Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Stop the slaughter on our roads++

Collapse
X
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #41
    Սերժն ու Սաքուլիկը. նոր զարգացումներ Ճըվ-ճըվ Արոյի որդիների վոյաժներից

    Միքայել
    Հեղինակ`
    Միքայել


    Երեկ՝ հունվարի 8-ին, դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04: 10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, և կան տուժածներ: Ավտովթարի հեղինակը հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների պատճառ դարձած, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված Ճըվ-ճըվ Արոյի որդին` Սաքուլիկ մականունով Սարգիս Վարդանյանն է: Վերջինս նույն օրը ներկայացել է իրավապահ մարմիններին: Ավտովթարի հետեւանքով զոհվել են ՃՈ-ի երկու աշխատակիցներ:

    Araratnews.am-ը հրապարակել էր, որ տեղի ունեցած ավտովթարը Սաքուլիկի մասնակցությամբ առաջին դեպքը չէ: Երիտասարդի մասնակցությամբ նմանատիպ դեպքերի պակաս չի եղել, սակայն Սարգիս Վարդանյանը մշտապես ջրից չոր է դուրս եկել: Գրել էինք, որ քննիչները լավագույնս հոգում էին, որ Սաքուլիկը շարունակի վայելել ազատությունը, քանի որ հանցակազմը բացակայում էր:

    Ճըվ-Ճըվ Արոյի մյուս որդին եւս որեւէ կերպ հետ չէր մնում եղբորից: Մենք հրապարակել էինք, որ Սաքուլիկի եղբայրը՝ Սերժ Վարդանյանն էլ 2017-ի հոկտեմբերի 7-ին էր ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվել: Սերժն էլ կասկածվում էր սեպտեմբերի 12-ին` գիշերը ժամը 03։00-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցի 44/2 շենքի դիմաց Երևանի բնակիչ 38-ամյա Կ. Գ.-ի պարանոցից ոսկյա շղթան պոկելու եղանակով բացահայտ հափշտակելու մեջ։ Ս. Վարդանյանը ոսկյա շղթան հափշտակելուց հետո դիմել էր փախուստի՝ տուժածին պատճառելով 200 հազար դրամի վնաս, իսկ տուժած Կ. Գ.-ն եղել էր իր Opel Astra մակնիշի կայանված վիճակում գտնվող ավտոմեքենայում։ Իհարկե, եղբոր նման նա եւս երկար չմնաց անազատության մեջ:

    Araratnews.am-ի հրապարակումից հետո Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնում է, որ հետախուզում է հայտարարվել Ճըվ-ճըվ Արոյի կրտսեր որդու՝ 24-ամյա Սերժ Վարդանյանի նկատմամբ: Նա ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ) եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) ներգրավվել է որպես մեղադրյալ:

    Ուշագրավ է, որ կողոպուտը եւ խուլիգանության դեպքը տեղի են ունեցել նախորդ տարվա աշնանը, եւ միայն հիմա, երբ Սերժ Վարդանյանի եղբոր մասնակցությամբ մահվան ելքով ավտովթար է տեղի ունենում, քննչական կոմիտեն վերհիշում է կատարվածն ու որոշում հետախուզում հայտարարել: Ի՞նչն էր խանգարում Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցին կատարվածից անմիջապես հետո հետախուզում հայտարարել Սերժ Վարդանյանի նկատմամբ: Հովսեփյանն ու յուր քննիչները հավանաբար չեն ունեցել համապատասխան դաբրո, որպեսզի չեզոքացնեն Վարդանյան եղբայրներին:

    Araratnews.am-ը Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեց, թե ինչո՛ւ աշնանը տեղի ունեցած դեպքի առնչությամբ միայն հիմա որոշում կայացվեց կրտսեր Վարդանյանի նկատմամբ հետախուզում հայտարարել: Առաջին դրվագով նրան մեղադրանք առաջադրվել էր, երկրորդ դեպքը տեղի է ունեցել ավելի ուշ` նոյեմբերի վերջին, եւ դեկտեմբերին հարուցվել էր քրեական գործ: Պարզվել է, որ նա եւս խուլիգանությանը մասնակցություն ունեցել է, եւ այդ գործերը միացվել են վարույթին, հետեւաբար, մեղադրանքը փոփոխելու անհրաժեշտություն էր առաջացել, - ասաց Սոնա Տռուզյանը, հավելելով, որ դեկտեմբերի վերջին Սերժ Վարդանյանին ծանուցագիր էր ուղարկվել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու համար, որպեսզի նրա մասնակցությամբ անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ կատարվեին: Սերժ Վարդանյանը, ըստ Տռուզյանի, չի ներկայացել, եւ նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել, որը եւս չի կատարվել: Ձեռք բերված ապացույցների հիման վրա նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, - ասաց Տռուզյանը: Սերժ Վարդանյանը դեռ չի հայտնաբերվել: Ըստ Հովսեփյանի խորհրդականի՝ հանձնարարվել է ոստիկանությանը նրան հայտնաբերել եւ հանձնել վարույթն իրականացնող մարմին:

    Նշենք, որ Սերժ եւ Սարգիս Վարդանյանները Կարեն Կարապետյանի բիզնես գործընկերոջ թոռներն են, եւ նրանց ազատությունը Աղվան Հովսեփյանի համար առավել քան պետք է: Կարեն Կարապետյանն իր քրեաօլիգարխիկ գործընկերներով խոր եւ համապարփակ փոփոխություններ է իրականացնում, իսկ Սերժ Սարգսյանն էլ երկարացնում է Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը: Իսկ այս ամենի միջակայքում իրենց ազատությունն են վայելում Սերժն ու Սաքուլիկը` կողոպտելով մարդկանց և խլելով մարդկային կյանքեր:

    Փայլակ Ֆահրադյան

    Comment


    • #42
      9 Հունվար, 2018 11:20Բացառիկ տեսանյութ. ինչպես է տեղի ունեցել Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարը


      Համացանցում հայտվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է տեղի ունեցել Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարը:

      Comment


      • #43
        Already traces are erased from the net....

        A mafia boss is even stronger than the ill famed and corrupt traffic police corps....

        Comment


        • #44
          10 Հունվար, 2018 Քրեական պատմություններով հարուստ, հետախուզման մեջ գտնվող Ճվճըվի կրտսեր որդի Սերժուլիկը հայտնաբերվել է Բաստիլ հյուրանոցային համալիրում


          SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 9-ին, բազմաթիվ քրեական պատմություններով ու ավտովթարներով հարուստ կյանք ունեցած, Երևան քաղաքի Արամի փողոցի 48 շենքի բնակիչ, ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, Սերժուլիկ մականվամբ 25-ամյա Սերժ Վարդանյանին հայտնաբերել են Արղության փողոցում գտնվող Բաստիլ հյուրանոցային համալիրից:

          Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա նշված հյուրանոցային համալիրում վարձակալել էր թիվ 15 սենյակը , որին կից ավտոտնակում էլ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչները խուզարկություն են կատարել, որտեղ հայտնաբերել են Սերժուլիկի կողմից շահագործվող BMW մակնիշի 35 NF 608 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է MOD-315 auto տիպի, 8 մմ տ/չ գազային ատրճանակ՝ լիցքավորված 2 փամփուշտներով, իսկ բեռնախցիկից՝ ավտոմեքենաների SR-GV-75 համարանիշ, GTH 999 G զույգ, Օ 777 ՕՕ 777 զույգ և 33 TT 481 զույգ համարանիշներ:

          Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սերժուլիկը տեղափոխվել է Նուբարաշենի բանտ, ում կալանավորման միջնորդությամբ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչը:

          Comment


          • #45
            Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմին. այն կապված է Ճվճըվ Արոյի անուղղելի, 26-ամյա որդու մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


            2018.01.09 16:14
            276948 դիտում
            SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վաղը՝ հունվարի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Վարդանյանի (Ճվճըվ Արոյի որդու) նկատմամբ։

            Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ քննիչի որոշմամբ ձերբակալվել է և այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։

            Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատաավտոտեխնիկական եւ մանրաթելային փորձաքննություններ:

            Ս. Վարդանյանի մարմնից վերցվել է նաև մազ, որպեսզի փորձաքննությամբ պարզվի՝ նա արդյո՞ք եղել է ոգելից խմիչք կամ թմրանյութ օգտագործած վիճակում։

            Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այս օրերին գտնվում է կարճատև արձակուրդում, հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ և տվել է խիստ հանձնարարական, որպեսզի Ս. Վարդանյանը իր կատարած արարքի համար օրենքի ողջ խստությամբ պատաասխանատվության ենթարկվի։

            Էլեկտրոնային լրատվամիջոցներում նաև տեղեկություններ տարածվեցին, որ Ս. Վարդանյանի ազգականը իբրև թե դիմել է պատկան մարմիններին, որպեսզի անուղղելի զավակին մեղմ մոտենան, սակայն, մեր տեղեկություններով, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ ազգականն էլ է կողմ, որպեսզի նա խստագույնս պատժվի, քանի որ համբերության բաժակը 1 տարուց ավելի է՝ լցվել է։

            Ֆոտոլրագրողի տեղեկություններով, եթե դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, ապա անուղղելի ճիվաղը տեղափոխվելու է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։

            Վարչապետ Կ. Կարապետյանը նաև իր վերահսկողության տակ է պահելու այս գործը, որպեսզի արդարացի վճիռ կայացվի. Ս. Վարդանյանը օրենքի ողջ խստությամբ ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչը դաս կլինի նրա նման հոռացած ոսկե երիտասարդներին։

            Էլեկտրոնային լրատվամիջոցներով նաև տեսանյութ է տարածվել տեղի ունեցած ավտովթարից, երբ Ճանապարհային Ոստիկանության Toyota-ն կարմիր լույսի առկայությամբ հատում է խաչմերուկը, իսկ Ճվճըվ Արոյի՝ քրեական պատմություններով հարուստ, անուղղելի որդին մեծ արագությամբ մխրճվում է Toyota-ի մեջ։

            Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միջազգային օրենքներով և ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններով (ՃԵԿ 28-րդ կետ) և Ճանապարհային Ոստիկանության, և Ոստիկանության, և շտապօգնության ու հրշեջ ավտոմեքենաներին առավելություն է տրվում, եթե նրանք միացրել են լուսային և ձայնային ազդանշանները, և անկախ դրանից, վարորդները պետք է ուշադիր լինեն։

            Այնուամենայնիվ, մասնագետները խորհուրդ են տալիս, որպեսզի նման դեպքերում թե օպերատիվ ծառայությունները, թե վարորդները կարմի լույսի տակով մտնելու ժամանակ զգոնություն ցուցաբերեն։

            Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ կեսօրին, Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության լեյտենանտ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 34-ամյա Խաչիկ Գասպարյանը:

            Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ հունվարի 8-ին, ժամը 04:10-ի սահմաններում Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, կասկածյալ Սարգիս Վարդանյանը մեծ արագությամբ բախվել էր ոստիկանական Toyota-ին:

            Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

            Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
            Last edited by Vrej1915; 01-09-2018, 11:22 PM. Reason: http://shamshyan.com/hy/article/2018/01/09/1086352/

            Comment


            • #46
              Ճվճըվ Արոյի որդին, ով BMW X6-ով բախվել էր ՃՈ Toyota-ին տեղափոխվեց քննչական վարչություն

               

              Comment


              • #47
                Ոստիկանների մահվան մեջ կասկածվող Ճըվճըվ Արոյի որդին գերազանցել է արագությունը․ ՔԿ

                 

                Comment


                • #48
                  https://m.youtube.com/watch?time_con...&v=zgx8VlIMDzw

                  Comment


                  • #49
                    Կրկի՞ն անպատժելիություն. դատավորի եղբորորդին 8-ամյա աղջկա է մահացու վրաերթի ենթարկել, բայց չի ազատազրկվել
                    00:26, 14.01.2018
                    Տարածաշրջան:Հայաստան
                    Թեմա: Պատահարներ


                    Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբորորդին, որը 1,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել 8-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկելու համար, պատիժն ազատազրկման ձեւով չի կրի:

                    Վերաքննիչ քրեական դատարանն օրերս բավարարել է դատավորի եղբորորդու՝ Նարեկ Օհանյանի պաշտպանի բողոքն ու ազատազրկման ձևով նշանակված պատիժը փոխարինել հանրային աշխատանքներով: Ազատազրկման մեկ օրը հաշվարկվելու է հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց:

                    Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Նարեկ Օհանյանը դեպքի պահին եղել է թեթեւ աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում: Վրաերթից հետո էլ դատավորի ազգականը դեպքի վայրից փախուստի է դիմել:

                    Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարեկը լիովին ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, նրա միջնորդությամբ դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով:

                    Comment


                    • #50
                      Նոր զոհ. սարսափելի պատկեր

                        • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                        • Հասարակություն - 17 Հունվարի 2018


                      Չարենցավանում, 34-ամյա Արմեն Հակոբյանը վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխայի, որը քրոջ հետ անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված անցումով: Արմեն Հակոբյանը եղել է Վազ 2107-ով: Shamshyan.com-ի տեղեկությամբ, մեքենան վրաերթի ենթարկելուց հետո արգելակել է եւս 20-30 մետր անցնելով: Դա վկայում է թերեւս մեծ արագության մասին: Վարորդը չի դիմել փախուստի, սակայն դրանից ողբերգության աստիճանը չի նվազում, 13-ամյա երեխան այլեւս չկա:



                      Չկա, ու թերեւս չի լինի նաեւ հանրային աղմուկ: Մահացածը իրավապահ համակարգից չէ, իսկ վրաերթի ենթարկողն էլ որեւէ օդիոզ դեմք, որեւէ քրեական կամ այլ հեղինակության, որեւէ պաշտոնյայի հարազատ, բարեկամ, սանիկ, քավոր ու չգիտես ինչ չէ: Աղմուկի, օրերով քննարկումների կարիք չկա:



                      Ընդամենը մի քանի օր առաջ Երեւանում տեղի ունեցավ մեկ այլ սարսափելի դեպք, արդեն բոլորին հայտնի, մեծ աղմուկ եւ բուռն քննարկումներ առաջացրած: Ողբերգության զոհ դարձան երկու երիտասարդ՝ Ճանապարհային ոստիկանության ծառայողներ, դրա համար կալանավորված է քրեական հեղինակության որդին, գազային համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի թոռը:



                      Այդ պատահարից հետո սկսվեց տեղեկատվական մեծ իրարանցում ու ռազբորկա, որի առանցքում սակայն ոչ այնքան ողբերգությունն էր, որքան միմյանց հետ հաշիվ մաքրելու առիթը: Ով ոստիկանության հետ խնդիր ուներ, առիթն օգտագործեց դրա համար, ով խնդիր ուներ Քննչական կոմիտեի հետ, առիթն օգտագործեց դրա համար, ով խնդիր ուներ վարչապետի հետ, առիթն օգտագործեց դրա համար: Անկասկած է, որ բոլոր քննադատությունները չէին պայմանավորված ռազբորկայով, բայց դրանով էր լցված ընդհանուր մթնոլորտը:



                      Յուրատեսակ այդ դիակապտությունը Հայաստանում հատուկ է այդպիսի բոլոր դեպքերին: Բուն խնդիրը հետաքրքրում է քչերին: Որովհետեւ, օրինակ, երեւանյան այդ ողբերգական դեպքից առաջ, Մեծամորում տեղի էր ունեցել մեկ այլ ողբերգություն՝ դարձյալ ոչ օդիոզածին մեկը մեծ արագությամբ վրաերթի էր ենթարկել բարեկամի հոգեհանգստի գնացած չորս կանանց, որոնցից երկուսը մահացել էին: Բայց դա էլ չբերեց հանրային որեւէ աղմուկի, ինչպես տարեսկզբից տեղի ունեցած համանման մի քանի այլ ողբերգությունները, որոնք Հայաստանում խլել են արդեն մեկ տասնյակից ավելի կյանք:



                      2016 թվականին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է մոտ 300 մարդ: 2017-ի թիվը դեռ պարզ չէ, սակայն առաջին ինն ամիսների տվյալը հուշում է, որ այն չի լինելու պակաս: Ընդ որում, դատելով վերջին տասնամյակի ցուցանիշից, այստեղ սարսափելի կայունություն է, որքան էլ փորձ է արվում ներկայացնել, թե իրավիճակը փոխվել է արագաչաձերի եւ տեսախցիկների տեղադրումից: Վերջին տասնամյակում ՃՏՊ-երից եղել է մոտ 3 ու կես հազար զոհ:



                      Արագաչափերն ու տեսախցիկները իրավիճակը փոխել են միայն փող հավաքելու տեսանկյունից, որովհետեւ դրանք կիրառվում են գերազանցապես այդ, ոչ թե ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման կանխարգելիչ նպատակով: Որովհետեւ կանխարգելիչ չէ նաեւ ՃՈ գործունեության հիմքում առկա փիլիսոփայությունը: Որովհետեւ ոստիկանության կոլեգիայի առաջ ՃՈ-ին կանխարգելիչ քայլերի, ինքնանպատակ տուգանումներից զերծ մնալու կոչերից հետո, Սերժ Սարգսյանը արդեն ոչ հրապարակային միջավայրում թերեւս գնահատում է ՃՈ հավաքագրման ցուցանիշները, թե որքան փող է հավաքվել գանձարան, որովհետեւ ներկայում հենց փողի հավաքագրումն է դարձել, թեեւ միշտ էլ եղել իշխանության կենսափիլիսոփայությունն ու գերնպատակը:



                      Հակառակ դեպքում, կոլեգիայի առաջ հռչակագրերի փոխարեն, իշխանությունը ձեռնամուխ կլիներ իրավիճակի առավել խորքային լուծումների: Դրանք իհարկե միայն ՃՈ կամ ոստիկանության դաշտում չեն, դրանք բոլոր այն գերատեսչությունների դաշտում են, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն ճանապարհային երթեւեկության անվտանգության բաղադրիչներին, սկսած տարրական ցուցանակներից ու լուսացույցերի տեղակայումից, մինչեւ ճանապարհների որակ:



                      Միեւնույն ժամանակ, կա մեկ այլ նուրբ խնդիր: Մի քանի տարի տեղի ունեցան երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների վերանայումներ եւ որոշակի մեղմացումներ: Շատ հաճախ է հնարավոր լսել, այդ թվում ընդդիմադիր ուժերի հռետորաբանության մեջ, որ սոցիալական վատ վիճակում գտնվող հանրությանը մի բան էլ դնում են շատ մեծ տուգանքների տակ:



                      Ճանապարհային երթեւեկության խախտման համար տուգանքները պետք է լինեն շատ մեծ: Դրանք պետք է որոշվեն ոչ թե այսպես ասած սոցիալական վիճակից, այլ երթեւեկության անվտանգությունից ելնելով, եւ ըստ այդմ՝ այն խախտումների համար, որոնք առավել հղի են ծանր հետեւանքով՝ օրինակ արագության գերազանցում, կարմիր լույսի ներքո խաչմերուկի հատում, հարբած վիճակում կամ առանց վարորդական իրավունքի երթեւեկում, եւ այդօրինակ այլ խախտումներ, պետք է պատժվեն չափազանց բարձր տուգանքներով եւ ընդհուպ ազատազրկմամբ, քանի որ դա պոտենցիալ մարդասպանություն է:



                      Ընդ որում, հնարավոր է նույնիսկ կիրառել տուգանքների տարբերակված մոտեցում, այսպես ասած ըստ սոցիալական շերտավորման, ենթադրենք իքս չափանիշի, այսինքն որոշակի թանկարժեք մեքենաների համար շատ ավելի բարձր՝ որ ցավալի ու զգալի լինի այդ շերտի համար, իսկ ավելի էժան մեքենաների համար՝ ավելի քիչ:



                      Դա իհարկե կարող է լինել հիպոթետիկ, քննարկման առարկա, սակայն աներկբա է, որ ճանապարհային երթեւեկության ոլորտում էական վերանայման կարիք ունի նաեւ տուգանքների համակարգը:



                      Միաժամանակ, իհարկե, ամենակարեւորը՝ որ պատիժը կիրառվի անխտիր, համարժեք, չլինի որեւէ արտոնյալ:



                      Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը Հայաստանում կազմալուծված է, տարեկան մի քանի հարյուր զոհը փոքր Հայաստանի համար պարզապես ազգային անվտանգության սպառնալիք է:


                      Comment

                      Working...
                      X