Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Մոսկվան ուզում է վերադառնալ նախկինին. Սերժ Սարգսյանի պատասխանը

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      Մեկնաբանություն - 08 Դեկտեմբերի 2016


      Նախկին պայմանավորվածություններին հավատարմությունը Արցախի հակամարտության կարգավորման բանալին է, Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների հավաքի շրջանակում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Թե հատկապես ում է հասցեագրված նրա խոսքը եւ ինչ պայմանավորվածությունների մասին է այն, պարզ չէ:

      Հնարավոր է խոսքը ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին` ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, իսկ հնարավոր է նաեւ այն ուղղված է հակամարտության կողմերին, օրինակ Հայաստանին: Բացառված չէ, որ Լավրովը Հայաստանին հիշեցնում է «նախկին պայմանավորվածությունները», որոնց առկայության մասին ապրիլի պատերազմից հետո խոստովանել է Սերժ Սարգսյանը: Դրանք առնչվում են կազանյան պլանին, որի վերաբերյալ Սարգսյանն անկեղծացել է ապրիլին Բլումբերգ գործակալությանը, իսկ նոյեմբերին էլ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում: Սարգսյանը խոստովանել է, որ համաձայնել է ստորագրել համաձայնությունը, որը չի ենթադրել կարգավիճակի հստակեցում, բայց վերաբերել է տարածքների վերադարձի:

      Այժմ պաշտոնական Երեւանը պնդում է կարգավիճակը, հայտարարելով, որ քանի դեռ չկա կարգավիճակի հստակեցում, չի խոսի որեւէ տարածքի մասին: Այլ հարց է իհարկե, թե որքանով է ռազմավարական առումով Հայաստանի շահից եւ անվտանգությունից խոսում անգամ տարածք կարգավիճակի դիմաց բանաձեւը: Այդ բանաձեւը մարտավարական առումով ապահովում է իշխանության շահը, բայց ռազմավարական տեսանկյունից հայկական շահի համար դրա նպատակահարմարությունը մեղմ ասած կասկածի տակ է:

      Այդուհանդերձ, եթե ապրիլից առաջ Երեւանը թեկուզ նույն մարտավարական նկատառումներով համաձայնել է Կազանի պարզապես հակահայկական պլանին, այժմ պնդում է կարգավիճակը: Արդյո՞ք Լավրովը նկատի ունի հենց այդ, որ պետք է վերադառնալ «նախկին պայմանավորվածություններին»: Բանն այն է, որ Մոսկվան այժմ գտնվում է իսկապես «երկու քարի արանքում»:

      Մի կողմից Հայաստանն է ապրիլի պատերազմից հետո բավական նրբորեն բարոյա-քաղաքական ճնշում գործադրում Ռուսաստանի վրա, մյուս կողմից Ադրբեջանը, արդեն նաեւ Թուրքիայի օգնությամբ:

      Մոսկվան մի կողմից չի կարող ապրիլից հետո չանել Հայաստանի անվտանգությանն ուղղված ինչ-ինչ քայլեր, մյուս կողմից նա փորձում է Բաքվին ու Անկարային հավաստիացնել, որ հավատարիմ է «նախկին պայմանավորվածություններին» եւ անում է հնարավորը Հայաստանին դրանց «վերադարձնելու» համար:

      Համբուրգում սպասվում են արտգործնախարարների հավաքի շրջանակում նաեւ Արցախի հարցի քննարկում թե կողմերի եւ համանախագահների, թե նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ:

      Այդ իմաստով հատկանշական է, որ Համբուրգի հավաքը Սերժ Սարգսյանը Հայաստանում «ուղեկցել» է կամուֆլյաժով հարավ-արեւելյան սահմանագոտի ու Արցախ այցով: Երեւանն այդպիսով թերեւս հաղորդագրություն է հղում Համբուրգ` որ մտադիր չէ նահանջել կարգավիճակի պնդումից:

      Այդ ֆոնին հետաքրքիր է հնչել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը Համբուրգում: Քերին Արցախի հարցը համարել է Եվրոպայի անվտանգությանն առնչվող խնդիր, ասելով, որ Արցախի հակամարտությունը վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար:

      Ընդհանուր առմամբ, հայտարարությունը կարող է դիտարկվել այդ կապակցությամբ ստանդարտ մտահոգությունների համատեքստում, սակայն պրակտիկ քաղաքականության իմաստով ապրիլի պատերազմից հետո թե ԱՄՆ, թե Ֆրանսիայի դիրքորոշման մեջ առաջնահերթություն է դիտարկվում հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրումը, որին հակադրվում են Ռուսաստանն ու Ադրբեջանը:

      Այդ մեխանիզմի առկայությունը կլինի կայունության համեմատաբար առավել հուսալի եւ պատասխանատու երաշխիք, այդպիսով էապես նվազեցնելով Արցախի հարցում ռազմական շանտաժի հնարավորությունը: Իսկ շանտաժն Արցախի հարցում շանտաժ չէ միայն Հայաստանի դեմ: Այն շանտաժ է Վրաստանի, եւ այդպիսով նաեւ Հարավային Կովկասում ընդհանրապես եվրատլանտյան համակարգի հետաքրքրությունների դեմ: Եվ փաստացի այդ համատեքստում է ԱՄՆ պետքարտուղարը հակամարտությունը վտանգ համարում Եվրոպայի համար, քանի որ Կովկասում այդ խնդիրը լուծելուց հետո Եվրոպայի հետ բոլորովին այլ լեզվով են սկսելու խոսել թե Ռուսաստանը, թե Թուրքիան, եւ նույնիսկ Ադրբեջանը:

      Հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրումը սկզբունքորեն կփոխի Արցախի հակամարտության գործընթացի տրամաբանությունը, բերելով լիովին նոր իրավիճակի, կամ ավելի շուտ ամրագրելով այդ նոր իրավիճակը, որին բերել է ապրիլի պատերազմում հայկական զինուժի հաջողությունը, որը թեեւ ունեցավ դիրքային կորուստ, այդուհանդերձ Ադրբեջանին թույլ չտվեց հասնել ռազմա-քաղաքական շոշափելի հաղթանակի, այլ հակառակը` մտցրեց ռազմա-քաղաքական փակուղի:

      Այդպիսով, Համբուրգում Լավրովի եւ Քերիի շեշտադրումները բավական հստակ ուրվագծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առկա տրամադրվածությունը: Եթե ԱՄՆ հանդես է գալիս նոր իրավիճակը միջազգայնորեն ամրագրելու, ճանաչելու առաջնահերթությամբ, ապա Ռուսաստանի համար առաջնահերթ է իրավիճակը հետ շրջելն ու «նախկին պայմանավորվածություններին» վերադառնալը:

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Ռուսաստանի երաշխիքն Ադրբեջանին. Ե՞րբ չի լինի Իսկանդերի կրակելու կարիք

        ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
        Մեկնաբանություն - 16 Դեկտեմբերի 2016,

        Ռուսական Նեզավիսիմայա Գազետան հայտնում է, որ Բաքուն Մոսկվայից ցանկանում է ստանալ երաշխիք, որ Հայաստանը չի օգտագործի Իսկանդերները: Այդ երաշխիքը, ըստ թերթի, Ադրբեջանը կփորձի հստակեցնել փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպմանը:

        Ռոգոզինը Բաքու է մեկնում ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի համար, բայց հանդիպելու է նաեւ Ալիեւի հետ: Նախօրեին ռուսական Կոմերսանտը գրել էր, որ Ռոգոզինը նաեւ քննարկելու է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության նոր պայմանավորվածությունների հարցն ու բացատրություն է տալու հայկական Իսկանդերի վերաբերյալ:

        Երբ Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ ռազմական շքերթին ցուցադրվեցին Իսկանդերները, կարծիք հայտնվեց, որ Ռուսաստանը դրա կփորձի օգտագործել որպես ապրիլի պատերազմից հետո որոշակիորեն սառած Բաքվի նոր խայծ: Մինչեւ ապրիլ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների սպառազինություն էր մատակարարել Բաքվին: Այդ գործարքները բավական շոշափելի տոկոս էին կազմում ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի համար: Մոսկվան Բաքվի թիվ մեկ ռազմական մատակարարն էր:

        Ինչու՞ էր Բաքուն դարձել Մոսկվայի խոշոր հաճախորդ: Որովհետեւ Ռուսաստանից ձեռք բերելով մահաբեր սպառազինություն, Ադրբեջանը փաստացի ձեռք էր բերում նաեւ դրա կիրառման քաղաքական իրավունքը, հաշվի առնելով Ռուսաստանի գերազդեցությունը Հայաստանի վրա: Երբ «ռազմավարական դաշնակիցը» մի կողմից Հայաստանի վրա ճնշում է բանեցնում Արեւմուտքի հետ հարաբերությունը վատթարացնելու համար, մյուս կողմից ինքը ռազմա-տեխնիկական գերհարաբերություն է կառուցում Ադրբեջանի հետ եւ հռչակում ռազմավարական գործընկերություն, դրանով Բաքուն աստիճանաբար ստանում էր պատերազմի իրավունք:

        Եվ թերեւս նաեւ երաշխիքներ, առ այն, որ Հայաստանը զրկված է համարժեք դիմադրության հնարավորությունից: Համենայն դեպս հետաքրքիր էր, որ Ռուսաստանը իր պաշտոնական քարոզչամիջոցով տվեց Հայաստանին մատակարարվելիք սպառազինության ցանկը, սակայն սպառազինությունը չտվեց` մինչեւ ապրիլ: Իսկ Ռոգոզինն էլ մինչ այդ կրկին մեկնել էր Բաքու, Ադրբեջանին թերեւս փոխանցելու, թե ինչ չունի Հայաստանը, հետեւաբար հնարավոր է գրոհել եւ ռազմական ճանապարհով կյանքի կոչել «կազանյան պլանը»:

        Չստացվեց, հայկական զինուժը տեղի չտվեց, չնայած հայկական թե ներքին կառավարման, թե արտաքին քաղաքականության հետեւանքով հայտնվել էր գրեթե միայնակ վիճակում: Հասարակությունը աջակցեց անմիջապես եւ Ադրբեջանի գրոհը տապալվեց, Ռուսաստանն էլ ստիպված էր կասեցնել հայկական հակագրոհը:

        Դրանից հետո Ալիեւը որոշակիորեն սառեցրեց ՌԴ հետ ռազմա-տեխնիկական հարաբերության դինամիկան: Դա Ալիեւի շանտաժն էր Մոսկվայի հանդեպ: Չի բացառվում, որ Ալիեւը կասկած ունի նաեւ, որ Մոսկվան ինչ որ իմաստով իրեն գցեց ապրիլյան ծուղակը, թեեւ ապրիլին ակնհայտորեն ծուղակում հայտնվեց նաեւ Ռուսաստանը:

        Իսկանդերի ցուցադրությունը թերեւս Ռուսաստանի պատասխանն էր Բաքվին, նաեւ խայծ, որով Ադրբեջանը կրկին փորձ է արվում բերել ռազմա-տեխնիկական հաճախորդության վիճակի:

        Բայց կարո՞ղ է Մոսկվան տալ երաշխիք, որ հայկական Իսկանդերը չի կրակի Ադրբեջանի ուղղությամբ: Այստեղ իհարկե իրավիճակն այդքան էլ պարզունակ եւ մակերեսային չէ, որպեսզի լինի կրակել-չկրակելու հարց: Հայաստանի վրա Մոսկվայի ազդեցությունը չափազանց բարձր է, սակայն ապրիլի պատերազմի օրերին ակնհայտ դարձավ նաեւ, որ կա անվտանգության սպառնալիքի մի աստիճան, երբ Երեւանն իրեն թույլ է տալիս գնալ քաղաքական-դիվանագիտական «վա-բանկ» եւ անել քայլեր, հայտարարություններ, որոնք համարձակ են Ռուսաստանի հանդեպ:

        Ի վերջո, մի քանի շաբաթ առաջ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «երազել» է կարծելը, որ վտանգի պահին Ռուսաստանն անմիջապես լինելու է Հայաստանի կողքին:

        Իհարկե, այդ ամենն ուղղակիորեն չի նշանակում, որ անհրաժեշտ պահին Հայաստանը ինքը կորոշի` կրակել Իսկանդերով, թե ոչ: Խիստ ցանկալի է նույնիսկ, որ այդ անհրաժեշտ պահը չառաջանա երբեք: Տվյալ պարագայում խնդիրը թերեւս այն է, որ Բաքուն փորձում է իր համար հնարավորինս արագ հաղթահարել ապրիլյան ճգնաժամը եւ այդ հարցում էլ նրա թիվ մեկ գործընկերն ու դաշնակիցը կարող է Ռուսաստանը լինել, քանի որ այդ առումով հետապրիլյան ճգնաժամի մեջ է նաեւ Մոսկվան:

        Մոսկվայի համար ճգնաժամի հիմքը Հայաստանի հասարակության վերաբերմունքն է, որը գրեթե հեղափոխական բեկման ենթարկվեց ապրիլին Մոսկվայի պահվածքի հետեւանքով, երբ Հայաստանի հանրությունը հասկացավ, որ ռազմավարական իմաստով դաշնակից չէ, այլ հայկական պետականությունը վաշխառության առարկա դիտարկող տարածաշրջանային տերություն, որից բխող ռազմավարական վտանգները զսպելու համար պետք է պահել անընդհատ մարտավարական լարվածության եւ փակուղու մեջ:

        Ըստ այդմ, Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է այդ հարցում հասարակական մտածողության մեջ «հակահեղափոխություն» թույլ չտալը: Միայն այդ դեպքում Ռուսաստանը չի կարող որեւէ երաշխիք տալ Ադրբեջանին: Իսկ Ադրբեջանը պատերազմ կարող է սկսել միմիայն ռուսական երաշխիքների պարագայում, ինչը տեղի ունեցավ ապրիլին: Երբ դրանք չկան, չկա նաեւ պատերազմ:

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Պերմյակովի դատավճիռն անփոփոխ մնաց
          Lragir.am
          Իրավունք - 19 Դեկտեմբերի 2016


          Հայաստանի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ավետիսյանների սպանության գործով ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի՝ ցմահ ազատազրկման դատավճիռը:
          Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ավելի վաղ Հայաստանում Պերմյակովին ցմահ ազատազրկման էր դատապարտել:
          Ավետիսյանների իրավահաջորդները նիստի ժամանակ պահանջել են վերանայել գործը և հետաքննություն ավարտին հասցնել: Առանձին բողոքով նրանք 450 հազար եվրո նյութական փոխհատուցում են պահանջում:

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            "Vrej1915" effendi why are you still here wasting our time? your soros funding didnt dry up yet? There is a new american president and mother russia should be your friend now if you didnt know LOL

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Ընտրությունը կատարվել է

              ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
              Մեկնաբանություն - 25 Դեկտեմբերի 2016


              Ինչ ընտրություն կկատարի Ռուսաստանը: Կհաղթի՞ Ռուսաստանը, եւ ի՞նչ հեռանկարում կարող է հաղթել:

              Ռուսաստանը Հայաստանում ձգտում է հստակության, կանխատեսելիության եւ միաչափության եւ ջանքեր է գործադրում ատլանտիստական «կուսակցություն» ստեղծելու համար, խաղադրույք կատարելով ոչ պոպուլյար հնարքների վրա: Սակայն խաղային իրավիճակը կարող է շատ հեշտ եւ արագ տրանսֆորմացվել դետերմինացված եւ ստացիոնար իրավիճակի:

              Լիովին ակնհայտ է, որ ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա ամերիկացիները խաղադրույք չեն արել, նրանք երկուսն էլ բավական օդիոզ կերպարներ են՝ ամենաանընդունելի ու տհաճ հանգամանքների հետ կապված բազմաթիվ շղթաներով ու պարտավորություններով:

              Ժամանակն է հասկանալ, որ հայկական գործնականում ողջ քաղաքական էլիտան հայտնվել է համաշխարհային քաղաքականությունից դուրս եւ ուժի համաշխարհային կենտրոնների համար չի կարող ընկալվել որպես գործընկեր: Դա վերաբերում է ոչ միայն քաղաքական ղեկավարությանը, այլեւ քաղաքական դասին, բիզնես-շրջանակներին, վարչակազմին, որոնք ընկալվում են որպես որեւէ դիրքորոշում չունեցող սերվիսային գործիչներ:

              Եվ այնուամենայնիվ, չնայած նրան, որ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը քաղաքական մրցակիցներ են, հիմքեր չկան պնդելու, որ նրանք սկզբունքորեն տարբեր նպատակներ են հետապնդում: Նրանք երկու խմբավորման առաջնորդներ են, որոնք ձգտում են իշխանության, եւ հենց այդկերպ էլ ընկալվում են ամերիկացիների կողմից:

              Ամերիկացիները եզրահանգել են, որ պետք է աշխատել այն խմբավորման հետ, որն իշխանություն է, ակնհայտ եւ ուժեղ աջակցություն չցուցաբերելով ընդդիմությանը: ԱՄՆ-ն Հայաստանում առայժմ չի տեսնում իր համար «իդեալական» քաղաքական խմբավորում, որը կարող էր պրո-ամերիկանիզմը կամ ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունը համատեղել ժողովրդավարական նորմերը պահպանելու հետ:

              Հայաստանի ակտուալ քաղաքական գործիչները, որոնք առավել իրատեսական հավակնություններ ունեն, չեն դիմացել քաղաքական պայքարի տեմպերին ու ռիթմին եւ որոշել են օգտվել արտաքին քաղաքական ռեսուրսներից ներթիմային հարաբերություններ պարզելու համար:

              Ընդ որում, տեղի ունեցավ ավանդական «տնից աղբը հանելը», քանի որ ստեղծված իրավիճակում երկրում չի աշխատում նույնիսկ այնպիսի փորձված ռեսուրս, ինչպիսին կոմպրոմատն է, իսկ ավելի ճիշտ՝ գլխավոր կոմպրոմատը դարձել է աշխարհքաղաքական կողմնորոշումը:

              Բայց ի՞նչը կհանգեցնի այս կամ այն տերության ազդեցության ուժեղացմանը Հայաստանում, որտեղ քաղաքական դասը եւ հասարակական ակտիվ շերտերը ծայրաստիճան պոպուլյար չեն, բայց պահպանվում է հասարակական-քաղաքական կայունությունը:

              Հայաստանի հանդեպ ԱՄՆ նպատակը միայն հայկական գործոնը որպես լծակ Թուրքայի դեմ օգտագործելը չէ: ԱՄՆ-ն փորձում է թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանը օգտագործի Հայաստանը որպես իր գործընկեր ու դաշնակից, ինչպես նաեւ Հայաստանը հանել ռուսական քաղաքական խաղից:

              Այս մոտեցումն ու դիրքորոշումը կախված չեն ներքաղաքական կյանքի ազդեցությունից: Ներքին քաղաքական գործընթացների վրա ազդելու ամերիկյան եւ ռուսական ջանքերը չեն հանգեցնի քաղաքական գործիչների եւ հասարակության կողմից երկու տերությունների քաղաքականության նախընտրության ուժեղացմանը:

              Պետությունը, որը շարագրգռված է Հայաստանում ազդեցության ուժեղացմամբ, չպետք է պահանջի ղարաբաղյան խնդիրի կարգավորումը այն ոչ իրատեսական սխեմաների շրջանակներում, որոնք լավ հայտնի են: Չպետք է պնդի ընտրովիությունն արտաքին քաղաքականության եւ գեոտնտեսական ոլորտում:

              Հնարավոր չէ Հայաստանից խլել տնտեսական եւ անվտանգության խնդիրներում ընտրության իրավունքը, հատկապես որոշակի հարցերում: Արտաքին կողմերի ներքաղաքական նախընտրությունները կհանգեցնեն կտրուկ արձագանքի: Գործընկերը, հատկապես ռազմավարական գործընկերը չպետք է կասկածի տակ դնի գործընկերոջ «հավատարմությունը» եւ սահմանափակի նրա արտաքին հնարավորությունները, ինչը կհանգեցնի նրա թուլացմանը:

              Այդ ընտրությունը, սակայն, տեղի է ունեցել: Ռուսաստանը Հայաստանին տնտեսապես նվաստացնելու, ռազմական վնաս հասցնելու, ՆԱՏՕ-ի հակառակորդ դարձնելու, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ համագործակցություն թույլ չտալու, երկիրը գաղութային մոդելի վասալ դարձնելու քաղաքականություն է վարում:

              Ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Եվրամիությունը չեն կարող անհրաժեշտ չափով հանդես գալ այդ մոդելի դեմ, քանի որ դա արտացոլվելու է Ռուսաստանի քաղաքականության եւ քարոզչության մեջ, եւ ռուսները կսկսեն խոսել արտաքին միջամտության մասին:

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Igor Muradyan is a filthy traitor, we need to hand him to ISIS to make him xoroxac LOL!!!

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Ռուսաստանը նոր պատերազմ է պատրաստում Հայաստանի դեմ

                  ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
                  Մեկնաբանություն - 31 Դեկտեմբերի 2016


                  Ռուսաստանի հակա-ՆԱՏՕ-ական քաղաքականությունը եւ Հայաստանը
                  Ռուսաստանը պատերազմ է պատրաստում Հայաստանի դեմ Ադրբեջանի մասնակցությամբ: Դա ներկայում արդեն միանշանակ է դարձել:

                  Ռուսաստանը կորցնում է Հարավային Կովկասը եւ մտածում է, թե ինչ քայլեր ձեռնարկի ռազմական գործողությունները սկսելու համար: Ապրիլյան պատերազմը փորձ էր ոչ միայն մասնակիցների, այլեւ Ռուսաստանի համար, որը հասկացավ, որ չնայած իր դավաճանական դերին, Հայաստանի իշխանությունը մնում է Ռուսաստանի ուղեծրում:

                  Հայաստանում նույնիսկ «իսկական հայրենասերները», ովքեր «սիրում» են իրենց հայրենիքը, շարունակում են պատրանքներ ունենալ Ռուսաստանի հանդեպ: Հայ քաղաքագետներն ու փորձագետները շարունակում են փառաբանել ռուսական ծախու քաղաքականությունը, թեեւ Զինված ուժերում ատում են Ռուսաստանը:

                  Ապրիլյան պատերազմից հետո ռուսները փորձում են ճշգրտումներ մտցնել Ռուսաստանի հանդեպ հայերի վերաբերմունքի մեջ, բայց այդ ամենն ավարտվում է ոչ թե պարզապես անվստահությամբ, այլեւ ռուսների հանդեպ ատելությամբ: Հայաստանի տարածքում Իսկանդեր հրթիռների «փոխանցումը» նկատելի թուլացրել է Հայաստանը եւ ուժեղացրել Ռուսաստանին:

                  Իհարկե, նպատակը ոչ Հայաստանն է, ոչ էլ Ադրբեջանը, այլ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժեղացումը թույլ չտալը: Ռուսաստանը մշակել է պատերազմի պլանը, ինչը ենթադրում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ին մանեւրներից զրկելը: Նպատակներից մեկը ՆԱՏՕ-ից Հայաստանին հեռացնելն է, քանի որ Վրաստանն ի վիճակի չէ Դաշինքի ծրագրերը միանձնյա իրականություն դարձնել տարածաշրջանում:

                  Պետք է նկատի առնել, որ Ռուսաստանի ներկայիս քաղաքական ղեկավարները քաղաքական բավարար փորձ չունեցող մարդիկ են, որոնք ենթակա են լոբբիստական ուժեղ ազդեցության: Չնայած նրան, որ իշխանությունը կենտրոնացած է նախագահի վարչակազմի շրջանակում, դա միայն պաշտոնական իշխանությունն է, բայց օֆիցիոզից բացի Ռուսաստանում ուժեղ է կոմերցիոն ընկերությունների իշխանությունը, որոնք մեծ ազդեցություն ունեն ներքին ու արտաքին քաղաքականության, պաշտպանության ու անվտանգության խնդիրների վրա:

                  Ղարաբաղյան «կարգավորման» «ռուսական նախագիծը», որը կողմերին առաջարկվեց 2008 թ. աշնանը, իրենից ներկայացնում էր մի պետության քաղաքականության դասական օրինակ, որն այդպես էլ չի մշակել իր քաղաքականությունը տարածաշրջանների հանդեպ եւ ընդունակ չէ լուծել շատ խնդիրներ:

                  Սակայն ռուսական քաղաքական ղեկավարության բնույթը, արտաքին քաղաքականության մշակման պայմաններն ու հանգամանքները թեեւ կարեւոր նշանակություն ունեն, այնուամենայնիվ երկրորդական են քաղաքական կուրսերի հարցում: Ռուսաստանն ակնհայտորեն փորձում է վերանայել արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ելնելով համաշխարհային նոր միտումներից:

                  Երեւում է Մոսկվայում քաղաքական շատ գործիչների թվում է, որ աշխարհում ու տարածաշրջաններում ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ նոր հարաբերություններ կառուցելու այն պետությունների հետ, որոնք նախկինում չէին համարվում Ռուսաստանի գործընկերներ ու դաշնակիցներ, նախեւառաջ, իհարկե, Թուրքիայի: Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են նորովի կառուցվել միայն փոխադարձ զիջումների ռեժիմում, եւ այդ հեռանկարում ակնհայտ է դառնում Հայաստանի շահերը, ընդ որում՝ ազգային արմատական շահերը հանձնելու գայթակղությունը:

                  Արդեն ներկայում պարզ է դառնում, որ Թուրքիայի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունների հաստատումն այնքան էլ հեշտ գործ չէ, նույնիսկ փոխադարձ շահագրգռության պայմաններում: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը դարձել է բազմաբարդ եւ կախված է բազմաթիվ հանգամանքներից, տարբեր գործընկերների խաչվող շահերից:

                  2008 թ. Մոսկվայում Ղարաբաղյան խնդրով կնքված բանաձեւը Հայաստանի շահերն անտեսելու ցանկացած փորձի տապալման օրինակ էր, սակայն առայժմ հասկանալի չէ, որքանով է Ռուսաստանը պարզել սեփական հայացքների արատավորությունը, թե՞ ձեռնարկելու է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները բավարարելու հերթական փորձերը:

                  Հայաստանի շահերը հանձնելու այդ փորձերից հետո, Թուրքիան շտապեց ցուցադրել ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները կարգավորելու պատրաստակամություն, եւ նույնիսկ բանակցություններ սկսվեցին Թուրքիայի սեւծովյան ափին ԱՄՆ-ի նոր բազա ստեղծելու մասին: Բացի դրանից, 2009-ի հուլիսին «գազի հարցերով» Մեդվեդեւի այցը Բաքու նույնպես տապալվեց:

                  Սակայն սրանք միայն առանձին դրվագներ են, իսկ ընդհանուր առմամբ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները չեն ստացել այն ռազմավարական հատկանիշները, ինչի հույսն ունեին Մոսկվայում: Այս իրադարձությունները դարձան Ռուսաստանի հետ Հայաստանի նոր հարաբերությունների կառուցման մեկնակետ, որոնք արդեն դժվար է անվանել դաշնակցային եւ առավել եւս՝ ռազմավարական:

                  Այդ պատճառով հասկանալի է Մոսկվայի անհանգստությունը Հայաստանի արտաքին քաղաքականության ու նախապատվությունների կապակցությամբ: Դա չի կարող չարտահայտվել երկրի ներքին իրավիճակի վրա, եւ ամենայն հավանականությամբ Ռուսաստանի այդ վերաբերմունքը կհանգեցնի Հայաստանում քաղաքական ուժերի վերադասավորությանը:

                  2013-ին Պուտինի այցը Բաքու դարձավ Հարավային Կովկասում Ռուսաստան-Հայաստան եւ Ռուսաստան-Ադրբեջան պարիտետի քաղաքականություն հաստատելու փորձերի շարունակությունը: Այդ այցը, ինչպես նախորդ այցերը, գործնականում տապալվեց, եւ բացի գազի մատակարարման որոշ համաձայնություններից՝ որեւէ էական բան ձեռք չբերվեց:

                  Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակեց ժամանակակից սպառազինության մատակարարումն Ադրբեջանին, դա բացատրելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռությունը պահելու մոտիվացիայով, իսկ իրականում հետապնդելով կասկածելի կոմերցիոն նպատակներ: Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռուսաստանը փորձում է համատեղել կոմերցիոն ու քաղաքական նպատակները, ինչը երեւում է անհնար է այդ պայմաններում:

                  Եթե Հարավային Կովկասում, Սեւ ծովում եւ Կենտրոնական Ասիայում սեփական ռազմական ներկայությունը մեծացնելու ԱՄՆ-ի ներկայիս ծրագրերն իրականացվեն, այսինքն՝ այս տարածաշրջանում առաջանա «երրորդ ուժ», արտաքին քաղաքականությունը փոխելու Հայաստանի ու հայ հանրության փորձերն ավելի համառ կդառնան:

                  Առայժմ Հայաստանն անհաջող փորձում է վարել այսպես կոչված բազմավեկտոր քաղաքականություն, որն այդպես է ընկալվում միայն դիվանագիտական համատեքստում, բայց ոչ իրական քաղաքականության պլանում:

                  Այն, որ ԱՄՆ-ն իբր աշխարհքաղաքական կողմնորոշման հարցում եւ հատկապես Ղարաբաղի խնդրում ուժեղ ճնշում է գործադրում Հայաստանի վրա, ոչ այլ ինչ է, քան հայկական իշխանության հորինվածքը: ԱՄՆ-ն իրականում ոչ մի նշանակալի ճնշում չի գործադրում: Նմանապես չկա ճնշում նաեւ ՆԱՏՕ-ին Հայաստանի ինտեգրման հարցում:

                  ԱՄՆ-ն առայժմ որոշում չի ընդունել եւ շարունակում է գնահատել աշխարհա-ռազմավարական հեռանկարը: ԱՄՆ-ն միշտ գերադասել է անմիջական գործ ունենալ առանձին պետությունների հետ, քան ՆԱՏՕ-ի շրջանակներում հարաբերությունների միջոցով:

                  ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում է որպես ռեզերվ պետություն, որը լիարժեք օգտագործվելու է Հարավային Կովկասում ամբողջական վերահսկողություն հաստատելուց հետո:

                  Եթե ընդունված է ասել, որ Ռուսաստանը Հարավային Կովկասի հանդեպ չունի լիովին մշակված ծրագիր, նույնն ավելի մեծ չափով վերաբերվում է ԱՄՆ-ին, որի շահերն այս տարածաշրջանում բավական սահմանափակ են: Սակայն ժամանակները փոխվում են, ու Հարավային Կովկասի նշանակությունը զգալիորեն փոխվել է:

                  2016 թվականը հայտնություն էր Հայաստանի համար, բայց Հայաստանը ոչ մի կերպ չազդեց իր «գործընկերների» վրա: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանն ավելի կախյալ դարձավ Ռուսաստանից:

                  Վերջին 8 տարիներին Ռուսաստանը ծրագրում էր պատերազմի դեպքում ցանկացած սցենարի ելքը եւ հասկացել է, որ Հարավային Կովկասում պատերազմը ամեն դեպքում իր համար անվտանգ է լինելու: Սակայն անհրաժեշտ եղան մի շարք հնարքներ, որպեսզի հնարավոր պատերազմի դեպքում Ռուսաստանը խուսափի պատասխանատվությունից:

                  Անհրաժեշտ է չեզոքացնել ՀԱՊԿ-ի հանդեպ Հայաստանի հարաբերությունը, նրան լիովին անհաղորդ դարձնել ՀԱՊԿ-ի խնդիրներին: Ռուսաստանի առջեւ հիանալի հեռանկար է բացվել իր ու իր գործընկերների հնարավոր խնդիրներից Հայաստանը հեռացնելու առումով: Հենց այս իրավիճակում էլ ռուսները պատրաստ են ծրագրել Հայաստանի դեմ պատերազմը:

                  Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո ռուսները պնդեցին Հայաստանի ռազմական հրամանատարության, նախեւառաջ պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի հեռացումը:

                  Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվեց «ֆելդմարշալի կոչումով ականավոր հայ զորավարը», ով գաղտնի պարգեւատրվել է սովետական միության հերոսի կոչումով: Հենց նման «զորավարը» Հայաստանը կտանի «պատվավոր կապիտուլյացիայի», հերթական պատերազմից հետո:

                  Շնորհավոր բոլորի Նոր տարին, ժամանակն է հանդես գալ ՆԱՏՕ-ի դեմ:

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Հինգերորդ շարասյունը Հայաստանում

                    ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
                    Մեկնաբանություն - 02 Հունվարի 2017

                    Անկախացած Հայաստանում միշտ գոյություն է ունեցել «հինգերորդ շարասյուն», որը, կախված ֆունկցիոներների հնարավորություններից, Ռուսաստանի շահերի օգտին վճարովի կամ անվճար գործունեություն է ծավալել՝ ներառյալ ազդեցություն բնակչության լայն խմբերի վրա, փորձել է նվիրված մարդկանց ներդնել իշխանական կառույցներում:

                    Գործնականում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պայքար է ընթացել հայկական հասարակության համար: Հայերը հաճախ դեմագոգիկ հարց են տալիս, թե ինչու ԱՄՆ-ն չի փորձում «ինչ-որ բան անել» Հայաստանում: Իրականում միայն ԱՄՆ-ն է Հայաստանում կապիտալ ներդրել եւ փորձում է Հայաստանը բերել քաղաքական ու վարչական կարգի, ինչն անգամ հեռավոր ձեւով չի փորձել Ռուսաստանը:
                    Ամերիկացիները շատ լավ գիտեն, որ հայերն այնքան էլ նորմալ ժողովուրդ չեն եւ վասալային կախվածության մեջ են Ռուսաստանից: Այդ դեպքում ինչու պետք է ռիսկի տակ դնեն ԱՄՆ արտաքին քաղաքական վարկը եւ հիմար վիճակում հայտնվեն:

                    ԱՄՆ-ն խաղադրույք է անում նոր սերնդի վրա եւ ոչ մի պատրանք չունի կապված մի ժողովրդի հետ, որն իր զավակներին մահվան է ճանապարհում, որովհետեւ ունակ չէ մտածել եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում աշխարհում: Ինֆորմատիկայի դարաշրջանում նման մեկ այլ ժողովուրդ գոյություն չունի: Հայաստանն իր զավակների կյանքերով է տուրք վճարում Ռուսաստանին եւ գոյության այլ տարբերակ չգիտի:

                    Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել քաղաքական փորձագետներին, որոնք տեղեկատվության են տիրապետում, ունակ են բովանդակալից վերլուծություններ անել արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ, երկարաժամկետ նշանակության տարբեր քաղաքական նախագծեր, մարտավարական հարցերով խորհրդատվություններ մշակել: Հատկանշական է, որ ռուսները սովորաբար հավաքագրել են սահմանափակ, անսկզբունք մարդկանց, որոնք պատրաստ են իրականացնել ցանկացած առաջադրանք եւ ունեն կազմակերպչական եւ ֆինանսական բնույթի որոշ ռեսուրսներ:

                    Լիովին բացառվում է, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ չեն եղել հինգերորդ շարասյան բնույթի եւ նպատակների մասին: Ավելին, շատ հաճախ այդ խմբերին պետական պաշտոնյաներ են մասնակցել:

                    Այս պրակտիկան սկզբնավորվել է 90-ականների սկզբից: Այս անսովոր համագործակցությունը բացատրվում է հայ հասարակության նկատմամբ որոշակի քաղաքականություն վարելու ռուսական կրեատուրայի եւ Հայաստանի իշխանությունների ձգտմամբ, եւ հայ հասարակությանը միշտ չէ, որ հասկանալի են եղել ազդեցության գործակալների այդ խմբերի ձգտումներն ու նպատակները:

                    Այդ խմբերում եղել են ու կան ոչ միայն լրագրողներ, գրողներ, պրոֆեսորներ, կուսակցությունների առաջնորդներ, գործարարներ, այլ նաեւ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հավակնություն ունեցողներ: Բավական բարեկեցիկ կյանք վարող այդ մարդկանցից կարելի էր լսել, որ խորհրդարանում ահաբեկչության մասնակիցներին պետք է հարցաքննել Մոսկվայում, հետաքննությունն առհասարակ Մոսկվայում անցկացնել, վերացնել հայկական ազգային արժույթը եւ շրջանառության մեջ մտցնել ռուսական ռուբլին, պնդում էին, որ Հայաստանի պետական ու ազգային շահեր հասկացությունը նշանակում են Ռուսաստանի պետական եւ ազգային շահեր, եւ, ընդհանրապես, բացահայտ հայտարարում էին, որ իրենց նպատակն է Հայաստանի ազգային ինքնիշխանության վերացումը:

                    Այդ կրեատուրայի մի մասը հասել է նրան, որ փորձել է մարդկանց հիշողությունից ջնջել Ղարաբաղի հայերի դեմ ռուսական զորքի երկու պատժիչ գործողությունները: Այդ մարդկանց գործունեությունն անհետեւանք չի մնացել:

                    Հայաստանում մեծանում են կասկածները Ռուսաստանի լրջության եւ գործընկերային հարաբերությունների եւ առհասարակ նրա քաղաքականության լրջության նկատմամբ: Հայաստանում ու սփյուռքում սկսել են Ռուսաստանին ցինիզմով, անթաքույց հեգնանքով վերաբերվել, իսկ հայկական հանրությունը Ռուսաստանը համարում է շատ վտանգավոր «գործընկեր»: Եվ այս ամենը՝ Հայաստանի հետ գործընկերային հարաբերություններ կառուցելու Ռուսաստանի տեւական ջանքերից հետո:

                    Ինչի՞ արդյունքում են հնարավոր դարձել այդպիսի տրամադրությունները Հայաստանում: Պետք է ընդգծել, որ Ռուսաստանը Հայաստանում ազդեցության ուժեղացման մասով շատ բան իրականացրել է օֆիցիոզից թույլտվություն ստացած անձանց միջոցով: Ընդ որում, հսկայական փողեր են լվացվել, Ռուսաստանի պետական միջոցների ոչ նպատակային ծախսեր են եղել, կատարված աշխատանքի ոչ մի հաշվետվություն չի տրվել:

                    Ադրբեջանին ռուսական զենքի կանոնավոր մատակարարման, Ռուսաստանի կողմից Հայաստանի շահերի պաշտոնապես անտեսման, այսպես կոչված «դաշնակից» Հայաստանի ճակատագրի համար պատասխանատվությունից հրաժարվելու փորձերի հետ կապված Երեւանում ծլեցին իրական եւ հորինված «փորձագետներ», որոնք հաստատվեցին Ռեգնում տեղեկատվական-վերլուծական ծառայությունում:

                    Այդ փորձագետները Ռուսաստանի քաղաքականությունը մաքրելու հիմար ու անշնորհք փորձեր են անում, ցանկանում են այնպես ներկայացնել, որ իբր Հայաստանում կան փորձագետներ, որոնք Ռուսաստանին վարկաբեկելու, թշնամի ներկայացնելու խնդիր են դրել: Այդ իրական ու հորինված «փորձագետները» գիտե՞ն, թե ինչ է նշանակում թշնամի կամ ընկեր, եւ, ընդհանրապես, ինչից է կազմված համաշխարհային քաղաքականությունը եւ ինչ ճակատագիր է սպասում իրենց այս աշխարհում, որտեղ այնքան դժվար է դարձել կորչելը: Նրանց հավաստիացնում են, որ իրենց հետեւում հզոր ուժեր են կանգնած, որոնք կկանգնեն իրենց թիկունքին: Տեսնենք:

                    Հայաստանումայս անբովանդակ գրչակներից բացի կան նաեւ գովազդված փորձագետներ, որոնք սովորել են մեջ ընկնել ցանկացած հարմար առիթով, բայց ինչ որ տեղ էին անհետացել: Նրանց կողքին գերադասում են լռել նաեւ այն հեղինակները, որոնք իրենց հպարտորեն ռազմական փորձագետ են անվանում եւ բնավորվել են քաղաքական բնույթի 3-4 հետազոտական ինստիտուտներում: Բացի այդ, հայկական «ազատ» մամուլը եւ հեռուստատեսությունը բերանը ջուր առած հերթական անգաժավորումն են անում:

                    Ռուսաստանի քաղաքականության հիմնավորված քննադատության դեմ հակահարձակման գլխավոր փաստարկն է դարձել այն, որ Ռուսաստանից բացի քննադատության չեն ենթարկվում Ադրբեջանի մյուս սպառազինություն մատակարարողները՝ ԱՄՆ-ն, Իսրայելը, Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան:

                    Սա պարզապես վնասակար մարդկանց տրամաբանություն է: Մի՞թե Հայաստանը երբեւէ հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Թուրքիան կամ Իսրայելն իր ռազմական գործընկերն են եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու օրակարգ է առաջ քաշել:

                    Հայաստանի դիրքորոշումը կարեւոր նշանակություն է ունեցել Հարավային Կովկասում անմիջականորեն հակառուսական ուղղվածություն ունեցող որոշակի ռազմավարությունների սահմանափակման գործում:

                    Ի՞նչ էր անհրաժեշտ Ռուսաստանի դիրքորոշման ու անվտանգության ամրապնդման համար, որ Հայաստանը չի իրականացրել: Այդ «փորձագետների» տրամաբանությամբ Ռուսաստանն ու Թուրքիան Հայաստանի շահերի տեսանկյունից հայտնվել են նույն հարթությունում: Երբ աբսուրդը վճարված է, մահացու է դառնում դրա ադեպտների համար:

                    Ի դեպ, Ամերիկայի մասին: 16 տարի առաջ առաջին անգամ այցելեցի Վաշինգտոն հետազոտական նպատակներով: Մարտ կամ ապրիլ ամիսն էր: Այն ժամանակ հայ եւ հույն լոբբիստները մեծ աղմուկ էին բարձրացրել Թուրքիային հարվածային ուղղաթիռներ մատակարարելու ԱՄՆ մտադրությունների հարցով: Եթե չեմ սխալվում, ոչ այն ժամանակ, ոչ էլ հետո այդ ուղղաթիռներն այդպես էլ չեն վաճառվել Թուրքիային:

                    Հատկանշական է, որ նույն օրերին Անկարա էր ժամանել Ռուսաստանի վարչապետի տեղակալ Ի. Կլեբանովը թուրքերին նույն դասի ուղղաթիռներ վաճառելու վերաբերյալ պայմանավորվելու համար: Այն ժամանակ Պետդեպի պաշտոնյաներից մեկը հարցրեց ինձ, թե «ինչու Ռուսաստանի հայկական լոբբի չկա, չէ՞ որ Ռուսաստանի մտադրությունների հարցով հանդես գալու իսկական ժամանակն է:

                    Հայ լոբբիստներն այն ժամանակ բացարձակապես ոչինչ չհայտարարեցին: Մինչեւ հիմա էլ այդպես են վարվում: Միայն վերջերս հայկական լոբբիստական կազմակերպություններն «ուշքի եկան» եւ հասկացան, որ միայն Ռուսաստանի դեմ պայքարում կարելի է փրկել իրենց հայրենիքը ցեղասպանության կրկնությունից:

                    Բոլոր հնարավոր փաստարկներն այն մասին, որ Հայաստանը չափից շատ է կապված Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական խնդիրներով, եւ Ռուսաստանը չի հանձնի հայկական շահերը, չի ուժեղացնի Ադրբեջանը հանուն ռուս ծախված ֆունկցիոներների մերկանտիլ շահերի, լիակատար դատարկաբանություն են:

                    Հայաստանի շահերի հանձնումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հնարքներից մեկն է դարձել: Լրագիրն արդեն հրապարակել է «հինգերորդ շարասյան» ցանկը, ինչը աղմուկ է բարձրացրել Հայաստանում: Սակայն դա շատ սահմանափակ ցուցակ էր եւ ոչ ամբողջական:

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      20 / 02 / 2017
                      Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից. Էդվարդ Նալբանդյան
                      Հայաստանին, իհարկե, դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից: Այդ մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես գրում է կայքը, հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների շուրջ և հետաքրքրված է […]


                      Հայաստանին, իհարկե, դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից: Այդ մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

                      Ինչպես գրում է կայքը, հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների շուրջ և հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով:

                      «Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գործադրում, այդ թվում և Հայաստանի հետ համագործակցությամբ, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- ասել է նախարարը:

                      Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար:

                      «Ինչ վերաբերում է «սպառազինության մրցավազքին». Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմով, Հայաստանը չէ, որ պարծենում է իր ռազմական բյուջեի թվերով և ձեռքբերված զենքի քանակությամբ, Հայաստանը չէ, որ խախտում է «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» նորմերը: Թե ինչի է դա բերում՝ մենք ականատես ենք եղել անցած տարվա ապրիլին… Բնական է, որ այդ պայմաններում մենք ստիպված ենք բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման և բռնության նոր սրացում, նոր պատերազմ թույլ չտալու համար»,- հավելել է Հայաստանի արտգործնախարարը:

                      Comment

                      Working...
                      X