Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սերժ

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #11
    Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

    Առանց բանակը նվաստացնելու, կապիտուլյացիան թերի կլիներ
    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
    Շաբաթ, 07 Սեպտեմբերի 2013,



    Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը ազատ է արձակել Լիսկայի՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն եւ թիկնապահին, որոնք կասկածվում էին Ավետիք Բուդաղյանին սպանելու համար: Խոսքը Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին է, որի ընթացքում նաեւ ծանր վիրավորվել էր Ասկերանի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, ով Ավետիք Բուդաղյանի եղբայրն է:
    Նախօրեին, Մաքսային միությանն անդամակցելու մասին կապիտուլյացիոն որոշումը հրապարակելուց հետո, Սերժ Սարգսյանը գնացել էր արդարադատության նախարարություն եւ շտապեցրել, թե պետք է արագորեն ընդունել Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ ակտերը:
    Շտապելու հրամանն ըստ երեւույթին արդարադատության նախարարությունից ավելի արագ էր ընկալել ՊՆ քննչական ծառայությունը, ազատ արձակելով Լիսկայի որդուն ու թիկնապահին: Ինչպես կարելի է գնալ Մաքսային միություն, երբ Լիսկայի որդին ու թիկնապահը բանտարկված են: Բա ինչ անել, եթե Լիսկան ասի, որ ինքը չի գա Մաքսային, մինչեւ որդուն ու թիկնապահին չազատեն: Իսկ առանց Լիսկայի Հայաստանը չի կարող լինել Մաքսային միության լիարժեք անդամ:
    Ամեն ինչ շատ պարզ է՝ կամ Հայաստանն է ազատ, կամ ազատ են Լիսկայի որդին ու թիկնապահը: Ընդ որում, ոչ միայն որպես անհատներ, այլ որպես երեւույթ, երեւույթ, որ բնորոշում է Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացրած Հայաստանին ու նրա իշխանությանը:
    Միեւնույն ժամանակ, Հայաստանում վերջին շրջանում հաճախակիացել են հարձակումները քաղաքացիական ակտիվ կեցվածք դրսեւորող, իշխանությանը փողոցում պահանջներ ներկայացնող քաղաքացիների նկատմամբ: Տեղի են ունեցել նրանց վրա հարձակման ու բռնության մի քանի դեպքեր: Այդ ամենը զուգորդվել է Մաքսայինի «հրավառությանը», ակներեւ ցույց տալով, որ Մաքսային միության լուրն ուղղակի ազատ է արձակել իշխող համակարգի ձեռքերը: Լիսկայի որդու եւ թիկնապահի ազատությունն ընդամենն այդ գործընթացի մի դրվագն է, մի մասը:
    Ընդ որում, այստեղ ապտակը միայն քաղաքացիներինը չէ, այլ նաեւ բանակինը, որի լավագույն հրամանատարներից մեկն է Արտակ Բուդաղյանը: Փաստացի, պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը նվաստացնում է բանակի լավագույն սպաներից մեկին, ըստ էության ասելով, թե Լիսկայի տան դիմաց նրա ու արդեն հանգուցյալ եղբոր հանդեպ ինչ որ արել են՝ լավ են արել:
    Ընդ որում, այստեղ միայն համակարգի գայլային բնույթի խնդիր չէ, երբ անհամբեր սպասում էին յուրայինին պաշտպանելուն եւ ստանում են դրա վերաբերյալ քաղաքական որոշումը՝ հրապարակված Մոսկվայում:
    Բոլորովին պատահական չէ, որ մոսկովյան այդ ակտից հետո առաջին նվաստացուցիչ հարվածներից մեկը ստանում է հայկական բանակը, դրա սպայական լավագույն կոնտինգենտը: Սա ռազմավարական խնդիր է, որ լուծվում է մոսկովյան կապիտուլյացիայի շղթայում: Բանակը Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության առաջնային ատրիբուտներից մեկն է, եւ Մաքսային միությունից հետո բնական է, որ առաջնային հարվածներից մեկը պետք է ուղղվեր հենց այդ ատրիբուտին, դրա լավագույն մասին: Չէ որ Հայաստանի կապիտուլյացիան գործնականում թերի կլիներ առանց բանակի արժանապատվությանը հասցված հարվածի: Այն բանակի, որը Հայաստանի ու Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորն է: Հետեւաբար, Մաքսային միությունից հետո անմիջապես փաստացի ռազմավարական հարված է հասցված Հայաստանի ու նաեւ Արցախի անվտանգությանը:
    Թեեւ, Հայաստանի բանակն ու հասարակությունն այժմ ընտրության առաջ են՝ հաշտվել կապիտուլյացիային, թե պայքարել ազատության ու արժանապատվության համար: Հանրային ու պետական շահի օրակարգային ծիրում ներկայում առաջնայինն այդ հարցն է: Դրա լուծումն իհարկե բավական բարդ է եւ պահանջելու է նյարդեր, ժամանակ, փոխզիջումներ, առավել եւս, որ այդ ամենին անկասկած միջամտելու են եւ արդեն իսկ միջամտում են քաղաքական տարատեսակ սպեկուլյանտները: Բայց իշխող համակարգն ու նրա մոսկովյան քավորները հանրությանն ու բանակին՝ այդ բառի իսկական, ոչ թե իրավաբանական իմաստով, այլընտրանք չեն թողել:
    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....BCp02R0G.dpuf

    Comment


    • #12
      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Thus Armenian Army lost it's battle against the "robber in law" Suren Khachtryan; shame on Armenian "justice" system.

      Comment


      • #13
        Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

        Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահն ազատ են արձակվել

        7 սեպտեմբերի, 2013
        ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այսօր վերացվել է, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվել:

        «ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են»,- նշված է հաղորդագրությունում:

        Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ պաշտոնապես նման բան իրենց հայտնի չէ, այդ մասին մամուլից է իմացել, բայց հույս ունի՝ տեղի է ունեցել ինչ-որ թյուրիմացություն, «որովհետեւ չեմ ուզում հավատալ, որ աբսուրդը կարող է այդ աստիճանի հասնել»:

        ՊՆ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մերի Սարգսյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:

        Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 23:40-ին, ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Գորիս քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Կրակոցներից տեղում մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ԼՂՀ n զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

        Comment


        • #14
          Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&#1

          Ex-Governor’s Son Freed After Murder


          Sargis Harutyunyan
          Հրապարակված է՝ 08.09.2013

          A son of Suren Khachatrian, a former Armenian provincial governor notorious for violent conduct, was set free and cleared of any wrongdoing on Saturday two months after shooting and killing a man outside their family mansion.

          The young man, Tigran Khachatrian, and one of his father’s bodyguards, Zarzand Nikoghosian, were arrested following the June 1 shootout in Goris, a town in the southeastern Syunik province. They both were charged with murder and illegal arms possession.

          Suren Khachatrian’s men clashed with Avetik Budaghian, a 43-year-old local businessman, and his brother Artak for still unclear reasons. Avetik was shot dead while Artak, who is an Armenian army colonel, seriously wounded in the incident that led to Khachatrian’s sacking by the Armenian government.

          The Armenian Defense Ministry said that its Investigative Department, which is handling the high-profile criminal case, has concluded that the gunshots fired by Khachatrian Jr. and Nikoghosian constituted legitimate self-defense. Military investigators have therefore dropped the charges leveled against the two suspects and released them from pre-trial detention, a ministry statement said.

          Armenia -- A YouTube screen grab from a video shot by the surveillance camera in front of the house of ex Syunik governor Surik Khachatryan, 01Jun2013.
          Armenia -- A YouTube screen grab from a video shot by the surveillance camera in front of the house of ex Syunik governor Surik Khachatryan, 01Jun2013.
          The statement said nothing about the illegal arms possession charge. Police confiscated large quantities of weapons from the governor’s villa immediately after the shootings.

          The investigators have said along that the Budaghian brothers mounted an “armed assault” on Khachatrian’s residence. They brought corresponding charges against Artak Budaghian in July. The latter strongly denies them.

          The release of the two suspects was condemned as a “state crime” by the Budaghians’ father Emil. Speaking to RFE/RL’s Armenian service (Azatutyun.am), he said President Serzh Sarkisian thus ignored his appeals to ensure an objective probe of the case. Artak Budaghian’s lawyer, Hayk Alumian, also deplored the unexpected development.

          But Ruben Sahakian, the lawyer for Tigran Khachatrian, hailed his client’s release as a triumph of justice that came despite what he described as a media “hysteria” against the ex-governor’s family. He said journalists critical of the Khachatrian family must now “go to church and thank God for the fact that justice has finally prevailed in this country.”

          Armenian human rights campaigners claimed the opposite, however, saying that the release of the ex-governor’s son highlights impunity enjoyed by government-linked individuals and their cronies and relatives. “They [the authorities] just showed that they don’t give a damn about public opinion,” said Zhanna Aleksanian of the Journalists for Human Rights watchdog. Aleksanian told RFE/RL’s Armenian service (Azatutyun.am) that she believes Sarkisian personally ordered the release of the two men.

          The Goris shootout took place just hours after Suren Khachatrian, better known to Armenians as “Liska,” hosted a dinner for several regional dignitaries, including the Budaghian brothers. He reportedly argued with Avetik Budaghian during that party.

          The ex-governor, who has a long history of violence, claims to have slept in his house as the two groups of armed men exchanged gunfire at its doorstep. The Budaghian family has dismissed this assertion.

          Armenia -- President Serzh Sarkisian (L) talks to Syunik governor Suren Khachatryan.
          Armenia -- President Serzh Sarkisian (L) talks to Syunik governor Suren Khachatryan.
          Khachatrian has held sway in Goris and nearby villages ever since the early 1990s. Independent media outlets have long implicated him and his relatives in violent attacks on local business rivals as well as government critics, including a Syunik newspaper editor whose car was set on fire in 2005. The controversial governor has always denied involvement in such incidents and denounced opposition politicians and pro-opposition media for branding him a crime figure.

          Khachatrian, who is a senior member of the ruling Republican Party of Armenia (HHK), risked dismissal in 2008 as he faced an embarrassing government inquiry into a newspaper report that accused him of beating up a teenage boy. He was eventually cleared of any wrongdoing.

          Khachatrian, who was appointed as Syunik governor in 2004 by then President Robert Kocharian, managed to retain his position even after assaulting in a Yerevan hotel lobby in late 2011 a businesswoman who accused him of fraud. Although the incident was captured by a surveillance camera, law-enforcement bodies refused to bring criminal charges against him on the grounds that the woman did not suffer serious physical injuries.

          Official results of Armenian elections held over the past decade have shown President Sarkisian and his HHK winning more votes in Syunik than in any other part of the country. Critics say this explains why Khachatrian retained his job for so long.

          Neither the HHK nor the presidential administration reacted to Khachatrian’s threats to “smash the head” of Raffi Hovannisian, Sarkisian’s main challenger in the February 2013 presidential election. The Armenian president, who repeatedly pledged to uphold justice during the presidential race, instead gave a major state award, the Order of Combat Cross, to the governor in May.

          Comment


          • #15
            Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

            «Եթե Արտակին ձերբակալեն՝ պատերազմ եմ հայտարարելու»
            Ներքին կյանք - Կիրակի, 08 Սեպտեմբերի 2013,




            Henaran.am-ի տեղեկություններով, Բուդաղյանների արտերկրում ապրող գործարար բարեկամները առաջիկա օրերին Հայաստան են գալու: Նրանց խիստ զայրացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշումը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը:
            Մեզ հետ հետ զրույցում Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հարազատները չցանկացան մեկնաբանել որեւէ տեղեկություն: “Մենք չենք ուզում հավատալ, բայց մեղավորը չպետք է անպատիժ մնա: Բոլոր հնարավոր եւ անհնարին ձեւերով հասնելու ենք արադարության”,- հուզվեց Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը: Վերջինս չմանրամասնեց, թե որոնք են լինելու այդ ձեւերը:
            "Երկրի նախագահին դիմում ենք գրել, պատասխանը չկա, եթե Արտակին ձերբակալեն՝ պատերազմ եմ հայտարարելու: Բայց Սերժ Սարգսյանը կարծում եմ մի բան կանի, նորից եմ նամակ գրելու, ասուլիս եմ անելու",-ասաց Է. Բուդաղյանը:
            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....iNGMSe07.dpuf

            Comment


            • #16
              Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&#1

              «Ամեն ինչ հնարավոր է». Գալուստ Սահակյանը Սուրեն Խաչատրյանի մարզպետի պաշտոնին վերադառնալու մասին
              09 Սեպտեմբերի 2013

              Հարցին, թե ինչ կարծիք ունի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և նրա թիկնապահին արդարացնելու դատարանի որոշման մասին, լրագրողների հետ զրույցում նա պատասխանեց. «Հենց որ երկրի արդարադատության ինչ–որ մի բլոկի աշխատող լինեմ՝ կհարցնեք։ Դա լիազոր մարմինն է, իրենք հետաքննում են, իրենք էլ որոշում են»։
              Դիտարկմանը, որ Սուրեն Խաչատրյանին փաստորեն «իզուր հանեցին մարզպետի պաշտոնից», Գ.Սահակյանն արձագանքեց. «Բայց մենք չենք հանել, ինքն է ցանկացել, դուրս է եկել»։

              Հարցին` եթե նորից ցանկանա հետ կբերե՞ք, նա նշեց. «Ամեն ինչ հնարովոր է։ Անմեղներ ու մեղավորներ չեն լինում, մենք մարդկային հասարակություն ենք մեր թերություններով, բացթողումներով, մտային կարողություններով, զազրախոսություններով և այլն, այնպես որ մենք մարդկային հասարակություն ենք ու պետք է ամեն ինչը քննության առնենք։ Նայած թե ինչ մտավոր կարողություն ունեն մարդիկ, այդպես էլ դատողություններ են անում»։

              HayNews.am

              Comment


              • #17
                Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

                «Արտակ Բուդաղյանը լսել է, թե ինչպես է Լորետան գոռացել` Սուրիկ, էս ի՞նչ արեցիր, բա ասում էիր էլ սենց բան չի լինի»
                09 Սեպտեմբերի 2013


                Ի՞նչ է իրականում կատարվել հունիսի 1-ին և ինչպես են զարգացել դեպքերը Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում:
                Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին մանրամասներ հայտնեց. «Ճաշկերույթի Ավետիք Բուդաղյանն այլ անձանց մեքենայով էր եկել: Տուն վերադառնալու պահին Սուրիկ Խաչատրյանը պնդում է` ախպորս ես պիտի տանեմ: Նրա համառ պնդումների արդյունքում Ավետիք Բուդաղյանը համաձայնում է` որոշելով չնեղանցնել Խաչատրյանին և հայտնվում է նրա ավտոմեքենայում: Եվ պատկերացրեք, թե մի քանի րոպեի ընթացքում ինչ է տեղի ունեցել, որ Ավետիք Բուդաղյանը ծեծված վիճակում դուրս է հանվել փողոց, իսկ Սուրիկ Խաչատրյանը հասցրել է այնպես քնել, որ չի տեսել և լսել Բուդաղյանի և Զարզանդ Նիկողոսյանի միջև ծագած վիճաբանությունը: Իրականում Ավետիքին ավտոմեքենայի մեջ ծեծել են երկուսով` Սուրիկ Խաչատրյանն ու իր թիկնապահը: Ինչևէ, Ավետիքը այլայլված և կարմրած դեմքով հասնում է տուն: Տեսնելով նրա վիճակը՝ Արտակ Բուդաղյանը հարց է տալիս` ի՞նչ է պատահել, սկզբում Ավետիքը լռում է, հետո եղբորը պատմում ողջ եղելությունը: Ինչին ի պատասխան Արտակ Բուդաղյանն ասում է, որ դա այդպես չի թողնի, պետք է խոսի նրանց հետ, բայց Ավետիքն արգելում է որևէ գործողություն, և Արտակը եղբորից նեղացած նստում է իր ծառայողական մեքենան` ուղևորվելու Ղարաբաղ, որի մասին չի բարձրաձայնում: Ավետիքն այդ ընթացքում անընդհատ զանգում է եղբորը, ով, սակայն, հեռախոսն անջատում է, ինչից Ավետիքն եզրակացնում է, թե եղբայրը գնացել է Սուրիկ Խաչատրյանի տուն, նստում է մեքենան և քշում այդ ուղղությամբ: Ավետիքը, երբ տեղ է հասնում, տեսնում է, որ եղբայրն այնտեղ չի, ավտոմեքենայով փորձում է հետ գնալ, բայց այդ պահին նրան են մոտենում հինգ հոգի, որոշները` զինված: Նրանք մոտենում են ավտոմեքենային և սկսում քաշքշել Ավետիքին: Այդ ժամանակ Արտակ Բուդաղյանը, ով Գորիսից դուրս գալու հատվածում է լինում, նկատում է, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում ինչ-որ բան է կատարվում և իրենց ավտոմեքենան էլ այնտեղ է: Դրանից հետո կատարվածը երևում է կադրերում: Այն է` Արտակը գալիս է Ավետիքի հետևից` ավտոմեքենայում ունենալով առանց փամփուշտի որսորդական հրացան: Դուք պատկերացնո՞ւմ եք նման հարձակում. գնալ առանց փամփուշտի որսորդական հրացանով, երբ ուներ տաբելային զենք, երբ զորամասի հրամանատար լինելով կարող էր այլ տեղից զենք հայթայթել: Արտակը, դեռ ավտոմեքենայից դուրս չեկած, հարձակվողներից երեքը մոտենում են նրա մեքենային և նրանցից առնվազն մեկը զինված: Այդ իրավիճակում Արտակը հիշում է, որ իր մոտ կա չաշխատող զենք, դրանով դուրս է գալիս` սթափեցնելու նպատակով: Կադրերից էլ երևում է, որ մի հատ որսորդական հրացան տեսնելով ոնց են սկսում փախչել: Իսկ հետո Արտակին ոչ թե տղամարդիկ են մոտենում, այլ՝ 2 կին: Հենց այդ պահին Ավետիքն առաջին անգամ դուրս է գալիս մեքենայից, որպեսզի Արտակին համոզի հեռանալ: Դուք նման հարձակում տեսե՞լ եք, երբ հարձակվողն առաջին անգամ դուրս գա մեքենայից` հետ քաշելու եղբորը: Նա հրելով իջեցնում է եղբորը և այդ ժամանակ էդ 5 հոգին, երբ թվում էր, թե ամեն ինչ վերջացած է, գալիս են ավտոմեքենաների մոտ, իսկ Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում է և 3 անգամ կրակում: Ավետիքը տեսնում է, որ եղբայրը ընկավ, ինքն էլ վիրավորվեց, նա երևում է կադրում զենքով, նրա զենքից կրակում են 2 անգամ, հակառակ կողմից` 11: Ընդ որում` 4 կամ 5 կրակոց Ավետիք Բուդաղյանի վրա: Եվ սա անվանում են անհրաժեշտ ինքնապաշտպանություն: Եթե եղել է պաշտպանություն, ապա միայն Բուդաղյանների կողմից: Նայեք տեսագրությունը և կտեսնեք, որ իրադարձությունները գլխիվայր շուռ են տվել»:

                Փաստաբան Ալումյանն անդրադարձավ նաև Սուրիկ Խաչատրյանի կրակելու փաստին: Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը ցուցմունք տալուց պնդել է, որ վերևից կրակոց է եղել, որ կրակողը Սուրիկ Խաչատրյանն է եղել. «Այո, Արտակ Բուդաղյանը նման բան ասել է: Նա լսել է, թե ինչպես է Լորետան գոռացել` Սուրիկ, էս ի՞նչ արեցիր, բա ասում էիր էլ սենց բան չի լինի: Մինչդեռ արվել է ամեն ինչ, որ այդ գնդակի տեղը չհայտնաբերվի: Ավետիքի վրա էլ վերևից են կրակել: Ավելին` խոհանոցի կամերան ունի ձայնագրություն և լսվում է, որ վերջին կրակոցն ավելի ուժգին է եղել, իսկ փորձագետները գիտե՞ք ինչ ասեցին` 2 կրակոց համընկել է, դրա համար էլ կրակոցն ուժգին է ստացվել»:

                Հայկ Ալումյանն ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ ոչ կարևոր փաստի վրա` զենքերից մեկը` «Բերետտան» ինքնաշեն է եղել, մինչդեռ եզրակացություն է տրվել, թե այն օրինական է: Ըստ Ալումյանի` այն 2007-2008 թթ.–ին ՀՀ ոստիկանապետի կողմից է տրվել: Ինչը միայն ծիծաղ է առաջացնում: Սա դեռ վերջը չէ. եղել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող ևս մեկ ինքնաշեն «Բերետտա» մակնիշի ատրճանակ, որը վերագրում են Ավետիքին. «Բնականաբար, Ավետիքի մոտ անօրինական զենք լինել չէր կարող, ուստի այսպես նրանք փորձել են մի շարք հարցերից խուսափել»:

                HayNews.am

                Comment


                • #18
                  Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&#1

                  In Armenia, Like Father, Like Son
                  September 11, 2013 , by Giorgi Lomsadze


                  The many benefits of being a high-profile public official or his scion in Armenia apparently include getting away with violence and murder. At least that is how human rights defenders have reacted to the September 8 decision to drop all murder charges against the son of former strongman governor, Suren Khachatrian.

                  In a Quentin-Tarantino-esque shootout near the ex-governor’s mansion in the southeastern town of Goris, Khachatrian fils this June shot dead local businessman Avetik Budaghian. Budaghian’s brother Artak, a military officer, was wounded in the clash with Kachatrian’s son, Tigran, and his bodyguards.

                  Tigran Khachatrian and one of the bodyguards were arrested on murder and illegal weapons possession charges, but were released after the military police, which are handling the case, decided that all the shots fired by Khachatrian were made in self-defense. Human rights activists, the victims' family and the family's lawyer all have condemned the ruling. A local representative of Human Rights Watch alleged in a conversation with Radio Free Europe/Radio Liberty that Armenian President Serzh Sargsyan, a former defense minister, may personally have pushed for the ex-gubernatorial son.

                  Suren Khachatrian, who used to run the province as his personal fiefdom, is believed to have been a vote hoarder for President Sargsyan and the ruling Republican Party of Armenia.Voter support for the duo reportedly ran stronger in Syunik than anywhere else in Armenia.

                  It has been widely suggested that this quid-pro-quo relationship kept Kachatrian in office despite his long alleged record of violent behavior. Allegations like assaulting a journalist and a businesswoman had been piling up against Kachatrian, but never resulted in indictments or dismissal.

                  Khachatrian père tendered his resignation after the shooting incident, but, critics say, he can still call in favors with the establishment.

                  Comment


                  • #19
                    Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

                    Արտակ Բուդաղյանին ձերբակալելու հիմքեր չկան, ՊՆ քննչականում էլ` սրիկաներ
                    11 Սեպտեմբերի 2013


                    ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետը հետևում է գորիսյան դեպքերի և դրանց հետ կապված կայացված որոշումների հասարակության և մամուլի արձագանքներին:
                    Ըստ այդմ` Արմեն Հարությունյանը ծանոթ է նաև թատերագետ Լևոն Մութաֆյանի տարածած այն տեղեկությանը, թե իբր Բուդաղյանները հայտարարել են` Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին ազատ արձակելու և քրեական հետապնդումը դադարեցնելու դիմաց զինդատախազ Գևորգ Կոստանյանը 4 մլն. դոլար կաշառք է վերցրել։

                    «Լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նախապատրաստվում են նյութեր` ստուգելու հիմքերն ու դրանց իսկությունը: Այս ստուգումներից հետո, եթե քրեական գործ հարուցելու հիմք լինի, ապա այդ «մեղադրանքը» համապատասխան ընթացք կստանա: Մինչ այդ ասեմ` լրատվամիջոցներից մեկում Էմիլ Բուդաղյանը նշում է, որ զինդատախազին կաշառք տալու վերաբերյալ որևէ փաստ չունեն»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ա. Հարությունյանը:

                    Հարցին` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պարզաբանում չի՞ պահանջել` եթե ինքնապաշտպանվել են իր թիկնապահն ու որդին և նրանց արարքում հանցակազմ չկա, ապա ինչո՞ւ են երկու ամիս գտնվել կալանքում, Արմեն Հարությունյանը պատասխանեց` ոչ: Միաժամանակ, վերջինը հարկ համարեց շեշտել. «Կայացված որոշումները հիմնավորված են և պատճառաբանված, նախաքննական մարմնի վրա էլ ճնշումներ չեն եղել»:

                    Անդրադառնալով Արտակ Բուդաղյանի հնարավոր ձերբակալմանը՝ Արմեն Հարությունյանը հիշեցրեց, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է և առայժմ նման հիմք չկա.«Լորետա Բարսեղյանը դեռ ոչ մի բողոք չի ներկայացրել»:
                    Հակադարձմանը` եթե Սերժ Սարգսյանը հրահանգի ձերբակալել Արտակ Բուդաղյանին, իրավական հիմքեր կգտնվե՞ն , Արմեն Հարությունյանը հարցին հարցով պատասխանեց.
                    «Եթե դուք լինեիք, ի՞նչ կանեիք: Իհարկե, ոչ, որոշումները կայացվում են ըստ ընթացակարգի, եթե հիմքեր չկան, ինչպե՞ս կձերբակալենք»:

                    Պատասխանելով իր ղեկավարած կառույցի նկատմամբ հասարակական անվստահությանը վերաբերող հարցին, Արմեն Հարությունյանը պնդեց. «Այստեղ հանցագործություններ կոծկող սրիկաներ չկան»:

                    Հանդիպումից հետո HayNews.am-ի հարցին` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն երեկ դժգոհեց նախաքննական մարմնից ` ակնարկելով, որ դատաիրավական համակարգում պրոֆեսիոնալների պակաս կա, Արմեն Հարությունյանը հիշեցրեց, որ
                    2 տարին մեկ մրցույթ են հայտատարում, եթե մասնագետի կարիք չլիներ, չէին անի.« Ինչ վերաբերում է ընդհանրական որակմանը, թե պրոֆեսիոնալիզմի խնդիր կա, ապա այդ հարցին պատասխանելն անհամեստ եմ համարում»:

                    Դիտարկմանը` ըստ Ձեզ` մեր դատական համակարգն անկա՞խ է, ՊՆ քննչական ծառայության պետն արձագանքեց. «Կա հսկողություն իրականացնող մարմին, նրան էլ հարցրեք: Իմ մասով կկրկնեմ` ես պատվեր չեմ կատարել ու չեմ կատարի: Ասել թե` որևէ մեկի ազդեցության ներքո չենք գտնվել, այլ աշխատել ենք օրենքի սահմանում և կայացված որոշումները բխել են այս տրամաբանությունից»:

                    HayNews.am

                    Comment


                    • #20
                      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

                      Քննչական ծառայության պետը չհիշեց Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատելու որոշման նախադեպ

                      Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հերքեց գորիսյան միջադեպի կապակցությամբ Բուդաղյանների պնդումները և հաստատեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա կողմնակիցների պնդումները։


                      Անուշ Մարտիրոսյան
                      Հրապարակված է՝ 11.09.2013

                      Բայց նախքան Արմեն Հարությունյանի հայտարարություններին անցնելը մեջբերում ասուլիսին մասնակից քննիչ Ղազարյանի դիտարկումից, թե ինչպես կարող էր Սյունիքի՝ այն ժամանակվա մարզպետը քնած լինել, երբ, ըստ նախաքննության տվյալների, նրա տան մոտ արձակվել է 13 կրակոց՝ 11-ը՝ մարզպետի ներկայացուցիչների ձեռքին գտնվող զենքերից․ - «Եթե մարդը քնում է, կարող է նաև այդպես քնի, ի՞նչ է եղել»:

                      Այս պնդումը հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո հնչեցրել էր նաև զինդատախազ Գևորգ Կոստանյանը, և, փաստորեն, քնած լինելու մասով չեն փոխվել նախաքննական մարմնի պատկերացումները։ Փոխվել են Ավետիք Բուդաղյանի մահվան պատճառների վերաբերյալ փաստաթղթային և բանավոր ձևակերպումները։ Եթե նախաքննական մարմինը Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ է արձակել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և, այսպես ասած, անհրաժեշտ պաշտպանության միջոց կիրառելու բացատրությամբ, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքերով էին նրանց կալանավորել։ Քննիչը հարմար գտավ միայն ասել հետևյալը. - «Հունիսի 3-ին Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի կալանքի միջնորդություն ներկայացնելու որոշմանս հետ ներկայացրել եմ բավականին փաստաթղթեր, այդ թվում՝ Արտակ Բուդաղյանի ցուցմունքի պատճեն: Նույն այդ որոշումներից ավելի շատ ցուցմունքներ ու այլ փաստաթղթերի պատճեներ ներկայացրել եմ նաև օգոստոսի 24-ին Արաբկիրի դատարանում՝ կալանքի ժամկետ երկարացնելիս»:

                      Ինքնախոստովանական ցուցմունքներից հետո


                      Հիշեցնեմ՝ դեպքից ժամեր անց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե կան ձերբակալվածներ, որոնք տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ։ Նույն տեղեկատվությունը ստացել էինք նաև նրանց պաշտպաններից, բայց նախաքննական մարմնի գործելաոճից և բացատրություններից հետո հետաքրքիր է լսել հարցի պատասխանը, թե արդյոք Սուրիկ Խաչատրյանը մասնավորապես պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանից բացատրություն չի՞ պահանջել իր որդուն երկու ամսից ավելի կալանքի տակ պահելու կապակցությամբ. - «Առայժմ նման պարզաբանումներով որևէ մեկը չի դիմել»:

                      Պատժից ազատելու նախադեպ չհիշեց


                      Արմեն Հարությունյանին նաև հարցրի՝ կարո՞ղ է հիշել որևէ նմանատիպ աղմկահարույց սպանության դեպք, երբ կյանքից զրկողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի այն պատճառաբանություններով, որոնք տվյալ դեպքում դարձել են նախընտրելի պաշտպանության նախարարության քննչական ծառայության պատասխանատուների համար. - «Այս պահին այդ բլից-հարցի կապակցությամբ չեմ կարող ասել, որ մտաբերեցի մի կոնկրետ դեպք»:

                      Հրաժարվում են հանձնաժողովից


                      «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո որևէ մեկին հնարավոր է ազատել քրեական պատասխանատվությունից միայն ու միայն բարձրագույն օղակների ցուցումներով:

                      «Ինքնուրույն որոշման մասին խոսք լինել չի կարող: Հենց սկզբից արդեն նախապես մտածված, հավանաբար Լիսկայի հետ համատեղ իշխանության այդ կազմը քննարկել էր, թե ինչպես պետք է լինի գործի ընթացքը, որովհետև դա այսպես ասենք՝ սխոդկայով է երևի որոշվել, երբ որ հավաքվում են իրենց մերձավոր միջավայրի հետ․․․ Լիսկան հանրապետության նախագահի մերձավոր շրջապատից է», - ասում է Ալեքսանյանը:

                      «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» պաշտպանություն հասարակական կազմակերպությունն, ի դեպ, Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին քրեական պատասխանատվությունից ազատելու որոշմամբ էր պատճառաբանել զինվորական դատախազի առաջարկով ձևավորված՝ բանակում տեղի ունեցած սպանությունների դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքից հրաժարվելու որոշումը:

                      «Եթե այս գործով կայացվում է այսպիսի որոշում, որևէ հավատ չի ներշնչում, որ զինվորական դատախազը կարող է օբյեկտիվ որևէ գործով քննություն կատարել, ինչը, ես վստահորեն կարող եմ ասել, որ չի արվում ոչ մի գործով, որով մենք զբաղվում ենք զինվորական գործերով: Ես կարծում եմ, որ զինվորական դատախազը պետք է հրաժարական տա: Նա չի կարող այլևս, այս իրավիճակից հետո՝ ստեղծված, շարունակել աշխատել», - ասում է Ալեքսանյանը:

                      Զինդատախազի առաջարկով ստեղծված հանձնաժողովի աշխատանքից հրաժարվել է նաև Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը՝ նույն պատճառաբանությամբ։ Գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ եթե քննչական ծառայությունը Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո մեղավորներին պատասխանատվությունից ազատում է, մեղադրանք առաջադրելով գնդապետ Արտակ Բուդաղյանին, ապա չի կարող որևէ երաշխիք լինել, որ նույն իրավիճակը չի կրկնվի նաև մի շարք այլ գործեր քննելիս.- «Նման վարվելակերպը նման հնչեղություն ունեցող գործի նկատմամբ, ավելին՝ երբ որ սպայի նկատմամբ է կատարվում, նման պարագայում որևէ վստահություն ունենալ, որ այդ հանձնաժողովի կազմում աշխատանքի արդյունքում այն վերլուծությունները և առաջարկությունները, որ մենք նպատակ ունեինք ներկայացնելու մահացած զինծառայողների վերաբերյալ գործերով, և կարող էր ապահովվել բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, արդեն վերանում է: Երաշխիք չունենք, որ այդ մահացության դեպքերով նման գործերում չէին լինի վերստին Լիսկայի նման մարդիկ»:

                      Ի դեպ, նախքան Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին պատասխանատվությունից ազատելու՝ ՊՆ քննչական ծառայության որոշումը, հասարակական կազմակերպությունները զինդատախազի հետ քննարկել և համաձայնության էին եկել հանձնաժողովի աշխատակարգի շուրջ։

                      Comment

                      Working...
                      X