Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսո&a

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսո&a


    http://archive.org/details/ArmenianT...cialRelativity

    http://ia601609.us.archive.org/28/it...ty/ARM_ODM.pdf

    ====================================

    Գիտության մեջ Հայկական հեղափոխությունը սկսված է և այն շարունակվում է։

    Ողջույն Դար Ակումբի բոլոր այցելուներին
    Վերոհիշյալ հղումների մեջ, դուք կարող եք կարդալ մեր վերջին հոդվածը. Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն վերնագրով։
    Մեր հոդվածը մենք գրանցեցինք ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում - 21 Դեկտեմբերի 2012թ.։

    Մենք հավատում ենք որ անգամ մեկ հոդվածը կարող է կայծի դեր կատարել և բոցավառել Հայոց գիտության ջահը։ Այս հոդվածը և մեր կողմից պատրասվող մյուս հոդվածները կարող են կատարել հենց այդ կայծի դերը։

    Մենք հավատում ենք նաև որ գիտության վերածննդի արշալույսը բացվելու է Հայաստանում և Հայաստանը դառնալու է գիտության զարգացման նոր կենտրոն և Աշխարհի գիտնականների համար ուխտատեղի։

    Շնորհավոր բոլորին մեր նոր՝ Հայոց Արշալույսի նոր տարին։

    Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը

    Ռոբերտ Նազարյան
    robert@armeniantheory.com
    http://www.armeniantheory.com
    http://www.youtube.com/user/ArmenoidMedia

    ====================================

    Նախաբան

    Եթե դուք խիստ ցանկություն ունեք մեղադրելու ինչ որ մեկին,
    ապա մի մեղադրեք մեզ, այլ մեղադրանք կարդացեք մաթեմատիկային։
    Մենք նրա խոսնակներն ենք միայն։

    Միաչափ գոյերի Հարաբերական Շարժման Տեսություն - Ազատ Շարժում - հոդվածը հանդիսանում է մեր հիմնարար Հայկական Տեսություն աշխատության միայն մեկ ենթաբաժինը։ Այս ենթաբաժինը առանձնացնելով հիմնական աշխատությունից և վերախմբագրելով որպես առանձին ինքնուրույն հոդված, մենք նվիրում ենք այն մեր Շուշիի ազատագրման 20 ամյակին։

    Այս հոդվածում, որպես նոր հեղափոխական մոտեցում, մենք ներկայացնում ենք միաչափ ֆիզիկական տարածության մեջ հարաբերական շարժման ձևափոխության հավասարումների արտածման Հայկական տարբերակը։ Հայկական հարաբերականության հատուկ տեսության կառուցման համար մենք ղեկավարվել ենք միայն ամենաընդհանուր տրամաբանական մտածողությամբ և մաթեմատիկական հասկացողություններով, առանց սահմանափակման։
    Այս հոդվածում մենք փորձել ենք համախմբել և ուղղորդել բոլոր այն գիտնականների ջանքերը և լավագույն արդյունքները, որոնք մոտ հարյուր տարի, տարբեր ճանապարհներով, փորձել են թոթափել մեզ պարտադրված կեղծ գիտական աշխարհահայացքը։

    Մի կարևոր հանգամանք ևս՝ Հայկական Տեսության արահետով շարժվելու համար անհրաժեշտ է որ մենք լիովին թոթափենք մեր գիտակցությունը խեղող զսպաշապիկը և ունենանք բարոյակամային հետևյալ երեք հատկությունները։ Մենք պարտավոր ենք լինել Արի, պարտավոր ենք լինել Ազնիվ և վերջապես անհրաժեշտ է որ մենք լինենք Անկեղծ։

    Այս հոդվածում մենք այնքան հանգամանորեն ենք շարադրել Հայկական հարաբերականության հատուկ տեսության նոր գաղափարները և մանրամասն արտածել բոլոր բանաձևերը, որ այն ավելի շատ դասագիրք է քան թե գիտական հոդված։ Մենք ցանկացել ենք առավելագույնս դյուրացնել բանաձևերի արտածումը, որպեսզի ընթերցողը իր ուշադրությունը ավելի շատ բևեռի հիմնական գաղափարների և նոր մոտեցումների վրա։

    Այստեղ դուք կհանդիպեք զարմանահրաշ նոր գաղափարների և հատկապես այնպիսի չնաշխարհիկ բանաձևերի, որ Աշխարհը չի տեսել։ Երանի՜ ձեր աչքերին որ դուք առաջինն եք ըմբոշխնելու այս կենարար լույսը։ Օգտագործեք ձեր երևակայությունը, որպեսզի պատկերացնեք թե ի՞նչ նոր գաղափարների և գեղեցիկ բանաձևերի դուք կհանդիպեք, երբ մենք հրապարակենք մեր Եռաչափ Գոյերի Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն հոդվածը։
    Մեր հորդորն է ընթերցողներին, որպեսզի դուք չկրկնեք նախորդ ֆիզիկոսների սխալը և չփորձեք հապՃեպ կառուցել արհեստական բանաձևեր եռաչափ տարածության համար, օգտագործելով միաչափ տարածության համար մեր արտածած բանաձևերը։ Տրամաբանության օրենքը այդպես չի աշխատում։ Պարզապես ամբողջությամբ յուրացրեք այս հոդվածը և սպասեք մեր հաջորդ հրապարակումներին։ Իսկ անհամբեր ընթերցողների համար (հավելված 2)-ում, համենայն դեպս, մենք տրամադրել ենք բավական շատ և արժեքավոր բանաձևեր մեր հաջորդ՝ Հայկական Հարաբերականության Մեքանիկայի Տեսություն հոդվածից։

    Հայկական ձևափոխության հավասարումների մեջ նոր ներմուծված գործակիցների համար s և g տառանշանների ընտրությունը պատահականության արդյունք չէ, այլ այն կանխամտածված քայլ է։ Որովհետև Հայկական տեսության մեջ s գործակիցը բնութագրում է ժամանակ-տարածության ներքին ուղղորդվածությունը (spin), իսկ g գործակիցը դա նույնպես ժամանակի և տարածության երկրաչափությունը բնութագրող մեկ այլ մեծություն է (metric)։

    Այս հոդվածը տպագրվելուց հետո, մենք հույս ունենք, որ Հայաստանի պետության հովանավորության շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանում հրատարակել Հայկական Տեսություն աշխատությունը ամբողջությամբ, ի փառս մեր Արորդիների Ցեղի և Արորդիների Հայրենիք Հայաստանի։ Դա կլինի մեր ամենաազդեցիկ պատասխանը Հայոց ցեղասպանությունների պատվիրատուներին, ծրագրավորողներին, իրագործողներին և անտարբեր Աշխարհին։

    Կարող է նաև հարց առաջանալ թե ինչ՞ու ենք մենք մեր նոր ստացած հարաբերականության հատուկ տեսության ձևափոխության հավասարումները կոչում - Հայկական Ձևափոխության Հավասարումներ։ Պատասխանը շատ պարզ է։ Այս գիտական աշխատությունը գրվել է Հայերեն, կատարվել է Հայ գիտնականի կողմից 1968 թվականից սկսած, որը տարբեր ընդմիջումներով տևել է մոտ 40 տարի և դեռ շարունակվում է։ Այս հետազոտությունը զուտ Հայկական մտքի արգասիքն է և որը բեղմնավորվել է Արորդիների Սրբազան Հայրենիքում՝ Հայաստանում։ Հետևաբար մենք լրիվ բարոյական իրավունք ունենք այս նոր արտածված ձևափոխության հավասարումները կոչելու՝ հարաբերականության հատուկ տեսության Հայկական Ձևափոխության Հավասարումներ, իսկ տեսությունը՝ Հայկական Հարաբերականության Հատուկ Տեսություն։


    Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը

    Կեցցե՛ Հայաստան


    Ռոբերտ Նազարյան
    Last edited by Hopar; 01-02-2013, 03:12 AM.
    Long Live Armenia!

    Armenia Forever!

  • #2
    Մեզ Առաջնորդում է Հաղթող Հայաստանի Տեսլա


    ( Բաց Նամակ )


    01 Մարտի 2013թ., Լոս Անջելոս, ԱՄՆ


    Հայաստանի Հանրապետության Հարգելի Նախագահ Սերժ Սարգսյան,


    Մենք (ես ու իմ որդին) շնորհավորում ենք Ձեր համոզիչ հաղթանակը Փետրվարի 18-ի ընտրություններին, որին մենք իհարկե չէինք էլ կասկածում։ Ցանկանում ենք Ձեզ քաջ առողջություն և կորով հաջողությամբ իրագործելու անկատար մնացած բոլոր ազգային ծրագրերը ապահով Հայաստանի ստեղծման համար։

    Իմ որդին՝ Հայկը ասում է որ դեպի ապահով Հայաստան կարգախոսը շատ քիչ է և ըստ Հայկի մեր կարգախոսը պետք է կինի Դեպի Հաղթող Հայաստան, որի ստեղծման համար արժե ապրել և պայքարել։

    Ահա այդպիսի Հաղթող Հայաստան ունենալու տեսլականի համար եմ ես աննկատ աշխատել մոտ 45 տարի, որպես ազգային մահապարտ մտավորական և ահա այժմ էլ այդ պայքարին է միացել իմ որդին։

    Հաղթող Հայաստան մենք կարող ենք ունենալ հետևյալ կերպ՝ պատերազմի ժամանակ ռազմական հաջողություններով, իսկ խաղաղ ժամանակ մենք կարող ենք այն ունենալ գիտական հաջողություններով։

    Խոսքը մեր ստեղծած Հայկական Տեսություն գիտական աշխատության մասին է, որը կարող է ոգևորել Հայ երիտասարդների մի ողջ սերունդ և մղել նրանց դեպի գիտական աներևակայելի սխրանքների։

    Հարգելի Նախագահ գործի լրջությունը թելադրում է ինձ, որ խլեմ Ձեր թանկ ժամանակի մի մասը և սևեռեմ Ձեր ուշադրությունը առանձնահատուկ կարևորություն ունեցող հետևյալ հանգամանքի վրա։

    Տեսական ֆիզիկան ամբողջ Աշխարհում և ի մասնավորի Հայաստանում գտնվում է շատ խորը սառցակալված վիճակում և երբ ձնահալքը կսկսվի ու սառույցը տեղից կշարժվի շատ դժվար է ասել։ Տեսական ֆիզիկան թևակոխել է հավատաքննության և խավարի մի նոր դարաշրջան։

    Եթե մեր Հայկական Բանակ երգի մեջ ասվում է որ. Մերն է լինելու այս նոր հազարամյակը, ապա այն օդից չի գալու մեզ, այլ բացի ռազմական հաջողություններից, այն կատարվելու է նաև գիտատեքնիկական հեղաշրջմամբ՝ նոր տեսական գաղափարների մարմնացումով։ Ֆիզիկայի մեջ դա հանդիսանալու է մեր ստեղծած Հայկական Տեսություն-ը և վերջ։

    Հարգելի Նախագահ, Միաչափ Գոյերի Հարաբերական Շարժման Տեսություն - Ազատ Շարժում հոդվածը հանդիսանում է մեր հիմնարար Հայկական Տեսություն աշխատության միայն մեկ ենթաբաժինը։ Այս ենթաբաժինը առանձնացնելով հիմնական աշխատությունից և վերախմբագրելով որպես առանձին ինքնուրույն հոդված, մենք նվիրեցինք այն մեր Շուշիի ազատագրման 20 ամյակին (բայց ո՞վ իմացավ)։

    Մեր հոդվածը կցված է այս նամակին կամ Դուք կարող եք այն վերցնել նաև այստեղից.
    http://www.armeniantheory.com/atfile...m_odm_book.pdf

    Առաջին հայացքից նեղ մասնագիտական և անմեղ վերնագրով մեր հոդվածը, իրականում իր մեջ պարունակում է լայնածավալ գիտատեքնիկական անակնկալների սերմեր և հաղթության ականներ։

    Մենք հավատում ենք որ անգամ մեկ հոդվածը կարող է կայծի դեր կատարել և բոցավառել Հայոց գիտության ջահը, ինչպես նաև հալեցնել սառցակալած տեսական ֆիզիկան ամբողջ Աշխարհում։ Մեր այս հոդվածը և մեր կողմից պատրաստվող մյուս հոդվածները կարող են կատարել հենց այդ կայծի դերը։

    Մենք հավատում ենք գալիք Հայկական Արշալույսին և իսկապես հավատում ենք որ երրորդ հազարամյակը լինելու է Հայկական, ինչպես նաև մենք հավատում ենք որ երկինքը նորից է լինելու Հայկական։

    Մենք հավատում ենք նաև որ գիտության վերածնունդը բողբոջելու է Հայաստան Արցախ Աշխարհում և Հայաստանը նորից դառնալու է ճշգրիտ գիտությունների զարգացման կենտրոն ու Աշխարհի տեսաբան ֆիզիկոսների համար ուխտատեղի։

    Մենք հավատում ենք որ Հայաստանը դառնալու է համաշխարհային քաղաքակրթության վերածննդի և մարդկության փրկության տապան։

    Մենք հավատում ենք որ Հայաստանը նորից կդառնա Արևմուտքն ու Արևելքը և Հյուսիսն ու Հարավը իրար կապող Շերամի ճանապարհը, տնտեսական և քաղաքական առումներով։

    Եւ վերջապես մենք հավատում ենք որ Հայաստանը կդառնա միջաստղային քաղաքակրթությունների փոխհարաբերության կենտրոնը Երկիր մոլորակի վրա։

    Մենք հավատում ենք...

    Այս հոդվածը տպագրվելուց հետո, մենք հույս ունենք, որ Հայաստանի Պետության հովանավորության շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանում հրատարակել Հայկական Տեսություն հիմնարար աշխատությունը ամբողջությամբ և տարբեր լեզուներով, ի փառս մեր Արորդիների Ցեղի և Արորդիների Սրբազան Հայրենիք Հայաստանի։ Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ դա կլինի մեր ամենաազդեցիկ պատասխանը Հայոց ցեղասպանությունների պատվիրատուներին, ծրագրավորողներին, իրագործողներին և անտարբեր Աշխարհին։

    Հարգելի Նախագահ, մեկ անգամ ևս թույլ տվեք շնորհավորել Ձեր հաղթանակը և հավաստիացնել Ձեզ, որ ի հեճուկս մեր ազգի ներքին և արտաքին թշնամիների, մենք (ես ու իմ որդին) միշտ Ձեր կողքին ենք լինելու և նպաստելու ենք Ձեր բոլոր ջանքերին հաղթող Հայաստան կերտելու համար։


    Շնորհավորում ենք Ձեզ և բոլորին Հայոց Արշալուսի նոր տարին,
    Շնորհավորում ենք Ձեզ և բոլորին Հայկական բանակի կազմավորման 21 ամյակի կապակցությամբ
    Շնորհավորում ենք Ձեզ և բոլորին Արցախյան գոյամարտի 25 ամյակի կապակցությամբ։


    Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը


    Ռոբերտ Նազարյան
    robert@armeniantheory.com

    Հայկ Նազարյան
    haik@nazaryan.com
    Long Live Armenia!

    Armenia Forever!

    Comment

    Working...
    X