Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #11
    Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

    Not really funny, but the most smily available, out of all dark and sad pages....


    -----------

    Սերժ Սարգսյանի տհաճ անակնկալը Պուտինին

    ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Գրող, հրապարակախոս
    Մեկնաբանություն - Կիրակի, 01 Հունիսի 2014,




    Կիրակնօրյա նոթեր
    Շատ հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, Նուրսուլթան Աբիշևիչ։
    Ինչքան էլ որ դա հաճելի չլինի մեզ համար, Եվրասիական տնտեսական միության գործունեությունը սկսելուց առաջ պետք է մի ճշտում անել, որ մեզ կազատի հետագայի խնդիրներից։
    Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցի նույն սահմաններով, որոնք հաստատված են Միացյալ ազգերի կազմակերպությունում։ Դուք դա կիրառել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալիս, Վլադիմիր Վլադիմիրովիչ… նախադեպ կա։
    Հարկ եմ համարում շեշտել, որ դա խիստ անհրաժեշտ է, որպեսզի մենք չգրգռենք մեր մի ընկերոջը Ուկրաինայում։ Մենք բոլորս՝ ես և Հայաստանի արտաքին գործոց նախարարը, ստացել ենք Պյոտր Ալեքսեևիչ Պորոշենկոյի նամակը, ճի՞շտ է, Էդվարդ Աղվանովիչ։ Այժմ ուզում եմ ձեզ համար, շատ հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ և Նուրսուլթան Աբիշևիչ, ընթերցել մի հատված այդ նամակից, որը Պյոտր Ալեքսեևիչը գրել է մեզ Աստանայում Եվրասիական տնտեսական միության հիմնադրման կապակցությամբ.
    Ընդամենը երկու ամիս առաջ՝ սույն թվի մարտի 28-ին, ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում քննարկվեց Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի բռնազավթման հարցը։ Գլխավոր նստաշրջանը դատապարտեց Ուկրաինայի Հանրապետության մաս կազմող Ղրիմի թերակղզու բռնազավթումը։ Ռուսաստանի Դաշնության գործողություններն անօրինական համարեցին ՄԱԿ-ի անդամ ուղիղ 100 երկիր, և այս կլոր թիվն արժանի է Գինեսի գրքում գրանցվելուն։ Ուկրաինայի ժողովրդի համար հիանալի անակնկալ էր, որ Անտիգուա և Բարբուդայի, Բոտսվանայի, Բրունեյի, Բուրկինա Ֆասոյի և Բուրունդիի հետ միասին ձեռնպահ էր քվեարկել նաև Ղազախստանը։ Հավանաբար Նուրսուլթան Աբիշևիչը հիշել է շուրջ 100.000 քմ տարածքով Հյուսիս-ղազախական մարզի մասին, որի բնակչության 50,43 %-ը կազմում են ռուսները, իսկ մարզկենտրոն Պետրոպավլովսկում նրանց թիվը հասնում է 66,27%-ի։ Մեզ համար խիստ բնական կլիներ, որ Ղազախստանը ցուցաբերեր հետևողականություն և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնպես թույլ չտար կատարված բռնազավթման օրինականացումը… Հարգանքով՝ Ձեր… և այլն։
    Շատ հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, Նուրսուլթան Աբիշևիչ, ես այս նամակը կարդացի, որպեսզի բոլոր հարցերը հանվեն։
    Ես հասկանում եմ, որ դիվանագիտական էթիկետի, նույնիսկ բարեկրթության տարրական նորմերի ոտնահարում է, երբ ձեզ նախօրոք չեն հայտնում այսպիսի նամակի մասին, բայց արդյոք եռակի ստորություն չէ՞, երբ երեք պետությունների նախագահներն են ուղիղ եթերում իրենց գործընկերոջը տեղեկացնում, որ իր թշնամի երկիրը ինչ-որ պայմաններ է դրել նոր տնտեսական միությանը նրա անդամակցության վերաբերյալ…
    Խնդրում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչն ու Վիկտոր Բորիսովիչ Խրիստենկոն այդպիսի թթված դեմքեր չընդունեն, հատկապես Սերգեյ Վիկտորովիչն՝ իր ուկրաինական ազգանունով. սա մեզ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր հարցերը հանվեն։
    Մոտավորապես սա պետք է լիներ, իմ կարծիքով, Հայաստանի նախագահի ելույթը Աստանայում…
    Եթե, իհարկե, պարզապես չհիշենք, որ կաշառասունության մակարդակի անցյալ տարեվերջի տվյալներով Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամներից՝
    ՌԴ-ն զբաղեցնում է 127-րդ,
    Բելառուսը՝ 123-րդ,
    Ղազախստանը՝ 140-րդ տեղը աշխարհի 176 երկրների շարքում։
    Հայաստանը, նույնիսկ էս իշխանության պայմաններում, 94-րդն է։
    Ուրեմն, ի՞նչ գործ ունի Հայաստանի նախագահը… եվրասիական տնտեսական հանցագործերի միությունում, որոնցից խոշորագույնին՝ Ռուսաստանին, աշխարհի զարգացած երկրները հենց էս պահին հետևողականորեն մեկուսացնում են, իսկ կիրառվող պատժամիջոցները նույնիսկ առաջատար ռուսական տնտեսագետները համարում են տնտեսության ապագայի համար կործանարար։
    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....yEtygD8V.dpuf

    Comment


    • #12
      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

      Նախկին նախարարն ինքն իրեն մեդալի է արժանացրել
      Lragir.am
      Ներքին կյանք - Երկուշաբթի, 09 Հունիսի 2014,



      Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Խաչիկի Հարությունյանին շնորհել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար գերատեսչական ոսկե մեդալ։

      Նախարարի պաշտոնակատար Ա. Հարությունյան



      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....rVqSoU57.dpuf

      Comment


      • #13
        Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

        Originally posted by Vrej1915 View Post
        Նախկին նախարարն ինքն իրեն մեդալի է արժանացրել
        Lragir.am
        Ներքին կյանք - Երկուշաբթի, 09 Հունիսի 2014,



        Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Խաչիկի Հարությունյանին շնորհել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար գերատեսչական ոսկե մեդալ։

        Նախարարի պաշտոնակատար Ա. Հարությունյան



        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....rVqSoU57.dpuf
        Armenian Minister Awarded By Himself

        Hovannes Movsisian
        Հրապարակված է՝ 09.06.2014

        Aram Harutiunian, Armenia’s environment minister until last month, awarded himself a government medal just days before the formal appointment of his successor, it emerged on Monday.

        The Environment Protection Ministry confirmed the veracity of a photocopy of a corresponding executive order posted on the Internet by several online media outlets. The document signed by Harutiunian says that the outgoing minister is awarded the ministry’s Gold Medal for his “significant contribution” to environment protection in Armenia.

        Speaking to RFE/RL’s Armenian service (Azatutyun.am), a ministry spokesman clarified that the medal was recommended by a ministry commission and that Harutiunian simply rubber-stamped that decision.

        Environmentalists critical of the Armenian government were quick to condemn and ridicule the award. “Ever since he was appointed minister in 2007 or 2008 there has been no positive change in environment protection in Armenia,” one of them, Apres Zohrabian, said. “On the contrary, ecological problems left over from previous years have actually deepened.”

        Zohrabian and dozens of other activists have been particularly vocal in campaigning against controversial mining projects sanctioned by the government. They have for years accused the Environment Ministry of turning a blind eye to air, land and water pollution resulting from mining.

        Anna Shahnazarian, another activist, implicated Harutiunian in corrupt practices. She said that the Environment Protection Ministry has granted lucrative contracts to construction firms controlled by Harutiunian.

        Shahnazarian was among two dozen ecologists who burst into the venue of an international conference on mining that was held in Yerevan last March. Harutiunian, who attended the opening session of the conference, threatened and insulted one of the angry protesters who told him to drink a glass of contaminated water.

        Harutiunian, who is now the governor of Armenia’s central Kotayk province, issued an implicit apology on Saturday after being censured by the State Commission on the Ethics of High-Ranking Officials. In a written statement, the ex-minister said he overreacted to the “improper behavior of certain individuals.”

        Comment


        • #14
          Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

          http://www.youtube.com/watch?v=FuJfrgS0cC8

          Vital necessity to ensure the National Security of our stae:
          Impose FLUENT RUSSIAN, as precondition for Taxist's License.

          Comment


          • #15
            Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

            Չորրորդ իշխանություն. Չմեռանք՝ ԱԺ նախագահով հպարտանալու առիթ էլ ունեցանք
            http://news.am/arm/news/214364.html

            Հունիս 14, 2014

            Չորրորդ իշխանություն թերթը գրում է. Բանից պարզվում է՝ նախօրեին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իսկապես հերոսական քայլի է դիմել։ Ռուսաստանի օրվա առթիվ Հայաստանում ՌԴ դեսպանության կազմակերպած ընդունելությանը ներկայացել է թարգմանիչով, խոսել միայն հայերեն եւ ստիպել, որ թարգմանիչն էլ հայերեն թարգմանի ռուս դեսպանի խոսքը։
            ՉԻ- Եթե նման բան իսկապես եղել է, Գալուստ Սահակյանի կողմից կատարված ամենաարժանապատիվ ու տղամարդկային քայլն է։ Չմեռանք՝ ԱԺ նախագահով հպարտանալու առիթ էլ ունեցանք։

            Մենք մեր հերթին հայտարարում ենք մեկամսյա մորատորիում, խոստանում ենք մեկ ամիս շարունակ չանդրադառնալ Գալուստ Սահակյանի արտասանած տարօրինակ մտքերին եւ խոսել միայն նրա արած դրական քայլերի մասին։ Այլ կերպ ասած՝ մի ամբողջ ամիս նրա մասին չենք խոսելու։

            Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

            Comment


            • #16
              Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

              AZERBAIJAN CAN DESTROY ANY MILITARY OBJECT AND SETTLEMENT IN ARMENIA, DEFENSE MINISTER STATES

              Wednesday 25 June 2014

              Zakir Gasanov

              Yerevan /Mediamax/. Azerbaijan is capable of destroying any military
              object and settlement in the territory of Armenia, stated Minister
              of Defense of Azerbaijan Zakir Gasanov.

              In an interview with AzerTAc State Agency the minister of Defense of
              Azerbaijan said that "Armenia continues the occupation of Azerbaijani
              territories by violating international laws, regularly violates the
              ceasefire, makes attempts of reconnaissance and subversive attacks
              to the posts, enemy snipers shoot the military as well as peaceful
              residents, cause damage to civilian properties and agricultural lands".

              "You should speak with the rival in the "language he understands". I
              would like to assure you that the divisions of Azerbaijani Armed
              Forces immediately give adequate response and the enemy forces cease
              fire having incurred losses", said Gasanov.

              "We can also act in the way Armenia does. We can destroy any military
              object and settlement in its territory. We have all relevant capacities
              for it. However we do not do it because of the principles of humanism
              and the high humanity of our people"
              , said the Minister.

              http://www.mediamax.am/en/news/region/10726/

              Comment


              • #17
                Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

                Ադրբեջանական մամուլը խոստովանել է ոչխարների հետ ազգակցությունը



                Հուլիս 12, 2014 | 10:36
                Ադրբեջանական մամուլում տարօրինակ եւ ողբերգա-զավեշտական խոստովանություն է հայտնվել: Minval.az կայքը պնդում է, որ ոչխարներն ադրբեջանցիներին միանգամայն մոտ կենդանիներ են: Այս խոստովանությունն արժե ամբողջությամբ մեջբերել. Նրանք մշտապես մեզ հետ են, նրանք ամենուր են: Խոզի ոչ մի կողիկ մեզ համար չի փոխարինի ոչխարի անտրեկոտին, այդպես չէ՞: Աշխարհում ամենահամեղ ու հյութեղ խորովածն էլ անում ենք մենք՝ ադրբեջանցիներս: Այսինքն, այդ կենդանիների հետ սրբազան կապին զուգահեռ մենք նրանց ուտում ենք: Բայց Աստված չանի՝ ոչխարները որոշեն վրեժ լուծել:

                Շարունակում ենք մեջբերումը. Մեր նախնիների համար երեք սրբազան կուռք կար՝ ընտանիքը, ձին, ոչխարը,- գրում է Հասան Ղուլիեւն իր հիմնարար Նախատիպային ադրբեջանցիներ. Հոգեկերտվածքի կողմերը աշխատությունում:

                Ըստ Հասան Ղուլիեւի՝ պրագմատիկ բարօրություն մարմնավորող ոչխարի պաշտամունքը նպաստել է ավանդական կենսակերպի հիմնական գծերի՝ տղամարդու եւ կնոջ կենսակերպի պարադիգմների ձեւավորմանը: Պաշտամունքն առաջացել է ոչխարի պրագմատիկ նշանակությունը գիտակցելու հողի վրա՝ դրա դերը կյանքի հիմնական պահանջմունքները բավարարելիս եւ աշխարհընկալումը ձեւավորելիս: Ադրբեջանցիների անկշտությունը մսի հանդեպ. գայլի նման նրանք ոչխարի հոտեր են արածում՝ մսի այդ անհագ պահանջը բավարարելու համար: Հոգեկերտվածքի առանձնահատկությունը մեծամասամբ սկիզբ է առնում գայլաոչխարային տոտեմային գծերից:

                Պարզվում է՝ այս ողբերգական ներածությունը ընդամենը ռեժիսոր եւ սցենարիստ Ջոնաթան Քինգի Քոսոտ ոչխարը ֆիլմի գրախոսականն է:

                Ձեր մտքով անցե՞լ է, թե ինչ կլինի, եթե ոչխարները սկսեն ուտել մեր կողոսկրերը, այն էլ՝ չփչփացնելով: Համաձայն եմ, ոչխարը հեզ, համբերատար, իմաստուն կենդանի է: Կծելու, դիմադրելու ունակություն չունի: Բնությունից այդպես է: Սակայն նրանց մի մասն ամեն դեպքում կարող են մարդկանց հետ փոխվել տեղերով, մասնավորապես, եթե նրանց շատ զզվեցնեն, - փիլիսոփայում է հրապարակման հեղինակը:

                Մի՞թե ոչխարը ողջ կյանքում միայն որքան հնարավոր է շատ խոտ պիտի ուտի, խոտը վերածի գոմաղբի, իսկ այնուհետեւ ինքն էլ դառնա գոմաղբի մի կույտ: Մենք միայն սպառում ենք, սպառում, սպառում: Մեզ համար ամեն ինչ քիչ է, քիչ, քիչ: Դարերի ընթացքում ոչխարը ոչ բարի է դարձել, որ անկեղծ, ոչ խելացի: Այո, նա սովորել է խոտը մասնագիտորեն արածել: Սակայն դրանից ավելի կլոր է դարձել, ալարկոտ եւ պնդաճակատ: Մի՞թե ոչխարն այդպես էլ սպառելու է, քանի դեռ չի մարսել ողջ Մոլորակը եւ այն դարձրել կեղտի կույտ, որի մեջ էլ ինքը հետո խեղդվելու է: Մի՞թե ոչխարը երբեք չի գիտակցելու, որ ինքն իսկապես բանական էակ է դառնալու: Մի՞թե երբեք չի հասկանալու, որ իր ապագան հոգեւոր կարիքները հոգալն է, քանի որ միայն հոգեւոր բարիքները չեն վերածվում կեղտի, այլ մարսվում են գիտակցությունում, ավելի կատարյալ արժեքներ ծնում՝ ոչխարին պարգեւելով ոչ ոչխարային երջանկություն, - գրում է հեղինակը:

                Comment


                • #18
                  Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

                  Ադրբեջանական կայքը քննադատում է Ադրբեջանի ՊՆ-ին, նախարարին և մեղադրում նախահարձակ լինելու համար
                  01.08.14

                  http://www.tert.am/am/news/2014/08/01/haqqin/


                  Ադրբեջանական haqqin.az կայքի հոդվածագիր Յուսիֆ Ալիևն իր հոդվածում քննադատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, նախարարին և բացատրություն է պահանջել կես դասակ ադրբեջանական զինծառայողների սպանության համար։ Հոդվածագիրը նաև փաստում է, որ նախահարձակ է եղել ադրբեջանական կողմը։

                  Կայքում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

                  ԵԱՀԿ մշտադիտարկումը մարտական գործողությունների գոտում անցել է առանց միջադեպերի,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին մամուլի հաղորդագրության մեջ։ Իսկ ադրբեջանական հանրությունը նորաթուխ նախարար Զաքիր Հասանովից բացատրություն է պահանջում ողբերգության վերաբերյալ, որը 11 զինծառայողի (ըստ ադրբեջանական կայքերի), իսկ գուցեև 14 ադրբեջանցի զինծառայողի (ըստ հայկական տվյալների) մահվան է հանգեցրել։

                  Զոհվել է բանակի գրեթե կես դասակ, իսկ ՊՆ-ն փորձում է համաքաղաքացիների, զինծառայողների ծնողների, ողջ երկրի համբերությունը։ Լռում են։ Ինչո՞ւ են զոհվել այդ զինվորները։ Նրանք զոհվել են հակառակորդի հարձակման ընթացքո՞ւմ, թե՞ դաշտում՝ հարձակման անցնելիս։ Ովքե՞ր են այդ զինվորները, հետախուզության զինծառայողնե՞ր, մոտոհրաձգային ուժե՞ր, թե՞ պայմանագրայիններ։ Ո՞վ է նրանց ուղարկել և ինչո՞ւ։ Արդյո՞ք նրանք իրոք զինված են եղել իսրայելյան արտադրության զենքերով, թե՞ այն լուսանկարները, որոնք հայտնվել են հայկական կայքերում կեղծիք են։

                  ՊՆ-ն հրաժարվում է պատասխանել հարցերին, իսկ դա խոսում է այն մասին, որ նորաթուխ նախարարը պարզապես ասելիք չունի։ Սակայն դատելով ամենից՝ մեր զինվորներն են հարձակման անցել, իսկ նրանց դիմավորել են փոխադարձ կրակով։
                  Զինվորական գործից քիչ թե շատ տեղյակ ցանկացած մեկը, կամ անգամ ռազմարվեստից հեռու մարդը գիտի, որ հարձակվող կողմն ավելի շատ զոհեր է տալիս, քան նա, ով ընդունում է հակառակորդի հարվածը։ Երեկ հայտնի դարձավ 2 հայ զինվորի մահվան մասին։ Այսօր հաղորդվեց ադրբեջանական կես դասակի զոհվելու մասին։ Արդյո՞ք 2 հայ Ռեմբոները հարված են հասցրել ադրբեջանական բանակի ամբողջ խմբի։

                  Դրան հավատալը դժվար է, այդպես չի լինում, և ոչ այն պատճառով, որ Հայաստանը Ռեմբո չունի, այլ, դատելով ամենից, ոչ պաշտոնական տվյալներով զինվորները ոչ թե զոհվել են նռնակի բեկորներից, այլ գնդակից։ Այսինքն, մեր զինվորները ոչ թե դիվերսիայի զոհ են դարձել, այլ ոչ փորձառու զինվորներին պարզապես կրակել են։

                  Եթե նրանք զինվորներ չեն, այլ հետախույզներ, ապա ի՞նչ հետախույզ են, որ այդքան հաճախ են ընկնում անվարժ հայ զինվորի կրակի տակ։ Իսկ հայկական բանակում, եթե հավատանք հայ լրագրողների քննադատական հոդվածներին, թագավորում է անօրենությունը։

                  Իսկ եթե նրանք ոչ թե հետախույզներ, այլ պարզապես նորակոչիկներ են, ապա ո՞վ է նրանց մահվան ուղարկել։ Իսկ գուցե դա ՊՆ օպերատիվ վարչության ղեկավար Էլբրուս Օրուջևի ձեռքի գո՞րծն է։ Այո, այո, չէ՞ որ վերջերս այս սպային, ով Շուշիի պաշտպանության հրամանատարն էր եղել և հաջողությամբ քաղաքը հանձնել էր հայերին, ՊՆ-ում բարձր պաշտոնի նշանակեցին։

                  Այսպես, թե այնպես, ՊՆ ղեկավարությունը պետք է հանրությանը տեղեկացնի տեղի ունեցածի մասին։ Իսկ ո՞վ է հարձակվել։ Ինչո՞ւ, և ինչո՞ւ են այդքան զոհերը։ Կամ էլ մենք պատերազմ ենք սկսել և մինչ այժմ չգիտե՞նք դրա մասին։ Կռվելու ենք, շատ լավ, սակայն այդ մասին պետք է տեղեկացնել ժողովրդին...

                  Դեռ վերջերս Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե ամեն զոհված ադրբեջանցի զինվորի փոխարեն Հայաստանը 10 զինվորի կորուստ է ունենալու։ Ստացվում է, որ Հասանովի բանակը եթե ոչ այսօր, ապա վաղը 140 հայ զինվոր է սպանելու, այսինքն՝ կես գումարտա՞կ։

                  Ինչ-որ անհավատալի է թվում։

                  Ինչո՞ւ է լռում Զաքիր Հասանովը։ Իսկ գուցե նրա անունը և՞ս Ղազախում զոհվածների թվում է։ Չէ՞ որ ամեն ժամ թարմացվում է խեղճ զինվորների ցանկը, որոնք մահվան են ուղարկվել, և նրանց թիվն աճում է։ Իսկ գուցե Զաքիր Հասանովը նրանց մե՞ջ է եղել, և շուտով նրա անունը կհայտնվի զոհերի թվո՞ւմ...։

                  Լուրեր Հայաստանից - Թերթ.am
                  

                  Comment


                  • #19
                    Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

                    Eynulla Fatullayev is shamed in Azerbaijan for spreading
                    disinformation about Armenian side losses

                    02/08/2014




                    Former Chairman of "Ireli" youth movement Rauf Mardiev has accused
                    Azerbaijani journalist, head of Haqqin.az website Eynulla Fatullayev
                    of spreading disinformation on behalf of the Armenians regarding the
                    latest incident on the line of contact between NKR and Azerbaijan.

                    As reported by Azadliq website, Mardiev has written on his Facebook
                    page that the disinformation about "15 killed Armenian soldiers"
                    posted by a fake profile was spread yesterday by Eynulla Fatullaev.

                    "This man is fooling the people or is playing with their feelings
                    collecting Likes and increasing the number of followers of his
                    website," writes Mardiev and notes that any user of social network
                    Twitter, even a beginner, will easily find that the account spreading
                    disinformation about the losses of the Armenian side is fake and was
                    created right before the post was made.

                    "We all want retaliation but let us not engage in self-deception,
                    thinking that '51 Armenians' have been killed. This is
                    disinformation," writes the former head of "Ireli".

                    At the same time Eynulla Fatullayev's website Haqqin.az continues
                    unsuccessful attempts to legalize the disinformation about the losses
                    of the Armenian side, attributing the non-existent statement to the
                    Ministry of Defense.

                    Thus according to Haqqin.az the announcement spread by the Ministry of
                    Defence of the Republic of Armenia regarding the tense situation of
                    the recent days on the line of contact between Karabakh and Azerbaijan
                    says that "Armeniani side is having more losses." From this the
                    Azerbaijani side makes the following conclusion - "the information
                    spread yesterday by a number of Armenian bloggers about a great number
                    of losses in the Armenian army is confirmed by today's announcement
                    made by the Armenian military office."

                    First, as it was operatively proven by the Armenian side, no Armenian
                    blogger wrote anything of that sort. This was written by an
                    Azerbaijani fake Twitter account. Second, the announcement of the
                    Ministry of Defense of Armenia is accessible to the readers who can
                    easily find that it contains no such phrase as "Armenian side is
                    having more losses."

                    http://www.panorama.am/en/politics/2...an-fatullayev/

                    Comment


                    • #20
                      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

                      Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ջրերը չեն կարող դաշտավայրից լեռներ հոսել
                      07.Օգոստոս.2014


                      ՀՀ Կառավարության նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր ասել է, թե Ադրբեջանի ԱԻՆ ստորաբաժանումներին ցանկանում են մոբիլիզացնել սահմանին զինվորական ծառայության անցնելու համար:
                      Երիցյանին ի պատասխան' ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ Ադրբեջանը զգուշանում է Մինգեչաուրի ջրամբարի ուղղությամբ հայկական կողմի գործողություններից:

                      Հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարի այս խսոքերն իսկական խուճապ են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում: Այնտեղ վստահ են, որ իրավիճակի հետագա սրման դեպքում հայկական կողմը պատրաստվում է պայթեցնել Մինգեչաուրի ջրամբարը:

                      Եթե, Աստված չանի, հայերն իրականացնեն Մինգեչաուրի ջրամբարի հետ կապված իրենց սպառնալիքները, ապա Արանի ողջ տարածքը, ընդհուպ մինչև Բաքու, կարող է ջրի տակ հայտնվել, - տեղի լրատվամիջոցներից մեկին ասել է Ադրբեջանի Էկոլոգիական կանխատեսումների ազգային կենտրոնի տնօրեն Թելման Զեյնալովը: Վերջինս նաև ավելացրել է, որ ջրամբարի պայթեցման դեպքում կջրասուզվի նաև Լեռնային Ղարաբաղի մեծ մասը: Այնտեղ մեկ միլլիարդ կուբամետրից ավել ջուր կա, և դա կարող է բերել աննախադեպ աղետի, ջուրը կհերիքի բոլորին, - ասել է Զեյնալովը:

                      Մեկնաբանելով ադրբեջանական կողմի խուճապային տրամադրություները՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն Արմենպրես-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի Էկոլոգիական կանխատեսումների ազգային կենտրոնի տնօրենի խոսքերը ծիծաղելի են: Շատ խելք պետք չի ունենալ, կանխատեսելու համար, թե որտեղ կարող է հոսի Մինգեչաուրի ջրամբարի ջուրը: Ջրերը չեն կարող դաշտավայրից լեռներ հոսել: Ֆիզիկայի օրենքներն են այդպիսին: Հարկ է, որ կանխատեսումների կենտրոնների ղեկավարներն այդ պարզ ճշմարտությունները գոնե իմանան, -ասել է Մելիք-Շա? ?նազարյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանում բոլորին է հայտնի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ պատերազմ հրահրելն իրենց երկրի համար: Այնպես որ կանխատեսումներով և գուշակություննեորվ զբաղվելու փոխարեն հրաժարվեն իրենց սադրիչ, հայատյաց քաղաքականությունից, - ասել է փորձագետը:

                      Comment

                      Working...
                      X