Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Analysing reasons of past defeats: The fall of Kars

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #11
    Ռուս պաշտօնեաները կամ կաշառված էին, կամ գերի դաշնակցութեան ձեռքում

    • ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    • Հասարակություն - 17 Սեպտեմբերի 2017

    Իր հուշերի այս հատվածում (ՀԱԱ, Ֆ.477, ց.1, գ.3, թթ.1-13, բնագիր, ձեռագիր:) Կարսի քաղաքացիական նահանգապետ, գեներալ Ստեփան Ղորղանյանն ընթերցողին է ներկայացնում իր դիտարկումներն ու կարծիքները Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեության, նրա հասարակական ու քաղաքական <<դիրքի ու կշռի>> վերաբերյալ` ցարական իշխանության ժամանակ և Հայաստանի անկախ Հանրապետությունը ղեկավարելու օրոք: Հեղինակը մեզ ներկայացնում է նաև հայկական գավառներում ցարական իշխանավորների կառավարման ոճի էությունն ու յուրահատկությունը, ինչպես նաև անդրադառնում է 1905 թ. հայ-թաթարական ընդհարումներին:



    Եկեք ընթերցենք տեքստը:


    Վլադիմիր Հարությունյան, Ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր:


    ՍՏԵՓԱՆ ՂՈՐՂԱՆՅԱՆ


    Հուշեր`դաշնակցության անցյալի, ռազմական ուժերի հրամանատար Դումանի, ռուսական պաշտոնյաների հակահայկական գործողությունների, դեպի Կովկաս ունեցած անտարբերության և 1905 թ. հայ-ադրբեջանական ընդհարումների բռնկման մասին:

    (1922)


    Ծանրանալով Կարսի նահանգի վարչական անցուդարձի վերայ, ես չեմ կարող չընդգծել երկու հետաքրքիր զուգադիպութիւն. դաշնակցութիւնը, որպէս գաղափարական կուսակցութիւն, իր անxցեաxլում, և Հայոց Հանրապետութեան դաշնակցաxկան կառավարութիւնը՝ ներկայում:



    Այդ կուսակցութեան ամենաուժեղ տարիներում ես գաւառապետ էի և պէտք է արձանագրեմ այստեղ, որ ռուս իշխանութիւնը երկրում մի խղճալի ոչնչութիւն էր այդ մեծահռչակ կուսակցութեան առաջ: Ռուս պաշտօնեաները կամ կաշառված էին, կամ գերի դաշնակցութեան ձեռքում: Համենայն դէպս, ամբողջ ռուս պաշտօնէութիւնը ահաբեկված էր այդ տարիներում և նա կատարում էր իր պարxտաւորութիւնները ըստ ձևի միայն, միայն աղմուկ, բայց ոչ գնում իր պարտքի ուղիներով: Իր քրէական հետազօտութիւններում և յետապնդումxնեxրում ռուս պաշտօնեան դիտմամբ շեղվում էր ուղիղ ճանապարհից: Նա դիպմամբ շփոթ էր ստեղxծում քննական գործում, շինծու և միայն հաւաxնական բացատրութիւն տալով դիպվածին, իսկ չարաxգործներին յետապնդելու գործում նա անցxնում էր տրամագծօրէն տարբեր կողմը և այնտեղ շատ աղմկալից և շատ եռանդոտ հալածում անտես ոճրագործին...



    Եւ հետևանքը ամէնուրէք միատեսակ էր, ոճիրը չէր լուսաբանվում, իսկ չարագործները անյայտ մարդիկ էին յայտարարվում...



    Ռուս իշխանութիւնը Կովկասում, իր հարիւր տարxվայ տիրապետութեան ընթացքում առհասաxրակ և դաշնակցութեան փայլի շրջանում, մասնաւոxրաxպէս, երբէք իրազեկ չի եղել երկրի անցուդարձին:



    Հենվելով իր ոյժի, իր սվիների վերայ, նա օգտագործել է միայն մեր աշխարհի առանձնակի ազգագրական, տնտե[սական պայմանները...] և միայն թագաւորել է, ոչ կառավարել:



    Հարիւր տարի շարունակ, ռուսները Կովկասում զբաղվում էին միայն կաշառակերութեամբ, արբեxցոxղութեամբ, թղթախաղով ու իրանց կանանց շուրxջը կազմակերպվող ճաշկերոյթներով ու զբօxսանքxներով...



    Հասարակական բնոյթ ունեցող երևոյթները ու քրէական ոճիրները չէին հետաքրքրում ռուս պաշxտօնեաին որպէս սկզբունք ու ճշմարտութիւն: Հասարակական խնդիրները և քրեական հաxնեxլուկային ոճիրները այդ պաշտոնյաները ո՛չ կարոxղութիւն և ո՛չ էլ տրամադրութիւն ունէին հասկաxնալու և վերլուծելու: Իրերի այդ մթնոլորտում նրանք գնում էին միայն օրերի աղմկալից հոսանքի յետևից և այդ առանցքում միայն շահվում և միայն վայելում:



    Այդ պայմաններում, դաշնակցութիւնը, որպէս գաղափարական կուսակցութիւն, միանգամից տիրեց անցուդարձի հրապարակը: Եւ պաշտօxնէութիւնը տգէտ, կաշառակեր, արբեցող, անպատվախնդիր և ի ծայր անամօթ, պէտք է տեղի տար այն մարդկանց, որոնք, իրանց մեծագոյն մասում, բռնված էին ազատակիր և բարձր հայրեxնասէր զգացմունքներով:



    Եւ այդպիսով, ռուսը հրապարակի անցուդարձի միայն պաշտօնական պատասխանատուն էր, աxռանց իրազեկ լինելու այդ կեանքին, իսկ դաշնակxցութիւնը, տեղեակ օրէցօր կատարվող բոլոր անցxքեxրին, իր ձեռքումն էր պահում երկրի բորբոքման իմաստը և գաղտնիքը: Ռուս պաշտօնէութիւնը դաշնակցութեան գրպանումն էր և նրա դաշոյնի ծայրում: Պաշտօնեան իր սրտի ամբողջ հոգով աxտում էր հայիւթիւնը, բայց Կովկասում նա ոչ ամօթ և ոչ պատվի զգացմունք ունէր և այդ հոգեxբանութիւնը նրան վարձկան և երկչոտ էր դարձնում մեր երկրում:



    Որպէս գաւառապետ, ես ինքս, բազմաթիւ դէպքերում, օգտվել եմ դաշնակցութեան հարուստ ինֆօրմացիաից և շատ անգամ ազդեցիկ և լուրջ դաշնակցականների միջոցով հարթել եմ գաւառի բազմատեսակ թիւրիմացութիւնները և ոճիրների առաջն առել:



    1905 թվին հայ-թուրքական թշնամութեան բռնկման օրերում, երբ ես Նոր Բայեզետի գաւառաxպետն էի, նահանգապետը ինձ Երևան պահանջեց: Երևանը նման էր մի պայթալից կաթսայի, ուր եռում էր ազգամիջեան կիրքը: Հայերը չէին կարողանում անցնել թուրքերի թաղը, թուրքերն էլ պատսպարվել էին իրանց թաղերում: Իսկ իշխանութիւնը, երերուն, մի ֆիկցիայ դարձած, գաղտնագողի մի թաղից միուսն էր անցնում, համոզում-խաբում, բայց իրօք ոxxչինչ չէր անում: Եթէ Գանձակ ու Բագու ազգաxմիջեան կռվալից ձեռներեցութիւնը թուրքերին էր պատկանում, Երևանում հայերը միշտ շատ բարձր էին տրամադրված և միշտ թմբկահար դիրք էին գրաւում: Աստաֆեան փողոցի սկզբում, հասարակական այգու դիմաց, որտեղով որ պէտք էր անցնել նահանգապետի մօտ, կանգնած էր դաշնակցութեան մարդիկ մեծ բազմութիւն, զինված և սպառնալից: Հռչակաւոր կուսակցութեան ռազմիկ ոյժերը գտնվում էին Դումանի հրամանատաxրութեան տակ և Դուման այդ տարիներում մեծ համբաւ, մեծ անուն ունէր Երևանի նահանգում: Մեր մի քանի տաքագլուխներ Նոր Բայեզետի գաւաxռում մի շարք անհեթեթութիւններ էին թոյլ տվել իրանց և ես ուզում էի այդ մասին խօսել Դումանի հետ: Գիշերը, իմ հին բարեկամ, երդվեալ հաւաxտարմատար գուբր. Մնացականեանի հետ ես այxցեxլեցի Դումանին: Դաշնակցութեան ոյժերի հրամաxնաxտարը ապրում էր քաղաքի կենտրօնում: Պատշգամբը լցված էր զինված մարդկանցով, մի երկու հերթապահ դաշնակցութեան զինվորների էլ մենք հանդիպեցինք Դումանի նախաxսենեակում: Համենայն դէպս ես իմ չորս կողմս տեսxնում էի մի շատ լուրջ կազմակերպութիւն, որ կրում էր շատ խիստ իշխանութեան բոլոր նշանները: Այդ իշխանութիւնը սաստիկ կօնսպերատիւ էր, բոլորը, նահանգապետից սկսած, ձևանում էին, թէ չը գիտեն նրա գոյիւթեան մասին, բայց բոլորն էլ մեծ չափով հաշվի էին առնում այդ անտեսանելի ոյժը և սարսափում նորա առաջ:



    Դուման շատ մտահոգ էր և շատ հոգսալից, նա ասեց, որ Երևանի բորբոքումը կարող է պայթել, բայց տրամադրութիւնների ձեռներեցութիւնը նրա ձեռxքում լինելով, նա յոյս յայտնեց, որ կարող կը լինի պայթումի առաջն առնել: Բայց և այնպէս, աւեxլացրեց Մառախլապատ դաշնակցականը, թուրքեxրին ես սպառնալիքի տակ կը պահեմ, որպէսզի ապահովեմ Երևանի նահանգի հանգիստը: Դուման խօստացաւ սանձահարել կրակոտ դաշնակցա(էջ ..., ...)կաններին Նոր Բայեզետի գաւառում և ես թողեցի հեղինակաւոր դաշնակցականի շտաբը մեծաչափ բաւարարված իմ սպասելիքներում: Դուxման կատարեց իր խոստումը և այդպիսով գաւառապետի ու դաշնակցութեան ներկայեաxցուցչի համաձայնութիւնը հարթում էր կեանքի բնական խոչընդոտները և այդպիսով ինձ յաջողվեց Նոր Բայեզետի լայնածաւալ գաւառում հանգստուxթիւն պահպանել այն օրերում, երբ մեր չորս կողմը հրդեհ էր ու արիւն:



    Այդպէս կարող և այդչափ հեղինակաւոր էր այդ կուսակցութիւնը իր փայլի և հմայքի ամենամեծ շրջանում:



    Բայց յետագայիւմ ճակատագրին հաճոյ էր իմ և երկրորդ պաշտօնական հանդիպումը երբեմն ամենակարող դաշնակցութեան հետ: Բայց այս անգամ մենք հանդիպեցինք հրապարակով և ոչ կօնսպերատիւ: Դաշնակցութիւնը Հայոց Հանրապետութեան կառավարութիւնն էր, իսկ տողերիս գրողը՝ Կարսի հայկական նահանգաxպետ:



    Բայց անհասանելի են ամենակարողի ուղիները և հայոց դաշնակցական կաբինետին վիճակված չէր ժառանգելու իր հռչակաւոր կուսակցութեան կորոxվը և փայլը:



    Ժամանակի հորձանքները կարծես հեղեղել էին դաշնակցութեան իմաստը և նրա երազները փարում էին արդէն ժամանակակից կրքերից դուրս...



    Իսկ այստեղ, իրական հրապարակում, մնացել էր մի բուռն մարտնչողներ, մի բուռն վաղեմի հմայքի և վաղեմի հռչակի պահապաններ: Բայց այդ սակաւաթիւ իդեալիստներին, դաշնակցութեան դրօշակի տակ, շրջապատում էին միայն գիշաxտիչները ու միայն տափակութիւնները, իսկ այդ բազմութիւնը չէր կարող վաղեմի տրամադրութիւն ստեղծել:



    Դաշնակցութեան պատասխանատու դրօշակի տակ, այդ բազմաթիւ արկածախնդիրները իրանց անձնական գործերն էին միայն կարգաւորում և այստեղ խախտվում և սնանկանում է դաշնակցութեան իմաստն ու նշանակութիւնը:



    Վերին աստիճանի հետաքրքիր է, որ օգտվելով դաշնակցութեան հեղինակութիւնից, որպէս գաւաxռաxպետ, որպէս հայկական նահանգապետ ես այլևս չէի տեսնում հրապարակում դաշնակցուxթեան վաղեմի անվճռաբեկ կորովն ու կամքը: Մանրանալով և հիւծվելով, դաշնակցութիւնը, ինչպէս որ իւր ժամանակին ռուս իշխանութիւնը, ի պաշտօնէ էր միայն տիրում հրապարակը: Տէր և տնօրէն երկրի այսօր, դաշնակցութիւնը էլ իրազեկ չէր հրապարակի անցուդարձին: Ինչպէս և ռուս պաշտօնէութիւնը, դաշնակցութիւնը այսօր նիրհում էր իր վաստակաւոր բարձունքներում և այդ օրօրալից միջանցքում ճոճվելով կառավարութիւնը միայն թագաւորում էր, բայց ոչ թիաւարում:



    Շատ բնորոշ է, որ դաշնակցութիւնը, որպէս իշխանութիւն, յառեց իր վաղեմի գործելաxկերպին: Նա կորով չունեցաւ անջատվելու իր հայxդուxկային կօնսպերատիւ բնոյթից և ոչ գաղտնաxգողի, այլ հրապարակավ կերտելու իր սուվերեն ու անվճռաբեկ իրաւունքները: Դաշնակցութիւնը չը կարողացաւ ընդգրկել պետական իդեալները և կարողութիւն չունեցաւ բարձրանալու դէպի պետաxկաxնութեան անաչառ ու սկզբունքային աստիճանxները:



    Կառավարութեան անդամներից մի քանիսը, ինչպէս և պարլամենտի մեծամասնութիւնը, մինչև ի վերջը չը կարողացան համակվել պետական իմասxտով: Այդ մարդիկը մինչև ի վերջը մնացին նկուղxներում և փոխանակ իշխանալից և հրապարակով կերտելու պետական սիստեմը, նրանք գերամեծար համարեցին մնալ նկուղներում և սրտոտութիւն չունեցան անցնելու կառավարչական աշխատանքxներին պետական մակարդակով, հրապարակաxկան ու անվճռաբեկ թափով: Աստղերի պալատի, բիւրօի և միուս հաստատութիւնների մի քանի անդամները, սեպարատ, անջատ իրարից էին հետաքրքրվում երկրի անցքերով և ոչ ուսումնաxսիրում այդ անցուդարձը պետականօրէն:



    Այստեղ ու այնտեղ այդ մարդիքը ունէին իրանց վստահելի տղաները և նոցա միջոց էին դիտում երկրի անցուդարձը և այդ վստահելի տղաների վայրի վերոյ տեղեկութիւնների յիման վերայ, նոքա վարում էին երկրի քաղաքականութիւնը: Շատ բնորոշ է, որ կենտրօնական վարիչ մարմինները, շատ անգամ անջատ նահանգապետից, յանձնաxրարում էին սրան և նրան տեղեկութիւններ հաղորդել գաւառներից: Եւ այդ պատահական, անսիստեմ, անիմաստ և շատ անգամ կրքալից տեղեկութիւնների յիման վերայ կայեացնում էին խոշորագոյն որոշումներ և այդ առանցքումն էր տարվում երկրի քաղաքականութիւնը



    Այդ նիստի մեզ համար միանգամայն անxսպաxսելի միջանկեալը առաջ բերեց կողմերի մէջ բնաxկան սառնացում և կօնֆերանսը ցրվեց այս անգամ լուռ, զսպված և խորհրդալից...



    Վերադառնալով մեր բնակարանը և պատմելով մեր խորհրդականներին պատահածը, մենք անմիxջապէս անցանք խնդրին և զբաղվեցինք նորանով 15 ժամ՝ ցրվելով միայն լուսադէմ:



    Աւելի քան դժվարին էր մեր դրութիւնը: Երկիրը տակնուվրա էր լինում արտաքին և ներքին ոյժերի գրոհից: Հ. Յովհանջանեանի կաբինետը ընկել էր երկրի բուռն զայրոյթի և պատմական չըլսված պարտութիւնների տակ: Նոր կառավարութիւնը կազմակեր[տեքստն այստեղ խզվում է]


    Արխիվային ձեռագիր տեքստը մուտքագրել է Անուշ Համբարձումյանը

    Comment


    • #12
      Զինվորները ծեծեցին իրանց մի սպայի, որ իր զինվորներին մերկ և քաղցած էր պահում

      • Lragir.am
      • Հասարակություն - 29 Սեպտեմբերի 2017


      Իր հուշերի այս հատվածում (ՀԱԱ, Ֆ.477, ց.1, գ.22, թթ.1-8, բնագիր, ձեռագիր:) Կարսի քաղաքացիական նահանգապետ, գեներալ Ստեփան Ղորղանյանն ընթերցողին է ներկայացնում Կարսի մարզում և Հայաստանում ծավալված այն իրադարձությունները, որոնք նախորդել և փաստորեն նախապատրաստել են 1920 թ. բոլշևիկյան հակապետական խռովությունը: Հեղինակը տեղեկացնում է մեզ Կարսի մարզում գործող ռուսական, հունական և մահմեդական ազգային խորհրդների գործունեության ուղղության մասին: Այն ուղղության, որը նրանց մոտ միասնական էր, քանզի բոլորն էլ տենչում էին հայկական իշխանության տապալումը: Ներկայացված են նաև այդ օրերին Կարսի մարզում բոլշևիկների իրականացրած քարոզչության մասին, որն ուղղված էր գործող պետական համակարգի վերացմանը:



      Եկեք ընթերցենք փաստաթուղթը:


      Վլադիմիր Հարությունյան, Ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր:


      ՍՏԵՓԱՆ ՂՈՐՂԱՆՅԱՆ



      ՀՈՒՇԵՐ


      1922



      Դեռ 19 թվի վերջերում և 20 թվականի յունվարին Կարսի ռուս ազգաբնակութեան մէջ նկատվում էր խուլ բորբոքում ու անցուդարձ: Այդ իրարանցումը կատարվում էր ռուս ազգային ժողովի շուրջը և նա մի նոր, կարծես, բնոյթ էր ստանում: Խօսում էին այդ խորհրդի նոր ընտրութիւնների մասին, բայց այդ առիթով ինչ-որ գաղտնի ցուցմունքներ էին սպասում դրսից, Թիֆլիզից: Յունվարի սկզբներին Թիֆլիզից Կարս եկան երկու հրեայ մարդիկ, որոնք իրանց էս-էր էին անվանում: Մեր օրերում այդ անգոյն և անհօտ կոչումը շատ ձեռնտու զրահ էր այլևայլ պատահարներից: Այդ կոչումի տակ թաքնվողները ոչ այս էին, և ոչ այն և այդպիսով ապահոված էին թէ՛ ջրից և թէ՛ կրակից...



      Այդ պարոններին ոչ ոք չէր ճանաչում Կարսում, բայց այնուամենայնիւ նրանք շատ շուտ ընտեxլացան մթնոլորտին և շատ շուտ յարաբերութեան մէջ մտան ռուս, թուրք և յոյն մի քանի արկածաxխնդիրների, որոնք ուզում էին թագաւորութեան մէջ թագաւորութիւն անել և չէին կարողանում տանել հայկական իշխանութիւնը:



      Մի քանի օրից յետոյ ռուս գիւղերից եկան մի քանի գիւղական ուսուցիչներ և Կարսում, իբր թէ, հաxւաքվել էր Կարսի նահանգի ռուս ազգաբնաxկութեան համագումարը ազգային խորհրդի ընտրութեան համար: Պէտք չը կայ պարզելու, կարծեմ, որ այդ պատահական և ինքնակոչ պատվիրակները ժողովուրդ չեն ներկայեացնում:



      Ընտրութիւնների բնոյթին մենք լաւ ծանօթ ենք, այդ ընտրութիւնները միայն կրում են համաxժողովրդական անունը, բայց բուն ժողովուրդը այդ ընտրութիւնների մասին ոչ մի հասկացողութիւն չունի:



      Մի բուռն մարդիկ, գաղափարական հասարաxկական դիմակի տակ կարգաւորելով իրանց անձնական գործերը և այդ դեմագօգ մթնոլորտում լաւ և անպատասխանատու վաստակ ունենալով աղմկում են հրապարակը և իրանք իրանց ժողովրդի ներկայեացուցիչներ հռչակելով, չափում և ձևում են այդ թշվառ ժողովրդի անունից: Եւ այժմ, երբ ազատագրական և գաղափարական փորձերի բովը վերջանալու վերայ է, կարծում եմ, որ այդ դիտողութիւնը, որ բոլորին շատ լաւ յայտնի է, կարելի է արձանագրել... Եւ Կարսի նահանգի ռուս ազգաբնակութեան այդ անկոչ պատվիրակները ժողով կայեացնելով, այդ երկուք հրեաներից մեկին ռուս ազգային խորհրդի նախագահ են ընտրում, իսկ միուսին՝ տեղապահ վարչութեան անդամ...:



      Ես ուշադրութեամբ դիտում էի այդ բոլորը և, երբ այդ դիմակահանդէս ընդրութիւնները վերջացան և հրեաները գործի անցան, ես պատվիրեցի Կարսի ոստիկանապետին հրաւիրել երկուսին էլ իր գրաxսենեակը և առաջարկել առաջիկայ գնացքով թողxնել Կարսի նահանգի սահմանները...



      Հրեաները փորձեցին միջնորդել ունկնդրութիւն խնդրելու ինձանից, բայց ես արդէն որոշ տվեալներ ունէի այդ խռովարարների մասին, մերժեցի այդ միջնորդութիւնը և նրանք ստիպված էին հենց նոյն օրը թողնելու Կարսը: Ռուս հասարակութեան բանxիմաց մասը շատ գոհ մնաց իշխանութեան այդ կարգադրութիւնից և իր ուրախութիւնն էր յայտնում, որ ազատվեց Իսրաէլի այդ զաւակներից:



      Բայց այդ պարոնները գնում են Երևան, այցեxլում են Ներքին գործերի մինիստրի պաշտօնաxկաxտար Սարգ. Մանասեանին և բողոքում ընկերին նահանգապետի կարգադրութեան դէմ: Այդ հրեաxները հաւատացնում են մինիստրի պաշտօxնակաxտարին, որ իրանք, առաջինը էս-էրներ են և իզուր է նահանգապետը նոցա մեծամասնական կարծում, երկրորդը՝ իրանք ռուսներ են և ոչ հրեաներ, իսկ երրորդը՝ նահանգապետը բռնանում է ժողովրդի կամքի վերայ և նոցա ժողովրդի ընտրվածներ չի ճանաչում:



      Առանց նահանգապետին հարցնելու և առանց, վերջապէս, ստուգելու հրեաների այդ պատմուxթիւնը, մինիստրի պաշտօնակատարը, տարված, երևի, ընկերվար սկզբունքներով, հաւատում է ընկերներին և հրաման արձակում, որ կառաx վարութիւնը իրաւունք է տալիս նոցա վերադառնալու Կարս...



      Բայց խեղճ Սարգիս Մանասեան չը գիտէր, որ այդ մարդիկ ճակատագրական են իր համար, որ մայիսին այդ էս-էրները, իրանց դիմակը ձգելով, ապստամբութիւն կը բարձրացնեն Կարսում հայxկական կառավարութեան դէմ, իսկ նոցա ընկերնեxրը Դիլիջանի ձորում կը ձերբակալեն իրան՝ Մանասեանին և ապա կը գնդակահարեն...



      Մեր յիշողութիւնների սկզբում մենք առիթն ենք ունեցել բնորոշելու ռուս, թուրք և յոյն ազգային խորհուրդները Կարսի նահանգում: Այդ խորxհուրդները կազմակերպվեցին այն մարդկանց ձեռxքով, որոնք ռուս պետական յեղաշրջումից յետոյ առաջացած անիշխան մթնոլորտում պղտոր ջրում ձուկ էին որսում: Կարսի նահանգում այդ հասxտատութիւնները առաջ եկան հայկական իշխանուxթեան օրով և այնտեղ պատսպարվեցին այն բոլոր արկածախնդիրները, որոնց ճաշակով չէր, իհարկէ, դէպի իրաւակարգ ձգտող իշխանութիւնը: Այդ զանազան արհեստների պարանից, թոկից փախածները, գէթ ազգային խորհրդի դիմակի տակ ձգտեցին պահպանել իրանց ձեռքում մի որևէ իշխանութիւն և նշանակութիւն երկրում, իսկ իրանց սրտի խորքերում, իհարկէ, նրանք փայփայիւմ էին հայկական կառավարութիւնը տապալելու երազը:



      Իւր ժամանակին ես փաստացի և մանրամասն զեկուցում էի ուղարկել կառավարութեանը այդ մասին և ներկայեացրել էի այդ բոլոր գործիչների կենսագրութիւնը: Եւ երբ այդ երկու հրեան, շատ յիմնաւոր կերպով սկսեցին իրանց հակապետական գործունէութիւնը Կարսի նահանգում, ես մանրաxմասն հաղորդեցի կառավարութեանը այդ մասին և երկուսին էլ աքսորեցի նահանգի սահմաններից:



      Բայց, ասում են, անիմանալի է ամենակարողի կամքը և կեանքի պրօբլեմը լուծվում է շատ անգամ ոչ մեր ցանկութիւններով: Եւ խեղճ Սարգ. Մանասեան, իր օրերի այդ մոլեռանդ հայրենաxսէրը, առաջինը ընկաւ այն դարանը, որի դժոխային անձեռնամխելիութիւնը նա այնչափ միամտօրէն պաշտպանում էր...



      Այդ երկու հրեան, նորից Կարս գալով, շարուxնակեցին, իրանց գործունէութիւնը: Մէկը՝ աւագը, Ազգային խորհրդի նախագահի դիմակի տակ, իսկ միուսը՝ որպէս անդամ խորհրդի, շրջում էր ռուս գիւղերը և մեծամասնական պրօպօգանդա անում: Բայց մի ամսից յետոյ այս վերջինը յանկարծակի մեկնեց Թիֆլիս և այլև չը վերադարձաւ այնտեղից: Նա Կարս էր եկել կազմակերպչական հրահանգxներով և ծանոթանալով նահանգի դրութեան և տրամադրութիւնների հետ, վերադարձաւ ում հարկն էր զեկուցում տալու:



      Այդ միջոցում ռուս մի թերթում, որ չեմ յիշում որտեղ էր հրատարակվում, մի երկու յօդված երևաց Կարսի նահանգապետի հակայեղափոxխական ուղղութեան մասին:



      Բայց այդ օրերում մթնոլորտը արդէն պղտորxվում էր և Աղէքսանդրապօլից, այդ հոսանքների և հանդիպումների հանգոյցից, անհանգիստ լուրեր էին գալիս: Նկատվում էր ազգային խորհուրդների ինչ-որ մերձեցում, նրանք սկսեցին բարեկամութիւն անել իրար հետ և ինչ որ խառն ժողովներ ունեցան:



      Այդ ժամանակամիջոցում առաջ եկան առաջի անկարգութիւնները Կարսի զօրանոցներից մէկում, այդ Կարսի պահակական գումարտակն էր, որի հրամանատարն էր փոխգնդապետ Միրզօեվ: Նրա զինվորները ամենաթշվառ դրութեան մէջ էին, բոլոxրը մերկ, ցնցոտիների, կեղտի մէջ, բոլորը սոված և բոլորը անուշադիր:



      Հազիւ թէ պէտք է ասել, որ մեր մատնիչ-դաւաճան հրեշները, շատ զգաստ դէպի մեր ցաւօտ տեղերը, օգտագործեցին այդ գումարxտակի անցուդարձը և Աղէքսանդրապօլից ինչ-որ հակապետական պրօկլամացեաներ տարածեցին այդ գումարտակի զօրանոցներում: Այդ պարարտ հողի վերայ առաջին անգամ խմորվեց ըմբոստ տրամադրութիւնը և զինվորները ծեծեցին իրանց մի սպայի, որ իր զինվորներին մերկ և քաղցած էր պահում, իսկ ինքը կարագ ու մեղր վայելում...



      Այդ գունդը արդէն տրամադրված էր զինված դուրս գալու, բողոքի ցոյց անելու համար իշխաxնութեան դէմ, բայց այդ մասին ես պատահմամբ տեղեկացայ մի քանի ժամ առաջ և հենց գիշերը հաղորդեցի գեներալ Յովսէփեանին: Վերջինը ձեռք առաւ բոլոր միջոցները և միջադէպը անցաւ... Այդ բոլորի մասին ես նոյն գիշերը ծածկագիր հեռագրով հաղորդեցի Երևան, բայց Կարսի հրամանատարուxթիւնը հերքեց, իհարկէ, նահանգապետի հաղորդագրութիւնը, քնացրեց բարձր իշխանութիւնը և ինքն էլ, իհարկէ, շարունակեց նիրհել...



      Ինչպէս յիշում է ընթերցողը, փոխ-գնդապետ Միրզօեվը Կարսի պարետ գեներալ Փիրումօվի փեսան էր: (ջնջածէ)


      Խրախուսված այդ բոլոր նպաստաւոր պայմանxներից և տեսնելով, որ իրազեկ նահանգապետի հաւաստիացումները զինվորական իշխանութիւնը տրամադիր է հերքելու անվերաբեր նոցա ճշտուxթեանը, մեր հայրենիքի թշնամիները, մեր այդ տան գողերը շարունակեցին մեծ թափով իրանց գործուxնէութիւնը:



      Ապրիլի վերջերում արդէն մթնոլորտը Կարսում անհանգիստ էր:



      Մի քանի զօրամասերի զինվորներ, հայկական դիմակ հագած մի երկու սպաների դրդմամբ, խոxսում էին մայիսի մէկը տօնելու մասին, իրանք էլ իհարկէ, չը հասկանալով, թէ ինչումն է բանը: Այդ ալեկոծ դրութիւնը նկատվում էր և երկաթուղու ծառայողների մէջ:


      Արխիվային ձեռագիր տեքստը մուտքագրել է Անուշ Համբարձումյանը
      Last edited by Vrej1915; 10-11-2017, 10:27 AM.

      Comment


      • #13
        Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին կբացվի Կարսի անկման օրը

          • ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
          • Քաղաքականություն - 10 Հոկտեմբերի 2017




        Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու բացումը, որը բազմիցս հետաձգվել է, որոշվել է անցկացնել հոկտեմբերի 30-ին՝ Կարսի անկման օրը: Հնարավոր է, սա Հայաստանին կծելու Թուրքիայի եւ Ադրբեջանի վերջին փորձն է, որովհետեւ երկաթուղու բացումից հետո հազիվ թե դա հաջողվի անել:



        Հայաստանը Վրաստանին կապված է երկաթուղով, եւ ինչպես նշում են վրացի պաշտոնյաները, Թբիլիսին կարող է միայն ողջունել Վրաստանում նոր ենթակառուցվածքների օգտագործումը հարեւան երկրների կողմից: Չի կարող լինել մեխանիզմ, որը կարգելի հայկական բեռների փոխադրումը Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհով:



        Ամենահետաքրքիրն այն է, որ վերջին մի քանի տարիներին Թուրքիայում փոխվել է երկաթուղային լոգիստիկան: Բոսֆորի նեղուցի տակով երկաթգիծ է անցկացվել, որն Ասիան կապում է Եվրոպային: Բացի այդ, ավարտվել է Կարսից Էրզրում եւ ապա Ստամբուլ երկաթուղու շինարարությունը:



        2013 թվականից՝ Բոսֆորի տակով երկաթուղու կառուցումից հետո, բեռները Թուրքիայից կարող են ազատ հասնել Լոնդոն: Դա նշանակում է, որ Բաքու-Կարս ճանապարհի բացումից հետո Լոնդոն կարող են հասնել Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի բեռները: Ի դեպ, վերջերս Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը այցելել էր Հայաստան եւ հայտարարել, որ իր երկիրը մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ:



        Թուրքիան Օսմանյան կայսրության փլուզումից եւ հանրապետության ձեւավորումից հետո 100 տարիների ընթացքում Հարավային Կովկասին կապված էր միայն Կարս-Գյումրի ճանապարհով: Այդ ճանապարհը փակվել է 1993 թվականին Քարվաճառի ազատագրումից հետո: Թուրքիան, որը մինչեւ հիմա երկաթուղային կապ չունի Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, ամբողջովին մեկուսացված է Կովկասից:



        Այժմ իրավիճակը կարող է արմատապես փոխվել: Թուրքիայով Հարավային Կովկասի լոգիստիկ միացումը Եվրապային կարող է շատ բան փոխել տարածաշրջանային քաղաքականությունում:

        Comment


        • #14
          Կարսը Առաջին Հանրապետության քունքին արձակած ստուգիչ կրակոցն էր

          • Lragir.am
          • Հարցազրույց - 05 Նոյեմբերի 2016,


          Հարցազրույց Վլադիմիր Հարությունյանի հետ

          Պարոն Հարությունյան, վերջերս MODUS VIVENDI կենտրոնի կողմից հրատարակվող հնավանդ գրքերի և վավերագրերի մատենաշարի երրորդ հատորով լույս տեսավ Ձեր պատրաստած ԿԱՐՍԻ ՄԱՐԶԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ): ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ գիրքը: Կուզենայինք զրուցել այդ գրքի մասին, առավել ևս, որ Կարսի անկման վերաբերյալ ցայսօր էլ առկա են բազմաթիվ հարցականներ և մութ էջեր:


          Այդ գրքի ստեղծումը հետապնդել է մի նպատակ. ընթերցողին ներկայացնել այն ժամանակաշրջանի որոշ փաստաթղթեր, երբ Կարսի մարզն ընդգրկված էր անկախ հայկական պետության կազմի մեջ:



          Գրքի փաստաթղթային բազան կազմում են փաստաթղթեր (146 միավոր) Հայաստանի ազգային արխիվից, մի շարք փաստաթղթեր խորհրդային ժամանակաշրջանում հրապարակված ժողովածուներից և աշխատություններից, որոշ նյութեր Թուրքիայում և հետխորհրդային Ռուսաստանում հրապարակված թուրք հեղինակների գրքերից և մեր օրերում ռուսաստանյան և թուրք հետազոտողների հրապարակած հոդվածներից ու պաշտպանած գիտական թեզերից:


          Ինչի մասին են խոսում և ինչ են մեզ հուշում այդ փաստաթղթերը: Արդյոք նրանք բացում ու ցրում են այն շղարշը, որով արդեն մոտ մեկ դար պատված են Կարսի անկման պատճառները:


          Այդ փաստաթղթերն ինձ բերեցին այն համոզմունքին, այն եզրակացությանը, որ ամեն ինչի պատճառները մենք պետք է փնտրենք, նախևառաջ, ինքներս մեր մեջ: Այդ մասին են խոսում փաստաթղթերը, այդ են հուշում:


          Իսկ արտաքին գործոններն այդ օրերին որևիցե դեր չե՞ն խաղացել:


          Ես ասեցի, որ կատարվածի պատճառները մենք պետք է փնտրենք, նախևառաջ, ինքներս մեր մեջ: Իսկ դա բնավ չի նշանակում, որ բացառվում, կամ էլ ժխտվում են արտաքին անբարենպաստ գործոնները: Ինչ խոսք, դրանք առկա են եղել և չափազանց հզոր են եղել: Առաջին հերթին`քեմալա-բոլշևիկյան դաշինքը: Գեներալ Քեմալը մղում էր պատերազմ, որն իր ամբողջ բովանդակությամբ և էությամբ հայրենական պատերազմ էր: Օսմանյան կայսրության կործանումից հետո նա ջանում էր պատմական անհետացումից փրկել թուրքական պետականությունը` զուգահեռաբար ձևավորելով ու կազմավորելով այդ նոր պետականության կրողին` թուրք ազգը: Եվ նա ստիպված էր մարտնչել երկու ճակատով` հայկական և հունական: Բոլշևիկյան Ռուսաստանը այդ օրերին այս տարածաշրջանում ուներ իր շահերն ու նպատակները: Եվ դրանք իրականացնելու համար որպես հուսալի դաշնակից և նպատակներն անվրեպ իրականացնող գործիք՝ նա կանգ առավ քեմալական շարժման վրա: Եվ գործնականում զրոյից կազմավորեց, զինեց ու ոտքի կանգնեցրեց թուրքական այդ նոր պետությունն ու նրա բանակը: Չընկնելով մանրամասների հետևից, նշենք միայն, որ բոլշևիկյան Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը գերազանցում էր քեմալական Թուրքիայի ամբողջ տարեկան բյուջեն և մոտ երկուս ու կես անգամ ավել էր, քան թուրքական պետության կողմից սեփական բանակին տրամադրած միջոցները: Ընդ որում, բոլշևիկյան Ռուսաստանը էապես օժանդակել է Քեմալին ոչ միայն ընդդեմ Հայաստանի, այլ նաև Հունաստանի դեմ նրա վարած պատերազմում: Այս ուղղությամբ այդ օգնությունը եղել է նույնիսկ ավելի ծավալուն և ավելի խորքային: Եվ, ի վերջո, երկու ռազմաճակատում էլ Քեմալը տարավ հաղթանակներ: Գուցե ճակատագրի հեգնական զուգադիպություն է, բայց թե հայկական, թե հունական ճակատներում` երկու դեպքում էլ թուրքերի դեմ կռվող զորքերի բարձրագույն հրամանատարները թուրքերին գերի հանձնվեցին:


          Բայց ինչ էր հնարավոր անել նման հզոր արտաքին էքսպանսիայի առկայության պարագայում:


          Գիտեք, ոչ մեկը չի պատրաստվում պնդել, թե հնարավոր էր դիմագրավել քեմալա-բոլշևիկյան էքսպանսիային և պահպանվել տարածաշրջանում որպես անկախ պետություն: Ամբողջ հարցն այն է, թե ինչ է արվել, որպեսզի իրավիճակից հնարավոր լինի դուրս գալ հնարավորինս նվազագույն կորուստներով և ինչ-ինչ նախադրյալներ պահպանել հետագայի համար: Ճիշտ է, այն օրերին ոչ մեկը չէր կարող գուշակել Խորհրդային Միությանը ընդամենը յոթանասուն տարվա կյանք, բայց



          Համաձայնվեք, մի բան է, երբ 1920 թ. թուրք գեներալ Քեմալն ասում է, թե Մենք պետք է ոչնչացնենք հայկական բանակն ու հայկական պետությունը: Այստեղ ամեն ինչ պարզ է. սա թուրքական պետության շահերից բխող ծրագիր է, որը թուրքական կողմը ձգտում էր և պետք է իրականացներ: Բայց միանգամայն այլ բան է, երբ հայ մարդը, որի անունն է Անաստաս Միկոյան, դեռևս 1919 թ. բոլշևիկյան Ռուսաստանի բարձրագույն քաղաքական համաժողովում հայտարարում է, որ միտքը Մեծ, Միացյալ և Անկախ Հայաստանի մասին հանդիսանում է խիստ հետադիմական, վտանգավոր ու հանցավոր քիմերիկ մի գաղափար, որի դեմ պետք է պայքար ծավալի բոլշևիկյան կուսակցությունը:


          Անկախ Հայաստանի հանդեպ բոլշևիկյան Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքի և այդ օրերին հայ բոլշևիկների խիստ բացասական, պետականակործան գործունեության մասին ավելի մանրամասնորեն կարելի է Ձեր նախորդ գրքի`Հայ բոլշևիկների հակապետական գործունեությունը 1919-1920 թթ.. միջոցով, սակայն վերադառնանք Կարս


          Արտաքին մեղմ ասած անբարենպաստ պայմաններին վերադրվեց երկրի և մարզի ներքին իրավիճակը, ինչն էլ բերեց Կարսի անկմանը, ավելի ճիշտ` առանց դիմադրության բերդաքաղաքը թուրքերին հանձնմանը: Կարսը, այսօրվա լեզվով ասած, հանդիսացավ Առաջին Հանրապետության քունքին արձակած ստուգիչ կրակոցը, որից հետո ամեն ինչ վերջացավ


          Բայցևայնպես, մինչ այս պահն էլ առկախ է մնում հարցը, թե ինչու ընկավ Կարսը: Եթե չանդրադառնանք այլևս արտաքին գործոններին, ապա որոնք են այն ներքին գործոնները, որոնք իրենց հերթին հանգեցրին այդ ողբերգությանը, ինչ են ասում փաստաթղթերը:


          Ինչու ընկավ Կարսը հարցի պատասխանը ավելի քան պարզ է ու տեսանելի. որովհետև հայկական բանակը չկռվեց: Իսկ ավելի ճիշտ` առհասարակ որևիցե դիմադրություն չցուցաբերեց և պարզապես անձնատուր եղավ թշնամուն: Այլ հարց է, թե ինչու հայկական բանակը Կարսի պատերի տակ իրեն այդկերպ պահեց: Այնպես որ, մի քայլ առաջ գանք և վերահասցեագրենք սկզբնական հարցը: Այսինքն հիմա արդեն կանգնեցինք այն հարցի առաջ, թե ինչու Կարսում չկռվեց հայկական բանակը:


          Ինչու :


          Նժդեհը այդ օրերի մասին գրում է. Կարսի ամոթը ՀՀ կառավարությանը չէ միայն, այլ ողջ հայ ժողովրդի: Չափվում են, բախվում են բանակները, բայց հաղթում կամ պարտվում են ազգերը, ցեղերը: Կարսի պատերի տակ պարտվողը հայ զինվորն ու զորավարը չէին միայն, այլ բովանդակ հայությունը...: Դեպքերի անմիջական մասնակից և ականատես, Կարսի մարզի քաղաքացիական նահանգապետ Ստեփան Ղորղանյանն էլ Կարսի անկումից հետո շեշտում է, որ եթե երբևիցե գումարվի Կարսի անկման պատճառները քննող դատական ատյան, ապա հայ հասարակությունը այնտեղ անկասկած ամբաստանյալների աթոռին պարտադիր ունենալու է իր հաստատուն տեղը: Հովհաննես Թումանյանը Ավետիք Իսահակյանին ուղղած նամակում գրում է. Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք:



          Ըստ իս, այս ամենում է թաքնված այդ հարցի պատասխանը: Ի վերջո, ինչ է բանակը: Դա տվյալ պետության հասարակության կողմից ստեղծված մի պետական կառույց է, որը կոչված է իրականացնել իրեն ստեղծած հասարակության ամենակարևոր պահանջը`պաշտպանել նրա պետական անվտանգությունը, նրա անկախ, ինքնիշխան պետականությունը: Միանգամայն այլ հարց է, թե ինչպիսին է հակամարտող բանակների ուժերի հարաբերակցությունը և ինչ չափի կորուստներն են արդարացված: Կրկնում ենք, դա միանգամայն այլ հարց է: Բայց անհերքելի է, որ բանակը պետք է պատրաստ լինի կատարելու իր վրա դրված պարտականությունը` պաշտպանել տվյալ հասարակության անկախ պետականությունը: Բայց որ դեպքում է բանակը պատրաստ դրան և իրականացնում է դա: Միայն այն դեպքում, եթե անկախ պետականությունը տվյալ հասարակության կողմից ընկալվում, ընդունվում և համարվում է արժեքներից ամենագլխավորն ու բարձրագույնը: Իսկ եթե հասարակության արժեհամակարգն այլ է, բանակի կեցվածքն ու գործունեությունն էլ են լինում միանգամայն այլ: Այնպես որ, մի քայլ էլ գնանք առաջ և տանք, մեր կարծիքով, ամենակարևոր հարցը. Իսկ հայ հասարակության համար այդ օրերին անկախ պետականությունը իրո՞ք եղել է այն գերագույն արժեքը, որի համար պարտավոր էր մարտնչել հայկական բանակը:


          Եվ ինչ են ասում այդ մասին փաստաթղթերը:


          Փաստաթղթերը միարժեք ասում են. ՈՉ: Եվ հենց այդ պատճառով էլ հայկական բանակն այդ օրերին շատ արագ մարտունակ զորամիավորումից վերածվեց ձեռքին զենք ունեցող զինվորական համազգեստ հագած բարոյալքված խառնամբոխի: Չհաշված որոշ եզակի բացառություններ:



          Հասարակությունն այդ օրերին զբաղված էր ոչ թե պետականության ամրապնդմամբ, այլ նրա խարխլմամբ: Նույնիսկ բացահայտ արտաքին վտանգի առկայության պարագայում, երբ կառավարությունը զգուշացնում էր, որ այսօր բոլշևիկները թուրքերի հետ միասնական են և մահացու վտանգ են ներկայացնում հայկական պետությանն ու հայ ազգին, հայ հասարակաությունը այդ իրողությունը ընկալեց ու մեկնաբանեց տրամագծորեն հակառակ ձևով ու բովանդակությամբ:


          Այսինքն:


          Այսինքն հետևյալ կերպ. Եթե թուրքերը հիմա ռուսների հետ միասնական են, ուրեմն մեզ ոչ մի վտանգ էլ թուրքից չի սպառնում: Էլ ինչու կռվենք թուրքերի դեմ, եթե նրանք մեր փրկիչ ռուսների հետ միասին են:


          Բայց նույն օրերին Դրոն Սուրմալուի ճակատում ջարդեց թուրքերին:


          Դա էլ հենց իմ նշած բացառություններից մեկն է: Եվ պայմանավորված է զուտ անձով, այլ ոչ թե կրում է համակարգային բնույթ ու այդպիսի դրսևորում: Իսկ հասարակությունն, ամբողջովին վերցրած, գլորվեց ու հայտնվեց իրականության հետ բացարձակ առնչություն չունեցող, փրկության իր տեսլականի հետ կապված իր հյուսած առասպելի մահաբեր թակարդում: Եթե կա փրկիչը, էլ ինչ պայքար, ինչ բանակ, ինչ պետություն: Փրկիչն ամեն ինչ մեր փոխարեն կորոշի ու կանի


          Պարոն Հարությունյան, շատերը մեզանում հակված են զուգահեռներ, նմանություններ տեսնել այդ ժամանակաշրջանի և այսօրվա իրավիճակի միջև:


          Եթե ազգի, հասարակության մտածելակերպն ու նրա աշխարհընկալումը չեն փոփոխվել` խոսքը բնականաբար դրական փոփոխությունների մասին է, ապա զուգահեռներ և նմանություններ փնտրելու և հայտնաբերելու համար ջանքեր կարիք չկա գործադրել. դրանք միշտ էլ մակերեսի վրա են ու շատ լավ տեսանելի, և դրանց արդյունքն էլ նույնպես տեսանելի է ու շոշափելի: Կոնկրետ մեր պարագայում, եթե մենք չենք ազատվում այն կարծրատիպերից և մտածելակերպից, որոնց հետևանքը մեզ համար եղավ 1915 թվականը և 1920-ի աշունը, ապա դրանք կկրկնվեն ավելի սոսկալի ձևով: Եվ հարյուր տարի լինելով հայրենազուրկ, հիմա արդեն կդառնանք դասական անհայրենիք ազգ:


          Այսինքն, Ձեր այն հնչեցրած հարցը այսօր էլ է ակտուալ:


          Այո, այսօր էլ, իմ համոզմամբ հարցերի հարցը նույնն է. հայ ազգին անկախ պետականություն պե՞տք է թե ոչ: Թող ազնվորեն պատասխանի: 1920 թվի հոկտեմբերի 30-ին պատմությունը մի մեծ հայելի բերեց դրեց հայ ազգի դիմաց և ասաց. հայ ազգ, բարեհաճիր նայել քո պատկերին և գնահատիր ինքդ քեզ: Արդեն հարյուր տարի է, հայ ազգը համառորեն երեսը շուռ է տալիս և խուսափում է, չի ցանկանում նայել ինքն իր պատկերին, առերեսվել ու շփվել ինքն իր հետ: Ցանկացած մարդ էլ ձգտում է կուշտ ու ապահով ապրել: Բայց կուշտ ապրելն ու անկախ ապրելը, չգիտես ինչու, հայ հասարակության մեջ հակադրվում են միմյանց: Մինչդեռ աշխարհով մեկ տարածված բազմամիլիոնանոց սփյուռք ունենք և առաջին հերթին հենց նրանք կհավաստեն, որ առավել կուշտ ու ապահով են հենց այն ազգերը, որոնք ունեն ազատության ու անկախության հնարավորինս բարձր պետական-հասարակական համակարգ: Երբ քեզ համար ազատությունն ու անկախությունն են հանդիսանում իրականում բարձրագույն արժեքներ, այդ արժեհամակարգին ադեկվատ իշխանությունն էլ ես ձևավորում, պետական - քաղաքական համակարգն էլ ես կայացնում, տնտեսությունն էլ ես զարգացնում: Ճիշտ է, թշնամիներ և հակառակորդներ ունենալուց միանշանակորեն չես ապահովագրվում, բայց ունենում ես քեզ հետ հաշվի նստողներ և հարաբերվել ցանկացողներ, այլ ոչ թե զանազան փրկիչներ և ապրեցնողներ:

          Comment

          Working...
          X