Հայաստանը որպես Անտանտի հավատարիմ դաշնակից էր հանդես գալիս, Բաքվում կոմունիստական ինտերնացիոնալը կազմակերպեց «Արևելյան ժողովուրդների» համագումարը, որը նույնպես ծառայեց Ադրբեջանի շահերին, հետագայում էլ 1920 թվի Ալեքսանդրապոլի, 1921 թվի Մոսկվայի և Ղարսի պայմանագրերով Նախիջևանը վերցրեց, ապա ԿԱՎ Բյուրոյի 1921-ի հուլիսի 4-ի որոշմամբ էլ տիրացավ Ղարաբաղին: Վերջին երկու պայմանագրերի տակ էլ կան հայ բոլշևիկների ստորագրությունները: Դաշնակցությունը հույս ուներ, որ բոլշևիկներին իշխանությունը հանձնելով՝ նրանք թուրքերից հետ կվերցնեն Ղարսը, սակայն վերցրին միայն Ալեքսանդրապոլը:

                  Հենց առաջին հանրապետության կործանման ժամանակ էլ առաջացավ հայերի մեջ ռուսաֆոբիական ալիքը, մի ծայրահեղությունից ընկավ մյուս ծայրահեղության մեջ, ռուսասիրությունից՝ ռուսաֆոբիայի մեջ: Դաշնակցական որոշ գործիչներ իրենց կուսակցության սխալ քաղաքականությունը քողարկեցին ռուսաֆոբիայով:

                  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանը 1920-ին գրեց «Ռուսական վտանգը» գիրքը, ուր պարզորոշ ցույց է տալիս, որ Հայաստանը պետք է լինի դաշնակիցների հետ ընդդեմ Ռուսաստանի, նա գրում է. «Ռուսը մեր թշնամին է, թերևս մեր ամենավտանգավոր թշնամին»: Ռուբեն Տեր-Մինասյանն էլ 1924-ին տպագրում է «Հայ-թուրքական կնճիռը», որտեղ ասում է, թե հայերը թուքերի հետ դաշինքի մեջ մտնելով՝ պիտի դիմադրեն ռուսական վտանգին:

                  Ի՞նչ կարող էին անել հայերը կորուստներից խուսափելու համար

                  Հայկական բոլոր կազմակերպություններն ընկել էին մի թղթի հետևից՝ Սևրի դաշնագրի, որով Հայաստանին էր միանում նաև Արևմտյան Հայաստանի մեծ մասը, և երկիրը մուտք էր ունենում ծով: Սևրի պայմանագիրը օգոստոսի 10-ին ստորագրել էր Օսմանյան կայսրությունը, բայց կառավարությունը չէր վավերացրել, իսկ ապրիլից արդեն երկրում փաստացի ղեկավար էր դառնում Քեմալը, ով չէր ճանաչում Սուլթանի կնքած պայմանագրերը:

                  Դեռևս Սևրի պայմանագիրը չկնքված՝ Հայաստանն արդեն դաշնակիցների աջակցությունն ունենալու պատրանքով հունիսին նախահարձակ է լինում Թուրքիայի վրա և գրավում Օլթիի ածխահանքերը: Քեմալի կառավարությունը բողոք է հղում:

                  Ըստ Լեոյի՝ Քեմալն առաջարկում է Օհանջանյանի կառավարությանը հրաժարվել Սևրի դաշնագրից և խաղաղ բանակցություններով լուծել վեճերը[1], սակայն ոչ մի հղում չկա: Բայց բոլշևիկյան Ռուսաստանը, իրոք, շահագրգռված էր, որ Հայաստանն իր թշնամի Արևմուտքից հեռանա, հրաժարվի Սևրից, իր միջնորդությամբ Քեմալի հետ հաշտվի և մտնի ռուսական ազդեցության գոտի:

                  1920-ի ապրիլ-օգոստոսին Հայաստանի կառավարության կողմից Լևոն Շանթի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարում բոլշևիկյան իշխանության հետ:


                  «Հայրենիք» ամսագրում Տերտերյանի հուշերում
                  Չիչերինի խոսքը
                  Պատվիրակության անդամ Համբարձում Տերտերյանն իր հուշերում գրել է. «Չիչերինը[2] բարի գալուստ մաղթելով Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը, իր խնդակցությունը հայտնեց մեր ժամանման առթիվ և հաստատեց խորհրդային իշխանության «անկեղծ ցանկությունը» բարեկամական հարաբերություններ ստեղծելու Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի հետ: Հետո անմիջապես անցավ բուն նյութին, որի համառոտ ամփոփումը հետևյալն է.

                  Տաճիկները իրենց` բոլշևիկներին պետք են: Իրենք համաձայնվել են իրենց զինվորական և տնտեսական օժանադակությամբ դուրս շպրտելու նրանց երկրի եվրոպական աշխարհակալ «զավթիչներին»: Տաճիկները պատրաստ են անմիջապես գործողությունների անցնել, սակայն մտահոգված են, որ Հայաստանի կառավարությունը, որպես դաշնակիցների կողմնակից, կարող է հարվածել իրենց թիկունքից: Ձեզ հրավիրել ենք, որպեսզի հաշտեցնենք ձեզ տաճիկների հետ և որոշ երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի կառավարությունը մեզ դաշնակից տաճիկներին թիկունքից չի հարվածի: Քանի որ ռուս-տաճկական համագործակցությունը այս րոպեիս Խորհրդային Ռուսաստանի համար մահու և կենաց խնդիր է, ուստի անհրաժեշտ է այդ խնդիրների վերաբերյալ ճշտել Հայաստանի Հանրապետության դիրքը և վերաբերմունքը:

                  Չիչերինի այս ամփոփ զեկուցումից հասկացվեց, որ Խորհրդային կառավարությունը պարզապես ուզում է միջնորդի դեր խաղալ մեր և տաճիկների միջև, բարի դրացիական հարաբերություններ ստեղծելու համար, պայմանով անշուշտ, որ մենք ձեռք քաշենք Դաշնակիցներից և ամբողջապես Մոսկվայի իրավարարությանը հանձնենք մեր դատի լուծումը դուրս բերելով այն՝ օգոստոս 10-ին Սևրում գումարվելիք խորհրդաժողովի օրակարգից»:

                  Տերտերյանը եզրակացնում է, թե «Հայաստանի կառավարության և Սովետների հետապնդած նպատակները հիմնովին տարբեր են»:

                  Տերտերյանը գրում է նաև, որ այդ պահին Մոսկվայում էր գտնվում Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատվիրակությունը Բեքիր Սամի բեյի գլխավորությամբ, ինքը և պատվիրակության մյուս անդամը՝ Լևոն Զարաֆյանը, առաջարկում են Շանթին տեսակցություն ունենալ թուրք պատվիրակների հետ և «իրար հասկացողության գալ տաճիկների հետ, իսկ եթե այդ չհաջողվեր, գոնե շոշափած կլինեինք իրենց տրամադրությունները: Առաջարկ բերողներս այն կարծիքին էինք, որ տաճիկները գոհ պիտի մնային, եթե մենք կարողանայինք երկուստեք գոյություն ունեցող վեճերը կարգադրել առանց Սովետական Ռուսաստանի միջնորդության»: Սակայն, Շանթը կտրականապես մերժում է՝ ասելով. «Նախ՝ լիազորված չենք տաճիկների հետ բանակցելու, և երկրորդ, որ ինքը կողք-կողքի չի նստի մեր ազգի ջարդարարների հետ»[3]:

                  Սակայն, երեք ամիս անց Հայաստանի կառավարությունը Ալեքսանդրապոլում ստիպված նստեց բանակցությունների ջարդարարների հետ՝ ստորագրելով Ղարսի և մնացած տարածքների հանձնումը:

                  Չիչերինի պահանջներից մեկն էլ այն էր, որ Հայաստանը դադարեցնի բոլշևիկներին հալածելը. «Հայաստանի կառավարությունը անմիջապես չդադարեցնի այդ հալածանքները, Խորհրդային կառավարությունը ստիպված պիտի լինի ընդհատել իր բանակցությունները»:

                  Շանթի պատվիրակությունը այս սպառնալիքից հետո լրիվ հակառակն է հաղորդում Երևան. «Եղեք խիստ և անողոք ազգի դավաճանների հանդեպ»[4]:

                  Տերտերյանը առանձին հանդիպում է նաև Չիչերինի տեղակալ հայազգի Կարախանի հետ, ում սեղանին տեսնում է Կովկասի քարտեզ, ուր ամենամեծը Հայաստանն է՝ Բաթումի նավահանգիստն էլ մեջը: Կարախանը հարցնում է, թե ինչ կարծիքի եք, Տերտերյանը ասում է, որ դա բավարար չէ, և Հայաստանին պետք է միացվեն անպայման վեց վիլայեթները. «Մեր ժողովուրդը տասնյակ տարիներ պայքարել է անկախ Հայաստանի համար և երազել է այն տեսնել տաճկահայկական նահանգներում»[5]:

                  Շանթի պատվիրակության բանակցությունները ձախողվում են: Մի անգամ էլ սեպտեմբերին Երևանում Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանն է առաջարկում հրաժարվել Սևրի դաշնագրից, բայց ապարդյուն: Հայաստանը, չհրաժարվելով Սևրի դաշնագրից, դուրս է գալիս Ռուսաստանի դեմ:

                  Օլթիի գրավման ու Սևրի դաշնագրի պահանջների հետևանքով սեպտեմբերի 22-ին սկսվում է հայ-թուրքական պատերազմը՝ իրար հետևից Հայաստանը հանձնում է Սարիղամիշը, Կարսը, Սուրմալուն, Ալեքսանդրապոլը և, ի վերջո, դեկտեմբերի 2-ին կնքում Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Տերտերյանը բացատրում է, թե ինչու Հայաստանի կառավարությունը չէր փորձել Բոլշևիկյան Ռուսաստանի հետ մերձենալ. «Գոյություն ուներ այն մտավախությունը, որ Խորհրդային Ռուսաստանի հետ մերձեցման ամեն մի անժամանակ փորձ անպայմանօրեն պիտի վիժեցներ դաշնակիցների տնտեսական և քաղաքական օժանդակությունը»[6]:

                    Եղավ ճիշտ հակառակը՝ Դաշնակիցները, բացի մի թղթի կտորից և որոշ նյութական օժանդակությունից, այլևս ոչնչով չօգնեցին, իսկ դաշնակացականներն, ի վերջո, Ալեքսանդրապոլի պայմանագրով հրաժարվեցին Սևրի դաշնագրից, փոխարենը վիժեցվեց Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունը:

                    Ինչպես երևում է, Ռուսաստանը հատուկ հակահայ քաղաքականություն չի ունեցել, նա քաղաքացիական պատերազմից վերակազմավորվելով՝ ձգտում էր վերականգնել Ցարական Ռուսաստանի սահմանները և 11-րդ բանակն ուղարկեց Կովկաս և իր կազմի մեջ մտցրեց ոչ միայն Հայաստանը, այլև մյուս երկու հանրապետությունները: Ռուսաստանը իրականում հակաանտանտյան էր, իսկ նրա թշնամի Անտանտի դաշնակիցն էր Դաշնակցությունը, հետևաբար Ռուսաստանը նաև հակադաշնակցական էր դառնում:

                    Հայաստանի քաղաքական բոլոր ուժերը գոնե երկրի տարածքների հարցում անհրաժեշտ էր, որ միասնական լինեին, փոխարենը բոլշևիկները իշխանության գալու համար ուզում էին դաշնակցական կառավարությանը ամեն գնով տապալել, նաև՝ թուրքական բանակի միջոցով, և դրա համար քանդում էին պետության զինված ուժերը՝ դասալքություն քարոզելով և կոչ անելով չդիմադրել քեմալական բանակին (մի օրինակ հայ բոլշեւիկների թռուցիկից. «Եկողները ոչ թե թալանչի ավազակներ են, այլ հայ գյուղացիների, զինվորների և բանվորների ընկեր թուրք աշխատավորներն են: Նրանք գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ թալանչի դաշնակների ձեռքից ազատելու» (տպագրվել է «Ճակատամարտ» թերթում)):

                    Տերտերյանի հուշերում հստակ երևում է, որ Մոսկվայի բանակցությունների վրա ազդում էին Ադրբեջանում ապաստանած հայ բոլշևիկներ Ավիս Նուրիջանյանը, Սարգիս Կասյանը և Անաստաս Միկոյանը, որ վիժեցնեն բանակցությունները, և արագացվի Հայաստանի խորհրդայնացումը[7]:

                    Տեսակետ կա, որ եթե դաշնակացական կառավարությունը ավելի շուտ հանձներ իշխանությունը բոլշևիկներին, ապա Հայաստանը կորուստներ չէր ունենա: Այդ ժամանակ Քեմալը կփորձե՞ր գրավել Կարսն ու Սարիղամիշը, հավանաբար՝ ոչ: Բայց Ադրբեջանին տարածքներ զիջելու հարցում գուցե ճիշտ հակառակը լիներ, պատմությունը ցույց տվեց, թե հայ բոլշևիկները հանուն համաշխարհային հեղափոխության ինչ հեշտությամբ զիջեցին Ղարաբաղը և Նախիջևանը Ադրբեջանին: Եթե Զանգեզուրում դիմադրություն չլիներ բոլշևիկներին մինչև այն պահը, երբ արդեն հանձնել էին Նախիջևանն ու Ղարաբաղը, մինչև 1921-ի հուլիս, շատ հավանական է՝ այն էլ հանձնեին Ադրբեջանին:

                    Իսկ Դաշնակցական կառավարությունն էլ պետք է կարողանար հաշվարկել, թե ում ազդեցության տակ է անցնում տարածաշրջանը և կարողանային Բոլշևիկյան Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ստեղծել, չգայթակղվեր Սևրի դաշնագրով, այդ պահին հրաժարվեր վիլայեթներից, որի նույնիսկ մեկ չորրորդը պահելու կարողություն չուներ, դուրս գար դաշնակից երկրների ալյանսից, մտներ բոլշևիկյան Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ, Հայաստանում բոլշևիկներին լեգալացնելով նրանց հետ բանակցությունների գնային, առաջարկեին կոալիցիոն կառավարություն, բանակցություններ սկսեին նաև Քեմալի հետ, իսկ եթե դա անհնար լիներ, պատերազմի ժամանակ դիմադրեին և պահեին Ղարսը:

                    Ուրեմն, հայերի դեմ հատուկ դավադրություն գոյություն չուներ, ուղղակի Հայաստանի իշխանությունը հայտնվել էր Բոլշևիկյան Ռուսաստանի թշնամի ճամբարում և մի թղթի խաթեր ոչ մի կերպ չէր ուզում դուրս գալ, մինչև որ կորուստներով ու զենքով դուրս բերեցին այնտեղից:

                    Խորհրդայնացումն անխուսափելի էր, բայց ներկա սահմանները՝ ոչ, Դաշնակցության և բոլշևիկների այլ քաղաքականության դեպքում Հայաստանը այսօր այլ, ավելի ընդարձակ սահմաններ կունենար:

                    Բոլշևիկաթուրքական դաշինքի կրկնման հնարավորությունը

                    Ապրիլի 21-ին Լավրովի այցի դեմ ցույցի ժամանակ այսպիսի պաստառ էր պարզված՝ «Լավրով, մի՛ եղիր Լեգրան»:



                    Հայ քաղաքական ուժեր նոր հակառուսական դաշինքի մեջ. 2014թ. փետրվարին ցույց ի պաշտպանություն Ուկրաինայի հակառուս իշխանությունների (լուս. Հրայր Մանուկյանի ֆբ էջից)
                    Ռուսաֆոբները հետևողականորեն մեջտեղ են բերում Քեմալ-Լենին դաշինքը և վախ տարածելով՝ ահազանգում հայ ժողովրդին, թե պատմությունը կրկնվելու է: Հենց ապրիլի 24-ին lragir.am կայքը հրապարակում է. «Անհրաժեշտ է վերլուծել Ռուսաստանի մեղսակցությունը, առնվազն՝ 1919-23-ի շրջանում»:

                    Քաղաքացիական գիտակցություն կայքը գրում է «Վերջերս հայ հասարակության շրջանում օբյեկտիվորեն ձևավորվում են հակառուսական կամ պետականամետ տրամադրություններ»:

                    Սակայն այսօրվա և 1920 թվականի միակ ընդհանրությունն այն է, եթե սա կարելի է ընդհանրություն համարել, որ Ռուսաստանը ինչպես 1920-ին, այնպես էլ հիմա Արևմուտքի հետ հակասության մեջ է: Բայց հակասության չափը անհամեմատելի է. 1920-ին Ռուսաստանն ու Արևմուտքը գաղափարական թշնամական բևեռներում էին՝ մեկը կոմունիզմ էր կառուցում, մյուսը՝ կապիտալիզմ, այժմ այսպիսի գաղափարական տարաձայնություն գոյություն չունի:

                    Հայաստանի հաշվին ռուս-թուրքական դաշինքը գրեթե անհնար է, քանի որ Թուրքիան, ի տարբերություն 1920 թվականի, Արևմուտքի մտերիմ դաշնակիցն է, Ռուսաստանի հակառակորդ ՆԱՏՕ-ի անդամ է: Իսկ Հայաստանն էլ Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի անդամ է, Արևմուտքի ռազմական դաշնակիցը լինելուց շատ հեռու է, թեև համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, բայց չի ձգտում նրա անդամ դառնալ. կոպիտ ասած՝ դաշինքի մեջ չի այն ուժերի կամ միության հետ, որի հետ էր 1920-ին:

                    Հայաստանում այն ուժերը, որոնք վախեցնում են հայերի դեմ բոլշևիկաթուրքական դավադրության կրկնությամբ, կողմնակիցներն են, որ Հայաստանը կնքի Ռուսաստանի դեմ ուղղված եվրաասոցացման պայմանագիրը և ՆԱՏՕ-ի անդամ դառնա: Եթե նրանց ցանկությունը կատարվի, ապա այդ ժամանակ, իրոք, Ռուսաստանը մի նոր հարված կհասցնի Հայաստանին, այնպիսին, ինչպիսին ստացան Վրաստանն ու Ուկրաինան: Այսինքն, եթե ռուսաֆոբների քաղաքականությունն իրականացվի, իրոք, ռուս-թուրքական «դավադրությունը» հնարավոր կդառնա:

                    Իսկ որպեսիզ լինի այն, ինչով վախեցնում է lragir.am-ը` «Ռուսաստանն ու Թուրքիան բնական դաշնակիցներ` ընդդեմ հայ ժողովրդի ազգային շահերի», որպեսզի կրկնվի պատմությունը, և կրկին Թուրքիան և Ռուսաստանը դաշինք կնքեն ընդդեմ Հայաստանի, պետք է Թուրքիայում հակաարևմտյան հեղափոխություն լինի, իշխանության գան հակաարևմտյան ազգայնականները (որոնցից Թուրքիայում կարծես թե չկան), Ռուսաստանի հետ դաշինք կնքեն, իսկ Հայաստանն էլ ՆԱՏՕ-ի մեջ մտնի, որից հետո կիսեն Հայաստանը ու միմյանց մեջ բաժանեն: Ֆանտաստիկ սցենար:

                    Հաջորդ գլխում կքննարկվի, թե ինչո՞ւ Մոսկվան կազմակերպեց «Կոլցո» օպերացիան, և ո՞րն էր, արդյոք, Հայաստանի վերնախավի սխալը:

                    Գլխավոր լուսանկարում՝ ցույց Ռուսական դեսպանատան դիմաց, պաստառին պահանջ՝ «Հայաստանից դուրս հանվեն օկուպացիոն ռուսական զորքերը», ապրիլի 13, 2016թ.:
                    [1] Լեո, «Անցյալից»:

                    [2] Գեորգի Վասիլևիչ Չիչերին (ռուս.՝ Георгий Василевич Чичерин, նոյեմբերի 12, 1872 - հուլիսի 7, 1936), ռուս դիվանագետ, ՌԿ(բ)Կ անդամ, 1918 թվականին՝ ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, 1918-30 թվականներին՝ ՌԽՖԱՀ (1923-ից ԽՍՀՄ) արտգործժոդկոմ։ Տեղեկությունը՝ Վիքիպեդիայից:

                    [3] «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1954, 1:

                    [4] «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1954, թիվ 2:

                    [5] Նույն տեղում:

                    [6] «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1954, թիվ 1:

                    [7] Նույն տեղում:

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      We are in a Union with these people. And we expect Armenia to develop and fight corruption.
                      The interesting thing I read this on RT English page. But if you change the language to Russian you won't be able to find the article.

                      ‘Son’ of Russian oil-baron plays cat-and-mouse with police, broadcasts chase on Periscope (VIDEO)
                      Published time: 25 May, 2016 20:52
                      Get short URL

                      A group of Russian ‘golden boys’ driving ‘Gelandewagen’ raced with police through the streets of Moscow, broadcasting the chase on Periscope. The owner of the car is reportedly the son of the vice-president of Russia's second largest oil company ‘Lukoil’.

                      Twenty-year-old Ruslan Shamsuarov, already dubbed ‘petrol boy’ by the Russian media, was roaming the streets of Moscow with a group of young friends in his showy Gelandewagen G63, when police demanded that they pull over as they had been going way over the speed limit.

                      Video Link: https://www.youtube.com/watch?v=zM0kRvdOuXg

                      Refusing to stop the car, the youngsters sped up even more, provoking some six police squads, as they claim, to chase them through the city.
                      While escaping their pursuers, the youths violated a dozen more traffic rules, including crossing the double line mark and driving in pedestrian zones, all the while commenting on the chase and cracking jokes about pursuing officers.

                      YouTube commenters were angered by “yet another incident when ‘gilded youth’ think they’re all-powerful,” suggesting that Shamsuarov’s father “should realize that the political damage done by his son exceeds that of some locksmith’s boy, and only then will such outbursts cease to happen.” Someone mused the youth had too much “spare petrol, being the son of Lukoil official, so why not take a ride…” Others jokingly asked whether Ruslan’s “daddy will be pissed.”

                      At the end of the 10-minute chase, the youngsters left the car on the lawn in one of the residential districts in Moscow’s south-east and stopped broadcasting. They then tried to escape on foot, but were apprehended in a nearby park and arrested.


                      Even then, the self-styled racers did not draw in their horns: While the officers checked their IDs and paperwork, they broadcast another feed, proudly describing the events of the chase and comparing it to the famous GTA video game.

                      The driver, who turned out to be one of the owner’s friends, was taken in for health screening, Russia’s Life News reported.

                      The consequences of the eventful 10 minutes were not as significant as might be expected. The ‘Gelandewagen’ owner got by with but a small fine of some 5 thousand rubles ($75 US). The sum quickly became yet another source of jokes for the youngsters in their second feed.

                      A group of Russian ‘golden boys’ driving ‘Gelandewagen’ raced with police through the streets of Moscow, broadcasting the chase on Periscope. The owner of the car is reportedly the son of the vice-president of Russia's second largest oil company ‘Lukoil’.
                      Last edited by Zeytun; 05-25-2016, 04:17 PM.

                      Comment

                      Working...
                      X