Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Վոլինկինը չի մեկնաբանում Կիևին զենք տալու հետ կապված Պուտինի սուր արձագանքը, չի խոսում նաև Բաքվին ռուսական զենք վաճառելու մասին


    https://www.youtube.com/watch?time_c...&v=vLfmqSTGyPc
    Last edited by Vrej1915; 09-12-2017, 09:19 AM.

    Comment


    • Վոլինկինը չի մեկնաբանում Կիևին զենք տալու հետ կապված Պուտինի սուր արձագանքը, չի խոսում նաև Բաքվին ռուսական զենք վաճառելու մասին

      Սեպտեմբեր 12, 2017


      Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկին, արխիվ

      Միացյալ Նահանգների ինքնիշխան իրավունքն է՝ զենք վաճառել կամ այն անվճար մատակարարել նաև այն երկրին, որը չի հանդիսանում այդ օժանդակության հասցեատերը: Մենք չենք կարող ազդել այդ գործընթացի վրա, սակայն գոյություն ունեն ընդհանուր միջազգային կանոններ և մոտեցումներ: Հակամարտության գոտի սպառազինության մատակարարումը չի նպաստում խաղաղության հաստատմանը, այլ միայն սրում է իրավիճակը,- օրերս ասել էր Պուտինը:

      Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հրաժարվում է մեկնաբանել՝ ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից Ռուսաստանի նախագահը քննադատում է ԱՄՆ-ին՝ Ուկրաինային սպառազինություն վաճառելու համար՝ հայտարարելով, որ հակամարտության գոտի զենքի մատակարարումը կսրի իրավիճակը, բայց միևնույն ժամանակ, Ռուսաստանը շարունակում է հարձակողական սպառազինության լայնածավալ մատակարարումներն Ադրբեջան, որը Բաքուն օգտագործեց ապրիլյան պատերազմի ժամանակ:

      Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Իվան Վոլինկինը փորձում էր խույս տալ այս հարցից: Ի դեպ, երեկ Ռուսաստանի նախագահը նրան պարգևատրել է Պատվո շքանշանով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար: Կարող եմ մի բան ասել՝ էթիկապես ճիշտ չէ, որպեսզի դիվանագետը մեկնաբանի իր երկրի նախագահի խոսքերը,- ասաց Վոլինկինն ու շարունակեց․

      Դուք ուրիշ թեմա ունե՞ք, նույնը հարցն անընդհատ տալիս եք, ինչքա՞ն կարելի է այդ մասին խոսել, այստեղ ամեն ինչ պարզ է՝ Ռուսաստանի բոլոր ղեկավարներն արդեն արտահայտվել են այս թեմայի վերաբերյալ: Մենք սպառազինություն ենք մատակարարում նաև Հայաստանին: Աստված իմ, ի՞նչ եք ուզում ինձնից, ես ձեզ ասացի, որ այդ թեմայով ձեզ հետ չեմ խոսելու: Չեմ պատասխանի այդ հարցին: Ռուսաստանի նախագահի հայտարարությունը չեմ մեկնաբանի:

      Անդրադառնալով Ուկրաինային ամերիկյան սպառազինության վաճառքին՝ Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը, ռուսաստանյան ТАСС պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, մեկ շաբաթ առաջ հայտարարել էր․ Միացյալ Նահանգների ինքնիշխան իրավունքն է՝ զենք վաճառել կամ այն անվճար մատակարարել նաև այն երկրին, որը չի հանդիսանում այդ օժանդակության հասցեատերը: Մենք չենք կարող ազդել այդ գործընթացի վրա, սակայն գոյություն ունեն ընդհանուր միջազգային կանոններ և մոտեցումներ: Հակամարտության գոտի սպառազինության մատակարարումը չի նպաստաում խաղաղության հաստատմանը, այլ միայն սրում է իրավիճակը:

      Պուտինի այս խոսքերը հատկապես ուշագրավ են Ադրբեջանին ռուսաստանյան սպառազինության չդադարող մատակարարումների ֆոնին: Այս հունիսին և հուլիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել Хризантема-С հակատանկային հրթիռային համալիրներ և ТОС-1А Солнцепек ծանր հրանետի մոտ 200 հրթիռ: Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ sipri-ի համաձայն, 2011-2016թթ․ Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Ադրբեջանին բաժին է հասել ռուսական ռազմական արդյունաբերության ողջ ծավալի 4%-ը:

      Անցյալ տարի՝ ապրիլյան պատերազմից ընդամենը երկու օր անց Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ Բաքվին մատակարարվող ռուսաստանյան զենքը կիրառվում է հայկական խաղաղ բնակավայրերի դեմ:

      Պուտինի հայտարարության հաջորդ օր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ռուսաստանի նախագահի խոսքերին, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նախ հիշեցրել էր պաշտոնական Մոսկվայի բազմիցս հնչեցրած բացատրությունները, որ եթե իրենք սպառազինություն չմատակարարեն Ադրբեջանին, ապա դա կանեն այլ պետություններ: Այնուհետև, Քոչարյանը հանդես էր եկել առաջարկությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երեք պետությունները ՄԱԿ Անվտանգության խոհրդի մշտական անդամներ են և ունեն անհրաժեշտ ներուժը, որպեսզի ընդհանուր էմբարգո կիրառեն հակամարտող գոտիներ, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղ, սպառազինության մատակարարումների նկատմամբ:

      Ավելի վաղ՝ այս հուլիսին, լրագորղների հանդիպմանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայատատրել էր, որ ռուսական կողմի բացատրությունները՝ Ադրբեջանին սպառազինության շարունակվող մատակարարումների վերաբերյալ, քննադատության չեն դիմանում և համոզիչ չեն:

      Վերադատնանք, սակայն, Վոլինկի հետ ճեպազրույցին: Հարցին՝ ինչպես է պաշտոնական Մոսկվան վերաբերվում ռազմական ոլորտում հայ-չինական համագործակցությանը, դեսպանն արձագանքեց․ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է հարաբերություններ զարգացանել ում հետ ցանկանում է: Հայաստանն ու Ռուսաստանը ընկերություն են անում, չի կարելի ընկերություն անել ինչ-որ մեկի դեմ: Ըներություն անելը սրտից է գալիս, իսկ ինչ-որ մեկի դեմ ընկերություն անելը, դա արդեն ընկերություն չէ:

      Վոլինիկնը անդրադաձավ նաև ԵՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու Ելք դաշինքի նախաձեռնությանը, ասելով՝ Եթե նրանք՝ [Ելք դաշինքը] ցանկանում են հանդես գալ նման նախաձեռնությամբ, խնդրեմ՝ ոչ ոք նրանց չի խանգարում: Այլ հարց է՝ որքանո՞վ է դա հարկավոր Հայաստանին: Կարծում եմ, Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ այդ նախաձեռնության հետ, որովհետև նրանք տեսնում են այն ակնհայտ առավելությունները, որ Հայաստանն ունի՝ անդամակցելով ԵՏՄ-ին:

      Comment


      • Ռուսաստանը պատիվ է պահանջում հայերից. Շահեն Հարությունյան

        13 23:05:43

        Ռուսաստանի ԱԳՆ մամլո խոսնակ՝ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Նարինե Թուխիկյանի կողմից բացված ցուցահանդեսը՝ կապված հայ բոլշևիկների և նրանց կատարած ոճրագոծությունների հետ, ուղղված է ՌԴ-ի դեմ: Դրան հետևել էր ՀՀ գործող իշխանության կոշտ վերաբեմունքն՝ ընդդեմ Նարինե Թուխիկյանի և նրա ցուցահանդեսին: Նախ սպառնալիքներ, այնուհետև պետականորեն՝ օրենքով արգելում: Ի՞նչ կարելի եզրակացնել այս դեպքերից:
        Առաջին հայացքից թվում է, թե ՌԴ-ն իր քիթն է խոթում գոնե ձևականորեն անկախ և ինքնուրույն պետության ներքին գործերին և փորձում տնօրինալ ՙՙԱնկախ՚՚ Հայաստանի ներքին պատմությունը և դրա մատուցման եղանակները: Բայց փոքր ինչ խորանալու դեպքում հասկանաալի է, որ հայ բոլշևիկները և ընդհաանրապես ամբողջ Խորհրդային տարիները, Ռուսաստանը չի համարում որպես Հայաստանի պատմության մաս: Եվ իրոք այդպես է: Խորհրդային միության ժառանգորդը ամբոբղջովին ՌԴ-ն է: Իսկ Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում եղել է Ռուսական կայսրության տիրապետության տակ, և հիմա ԽՍՀՄ ժառանգորդ ՌԴ-ն նորմալ է, որ Հայաստանի այդ տարիները չի համարում որպես հայկական, և նույնպես այդ տարիներին հօգուտ Սովետական գաղութատիրական համակարգի ծառայած այ պաշտոնյաններին չի համարում որպես հայկական գործիչներ և պաշտոնյաններ, ուստի և նորմալ է, որ նրանք պահանջում են իրենց պաշտոնյաների նկատմամբ հարգանք, որոնք ի մի ջայլոց եղել են չեկիստ, գործակալ, բոլշևիկ տականք հայերը:
        Սրանով ի չիք է դառնում այն փաստարկները, թե իբրև ներկայիս Ռուսաստանը ոչ մի կապ չունի Սովետական տոտարիտալ համակարգի հետ: Ապա ինչպե՞ս կբացատրեք այս փաստը, թե ինչու՞ են ներկայիս Ռուսաստանի պաշտոնյանները պայքարում բոլշևիկ տականքների համար, ինչի՞ են սատարում Խորհրդաին գործիչներին և ի վերջո, եթե ներկայիս Ռուսսիան կապ չունի Սովետի հետ և մեր հետ դաշնակցիային հարաբերությունների մեջ է գտնվում և մեր անվտանգության երաշխավորհն է, ապա ինչի՞ է անցյալի էջերի համար, որոնք ներկված են արյունով և կառուցված են ոճիրներով, մատ թափ տալիս իրենց դաշնակից պետության վրա:
        Եվ հիմա, ընթերցո՛ղ, Ձեր մեջ հարց կառաջանա, թե ինչու՞ են ռուսակա պետական գործիչները բացահայտորեն հայտարարում այդ ամենի մասին, թե ինչու՞ են բացահայտորեն անպատվում հայերիս ու Հայաստանը: Կմտածեք թե արդյո՞ք նրանց անրաժեշտ է սրել մի ժողովրդի հետ հարաբերոթյունները, երբ դեռ Ռուսաստանը չի մարսել ու մարսում թե՛ Վրաստանի ապստամբությունը և թե՛ Ուկրաինայի ապստամբությունը:
        Սրա պատասխանը մեկն է: Նրանք բացահայտորեն թքում են Հայաստանի և հայ ազգի վրա, քանի որ վստահեն, որ հայ ժողովուրդը չի փորձի գլուխ բարձրացնել և ապստամբել ռուսական լծի դեմ, նանք վստահ են որ Հայաստանը ցանկանում է մնալ հպատակ: Նրանց վստահություն տվել է Հայաստանը անկախության 25 տարիների ընթացքում: Ի վերջո Ռուսաստանը տեսել է, թե ինչպես է հայ ազգը մարսում ապրիլյան պատերազմը, մեկ տարելիցն էլ հրավառությամբ և տոնով նշելով...
        Հ.Գ. Պատմություն, այո՛, կրկնվում է միշտ: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՆՎՈՒՄ Է ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՔԵՐ ՉԵՆ ՍԵՐՏՈՒՄ ԻՐԵՆՑ ՊԱՄՈՒԹՅՈՒՆԸ , ՈՒՐԱՆՈՒՄ ԵՆ ԵՎ ՉԵՆ ԱՆՈՒՄ ՃԻՇՏ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
        Հ.Գ.Գ. Ես ամեն կերպ փորձելու եմ սատարել Նարինե Թուխիկյանի ցուցահանդեսին, դրա ակտիվ տարածմանը և գաղափարների տարածմանը: Բոլորիդ կոչ եմ անում տարածել և հաղթել Ձեր իսկ մեջ գտնվող ստրուկին, գլուխ բարձրացել ու դառնալ տերը՝ սեփական երկրի...



        Շահեն Հարությունյան

        Comment


        • ՌԴ գլխավոր բոլշեւիկը Բաքվից սպառնաց հայերին. Ոչինչ չի փոխվել

          • Lragir.am
          • Քաղաքականություն - 15 Սեպտեմբերի 2017,


          Մարդկության դեմ մեծագույն ոճիրներ գործած Կոմունիստական կուսակցության ներկայիս առաջնորդ Գենադի Զյուգանովը Մոսկվա-Բաքու տեսակամրջի ժամանակ ասել է, որ Ռուսաստանից հեռացողների համար վատ վիճակ է ստեղծվում, և Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ լավ գիտեն դա: Զյուգանովի խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ Հայաստանում այդ ուժերը ազատություն ստանան: Թույլ չենք տա նրանց ազատություն ստանալ:



          Հարցը վերաբերվել է Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճին, Զյուգանովն ակնհայտորեն նկատի ունի մի կողմից ԵՏՄ-ից դուրս գալու ներկայիս քննարկումները, մյուս կողմից՝ բոլշեւիկների անուններով փողոցները վերանվանելու, բոլշեւիկյան բռնաճնշումները բարձրաձայնելու նախաձեռնությունները: Իսկ հանրային-քաղաքական այդ շրջանակներին էլ Զյուգանովն անվանում է ամերիկացիների դուդուկի տակ պարողներ:



          Ժամանակին, երբ Սվիտալսկին հայտարարություն արեց ՀՀ խորհրդարանի ընտրության արժանահավատության վերաբերյալ, Հայաստանի իշխանությունը դա որակեց ներքին գործերին միջամտելու փորձ: Զյուգանովի հայտարարությունը կորակվի՞ նման կերպ, առավել եւս, որ նրա թիրախում փաստացի նաեւ ՀՀ խորհրդարանական ուժ է՝ Ելքը, որն իրացնում է ՀՀ Սահմանադրությամբ իր իրավունքները:



          Ժամանակին բոլշեւիկները հայ-ռուսական տիրույթում արդարացման միջոց էին. Երբ խոսք էր գնում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի թշնամական քաղաքականության մասին, արդարացումներ էին բերվում, թե Ռուսաստանը կապ չունի, դա բոլշեւիկների-կոմունիստների վարած քաղաքականությունն է: Բոլշեւիկների ժամանակ էլ արդարանում էին ցարիզմով, եւ այդպես շարունակ: Սակայն հիմա գալիս է ընկալումը, որ կապ չունի ինչական է Ռուսաստանը՝ քաղաքականությունը նույնն է:



          Հատկանշական է Բաքվի հետ տեսակամրջից սպառնալիքը՝ մոտ 100 տարի առաջ հենց Բաքվից սկսվեց Հայաստանի խորհրդայնացումը, որի հետեւանքները հայտնի են բոլորին: Նոր բան չկա, եւ չի էլ կարող լինել:



          Հայաստանի իշխանությունը որեւէ մակարդակում կպատասխանի՞ Զյուգանովին, ով նաեւ ՌԴ պետական իշխանության մաս է: Իսկ հայ բոլշեւիկնե՞րն ինչ կասեն:

          Comment


          • ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ FM106.5
            1 mars 2015

            Կորցնելով ազդեցությունը Հայաստանում՝ ռուսը կկորցնի Վոլգա գետը, սիբիրը.կմնա Մոսկովյան իշխանություն, որն ուներ 12-րդ դարում՝ Յուրի Երկայնաբազուկի ժամանակ: Այս ամենը գիտակցելու դեպքում Ռուսաստանը նման քայլի չէր գնա: Հետախույզի օրագիրը հաղորդաշարի այս թողարկման ընթացքում քննարկել ենք ռուսական վարքագծի քաղաքական, ռազմական ու բարոյական հետևանքները:
             

            Comment


            • Արմեն Ռուստամյանի տեսակետն ազդում է միայն անուղղելի բոլշևիկների վրա, որոնք այդպես էլ կմեռնեն


              very clear explanation, why russophilia is our biggest disease.++
              listel well.

               
              Last edited by Vrej1915; 09-17-2017, 01:12 AM.

              Comment


              • Մահվան ու կերակրատաշտի միջեւ. ՀՅԴ-ի ամոթալի ընտրությունը
                  • ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                  • Մեկնաբանություն - 18 Սեպտեմբերի 2017


                Անցյալ շաբաթ ՀՅԴ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցան իրադարձություններ, որոնք մեծ արձագանք ունեցան հանրության շրջանում:



                ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հիմնավորելով Հայաստանի գտնվելը պրո-ռուսական բլոկներում, փաստացի հայտարարեց, որ առանց Ռուսաստանի մենք չենք կարող հաղթել պատերազմում, իսկ Կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ վարչապետի հանձնարարությամբ մշակել են ռուսաց լեզվի հանրայնացման առանձին հայեցակարգ, քանի որ ռուսերենը աշխարհի հետ տարբեր ոլորտներում շփման մեր խողովակն է, եւ առանց ռուսերենի իմացության հայաստանցի ուսանողները, գիտնականները եւ այլն կորցնում են մրցունակությունը:



                Այս բացատրությունները ոչ միայն հեռու են իրականությունից, այլեւ հակառակ են այդ իրականությանը, եւ նույնիսկ չարժե վիճարկել: Այնուամենայնիվ, կարելի է մի քանի հանգամանք նշել: Եթե Հայաստանը հաղթել է ռուսական զենքով, դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանն աջակցել է: Այդ նույն զենքից ավելի շատ ու որակով ռուսները տալիս են նաեւ Ադրբեջանին, եւ նրանց նպատակը ոչ թե Հայաստանի հաղթանակն է, այլ հակամարտությունը պահպանելը, այդպիսով՝ Կովկասում իր ազդեցությունը պահելը:



                Այս քաղաքականությունը չի ենթադրում որեւէ կողմի հաղթանակը խնդրի հանգուցալուծման համատեքստում, քանի որ այդպիսով ավարտվում է նաեւ այդ քաղաքականությունը: Քանի որ հայերը հաղթում են նույնիսկ քիչ ու անորակ զենքով, Ռուսաստանի խնդիրը հայերի հաղթանակը թույլ չտալն է: Ով ով, բայց դաշնակները սա բոլորից լավ պետք է իմանային 1918-20 թթ. իրադարձություններից, Ղարաբաղյան առաջին պատերազմից, պետք է իմանային նաեւ, որ Ղարաբաղում հայերի հաղթանակը ձեռք բերվեց ի հեճուկս Ռուսաստանի:



                Մոսկվայի համար սա աններելի ճոխություն է, հայերը չպետք է նման բան անցկացնեն մտքի ծայրով անգամ, քանի որ դա խփում է Հայաստանում ռուսների գերիշխանության հիմքերի հիմքին՝ իր փրկչական առաքելությանը:




                Այս մտածողությունը խարխլվել է Ղարաբաղյան առաջին պատերազմի ու ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ, եւ այս համատեքստում Արմեն Ռուստամյանի հայտարարությունը կրկնակի ամոթալի ու վտանգավոր է դառնում: Այն ուղղված է ռուսների համար էական խնդրին՝ հայերը չպետք է մտածեն, որ առանց Ռուսաստանի կարող են հաղթել:



                Ինչ վերաբերվում է ռուսերենի համար առանձին հայեցակարգին, այստեղ էլ գործ ունենք նման իրավիճակի հետ: Հայաստանում չկա ռուսախոս քիչ թե շատ հոծ համայնք, իսկ գիտության, տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում խողովակն էլ անգլերենն է, ուզենք թե չուզենք: Հայ առաջատար գիտնականները, ՏՏ ոլորտի մասնագետներն ինչո՞ւ պետք է միջնորդավորված շփվեն, եթե կարող են անգլերենով ուղիղ հաղորդակցվել գիտության նվաճումներին, տեխնոլոգիական նորույթներին:



                Քանի որ այս բացատրությունները կապ չունեն իրականության հետ, նշանակում է այստեղ գործ ունենք այլ խնդրի հետ, քան լեզվի պարզ իմացությունն է:



                Ինչո՞ւ են հենց դաշնակները ստանձնել այս առաքելությունը, որը ոչ այլ ինչ է, քան հարված հայկական ինքնիշխանության երկու հիմքերին՝ լեզվին ու զինվորին:



                Հիշվում է՝ Հայաստանում նոր իշխանության ձեւավորման պայմանները շարադրելիս Սերժ Սարգսյանն ասում էր, որ բոլորը պետք է ստանձնեն պատասխանատվություն մի շարք կետերի շուրջ, իսկ ՀՀԿ-ականներն էլ տրտնջում էին, որ բոլորն օգտվում են կերակրատաշտից, բայց պատասխան է տալիս միայն ՀՀԿ-ն: Երեւում է՝ ՀՀԿ-ն իր սեւ գործից բաժին է հանել նաեւ ՀՅԴ-ին:



                Իր հերթին, իշխանական առաջիկա ստատուս քվոյում ՀՅԴ-ն իր տեղն ապահովելու համար մյուսների պես պետք է նաեւ հավատարմության երդում տա Ռուսաստանին: Եվ հատկանշական է, որ ՀՅԴ-ն ստանձնել է ամենաարմատական խնդիրը, որը չափելի չէ ոչ մի ռազմաբազայի ու միացյալ զորախմբի հետ:



                Երբեմնի ազգային-հեղափոխական կուսակցությունը ստանձնել է ամենավտանգավոր ու ամոթալի դերը: Երեւում է՝ իմաստն ու էֆեկտն էլ հենց դա է, որ այդ դերը կատարի նման կուսակցությունը, որպեսզի ավելի համոզիչ լինի:

                Comment


                • Հայոց բթամտությունն է. Գալուստ Սահակյանը՝ ռուսաց լեզվի հայեցակարգի մասին
                  17.09.2017


                  Հայաստանում ռուսաց լեզու չի կարող լինել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, ով դեմ է, որ Հայաստանում որեւէ լեզու հայոց լեզվին հավասար կարգավիճակ ստանա: Այս մասին Գալուստ Սահակյանն ասել է NEWS.am-ի հետ զրույցում:

                  Հարցին, թե ինչպես է վերաբերում կառավարության՝ ռուսաց լեզվի խորացված դասավանդման նոր հայեցակարգին, որով ռուսերենն առանձնացվում է եւ որոշակի առավելություններ տրվում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. Դա հայոց բթամտությունն է մենք էդքան հող էլ չունենք սեփական, մենք փրկել ենք մեր լեզուն, որեւէ հայ եթե ասում է՝ Հայաստանում այլ լեզու լինի, չգիտեմ՝ ինչ ասեմ, վատ բառեր չեմ ուզում ասել: Հայաստանի պետական լեզուն հայերենն է, առավել եւս մենք աշխատում ենք՝ գրաբարի, արեւմտահայերենի վրա, որ կարողանանք միավորենք։ Հայաստանում երկրորդ լեզու հնարավոր չէ: Նախ եւ առաջ երկրորդ լեզվի անհրաժեշտություն առաջանում է այն դեպքում, երբ որ այդ ազգի ներկայացուցիչների մեծ մասը քո երկրում է ապրում, մեր երկրում ռուսներ չկան: Էդ հարցը ինձ մի տվեք, մի ժամանակ բավականին լուրջ այդ մասին խոսակցություն եղավ, Դուք դեռ նոր-նոր սովորում էիք, երբ Պուտինը եկավ էստեղ ես ու Շավարշ Քոչարյան ներկայացրեցինք հայերենը եւ նա ընդունեց մեր ասածները: Ընդունեց, որ մենք ճիշտ ենք, որ Հայաստանում ռուսաց լեզու չի կարող լինել։

                  Գալուստ Սահակյանը շեշտեց, որ դեռ չի ուսումնասիրել հայեցակարգը եւ լավ չի պատկերացնում ինչի մասին է խոսքը, բայց կարծում է, որ եթե հայոց լեզվից ձեռք են քաշում, ուրեմն ձեռք են քաշում նաեւ անկախությունից:

                  Մենք ազգ ենք մեր լեզվով, պատմության մեջ կարողացել ենք շարունակել միայն մեր լեզվով, Սփյուռքում էլ ենք պայքարում, որ մեր լեզուն լինի: Եթե մեր լեզուն չօգտագործվի, մենք նոր գտնելու բաներ չունենք,-ասաց Գալուստ Սահակյանը:

                  Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է, որ Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարեւորագույն խնդիրներից մեկն է եւ իր հանձնարարականով կրթության եւ գիտության նախարարությունում ռուսերենի խորացված ուսուցման հայեցակարգ է մշակվել:

                  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը:

                  Ըստ այդ հայեցակարգը ռուսաց լեզուն հատուկ արտոնություններ է ստանում։ Մասնավորապես, առաջարկվումռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն և այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում:

                  Comment


                  • Մոսկվայից 5-րդ շարասյունին գործելու հրաման են տվել

                      • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                      • Հարցազրույց - 18 Սեպտեմբերի 2017,


                    Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

                    Պարոն Շիրինյան, ՌուսաստանիկոմկուսիառաջնորդԶյուգանովը, անդրադառնալովՀայաստանումհակառուսականտրամադրություններին, նշելէ, որՌուսաստանիցհեռացողներիհամարվատվիճակէստեղծվում, ևհայժողովուրդըդաշատլավգիտի։Նրախոսքով, չպետքէթույլտալ, որայդուժերըՀայաստանումազատությունստանան. Թույլչենքտանրանցազատություն ստանալ,կատեգորիկասելէնա։Ինչպե՞սեքգնահատումայսհայտարարությունըևորըպետքէլինիմերպատասխանը։


                    Հայաստանում հակառուսական տրամադրություն ասածը ես չեմ հասկանում, բայց պրոհայաստանյան տրամադրություններն են ուժեղանում։ Սա պատմության մեջ եզակի դեպք է, ու ես դա չէի անվանի հակառուսական տրամադրություն։ Բայց քանի որ իրենք են ուզում այդ արտահայտությունն օգտագործել, թող օգտագործեն։ Բայց սա մեր ժողովրդի համար է շատ կարևոր, որ պրոհայաստանյան (ոչ պրոհայկական, որովհետև Վլադիվոստոկում ապրող հայն էլ է հայ) տրամադրություններն ուժեղանում են, և դա շատ նկատելի էր հատկապես ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո։ Այսինքն՝ հայ ժողովուրդն իր պատմական արմատներին է վերադառնում, հատկապես միջին և ավելի բարձր տարիքի մարդիկ։ Հայաստանում չկա հակառուսական տրամադրություն, իսկ պրոհայաստանյան տրամադրությունները արձագանք են ռուսների ճնշմանը։



                    Մյուս կողմից, Զյուգանովը բոլշևիկյան ավանդույթով խարդավանք է կիրառում. նա, փաստորեն, 5-րդ շարասյանը գործելու հրաման է տալիս։ Վերջին շրջանում ինչքան կիսամեռել բոլշևիկ կա, ակտիվացել են, խոսում են իրենց դրած ավանդույթներից։ Իսկ իրենց դրած ավանդույթը 1920 թվականին Հայաստանի պետությունը ռուս-թուրքական դաշինքին հանձնելն էր, որն իրականացրել են։ Իսկ շինարարությունը, որ տեղի է ունեցել ԽՍՀՄ տարիներին, Թուրքիայում էլ է եղել, մանավանդ որ իրենց շինածը քանդվում է։ Փաստն այն է, որ իր հայտարարությամբ Ռուսաստանի կոմկուսի առաջնորդը ակտիվացնում է Հայաստանում 5-րդ շարասյունը, որի մասին ինքը ավելի շատ պատկերացում ունի, քան ես։ Սա շատ վտանգավոր է, հատկապես երբ ներկայացվում է հակառուսական կլիշեի տակ։ Դրա համար Հայաստանի ԱԳՆ-ն՝ նկատի ունենալով անցյալ դարից մնացած այդ կերպարը, որը մեռած կոմունիզմն է ներկայացնում, անցանկալի անձ հայտարարի կոնկրետ Զյուգանովին։ Ոչ մեկը, Աստված էլ լինի, Հայաստանի ինքնիշխանության դեմ կոչեր անելու իրավունքը չունի։ Ո՞վ է Զյուգանովն ընդհանրապես։ Բայց նա դրանով մի բան ապացուցում է, որն ուղղված է հայ ռուսուլմաններին։



                    Զյուգանովի կոչը Բաքվից է հնչել, և իրականության մեջ Ռուսաստանն Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Հայաստանի հետ դաշնակից է տակտիկական նկատառումներով։ Իհարկե, սա ռուսուլմանի համար սարսափելի է, իսկ մեզ համար էլ դառն է։ Բայց ավելի լավ է դառը իրականությունը, քան պատրանքը։ Տեսեք ինչու է Զյուգանովն իրեն մեջտեղ գցել. դե Պուտինը չի կարող դա ասել՝ եկեք վերականգնենք 1921 թվականի մարտի 16-ի Աթաթուրքի հետ Մոսկվայի պայմանագրի ստատուս քվոն։ Բայց իրենք այդ ստատուս քվոն են վերականգնում։ Դուգին կոչվածը, Զյուգանով կոչվածը... ընդ որում երկրորդն ավելի է առաջ գնում՝ ասելով՝եկեք շարժվենք սովետական ավանդույթով։ Հայաստանի ԱԳՆ-ն պարտավոր է սրան անպայման արձագանքել, որովհետև Հայաստանում հետնախորշերում բոլշևիկներից մնացած լեշեր շատ կան։ Ու հատկանշական է, որ այդ հայտարարությունը Բաքվից է հնչում, իրենք մնում են Ադրբեջան պետությունը ստեղծող հիմնական ուժ, որը ժամանակին ստեղծվել է Հայաստանի, Իրանի և տեղի բնիկ ժողովուրդների դեմ։ Միաժամանակ Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն համագործակցել թուրքերի հետ։



                    Այստեղ ուրիշ կարևոր բան կա. հայ ժողովրդին արհեստականորեն կպցված է ռուսամոլությունը։ Հո մենք բոլորս դա չե՞նք ուզում, մենք մեր անկախ պետականությունն ենք ուզում։ Իսկ հիմա ամբողջ աշխարհում մեր նկատմամբ ստեղծվում է չափազանց վատ վերաբերմունք այն ուժերի շրջանում, որոնք կարող էին Հայաստանին օգնել ճգնաժամը հաղթահարելու հարցում։ Այսինքն ռուսները մեզ կրկնակի վնաս են տալիս։ Հատկապես ուզում եմ հիշատակել Մոսկվայում ապրող Պուտինի կողմնակից հայ գործիչներին։ Նրանց արածը խայտառակություն է, ստացվում է, որ աշխարհով մեկ ամենաակտիվ ռուսական կայսրությունը վերականգնողները հայերն են։ Նայեք այդ շարքը՝ Կուրղինյան, Միհրանյան, Շահնազարով և այլն։ Իրենք պետք է չափավորեն իրենց, որովհետև իրենք հայ ժողովրդին և Հայաստանին վնաս են տալիս։


                    Կարո՞ղենքասել, որԵՏՄ-իցդուրսգալունախաձեռնությունը, նաևռուսացլեզվիվերաբերյալհատուկհայեցակարգիընդունմանդեմ արձագանքները Մոսկվայի խանդն են շարժել, և հիմա այսպիսի հայտարարությունները այդ խանդի վկայությունն են։


                    Սա խանդի հարց չէ, նրանք սարսափի մեջ են։ Իհարկե, Հայաստանի տարածքն, իրենց պատկերացմամբ, իրենցն է, հայ-ռուսական չեղած բարեկամությունն իրենց հասկացողությամբ իրենց շահերի համար հայերին շահագործելն է։ Հետևաբար, սա իրենց համար կարող է վատ նախադեպ լինել բելառուսների պարագայում։ Բելառուսները Եվրոպայի կողքին են ապրում, և նրանք կարող են ԵՏՄ կոչված բլեֆը քանդելու շարժումն սկսել։ Տեսեք, ղազախներն ուր են գնում, արդեն կիրիլիցայի վրա են թքում։ Այսինքն՝ այն քաղաքականությունը, որով Ռուսաստանը հանդես եկավ Պուտինի նախագահության երկրորդ շրջանում, ագրեսիվ արտաքին քաղաքականություն, այսօր դա տապալվում է։ Նախ տապալվեց Ռուսաստանում առաջ քաշված ռուսական աշխարհի գաղափարը, հիմա էլ ոչ ոք չի խոսում այդ մասին։ Հետո շրջանառեցին հայրենակիցներ շարժումը, պարզվեց, որ հայերը, որոնք ոչ մշակույթով, ոչ դավանանքով ոչ մի առնչություն չունեն ռուսական պետականության հետ, հռչակվեցին հայրենակիցներ։ Դա էլ տապալվեց, հիմա այդ մասին էլ չեն խոսում։ Հետո շրջանառության մեջ դրեցին եվրասիականության դուգինյան ֆոկուսը։ Դա գիտական հիմնավորում չունի, դա դոկտրինա է, որը ևս տապալվում է։



                    Հայաստանում գիտաքաղաքական շրջանակներում շատ լավ հասկանում են, որ հայ ժողովրդի մոտ հակառուսականություն չկա, այլ կա պետական անկախության, իր մշակույթով ու քաղաքակրթությամբ Եվրոպայի հետ ապրելու ձգտում, որը հազարավոր տարիների պատմություն ունի։ Մենք եվրոպական ժողովուրդ ենք մեր մշակույթով։ Ու դա նրանց սարսափեցնում է։ Ամենասարսափելին Բելառուսի հարցն է, հենց Լուկաշենկոն ընկավ, Բելառուսը թքելու է Ռուսաստանի վրա ու գնա Արևմուտք։ Մի ուրիշ բան էլ կա. եթե Բելառուսը և Հայաստանը դուրս են գալիս ԵՏՄ-ից, Ռուսաստանը, որ ներքին իմաստով մահմեդականանում է, մնում է ղազախների ու ղրղզների հետ։ Այստեղ հիշեք, ռուսական կայսրությունն ուր, Խորրհրդային Միությունն ուր և հետելցինյան Ռուսաստանը որտեղ, որը գնում է դեպի Արևելք ու խավար։ Հայաստանն այս պայմաններում, արժանապատիվ կերպով, ըստ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ պայմանագրի, գոնե ձևի համար մենք դաշնակիցներ ենք, նրանք անընդհատ պետք է մեզ պատասխան տան մեզ հետ կապված քայլերի համար։


                    Կարծում եք՝ նույնիսկ ԱԳՆ մակարդակո՞վ պետք է պատասխան պահանջել։


                    Եվ ԱԳՆ-ն՝ որպես գործադիր մարմին, և Ազգային ժողովը որպես օրենսդիր և երկրի գլխավոր պետական մարմին, քանի որ Հայաստանը շուտով խորհրդարանական պետություն է դառնում։ Ռուսներին պետք է հիշեցնել հայ ժողովրդի՝ իրենց պետության մեջ ունեցած դերակատարումը։ Ռուսաստանի սահմանադրական շարժումը նախաձեռնել է իշխան Լոռիս Մելիքովը, ռուսական մշակույթը փառաբանել է Հովհաննես Այվազովսկին։ Քաղաքական իմաստով Լոռիս Մելիքովը շատ ավելի բարձր է, քան անգամ ռուսական ամենամեծ ռեֆորմատոր Ստոլիպինը։ Լոռիս Մելիքովից սահմանադրություն և պետական կառավարման արվեստ էին սովորում, հետո այդ նույն նախարարները շուռ էին գալիս, հետևից ասում էին արմյաշկա։ Դիմացից քծնում էին, հետևից ասում՝ արմյաշկա։



                    Սա անընդհատ պետք է ասվի, էլ չեմ ասում հայրենական պատերազմի մասին։ Անընդհատ պետք է ասվի՝ մեր տարածքում պատերազմ չի եղել, հետևաբար դա Հայաստանի հայրենական պատերազմը չէ, բայց հայ ժողովուրդը Ռուսաստանի տափաստանների, Ուկրաինայի, Բելառուսի, Արևելյան Եվրոպայի համար 300 հազար զոհ է տվել։ 1941-ին Բրեստի ամրոցը վերջինը Սամվել Մարտիրոսյանն է թողել։ Իսկ ռուսների արշավանքները Անդրկովկաս ավարտվել են հերթական թուրքական ջարդերով և մեր երկրի փոքրացումով։ Չպետք է թողնել, որ սուտ սովետական պատմաբանների ասածն անցնի։



                    Մենք բոլորս էլ շահագրգիռ ենք, որ Ռուսաստանի հետ ունենանք նորմալ, դաշնակցային հարաբերություններ։ Դուք Հայաստանի հետ կամ կարող եք լինել դաշնակիցներ և դարավոր պետականության ավանդույթներ ունեցող ժողովրդի հետ հարաբերվել հավասարը հավասարի պես, կամ էլ Հայաստանը գնում է իր պատմական ճանապարհով։ Հայաստանը եղել է, երբ Ռուսաստան չի եղել, Հայաստանը եղել է, երբ Ռուսաստանը եղել է, և եթե վաղը Ռուսաստան չլինի, Հայաստանը մնալու է։

                    Comment


                    • Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը նախաձեռնող խմբի հայտարարությունը

                      • Lragir.am
                      • Ներքին կյանք - 21 Սեպտեմբերի 2017


                      Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.


                      Շնորհակալություն ենք հայտնում ԿԳ նախարարությանը մեզ նորից ի մի ժողովելու և կիսատ թողած բազմաթիվ ծրագրերի մասին հիշեցնելու համար։



                      ՀՀ ԿԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ-ը, որի առիթով Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին նախաձեռնության աշխատանքային խմբի առաջին հավաքով ու հակիրճ քննարկմամբ արձանագրվեց.



                      1. նման հայեցակարգի ստեղծման համար չի եղել հանրային պահանջարկ և հանրային քննարկում.

                      2. ռուսերենը օտար լեզու է և ռուսաց լեզվի համար մյուս օտար լեզուներից առանձնացված հայեցակարգի մշակումը հիմնավորված չէ. այն ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական որոշակի ուժային կենտրոնից ստացված հրահանգ, որի կուրորեն ի կատար ածումը հղի է Հայաստանում հակառուսական տրամադրությունների ուժգնացմամբ.

                      3. հայեցակարգ կոչվածը ռուսերենին պետական լեզվի գործառույթներ տալու և ռուսերենը ՀՀ-ում պաշտոնականացնելու համար ՀՀ օրենքների մեջ սողանցքներ ստեղծելու փորձ է։

                      Ուստի հայտարարում ենք, որ մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք, որ այս հայեցակարգը տապալվի (նման փորձ մենք արդեն ունենք)։ Իսկ որպեսզի մեկընդմիշտ դադարեն լեզվական շահարկումները ցանկացած ուժային կենտրոններից, մենք առաջիկայում հանդես կգանք հստակ առաջարկություններով՝ նախաձեռնելով հանրային կառուցողական քննարկումներ։



                      Այսօր ստիպված ենք ևս մեկ անգամ արձանագրել, որ Անկախության օրվան ընդառաջ նման հայեցակարգով հանդես գալով՝ՀՀ իշխանությունը ի ցույց է դնում, որ իրական անկախությունը ՀՀ պետական գերատեսչություններ դեռ չի մտել, հակառակ դեպքում ՀՀ ԿԳՆ-ն հանդես կգար հայոց լեզվի ընդլայնված հայեցակարգով և դրանից հետո միայն ձեռնամուխ կլիներ օտար լեզուների (այդ թվում՝ ռուսաց լեզվի) ուսուցման հայեցակարգի մշակմանը։



                      Մենք շնորհավորում ենք անկախությունն իբրև բովանդակություն և ոչ իբրև լոկ հայտարարություն ընկալող ողջ հայության տոնը և փաստում, որ Իրական Անկախության համար պայքարը շարունակվում է, և իրականություն է դառնալու համայն գիտակից հայության տքնաջան եռանդով։

                      Comment

                      Working...
                      X