Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Scarfaces of Armenia

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #21
    Originally posted by Hakob View Post
    Դաշնակցությունը վաղուց արդեն քաղաքական դիակ է,;
    When Armenia became independent the three diaspora political parties and diaspora figures such as Raffi Hovannisyan, rushed to Armenia to bring democracy

    Will democracy now be flowing in the opposite direction -- from Armenia to Diaspora?

    Comment


    • #22
      Originally posted by lampron View Post
      When Armenia became independent the three diaspora political parties and diaspora figures such as Raffi Hovannisyan, rushed to Armenia to bring democracy

      Will democracy now be flowing in the opposite direction -- from Armenia to Diaspora?
      It may, if new government honestly involves diaspora as part of Armenia.

      Comment


      • #23
        Վարդան Ղուկասյանը վախեցած է՝ չի մասնակցի Գյումրիում կազմակերպված հանրահավաքին. Ժողովուրդ

        • Lragir.am
        • Ներքին կյանք - 27 Ապրիլի 2018



        Ժողովուրդ թերթը գրում է․ Ինչպես հայտնի է՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գյումրիում եւ Վանաձորում այսօրվանից հանրահավաքներ իրականացնելու իր մտադրության մասին, ինչը մեզ հասած տեղեկություններով տեղական իշխանությունների շրջանակներում իրարանցման պատճառ է դարձել:



        Ինչպես հայտնի է, համաժողովրդական շարժմանը միացել են Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ նրա անդամ ԱԺ պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հասցրել է Գյումրիում մասնակցել մի շարք հանրահավաքների եւ ելույթ ունենալ: Նույնիսկ համացանցում հայտնվել է տեսանյութ, որում Ղուկասյանը բացականչում է Քայլ արա, մերժիր Սերժին կարգախոսը:



        Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ այսօր Գյումրիում կազմակերպված հանրահավաքին Ղուկասյանը չի մասնակցելու: Մեր աղբյուրը հայտնեց, որ նա ինչոր պատճառով շատ վախեցած է:

        Comment


        • #24
          Գագիկ Ծառուկյանը նույնպես վազել է Մոսկվա. Ինչ են նրան ասել. Ժամանակ

          • Lragir.am
          • Ներքին կյանք - 27 Ապրիլի 2018


          Հրապարակ թերթը գրում է. Ծառուկյան դաշինքի պահվածքը վարչապետի ընտրության հարցում դեռ անորոշ է, չնայած Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը տետատետ՝ առանց լրագրողների, 2 անգամ հանդիպել են ու քննարկել ապագա կոալիցիոն կառավարության հարցը, սակայն հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդը հանդիպել է նաեւ Սամվել Կարապետյանի հետ, եւ նրանց միջեւ հին կոնֆլիկտը հարթվել է։



          Մեր աղբյուրներն ասում են, որ օրակարգում է նաեւ Ծառուկյանին վարչապետ առաջադրելու հարցը։ ԾԴ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դա ներկայացրել է որպես իր առաջարկ։



          Ի դեպ, եթե կոալիցիոն կառավարություն կազմվի, ապա այնտեղ կլինի նաեւ գնացքից ժամանակին թռած ՀՅԴ-ն, հավանաբար՝ 2 պորտֆելով։ Իսկ Ծառուկյան դաշինքը՝ Փաշինյանի օգտին քվեարկելու պարագայում, շատ ավելի մեծ բաժին կստանա:



          Ժամանակ թերթը գրում է. Ժամանակ-ի տեղեկություններով՝ Մոսկվա է մեկնել նաեւ Ծառուկյան դաշինք խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:



          Կասկածից վեր է, որ Ծառուկյանի չնախատեսված այցը անմիջական կապ ունի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Հնարավոր է, որ այս այցի արդյունքում ձեւավորվի այն դիրքորոշումը, որը Ծառուկյան դաշինքը կարտահայտի մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությունների ժամանակ:

          Comment


          • #25
            Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքն իմ աշխատողներն են ջնջել, որոնց ազատել եմ աշխատանքից. Գոռ Վարդանյան

            27.04.2018




            Ես շնորհակալություն եմ հայտնել Սերժ Սարգսյանին, որովհետեւ այս երիտասարդական շարժումը բավական շատ էին եւ բավական կարեւոր որոշում ընդունեց Սերժ Սարգսյանը դրա համար ուրախացա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն՝ անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ ինքը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը փողոցում շնորհավորում էր ժողովրդին:

            Հարցին, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ է Facebook-ի իր էջից հեռացրել Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական գրառումը, երբ վերջինս ընտրվել էր վարչապետ, Գոռ Վարդանյանը պատասխանեց. Իմ Facebook-յան էջերը միշտ վարել են աշխատողները, ես տեղյակ չեմ եղել, որ ջնջել են, որի պատճառով բոլորն ազատվել են աշխատանքից:

            Հարցին, թե Տարոն Մարգարյանը չի՞ բարկացել, որ իր խորհրդականը դուրս է եկել փողոց ու կիսել իր ուրախությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի առիթով, Գոռ Վարդանյանն արձագանքեց. Ես դուրս եմ եկել փողոց եւ կիսել եմ իմ ուրախությունը: Շնորհավորել եմ իրենց, որովհետեւ մեր ժողովուրդն է, մեր երեխաներն են, մեր քույրիկներն են ու եղբայրները, մեր հասարակությունը: Ի՞նչ վատ բան կա այդտեղ: Ստեղծվել է նոր երիտասարդական մեծ շարժում եւ գովելի է, որ այսքան շատ երիտասարդ դուրս է եկել փողոց: Եվ շատ կարեւոր էր, որ Սերժ Սարգսյանը չգնաց ծայրահեղ քայլերի: Ես ժողովրդական մարդ եմ, ես շփվում եմ բոլորի հետ, ցանկացած պահի դուրս եմ գալիս փողոց, կազմակերպում եմ սպորտային միջոցառումներ, ֆիլմեր եմ նկարում, դաստիարակում եմ, ուղղություն եմ ցույց տալիս, - նշեց նա:

            Դիտարկմանը, որ այդ շարժումն ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ, նա ասաց. Այդ մարդկանց հարցրեք, պահանջել են, ստացել են: Ես միշտ կողմ եմ եղել մարդկանց, որոնք ցանկացել են մի լավ բան անել մեր երկրի համար:

            https://www.youtube.com/watch?time_c...&v=_wJ5v7rmrx8
            Last edited by Vrej1915; 04-27-2018, 01:30 PM.

            Comment


            • #26
               

              Comment


              • #27
                Հերմինե Նաղդալյան կամ բիզնես լեդի. ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ փոխնախագահը

                Գրիշա Բալասանյան

                16:20, 29 հունիսի, 2012

                Ի՞նչեն ասում պաշտոնականթվերը

                ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ունեցվածքին առնչվող աղմկահարույց պատմություններով բազմիցս հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, սակայն երկրի ղեկավարությանը դա չի խանգարել ապահովելու բիզնես լեդիի կարիերայի առաջխաղացումը:

                Հերմինե Նաղդալյանը դեռեւս 2006 թ. մի շարք ձեռնարկություններում արդեն բաժնետեր էր: Նույն տարվա գույքի եւ եկամուտների հայտարարագրում նա նշել էր, որ Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում ունի 0.15 հա սեփականաշնորհված հողամաս:

                Նա պարտատոմսեր, բաժնետոմսեր ու այլ ներդրումներ է ունեցել Սիսիան Շիկ, Բեգմիք, Սիսիանի ԲՈՒԱՏ, Նազենիկ եւ Ալնարս ՍՊԸ-ներում:

                2006 թ. Հերմինե Նաղդալյանն ունեցել է 98 մլն 542 դրամ եւ 134 հազար դոլար: Պատգամավորը աշխատավարձի տեսքով եկամուտ է ստացել նաեւ Ազգային ժողովից` 3 մլն 366 հազար 460 դրամ:

                Որպես ստացված կամ տրված փոխառություններից ստացված տոկոս՝ Սիսիանի ԲՈՒԱՏ ՍՊԸ-ն Հ. Նաղդալյանի համար ապահովել է 35 մլն 415 հազար դրամի եկամուտ, իսկ Սիսիանի ԲՈՒԱՏ եւ Բեգմիք ՍՊԸ-ներից ստացել է շահաբաժին՝ համապատասխանաբար 43 մլն 254 հազար եւ 23 մլն 972 հազար դրամ:

                3 տարի անց Հերմինե Նաղդալյանի եկամուտները մի քանի անգամ գերազանցել են մինչ այդ ունեցածը: Պատգամավորը 2009 թ. ձեռք է բերել 2 շենք եւ շինություն, ինչպես նաեւ՝ հողամաս: Պատգամավորի այդ տարվա դրամական եկամուտները նույնպես մի քանի անգամ աճել են: Նա հայտարարագրել է 823 մլն 732 հազար 950 դրամ եւ 466 հազար դոլար:

                2010 թվականն ավելի եկամտաբեր է եղել պատգամավորի համար: Այդ թվականին Հերմինե Նաղդալյանը թեեւ անշարժ ու շարժական գույքի հետ կապված գործարքներ չի արել, սակայն ունեցել է միլիոնների եկամուտ: Նա հայտարարագրել է 940 մլն 734 հազար 580 դրամ եւ 784 հազար դոլար:

                Արդեն 2011 թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրում Հերմինե Նաղդալյանը նշել է, որ տարեսկզբին ունեցել է 480 մլն, իսկ հարկային տարվա վերջին` 50 մլն դրամ: Նրա դոլարային եկամուտները նույնպես մեկ տարվա ընթացքում նվազել են. տարվա սկզբում՝ 40 հազար դոլար, իսկ դեկտեմբերի 31-ին` 10 հազար:

                Հերմինե Նաղդալյանը 2011 թ. հանձնած կամ ստացած փոխառություններից ստացել է 348 մլն դրամի եւ 730 հազար դոլարի եկամուտ: Պատգամավորին եկամուտ է բերել նաեւ ԱԺ-ից ստացած 3 մլն 130 հազար դրամ աշխատավարձը, 485 մլն 886 հազար 333 դրամ շահաբաժինը, ինչպես նաեւ երկու փոխառություններից ստացած գումարները՝ համապատասխանաբար 83 մլն 868 հազար 434 եւ 304 մլն 526 հազար 500 դրամ:
                ՀերմինեՆաղդալյանիեկամուտներն` ըստտարիների
                Արժույթ 2006թ. 2009թ. 2010թ. 2011թ.
                Դրամ 98.542.000 823.732.950 940.734.000 1.225.411.267
                Դոլար 134.000 466.000 784.000 730.000
                Պակաս կարողությունների տեր չէ նաեւ Հերմինե Նաղդալյանի ամուսինը` Դավիթ Բեգլարյանը: Նա 2011թ. հանձնված կամ վերադարձված փոխառություններից ստացել է 288 մլն դրամ եւ 850 հազար դոլար եկամուտ: Դ. Բեգլարյանի դրամական միջոցները 2011 թ. վերջին կազմել են 15 մլն, իսկ աշխատավարձից ստացած եկամուտները` 3 մլն 661 հազար 95 դրամ:

                Ի՞նչէգրումմամուլը

                Հերմինե Նաղդալյանն իր հայտարարագրում նշել է, որ Գ. Չաուշի 14/3 հասցեում միանձնյա սեփականության իրավունքով ունի 2 բնակարան` 102.8-ական քմ մակերեսով: Մինչդեռ դրանք պատգամավորի ու նրա ամուսնու կողմից այդ շենքում ձեռք բերված միակ բնակարանները չեն:

                Մամուլը բազմիցս անդրադարձել է Նորաշեն 2007 կոոպերատիվի աղմկահարույց պատմությանը, երբ քաղաքացիները բնակարանի ձեռքբերման նախնական պայմանագրեր են կնքել կառուցվող շենքում իրենց հասանելիք բնակարանների համար, սակայն կառուցողները այդ բնակարանները կրկնակի վաճառել են այլ քաղաքացիների` հիմնականում պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների:

                Դեռեւս 2007-ին Նորաշեն 2007 սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանը եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանը կոոպերատիվի շահառուների հետ կնքել են նախավճարի պայմանագրեր, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել շինարարության հարցում եւ կոոպերատիվի ղեկավարները ստիպված գումարներ են հայթայթել՝ շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար:

                Նորաշեն 2007-ին ձեռք են մեկնել եւ գումար տվել սահմանվածից (կամ թույլատրելիից) բարձր տոկոսադրույքով, ինչը քրեական օրենսգրքով համարվում է վաշխառություն: Իբրեւ երաշխիք՝ շահառուների դեռեւս պատրաստի տեսքի չբերված բնակարանները, որպես գրավ, տրվել են գումար հատկացնող մարդկանց՝ պայմանով, որ շահառուների վերջնական մուծումներից հետո բնակարանները պետք է սեփականության իրավունքով փոխանցվեն հենց նրանց:

                Ըստ լրատվական կայքի հրապարակումների՝ կոոպերատիվին տոկոսով գումար տվողների ցուցակի մեջ եղել է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի անունը, ով էլ ձեռք է բերել ընդհանուր առմամբ 14 բնակարան: Չաուշի 14/3 շենքում կա 8 բնակարան, որոնց վերադարձի համար այժմ պայքար են մղում շահառուները, իսկ մյուս 6-ի դեպքում կողմերն արդեն համաձայնության են եկել:

                Նշված բնակարաննեը ձեւակերպվել են Դ. Բեգլարյանի հարազատների անուններով: Այսպես, վիճարկելի բնակարանների սեփականատերեր են հանդիսացել մայրը՝ Օֆելյա Ստեփանյանը, որդին՝ Հրանտ Աբաջյանը, դուստրը՝ Նարե Բեգլարյանը, կինը՝ Հերմինե Նաղդալյանը, քենին՝ Գայանե Նաղդալյանը, զոքանչը՝ Ռիմիկ Նաղդալյանը, վարորդները՝ Գրիգոր Հարությունյանն ու Հրաչյա Հովհաննիսյանը, վերջինիս աղջիկը՝ Լիանա Հովսեփյանը, մորաքրոջ որդին՝ Գագիկ Նազարյանը, վերջինիս կինը՝ Նարինե Գալստյանը, հարեւանը՝ Մարտիկ Թավաքալյանը, հարեւանուհին՝ Գոհար Սարատիկյան եւ ինքը` Դավիթ Բեգլարյանը:

                Comment


                • #28
                  ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

                  Խայտառակ դիմանկարներ. Հերմինե Նաղդալյան՝ բիզնես-լեդի նժդեհականության

                  Հունիսի 22, 2015

                  Ջհանգիր Լֆիկյան


                  Մի առիթով մեկն այս կնոջ մասին ասել էր. Հերմինե Նաղդալյանը չի ամաչում, ավելին` տեսախցիկի առջև անբռնազբոս հայացքով, ինքնավստահ ու արհամարհական տոնով ժխտում է արձանագրված փաստը։ Գլուխը չի կախում, չի կարմրում, սույն տիկինը գեթ մեկ ակնթարթ իրեն վատ չի զգում։ Վարքաբանական եզակի նմուշ է, ուսումնասիրության հետաքրքիր օբյեկտ հոգեբանների, հոգեբույժների, վարքաբանների համար։


                  Ասել, թե գնահատականը լիովին համապատասխանում է իրականությանը, ճիշտ չի լինի: Հերմինե Նաղդալյանը ոչ այդքան բարդ է, ոչ այդքան խորը: Նա պրիմիտիվ է և հենց այդ դատարկ պարզունակությունն էլ նրա գլխավոր զենքն է: Նրա բոլոր քայլերը պայմանավորված են նույն դրդապատճառով, նրա մտքերը երբեք սեփական արտադրության չեն, նրա հայացքներն ու գաղափարները փոփոխական են ճիշտ այնքան, որքան փոփոխական կարող է լինել գաղափարի իսպառ բացակայությունը: Շուրջ 30 տարի նա ասպարեզում է (որից 20 տարի շարունակ՝ խորհրդարանում), և այդ երեք տասնամյակները եղել ու մնում են միջակության հաղթանակի տարիներ:


                  Նա միշտ իշխանություն է: Միշտ: Ավելի ճիշտ, որտեղ իշխանությունը՝ այնտեղ նա: Լիներ դա Հանրապետություն խմբակցությունը, թե Միասնություն դաշինքը և ապա ՀՀԿ-ն, Նաղդալյանը նրանց թիմում է: Երկրապահ պատգամավորական խմբի անդամ էր, թեև ոչ ոք այդպես էլ չհիշեց, թե պատերազմի հատկապես ո՞ր ճակատում էր մարտնչել տիկին Հերմինեն: Բոլորը նրան հիշում էին միանգամայն այլ ճակատներում: Խորհրդարանին նախորդած տասնամյակը Նաղդալյանի համար եղել էր սպառողական կոոպերացիայից մինչև կոոպերատիվների, իսկ հետո ձեռնարկատերերի միություններ տանող ժամանակաշրջան: Սակայն այս դեպքերում էլ գրեթե անհնար է հստակեցնել, թե հատկապես ձեռնարկատիրության ո՞ր ոլորտներում էր քրտինք թափում Հերմինե Նաղդալյանը, հատկապես ի՞նչ էր արտադրում կամ ի՞նչ էր վաճառում: Եվ քանի որ խոսքը դժվարին 1990-ականների մասին է, վայրի սեփականաշնորման և վաշխառուների ոսկե դարի մասին, ապա դժվար չէ կռահել, թե ինչպիսի մասնակցություն նա կարող էր ունենալ համընդհանուր ալան-թալանին: Պատերազմող երկրում հետին ամսաթվով երկրապահ Հերմինե Նաղդալյանը համատարած թշվառության ու կորուստների ավերակների վրա էլ դիզեց իր առաջին միլիոնները: Եվ հենց այդ պահին էլ նրան հուշեցին, որ փողը իշխանություն տանող դռան բանալին է: Ու տիկինը շտապեց պտտել այդ կախարդական բանալին...


                  Թե ինչ եղավ այդ ամենի արդյունքում, մենք այսօր տեսնում ենք: Ավելին ասենք: Հերմինե Նաղդալյանը 2012թ. մայիսի 31-ին ընտրվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ՝ փաստացի դառնալով հայ ամենաբարձրաստիճան կինը: Սա, ինչ խոսք, ազդեցիկ է հնչում, թեև հասկացողները հասկանում են, որ այդ բանն արվել է սոսկ այսպես կոչված գենդերային հավասարությունը կամ, ինչպես ասում են, քվոտան օրենսդիր մարմնում ապահովելու համար: Բայց արդյո՞ք միայն դրա համար: Նաղդալյանի վերընթացն ավելին է նշանակում, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այդ սրընթաց վերելքի մեջ է արտացոլվում այն սրընթաց անկումը, որ այսօր ապրում է երկիրը: Որքան բարձր է Նաղդալյանի դիրքը, այնքան ցածր է պետության կայացման աստիճանը: Որքան ուժեղ է Նաղդալյանը, այնքան թույլ է իշխանությունը: Որքան թանկ արժե Նաղդալյանը, այնքան արժեզուրկ է Հայաստանը:


                  Եվ ահա, այս հակոտնյա հարաբերակցության պայմաններում էլ ի հայտ են գալիս այն բոլոր երևույթներն ու դեպքերը, որոնց հանրությունն արձագանքում է դժգոհությամբ, իսկ իշխանությունները նայում են մատների արանքով: Որքան ժամանակն անցնում է, այնքան գույները խտանում են՝ ի հայտ բերելով լկտիության նրբերանգներ: Իսկ դրանց գագաթնակետը կարելի է համարել Հերմինե Նաղդալյանի վերջերս հնչեցրած մի հայտարարությունը. Մեր գլխավոր սկզբունքը, որ դրված է, չի փոխվել՝ խոշոր բիզնեսը հեռու պետք է լինի քաղաքականությունից:


                  Սա ասում է մի կին, ով 20 տարի խորհրդարանի անդամ է, օրենքի պահանջով զրկված է բիզնեսով զբաղվելու իրավունքից և այս ամենով հանդերձ ու իրավացիորեն հորջորջվում է բիզնես-լեդի պիտակով: Սա ասում է մեկը, որն իր պատգամավորական աշխատավարձից բացի կարծես թե պիտի այլ եկամուտներ չունենար, բայց տեսեք, թե ինչերի է ընդունակ և ինչ ծավալների հետ է առնչվում փափկասուն տիկինը:


                  ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եկամուտների և գույքի՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա եկամուտները կազմել են 347 միլիոն 724 հազար դրամ, որից աշխատավարձը 6 միլիոն 280 հազար դրամն է։ 189 միլիոն 444 հազար դրամը Նաղդալյանը հայտարարագրել է որպես ստացված շահաբաժին, իսկ 152 միլիոնը՝ ստացված փոխառություն։ Բացի այդ՝ 2014-ին Նաղդալյանը 96 միլիոն դրամի փոխառություն է տվել, որը նույն տարում էլ վերադարձվել է: Սակայն եթե կարծում եք, թե խոսքն ընդամենը այսքանի մասին է, ուրեմն չափազանց միամիտ եք, քանի որ Նաղդալյանն այն կինը չէ, ով կբավարարվի մի քանի հարյուր միլիոնով:


                  Դեռևս 2006թ. նա արդեն մի շարք ձեռնարկություններում բաժնետեր էր, իսկ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում ունի 0.15 հա սեփականաշնորհված հողամաս: Նա պարտատոմսեր, բաժնետոմսեր ու այլ ներդրումներ ուներ Սիսիան Շիկ, Բեգմիք, Սիսիանի ԲՈՒԱՏ, Նազենիկ և Ալնարս ՍՊԸ-ներում: Սրանից 10 տարի առաջ նրա հայտարարագրված ունեցվածքն արդեն իսկ կազմում էր 98 մլն 542 դրամ և 134 հազար դոլար: Այն ժամանակ որպես ստացված կամ տրված փոխառություններից ստացված տոկոս՝ Սիսիանի ԲՈՒԱՏ ՍՊԸ-ն Նաղդալյանի համար ապահովել էր 35 մլն 415 հազար դրամի եկամուտ, իսկ Սիսիանի ԲՈՒԱՏ և Բեգմիք ՍՊԸ-ներից ստացել էր շահաբաժին՝ համապատասխանաբար 43 մլն 254 հազար ու 23 մլն 972 հազար դրամ:


                  Երեք տարի անց Հերմինե Նաղդալյանի եկամուտները մի քանի անգամ գերազանցեցին մինչ այդ ունեցածը: Այդ ժամանակ էր, որ նա ձեռք բերեց երկու շենք և շինություն, ինչպես նաև՝ հողամաս: Իսկ մեկ տարի հետո՝ 2010-ին, գործերն ընդհանրապես հրաշալի էին ընթացել՝ տիկնոջն ապահովելով հավելյալ 940 մլն 734 հազար 580 դրամ և 784 հազար դոլարով: Հանձնած կամ ստացած փոխառություններից ստացել էր 348 մլն դրամի և 730 հազար դոլարի եկամուտ:


                  Իսկ թե ինչեր ունի բիզնես լեդին Հայաստանի տարբեր մարզերում ու մայրաքաղաքում, դրանք արդեն ոչ մի թղթի վրա չեն գրվի և ոչ մի կնիքով չեն կնքվի: Գոնե մինչև այժմ հնարավոր չի եղել ստեղծելու համահավաք մի ցանկ, որտեղ կներառվեին Նաղդալյանի, նրա ամուսնու, հարազատների և բազմաթիվ կեղծ դրածոների անուներով ձևակերպված եկամտաբեր կետերը: Բայց բավական է այցելել որևէ մարզ, հարցում անել տեղի բնակիչներից, և վերջիններս այնպիսի մանրամասներ կհաղորդեն, որոնց հավաստիությունը ճշտելու անհրաժեշտություն էլ չի զգացվի: Օրինակ, Սյունիքում Հերմինե Նաղդալյանին է պատկանում Սիսիանի բազալտի քարհանքը։ Հանրապետական այս պատգամավորը նաև ռեստորան ունի Սիսիանում, նրան է պատկանում Սիսիան-Երևան երթուղային գիծը, տեղի տաքսի ծառայությունը։ Ըստ նույն աղբյուրների, Հերմինե Նաղդալյանը փայատեր է Սիսիանի հիդրոէլեկտրակայանում և այլն, և այլն։


                  Տպավորի՞չ է: Անշուշտ: Սակայն ձեզ համար: Հերմինե Նաղդալյանին արդեն վաղուց այսպիսի թվաբանությամբ չես զարմացնի: Հայաստանի ամենահարուստ կանանցից մեկը չի կարող իրեն թույլ տալ այնպիսի շռայլություն, ինչպիսին է կշտանալ բառը: Նա չի կարող հեռու քաշվել մեծ կերակրամանից, քանի դեռ նրան ուժով մի կողմ չեն տարել: Իշխանության շերեփն աշխատում է օրնիբուն, ստամոքսը կլանում է առանց դադարի, իսկ եթե սնուցման պահին հանկարծ հայտնվի անտեղյակ մեկը և ապշած հայացքով Հերմինե Նաղդալյանից հարցնի, թե որտեղի՞ց պատգամավորին այդքան մեծ կարողություն, տիկինը ոչ պակաս զարմացած պիտի պատասխանի. Աշխատել եմ, աղջիկս, ամբողջ կյանքս աշխատել եմ, ու այդ ընթացքում ստեղծել եմ այն սեփականությունը, որն այսօր ունեմ Շատ կուզենամ, որ դու էլ 23 տարի աշխատելուց հետո այնքան արդյունք ունենաս, որքան որ ես:


                  Աղջիկն, իհարկե, երբեք դա չի ունենա, քանի որ աղջկա ու Նաղդալյանի՝ աշխատանքի մասին պատկերացումները տրամագծորեն տարբեր են: Տրամագծորեն տարբեր են նաև սկզբունքների մասին ընկալումները: Տիկին Հերմինեն եթե նույնիսկ տեղյակ է, թե ինչ բան է սկզբունքը, ապա այդ անհասկանալի բանը նա կառուցում է երեք հիմնական սյուների վրա: Առաջին սյունը պայմանականություն է առ այն, որ երբեք իշխանության որևէ նախաձեռնություն քննարկման ենթակա չէ, քանի որ նա միշտ կողմ է: Երկրորդը վերաբերում է Նաղդալյանի բանավեճի կուլտուրային, ինչի մասին ավելի դիպուկ, քան մի առիթով ասել է Հրանտ Բագրևատյանը, դեռ ոչ ոք չի ձևակերպել: Մի անգամ, բյուջեի քննարկման ժամանակ, Նաղդալյանը Բագրատյանին ասաց. Երբ Դուք վարչապետ էիք, Դուք էլ էիք այդպես վարվում, ինչին ի պատասխան ՀԱԿ պատգամավորը հակադարձեց Ի՞նչ կապ ունի այստեղ ժամանակը: Ոնց որ ես Ձեզ ասեմ՝ Ձեր շորը ճղվել է, Դուք ինձ ասեք՝ Ձեր ժամանակ ավելի շատ ճղված շորերով մարդիկ կային:


                  Երրորդ սկզբունքը վերաբերում է այն փաստի ապացույցին, որ տիկինը հանուն շահի պատրատ է դիմել ցանկացած քայլի՝ խոշոր մեքենայություններից մինչև մանր ժուլիկությունները: Ի դեպ, այստեղ պակաս դեր չի խաղում նրա անսահման փառասիրությունը՝ բոլոր արատների մայրը: Իբրև ասվածի վկայություն արժե վերհիշել, որ երբ երեք տարի առաջ կայքերից մեկը հարցում էր կազմակերպել՝ պարզելու համար, թե քաղաքացիները կին գործիչներից ում կցանկանային վերստին տեսնել Ազգային ժողովում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը ցանցահենությամբ` հակերության միջոցով միջամտել էր քվեարկության արդյունքները՝ կեսգիշերից մինչ առավոտ իր օգտին ավելացելով 7000 ձայն, մինչդեռ կայքի այցելուների թիվն այդ ընթացքում չէր ավելացել:


                  Ահա, թվարկված այս երեք որակների հանրագումարի արդյունքն էլ լույս աշխարհ է բերում ոչ միայն հարստության սիրահար կնոջ անհագուրդ մղումները, այլև իշխանական վերնախավի կազմում նրա տարատեսակ դրսևորումներն ու դրանց հետևանքները:


                  Իսկ այդ դրվագներն այնքան շատ են՝ ժամանակի ու տարածության տարբեր շերտերում, որ մարդ նույնիսկ չի կողմնորոշվում՝ ո՞ր մեկը հիշես, ո՞ր մեկը շրջանցես: Օրինակ, մի ամբողջ հերոսական վիպասք կարելի է գրել ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանի ազգակործան գործունեության մասին: Յուրաքանչյուր անգամ, երբ նա վերադառնում է Եվրոպաներից, երկիրը լծվում է այդ ուղևորության աղետալի հետևանքները շտկելու գործին: Մի անգամ, երբ համբերությունը հատած ընդդիմադիր գործիչներից մեկը ափերից դուրս եկավ և հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում վերնագրով ԵԽԽՎ զեկույցի պատասխանատուն ու մեղավորը Նաղդալյանն է, քանի որ նրա անհեթեթ ու անքաղաքակիրթ ելույթով անգամ Հայաստանի դաշնակիցներին տրամադրեց մեր դեմ, իսկ Ադրբեջանը ջախջախիչ հաղթանակ տարավ, հուզված տիկինը նրան հակադարձեց այսպիսի սրտակեղեք ճառով. ԵԽԽՎ-ում իմ ելույթը՝ դա պայքար էր, մարտ էր, ես այն ընդունել եմ, մինչև վերջ պայքարել եմ որպես զինվոր: Թեկուզև վատ ստացվեր, ես մարտիկ եմ, մինչև վերջ պայքարել եմ,- ասաց Հերմինե Նաղդալյանը:


                  Ի դեպ, մարտիկ լինելը տիկին Հերմինեի թուլություններից մեկն է: Երբեմն-երբեմն նա իրեն նետում է սահմանային գիծ, որպեսզի այնտեղ լուսանկարվի զինվորական համազգեստով ու պնդում է, թե դա իրեն շատ է սազում: Նրա պաշտոնական կենսագրության մեջ, բացի մասնագիտական նվաճումներից և տնտեսագիտության թեկնածուի աստիճանից, կա նաև Արցախյան պատերազմում մասնակցության մասին հիշատակում: Արդյունքում՝ երկու մարտական պարգևներ՝ շքանշան մարտական գործողություններին մասնակցելու համար և Մարշալ Բաղրամյան շքանշան: Թե որ ճակատում է մարտնչել ֆիդայի Հերմոն, քանի գյուղ ու ավան է ազատագրել, որ խրամատներում և ում հետ է քնել պատերազմի դժվարին տարիներին, մութ, շատ մութ պատմություն է: Բայց մի անգամ նրա բախտն իսկապես բերեց: Այն գնդակը, որը նրան շրջանցել էր երևակայական մարտադաշտում, եկավ ու նրան գտավ 1999-ի հոկտեմբերի 27-ին, խորհրդարանի դահլիճում: Նաղդալյանը վիրավորվեց, նրան հիվանդանոց տեղափոխեցին, և երբ նա այստեղ փոքր-ինչ սթափվեց կատարվածից՝ անմիջապես հասկացավ. պետք է արյան գին պահանջել: Ավելի ուշ նա դեռ երկար պիտի հուզաթաթախ հուշեր պատմեր իր ապրումների մասին, որոնք հնչելու էին մոտավորապես այսպես. Այն երկար րոպեներին, երբ, վիրավոր, բազկաթոռին հենված, ես օգնություն էի սպասում, կյանքը կինոխրոնիկայի ժապավենի պես անցավ իմ աչքերի առջևով, և ես հասկացա, որ ժամանակի այդ արագացված ռիթմում ես երբեք լոկ հանդիսատես չեմ եղել, սակայն արտասանված յուրաքանչյուր բառի թիկունքում նստած էր ակնկալիքը:


                  Իսկ դրանք Հերմինե Նաղդալյանի պարագայում գրեթե միշտ արդարացված են եղել, հատկապես, եթե նրան հաջողվում է հետևել քաղաքական նորաձևությանը և ճիշտ գունափոխանակության ենթարկվել: Օրիակ, ԵՏՄ-ի հարցում: Այն պահից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի կողմնորոշումը Եվրոպայից կտրուկ կերպով շեղվեց ու կենտրոնացավ Ռուսաստանի վրա, տիկին Հերմինեն դարձավ երդվյալ ռուսամոլ: Այնքան ռուսամոլ, որ երբ Մոսկվայից որևէ հյուր էր ժամանում, անկախ այդ հյուրի տրամաչափից, նա բոլոր գործերը թողնում ու վազում էր դուրս՝ եկողին աղ ու հացով դիմավորելու համար: Մի անգամ, երբ գործընկերները վրդովվեցին նրա ջրիկ պահվածքից, ինչ-որ մեկը սրամտեց. Հերմինեն օջախի կնիկ է:


                  Բայց ո՞ւր է, թե այդպես լիներ: Հերմինեն ընդամենը հաշվենկատ կնիկ է: Իսկ Ռուսաստանի հանդեպ նրա նվիրվածությանը ոչ սկսում, ոչ էլ ավարտվում է խորհրդարանում ռուսերեն խոսքով՝ խախտելով հայրենի օրենսդրությունը: Ռուսաստանում նա գնահատված է: Վերջերս տիկին Նաղդալյանը մեդալ ստացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից: Իսկ որոշ տեղեկությունների համաձայն` ԱԺ փոխնախագահի որդին սովորում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի ակադեմիայում: Չար լեզուներն ասում են նաև, որ նա ԱԺ փոխնախագահ է նշանակվել ՀՀ-ում ՌԴ դեսպանության միջամտության արդյունքում:


                  Կասեք՝ սա հավատարմություն է: Չէ, ոչ մի հավատարմություն էլ չկա: Նաղդալյան Հերմինեին այդ բառը ծանոթ չէ: Այսօր նա ձեզ կարող է երդումներ տալ, վաղը ուրանալ: Այսօր կմեծարի, վաղը կհավասարեցնի հողին: Այսօր կհաճոյանա, վաղը կփնովի: Ինչպես իրավիճակը կթելադրի: Բավական է հիշել ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեպքը: Հենց նրա մասին էր, որ Հերմինեն մի օր ասում էր. Նա շատ յուրօրինակ, շատ ազգային գործիչ է, և ինքն իր ճանապարհն ունի ու իր քայլերը: Մենք կտեսնենք այդ քայլերը: Իսկ շատ չանցած, երբ քայլերը ի հայտ եկան, Նաղդալյանն անմիջապես փոխեց ձայնասկավառակը՝ պտտելով իր նոր երգը. Ծառուկյանը շարունակում է ինքնախաբեությամբ զբաղվել, եթե կարծում է, որ ժողովուրդը սպասում է իր խոսքին ու քայլերին: Նույնիսկ ոչ դասական իմաստով քաղաքական գործիչը որևէ պարագայում պարտավոր է նախ մտածել պետության, հետո քաղաքականության, հետո սեփական շահի մասին: Գագիկ Ծառուկյանի համար հակառակ սանդղակն է գործում:


                  Եթե նույնիսկ Ծառուկյանը սանդղակները շփոթելու զոհը դարձավ, ապա Հերմինե Նաղդալյանը նման սանդղակներ երբեք չի ունեցել: Նույն կետի վրա մեխված բիզնես-լեդին ամեն պարագայում կնախընտրեր ունենալ դժբախտություններից մեկը՝ այն, ինչը բժշկական ախտորոշմամբ անվանում են հիշողության հանկարծակի կորուստ: Միայն այս պարագայում է, որ նա կարող է իրեն լիակատար ազատ ու ապահով զգալ, քանի որ անցյալն ամեն անգամ հայտնվելու է ինչ-որ տեղից ու շառաչուն ապտակ է հասցնելու կնոջը՝ շրջանցելով պարզ ջենտլմենությունը: Իսկ ապտակներն այնքան շատ են ու այնքան ցավոտ: Օրինակ, մի անգամ Հերմինե Նաղդալյանը հարձակվել էր Լևոն Զուրաբյանի վրա: Զանազան մեղադրանքների հետ մեկտեղ նա ասաց. Ինքն այն քաղաքական ուժն է ներկայացնում, որը բարոյական իրավունք չունի նման բաներ խոսելու, դասեր տալու: Ինքը մտածում ա, որ հայ ժողովուրդը մոռացել է մութ ու ցուրտ տարիները: Եվ հենց նույն պահին էլ Լևոն Զուրաբյանը հեգնանքով նկատեց. Որի ժամանակ դուք մեր խմբակցության անդամն էիք:


                  Այո, ժամանակները Նաղդալյանի թշնամիներն են: Ինչպես նա կցանկանար, որ ամեն բանից մեկական օրինակ լիներ՝ մի ժամանակ, մի իշխանություն, մի Նաղդալյան: Նույնիսկ ճգնաժամերի հարցում նա միասեր է ու պնդում է. Հայաստանում կա ընդամենը մեկ ճգնաժամ, այն էլ ընդդիմության ներսում:


                  Բայց, ավաղ, դա այդպես չէ: Ճգնաժամերը շատ են, խնդիրները շատ են, վտանգները շատ են: Եվ շատ են նաև Աստծո պատիժները, որ վիճակվել են մեր ժողովրդին: Դրանցից մեկի անունն է Հերմինե Նաղդալյան:
                  Last edited by Vrej1915; 04-27-2018, 03:29 PM. Reason: http://shame.am/news/view/60518.html

                  Comment


                  • #29
                    ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

                    Ծառուկյանին տարան Մոսկվա` փրկելու

                    Ապրիլի 27, 2018

                    Ծառուկյան դաշինքի միացումը Նիկոլ Փաշինյանի շարժման հետ, ԲՀԿ-ի հայտարարությունները, Գագիկ Ծառուկյան-Փաշինյան երկու փակ հանդիպումները կարծես թե պիտի կասկած չթողնեին, որ այս քաղաքական ուժը հստակ կողմնորոշման է հանգել և պատրաստվում է առաջ շարժվել: Բայց սա ընդամենը նախնական տպավորությունն էր: Մի ինչ-որ պահից սկսած նրանք հանկած սկսեցին տատանվել, շրջանառության մեջ դրվեց ոչ թե Նիկոլի, այլ ժողովրդի հետ անհասկանալի կարգախոսը, իսկ երեկ ընդհանրապես պատկերը արմատապես փոխվեց այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը շատ անսպասելի Երևանից հայտնվեց Մոսկվայում: Այս փաստը ոչ միայն արձանագրվեց, այլև նշվեց, որ Ծառուկյանի չնախատեսված այցն այս անգամ ոչ թե բիզնեսի հետ էր առնչվում, այլ անմիջական կապ ուներ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ:



                    Դատելով ներկա իրողություններից՝, գրեթե անսխալ կարելի է ասել, որ նրան կանչել էին Մոսկվա և բավական բարձր ու ազդեցիկ դռների հետևում խորհուրդ են տվել հեռու մնալ քյալագյոզություններից, այսինքն՝ մի կողմ թողնել հեղափոխական հովերը, հատկապես որ դրանք բոլորովին չեն ներդաշնակում Ծառուկյանի էության հետ, այլապես Նիկոլին ընկերանալը կրկին ակտուալ է դարձնում Գագիկ Ծառուկյանի հայտնի մականունը:


                    Թե այդ ամենից ինչ հետևություններ է կատարել մեր մոլորյալ գառնուկը՝ կիմանանք շատ շուտով: Իսկ առայժմ Երևան հասնելուն պես նա մի անգամ էլ ծանրութեթև է արել վիճակը և իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին հանձնարարել է տարածել հետևյալ լրատվությունը. Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վաղն անձամբ հանդես է գալու հայտարարությամբ: Հիմա վաղն արդեն հստակ կլինի, թե Ծառուկյանը քանի օրով էր հեղափախական և արդյոք Մոսկվային հաջողվեց փրկել նրան:

                    Comment


                    • #30
                      ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

                      Արթուրիկը խցկվում է արանքում

                      Ապրիլի 27, 2018

                      Չնայած այն պնդումներին, որ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել ՕԵԿ-ականներին և նույնիսկ կարգադրել է նրանց մոտ չթողնել իր նախաձեռնած միտինգներին, Արթուր Բաղդասարյանը շարունակում է համառորեն նստած մնալ Նիկոլի տան դռանը և անընդհատ ծեծել դարպասը: Բայց մեծ հաշվով Արթուրիկը թքած ունի թե՛ Նիկոլի և թե՛ նրա քաղաքական հետագա կարիերայի վրա: Բաղդասարյանին ներկա պահին հետաքրքրում է միայն մի բան` ստեղծված իրավիճակի պատեհությունը, ինչը նրան կարող է թույլ տալ վերստին վերադառնալ ասպարեզ և որոշակի դերակատարում ունենալ: Նա առնվազն այդպես է մտածում, չնայած որևէ սթափ մարդ նրա փոխարեն գոնե կհասկանար, որ այդպիսի հեռանկարը ՕԵԿ-ի համար բացառված է: Բայց քանի որ Նիկոլի թռիչքային հաջողությունը տպավորիչ է եղել, Արթուրիկը հիմա կարծում է, որ ինքն էլ պակաս թռչուն չէ, կարող է ճախրել որոշակի բարձրության վրա:



                      Ինչևէ, ՕԵԿ-ն այսօր մի նոր հայտարարություն տարածեց, որտեղ շարադրել է իր բուն մտադրությունը: Համաձայն դրա, Բաղդասարյանն այս անգամ մտափոխվել է և ասում է, որ ներկա պահի գլխավոր հարցը չպետք է լինի, թե ով է ղեկավարելու կառավարությունը այս անցումային շրջանում՝ ընդամենը 40 օր, մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ և, ի վերջո, ով է կրելու քաղաքական պատասխանատվություն ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Նրա համար կարևորվել է այն հարցը, որ հատուկ օրենքով Ազգային ժողովում ձևավորվի բազմակուսակցական քաղաքական և քաղաքացիական խորհուրդ, որը կերաշխավորի ընտրական օրենսգրքի փոփոխությունը, արտահերթ ընտրությունների առանց վարչական ճնշումների և ընտրակաշառքի անցկացումը և այլն:


                      Այսպիսի ցանկությունը մի բան է նշանակում: Արթուր Բաղդասարյանը ցանկություն ունի էս գլխից մասնակցություն ունենալ զարգացումներին և դրա համար մոգոնում է մի անիրական կառույց, միայն թե կարողանա ներթափանցել այնտեղ: Այսինքն, եթե Փաշինյանը մոտ չի թողնում, իսկ ՀՀԿ-ն ՕԵԿ-ի կարիքը չունի, ապա նրանք գոնե կարող են խցկվել այդ երկուսի արանքում ու ամեն մեկից մի բան թռցնել: Մնում է միայն հուսալ, որ երկու թևերի ճնշումներից Արթուրիկը չի ճզմվի այդ նեղլիկ ճեղքի մեջ:

                      Comment

                      Working...
                      X