Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  •  

    Comment


    • ՌԴ-ն ՀՀ-ին պարտադրում է հետ կանգնել հետաքննության մեխանիզմներից և այդ իր արածը շատ թանկ ծախում է Ադրբեջանին. Մ. Սարգսյան (տեսանյութ)

      30.10.17



      Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է հետ կանգնել հետաքննության մեխանիզմներից և այդ իր արածը շատ թանկ ծախում է Ադրբեջանին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Ըստ նրա՝ վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային հանդիպումները ավելացել են, որովհետև դրանք օդի պես պետք են Ադրբեջանին: Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի արտգործնախարարի՝ նոյեմբերի կեսերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: Ադրբեջանը բանակցելու չի գալիս, երբևէ ոչ բանակցել է, ոչ էլ բանակցելու է: Նրանց այդ հանդիպումները պետք են, որովհետև դրա միջոցով նրանք փորձում են բոլոր պարտադրանքները, որ միջազգային հանրությունը ապրիլյան պատերազմից հետո առաջ բերեց, դրա տակից դուրս գալ: Նրա խոսքով՝ Արցախի սահմանին հետաքննության մեխանիզմների ներդնումը օրակարգից դուրս հանելու համար Ադրբեջանը կգնա բոլոր հնարավոր քայլերին. Հայաստանը շատ կարևոր բաներ է ասել, որ միջազգային հանրությունը պաշտպանել է: Հետո ՀՀ-ում, պարզ է՝ Ռուսաստանի պարտադրանքով, շատ հանգիստ սկսեցին հետ կանգնել այս ամեն ինչից: Հետո էլ Ռուսաստանը այդ իր արածը շատ թանկ ծախում է Ադրբեջանին,- նշեց քաղաքագետը:

      -Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունն արնահոսող վերք է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար: Ըստ Ձեզ՝ սրանով Էրդողանը ինչ է փորձել հասկացնել, ինչ ենթատեքստ ունի այս հայտարարությունը:

      -Նորություն չկա այստեղ, ուղղակի պետք է տեսնել, թե ինչ քաղաքական համատեքստում դա արվեց: Ցանկացած թուրք պաշտոնյա, ով գալիս է Բաքու, նա պարտադիր ինչ-որ հայտարարություն պետք է անի: Պարզ է այս տեքստերը հիմնականում Բաքուն է պահանջում: Բայց ինչու է սա էական, կարող է թվալ, թե դա ոչ մի նշանակություն չունի, բայց իրականում սա շատ կարևոր է Ադրբեջանի համար: Թուրքիայի համար դա կարող է բարի կամքի դրսևորում լինել ընդամենը, բայց ինչու են բոլորը դա անում, որովհետև Ադրբեջանը աշխարհի հետ խոսելով իր իրավունքների մասին, հենվում է ընդամենը մեկ փաստի վրա, որ ձևականորեն Լեռնային Ղարաբաղը ճանաչված է Ադրբեջանի մաս: Գնալով աշխարհում շատ քչերն են լուրջ վերաբերում դրան, դե ֆակտո դրան ոչ մեկ տեղ չի տալիս, սակայն արդեն դե յուրե մենք տեսնում ենք լուրջ գործընթացներ: Այսինքն, Ադրբեջանը լրջորեն մտահոգված է, որ այս իրավունքը կարող է կասկածի տակ դրվել: Իսկ եթե Ադրբեջանի իրավունքը Ղարաբաղի վրա կասկածի տակ դրվի, ապա դրա հետ միասին կասկածի տակ է դրվում ամենաէականը՝ օրինական զենք կիրառելու Ադրբեջանի իրավունքը: Դրա համար տարբեր տեղերից հնչում են հայտարարություններ` ի օգուտ Բաքվի, մենք պետք է գնահատենք այս պրիզմայով, սա շատ լուրջ քաղաքականություն է: Վերջին 25 տարիներին նրա վարած քաղաքականությունը հենց սրան է ուղղված, որ այս իրավունքը իր ձեռքում պահի:

      -Թուրքիայի նախագահը նույն այդ հարցազրույցում ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի ակտիվացնի իր աշխատանքը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նախկինում Թուրքիան ԼՂ հակամարտության միջնորդ դառնալու փորձեր է արել, որոնք ձախողվել են:Կարո՞ղ ենք սա էլ հակամարտության միջնորդության փորձ անվանել:

      -Թուրքիան շատ լավ գիտի, որ երբեք էլ միջնորդ չի կարող լինել: Եվ շատ լավ գիտի, որ Մինսկի խմբում նա պարբերաբար ստիպված է ընդունել այն ձևակերպումները, որոնք արվում են, և դրանք միշտ չէ, որ Ադրբեջանին օգտին են լինում: Բարդ վիճակում է Թուրքիան, Ադրբեջանում նրան անընդհատ պետք է հարցնեն՝ ինչու Մինսկի խմբում դուք համաձայնեցիք այս կամ այն մոտեցման հետ: Օրինակ` Մինսկի խումբն էլ է ընդունել, որ պետք է Վիեննայի որոշումները ընդունվեն, փաստորեն, Թուրքիան էլ է դա ընդունել: Սրանք ուղղակի ձևեր են, այս բոլոր տեքստերը Ադրբեջանն է տալիս, Էրդողանն էլ կրկնում է: Ծառայություն են մատուցում Ադրբեջանին:

      -Կայացավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությունը: Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանը շրջանցող շուրջ 900 կիլոմետր երկարությամբ այդ երկաթուղով հնարավոր կլինի տարեկան 17 մլն տոննա բեռներ, 1 մլն ուղևոր տեղափոխել: Սա ի՞նչ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, և ՀՀ-ի կողմից երկաթուղու հակաքայլը որը պետք է լինի:

      -Բնական է, այդ երկաթուղին լինելու է այն քաղաքականության մեջ, որը գոյություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականության մեջ: Նրանք պետք է ամեն կերպ խոչընդոտեն, որ Հայաստանը չօգտվի ոչ մի բանից, պետք է ամեն ինչ անեն Ադրբեջանի ռազմական պոտենցիալը ուժեղացնելու համար: Անպայման Վրաստանի հետ բանակցություններ են լինելու և համաձայնություն է լինելու, որ ռազմական օգնություն ցուցաբերվի Ադրբեջանին: Այս ամենը լինելու է, բայց կարևոր է, թե Հայաստանն ինչ է արել մինչև հիմա: Որևէ բան չի արել: Հայաստանը երբևէ ինչ-որ դիրքորոշում հայտնե՞լ է այս հարցում, երբեք: Անլուրջ խոսակցություններ էին, որ դա որևէ նշանակություն չունի, դա երբեք չի լինելու: Սա ինձ այնքան չի զարմացնում, Հայաստանի լեզուն այդքան երկար չէ, բայց վերցնենք հայ-իրանական հարաբերությունները: 25 տարում ինչ է արվել այս ուղղությամբ, բաց ճանապարհ է դեպի ամբողջ արևելք: Հիմա ծիծաղելի մակարդակում են երկու երկրների հարաբերությունները: Այսինքն, էական չեն հնարավորությունները և վտանգները, էական է, թե դու ինչ ասելիք ունես: Ոչ մի ասելիք ոչ այն ուղղությամբ, ոչ՝ այս: Զարգացումներ են ընթանում, և Թուրքիան ու Ադրբեջանը իրենց խնդիրները լուծում են: Հայաստանն էլ հազար ու մի բան ինքը ուներ, բայց ոչ մի բան չի անում: Տարրական՝ Իրանից գազի խնդիրը, անգամ դա չենք լուծում: Հայաստանը անգամ սարսափում է Ղարաբաղի անկախությունը ճանաչել, ինչի՞ մասին է խոսքը:

      -Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, նախատեսվում է, որ նոյեմբերին էլ ԵՄ-ի հետ է համապարփակ գործընկերության համաձայնագիր պետք է կնքվի: Կարո՞ղ ենք համեմատել Հայաստանի կողմից իրականացվող գործընթացները, և Ադրբեջանի ու Թուրքիայի նախաձեռնած երկաթուղու շահագործումը:

      -Ցանկացած տեղ կարևոր է, թե դու ինչպես ես քեզ պահում, հնարավորությունները որոնք են: Ռուսաստանի վարչապետը վերջերս Հայաստանում էր, նա պարզ ու հստակ ասում էր՝ մենք հետաքրքրություն ունենք Մեղրիի ազատ առևտրի գոտում, Իրանի հետ: Եվ նման մոտեցումը, որ Հայաստանում կա, որտեղ էլ ուզում եք ինտեգրվեք, ոչ մի բան էլ չեք ստանալու: Ես Իրանի հետ հարաբերությունների զարգացումը հենց այնպես օրինակ չբերեցի: Ինչ լավ հեռանկարներ կան Իրանի ուղղությամբ, բայց եթե դու դա չես անում, անընդհատ մերժում ես, ինչ նշանակություն ունի՝ որ միությունում ես: Երբևէ Հայաստանում, այսպես ասած, տեր կանգնելու ձգտում չի եղել:

      -Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ նոյեմբերի կեսին կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Վերջին շրջանում արտգործնախարարների և նախագահների մակարդակով հանդիպումների ավելացումը ինչ հետ կկապեք:

      -Ադրբեջանին օդի պես պետք են բանակցությունները, ձևական: Նրանք չեն գալիս բանակցելու: Երբևէ ոչ բանակցել են, ոչ էլ բանակցելու են: Նրանց այդ հանդիպումները պետք են, որովհետև դրա միջոցով նրանք փորձում են բոլոր պարտադրանքները, որ միջազգային հանրությունը ապրիլյան պատերազմից հետո առաջ բերեց, դրա տակից դուրս գալ: Ժնևի հանդիպումն էլ Ալիևին դրա համար էր պետք, նա չի եկել, որպեսզի այնտեղ որևէ մեկի հետ խոսի, նա խոսելու թեմա էլ չունի: Նա եկել է դրանով ասելու, որ նման պարտադրանք մենք չունենք, որովհետև Ադրբեջանի համար հետաքննության մեխանիզմների ներդնումը մահացու կլիներ նրա համար: Դա պարտություն կլիներ Ադրբեջանի համար: Դա այնպիսի մեխանիզմ է, որը ասպարեզից հանելու համար Ադրբեջանն ինչ քայլի ասես կգնա և հասնում է դրան, շատ մոտ է դրան: Այսինքն` Ադրբեջանը պետք է ասի՝ ամեն ինչ հանգիստ է, ում են պետք այդ մեխանիզմները, Հայաստանը բանակցում է և այլն, որ տակից դուրս գա: Սա շատ պարզ, հասկանալի, հստակ քաղաքականություն է:

      -Հայաստանի դիրքորոշումը ինչպիսի՞ն պետք է լինի՝ մինչև հետաքննության մեխանիզմները չներդրվեն, բանակցությունների չգնա՞:

      -Իհարկե: Հայաստանը շատ կարևոր բաներ է ասել, որ միջազգային հանրությունը պաշտպանել է, դա գիտեք ինչ կարևոր է: Հետո Հայաստանում, պարզ է՝ Ռուսաստանի պարտադրանքով, շատ հանգիստ սկսեցին հետ կանգնել այս ամեն ինչից: Հետո էլ Ռուսաստանը այդ իր արածը շատ թանկ ծախում է Ադրբեջանին: Այստեղ էլ օգտվողները շատացել են, հասկանալի է, որ դրա դիմաց մի բան էլ իրենք կստանան: Ազգային շահը կտան, բայց անձնական շահը կունենան:

      Մանրամասները՝ տեսանյութում:

      Comment


      • ՌԴն ՀՀին պարտադրում է հետ կանգնել հետաքննության մեխանիզմներից. Մ. Սարգսյան

         

        Comment


        • Հայաստանը խախտել է ռուս-թուրքական ստատուս-քվոն

           

          Comment


          • Հայաստանին խաբելու առաջարկ Պուտինին. Կտրուկ շրջադարձ
              • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
              • Մեկնաբանություն - 03 Նոյեմբերի 2017,


            Եթե Պուտինը զբաղվի ղարաբաղյան խնդրով եւ կենտրոնանա դրա վրա, ապա հարցն ավելի արագ կլուծվի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Էրդողանի այդ հայտարարությունը բավական բազմաշերտ է: Առաջին հայացքից այն իհարկե ընկալվում է որպես հերթական առաջարկը Ռուսաստանին՝ լուծել արցախյան խնդիրը այսպես ասած կազանյան պլանի տրամաբանությամբ, որը գործնականում հենց ռուս-թուրք-ադրբեջանական եռակողմ գործակցությամբ ու ռազմավարությամբ մշակված գործընթաց էր, նաեւ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության փաթեթով, ընդհուպ ապրիլյան պատերազմի հասունացում:



            Այլ հարց է իհարկե, որ այդ ընթացքում երեք կողմն էլ այսպես ասած լռելյայն սպասում էին, թե երբ են միմյանց գցելու, որովհետեւ երեքը անշուշտ չունեն խորքային ռազմավարական ընդհանրություն, բայց դա այլ խոսակցության առարկա է:



            Ապրիլի պատերազմից հետո սակայն իրավիճակը փոխվել է, թեեւ մինչ այդ էլ եղան լուրջ փոփոխություններ ռուս-թուրքական տիրույթում, օդանավային խոցումից հետո: Դրանով խորացած փոխադարձ անվստահությունն էլ ավելի խորացավ ապրիլյան պատերազմից հետո, անցնելով նաեւ ռուս-ադրբեջանական տիրույթ: Գործնականում, կողմերի համար թերեւս դժվար դարձավ միմյանց աչքերի մեջ նայելով ստելը:



            Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի համար էլ դժվար դարձավ հայերի աչքերի մեջ նայելով ստելը:



            Այդ իմաստով, Էրդողանի առաջարկը մեծ հաշվով աչքերի մեջ նայելով ստելը վերսկսելու առաջարկ է Պուտինին, ինչը գործնականում անիրագործելի է: Պատճառները մի շարք են, թեեւ այստեղ առանցքային է այն, թե թույլ կտա՞ արդյոք դա Հայաստանը: Իսկ դա կախված է նրանից, թե արդյո՞ք Հայաստանը թույլ կտա Ռուսաստանին ստել իր աչքերի մեջ նայելով:



            Եթե Հայաստանը դա թույլ տվեց, ապա հնարավոր կդառնա նաեւ համատեղ քաղցր ստի ռազմավարությունը վերականգնելու Էրդողանի առաջարկը Պուտինին:



            Մյուս կողմից, Էրդողանի հայտարարությունը գործնականում նշանակում է, որ Պուտինից է կախված ղարաբաղյան հարցի լուծման դինամիկան: Այստեղ իհարկե կա մեծ ճշմարտություն: Մի կողմից նա փաստորեն տրնտջում է, գուցե նաեւ Ալիեւի փոխանցումով, որ Պուտինը բավարար ջանք չի գործադրում ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար, մյուս կողմից Էրդողանը փաստորեն ընդունում է Պուտինի առանցքային դերն այդ հարցում, հետեւաբար նաեւ Կովկասում՝ որովհետեւ ղարաբաղյան ստատուս-քվոն կովկասյան անվտանգության եւ քաղաքականության առանցքն է:



            Հետաքրքիր է, որ դա, այսինքն Պուտինի դերի ընդունումը եւ ըստ էության որոշիչ կարգավիճակի ընդգծումը Էրդողանն անում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումից հետո: Չի բացառվում, որ Թուրքիայի նախագահն այդպիսով փորձում է սիրաշահել Ռուսաստանին, որը կարող էր դժգոհ լինել թուրք-ադրբեջանական այդ նախագծի իրականացումից, որը գուցե ոչ մեծ, սակայն նկատելի հակասության մեջ է տարածաշրջանում Ռուսաստանի դերի հետ:



            Էրդողանն այդ առումով գուցե փորձում է երկաթուղին բացելուց հետո Պուտինին հանգստացնել, ասելով, որ կասկածի տակ չի դնում նրա որոշիչ դերը Կովկասում:



            Այն, որ այդ դերը որոշիչ է, իսկապես կասկած չկա, Էրդողանը սուտ չէ, բայց որ չի դնում այդ դերը կասկածի տակ, դա մոտ չէ ճշմարտությանը: Ամբողջ խնդիրն այն է, թե Պուտինը կնախընտրի ճշմարտությու՞նը, թե՞ սուտը:



            Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանի հետ գործակցության հարցում չունեն ավելի մեծ նպատակ, քան դրա միջոցով Կովկասում Ռուսաստանի տապալումը հասունացնելը: Բանն այն է, որ այդ տապալումն ու Հայաստանի հանդեպ Ռուսաստանի մեղմ ասած անպարկեշտ քաղաքականությունն ուղիղ համեմատական են: Իսկ Ռուսաստանի հետ գործընկերությունը Թուրքիան ու Ադրբեջանը կառուցում են հենց այդ ելակետով, որին Մոսկվան զգալիորեն տրվում է, անկասկած իր հերթին վստահ լինելով, որ ինքը կխաբի հայերին, բայց թույլ չի տա, որ թուրքերն ու ադրբեջանցիները այս անգամ իրեն խաբեն:



            Առանցքային խնդիրն այստեղ դառնում է այն, որ հայերն իրենք իրենց չխաբեն, այդ թվում առաջին հերթին Ռուսաստանի հարցում: Այդ իմաստով, ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանում կտրուկ ավարտվեց այդ համատարած կամ գերիշխող ինքնախաբեությունը, ինչը Մոսկվային ստիպեց Հայաստանի հանդեպ գնալ մի շարք ազնիվ քայլերի:



            Բուն խնդիրն այն է, որ ինքնախաբեություն պետք է չլինի պատերազմից առաջ, ոչ թե դրանից հետո: Որովհետեւ հակառակ դեպքում իքնախաբեությունից դուրս գալը բավական թանկ է արժենում հայերի համար:

            Comment


            • Եթե չլիներ ՌԴԱրևմուտք ներկա լարված վիճակը, նրանք ճնշում կգործադրեին կոնֆլիկտի կողմերի վրա ու ԼՂ հիմնահարցը փոխզիջումներով կլուծվեր. Ս. Մարկեդոնով

              04.11.17



              Երբ ղարաբաղյան հակամարտության կողմերը միմյանց չեն վստահում, կարգավորման գործընթացը գնալով բարդանում է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

              Ըստ նրա, եթե Ռուսաստանի ու Արևմուտքի միջև չլիներ ներկայիս լարված իրավիճակը, ապա նրանք ճնշում կգործադրեին հակամարտության կողմերի վրա ու փոխզիջումների արդյունքում հիմնահարցը կլուծվեր, սակայն ներկայումս ոչ՛ Ռուսաստանը, ոչ՛ Արևմուտքը նման մտադրություններ չունեն:

              Հարցին՝ ինչո՞ւ ՌԴ-ն ու Արևմուտքը ճնշում չեն բանեցնում, որպեսզի հակամարտությունը լուծվի, արդյոք բացի տարաձայնություններից կա՞ այլ խոչընդոտ, Սերգեյ Մարկեդոնովը պատասխանեց. Այս հարցը ոչ՛ ՌԴ համար, ոչ էլ ԱՄՆ համար առաջնային չէ: Գուցե իմ ասածը մի քիչ ցինիկ հնչի, բայց անկեղծ է. կոպիտ ասած, իրավիճակը հետևյալն է՝ շատ չեն կրակում, լավ է: Այնպես որ, ակնկալել, որ կլինի առաջընթաց, որ կողմերի միջև տեղի ունեցող հանդիպումները խթան կհանդիսանան, այդպես չէ:

              Միաժամանակ, Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ հանդիպումները, բանակցությունները քիչ բան չեն. եթե դրանք չլինեն, կլինի պատերազմ: Ի պատասխան դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ այդ հանդիպումները, բանակցությունները անարդյունավետ են, Մարկեդոնովը հարց տվեց՝ իսկ ո՞րն է արդյունքը:

              Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, այն ֆանտազիա չէ: Ներկայիս ստատուս քվոն լավագույնն է, որ կարող էր լինել՝ հաշվի առնելով կողմերի ոչ փոխզիջումային մոտեցումները, առարկայական բանակցությունների բացակայությունը, որոնք 2011թ.-ի Կազանի գագաթաժողովից հետո չեն տարվում: Դրան հաջորդող ցանկացած հանդիպում նվիրված է նրան, որ եկեք չպատերազմենք, բայց հետո նորից լարվածությունը մեծանում է,- ասաց նա:

              Խոսելով այն տեսակետների մասին, որ հակամարտության կարգավորմանը խանգարում է Մոսկվան, ապա փորձագետն ասաց, որ համաձայն չէ: Ըստ նրա՝ այդ թեզը շրջանառության մեջ է դրվել արևմտյան փորձագիտական շրջանակների կողմից: Ղարաբաղի պարագայում Ռուսաստանը դոմինանտ դերակատարություն չունի: Հակամարտություններ կան, որտեղ ՌԴ ազդեցությունը զրոյական է, շատ քիչ է, բայց դրանք չեն լուծվում: Օրինակ` Կիպրոսը: 25 տարին այդքան էլ շատ չէ,- ավելացրեց նա:

              Անդրադառնալով սպառազինության գնման համար ՌԴ կողմից Հայաստանին 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրման մասին, Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ դա ամենևին չի նշանակում, որ տարածաշրջանում հավասարակշռությունը խախտված է եղել և հիմա Մոսկվան փորձում է կարգավորել դա:

              Ես չէի ասի, թե հավասարակշռությունը խախտված է եղել: Գիտեմ, որ կարծիքներ կան, թե 2016թ.-ից առաջ հավասարակշռությունը խախտված է եղել: Մենք պատանդ ենք դարձել ապրիլյան իրադարձությունների, որովհետև տպավորություն է, թե դրանից առաջ ոչինչ չի եղել, որ ամեն ինչ խաղաղ է եղել: Այնինչ, լարվածությունը աստիճանաբար մեծացել է և ոչ այն պատճառով, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառել: Դա երկրորդական հարց է, եթե չլինի ռուսական զենքը, կլինի իսրայելական զենք, ամերիկյան զենք: Փաստ է, որ Ադրբեջանը ձգտում է զենք ունենալ, պահանջարկ ունի, փաստ է, որ ցանկություն ունի հարցը ուժով կարգավորել: Մենք պետք է մտածենք, թե ինչպես նվազեցնենք այս ցանկությունները,- շեշտեց Ս. Մարկեդոնովը:

              Փորձագետի խոսքով՝ փոխզիջում լինելու է, երկու կողմից էլ փոխզիջումների գնալու են: Ես Ադրբեջանում էլ ասել եմ՝ 1988թ.-ին վերադարձ չի լինելու: Մադրիդյան նորացված փաստաթղթերում նկարագրված զարգացումները այսպես, թե այնպես իրագործվելու են: Հարցը որակի մեջ է, թե ինչ ծավալով են դրանք կատարվելու: Բանակցություններն այս հարցի շուրջ են ընթանում: Կողմերից մեկը չի կարողանա հաղթել մյուսին, որովհետև ոչ մեկն էլ ռեսուրս չունի:

              Պատկերացնենք՝ ադրբեջանցիներին ու հայաստանցիներին նստեցնեն ու նույն հարցը տան՝ ո՞րն է հակամարտության կարգավորումը: Ձեզ միանգամայն տարբեր պատասխաններ կտան: Բաքվից կասեն, որ դա Ադրբեջանի դրոշն է Ստեփանակերտում: Հայկական կողմը համաձայն կլինի՞ այս տարբերակին, իհարկե ոչ,- ասաց նա:

              Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը ՌԴ համար կարևոր գործընկեր է, որովհետև սահմանակից է Դաղստանին, իսկ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Կովկասում ևս մեկ Վրաստան ձևավորվի: Միաժամանակ, ըստ նրա, Ռուսաստանը չի էլ օգնում ու չի օգնի Բաքվին լուծել իր խնդիրները, որովհետև Ռուսաստանն առաջին հերթին հետապնդում է իր երկրի շահերը:

              Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Հայաստանը, քիչ բան չի ստանում. սպառազինություն ներքին գներով, ռազմական բազա Գյումրիում: Ճանապարհը դեպի ՆԱՏՕ Հայաստանը չունի, որովհետև Թուրքիային որևէ մեկն այդ Դաշինքից չի հեռացրել: Եվրամիությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընտրություն չի կատարելու: Ասել, որ հենց հիմա Ռուսաստանի փոխարեն կարելի է գտնել այլ վեկտոր, այդպես չէ: Կարելի է Ռուսաստանի հետ փոխլրացնող վեկտոր գտնել, բայց ոչ Ռուսաստանի փոխարեն: Հայ-ռուսական համագործակցությանն այլընտրանք չկա: Ես սա չեմ ասում նրա համար, որ ունեմ ռուսական անձնագիր,- նշեց Մարկեդոնովը:

              Քաղաքագետն ասաց, որ եթե ինչ-ինչ հարցերում հայ-ռուսական դիրքորոշումները նման չեն, ապա դա չի նշանակում, որ չի կարելի գտնել ընդհանուր մոտեցումներ: Ըստ նրա՝ ապրիլյան իրադարձությունները կարմիր լույս դարձան ՌԴ համար:

              Կուլիսներում ակտիվ քննարկումներ են եղել, գուցե պաշտոնական մակարդակում դրանք չեն արտահայտվել, բայց դրանից դուրս ակտիվ քննարկումներ են եղել, որ Ադրբեջանի զենքի պարագայում ոչ ֆորմալ պայմանավորվածություններ կան, որ այդ զենքը ոչ մի դեպքում չպետք է օգտագործվեր հակամարտությունը սրացնելու համար: Ռուսաստանը չի կարող Ադրբեջանի վրա հարձակվել, բանակցություններ են գնում ու հնարավոր է, որ զենքի հետագա մատակարարումներով որոշակի նոմենկլատուրա կրճատվի:



              Տիգրանուհի Մարտիրոսյան

              Comment


              • Նորվեգիան հրաժարվել է զենք վաճառել Ադրբեջանին

                • Lragir.am
                • Քաղաքականություն - 06 Նոյեմբերի 2017


                Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 27-ին հրապարակել է սպառազինության արտահանման մասին խորհրդարանական զեկույցը: Դրանում նշված է, որ 2016 թվականին Նորվեգիան մերժել է զենք գնելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը, հայտնում է Haqqin.az-ը:



                Նորվեգիան Ադրբեջանից բացի մերժել է նաև Իսրայելին և մի շարք այլ երկրներին: Նորվեգիայի ԱԳՆ-ն այդ որոշումը բացատրել է նրանով, որ երկիրը դեմ է սպառազինություն վաճառելուն այն տարածաշրջաններում, որտեղ պատերազմ է ընթանում կամ էլ քաղաքացիական պատերազմի վտանգ կա:

                Comment


                • Forgetting about Stalin/Hitler cooperation, and after killing Njdeh, Russians try to erase his legacy......
                   
                  Last edited by Vrej1915; Yesterday, 09:20 PM.

                  Comment


                  • Ռուսական հեռուստաալիքը ներողություն է խնդրում ՀՀ առնչությամբ ոչ կոռեկտ գնահատականների համար

                    Նոյեմբեր 21, 2017
                    by Նազենիկ Սարոյան


                    Ռուսաստանի զինված ուժերի Զվեզդա հեռուստաալիքի նախագահը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանից ներողություն է խնդրել ՀՀ առնչությամբ հնչած ոչ կոռեկտ ձևակերպումների և գնահատականների համար՝ դրանք որակելով որպես բացթողում։



                    Այս մասին հայտնում է Շանթ հեռուստաընկերության Հորիզոն լրատվականը՝ ծրագրի նոյեմբերի 21-ի գլխավոր թողարկման եթերում։
                    Հարգելի Վարդան Սուրենի Տողանյան, կիրակի օրը՝ 2017-ի նոյեմբերի 19-ին՝ Զվեզդա ազգային հեռուստաընկերության Պռոգնոզի հաղորդման ժամանակ, Հայաստանի և Եվրամիության համագործակցությանը նվիրված հատվածում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշեննիկովան ՀՀ առնչությամբ թույլ է տվել ոչ կոռեկտ ձևակերպումներ և գնահատականներ։ Թույլ տրված սխալի կապակցությամբ ներողություն ենք հայցում․․․, նշված է Զվեզդա հեռուստաընկերության նախագահից ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն ուղարկված պաշտոնական նամակում։
                    ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը հայտնել է, որ հաղորդման եթեր դուրս գալուց հետո իրենք կապ են հաստատել, այնուհետև այսօր առավոտյան դեսպանությունում հանդիպել են հեռուստաընկերության ղեկավարության հետ։

                    Իրենք նշում են, որ իրենց կողմից դա եղել է բացթողում և թյուրիմացություն․․․ հույս հայտնում հետագա բարիդրացիական հարաբերությունների համար, մասնավորապես Շանթ հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում հայտնել է Դավիթ Թորգոմյանը։

                    Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ ԶՈւ Զվեզդա հեռուստաալիքի եթերում հաղորդավարը ոչ կոռեկտ համեմատություններ էր արել ՀՀ և Ուկրաինայի միջև, Հայաստանին Նժդեհի արձանը կանգնեցնելու համար սուր քննադատության ենթարկել։

                    Էկրանի պատկերը՝ Շանթ հեռուստաընկերության Հորիզոն լրատվականի թողարկումից

                    This entry was posted in Լուրեր and tagged Հայաստան, ՌԴ ՊՆ, Ռուսաստան. Bookmark the permalink.

                    Comment


                    • Էրդողանը մատնեց Պուտինին. Նոր կեղտոտ խաղ

                        • ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                        • Մեկնաբանություն - 23 Նոյեմբերի 2017,


                      Ղարաբաղյան խնդիրը միայն Ռուսաստանը կարող է լուծել, այդ պատճառով Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նորից բարձրացնելու եմ այդ հարցը, երեկ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:



                      Ղարաբաղյան հակամարտության հարցն ավելի վաղ քննարկել եմ Պուտինի հետ, և նա ինձ ասել է, որ Ռուսաստանը հնարավոր ամեն բան անում է այդ խնդրի լուծման համար: Ես ՌԴ նախագահին ևս մեկ անգամ կոչ եմ արել ուշադիր լինել 5 շրջանների վերադարձի հարցին, քանի որ այդ հարցը միայն Ռուսաստանը կարող է լուծել, ասել է Էրդողանը:



                      Էրդողանը Սոչի էր մեկնել ՌԴ եւ Իրանի նախագահների հետ հանդիպմանը, որտեղ քննարկվել է Սիրիայի հետպատերազմյա խնդիրը եւ հռչակագիր ընդունվել: Այս երեք երկրներն ընդունել են ամերիկյան պլանը Սիրիայի հարցում Պուտին-Թրամփ համաձայնությունից հետո, որը սակայն ավելի լայն քաղաքական ընդգրկում ուներ, քան Սիրիան: Դա արտահայտվեց նաեւ Ղարաբաղի հարցում միջազգային կոնսենսուսին Ռուսաստանի մանալով: Լավրովի Երեւան եւ Բաքու այցերը նպատակ ունեին կողմերին տեղեկացնել, որ այս փուլում ցիկլը փակվել է:



                      Էրդողանը նման հայտարարություն էր արել նաեւ Պուտինի հետ նախորդ՝ նոյեմբերի 13-ի հանդիպման նախօրեին: Այն ժամանակ նա ասել էր, որ Պուտինը մեծ հույսեր չունի այդ հարցում: Ավելին, Էրդողանը 5 շրջանների խնդրի չլուծման մեջ մեղադրել էր նաեւ Ադրբեջանին:



                      Ինչո՞ւ է Էրդողանը որոշել նորից բարձրացնել 5 շրջանների հարցը, այն բանից հետո, երբ պարզ դարձավ միջազգային կոնսենսուսը Ղարաբաղում ստատուս-քվոն պահելու հարցում:



                      Հնարավոր է Ադրբեջանն է ստիպում նորից փորձել, առավել եւս, որ Բաքվում մեռելային լռություն է Ղարաբաղի խնդրի շուրջ միջազգային վերջին զարգացումների կապակցությամբ:



                      Հնարավոր է նաեւ այդպիսով Էրդողանը վրեժ է լուծում Պուտինից ԱՄՆ-ի հետ սեպարատ համաձայնության համար, նրան կրկին դնելով փաստի առաջ: Բանն այն է, որ նրա հայտարարությունը նշանակում է, որ Արեւմուտքն ամենեւին էլ չի պնդում, որ հայերը վերադարձնեն տարածքները, եւ դա կարող է անել միայն Ռուսաստանը: Այսինքն, Ռուսաստանը նման նպատակ ուներ, բայց ԱՄՆ-ն թույլ չի տվել:



                      Ռուսաստանն ուզո՞ւմ է, կամ ցանկանո՞ւմ է: Կամ իսկապես կարո՞ղ է սեպարատ լուծել այդ հարցը: Արդյոք 10 օր անց Պուտինի մոտ կարող էր հանկարծ նման հույս հայտնվել, որը չուներ Էրդողանի հետ նախորդ հանդիպմանը:



                      Լավրովն այս թեման փակեց Բաքվում, հայտարարելով, թե չնայած ԱՄՆ-ի հետ տարաձայնություններին՝ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը համագործակցում է ԱՄՆ-ի հետ: Դա նշանակում է, որ Ռուսաստանն ընդունել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Ղարաբաղի խնդրում, որը հանգում է Վիեննայի պայմանավորվածությունների իրականացմանը եւ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու փորձերի անթույլատրելիությանը:



                      Դժվար թե Էրդողանը չի հասկանում այս ամենը: Այս պարագայում նրա հայտարարությունը կարող է նշանակել, որ Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանին ասում են, որ չեն ընդունում ԱՄՆ-ի դիրքորոշումը եւ Ղարաբաղի հարցում միակ որոշող են ճանաչում Ռուսաստանին: Դա առաջարկ է Պուտինին՝ եթե ոչ հիմա, ապա ապագայում համատեղ դուրս գալ ղարաբաղյան փակուղուց:

                      Comment

                      Working...
                      X