Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!

2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.

- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.

8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ռուսաստանի վտանգավոր մտադրությունը Արցախում
    http://www.lragir.am/index/arm/0/comments/view/151745
    ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
    Մեկնաբանություն - 16 Ապրիլի 2017,

    Արեւմուտքը, Հյուսիսն ու Արեւելքը բավարար հնարավորություններ են ունեցել համոզվելու, որ Հարավային Կովկասում միայն երկու պետություն կա, որոնք ընդունակ են ռազմավարական գործընկերներ լինել՝ Հայաստանն ու Արցախը:

    Հայաստանի գործընկերները վաղուց եկել են այդ համոզման: Սակայն այս հանգամանքը պարզվեց բարդ ու անհասկանալի է հայկական քաղաքական դասի շրջանում, որը զբաղված է անիմաստ ինտրիգներով, ներգրավելով արտաքին կողմերին:

    Ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի քաղաքականությունը տարբեր փուլերում բավական ադապտիվ էր թվում իր ոճով ու բովանդակությամբ, թեեւ քաղաքական գրականության մեջ կան գնահատականներ, թե Ռուսաստանը միշտ ցուցաբերել է ղարաբաղյան խնդրի լուծման նույն մոտեցումներն ու սկզբունքները:

    Երկար ժամանակ Ռուսաստանն իրականացնում էր սպասելու քաղաքականություն եւ գերադասում էր ստատուս-քվոյի պահպանումը, չնայած նրան, որ ժամանակ առ ժամանակ նախաձեռնություններ էր ձեռնարկում ի հակակշիռ վճռական դեր խաղալու ԱՄՆ-ի փորձերի:

    Երկար տարիների ընթացքում, հատկապես 1995-2003 թթ. Ռուսաստանը ղարաբաղյան խնդիրը դիտարկում էր ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի վրա ճնշում ու ազդեցություն գործելու նպատակով: Ռուսաստանը հաճախ էր ազդանշաններ տալիս Ադրբեջանին՝ այդ խնդրում իր դիրքորոշման փոփոխության հնարավորության վերաբերյալ, եթե Բաքուն վերանայեր իր որոշ դիրքորոշումներ:

    Այս փորձերն էական փոփոխությունների չհանգեցրին ռուս-ադրբեջանական հարաբերություններում, սակայն հայ հանրության ու քաղաքական ղեկավարության մեջ անվստահություն առաջացրեցին Մոսկվայի քաղաքականության հանդեպ: Անվստահությունը հատկապես պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանն անտեսեց Հայաստանի սպառազինության պահանջմունքները:

    Միաժամանակ, Ռուսաստանն այս կամ այն ձեւով իրագործում էր սպառազինության մատակարարումներն Ադրբեջանին: Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ այս իրավիճակը փոխվեց, ներկայում Հայաստանը ստանում է անհրաժեշտ սպառազինության մեծ մասը:

    2008-2009 թթ. Ռուսաստանը փորձեց նոր դիրքեր ձեռք բերել շրջանում, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում իր դերի ակտիվացման միջոցով: Հայաստանում Ռուսաստանի այս քաղաքականությունն ու մտադրություններն անհանգստություն էին առաջացնում:

    Հայաստանի ղեկավարությունն այդ ժամանակաշրջանում փորձում էր պարզել այդ հարցը Մոսկվայում եւ բավարարված չէր պարզաբանումներով:

    Միեւնույն ժամանակ, ղարաբաղյան թեման սկսեց անհանգստացնել Ռուսաստանին, քանի որ այն դադարել էր լինել տարածաշրջանային քաղաքականության արդյունավետ գործիք, ավելին՝ այն աստիճանաբար դառնում էր ամերիկյան քաղաքականության գործիք:

    Ռուսաստանը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում երեւում է հետագայում էլ է փորձելու շահագրգռել Հայաստանին ու Ադրբեջանին: Ռուսաստանի առաջ կանգնած է Ադրբեջանի հետ նոր, առավել վստահելի հարաբերություններ հաստատելու խնդիրը, ինչը թույլ կտա ղարաբաղյան խնդրի լուծումն իրագործել կարգավորման հիմնական գործընթացի, այսինքն՝ Մինսկի խմբի շրջանակներից դուրս:

    2008-ի աշնանը, երբ Ռուսաստանի նախաձեռնությամբ ստորագրվեց Մայնդորֆյան համաձայնագիրը, ԱՄՆ-ն հասկացնել տվեց, որ չի ընդունի այլընտրանքային լուծումներ, որոնք ինքը լեգիտիմ չի ճանաչի: Դա իհարկե որոշակի դեր խաղաց մայնդորֆյան նախաձեռնության տապալման հարցում, սակայն 2010-ի սկզբին Ռուսաստանը փորձեց վերադառնալ լուծման այդ ձեւաչափին:

    Մոսկվայում հասկանում էին, որ բոլոր շահագրգիռ կողմերի ընդունած Մադրիդյան սկզբունքների վրա բազավորված կարգավորման գործընթացը տապալվել է ու որոշակիորեն սպառվել: Այդ պատճառով ուժի համաշխարհային կենտրոնները վաղ թե ուշ կառաջարկեն ղարաբաղյան խնդրի լուծման նոր ձեւաչափ եւ նոր սկզբունքներ:

    Ռուսաստանը չի պատրաստվում սպասել նոր նախաձեռնություններին ու փորձում է առաջ քաշել իր առաջարկները, հաշվի առնելով, որ Ադրբեջանի ու Հայաստանի հետ իր հարաբերություններն առավել կարեւոր ու բովանդակալից են, քան այս երկու պետությունների հարաբերություններն ԱՄՆ-ի ու ընդհանրապես Արեւմուտքի հետ:

    Ղարաբաղյան խնդիրն, անկասկած, ապագայում նոր բարդությունների կհանգեցնի հայ-ռուսական հարաբերություններում, եթե Ռուսաստանն առաջարկի տարածքային անթույլատրելի զիջումներ: Առայժմ սակայն խոսքը Ադրբեջանի հետ նոր հարաբերություններ ձեւավորելու մասին է, որոնք դեռ հեռու են հեռանկարի բավարար ընկալումից:

    Բաքվում հասկացել են, որ 2008-2009 ժամանակաշրջանում կորցրել են կարգավորման գործընթացում առավելության հասնելու իրական հնարավորությունները: Այդ պատճառով Բաքվում առավել ուշադիր են դարձել Ռուսաստանի առաջարկներին, որոնք երեւում է անայլընտրանքային կդառնան խնդրի լուծման հարցում:

    2013 թ. Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների պարիտետային պայմաններ ստեղծելու Ռուսաստանի փորձերը տապալվեցին, ոչ միայն Ադրբեջանի զգուշավոր դիրքորոշման, այլեւ ԱՄՆ-ի համապատասխան հակազդեցության պատճառով:

    Այս գործընթացը Ադրբեջանի աբսորբացիայի եւ նրան Ռուսաստանի գործընկեր դարձնելու գագաթնակետն էր: 2013-ից հետո, երբ ռուսները Հայաստանին ստիպեցին հրաժարվել Եվրամիության հետ ասոցիացիայից, եկավ Հայաստանի շահերը լիովին անտեսելու ժամանակաշրջանը: Ավարտվեց այն ժամանակաշրջանը, երբ Ռուսաստանը գերադասում էր գործընկերային հարաբերություն ունենալ Հայաստանի հետ:

    Հայաստանում ու Արցախում ամենաշատ մտահոգված են ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների վերաբերյալ առաջարկներից: Կասկած չկա, որ խաղաղապահները վերջին հաշվով խաղալու են Ադրբեջանին ձեռնտու կանոններով, եւ դա անհնար է հաղթահարել որեւէ համաձայնագրով:

    Մտահոգություն է պատճառում ցանկացած պետության խաղաղապահների մասնակցության հնարավորությունը, եւ լիովին հասկանալի է, որ վաղ թե ուշ խաղաղապահ կոնտինգենտում դոմինանտ դեր է ունենալու Ռուսաստանը:

    Ռուսաստանի բանակը տխուր հիշողություններ է թողել Արցախում, քանի որ երկու անգամ՝ 1991-ին ու 1992-ին մասշտաբային պատժիչ արշավ է ձեռնարկել հայերի դեմ, ոչնչացնելով տասնյակ հայկական բնակավայրեր եւ հանգեցնելով հազարավոր հայերի սպանությանը, իրականացնելով ցեղասպանական ու տեղահանման գործողություններ:

    Որքան էլ փոխվեն քաղաքական եւ այլ պայմանները, այդ իրադարձությունները չեն կարող անտեսվել ու հաշվի չառնվել հակամարտության գոտում ռուս խաղաղապահների մասնակցության հարցում:
    Պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը, որն անվտանգության ոլորտում սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի ու ԱՄՆ-ի հետ, կարող է համաձայնվել ռուսական խաղաղապահների ներկայությանը միայն իր պայմաններով խնդրի լուծման դեպքում:

    Հայաստանը կարող է խաղաղապահներին համաձայնվել միայն իր պաշտպանունակության էական անկման, հաղորդակցական ու ֆունկցիոնալ լիակատար շրջափակման ու մեկուսացման դեպքում, որը ներկայում մասնակի առկա է տարածաշրջանում:

    Այնուամենայնիվ, ապագայում կարգավորման գործընթացի տարբեր պայմաններում հայ-ռուսական հարաբերության իրագործման մասով առավել վտանգավորը լինելու է հակամարտության գոտի խաղաղապահ զորքեր մտցնելու Ռուսաստանի մտադրությունը:

    Comment

    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Ռուսաստանն արդեն բացահայտ խոսում է Արցախում 1921-ի սցենարը կրկնելու ցանկության մասին. փորձագետ
      26.04.2017
      https://news.am/arm/news/386710.html

      Եթե հայկական կողմը զիջի նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջակա տարածքը, ոչ մի երկրորդ փուլ կամ կամքի դրսեւորում չի լինի։ Ոչ ոք Արցախում չի մնա, նույնիսկ Զանգեզուրում։ Այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոդուս Վիվենդի վերլուծական կենտրոնի ղեկավար, փորձագետ Արա Պապյանը։

      Նրա խոսքով՝ ամեն ինչ կվերջանա առաջին փուլով, եւ բոլորը դա շատ լավ են պատկերացնում։ Պատասախնելով NEWS.am-ի թղթակցի հարցին Մոսկվայում ապրիլի 27-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման եւ բանակցային գործընթացում որեւէ փոփոխության մասին հարցին՝ Պապյանը նշել է. Ադրբեջանական կողմը բազմիցս պնդել է ու շարունակում է պնդել, որ իր համար ընդունելի տարբերակը Արցախի՝ ամբողջությամբ Ադրբեջանի կազմում հայտնվելն է։ Հետայսու ցանկացած հանդիպում տեղի կունենա Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման տրամաբանությամբ՝ զիջումների գնալու նպատակով, այսինքն՝ այն, որը պայմանականորեն կոչվում է Լավրովի ծրագիր։ Ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո մենք Ռուսաստանին տվեցինք մեր ամենաուժեղ խաղաքարտը։

      Այսօր, շարունակել է փորձագետը, Ռուսաստանը շատ հասարակ խնդիր է լուծում՝ գայթակղել Ադրբեջանին ԵՏՄ-ին միանալու համար։ Դրա համար միակ տարբերակը Արցախի հարցն է։ Ռուսաստանն արդեն բացահայտ խոսում է այն մասին, որ ցանկանում է կրկնել 1921 թվականի սցենարը։ Արդյոք կկարողանա՞ն նրանք դա իրականացնել, չգիտեմ,-հավելել է Արա Պապյանը՝ չհաստակեցնելով, թե երբ են այս կամ այն պաշտոնյաները խոսել հայկական կողմի միակողմանի զիջումների մասին։

      Comment

      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Wow Vrej found someone besides Muradian to use as a source. That is very impressive.
        Hayastan or Bust.

        Comment

        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Սառը ջուր Ադրբեջանի գլխին. Օղակը սեղմվում է

          ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
          Քաղաքականություն - 27 Ապրիլի 2017

          Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Մարիա Զախարովան, խոսելով ապրիլի 28-ին Մոսկվայում կայանալիք Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին, ասել է, որ դրան ինչ որ պահից կմիանան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
          Այդ տեղեկությունն անկասկած բավական տհաճություն կպատճառի պաշտոնական Բաքվին, որի ամբողջ խնդիրը հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափից Արցախի գործընթացը Ռուսաստանի հովանու ներքո եռակողմ ձեւաչափ տեղափոխելն է, որտեղ Ադրբեջանը ապրիլից առաջ հարմարավետությամբ եւ ապահով կռել է իր ապրիլյան ագրեսիան՝ քայլ առ քայլ, տարեցտարի լարելով իրավիճակը սահմանին:
          Փաստորեն, ԱՄՆ ու Ֆրանսիան Ռուսաստանին մենակ չեն թողնում հակամարտ կողմերի հետ, եւ համանախագահների ներկայությունը գործնականում կլինի ռեվիզորի ներկայություն: Ըստ երեւույթին, ԱՄՆ ու Ֆրանսիան առաջնորդվում են հենց ռուսական հայտնի ասացվածքով՝ վստահիր, բայց ստուգիր:
          Ապրիլի պատերազմից հետո Ռուսաստանը թեեւ փորձ արեց ստանձնել հետապրիլյան գործընթացը, այդուհանդերձ ԱՄՆ ու Ֆրանսիան հստակ գծեցին օրակարգն ու առաջնահերթությունը՝ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրում: Ադրբեջանն այդ մեխանիզմը որակեց իբրեւ ստատուս-քվոն պահելու միջոց: Բաքուն իհարկե չէր սխալվում: Այլ առաջնահերթություն լինել չէր կարող, քանի որ հայկական զինուժն ապրիլին Ադրբեջանի ագրեսիային տված հակահարված-պատասխանով չթողեց այլ տարբերակ:
          Զենքով, պատերազմով խաղաղություն պարտադրելու ադրբեջանական տարբերակը չանցավ, հաստատվեց խաղաղություն պարտադրելու հայկական տարբերակը, որը առավել ամրագրվեց փետրվարի 25-ին Ադրբեջանի գրոհի հերթական փորձին հասցված կանխարգելիչ հուժկու հարվածով, որն անկասկած անակնկալի բերեց Ադրբեջանին՝ հայկական առաջնագծում արձանագրված տեխնոլոգիական արդիականացման առումով, որի ամերիկյան հետքը բավական կսկիծով արձանագրում էին ադրբեջանական լրատվամիջոցները:
          Ռուսաստանն ապրիլից հետո Հայաստանին տրամադրեց Իսկանդեր՝ Ադրբեջանի ռազմավարական զսպման համար, միաժամանակ փորձելով այդպիսով խոցել երկու թիրախ կամ մեկ ձեռքով բռնել երկու ձմերուկ. Մոսկվան մի կողմից Հայաստանի հանրության մոտ փորձեց ռեաբիլիտացվել ապրիլյան պատերազմում գրեթե հակահայկական դիրքորոշման համար, մյուս կողմից Հայաստանին Իսկանդերի տրամադրումը Ադրբեջանին ակնարկ էր, թե ինչ սահմանում է ռազմական դիվանագիտությունն արգելված, բայց ինչ սահմանում է կանաչ լույսը դեռեւս վառվում:
          Իսկանդերը ռազմավարական զսպման մեխանիզմ է, բայց ոչ պակաս կարեւոր է առաջնագծի զսպումը: Թերեւս պատահական չէ, որ Բաքուն պաշտոնապես առանձնապես չաղմկեց Իսկանդերի կապակցությամբ, հասկանալով ակնարկը՝ առաջնագծային դիվերսիոն մարտերը արգելված չեն:
          Սակայն, հենց այդ հարցում հայկական զինուժը բառի բուն եւ պատկերավոր իմաստով կարմիր լույս վառեց Ադրբեջանի առաջ, անակնկալի բերելով արդիական արեւմտյան տեխնոլոգիաների կիրառմամբ հասցված ուժգին հարվածով: Ինչպես օրերս հայտարարել էր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, Հայաստանի առաջնագիծը համալրվել է հեռահար դիտարկման եւ հակառակորդի ցանկացած շարժ վաղաժամ արձանագրելու ամերիկյան սարքավորումով:
          Ադրբեջանի շուրջ օղակն անկասկած սեղմվում է, եւ Ռուսաստանը կամա թե ակամա ստիպված է ներգրավված լինել այդ գործընթացին, հաշվի առնելով առավել լայն աշխարհքաղաքական մակարդակում Ռուսաստանի համար արձանագրվող տհաճ անակնկալները, որ մատուցում է Թրամփի նոր վարչակազմը:
          Ահա այդ իրավիճակում, Մոսկվան մի կողմից փորձում է չկորցնել Բաքվի հետ կապը՝ շարունակում է ռազմական տեխնիկայի մատակարարումները եւ փորձում է ընդառաջել եռակողմ հանդիպման ադրբեջանական ակնկալիքներին, սակայն անկարող է անել ավելին, այսինքն փոխել օրակարգը եւ դրանից հանել հրադադարի պահպանման մեխանիզմի հարցը:
          Մյուս կողմից, բոլորովին բացառված չէ նաեւ, որ Ռուսաստանը գործնականում այդքան էլ մեծ ձգտում չունի հասնել դրան, քանի որ ապրիլի պատերազմը գործնականում դաս էր նաեւ Մոսկվայի համար՝ եւս մեկ այդպիսի ձգտում՝ Ռուսաստանը ոչ թե կստանա Արցախում ներկայության հնարավորություն, այլ կկորցնի Հայաստանն ընդհանրապես:

          Comment

          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Originally posted by Vrej1915 View Post

            It's up to us to dictate our terms for continuing negotiations atmosphere, since azerbaijans military solutions are proving ineffective. There is not going to be endless chances of porovocations without Armenian responce.
            That ring around baku's neck is put by our military and diplomatic core, I hope.
            Our foreign dept. That is where our salvation lies now. If that department does not fulfill its mission, (so far there have been some "incompetencies", so to speak), it can be suicidal for Serjik' government. All hell will break loose not only from Russia, but US and France as well. Those 3 need solid military as well as diplomatic strength from Yerevan to sway and stay towards keeping the status quo. Though, Russia may not be too fond of it.
            Serj has to understand that more than elections the Artsakh issue is the factor of his government's survival.
            Looks like he responds correctly on military issues. Diplomatically he must take chance on hardline position.
            Last edited by Hakob; 04-27-2017, 11:16 AM.

            Comment

            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Ադրբեջանը կորցնելու է նոր տարածքներ. Հանգուցային պահ Մոսկվայում
              http://www.lragir.am/index/arm/0/comments/view/152454
              ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
              Մեկնաբանություն - 28 Ապրիլի 2017

              Ադրբեջանն ի վերջո հասավ իր նպատակին՝ այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպումը արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ադրբեջանը երկու անգամ այդ մասին հայտարարեց հունվարից ի վեր, Հայաստանը երկու անգամ էլ մերժեց: ՀՀ խորհրդարանի ընտրությունից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, թե կսպասեն ընտրության ավարտին, որից հետո Հայաստանը ստիպված է վերադառնալ բանակցություններին:
              Հայաստանը բանակցությունը շարունակելու համար երկու հիմնական նախապայման է առաջ քաշել՝ հետաքննության մեխանիզմի ներդրումը շփման գծում եւ Արցախի կարգավիճակը: Դա նաեւ Վիեննայի օրակարգն է, այսինքն՝ նաեւ Մինսկի խմբի համանախագահների համենայնդեպս արեւմտյան համանախագահների պահանջը:
              Վիեննայի հանդիպումից հետո Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ՀՀ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում հրապարակված հայտարարության մեջ բացակայում էին Վիեննայի օրակարգի հիմնական պայմանավորվածությունները: Դրանից անմիջապես հետո Երեւանում Ֆրանսիայի դեսպանը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, ասելով, որ համանախագահների համար առաջնահերթությունը Վիեննայի պայմանավորվածություններն են:
              Ադրբեջանը հրաժարվել է Վիեննայի օրակարգից եւ փորձում է խնդիրը տեղափոխել եռակողմ ձեւաչափ: Դա բնական է, քանի որ Հայաստանն ապրիլյան պատերազմի արդյունքում գերադասելի դիրքում է հայտնվել, իսկ Ադրբեջանը՝ խորը փակուղում: Այդ նպատակով, այս տարվա փետրվարին Ադրբեջանը փորձեց կրկնել ապրիլյան ագրեսիան, սակայն ծանր հարված ստացավ ու հայտնվեց էլ ավելի մեծ փակուղում:
              Ակնհայտ է, որ այս պահին Ադրբեջանին բացառապես հետաքրքրում է մեկ հարց՝ Հայաստանին ստիպել հրաժարվել իր նախապայմաններից, եւ հատկապես՝ շփման գծում հետաքննության մեխանիզմի ներդրումից: Այս հարցում արեւմտյան համանախագահները հաստատակամ են, իսկ Ռուսաստանը հստակ չի արտահայտվում: Ադրբեջանը հույս ունի Ռուսաստանի օգնությամբ Հայաստանին ստիպել հրաժարվել այդ նախապայմանից, այդ պատճառով էլ ձգտում է ամեն կերպ վերականգնել եռակողմ ձեւաչափը: Դա թույլ կտա բանակցությունը շարունակել իր պայմաններով ու իրավունքով:
              Հայաստանի համար նախապայմաններից հրաժարվելը կործանարար հետեւանքներ է ունենալու: Ռուսաստանը նախորդ երկու դեպքերում առանձնապես հակված չէր Երեւանին եռակողմ հանդիպման բերելու, սակայն այս անգամ իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Բանն այն է, որ Թրամփի վերջնագրից հետո Թուրքիան անցել է ամերիկյան ճամբար, եւ ներկայում Ռուսաստանն Ադրբեջանին պահելու խնդիր է լուծում:
              Այդ նպատակով Հայաստանին ի վերջո համոզեցին մասնակցել եռակողմ հանդիպմանը, իսկ հանդիպման նախօրեին Ադրբեջան հասավ ռուսական ժամանակակից զենքի նոր խմբաքանակ:
              Հայաստանը փաստորեն հերթական անգամ գործում է հանուն Ռուսաստանի: Սակայն հանդիպման նախօրեին հայտարարվեց, որ հանդիպմանը միանալու են նաեւ համանախագահները: Ինչպես Սանկտ Պետերբուրգից հետո, համանախագահները կրկին մենակ չթողեցին Հայաստանին:
              Հայաստանը պետք է պահի իր նախապայմանները ցանկացած գնով, հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի են լինելու թե Հայաստանի, թե հենց իշխանության ու Սերժ Սարգսյանի համար: Այն է՝ պետք է պնդի հետաքննության մեխանիզմի ներդրման պայմանավորվածությունը եւ հրաժարվի բանակցությունից, մինչեւ այդ մեխանիզմների ներդրումը չիրականացվի:
              Այդ դեպքում Ադրբեջանին ստիպելու են համաձայնվել, իսկ եթե Բաքուն շարունակի համառորեն հրաժարվել, տեղի է ունենալու այն, ինչը եթե կարճ ձեւակերպենք՝ կորցնելու է նոր տարածքներ, կամ ունենալու է այլ խոշոր կորուստներ, ի վերջո գալով հայկական պայմաններով խաղաղությանը:
              Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը ծանր գնով դուրս եկան նախորդ տարիների փակուղուց ու բանակցային գործընթացում առաջին անգամ հայտնվեցին ուժեղ դիրքերում: Բացառիկ պահ է, որը չի կարելի բաց թողնել:

              Comment

              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Հայ-իրանական նոր գազամուղ
                lragir
                ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                Մեկնաբանություն - 28 Ապրիլի 2017

                Վրաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ Մարիամ Վալիշվիլին ադրբեջանական Թրենդ գործակալությանն ասել է, թե Վրաստանն ու Իրանը պետական մակարդակով չեն բանակցում Իրանից Վրաստան գազի մատակարարման շուրջ: Նա ասել է, որ տեսականում կա մատակարարման տարբերակ՝ թե Ադրբեջանի տարածքով, թե Հայաստանի, բայց Վրաստանի շուկայի համար օպտիմալը ներկայում ադրբեջանական գազի մատակարարումն է:

                Ադրբեջանի տարածքով իրանական գազի տարբերակի մասին խոսելիս Վրաստանի փոխնախարարն ասել է, թե կա Իրանից Ադրբեջան գազամուղ, իսկ Ադրբեջանից էլ՝ Վրաստան: Հայաստանի տարբերակում հնարավոր է այսպես ասած սվոպ մատակարարումը, այսինքն փոխանակումը՝ Իրանը գազ է մատակարարում Հայաստանին, իսկ դրա դիամց էլ Հայաստան եկող ռուսական գազից ստանում է Վրաստանը՝ իրանականի փոխարեն:

                Այդ տարբերակը սակայն պահանջում է չորրորդ կողմի՝ Գազպրոմի մասնակցություն ու համաձայնություն: Իսկ այստեղ խնդիրները թե տնտեսական են, թե քաղաքական:

                Մի քանի ամիս առաջ խոսվում էր այն մասին, որ Վրաստանը, Գազպրոմն ու Իրանը բանակցում են այդ հարցի շուրջ: Հայաստանն էլ ստեղծեց 100 տոկոս պետական Էներգաիմպեքս կազմակերպությունը, որն իրավունք ունի գազ գնել Իրանից՝ երրորդ երկրների վաճառելու համար:

                Բայց, ըստ ամենայնի, Իրանը, Գազպրոմն ու Վրաստանը չեն կարողացել պայմանավորվել եւ գալ շահեկան համաձայնության, որը Վրաստանի համար կլինի ձեռնտու:

                Եթե իրավիճակը ենթարկենք փոքր ինչ կոպիտ մաթեմատիկական հաշվարկի, ապա ակնհայտ է, որ տնտեսական շահեկանության խնդիր կառաջանա այն դեպքում, երբ տարանցման գործընթացում ներգրավված է երկու սուբյեկտ: Ի վերջո, Հայաստանը տարանցման համար պետք է ակնկալի իր հասանելիքը, իսկ Գազպրոմն էլ՝ իր:

                Դրան ավելանում է նաեւ խնդրի քաղաքական կողմը, կապված թե վրաց-ռուսական հարաբերության հետ, թե հայ-ռուսական, նկատի ունենալով Իրանի հետ հարաբերության խորացման հարցում Ռուսաստանի խանդի հանգամանքը:

                Այդպիսով, իրանական գազի ներկրումը Վրաստան բախվում է իսկապես տնտեսա-քաղաքական լուրջ խնդիրների, եւ հասկանալի է դառնում, թե ինչու չի ստացվում այդ հեռանկարի գործնականացումը:
                Նախորդ տարի, դեռեւս մինչեւ Հայաստանում կառավարության փոփոխությունը, Իրանը հայտարարեց, թե վրացական մասնավոր մի ընկերության հետ կնքել է պիլոտային ծրագրի համաձայնություն, բայց Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը ներկայում հայտարարում է, թե կառավարությունը չի ստացել այդ համաձայնության մասին որեւէ դիմում որեւէ մասնավոր ընկերությունից, քանի որ մասնավոր ընկերությունները, ունենալով Վրաստան գազի ներկրման ու վաճառքի ազատ իրավունք, այդուհանդերձ պետական խողովակաշարերով դրանք իրականացնելու համար պետք է ստանան կառավարության թույլտվությունը:

                Ադրբեջանի տարածքով իրանական գազի ներկրումը Վրաստանի համար կարող է տնտեսապես լինել ավելի ձեռնտու, այն մաթեմատիկական տրամաբանությամբ, որ այդտեղ չկա տարանցումից շահ ակնկալող երկրորդ կողմ: Բայց, այստեղ էլ առկա են իհարկե տնտեսական ու քաղաքական ուրույն խնդիրներ: Բաքուն շահագրգռված չի լինի, որ Վրաստանը գազ ստանա Իրանից, քանի որ այդ դեպքում քիչ գազ կգնի Բաքվից: Մյուս կողմից, Իրանն անկասկած առավել շահագրգռված է Վրաստանի հետ կապվել Հայաստանով՝ ցանկացած հարցում, քան Ադրբեջանով, որի հետ քաղաքական հարաբերությունն այդքան էլ անամպ եւ հուսալի չէ:

                Բայց Հայաստանն էլ Իրանի համար հուսալի տարանցիկ ճանապարհ չէ, քանի որ արանքում կա Ռուսաստանի ազդեցությունը, իսկ տվյալ դեպքում՝ Գազպրոմը:

                Այդ իրավիճակում, Հայաստանի տարածքով Վրաստան իրանական գազի մատակարարման մասին խոսակցությունները գերազանցապես մնալու են ընդամենը հռետորաբանության մակարդակում, քանի դեռ օրակարգում չի հայտնվել նոր գազամուղի կառուցման հարցը եւ Հայաստանը, Իրանն ու նաեւ Վրաստանը չեն սկսել կոնկրետ խոսակցություն այդ թեմայով: Գազամուղ, որը կունենա տարանցիկ թողունակություն, ի տարբերություն հայ-իրանական ներկայիս գազամուղի, որը հենց Ռուսաստանի ազդեցությամբ կառուցվեց նեղ տրամագծով՝ ուղիղ տարանցման համար դառնալով անպիտան:

                Comment

                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Originally posted by Vrej1915 View Post
                  Ադրբեջանը կորցնելու է նոր տարածքներ. Հանգուցային պահ Մոսկվայում
                  http://www.lragir.am/index/arm/0/comments/view/152454
                  ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                  Մեկնաբանություն - 28 Ապրիլի 2017

                  Ադրբեջանն ի վերջո հասավ իր նպատակին՝ այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀՀ-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպումը արտաքին գործերի նախարարների մակարդակով: Ադրբեջանը երկու անգամ այդ մասին հայտարարեց հունվարից ի վեր, Հայաստանը երկու անգամ էլ մերժեց: ՀՀ խորհրդարանի ընտրությունից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, թե կսպասեն ընտրության ավարտին, որից հետո Հայաստանը ստիպված է վերադառնալ բանակցություններին:
                  Հայաստանը բանակցությունը շարունակելու համար երկու հիմնական նախապայման է առաջ քաշել՝ հետաքննության մեխանիզմի ներդրումը շփման գծում եւ Արցախի կարգավիճակը: Դա նաեւ Վիեննայի օրակարգն է, այսինքն՝ նաեւ Մինսկի խմբի համանախագահների համենայնդեպս արեւմտյան համանախագահների պահանջը:
                  Վիեննայի հանդիպումից հետո Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ՀՀ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում հրապարակված հայտարարության մեջ բացակայում էին Վիեննայի օրակարգի հիմնական պայմանավորվածությունները: Դրանից անմիջապես հետո Երեւանում Ֆրանսիայի դեսպանը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, ասելով, որ համանախագահների համար առաջնահերթությունը Վիեննայի պայմանավորվածություններն են:
                  Ադրբեջանը հրաժարվել է Վիեննայի օրակարգից եւ փորձում է խնդիրը տեղափոխել եռակողմ ձեւաչափ: Դա բնական է, քանի որ Հայաստանն ապրիլյան պատերազմի արդյունքում գերադասելի դիրքում է հայտնվել, իսկ Ադրբեջանը՝ խորը փակուղում: Այդ նպատակով, այս տարվա փետրվարին Ադրբեջանը փորձեց կրկնել ապրիլյան ագրեսիան, սակայն ծանր հարված ստացավ ու հայտնվեց էլ ավելի մեծ փակուղում:
                  Ակնհայտ է, որ այս պահին Ադրբեջանին բացառապես հետաքրքրում է մեկ հարց՝ Հայաստանին ստիպել հրաժարվել իր նախապայմաններից, եւ հատկապես՝ շփման գծում հետաքննության մեխանիզմի ներդրումից: Այս հարցում արեւմտյան համանախագահները հաստատակամ են, իսկ Ռուսաստանը հստակ չի արտահայտվում: Ադրբեջանը հույս ունի Ռուսաստանի օգնությամբ Հայաստանին ստիպել հրաժարվել այդ նախապայմանից, այդ պատճառով էլ ձգտում է ամեն կերպ վերականգնել եռակողմ ձեւաչափը: Դա թույլ կտա բանակցությունը շարունակել իր պայմաններով ու իրավունքով:
                  Հայաստանի համար նախապայմաններից հրաժարվելը կործանարար հետեւանքներ է ունենալու: Ռուսաստանը նախորդ երկու դեպքերում առանձնապես հակված չէր Երեւանին եռակողմ հանդիպման բերելու, սակայն այս անգամ իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Բանն այն է, որ Թրամփի վերջնագրից հետո Թուրքիան անցել է ամերիկյան ճամբար, եւ ներկայում Ռուսաստանն Ադրբեջանին պահելու խնդիր է լուծում:
                  Այդ նպատակով Հայաստանին ի վերջո համոզեցին մասնակցել եռակողմ հանդիպմանը, իսկ հանդիպման նախօրեին Ադրբեջան հասավ ռուսական ժամանակակից զենքի նոր խմբաքանակ:
                  Հայաստանը փաստորեն հերթական անգամ գործում է հանուն Ռուսաստանի: Սակայն հանդիպման նախօրեին հայտարարվեց, որ հանդիպմանը միանալու են նաեւ համանախագահները: Ինչպես Սանկտ Պետերբուրգից հետո, համանախագահները կրկին մենակ չթողեցին Հայաստանին:
                  Հայաստանը պետք է պահի իր նախապայմանները ցանկացած գնով, հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի են լինելու թե Հայաստանի, թե հենց իշխանության ու Սերժ Սարգսյանի համար: Այն է՝ պետք է պնդի հետաքննության մեխանիզմի ներդրման պայմանավորվածությունը եւ հրաժարվի բանակցությունից, մինչեւ այդ մեխանիզմների ներդրումը չիրականացվի:
                  Այդ դեպքում Ադրբեջանին ստիպելու են համաձայնվել, իսկ եթե Բաքուն շարունակի համառորեն հրաժարվել, տեղի է ունենալու այն, ինչը եթե կարճ ձեւակերպենք՝ կորցնելու է նոր տարածքներ, կամ ունենալու է այլ խոշոր կորուստներ, ի վերջո գալով հայկական պայմաններով խաղաղությանը:
                  Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը ծանր գնով դուրս եկան նախորդ տարիների փակուղուց ու բանակցային գործընթացում առաջին անգամ հայտնվեցին ուժեղ դիրքերում: Բացառիկ պահ է, որը չի կարելի բաց թողնել:

                  There you go.
                  This guy is talking the same idea that I posted above, that staying on hardline position in any negotiations now is the only choice Serjik has.
                  The article above talks only about Artsakh issue, butI would say that keeping smart, not giving up on our positions is also a prerequirement for the success of Serjik's government reforms inside Armenia.
                  This government needs not only Russian cooperation, which probably will not change for the worst because economically this cooperation will not have huge affect on reforms, but the support of the other two Minsk group members, France and US.
                  Our government needs western financing of reforms and economy in immediate next 2-3 years, otherwise reforms, which have shown no political change and are left with only economic future, can fail and domestic stability can collapse. So it is important in standing our ground on any Azerbaijan/Russia pressures of one sided, only 3way settlement or even any status quo change because that will go against west.
                  If Serjik is smart (I know he is), he will use reforms and Artsakh issue in getting much needed western investments.
                  It does not matter where money comes from when used in economy smartly.
                  Our partner, Russia is economically in tough times itself, so now it's time to use west too.
                  Last edited by Hakob; 04-28-2017, 07:31 AM.

                  Comment

                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Ռուսները տեսան ու նահանջեցին. Նրանք իրականում մեր օգնության կարիքն ունեն
                    http://www.lragir.am/index/arm/0/interview/view/152525
                    ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                    Հարցազրույց - 28 Ապրիլի 2017, 20:07

                    Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

                    Պարոն Շիրինյան, Բաքուն ԲՏՌ-ների նոր խմբաքանակ է ստացել։ Շարունակվում է ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը, Մոսկվան զինում է Բաքվին։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։

                    Ռուսաստանն իր այդ քաղաքականությունը չի փոխելու։ Նա երկու աթոռի նստած՝ երկու ուղղություններով քաղաքականություն է վարում մեկ կենտրոնից։ Մեկը հայկականն է, մյուսը՝ թյուրք-թաթարականը։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի բարեկամությունն ունի իրական ենթաշերտ, որը նախկինում հայ ժողովրդին, իսկ հիմա Հայաստանին դիտում է խոչընդոտ թուրքերի հետ իր մերձեցման համար։ Մյուս կողմից, հայկական գործոնն օգտագործում է նրանց նկատմամբ ճնշման քաղաքականություն վարելու համար։ Եթե խորքային նայենք, վերջին 200 տարվա մեր չբարեկամությունը դա է ցույց տալիս։ Դրա համար մենք կրճատվել ենք, նրանք արհեստականորեն աճել են, բայց թյուրքական առանցքի վրա, դա մենք չպետք է մոռանանք։ Ադրբեջանը թյուրքական առանցքի վրա է։ Եթե հարցը այդ տեսակետից չենք դիտարկում, մենք հարցի լուծում չենք գտնում։

                    Հիմա մենք ի՞նչ կարող ենք անել։ Ռուսական ծանրությունը կարող է ավելի շատ մեր կողմը թեքվել միայն այն դեպքում, երբ սրվեն ռուս-թուրքական հարաբերությունները, և Թուրքիան ավելի վտանգավոր դառնա Ռուսաստանի համար։ Առաջիկայում, կարծում եմ՝ Էրդողանի այս քաղաքականության ֆոնին դա լինելու է, դրա հավանականությունը կա։ Իսկ մեր անելիքը անընդհատ ուժեղանալն է և պատմական փաստերն անընդհատ օրակարգ բերելը, որ դուք այս-այս պարագաներում հայ ժողովրդի հետ այսպես եք վարվել, և երբեք ռուս-հայկական միջպետական բարեկամության փոխհարաբերություն չի եղել։ Սա պետք է անենք վարպետորեն, որ մեզ հետ համագործակցության գինը ինքը տա, և այստեղ է բարդությունը։ 200 տարի է՝ հայ ժողովուրդը հոգեբանորեն մղվել է դեպի Ռուսաստան, որի համար պատժվել է ցեղասպանության տարիներին։ Բայց, ինչպես տեսնում եք, կոմունիստական թևը չի թուլանում Հայաստանում։ Ճիշտ է, ապրիլյան պատրեազմից հետո երիտասարդության պոռթկում եղավ, բայց դա քաղաքական գործիչների շրջանակում առանձնապես հաջողության չվերածվեց, դա պետք է վերածվեր էլիտայի փոփոխության։ Դա տեղի չունեցավ, բայց առաջիկայում, կարծում եմ, կլինի։

                    Ռուսաստանի վերաբերմունքը մեր նկատմամբ կփոխվի այն ժամանակ, երբ նա տեսնի մեր արժանապատվությունը, ապրիլին տեսավ և նահանջեց։ Ռուսաստանը նահանջեց ապրիլյան պատերազմում, Սասնա ծռերի ապստամբության արդյունքում, մանավանդ Սարի թաղի ապստամբության ժամանակ։ Բայց քաղաքականորեն այդ կուրսն ընտրությունների ժամանակ չամրագրվեց։

                    Ըստ իս՝ նրանք ներքին ուժերով թուլացնում են Հայաստանի անկախացման հոգեբանական կողմը։ Ես ընթերցողներին խորհուրդ եմ տալիս անգիր սովորել Պատկանյանի Վարդապետարան Հայաստանի ազատության-ը։ Ով անկախության դեմ է դուրս գալիս, արմյաշկա է անվանում, ասում է՝ սրանք արմյաշկաներ են, հայ չեն։ Սա պետք է պրոպագանդվի բուհերում, կրթության նախարարությունը սա բուհեր պետք է իջեցներ, որ յուրաքանչյուր դասախոս իր ձևով չհասկանար: Ցավոք, քաղաքական էլիտայի կեսից ավելին շարունակում է բոլշևիզմը, առանց դրանց անունը տալու։ Մենք այս շրջանը պետք է անցկացնենք։

                    Մենք չպետք է նայենք ռուսների հոխորտանքին, նրանք իրականում մեր օգնության կարիքն ունեն։ Այդ օգնությունը կարող է մոդելի ձևով լինել։ Եթե Հայաստանն ունենար այն էլիտան, որ ժամանակակից իրավական, սոցիալական, դեմոկրատական պետության մոդելով կարողանար Հայաստան ստեղծել, իրենք մեզնից շատ բան կվերցնեին։ Հիմա նրանք մեզնից ոչինչ չունեն վերցնելու, դրա համար էլ արհամարհանքով են մեզ հետ բարեկամություն անում, պարզ է՝ նաև զինում են թուրքին։ Մենք նրանց պետք է ասենք հետևյալը՝ Ադրբեջանը ձեզ հետ բարեկամ մնում է այնքանով, որքանով մենք՝ հայերս, կանք։ Եվ եթե հայկական գործոնը չլիներ, նրանք թքած ունեն ռուսի վրա էլ, ռուսականության վրա էլ՝ Բաքվից մինչև Ստամբուլ։ Այս խաղը պայմանավորված է հայկական գործոնով, դա է Ադրբեջանին դեպի ռուսականություն թեքում։ Օր-օրի տարածաշրջանն ավելի վտանգավոր է դառնում. մենք տեսնում եք, որ ռեալ ուրիշ բարեկամ չունենք, ԱՄՆ-ն չի կարող փոխարինել: Իհարկե, ԱՄՆ-ն կլինի ավելի ակտիվ, բայց նա պետք է մեզ մոտ պետականաշինության, անկախության ձգտում տեսնի։ Այս բոլորի հետ միասին, անշուշտ, երկիրը պիտի զարգանա։ Եթե երկիրը չզարգանա, այս ամենը հօդս կցնդի։

                    Այսօր Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում, որից հետո նրանց միացան Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Այս փուլում, երբ բանակցություններ գոյություն չունեն, ի՞նչ կարելի է այդ հանդիպումից ակնկալել:

                    Մինսկի խումբը Ռուսաստանի համար հարթակ է ԱՄՆ-ի հետ երկխոսություն ունենալու համար և Եվրոպայի հետ՝ Ֆրանիսիայի միջոցով։ Հիմա նրանք ոչինչ չունեն, մեկուսացված են։ Իրականության մեջ, անշուշտ, նրանց դա չի հետաքրքրում։ Նրանք կուզենան Մինսկի խմբի մեջ իրենք միակ դերակատարը լինեն, որից մենք պետք է խուսափենք։ Նրանց հակասություններն այնպիսին են, որ չեն կարող համատեղ համաձայնության գալ։ Եվ մեր կողմից ազդանշաններ պետք գնան։ Ամերիկացիները իրավունք չունեն Անդրկովկաս կոչվածը դիտել Ռուսաստանի ազդեցության գոտի։ Եթե դիտեցին, ապա իմ ասածն է լինում՝ բացասական իմաստով։ Սա պետք է անընդհատ արվի, բայց չպետք է հակառուսականության վերածվի։ Հիմա ռուսները ցայտնոտի մեջ են: Իմ ունեցած տեղեկություններով, նրանք մեկ կամ երկու տարվա պահուստային ռեզերվ ունեն, որ կարողանան երկիրը պահել՝ մինչև պատժամիջոցները կհաղթահարեն։ Ինչպես տեսնում ենք, այդ պատժամիջոցները չեն վերացվում։ Նման երկրները այս դեպքում դառնում են ավելի վտանգավոր և ավելի ավանտյուրիստական, քանի որ մեջտեղ է գալիս նաև վարչակարգի հարցը։ Մենք որքան կարող ենք, պետք է ազդենք ռուս-ադերբեջանական հարաբերությունների վրա՝ ապացուցելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան նույնն են։

                    Այս պայմաններում ընդհանրապես արժե՞ր գնալ այս հանդիպմանը։

                    Ես լինեի, չէի գնա։ Հայաստանն ունի երկու փաստարկ. նախ՝ կոնֆլիկտը Ադրբեջանի և Արցախի միջև է և վերջ։ Հայաստանն ո՞վ է այստեղ, նա կարող է միջնորդ լինել, հովանավոր լինել և վերջ։ Այսինքն՝ Արցախը պետք է գնա դրան։ Եվ հիմա Ադրբեջանը որքան էլ ուզում է ձգի, Հայաստանը հստակ պահանջ պետք է դնի. Մինչև սահմանային գոտում կրակոցները չդադարեն, ես ոչ մի բանակցությունների չեմ գնա։ Ես կասկած ունեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանից սրանք խոսք են տվել, որ Մինսկի խմբի շրջանակներից դուրս չեն գալու, որ եթե դուրս եկան՝ այդտեղ կիրառվելու է մեկ բանաձև՝ 1960 թվականի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի դեկտեմբերի 14-ի բանաձևը: Դա գաղութացրած պետություններին և ժողովուրդներին անկախություն տալու մասին է։ Եթե այս բանաձևի շրջանակ է մտնում Արցախի հարցը, գնում է դեպի ինքնորոշում։ Իհարկե, դժվար է, կխանգարեն, բայց սա այն ճանապարհն է, որ ինքնորոշման իրավունքի կիրառություն է թույլ տալիս։ Հիմա այդ մարդուն պետք է ականջներից բռնել և հարցնել՝ ի՞նչ ես արել, որ հիմա պատվավոր խաղաղությունից ես խոսում։

                    Comment

                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Խաղը փոխվում է. Նոր պատերազմից առաջ Ադրբեջանը պետք է իմանա հետեւյալը

                      ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                      Մեկնաբանություն - 07 Մայիսի 2017,
                      http://www.lragir.am/index/arm/0/comments/view/153070

                      Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանն ասել է, որ ապրիլյան պատերազմում հակահարված ստանալով ու ծանր կորուստներ կրելով՝ Ադրբեջանը դիմել է Մոսկվային, զինադադարի համար:
                      Սա իհարկե նորություն չէ, սակայն հրամանատարի խոսքում կան խորքային շերտեր: Ապրիլի պատերազմի արդեն երկրորդ օրը Ադրբեջանը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե հայերը առաջ չշարժվեն: Այնուհետեւ տեղեկություն եղավ, որ ՀՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը Մոսկվայում պայմանավորվել են կրակը դադարեցնելու մասին:
                      Այդպես էլ հայտնի չդարձավ՝ իսկապես եղել է նման հանդիպում, նույնիսկ Սերժ Սարգսյանը հետագայում հայտարարեց, թե տեղյակ չէ մանրամասն՝ ինչ է եղել Մոսկվայում: Սակայն սա չէ էականը:
                      Խնդիրն այն է, որ պատերազմը հեշտ է սկսել, դժվարն այն մարսելն է: Պատերազմ սկսողը պետք է վստահ լինի, որ հետեւանքներն իր համար ծանր չեն լինելու ինչ որ մակարդակից սկսած: Այսինքն, պետք է ունենա երաշխիքներ:
                      Ապրիլին Ադրբեջանն ուներ այդ երաշխիքները, եւ դա երեւաց թե ռազմական գործողությունների օրերին, թե դրանից հետո: Հայկական կողմի գրոհը կասեցվեց այն պահին, երբ արդեն ռազմի դաշտում փոխվում էր իրավիճակը: Այսինքն, Ադրբեջանն ուներ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ փաստացի հայկական կողմի երաշխիքները՝ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարեց, որ կորցրած տարածքները չի պատրաստվում հետ բերել:
                      Ընդհանրապես, ապրիլյան պատերազմին Ադրբեջանը մոտեցավ պատերազմի իրավունքով, եւ այդ իրավունքը հասունացրել էր նաեւ հայկական կողմը թե բանակաշինության գործում իր անգործությամբ, թե արտաքին քաղաքականության մեջ ինքնիշխանությունն ու որոշումների կայացման իրավունքը զիջելով:
                      Ապրիլից հետո իրավիճակը փոխվեց: Հայկական կողմը, չնայած տարածքային կորուստներին, առավելության հասավ ռազմա-քաղաքական դիրքերի առումով, եւ հայկական պահանջներն ու իրավունքներն ընդունվեցին միջազգային հանրության կողմից: Մասնավորապես, շփման գծում հետաքննության մեխանիզմի տեղակայման ու Արցախի կարգավիճակի մասով, այսինքն՝ ներկայիս ստատուս քվոյի միջազգային ճանաչումը:
                      Հայաստանն այդ երկու նախապայմանն է դրել բանակցությունը շարունակելու համար: Ադրբեջանը չի ընդունում այս պահանջները եւ փորձում է չեզոքացնել այդ օրակարգը, ակնկալելով Մոսկվայի աջակցությունը: Բաքվի համառ փորձերից հետո, երրորդ անգամ հայկական կողմը զիջեց ու մասնակցեց եռակողմ հանդիպմանը: Եռակողմ ձեւաչափը Բաքվի հույսն է՝ ապրիլից հետո ստեղծված ռազմաքաղաքական ու դիվանագիտական փակուղին ճեղքելու, պատերազմի իրավունքը վերականգնելու համար:
                      Մինչ այդ, այս տարվա փետրվարին Ադրբեջանը փորձեց այդ իրավունքը վերականգնել ինքնուրույն, սակայն ծանր հակահարված ստացավ հայկական զինուժի կողմից, եւ նրա համար հասկանալի դարձավ, որ հետաքննության մեխանիզմը հայկական կողմից արդեն տեղադրված է՝ գերժամանակակից հետախուզական համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս խորքային բացահայտման միջոցով կանխել հարձակումները:
                      Ի՞նչ է անելու Ադրբեջանը եւ ինչ դիրքորոշում է ունենալու Ռուսաստանը, որն առայժմ հստակ չի արտահայտվել ապրիլից հետո միջազգային օրակարգի վերաբերյալ: Ներկայում Ռուսաստանի քաղաքականությունը կրկին փոխվում է, կրկին ջերմանում են Թուրքիայի հետ հարաբերությունները: Ռուս-թուրքական հարաբերություններում Հայաստանը Ռուսաստանի համար գործիք է, եւ կախված այդ հարաբերությունների բնույթից՝ կամ ուժեղացնում է այդ գործիքը, կամ թուլացնում, հայկական շահերը վաճառելով թուրքերին ու ադրբեջանցիներին: Ապրիլից հետո Ռուսաստանը մի շարք քայլեր կատարեց Հայաստանի ուղղությամբ, մասնավորապես զենքի մատակարարման գծով:
                      Ներկայում նրա քաղաքականության ֆազը կարծես թե կրկին փոխվում է, եւ հենց այս իրավիճակում Ադրբեջանը կարող է փորձել վերականգնել ռազմական շանտաժի ու պատերազմի իր իրավունքը, միջազգային աննպաստ օրակարգից խուսափելու համար:
                      Հայաստանն արդեն ունի ապրիլյան փորձը, եւ պատերազմ սկսելուց առաջ Ադրբեջանը պետք է իմանա հետեւյալը. որքան էլ նա ունենա արտաքին երաշխիքներ, չի ունենալու հայկական երաշխիքը, որ հայկական զինուժը կանգնելու է իրենց համար անհրաժեշտ պահին: Այդպես եղավ 1994-ին, 2016-ին: Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ օրինակ իր աքիլեսյան գարշապարը՝ Թերթեր քաղաքը, որի մատույցներում երկու անգամ կանգնեցվեց հայկական զինուժը, այս անգամ խոցվելու է: Դա Ադրբեջանի՝ որպես պետության, վերջի սկիզբն է լինելու:
                      Միայն այս՝ հայկական երաշխիքների բացակայության դեպքում Ադրբեջանը չի սկսի պատերազմը, որքան էլ ունենա արտաքին որոշակի աջակցություն: Եվ այս դեպքում Ռուսաստանն էլ չի կարող օգնել նրան:
                      Այդ դեպքում արդեն զինադադարի համար Բաքուն դիմելու է ոչ թե Մոսկվային, այլ Հայաստանին: Սա լիովին այլ իրավիճակ է, եւ կարող է իսկապես հաստատվել կայուն խաղաղություն: Ինչպես ասվում է հայտնի մարտաֆիլմում՝ պատերազմն ավարտվում է միայն փոխադարձ համաձայնությամբ, այսինքն՝ առանց երրորդ կողմերի:
                      Հայաստանի իշխանությունը կարո՞ղ է իր մեջ կամք գտնել՝ պահելու այս իրավիճակը: Դրա համար կան միջազգային նպաստավոր պայմաններ, Արեւմուտքը եւ Իրանը տվել են իրենց երաշխիքները, եւ արդարանալու տեղ չի մնացել:

                      Comment

                      Working...
                      X