Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ռուսաստանում էլ նամուս ունեցող հայեր կան, մնացածը դուք հասկացեք՝ ինչ եմ ասում
    Lragir.am
    Ներքին կյանք - 08 Մայիսի 2017


    Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովին ՌԴ տեղափոխելու մասին տեղեկությանը։ Նրա խոսքով, եթե Պերմյակովը փոխանակվում է ՌԴ տարածքում դատապարտված Հրաչյա Հարությունյանի հետ, ապա դա համարժեք չէ։
    "Ռուսաստանի բանտերում մեծ թվով հայաստանցիներ կան, կարելի էր Պերմյակովին մի լուրջ թվաքանակի հետ փոխել",- ասաց նա։
    Ըստ Աջապահյանի` հայկական կողմի սխալն այս հարցում ի սկզբանե էր։
    "Այդ մասին ես ամենասկզբից ասել եմ` Պերմյակովը չպետք է հանձնվեր ռուսական կողմին։ Նա ձերբակալվել էր ՀՀ տարածքում և պետք է մնար Հայաստանում։ Ես դա ասել եմ դեռ 2.5 տարի առաջ։ Բայց ես փոքր մարդ եմ, որ նման կարծիք ունենամ, պետությունը պետք է որոշի։ Ես նաև ասել եմ, որ ՌԴ-ում էլ թասիբ ու նամուս ունեցող հայեր կան, մնացածը դուք հասկացեք, թե ինչ եմ ասում",- նշեց նա։

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Ռուսական մուրճն ու թուրքական սալը՝ Հայաստանի ձեռքին
      http://www.lragir.am/index/arm/0/comments/view/154390
      ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
      Մեկնաբանություն - 28 Մայիսի 2017,

      Առաջին հանրապետության կարճատեւ գոյությունն ու կործանումը հաճախ բնորոշվում է թուրքական սալի ու ռուսական մուրճի արանքում գտնվող մի իրավիճակ: Դա հեռու չէ իրականությունից, եւ շատ դեպքերում բավական ճշգրիտ բնորոշում է, քանի որ ռուս-թուրքական հարաբերությունների սխեման ու տրամաբանությունը ենթադրել են նաեւ հայկական խնդիրների օգտագործումը որպես առեւտրի կամ շանտաժի միջոց:

      Այսպես է ոչ միայն վերջին հարյուրամյակում, այլեւ շատ ավելի վաղուց, այն ժամանակաշրջանից, երբ Ռուսական կայսրությունը սկսեց շարժվել դեպի հարավ: Հայկական գործոնն այդ էքսպանսիայում դարձավ առանցքայիններից մեկը Օսմանյան կայսրության հանդեպ քաղաքականության մեջ: Եվ հայերը դարձան ժամանակին նաեւ իրենց ստեղծած երկու կայսրությունների քաղաքականության զոհը: Այդ ժամանակներից էլ ստեղծվեց սալի ու մուրճի իրավիճակը, որն առավել բյուրեղացավ անցյալ դարասկզբի իրադարձություններից հետո:

      Ռուսաստանն օգնության ձեռք մեկնեց փլուզման եզրին կանգնած թուրքական պետությանը: Տրամադրեց զենք, փող, սնունդ, օգնեց ավարտին հասցնել արեւմտյան հայերի հայրենազրկումն ու ցեղասպանությունն, այդ թվում արդեն սովետական Հայաստանի տարածքում: Կարսի ու Մոսկվայի պայմանագրերով էլ ամրագրվեց տարածաշրջանի բաժանումը երկու պետությունների միջեւ, այդ թվում հայկական տարածքների ու շահերի հաշվին:

      Ռուսաստանն ու Թուրքիան ունեն միմյանց կարիքը, եւ այդ պայմանագրերը պահում են սրբությամբ, անկախ պատմական տվյալ փուլում հարաբերությունների բնույթից: Զուր չէ, որ օրինակ Սիրիայի իրադարձությունների պատճառով խիստ լարված հարաբերությունների օրերին Մոսկվան հայտարարեց, որ այդ պայմանագրերը չեն վերանայվի:


      Ռուս-թուրքական այս ստատուս քվոյի սպառնալիքը հայկական ինքնիշխան, ինքնուրույն որոշումների ունակ պետականությունն է: Առաջին հանրապետության վերաբերյալ ռուսական ու թուրքական արխիվային նյութերում այս հանգամանքը նշվում է բացահայտ: Ընդ որում, հայերի ցեղասպանության ու հայրենազրկման արդյունքում Ռուսաստանն այս հարցում ստացավ մի շարք առավելություններ, մասնավորապես՝ նրա ձեռքին հայտնվեց մուրճը եւ հայկական գործոնը խաղարկելու առաջնահերթ իրավունքը:


      Այս իրավիճակը պահելու համար անհրաժեշտ էր նաեւ գաղափարական հենք, որը հետեւողականորեն ներդրվում էր հայ ժողովրդի մեջ՝ ռուսական փրկչության ու թուրքական սպառնալիքի տեսքով:

      Հայկական գործոնը ռուս-թուրքական (ադրբեջանական) հարաբերություններում ունի հետեւյալ սխեման՝ երբ ռուսները հեռանում են տարածաշրջանից, կամ երբ դանակը հասնում է ոսկորին, ինչպես եղավ Սարդարապատում ու Ղարաբաղում, ու հայերը կանգնում են իրենց իրավունքը պաշտպանելու, հայկական գործոնն ուժեղանում է: Եվ հակառակը՝ երբ վերադառնում են՝ այդ հարաբերությունները կարգավորվում են նաեւ հայկական շահերի հաշվին:

      Վերջին տարիներին տեղի է ունենում հայկական ինքնիշխան պետականության միջազգային մեկուսացումն ու ինքնիշխանության սահմանափակումը ռուսական նախագծերի միջոցով, որոնց լծվել են նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան, նույն աշխատանքը կատարելով արեւմտյան կառույցների, այդ թվում ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ուղղությամբ: Դա տարածաշրջանում ռուս-թուրքական ստատուս-քվոն պահելու եւ երրորդ ուժի մուտքը բացառելու միջոցներից մեկն է:

      Թվում է անելանելի վիճակ է, սակայն ամեն ինչ կախված է մտածողությունից ու մոտեցումներից:
      Եթե մենք կարծում ենք, որ դատապարտված ենք մուրճի ու սալի արանքում պարբերաբար ծեծվելու եւ քաղաքականության խաղալիք դառնալու ճակատագրին, ապա այդպես էլ լինելու է: Իսկ եթե մենք այդպես չենք մտածում, ապա իրավիճակը կարող է շրջվել կտրուկ շեշտադրումներով:

      Բանն այն է, որ թե քաղաքականության, թե այլ ոլորտներում չկա ու չի կարող լինել միակողմանի կախվածություն: Նույն Ռուսաստանն իրականում դողում է Հայաստանի վրա, առավել եւս ներկայում, երբ բոլոր ռազմավարական ուղղություններով պարտություն է կրել, մեկուսացվել եւ քիչ թե շատ պահպանում է հարավային ուղղությունը հենց հայկական գործոնի հաշվին: Բացի այդ, միակ հարթակը, որտեղ նրա հետ նստում են նույն սեղանի շուրջ, Մինսկի խմբի համանախագահությունն է ղարաբաղյան խնդրով:

      Հայաստանի ոչնչացումը կդառնա Ռուսաստանի փլուզման սկիզբը, եւ դա Մոսկվայում շատ լավ են հասկանում, եւ դողում են ոչ միայն այդ պատճառով, այլեւ այն պատճառով, որ հայերը հանկարծ կարող են հասկանալ դա:

      Նույն իրավիճակն է նաեւԱրեւմուտքում, որը նույնպես ակտիվ օգտագործում է հայկական գործոնը Թուրքիայի հանդեպ իր քաղաքականության մեջ, որն իր հերթին հայտնվել է Ռուսաստանի հետ նման իրավիճակում:

      Այսինքն, ներկայում ստեղծվել է մոտավորապես նույն վիճակը, ինչ անցյալ դարասկզբին: Իսկ դա նշանակում է, որ համաշխարհային վերակազմավորման ներկայիս փուլի հանգուցալուծմանը Հայաստանը կամ կմոտենա հերթական աղետն ապրած, կամ կդառնա այդ քաղաքականության սուբյեկտը՝ ձեռք բերելով համապատասխան պրեֆերենցիաներ: Ամբողջը մոտեցումների ու մտածողության հարց է, պատերազմի ու խաղաղության, անվտանգության վերաբերյալ անհեթեթ կաղապարներից ազատվելու, ազգային-քաղաքական մտքի որակների հարց:

      Կա Սարդարապատի, Ղարաբաղյան պատերազմի օրինակը, կա ապրիլյան պատերազմի օրինակը: Աշխարհի լավագույն զինվորները հայերն են: Խնդիրը վախերն ու ավանդական մտածողությունը հաղթահարելն է, համարժեք ինքնիշխան ներքին ու արտաքին քաղաքականությունը, ազատության, ստեղծագործ մտքի դրսեւորման պետություն կառուցելը: Այդ ժամանակ թե ռուսական մուրճը, թե թուրքական սալը կհայտնվեն Հայաստանի ձեռքին:
      Last edited by Vrej1915; 05-28-2017, 12:53 PM.

      Comment


      • Ռուսական յաթաղանն ընդդեմ ութ միլիարդի

          • ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ, Քաղաքագետ
          • Մեկնաբանություն - 01 Հուլիսի 2017,

        Հայաստանին առաջարկվող ամերիկյան ութ միլիարդանոց ներդրումների պատմությունն իր էությամբ շատ նման է չարաբաստիկ սեպտեմբերի 3-ի առեղծվածին։ Մեզ առաջարկվում է ակնհայտ շահավետ գործարք, այնպիսի բան, որից մենք չենք կարող հրաժարվել, սակայն Հայաստանը չի ընդունում այն։



        Եթե Եվրասոցացման դեպքում ենթադրվում էր, որ Հայաստանը պետք է փոխի իր աշխարհքաղաքականության առանցքը, ապա այս դեպքում նման պահանջ չկա։ Ավելին, առաջին հայացքից ոչ մի քաղաքական պայման չդրվեց՝ ոչ ազատ ընտրությունների անցկացում, ոչ մարդու իրավունքներ, ոչ ազատ մամուլ՝ պարզապես փող են առաջարկում։



        Իհարկե, այս ամենն ունի նաեւ շատ կարեւոր քաղաքական համատեքստ, որովհետեւ այլընտրանքային էներգետիկայի զարգացման ամերիկյան ծրագիրն ընդունելը նշանակում է այլեւս անկախություն Ռուսաստանի էներգետիկ համակարգից։ Բայց մեր դեպքում էներգետիկան Ռուսաստանից կախվածության միայն շատ փոքր մասն է, Ռուսաստանն է կարգավորում ղարաբաղյան հակամարտությունը, Ռուսաստանն է պահում Թուրքիայի հանդեպ մշտավառ թշնամությունը, Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ, հայկական ապրանքների շուկան Ռուսաստանն է, հայ խոպանչիները Ռուսաստան են գնում եւ, ի վերջո, Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան, եւ ռուս զինվորականների քանակը տարբեր առիթներով ավելանում է Հայաստանում։



        Այլընտրանքային էներգետիկայի զարգացման դեպքում խոսքը չի գնում աշխարհքաղաքական ընտրության մասին, միայն էներգետիկ կապով Ռուսաստանից կտրվելը չի նշանակում մյուս բնագավառներում փոփոխություն, բայց Միացյալ Նահանգները որոշել էր նպաստել Հայաստանի անկախացման գոնե մեկ քայլին եւ դրա համար առաջարկում էր ութ միլիարդ դոլար։



        Սակայն Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ ինքը ագահ չէ, այլ քաղաքական գործիչ է եւ չնետվեց առաջարկվող միլիարդների հետեւից։ Սերժ Սարգսյանն այս հարցը քննարկել է Մոսկվայի հետ եւ ամենայն հավանականությամբ չի կարողացել գոնե մի փոքր զիջում կորզել։ Մոսկվան ցանկանում է Հայաստանի նկատմամբ ամբողջական վերահսկողություն։ Մոսկվան չի ցանկանում թույլատրել Հայաստանի զարգացման գոնե ամենափոքրիկ հնարավորությունը, թեեւ դա էապես չի ազդում Հայաստանի կառավարման իր լծակների վրա։



        Ակնհայտ է, որ Հայաստանին վաճառվող չնչին գազը կարեւոր նշանակություն չունի Գազպրոմ կոչվող մոնստրի շահույթների համար։ Կրեմլը Հայաստանին վերածել է փակուղու, եւ Հայաստան մտնող գազը չունի նաեւ տրանզիտային նշանակություն, ի տարբերություն, ասենք, Ուկրաինայի կամ Բելառուսի։ Թերեւս փոքր խաղերի հնարավորություն է ստեղծվել վրաց-ռուսական հարաբերությունների համար, սակայն այն նույնպես էական չէ եւ ունի միայն կողմնակի նշանակություն։



        Հայաստանին հրամայելով հրաժարվել ամերիկյան ներդրումներից՝ Մոսկվան պարզապես ստորացնում է Սերժ Սարգսյանի իշխանությանը, նրան զրկում է կարեւոր կոռուպցիոն հնարավորություններից, իսկ Հայաստանին՝ զարգացման հնարավորությունից։



        Այնուամենայնիվ, այս դեպքում, ավելի քան սեպտեմբերի 3-ին կարեւոր հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է Հայաստանը հպատակվում Կրեմլի կամակորություններին։



        Ինքնագործունեության Սերժ Սարգսյանը չի կարող դիմել։ Անհեթեթություն կարելի համարել այն տեսակետները, թե Սերժ Սարգսյանի նկատմամբ ռուսներն ունեն կարեւորագույն կոմպրոմատներ՝ ողջ հայկական մամուլը հեղեղված է Սերժ Սարգսյանին եւ նրա հարազատներին վարկաբեկող տեղեկատվությամբ, սակայն դա որեւէ ազդեցություն չի ունենում Հայաստանի քաղաքական ընթացքի վրա։ Անլուրջ է նաեւ այն պնդումը, թե Սերժ Սարգսյանը ռուսական ագենտ է, եւ այդ պատճառով իր տերերին դեմ չի գնա. ութ միլիարդ դոլարի դիմաց ցանկացած գաղտնի ու ակնհայտ գործակալ կվերահավաքագրվի։



        Մինչդեռ հեռավոր ու փոքրիկ Մոնտենեգրոյում (ռուսերեն՝ Չեռնոգորիա) շաբաթներ առաջ տեղի ունեցածը բացահայտում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ ռուսների ունեցած անսահմանափակ իշխանության աղբյուրը։ Մոնտենեգրոյում Կրեմլը պատրաստում էր հերթական տեղական հոկտեմբերի 27-ը։ Պատրաստվում էին սպանել վարչապետին, գրավել խորհրդարանը, մնացածը՝ ըստ հայտնի սցենարի։ 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի քաղաքական վերնախավի ցեղասպանությունից հետո Ռուսաստանը փայլեցրեց ու պատրաստ պահում է իր յաթաղանը Սերժ Սարգսյանի ցանկացած չհամաձայնեցրած քայլի դեպքում։



        Այդ յաթաղանն էր, որ Սերժ Սարգսյանին ցույց տվեցին սեպտեմբերի 3-ից մի քանի օր առաջ, եւ Հայաստանի եվրոպական քայլերթը անսպասելիորեն ընդհատվեց։ Այս անգտամ յաթաղանը բերել էր Գազպրոմի Միլլերը։ Նա Հայաստանի իշխանություններին հիշեցրեց, թե ինչ կարող է իրենց հետ պատահել ամերիկյան փողերն ընդունելու, Հայաստանը զարգացնելու, եւ ըստ այդմ՝ Պուտինի կամակորությանը չհնազանդվելու դեպքում։



        Այսինքն, Սերժ Սարգսյանն իրեն պահեց որպես հասուն քաղաքական գործիչ՝ նա հաշվարկեց Հայաստանին առաջարկվող օգուտները եւ իրեն սպասվող ռիսկերն ու ընդունեց անհրաժեշտ որոշում։ Ավելորդ չէ նկատել, որ եթե ԱՄՆ-ը, նրա հետեւից՝ Ֆրանսիան ու Գերմանիան պատրաստ են լուրջ ներդրումների, ապա նրանք կպաշտպանեն իրենց ներդրումները, այսինքն այս քայլը կարող է դառնալ նաեւ խաղաղության պահպանման կարեւոր գործոն։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն անցավ ակտիվ պատերազմի այն ժամանակ, երբ արդեն համարյա ամբողջությամբ սպառվել էր Բրիթիշ Փեթրոլեումի հեշտ նավթը եւ մնացել էին ՍՈԿԱՐ-ին բաժին մնացած փշրանքները, որոնք պետք է արդյունահանել խորը ցամաքային նավթահորերից ծանր ու թանկ ձեւերով։



        Ըստ այսմ, Սերժ Սարգսյանի այլընտրանքն ավելի է սրվում՝ ընտրել Հայաստանի զարգացումն ու խաղաղությո՞ւնը, թե՞ սեփական ռեժիմի անվտանգությունը։ Եթե խոսքը վերաբերվեր սովորական քաղաքական գործչին, ապա նա իհարկե կընտրեր Հայաստանի շահը։ Բայց Սերժ Սարգսյանը չի կարող իր կոռուպցիոն հնարավորությունները զիջել հանուն Հայաստանի զարգացման ու անվտանգություն։

        Comment


        • So just an update:

          - Russia delivered more rocket systems to Azerbaijan this week.
          - Report came out that Russia is scuttling Armenian renewable energy projects in favor of Gas, putting corrupt oligarchs in power in Armenia
          - Putin is messing with US elections.

          Such a messed up country to be allies with.

          Comment


          • Ադրբեջանը մտածված ցուցադրում է նոր զենքը. Ինչու

              • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
              • Մեկնաբանություն - 10 Հուլիսի 2017,


            Սերժ Սարգսյանի խոստովանությունն ու Շավարշ Քոչարյանի գաղափարը. Ապրիլի դասը


            Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Ռուսաստանից ձեռք բերած սպառազինության հերթական խմբաքանակը, որտեղ ըստ փորձագիտական դիտարկումների մի քանի հարյուր կրակային համազարկային Սոլնցեպյոկ կայանի համար նախատեսված հրթիռներ են: Ներկայում այդ զինատեսակով համալրված է նաեւ Հայաստանի զինուժը, որը ցուցադրվել է 2016-ի սեպտեմբերի 21-ի ռազմական շքերթում: (NB: this is not exact. But does not change the essence of the article)



            Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտածված ձեւով ցուցադրում է Ռուսաստանից ստացվող յուրաքանչյուր նոր խմբաքանակ: Մոսկվան պնդում է, որ դա հին պայմանագրերով ձեռք բերած սպառազինությունն է, որը պարզապես մատակարարվում է փուլերով: Հնարավոր է, իհարկե, թեեւ օրինակ 2015 թվականի սեպտեմբերին ՌԴ արտգործնախարար Լավրովը Բաքվում հույս էր հայտնում, որ Ադրբեջանը կմասնակցի Ռուսաստանում կայանալիք ռազմա-տեխնիկական ցուցահանդեսին: Այսինքն, ՌԴ-ն արտգործնախարարի մակարդակով էր հայտարարում, թե հույս ունի, որ Բաքուն զենքի նոր խմբաքանակ կպատվիրի:



            Իհարկե, այժմ Ադրբեջանի տնտեսական վիճակն այնպիսին չէ, որ կարողանա տալ շատ մեծ պատվերներ, բայց Ռուսաստանի վիճակն էլ այնպիսին է, որ փոքր պատվերն անգամ օգտակար է:



            Միեւնույն ժամանակ, հստակ է, որ բանը լոկ բիզնեսը չէ, որքան էլ Մոսկվան փորձում է արդարացնել Ադրբեջանի հետ գործարքը հենց բիզնեսով:



            Կրեմլում հազիվ թե գտնվեն հիմարներ, որ առնվազն ապրիլի պատերազմից հետո չգիտակցեն, թե ռազմա-քաղաքական ինչպիսի հետեւանքի է բերում սեփական դաշնակցի դեմ կիրառելու համար Ադրբեջանին սպառազինություն վաճառելը, անտեսելով դաշնակցի մտահոգությունները:



            Հիմար վիճակում հայտնվել կարող են նրանք, ովքեր կհավատան, թե բանը լոկ բիզնեսն է: Ընդ որում, դատելով Սերժ Սարգսյանի մարտի 10-ին ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթից, հնարավոր է եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունը հայտնվել է այդպիսի հիմար վիճակում: ՄԳԻՄՕ-ում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե երբ Հայաստանը ահազանգում էր Ադրբեջանի ռազմատենչության մասին, մեր գործընկերները հավատացնում էին, թե դա ներքին սպառման համար է:



            Պետք է ենթադրել, որ Սարգսյանը կարող էր նկատի ունենալ նաեւ Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի վտանգավորությունը, ինչին ի պատասխան փաստորեն լսել է պատասխան, թե մի անհանգստացեք՝ Ադրբեջանը չի կրակի: Ի դեպ, Սերժ Սարգսյանը նաեւ 2016 թվականի ապրիլի 22-ին Երեւանում էր Լավրովին հարցրել, թե բացատրեք՝ ինչու այդպես եղավ:



            Իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դրանից մոտ մեկ ամիս անց ավստրիական թերթին տված հարցազրույցում բարձրացնում էր գաղափար, թե որոշակի կայունացնող գործոն կլինի հակամարտ կողմերին զենքի մատակարարման արգելքի սահմանումը ՄԱԿ ԱԽ մակարդակում:



            Շավարշ Քոչարյանի այդ գաղափարը սակայն կարծես թե շարունակություն չի ունեցել: Համենայն դեպս, երբ Բաքուն ցուցադրում է ռուսական զենքի հերթական խմբաքանակի ստացումը, հարց է առաջանում, թե արդյոք Երեւանը ընթացք տվել է ավստրիական թերթում իր փոխարտգործնախարարի բարձրաձայնած գաղափարին. եթե չի հաջողվում հասնել նրան, որ Ռուսաստանը դադարի սպառազինություն վաճառել Բաքվին, գուցե արժե հասնել ընդհանրապես հակամարտ կողմերին զենքի վաճառքի ՄԱԿ արգելքի:



            Այդ գաղափարի առաջմղման Երեւանի տեսանելի ջանք անցնող մեկ տարվա ընթացքում նկատելի չի եղել: Հայաստանի դիվանագիտությունն այդօրինակ դեպքերում նախընտրում է հղում անել դիվանագիտության յուրահատկությանը՝ թե դա այդքան էլ տեսանելի դաշտի գործ չէ:



            Փաստն այն է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը շարունակում է տեսանելիորեն թքած ունենալ Հայաստանի թե շահի, թե արժանապատվության վրա եւ իրականացնում է մատակարարումները Բաքու: Ապրիլից հետո փոխվել է թերեւս այն, որ սպառազինություն մատակարարում են նաեւ Հայաստանին՝ հավասարակշռությունը պահելու համար: Իհարկե քանակական հավասարակշռության մասին խոսք լինել չի կարող, բայց այստեղ կա առանցքային խնդիրը՝ քանակից դուրս:



            Բանն այն է, որ պատերազմի միայն մի ասպեկտն է զուտ ռազմա-տեխնիկական հավասարակշռությունը: Մյուս, եւ գուցե կարեւոր ասպեկտը քաղաքական կամ ռազմա-քաղաքական հավասարակշռությունն է:



            Եվ այստեղ շատ էական է դառնում դաշնակիցների՝ իրական դաշնակիցների հանգամանքը, որն ապրիլյան պատերազմի գլխավոր դասերից մեկն էր, ինչը խոստովանեց նաեւ Սերժ Սարգսյանը Բեռլինում, երբ հայտարարեց, թե Հայաստանը չունի հզոր հովանավոր: Դա պարզապես նշանակում էր, որ Հայաստանը մնացել է առանց դաշնակից, որովհետեւ դե յուրե դաշնակիցը փաստորեն աշխատում էր Ադրբեջանի հետ:



            Ապրիլի պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ կատարել է քայլեր պատերազմից հետո արված հետեւությունների հիման վրա: Տարբեր աղբյուրներ հավաստում են, որ քայլեր իսկապես կատարված են, եւ ներկայում անվտանգության կազմակերպումն անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա է: Դա նաեւ նկատելի է առաջնագծում Ադրբեջանին հասցվող հարվածներից:



            Բայց ղարաբաղյան խնդիրը մեծ քաղաքականության խնդիր է, հետեւաբար կարեւոր են նաեւ այդ մակարդակում քաղվող դասերը: Եվ այդ առումով հարց է առաջանում, թե արդյոք Հայաստանը լուծել է դաշնակիցների՝ իրական դաշնակիցներ ունենալու խնդիրը, արդյոք դե յուրե դաշնակիցները թղթից վերածվել են իրականի, կամ թղթից բացի ձեռք են բերվել իրական դաշնակցային հարաբերություններ:



            Դա մի հարց է, որն առայժմ չունի դրական պատասխան:

            Comment


            • Ով է բաժանելու հնարավոր պատերազմը

              • Lragir.am
              • Քաղաքականություն - 11 Հուլիսի 2017,

              Ռուս հայտնի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն Առաջին լրատվականին տված հարցազրույցում նշում է, որ պատերազմի հավանականությունը գնալով աճում է, քանի որ աճում է նաև բախումների մակարդակը: Կողմերն ինտենսիվ պատրաստվում են՝ ուժեղացնելով իրենց ռազմական կարողությունները, ուժը: Այսպիսի իրավիճակում ռազմական բախումը վերջիվերջո դառնում է անխուսափելի, եւ ոչ ոք ոչինչ չի անում այն կանխելու համար, ասում է նա:



              Միեւնույն ժամանակ, նա ասում է, որ լայնածավալ պատերազմ սկսելը պահանջում է նպատակաուղղված գործողություններ: Գոնե կողմերից մեկը պիտի որոշի, որ այլ տարբերակ չկա: Հնարավոր է՝ կողմերից մեկը կամ երկու կողմն էլ կուզեին, որ ինչ-որ մեկը գար և բաժաներ իրենց, բայց կարծես թե ոչ ոք չի պատրաստվում դա անել:



              Ակնհայտորեն կան քաղաքական պատճառներ, որոնք թույլ չեն տալիս հասնելու հիմնախնդրի փոխզիջումային լուծման: Հակամարտության երկու կողմերն էլ բարձրացնում են մարտական պատրաստության մակարդակը՝ ձեռք են բերում նոր զենք, առաջին գիծ են տանում նոր ուժեր, նոր միջոցներ: Տեղի է ունենում անդառնալի գործընթաց, որը շարժվում է լայնածավալ պատերազմի ուղղությամբ, պարզապես ո՛չ մեկը, ո՛չ մյուսը առայժմ պատրաստ չեն սկսելու լուրջ ռազմական գործողություններ, ասում է նա:



              Պավել Ֆելգենգաուերը ռուսական փորձագիտական շրջանակներում հայտնի է իր բավական օբյեկտիվությամբ ու ազնվությամբ, բայց միեւնույն է, նա մնում է ռուս փորձագետ: Այն առումով, որ իր վերոհիշյալ երկարաշունչ հարցազրույցում չի անցնում սահմանը: Այս մեջբերումներն արեցինք որոշակի հարցադրումների համար:



              Մասնավորապես, ո՞ւմ օգնությամբ են կողմերը մեծացնում իրենց ռազմական ուժը, որը տանում է անխուսափելի բախման: Ռուսաստանը կողմերի սպառազինության գերիշխող մատակարարն է, ընդ որում՝ այստեղ կա շատ էական հանգամանք՝ Հայաստանը եւ Ռուսաստանը գտնվում են նույն ռազմա-քաղաքական բլոկում, Ռուսաստանը զինում է Հայաստանի հակառակորդին, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկիր է:



              Այսինքն, շփման գծում անդառնալի գործընթացը, այսինքն ռազմական բախման տանող ուժի կուտակումը սնուցվում է Ռուսաստանի կողմից: Բայց պատերազմը քաղաքական որոշման խնդիր է, ասում է Ֆելգենգաուերը, եւ ճիշտ է ասում: Բայց ո՞վ է կայացնելու այս որոշումը: Համենայնդեպս, կողմերից որեւէ մեկը չի կարող նման որոշում կայացնել:



              Ստացվում է, որ որոշումը կայացվում է այլ տեղ, իրագործում է Ռուսաստա՞նը: Օրինակ, ապրիլի պատերազմին Մոսկվան հայտարարում էր, թե դրսի ուժեր են հրահրել այն, եւ իրենց հաջողվել է կանգնեցնել:



              Հնարավոր է՝ կողմերից մեկը կամ երկու կողմն էլ կուզեին, որ ինչ-որ մեկը գար և բաժաներ իրենց, բայց կարծես թե ոչ ոք չի պատրաստվում դա անել, ասում է ռազմական փորձագետը: Այս սակրալ արտահայտությունն էլ բացահայտում է հնարավոր պատերազմի ողջ հմայքը: Այսինքն, խնդիրը բաժանե՞լն է, կամ պատերազմը դադարեցնելը, ինչն անկասկած լուրջ քաղաքական կշիռ է հաղորդում այդ դերը ստանձնողին:



              Ռուսաստանը չի թաքցրել, որ ցանկանում է զորք մտցնել հակամարտության գոտի: Դրա համար պատերազմ է պետք եւ կողմերի դիմումը՝ կանգնեցնելու այն: Ապրիլին այս սխեման չաշխատեց: Փակուղի մտավ կարգավորման գործընթացը, կողմերի դիրքորոշման խստացման արդյունքում: Հիմա սեղանին միայն ռուսական Կազանի պլանն է, որն ըստ Սերժ Սարգսյանի՝ դեռ չի հանձնվել ԵԱՀԿ քարտուղարություն ու որին դեմ է Ադրբեջանը:



              Ռուս փորձագետների վերջին շրջանի հարցազրույցներից ու մեկնաբանություններից ստացվում է հետեւյալ ուշագրավ պատկերը. Ռուսաստանը զինում է կողմերին բիզնես նպատակներով, ինչ որ օտար ուժեր հրահրում են պատերազմ, միայն Ռուսաստանը կարող է լինել բաժանող եւ խաղաղարար, քանի որ ոչ ոք չի ցանկանում կանխել լայնածավալ պատերազմը:



              Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանը սպառազինության նոր խմբաքանակ է մատակարարել Ադրբեջանին, այդ թվում հեռահար՝ մոտ 6000 մետր խոցման հրթիռներ, ինչը կտրուկ փոխում է շփման գծում սպառազինության մակարդակը:

              Comment


              • Մենք ունենք այնպիսի զենք, որ չունի Ադրբեջանը. Կոմանդոս
                • 2017-07-10
                Ռազմական ուժերի հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև վաղուց արդեն խախտվել է: Ադրբեջանն այնքան զենք ունի, որ կարող է զենքի թանգարան բացել, բայց այդ զենքն օգտագործելու համար, նախ, հարկավոր են որակյալ ու պատրաստված մասնագետներ: Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով՝ հենց այստեղ է հայկական բանակի առավելությունը. Հայաստանն ունի զենք, որ չունի Ադրբեջանը. դա մարդկային գործոնն է: Կոմանդոսն այս մեկնաբանությունը տվեց Առաջին լրատվական-ին՝ խոսելով Ադրբեջանին ռուսական զենքի վերջին մատակարարումների մասին:

                Հավանաբար գիտեք, որ այդ բալանսը վաղուց չկա: Ադրբեջանը զենք է հավաքում ոչ միայն Ռուսաստանից, այլև Պակիստանից, Թուրքիայից, Իսրայելից: Այդ զենքը, որ նրանք գնում են, Հայաստանի դեմ է, բայց կարծում եմ՝ մեծ խաղ է ընթանում, որի մասին մենք չգիտենք: Եթե խոսքը ուժերի բալանսի մասին է, ապա մենք ունենք այնպիսի զենք, որը նրանք չունեն. դա մարդկային գործոնն է: Մենք ազգովի պաշտպանում ենք մեր հայրենիքը, իսկ նրանց պետությունը բազմազգ է: Չեմ կարծում, թե Ադրբեջանի ամբողջ բնակչությունը պատրաստ է զենք վերցնել ու կռվել: Նրանք խնդիր ունեն էթնիկ տարբեր խմբերի միջև, ուստի կարող ենք ասել, որ ապրիլյան իրադարձությունները ցույց են տվել մեր զինուժի մարտական պատրաստվածությունը, մարտական ոգին, երիտասարդ սպաների և զինվորների դիմացկունությունը: Նրանք գնել են այդ զենքը և շարունակելու են գնել, որովհետև շա՜տ, շա՜տ փող ունեն: Նրանք կարող են սպառազինության թանգարան բացել: Ես չգիտեմ, թե կոնկրետ որտեղ նրանք կուղղեն այդ զենքը, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը և Թուրքիան ինչ-որ բան են նախապատրաստում, ինչ-որ ծրագրեր ունեն ապագայի համար: Այդ ծրագրերը կարող են ներառել նաև մարտական գործողություններ: Դուք շատ լավ գիտեք, որ Ադրբեջանը ոչինչ չի անում առանց Թուրքիայի,- մեկնաբանեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

                Հարցին, թե քաղաքական ի՞նչ նպատակներ է հետապնդում Ռուսաստանը՝ ներկայիս լարված իրավիճակում հետևողականորեն շարունակելով զենքի մատակարարումները Ադրբեջանին, Կոմանդոսը պատասխանեց. Ռուսաստանի քաղաքականությունը հետևյալն է՝ նա զենք է ծախում բոլորին, ով ցանկանում գնել այդ զենքը: Կան տարբեր կարծիքներ այս հարցի մասին: Ոմանք ասում են, որ այո, Ռուսաստանը դիտավորյալ սրում է իրադրությունը: Ես կասեմ, որ Ռուսաստանի քաղաքականությունը դա է՝ նրանց փող է պետք, Ռուսաստանը ծանր վիճակում է այսօր, և նրանք զենք են վաճառում, որպեսզի եկամուտ ստանան:

                Իսկ պե՞տք է սպասենք ռազմական ավելի խոշոր բախումների Արցախի և Ադրբեջանի շփման գծում, թե՞ փոքր բախումների ներկայիս մակարդակը կպահպանվի:

                Պատասխանելով այս հարցին՝ Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ իր կարծիքով՝ փոքր ծավալի ռազմական բախումներն արդեն անցյալում են, այսօր դրանք գնալով ավելի խոշորամասշտաբ են դառնում:
                Մեր խնդիրը փոքր հակահարվածներով հակառակորդին ծանր վիճակի մեջ դնելն է: Լավ է, որ այժմ մերոնք սկսել են պատասխան գործողություններ իրականացնել: Դուք գիտեք, որ վերջերս միջազգային մեծ աղմուկ բարձրացավ, երբ հրետակոծության հետևանքով զոհվեցին ադրբեջանցի տատիկն ու նրա թոռնիկը: Դա, իհարկե, լավ չէ, բայց խնդիրն այն է, որ ադրբեջանական զինուժը թաքնվում էր գյուղում, դրա համար էլ այդպես ստացվեց: Հարկավոր է ավելի վճռական գործել: Կարծում եմ՝ հայկական կողմն այժմ սկսել է քիչ թե շատ ադեկվատ հակահարվածներ տալ:

                Տեղեկացնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 10-ին նոր տեղեկություն է տարածել Ռուսաստանից զենք-զինամթերք ստանալու մասին: Ռազմինֆո մասնագիտացված կայքը գրում է, որ Ադրբեջանը հաղորդագրությանը կից հրապարակել է նաև տեսանյութ, որից երևում է, որ ադրբեջանական կողմը ստացել է մասնավորապես հրթիռներ՝ ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ ծանր հրանետային համակարգերի համար: Ադրբեջանի ՊՆ-ն նմանատիպ հաղորդագրություններ էր տարածել նաև ապրիլին և հունիսին: Առաջին դեպքում Ադրբեջանը ստացել էր ԲՏՌ 82 զրահամեքենաներ, իսկ երկրորդ դեպքում խոսքը Քրիզանթեմա-Ս հակատանկային հրթիռային համալիրների մասին էր:

                Comment


                • Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են. գործընթացը շարժվում է լայնածավալ պատերազմի ուղղությամբ
                  Առաջին լրատվական-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:

                  Պարոն Ֆելգենհաուեր, ի՞նչ եք մտածում վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված միջադեպերի և մասնավորապես հուլիսի 4-ի իրադարձությունների մասին: Ո՞ւր են տանում բոլոր այս զարգացումները:

                  Առայժմ պատերազմ չկա, բայց ակնհայտ է, որ հավանականությունը գնալով աճում է, քանի որ աճում է նաև բախումների մակարդակը: Ըստ էության, երկու կողմերն էլ ինտենսիվորեն պատրաստվում են, իսկ եթե երկու կողմերը պատրաստվում են, ապա վերջիվերջո դա կհանգեցնի բախման: Բայց ես չունեմ օպերատիվ ինֆորմացիա ո՛չ հայկական և ո՛չ էլ ադրբեջանական կողմի մասին, ուստի չեմ կարող ճշգրիտ կանխատեսում անել, բայց ընդհանուր առմամբ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հեռանկարներն այնքան էլ ակնհայտ չեն:

                  Այնպիսի տպավորություն է, որ զարգանում է ինչ-որ գործընթաց հակամարտության համատեքստում, որը սկսվել էր ապրիլյան իրադարձություններից առաջ և շարունակվում է նաև այսօր, ու վերջիվերջո դա հանգեցնելու է տրամաբանական ինչ-որ հանգուցալուծման, ինչ-որ պայթյունի:

                  Այնտեղ կան և՛ ներքին, և՛ արտաքին գործոններ, բայց այժմ աշխատում է ռազմական գործոնը, երկու կողմերն էլ պատրաստվում են, ընդ որում պատրաստվում են ինտենսիվորեն՝ ուժեղացնելով իրենց ռազմական կարողությունները, ուժը: Այսպիսի իրավիճակում ռազմական բախումը վերջիվերջո դառնում է անխուսափելի: Լայնածավալ ռազմական գործողությունները կանխելու համար հարկավոր է ինչ-որ բան անել, քայլեր ձեռնարկել, բայց գրեթե ոչինչ չի արվում, և կարծես աշխարհում ոչ ոքի այս խնդիրը չի հետաքրքրում, բոլորը թքած ունեն, բոլորը զբաղված են Ուկրաինայով, Դոնբասով, Սիրիայով և իհարկե Կորեայով: Այնպես չէ, որ ամբողջովին մոռացել են ղարաբաղյան կոնֆլիկտի մասին, բայց ընդհանուր առմամբ մոռացել են, և որևէ փորձ չի արվում հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Իսկ եթե դա չկա, կլինի էսկալացիա, դա անխուսափելի է:

                  Բայց լայնածավալ պատերազմ սկսելը պահանջում է ոչ թե պատահական, նպատակաուղղված գործողություններ: Գոնե կողմերից մեկը պիտի որոշի, որ այլ տարբերակ չկա, անհրաժեշտ է գոնե լոկալ հարված կատարել, որից հետո գուցե հնարավոր կլինի հասնել հաջողության: Հնարավոր է՝ կողմերից մեկը կամ երկու կողմն էլ կուզեին, որ ինչ-որ մեկը գար և բաժաներ իրենց, բայց կարծես թե ոչ ոք չի պատրաստվում դա անել:

                  Այնուամենայնիվ, վերջին օրերին միջազգային տարբեր կառույցներ, մի շարք երկրներ ակտիվորեն արձագանքեցին հուլիսի 4-ի դեպքերին: Հայտարարությամբ են հանդես եկել մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ առանձին մեկնաբանությամբ, ԱՄՆ Պետդեպարտամենտը, ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը:

                  Նրանք, ովքեր ի պաշտոնե պիտի արձագանքեին, ահազանգ են հնչեցնում, բայց դա միջին մակարդակի վրա է: Ցավոք, խնդիրը դրված չէ ավելի բարձր՝ քաղաքական մակարդակի վրա մի պարզ պատճառով, որ կան այլ խնդիրներ: Օրինակ, ինչպես արդեն նշեցի՝ Կորեայի, Ուկրաինայի, Սիրիայի հարցերն այսօր ավելի կարևոր են գլոբալ իմաստով: Իհարկե, կան մարդիկ, ովքեր բարձրաձայնում են այս խնդրի մասին, բայց դժվար թե նրանք կարողանան իրենց ձայնը հասցնել քաղաքական բարձրագույն շրջանակներին, որոնք ուշադրություն չեն դարձնում այս հիմնախնդրին: Երբ ասում ես նրանց Ղարաբաղի մասին, պատասխանում են՝ այո, այո, ամեն ինչ շատ լուրջ է, բայց միևնույն է, այնքան էլ չեն հիշում այդ խնդրի մասին:

                  Այս հայտարարությունները, Ձեր կարծիքով, դրականորեն կազդե՞ն իրավիճակի վրա: Միջնորդները կոչ են անում պահպանել հրադադարի ռեժիմը:
                  Դա բավարար չէ: Անհրաժեշտ են ինչ-որ պոզիտիվ գործողություններ, կողմերի հավելյալ բաժանում շփման գծում, քաղաքական ինչ-որ նախաձեռնություններ, որովհետև հրադադարի ռեժիմ՝ որպես այդպիսին, արդեն վաղուց գոյություն չունի, թեև ինտենսիվ ռազմական գործողություններ էլ չկան ղարաբաղյան ճակատում կամ հայ-ադրբեջանական սահմանին: Բայց լինում են բավարար թվով ցածր ինտենսիվության ռազմական գործողություններ: Առայժմ դրանք աճում են, օրինակ, դեպի Դոնբասի մշտական բախումների մակարդակը: Աճն ակնհայտ է, էլ չենք խոսում ռազմատենչ հռետորաբանության մասին, որը գալիս է հատկապես Ադրբեջանի կողմից և շատ կտրուկ բնույթ ունի: Եվ նորից պիտի նկատենք, որ ակնհայտորեն կան քաղաքական պատճառներ, որոնք թույլ չեն տալիս հասնելու հիմնախնդրի փոխզիջումային լուծման: Իրավիճակը չի փոխվի՝ առանց փոխզիջումների, առանց լարվածության թուլացման, ընդ որում այնպիսի թուլացման, որը կբացի քաղաքական լուծման հեռանկարներ: Բայց առայժմ շարունակվում է այս վիճակը, սրան գումարած՝ հակամարտության երկու կողմերն էլ բարձրացնում են մարտական պատրաստության մակարդակը՝ ձեռք են բերում նոր զենք, առաջին գիծ են տանում նոր ուժեր, նոր միջոցներ: Տեղի է ունենում անդառնալի գործընթաց, որը շարժվում է լայնածավալ պատերազմի ուղղությամբ, պարզապես ո՛չ մեկը, ո՛չ մյուսը առայժմ պատրաստ չեն սկսելու լուրջ ռազմական գործողություններ: Շատ լավ, բայց դա բավարար չէ:

                  Դուք ասում եք, թե կողմերը պատրաստվում են պատերազմի: Այդ գնահատականը տալիս եք հավասարապես երկու կողմերի՞ն էլ:

                  Կողմերն այնքան զենք են կուտակել, որ ինչպես ասում են՝ բոլորին կհերիքի, բայց հնարավորությունները տարբեր են: Հայաստանի հնարավորությունները փոքր-ինչ ավելի սահմանափակ են, քան ադրբեջանական կողմինը:

                  Նկատի ունեմ՝ կողմերը տարբեր նպատակներ ունեն թե՛ ռազմական, թե՛ քաղաքական և թե՛ դիվանագիտական առումով:

                  Պարզ է, որ նպատակները տարբեր են: Դրանում կասկած չկա: Բայց տվյալ դեպքում ես ավելի շատ խոսում էի քաղաքական հնարավորությունների մասին: Խնդիրն այն է, որ քաղաքական-դիվանագիտական ճակատում ոչինչ չի կատարվում, և այս պայմաններում իրական ճակատը ռազմական ճակատն է, հետևաբար ռազմական գործոնը դառնում է որոշիչ:

                  Ենթադրենք, որ Ադրբեջանը նոր հարձակում կնախաձեռնի: Ի՞նչ խնդիրներ է նա փորձելու լուծել դրանով:

                  Տվյալ հարցին ես չեմ կարող ճշգրիտ պատասխան տալ: Կարող են լինել սահմանափակ նպատակներ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի պես, բայց կարող են նաև լինել ավելի հավակնոտ նպատակներ:

                  Ի դեպ, այս օրերին Համբուրգում կայանում է Մեծ քսանյակի (g20) գագաթնաժողովը: Ղարաբաղյան հակամարտության գոտում, ինչպես տեսնում ենք, պայթյունավտանգ իրավիճակ է: Կարծում եք՝ առաջատար պետությունների ղեկավարները ինչ-որ կերպ կանդրադառնա՞ն այս խնդրին:

                  Ցավոք, կարծում եմ, որ ձեր վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնի: Դա ղարաբաղյան կոնֆլիկտի շատ վտանգավոր առանձնահատկությունն է ներկա ժամանակներում, որ գագաթնաժողովների մակարդակով ձեր մասին չեն խոսում: Դժվար թե Պուտինը անդրադառնա այդ խնդրին, իսկ Թրամփը գուցե ընդհանրապես չգիտի ղարաբաղյան խնդրի մասին: Հնարավոր է՝ նա Հայաստանից կամ հայերից գիտի միայն Քարդաշյանին:

                  Comment


                  • Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի քարտ բլանշ է ստանում Մոսկվայից
                    Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ՝ կից հաղորդագրությունում նշելով, որ Ռուսաստանից ստացել են զինտեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանակը: Հրապարակված տեսանյութում երևում են ռուսաստանյան արտադրության ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ ծանր հրանետի МО.1.01.04М արդիականացված հրթիռներ:

                    Տեսանյութի տարածումը հատուկ քաղաքական նպատակ է հետապնդում. Ադրբեջանը ոչ միայն հերթական անգամ բացահայտորեն ազդարարում է, որ պատրաստվում է պատերազմի, այլ նաև հասկացնում է, որ դա անում է Մոսկվայի եթե ոչ թույլտվությամբ, ապա գոնե լռելյայն համաձայնությամբ:

                    Այս ամենը, իհարկե, արտառոց չէ, և դրան մենք արդեն ականատես ենք եղել 2016-ի ապրիլյան պատերազմից առաջ: Իրավիճակի նրբությունն այն է, որ Բաքուն ակնհայտորեն պատերազմական քարոզչություն է իրականացնում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից մեկ օր առաջ` բացահայտորեն արհամարհելով բանակցային գործընթացը:

                    Ռուսաստանցի փորձագիտական և քաղաքական շրջանակների համար դժվար է լինելու այս օրերին զինտեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանակի առաքումը Բաքու բացատրել միայն կոմերցիոն բաղկացուցիչով, որովհետև կանգնած ենք բառացիորեն նոր պատերազմի սանձազերծման վտանգի առաջ: Ռուսաստանում սա հրաշալի գիտեն ու նույնիսկ ԱԳՆ-ի մակարդակով անդրադարձել են վերջին օրերի լարվածությանը: Եթե այս ամենով հանդերձ` ռուսական զենքի հերթական խմբաքանակը հասնում է Ադրբեջան, ապա ակնհայտ է, որ Մոսկվայում շահագրգռված են նոր պատերազմով, ըստ երևույթին` իր տարածաշրջանային ազդեցությունը մեծացնելու ակնկալիքով:

                    Շատ հետաքրքիր է պաշտոնական Երևանի արձագանքը: Հայաստանի իշխանությունները կա՛մ լռում են, կամ էլ անատամ ու անողնաշար ինչ-որ կարծիք է հնչում, որի ենթատեքստում ոչ թե դաշնակից երկրի թշնամական գործողությունները դատապարտելն ու նրանից հաշիվ պահանջելն է, այլ ոչինչ չասող ափսոսանքը, հիասթափությունը, լացուկոծը, մի խոսքով` այն, ինչն աղերս չունի քաղաքականության և դիվանագիտության հետ:

                    Նոր պատերազմի սանձազերծման հարցում Ադրբեջանի հետ հավասար պատասխանատվություն է կրում նաև Ռուսաստանը: Նման իրավիճակում՝ արժանապատվություն ունեցող իշխանությունն առնվազն կսառեցներ մեր երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին` մինչև Մոսկվան հանդես գա համապապատասխան բացատրություններով: Սակայն Հայաստանի իշխանությունը, լավագույն դեպքում, բավարարվելու է երկչոտ դատապարտումով` ավագ եղբորը չնեղացնելու նպատակով:

                    Ռուսական հարցը առաջնային պետք է դառնա նաև խորհրդարանական ընդդիմության համար, որովհետև խնդիրն այլևս վերաբերում է ոչ թե աշխարհայացքային կամ աշխարհաքաղաքական կողմնորոշումներին, այլ մեր երկրի ու ժողովրդի անվտանգությանը: Գուցե ապագաղութացման և ազատության օրակարգով հնարավոր լինի երկրում գեներացնել հզոր շարժում, որը ոչ միայն հաղթանակ կապահովի Ղարաբաղի հարցում, այլև հիմքեր կստեղծի նոր որակի պետության ստեղծման համար:

                    http://www.1in.am/2172300.html

                    Comment


                    • ՌԴ պետդումայի նախագահն առաջարկում է Հայաստանում ռուսերենը պետական լեզու դարձնել

                      ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է ռուսերեն լեզվին օրենսդրությամբ պաշտոնական կարգավիճակ տալ, որպեսզի ՀՀ ազգային վարորդական իրավունքի վկայականները Ռուսաստանի տարածքում ճանաչվեն: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

                      Ռուսական լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2017 թ-ի հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է օտարերկրյա վարորդական իրավունք ունեցողներին աշխատել ՌԴ-ի տարածքում: Հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը ՌԴ-ում բարձրացրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ինչին ի պատասխան՝ Վոլոդինն ասել է. Ես կարող եմ մի բան ասել, ամրագրեք ռուսերենը որպես պաշտոնական լեզու և այդ ժամանակ օրենքի նորմը ավտոմատ կերպով կտարածվի նաեւ Հայաստանի Հանրապետության վրա:

                      Կայքը հավելում է, որ ի տարբերություն Հայատաստանի՝ ԵՏՄ անդամ Ղազախստանի վարորդանական իրավունքները ՌԴ-ում ճանաչվում են, քանի որ իրենց մոտ ռուսերենն ամրագրված է որպես պաշտոնական լեզու:

                      Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), որտեղ հանդիպումներ պետք է ունենար ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի հետ:

                      http://www.yerkir.am/news/view/133438.html

                      Comment

                      Working...
                      X