Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Կլոունադան ավարտվեց
    • Lragir.am
    • Քաղաքականություն - 29 Հուլիսի 2017


    Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովն ասում է, որ Հայաստանն ունի ապագայի երկու տեսլական. առաջինը՝ լինել Եվրասիական տնտեսական միության կամ Եվրոպական միության կազմում, երկրորդը՝ չլինել ինտեգրացիոն որևէ կառույցի անդամ:



    Հայաստանի հարևաններից Եվրոպական միության անդամակցության ճանապարհով են գնում Վրաստանը և Թուրքիան: Հայաստանը ուզո՞ւմ է մի կառույցի անդամ լինել, որի անդամ կարող է դառնալ Թուրքիան, թե՞ ուզում է մնալ ինքնիշխան պետություն: Եվրամիությանն անդամակցել նշանակում է անդամակցել տարածքով: Ելք-ը պիտի այդ առաջարկությունը կատարելիս հարց բարձրացնի՝ հրաժարվելով Հայաստանից և ընտրելով Եվրամիության ճանապարհը, Հայաստանը պատրա՞ստ է բացել իր սահմանները Թուրքիայի հետ: Եվրոպական ինտեգրացիան նշանակում է Թուրքիայի հետ բաց սահմաններ:



    Կոլերովը հայտնի քաղաքագետ է, մասնավորապես հայկական թեմաներով, ով նաեւ որոշակի դեր է ունեցել հայկական ներքաղաքական գործընթացներում: Մասնավորապես, Հայաստանում բուրժուա-դեմոկրատական հեղափոխության եռուն շրջանում նա հարցազրույց էր տվել ու հայտարարել, թե ովքեր ուզում են Մոսկվայի օգնությամբ իշխանության գան Հայաստանում, կլոուններ են: Դրանից հետո Սերժ Սարգսյանը ցրեց կրկեսը, բայց մինչ այդ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն արդեն հասցրել էր անել իր բաժին սեւ գործը Հայաստանը ԵՏՄ խցկելու մասով:



    Եվ ահա, այս իրադարձություններից երկու տարի անց Կոլերովը խոսում է արդեն ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու եւ առավել եւս ԵՄ-ին ինտեգրվելու հեռանկարների մասին:



    Պետք է նշել, որ Կոլերովն այս հարցում կորցրել է թարմությունն ու ինքնատիպությունը, թեեւ նա այդքան էլ մեղավոր չէ: Պարզապես երկու տարվա մեջ սպառվել են բոլոր հնարավոր ու անհնար փաստարկները:



    Կա մի կարեւոր հանգամանք եւս՝ ԵՏՄ-ին անդամակցելն ինքնին Հայաստանում կլոունադա էր իր բոլոր դրսեւորումներով՝ արդարացումներով, փաստարկներով, հաշվարկներով, եւ գուցե այլ կերպ հնարավոր էլ չէր՝ մի կողմից հայաստանյան քաղաքականության, մյուս կողմից՝ քաղաքական կոչվող գործիչների որակների պատճառով:



    Թեեւ, հանուն արդարության պետք է նշել որ եվրասիական տարածքում պրո-ռուսական տնտեսական ու ռազմաքաղաքական բլոկներն ինքնին կլոունադա են հիշեցնում, ընդ որում՝ գնալով ավելի ու ավելի շատ, երբ շուտով ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումները:



    Ընդամենը երկու տարում սպառվեցին բոլոր փաստարկները, եւ դա ԵՏՄ-ի թերեւս միակ իրական օգուտն էր հայ հանրությանը՝ իրականության հանդեպ քիչ ինչ ավելի իրատես հայացք ձեւավորելու, միֆերից ու կարծրատիպերից քիչ ինչ ձերբազատվելու, տեսակետից:



    Ռուսաստանը Հայաստանում կորցրել է ամենակարեւորը՝ հանրային վերաբերմունքը Հայաստանում քրեական ռեժիմների աջակցության, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի շահերի հաշվին հարաբերություններ կառուցելու եւ այլ պատճառներով: Որքան էլ մեծ լինի Մոսկվայի ազդեցությունն իշխող համակարգի ու տնտեսության վրա, այդ ազդեցությունը զրկվել է ամենակարեւոր հիմքից՝ վստահությունից:



    Կլոունադան այդ իմաստով ավարտվել է, եւ զուր չէ, որ հաճախացել են արեւմտյան առաջարկները Հայաստանին, ինչպես նաեւ խոսակցությունները ԵՏՄ-ից դուրս գալու մասին

    Comment


    • ՌԴ-ն իր պոռնկությունն է անում, մենք էլ հայտարարում ենք՝ պոռնիկ ենք ու ինչ-որ մեկը մեզնից օգտվելու է

       

      Comment


      • ՌԴ-ն չի կարող թույլ տալ ՀՀ կորցնելու ճոխությունը, Թալիշի վերաբնակեցումն էլ դրանով է պայմանավորված

         

        Comment


        • Ինչպե՞ս պետք է Հայաստանը դիմադրի ռուսական բութ և համառ կայսերապաշտությանը

           

          Comment


          • ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎ

             

            Comment


            • Ապագա պայմանագրով կնախատեսվի Թուրքիայի ռազմական միջամտություն ԼՂ հակամարտությանը. Правда.ру

              Արցախ

              4 Օգոստոսի 2017, 16:03

              Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը վերջերս հայտարարել է, թե, որպես Հայաստանի աջակից, Ռուսաստանի միջամտությունը Ղարաբաղյան հակամարտությանը կարող է ստիպeլ Թուրքիային, որպես պատասխան քայլ, նույնպես միջամտել հակամարտությանը` աջակցելով Ադրբեջանին: Այդ հայտարարությունը համընկավ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների հայտնած տեղեկություններին, թե Անկարան մտադիր է Ռուսաստանից ձեռք բերվող С-400 զենիթահրթիռային համալիրները տեղակայել Հայաստանի հետ սահմանին. գրում է Правда.ру-ն:

              Երբ այս տարվա ապրիլին Թուրքիան պայմանավորվածության եկավ Ռուսաստանի հետ С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռք բերման մասին, քչերը կարող էին ենթադրել, որ հակաօդային պաշտպանության այդ նոր համակարգը կարող է ազդել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում զինված ուժերի հավասարակշռության վրա: Նախապես ենթադրվում էր, որ С-400-ներն անհրաժեշտ են Անկարային սեփական ՀՕՊ համակարգն ուժեղացնելու համար: Սակայն տեղեկացված աղբյուրներից հայտնի դարձավ, որ հունիսին Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների ժամանակ երկու երկրների գեներալները քննարկել են թուրքական բանակի աջակցության հնարավորությունը Հայաստանի առաջխաղացման հզորությունը զսպելու հարցում,- գրում է կայքը` հավելելով, որ Բաքուն, մասնավորապես, տագնապով է ընդունել Հայաստանին Իսկանդեր-ներ տրամադրելու փաստը, որոնցից երկիրը պաշտպանելու հնարավորություն ադրբեջանական ՀՕՊ-ը չունի:

              Ռուսաստանը հրաժարվում է Ադրբեջանին Իսկանդեր-ներ վաճառել: Արդյունքում ` Բաքուն տագնապ է հնչեցրել` ինչպե՞ս պաշտպանել երկիրը Հայաստանի կողմից հրթիռային հարձակման դեպքում: Ինչպես միշտ օգնության է եկել Թուրքիան, որը շուտով կսկսի իր տարածքում տեղակայել С-400-ները: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի` վերջերս արած հայտարարությունը, թե Բաքուն հակաթույն ունի հայկական իսկանդերների դեմ, Երևանի վերլուծաբաններին հանգեցրել է այն մտքին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նկատի ունի հենց Ռուսաստանից ձեռք բերված թուրքական С-400-ները: Եվ հիմա այդ վարկածն անուղղակիորեն հաստատում են թուրքական ԶԼՄ-ները` հաղորդելով, որ Թուրքիան կարող է Հայաստանի հետ սահմանին С-400 տեղակայել,- գրում է կայքը:

              Նշվում է, որ Թուրքիային դժվար թե սարսափեցում է Հայաստանի կողմից ռազմական հարձակումը, հետևաբար` С-400-ը Հայաստանի հետ սահմանին տեղակայելը մեկ նպատակ է հետապնդում` հակակշիռ ստեղծել հայկական Իսկանդեր-ներին, որոնք, ըստ Բաքվի և Անկարայի, ցանկացած պահի կարող են ուղղվել Ադրբեջանի կողմը:

              Եվ Անկարայի կողմից համերաշխության այս ժեստը կարող է Ադրբեջանի հետ պաշտպանական հզոր դաշինքի ստեղծման առաջին քայլը լինել: Ադրբեջանն ու Թուրքիան արդեն ստորագրել են ռազմական փոխօգնության մասին պայմանագիր, իսկ հիմա երկու երկրների գեներալները ռազմական միության մասին պայմանագիր են նախապատրաստում: Այդ ապագա պայմանագրի կետերից մեկը կնախատեսի Թուրքիայի ռազմական միջամտություն Ղարաբաղյան հակամարտությանն այն դեպքում, եթե հարևան Հայաստանը խախտի Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը,- գրում է կայքը:

              Նշվում է նաև, որ Թուրքիան նախատեսում է ռազմակայան տեղակայել Նախիջևանում, իսկ 2018-ին` Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շահագործումից հետո, թուրքական զորքերն ու զինամթերքն օպերատիվորեն կարող են տեղափոխվել Ադրբեջան:

              Ե՞րբ կլինի նման անհրաժեշտություն, և արդյո՞ք Թուրքիան կկռվի Ադրբեջանի կողմից Բաքվի և Երևանի միջև լայնամասշտաբ պատերազմի վերսկսման դեպքում, դեռ դժվար է ասել: Սակայն Բաքվի և Անկարայի միջև ռազմական միության մասին պայմանագրի ստորագրումից հետո Թուրքիան այլ ընտրություն չի ունենա և, դաշնակցային իր պարտավորությունների համաձայն, պիտի մասնակցի Հայաստանի դեմ ռազմական գործողություններին: Սակայն որոշիչ խոսքն այստեղ, ըստ երևույթին, շարունակում է մնալ Ռուսաստանինը,- եզրափակում է կայքը:

              Comment


              • Ռուս սպաները կօգնե՞ն Ադրբեջանին ճեղքել Արցախի ՊԲ առաջնագիծը
                  • ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                  • Մեկնաբանություն - 09 Օգոստոսի 2017


                Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմից խաղաղ բնակավայրերի գնդակոծման, բնակչության շրջանում վիրավորների մասին: Այս կապակցությամբ տեսակետները տարբեր են՝ ոմանք դա գնահատում են որպես ինչ որ գործողություն սկսելու նախապատրաստություն, ոմանք էլ՝ ներքին լսարանին ուղղված քայլ՝ վերջին շրջանում ստեղծված ռազմա-քաղաքական պարապուրդը մի կողմից լցնելու, մյուս կողմից՝ որոշակի հռետորաբանությունից նահանջելու նպատակով:



                Վերջերս Ադրբեջանը Ռուսաստանից ստացավ Սոլնցեպյոկ ՏՈՍ-1Ց հարձակողական տեխնիկա եւ նորագույն հրթիռներ, որոնց հեռահարությունը 6 կմ է, երկու անգամ ավելի մեծ, քան սովորական հրթիռները: Ադրբեջանի Պաշտպանության նախարարը հայտարարեց, թե ռուսական կողմը իրենց է փոխանցել Սիրիայում ռազմական գործողությունների փորձը: Սիրիայում ռուսները կիրառել են Սոլնցեպյոկ ՏՈՍ-1Ց: Դատելով Հասանովի հայտարարությունից, Սոլնցեպյոկ ՏՈՍ-1Ց տիպի հարվածային տեխնիկան ուղեկցող ռուսական սպայախումբը Բաքվին է փոխանցում Սիրիայում այդ զինատեսակի կիրառման փորձը:



                Ըստ ամենայնի, այդ զինատեսակի մատակարարումը կրկին խախտել էր սպառազինության հավասարակշռությունը, քանի որ անմիջապես տեղեկություն եղավ, որ հայկական կողմը բանակցում է Ռուսաստանի հետ՝ սպառազինություն ձեռք բերելու նոր վարկ ստանալու համար:



                Արցախի պաշտպանության նախարարԼեւոն Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության Օրակարգից դուրս հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ հավասարակշռությունը խախտված չէ, առաջնագիծը հագեցած է խորքային՝ սկսած 7 կմ-ից (հիշեցնենք՝ նորագույն հրթիռների հեռահարությունը 6 կմ է) տեսադիտարկման նորագույն համակարգերով, ինչպես նաեւ նորագույն զինատեսակներով:



                Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ Ադրբեջանին սպառազինության վերջին խմբաքանակից հետո Հայաստանում լուրջ դժգոհություն ու մտահոգություն առաջացավ, այդ թվում իշխանության մակարդակով: Դրա արձագանքն էր այն, որ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժությանը, բարձրացվեց պրո-ռուսական բլոկներում Հայաստանի մնալու նպատակահարմարության հարցը:



                Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման փաստարկները որեւէ քննադատության չեն դիմանում: Եվ իսկապես, այդ պարագայում արդեն լիովին սպառվում է ավանդական թեզը, թե եթե Ռուսաստանը զենք չտար՝ ուրիշները կտային, քանի որ Սիրիայում ՏՈՍ-1Ց ռուսական զինատեսակի կիրառման փորձին տիրապետում են միայն ռուսները:



                Ի դեպ, Լեւոն Մնացականյանն իր հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական բանակն իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի, եւ չնայած սպառազինության ձեռքբերումներին, այնուամենայնիվ իրենք խնդիր ունեն կիրառման առումով, այդ տեխնիկայի յուրացման առումով:



                Ռուս սպաները կօգնե՞ն Ադրբեջանին յուրացնել այդ տեխնիկան, ճեղքել Արցախի առաջնագիծը: Եվ քանի՞ զոհ է արժենալու հայկական կողմի համար ռազմական հավասարակշռության պահպանման մոսկովյան յուրահատուկ ըմբռնումը:



                Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարությունները, ի պատասխան Ադրբեջանի վերջին օրերի ապատեղեկատվության, զգուշացրել են, որ նոր սադրանքի դեպքում Ադրբեջանն ունենալու է տարածքային կորուստներ լայնությամբ ու խորությամբ: Ռուսաստանը մեղք է գործել Հայաստանի հանդեպ, եւ նրան պետք է պահել այդ մեղքի տակ՝ հայկական բանակի ազատ գործողությունների լայնությունն ու խորությունն ապահովելու համար:

                Comment


                • Եթե Ռուսասաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր՝ իրավիճակն ավելի խաղաղ կլիներ. Իոաննիսյան

                   

                  Comment


                  • Ռուսաստանը նորից զինում է Ադրբեջանին

                     

                    Comment


                    • Պատերազմը պետք է տեղափոխել Ադրբեջանի տարածք. Լևոն Շիրինյան

                       

                      Comment

                      Working...
                      X