Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Scarfaces of Armenia

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #41
    Ժողովուրդ. Աղմկահարույց գործ. պետությանը թալանեց, ներվեց ու դարձավ ՀՀԿ-ի տարածքային թեկնածու


    03.03.2017



    Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀԿ ռեյտինգային ցուցակում օդիոզ դեմքերի պակաս չկա: Թեկնածուներից մեկն էլ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանն է, որը ժամանակին որպես մեղադրյալ անցել է աղմկահարույց քրեական գործով:

    Ժողովուրդ օրաթերթը փետրվարի 22-ի իր համարում անդրադարձել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նրա աշխատած տարիներին կատարված չարաշահումների գործին:
    Մասնավորապես Նաջարյանին մեղադրանք էր առաջադրվել 2010-2013թթ ընթացքում վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ համապատասխան աշխատանքները չկատարելու համար, եւ արդյունքում պետությանը հասցվել էր 8 միլիոն 320 հազար դրամի վնաս: Արդեն դատարանում նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

    Ուշադրություն դարձրեք՝ դատարանը ՀՀԿ-ական պաշտոնյայի արած հանցանքը չի հերքել, պարզապես նրան պատասխանատվության չեն ենթարկել, քանի որ վաղեմության ժամկետն անցել է: Ու հիմա նա թեկնածու է:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    Comment


    • #42
      Originally posted by Vrej1915 View Post
      Գագիկ Ծառուկյանը նույնպես վազել է Մոսկվա. Ինչ են նրան ասել. Ժամանակ

      • Lragir.am
      • Ներքին կյանք - 27 Ապրիլի 2018


      Հրապարակ թերթը գրում է. Ծառուկյան դաշինքի պահվածքը վարչապետի ընտրության հարցում դեռ անորոշ է, չնայած Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը տետատետ՝ առանց լրագրողների, 2 անգամ հանդիպել են ու քննարկել ապագա կոալիցիոն կառավարության հարցը, սակայն հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդը հանդիպել է նաեւ Սամվել Կարապետյանի հետ, եւ նրանց միջեւ հին կոնֆլիկտը հարթվել է։



      Մեր աղբյուրներն ասում են, որ օրակարգում է նաեւ Ծառուկյանին վարչապետ առաջադրելու հարցը։ ԾԴ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դա ներկայացրել է որպես իր առաջարկ։



      Ի դեպ, եթե կոալիցիոն կառավարություն կազմվի, ապա այնտեղ կլինի նաեւ գնացքից ժամանակին թռած ՀՅԴ-ն, հավանաբար՝ 2 պորտֆելով։ Իսկ Ծառուկյան դաշինքը՝ Փաշինյանի օգտին քվեարկելու պարագայում, շատ ավելի մեծ բաժին կստանա:



      Ժամանակ թերթը գրում է. Ժամանակ-ի տեղեկություններով՝ Մոսկվա է մեկնել նաեւ Ծառուկյան դաշինք խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:



      Կասկածից վեր է, որ Ծառուկյանի չնախատեսված այցը անմիջական կապ ունի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Հնարավոր է, որ այս այցի արդյունքում ձեւավորվի այն դիրքորոշումը, որը Ծառուկյան դաշինքը կարտահայտի մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությունների ժամանակ:
      Հրատապ հայտարարություն․ համատարած ընդվզման ժամանակ պետք է կասեցվեն ՇՄԱԳ բոլոր հանրային քննարկումները. ՀԲՃ

      • Lragir.am
      • Հասարակություն - 02 Մայիսի 2018


      Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտի Գրուպ Կոնցեռնը համապետական ընդվզումների համատեքստում, երբ հանրային ուշադրությունը ՀՀԿ-ին հեռացնելու կիզակետում է, ցանկանում է առաջ մղել Լոռու մարզում ոսկու արդյունահանման ծրագրեր։ Ոսկու հանքի ընդլայնման և մյուս կողմից՝ հետախուզման երկու նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային լսումներ են նշանակված մայիսի 2-ին և 4-ին Լոռվա մարզի Հագվի և Մղարթ համայնքներում։ Համընդհանուր գործադուլների ու անհնազանդության այս խառը պահին հանքահենները կարծես կրակից շագանակ են ուզում հանել՝ առանց սեփական ձեռքերը վնասելու։ Լոռվա մարզից Հայկական բնապահպանական ճակատին նաև ահազանգում են, որ համայնքների ակտիվ տղամարդկանց առանց հիմնավոր բացատրությունների լսումների օրը կանչում են զինվորական կոմիսարիատներ։



      ՀՀ Բնապահպանության նախարարությունից և համայնքների ղեկավարներից պահանջում ենք ժամանակավորապես կասեցնել ինչպես Մուլտի Գրուպ Կոնցեռնի, այնպես էլ շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող մյուս բոլոր ծրագրերի հանրային քննարկումները, քանի դեռ հանրությունն այդ ծրագրերին պատշաճ տեղեկանալու, որոշումների կայացմանը մասնակցելու կամ դրանց վրա ազդելու հնարավորությունը չունի։



      ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջում ենք հանրային կյանքը խաթարող և մարդկանց վախի մեջ գցող գործողություններ չանել։


      Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

      Comment


      • #43
        Վարդենիկցիները փակել են Հակոբ Հակոբյանի հէկի ջուրը

        Քրիստինե Աղալարյան

        http://hetq.am/arm/news/88366/varden...heki-jury.html


        17:18, 2 մայիսի, 2018

        Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները փակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող հէկի ջրամատակարարումը: Նրանք դեպի հէկ գնացող հոսքը փակել են և ջուրն ուղղել իր բնականոն՝ գետի հուն: Գյուղացիները հերթապահություն են սահմանել և հսկում են, որպեսզի որևէ մեկը չմոտենա և չբացի հէկ գնացող ջրի ուղղությունը:

        Վարդենիկի համայնքապետարանի աշխատակազմի քարուղար Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ դա գյուղացիների բողոքի դրսևորումն է եղել:

        Հավանաբար սեփականատերերի հետ հանդիպում կլինի, դրանից հետո բնակիչներից է կախված: Բնակիչների պահանջը հավաքական է,- ասաց աշխատակազմի քարտուղարը:

        Նա նշեց, որ առայժմ ընկերության որևէ ներկայացուցիչ կամ սեփականատեր գյուղ չի եկել և չի հանդիպել բնակիչներին:



        Ջրասահք ՍՊԸ-ն 2013 թվականից Վարդենիկ համայնքում՝ Վարդենիս գետի վրա, շահագործում է Վարդենիկ փոքր հէկը: Դրա հզորությունը 6170 կՎտ է: Համաձայն ընկերությունների գրանցման պետականռ ռեգիստրի՝ Հակոբ Հակոբյանն այստեղ բաժնետեր է եղել 2004-2007 թվականներին: Այնուհետև որպես բաժնետերեր հանդես են գալիս նրա որդին, եղբայրները և փոքր բաժնեմասով նաև գործընկերները:



        Սա Հակոբյանների ընտնիքի միակ հէկը չէ: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանի ընտանիքը Վայոց ձորի մարզում՝ Արփա-Սևան թունելի մոտ շահագործում է այդ տարածքի ամենամեծ հէկը:

        Comment


        • #44
          Գեներալն ու դեգեներալները

            • ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
            • Հասարակություն - 03 Մայիսի 2018

          Երեկ խորհրդարանի նիստին ՀՀԿ պատգամավոր, ԱԱԾ գեներալ Ֆելիքս Ցոլակյանը ՀՀԿ խմբակցության միակ պատգամավորներ էր, ով կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Ընտրություններից հետո նա ասաց, որ խղճով է քվեարկել: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե գեներալն իր օգտին է քվեարկել, նշանակում է, որ իր վարչապետությունն սպառնալիք չէ ազգային անվտանգությանը:



          Նույն օրը խորհրդարանում ելույթ է ունեցել իրեն դաշտային անվանող մեկ այլ գեներալ՝ Սեյրան Սարոյանը: Ծանր վիճակում նա ժողովրդին փորձել է հանգստացնել կոպիտ սալդաֆոնային հումորով: Ինչի՞ իմեննոյ դու: Արեք խելացի ձևով մտածենք, ժողովրդին հանգստացնենք, որ հանկարծ, աստված չանի, էս խաղաղ ցույցերը դառնան կրակի բուն։ Ում քթից էլ արյուն եկավ՝ մեղավորությունը մեր սաղի վրա է։ Ախր չի կարելի չէ, հելել ուզում եք կուսակցություն փչացնել:



          Ժողովուրդը հասկացավ , որ ինքը ուժ ա, իշխանությունն էլ հասկացավ, որ ժողովրդի հետ խաղալ չի կարելի, ինչ պետք է Նիկոլին ապացուցել էս երկրում, ապացուցեց, հիմա մեզ պետք ա գտնել ճիշտ ուղիներ, որ ժողովրդին հանդարտացնենք, ասել է Սարոյանը:



          Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կոչումներ ստացած գեներալները դարձել են Հայաստանի իշխող ռազմաֆեոդալական համակարգի անքակտելի մասը: Նրանք փորձում են պահպանել իշխանությունը: Ըստ երեւույթին, դեգեներալները դժվար են հասկանում, որ Հայաստանում արդեն չկա ռազմաֆեոդալական համակարգ: Ֆելիքս Ցոլակյանը հասկացել է դա:

          Comment


          • #45
            Ավանում մեքենաներ ջարդած և մարդկանց ծեծած խումբը կապված է Տարոն Մարգարյանի հետ





            12:11, 29 ապրիլի, 2018

            Աղբյուրը` sut.am

            Ապրիլի 22-ին կեսօրից հետո Երևանի Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցի վրա, մի խումբ դիմակավորված անձինք նախ փակել են Երևանի կենտրոն տանող ճանապարհը, իսկ դիմադրություն ցույց տված անձանց մեքենաները մահակներով, քարերով և այլ առարկաներով վնասել են: Այդ անձանց ինքնությունը հանրությանը մինչ օրս հայտնի չէ:

            Այսպես, տվյալ անձանց խումբը նախապատրաստվել և հրահանգավորվել է Ավան վարչական շրջանում գտնվող Խութ բարեգործական հիմնադրամի տարածքում: Հիմանդրամը ստեղծվել է 2005 թվականին Երևանի ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ի Երևանի տարածքային կազամկերպության ղեկավար Տարոն Մարգարյանի կողմից: Միայն 2017 թվականին հիմնադրամին Երևանի քաղաքապետարանը նվիրատվության կարգով շուրջ 30 միլիոն դրամ է հատկացրել:

            Հավաքագրվել են Ավան վարչական շրջանի աշխատակազմի տղամարդ աշխատակիցները, վերջին ընտրությունների համար ՀՀԿ-ի համար ջանք ու եռանդ չխնայածներն ու այլոք: Հանցավոր խումբը կազմվել է Ավանի վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներից, համատիրությունների նախագահներից, երիտհանրապետականներից և այլ անձանցից: Խումբը ապրիլի 22-ին օրվա առաջին կեսին տեղակայվել է Բաբաջանյան փողոցում՝ Z+ ավտոմեքենաների նորոգման պարկին հարող տարածքում: Իսկ նշված պարկից դեպի փողոց դուրս բերող մուտքից ևս այլ անձինք են միացել, այս մեկը երևում է լուսնակարներում:



            Երբ Իմ քայլը նախաձեռնության երթը Նոր Նորք վարչական շրջանից Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասնում է նրանց, խմբի անդամները, բակային տարածքներով անցնելով, տեղակայվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտ, իսկ արդեն օրվա երկրորդ կեսին անցնում գործի: Մինչ այդ, սակայն նրանք հասցրել էին վնասել երթի վերջին շարքերի հետևից եկող մեքենաները:

            Մեզ հաջողվել է պարզել հանցավոր խմբի որոշ անդամների տվյալներն ու պաշտոնները: Խմբի պարագլուխներից են եղել Ավանի Նարեկ համատիրության նախագահ Առնակ Մանուչարյանը, Միլենա տաքսի ծառայության սեփականատերերից Արմեն Երեմյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանը:



            Արթուր Գասպարյանը Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից է, գլխավոր մասնագետ: Վերջինս մի պահ հայտնվել է երթի մասնակիցների մեջ, ապա գնացել Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ և վերջում արդեն բժշկական դիմակով ճանապարը փակած խմբի շարքերում էր: Ողջ գործընթացի ժամանակ Արթուր Գասպարյանի հետ է կապույտ գույնի սպորտային համազգեստով մի երիտասարդ, ում ինքնությունը մեզ առայժմ չհաջողվեց պարզել, սակայն տարբեր վայրերում նրա գործողությունների դիտարկմամբ մենք ունենք նրա դիմանկարը: Հանցավոր խմբի անդամների հավաքագրման գործընթացին մասնակից է եղել ՀՀԿ-ի Ավանի երիտասարդական կազմակերպության ղեկավար Սերգո Հայրապետյանը:



            Լուսանկարներից մեկում Տարոն Մարգարյանի տան մոտ Արթուր Գասպարյանը կանգնած է Ավան վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավքագրման բաժնի գլխավոր մասնագետ Սուրեն Սաֆարյանի հետ, ով նույն խմբի անդամ է եղել: Ավան վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման բաժնի ևս մեկ աշխատակից է եղել նույն խմբում Արման անունով, ով նաև ընտրությունների ընթացքում ղեկավարել է ՀՀԿ-ի շտաբերից մեկը: Որքան էլ տարօրինակ է, բայց փաստ, որ խմբի լուսանկարներից մեկում մենք գտել ենք նաև Ավանի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Արմեն Վարդումյանին: Խմբի համատեղ լուսանկարներներից մեկում պատկերված սպորտային և զինվորական հագուստով երիտասարդը Գեղամ Անտոնյանն է:



            Տարոն Մարգարյանի և հանցավոր խմբի կապը ավելի է արմատավորվում, երբ մենք ֆիքսում ենք, որ Աճառյան փողոցը փակած դիմակավորված անձանց տվյալ վայր են տեղափոխել 5 համարի միկրոավտոբուսներով, որոնց չվացուցակը հանված էր, սակայն մեքենայի վրայից չէր մաքրվել ներկով դաջված 5 թիվը: Երթուղային այդ գիծը սպասարկում է Ռոբերտ և Տարոն ՍՊԸ-ն, որը հիմնադրել է Տարոն Մարգարյանը: Երթուղայինները հորիզոնական կանգնեցվել էին ճանապարհի վրա այնպես, որ մեքենաների անցուդարձը անհնարին էր դարձել:



            Հույս ունենք, որ մեր հրապարակումը կօգնի իրավապահներին, որպեսզի հնարավորինս շուտ բացահայտվի այս ծանր հանցագործությունը:

            Comment


            • #46
              Հանքերի տիրակալները. ո՞վքեր են Հայաստանի հանքատեր պաշտոնյաները

               

              Comment


              • #47
                hsbc բանկի մասնաճյուղի վրա հարձակման հետևանքով երկու զոհ կա, կասկածյալը ոստիկանության գնդապետ է


                Ավազակային հարձակում գործելու մեջ կասկածվողից առգրավված գումարը և նռնակը, Երևան, 3-ը մայիսի, 2018 թ․
                Այսօր ժամը 14:30-ի սահմաններում Երևանի hsbc բանկի՝ Կոմիտաս, Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակման հետևանքով երկու մարդ է սպանվել։ Նրանցից մեկը՝ բանկի անվտանգության աշխատակիցը տեղում է մահացել, իսկ ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել, սակայն վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել։

                Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ hsbc բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձը ոստիկանության գնդապետ է՝ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ Դանիել Դանիելյանը, ով համակարգում է ավելի քան 25 տարի։

                Մանրամասներ է ներկայացնում Երևանի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը։ Անձին տեղում ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության բաժին, ներկայումս կատարվում է նախաքննություն,- ասաց Պողոսյանը, հավելելով, որ կասկածյալի հնարավոր գործակցի կամ գործակիցների մասին այս պահի դրությամբ տեղեկություն չունեն:

                Ըստ ոստիկանության՝ դանակով, նռնակով և հրացանով զինված Դանիել Դանիելյանը միայնակ ներխուժել է բանկ, սպանել բանկի անվտանգությունն ապահովող աշխատակիցներից մեկին, վիրավորել մյուսին, հափշտակել է գումար ու դիմել փախուստի։ Բանկից մի քանի մետր հեռու՝ Գյուլբենկյան փողոցի թիվ 37 շենքի մոտ փողի տոպրակով և զենքով վազող քաղաքացուն, ականատեսների վկայությամբ, վնասազերծել են տեղի բնակիչները։

                Դեպքին ականատես եղա էն ժամանակ, երբ գողը հասցրել էր ոստիկանին կրակել, մենք փորձում էինք ոստիկանին օգնություն ցուցաբերել, հետո արդեն մեզ միացան ոստիկանները, նրանք վիրավոր ոստիկանին տեղափոխեցին հիվանդանոց: Հետո տեսանք, որ մի խումբ քաղաքացիներ էստեղ բռնել են գողին:

                Իմ պատկերացմամբ՝ 50-ից 60 տարեկան տղամարդ էր, մի փոքր գեր: Փողերը տեսա արդեն գետնին թափված վիճակում,- Ազատությանը պատմեց ականատեսներից մեկը: Մեկ ուրիշն էլ պատմեց, որ կրակոցների ձայն են լսել ու միանգամից դուրս եկել, տեսանք արդեն [կասկածյալը] գետնին ընկած ա: Թաղի տղաներն էին, որ նրան բռնեցին, տապալեցին գետնին, հետները մի հատ էլ ոստիկան կար,- պատմեց մեկ այլ ականատես:

                Hsbc բանկի` Կոմիտաս, Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ձերբակալված է։
                 

                Comment


                • #48
                  Շոկի մեջ եմ. Սեքյուրիթի Դրիմի տնօրենը՝ HSBC բանկի վրա հարձակում գործած գնդապետի մասին
                  03.05.2018


                  Բացարձակ չէի կարող պատկերացնել, ես էլ շոկի մեջ եմ կատարվածից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեքյուրիթի Դրիմի տնօրեն Ալեքսան Զաքարյանը՝ մեկնաբանելով HSBC բանկի վրա հարձակում գործած ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանի արարքին:

                  Հենց նոր տեսա լուրերով, չէի սպասում նման բան: Ոչ մի բացասական, վատ բան իր կողմից չեմ նկատել, շատ նորմալ աշխատում էր ոստիկանությունում բաժնի պետ էր, որը սպասարկում էր Դրիմ Սեքյուրիթիի գործողությունները,- ասաց նա:

                  Ալեքսան Զաքարյանը նշեց, որ Դանիել Դանիելյանի հետ աշխատում են 2012 թվականից, իր տեղեկություններով՝ Դանիելյանը մեկ դուստր ունի:

                  Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

                  Comment


                  • #49
                    Հակոբ Հակոբյանը վարդենիկցիներին խոստացել է, որ քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին. գյուղացիները ժամանակավոր բացել են նրա հէկի ջուրը

                    Քրիստինե Աղալարյան

                    14:43, 3 մայիսի, 2018

                    Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր առավոտյան հանդիպել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչներին, ովքեր երեկ փակել էին Վարդենիկ գետից սնվող պատգամավորի հէկ գնացող ջրի հոսքը և ուղղել դեպի Վարդենիկ գետի բնականոն հունը:

                    Հակոբ Հակոբյանը գյուղապետարանի մոտ բնակիչների հետ լարված և թեժ մթնոլորտում տեղի ունեցած քննարկումներից հետո խոստացել է, որ քվեարկելու է վարչապետի ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:

                    Հակոբյան Հակո՞բն է ձեր թշնամին, թե՞ պատգամավորը,- իր խոսքն այսպես է սկսել պատգամավոր Հակոբյանը:

                    Գյուղացիներից լսելով, որ պատգամավորն է ժողովրդի թշնամին՝ Հակոբ Հակոբյանը մանրամասնել է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Վարդենիկը 3000 ձայն է տվել Հանրապետական կուսակցությանը, այդ թվում՝ նաև իրեն: Մեկ տարի անց փոշմանել են և ուզում են Նիկոլ Փաշինյանին ընտրել որպես վարչապետ:

                    Ես ձեր պատգամավորն եմ, ընձի մի տարի պետք չի եղել, երեկ դուք կուսակցության հայտարարությունը կարդացել եք: 20 ժամում մենք փոշմանել ենք, ընտրում ենք Նիկոլին: Այսինքն՝ մենք ընդամենը 20 ժամ ենք վերցրել Նիկոլին ընտրելու համար: Երկրորդը՝ ձեզնից ո՞վ է դավաճանին հարգում: Ոչ մեկ: Բա դուք ուզում էիք ես դավաճա՞ն դառնայի ձեր համար: Բա ինչի՞ 20 ժամ չեք տալիս, որ ես դառնամ ձեր ուզած կնոպկա քվեարկողը,- ասել է Հակոբ Հակոբյանը:

                    Վարդենիկի համայնքապետարանի աշխատակազմի քարուղար Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ գյուղացիները նրան նաև այլ պահանջներ են առաջադրել, որոնք առնչվում են հէկի առաջացրած բնապահպանական և տնտեսական խնդիրներին: Գյուղացիների պահաջներից մեկը նաև հէկից ստացած պատգամավորի շահույթից որոշակի մաս գյուղում ներդրում կատարելուն է վերաբերել:

                    Առաջիկա երկու օրում գյուղացիները պատգամավորին հստակ ներկայացնելու են այդ պահանջները, և եթե Հակոբ Հակոբյանը չհամաձայնի, վարդենիկցիները կրկին փակելու են ջրի հոսքը դեպի հէկ:

                    Հիշեցնենք, որ երեկ առավոտյան վարդենիկցիները փակել էին դեպի հէկ գնացող հոսքը և ջուրն ուղղել իր բնականոն՝ գետի հուն: Նրանք պահանջում էին, որպեսզի Հակոբ Հակոբյանն անձամբ գա գյուղ և ընտրի ժողովրդի թեկնածուին:

                    Հակոբյանը, սակայն, երեկ չէր գնացել Վարդենիկ: Եվ նրա այցը կայացել է միայն ՀՀԿ խմբացկության երեկվա որոշումից հետո՝ սատարել պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին և որևէ թեկնածու չառաջադրել ՀՀԿ-ի կողմից:

                    Comment


                    • #50
                      Թիվ 11 դպրոցի տնօրենը հրաժարական է ներկայացրել

                      • Lragir.am
                      • Ներքին կյանք - 05 Մայիսի 2018


                      Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, ում ուսուցիչները, ծնողները և երեխաները մեղադրում են ապօրինությունների մեջ, հրաժարական է տվել: Վերջին օրերին դպրոցում դասադուլ է եղել և երեխաներն ու ծնողները ներկայացրել են դպրոցում տիրող վիճակն ու բարքերը:



                      Ցույցերի օրերին Ազիզյանը աշակերտներին փակել է դպրոցում և թույլ չի տվել մասնակցել ակցիաների, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցչին, ով բացել է դուռը սպառնացել է հեռացմամբ: Ազիզյանին մեղադրում են նաև դրամահավաքների, ուսուցիչների պարգևավճարների յուրացման մեջ:
                      Ռուզաննա Ազիզյանը նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: Վերջին օրերի սկանդալից հետո Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամները Երևանի քաղաքապետարանից պահանջել են լուծել տնօրենի հետ պայմանագիրը:

                      Comment

                      Working...
                      X