Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Արցախի պաշտպանության բանակի հրամանատար. Հակառակորդին չի հաջողվել չեզոքացնել մեր տեսախցիկներից ոչ մեկը
    22.03.2017
    Հնարավոր է՝ նրանք ուսումնական թռիչքներ են իրականացրել, բայց այդ միջադեպից հետո ոչ մի անօդաչու սարք չի խախտել մեր օդային տարածքը...


    Ադրբեջանական կողմը դադարեցրել է անօդաչու սարքերի թռիչքը շփման գոտու երկայնքով մարտի 4-ից ՝Արցախի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքի կործանումից հետո։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ Hetk պարբերականի հետ հարցազրույցւոմ։

    «Հնարավոր է՝ նրանք ուսումնական թռիչքներ են իրականացրել, բայց այդ միջադեպից հետո ոչ մի անօդաչու սարք չի խախտել մեր օդային տարածքը», - հայտնել է Մնացականյանը։

    Չմանրամասնելով ORBITER անօդաչու սարքի ոչնչացումը՝ Մնացականյանը միայն նշել է, որ ոչ բոլոր բանակներում կարող են նման անօդաչու սարքը ոչնչացնել։

    Խոսելով տեսախցիկների տեղադրման մասին՝ Լեւոն Մնացականյանը նշել է, որ հակառակորդը եւս նման տեսախցիկներ է տեղադրում՝ հիմնականում կենտրոնական ուղղությամբ։

    «Մենք նույնպես ձեռքներս ծալած չենք նստում։ Օրերս մեկ օրում երկու տեսախցիկ ենք ոչնչացրել։ Հակառակորդին դեռեւս չի հաջողվել ոչնչացնել մեր տեսախցիկներից ոչ մեկը», - նշել է գեներալը։

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Արցախցի դիպուկահարները մի քանի անգամ ավելի լավ են նախապատրաստված, քան ադրբեջանցիները. Լեւոն Մնացականյան
      22.03.2017
      Ապրիլյան իրադարձություններից հետո առաջնագծում արագացել են ինժեներական աշխատանքների ու սպառազինությամբ համալրվելու տեմպերը...



      Ապրիլյան իրադարձություններից հետո առաջնագծում արագացել են ինժեներական աշխատանքների ու սպառազինությամբ համալրվելու տեմպերը։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ «Հետք» պարբերականի հետ հարցազրույցում։

      Նրա խոսքով՝ համապատասխան աշխատանքներ տեղի են ունեցել նաեւ նախկինում, իսկ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան արագացրեց դրանց իրականացման տեմպերը։ Համապատասխանաբար, մենք փոփոխություններ ենք սահմանել զինծառայողների նախապատրաստման մեթոդիկայում», - նշել է Լեւոն Մնացականյանը։ Նա ընդգծել է, որ արցախցի դիպուկահարները մի քանի անգամ ավելի լավ են նախապատրաստված, քան ադրբեջանցիները։

      Խոսելով Ադրբեջանի գնած զենքի մասին՝ գեներալը նշել է, որ այլ հարց է տիրապետել զենքին, մեկ այլ՝ կիրառել այն։ «Եթե զինամթերքն առկա է, դա դեռ չի նշանակում, որ նրանք կարող են դա կիրառել։ Կարելի է ասել՝ դա նշանակում է, որ սպառազինության օգտագործման գործակիցը նրանց մոտ 0,2-0,3 տոկոս է կազմում», - նշել է Մնացականյանը։

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        «Առաջնային գծում հակառակորդի կողմից խնդրի կատարման հնարավորությունները մի քանի անգամ նվազել են, եթե չասենք՝ բացառվել»
        Էդիկ Բաղդասարյան

        22 մարտի, 2017


        «Հետքի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

        - Իրավիճակը սահմանին ինչպիսին է այժմ, ինչպես եք բնութագրում այն։

        - Կարելի է ասել, որ համեմատած նախորդ ամիսների ու հատկապես ապրիլյան առճակատմանը հաջորդած մի որոշակի շրջափուլում տեղ գտած սրացումների հետ` լարվածության անկման միտում է գրանցվել: Դա, մանավանդ, նկատելի է վերջին օրերի ընթացքում, մասնավորապես ս.թ. փետրվարի 25-ի գիշերը շփման գծի հարավարևելյան՝ Մարտունու ուղղությամբ, հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը չեզոքացնելուց հետո: Եթե մինչ այդ ադրբեջանական կողմը բավականին ակտիվ էր իրեն պահում առաջնագծում և մոտակա խորքում, ինչն արտահայտվում էր զորքերի տեղաշարժերով կամ ականանետային ու դիպուկահարային գործողություններով, ապա դրանից հետո, կարծես թե ձեռնպահ է մնում գնալ բացահայտ սրացումների: Այնպես որ այս պահի դրությամբ կարելի է ասել, որ վիճակն անհամեմատ հանգիստ է:

        - Իսկ հնարավո՞ր է, որ դա ավելի շատ բանակցային այս գործընթացներով է պայմանավորված։

        - Միգուցե, բայց ես ավելի շատ հակված եմ ստեղծված իրավիճակը կապել փետրվարի 25-ին տեղի ունեցածի հետ։ Չեմ բացառում նաև, որ այս դադարը ժամանակավոր է և նպատակաուղղված է ներքին դժգոհությունների մարմանը, որոնք հիմնականում պայմանավորված են չարդարացված կորուստներով։ Ակնհայտ է նաև, որ հակառակորդի զինված ուժերում դժգոհություններ կան իրենց ղեկավարության նկատմամբ... Բոլոր դեպքերում մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման:

        - Սովորաբար, Նովրուզից առաջ եւ այդ ընթացքում ինչ-որ գործողություններ կատարում են, միգուցե դրա՞ն են սպասում։

        - Նախկինում եղել են նման դեպքեր։ Սովորաբար, աշխատում էին մուսուլմանական տոն օրերին հատուկ խմբերի գործողություններով ինչ-որ խնդիրներ լուծել։ Թե ինչ են մտածում հիմա, դժվար է ասել: Բայց որ մենք պատրաստ ենք, նորից եմ ասում, ցանկացած զարգացման, դա հաստատ է:

        - Հակառակորդի գործողություններից երբեմն կարելի է ենթադրել, որ իրենք տեղյակ չեն, որ ՊԲ-ն գիշեր-ցերեկ առաջնագծի դիտարկում է անում։ Փետրվարի 24-25-ի գործողության տեսանյութերը դիտելիս մտածում ես, որ ոչ գրագետ գործողություն են անում տեսանկարահանվող տարածքում։

        - Չէի ասի, որ չգիտեին, քանի որ մեկ անգամ չէ, որ մենք մեր հակազդիչ գործողություններով հակառակորդին ցույց ենք տվել, որ իրենց կողմից ձեռնակվող ցանկացած սադրիչ քայլի հետևում և անհրաժեշտության դեպքում պատասխան ենք տալիս: Այստեղ խնդիրը, երևի այլ բանում է՝ նրանք, կարծես թե չեն պատկերացնում մեր կողմից իրականացված գործողությունների ծավալները: Իսկ մենք մեր պաշտպանական միջոցառումները, այդ թվում՝ ինժեներական, տեխնիկական և հարակից մյուս աշխատանքները իրականացնում ենք ամբողջական ծավալով, ինչը մեզ հնարավորություն է տալիս լիովին և լիարժեք հսկողություն սահմանել ողջ առաջնագծի երկայնքով: Այլ հարց է, որ ի տարբերություն նրանց, մենք մեր պաշտպանական համակարգերը տեղադրում ենք բացառապես անտեսանելի և բավականին լավ քողարկված տեղանքներում:

        - Այսինքն՝ նրանք չգիտե՞ն մեր սարքերի տեղերը։

        - Իհարկե, չգիտեն։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ խոսել դրանց կիրառման արդյունավետության մասին:



        - Իսկ իրենց անօդաչուները հետախուզություն չեն անու՞մ։ Ընդհանրապես, շա՞տ են անցնում սահմանը։

        - Ս.թ. մարտի 4-ին, երբ մեր կողմից խփվեց հերթական անօդաչու թռչող սարքը, հակառակորդը կարծես թե այլևս ձեռնպահ է մնում դրանց կիրառումից: Դրանից հետո անօդաչու թռչող սարքերի թռիչք ընդհանրապես չի արձանագրվել։ Սահմանի հատում չի եղել։ Միգուցե իրենց մոտ ուսումնական նպատակով թռիչքներ կատարվել են, բայց այդ դեպքից հետո ոչ մի անօդաչու թռչող սարք մեր սահմանը չի հատել։

        - ORBITER տեսակի անօդաչուն խփելը, մի տեսակ, շատերի համար անակնկալ էր, ինչպես է խփվել։

        -Ինձ թվում է` հանրությանը ներկայացնելու անհրաժեշտություն չկա, կարևորն այն է, որ մենք մեկ անգամ չենք ցույց տվել անօդաչու սարք խոցելու մեր հնարավորություններն ու պատրաստականությունը։ Միայն կարող եմ ավելացնել, որ առաջատար ոչ բոլոր բանակներում են ի վիճակի խոցել նման անօդաչու թռչող սարք։

        - Եթե ամփոփենք, սահմանի քանի տոկոսն է ապահովված սարքավորումներով։

        - Գրեթե ամբողջությամբ։

        - Իսկ դրանց որակական չափանիշներն ինչպիսի՞ն են։

        - Այս պահի դրությամբ դեռևս մեզ բավարարում են։ Բայց զարգացման, կատարելագործման անհրաժեշտությունը կա։ Այսօրվա ցանկացած արդյունք, որ ցույց ենք տալիս, վաղը, մյուս օրը մեզ համար բավարար չի լինի՝ պետք է ձգտենք ավելիին։

        - Ապրիլյան հարձակման մեկ տարին է լրանում շուտով։ Եթե ամփոփենք, Ադրբեջանի այդ ռազմական գործողությունը մեզ ի՞նչ դասեր տվեց։ Քանի որ հսկայական աշխատանքներ դրանից հետո կատարվեցին, որոնք նախկինում չէին կատարվում։ Եթե ապրիլյան գործողությունները չլինեին, այս աշխատանքերն էլ երևի չէին լինի, կամ էլ այս չափով չէին լինի։ Անհնար էր այս չափով կատարել, կարճ ժամանակում այսքան ճանապարհ վերանորոգել, ինժեներական այլ աշխատանքներ կատարել։

        - Ասել, որ նախկինում չէին կատարվում նման աշխատանքներ, ճիշտ չէ: Բանակի առաջնագծի ամրապնդման ուղղությամբ միշտ էլ կատարվել են համապատասխան քայլեր, այլ հարց է, թե ինչ ծավալի և ինչ ինտենսիվությամբ: Պարզապես այն ժամանակ խտություններն այնպիսին չէին, ինչպիսին հիմա է՝ 100 տոկոս։ Այսինքն՝ ապրիլը չի մեզ հուշել, ստիպել կատարել այս աշխատանքները։ Ապրիլն ընդամենը մեզ հուշել է, որ ավելի արագ կատարենք։ Տեմպերն ենք արագացրել։ Բայց այն ծավալով, որ պետք է կատարվեր, մինչև ապրիլ արդեն սկսվել էր և իրականացվում էր։ Ապրիլը մեզ հուշեց, որ հակառակորդն իր մարտավարությունը որոշակիորեն փոխել է։ Ապրիլյան պատերազմը մեզ որոշ բաներ հուշել է, և մենք մեր զորքերի պատրաստվածության մեջ ենք որոշակի փոփոխություններ մտցրել։ Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում գիշերային ժամերի պարապմունքներին, գիշերային հրաձգություններին։ Չկա մի զինծառայող, որ այս ուսումնական փուլում մի քանի անգամ գիշերը հրաձգություններ կատարած չլինի։ Եվ այստեղ մեր նշաձողը եղել է ոչ թե բավարար գնահատականով բավարարավելը, այլ լավ և գերազանց արդյունքի ապահովումը գիշերային հրաձգությունից։ Մեր դիպուկահարների պատրաստվածության մեջ մեծ փոփոխություններ ենք կատարել՝ հաշվի առնելով և ապրիլյան գործողությունները, և ապրիլից հետո դիպուկահարային պատերազմի պահանջները։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ մեր դիպուկահարաները մի քանի գլուխ բարձր են հակառակորդի դիպուկահարներից։ Այդ մասին են փաստում ինչպես մեր հետախուզության տվյալները, այնպես էլ հակառակորդ կողմի ունեցած կորուստները:

        - Մամուլում անընդհատ հրապարակումներ են լինում, տարբեր կենտրոններ արձանագրում են, որ Ադրբեջանը նոր զինտեխնիկա է գնում։ Պաշտպանության բանակը կարողանու՞մ ենք համալրել համապատասխան զինտեխնիկայով:

        - Իհարկե։ Մեր զինանոցն էլ է զարգանում, համալրվում արդիական միջոցներով։ Եղածը կատարելագործվում է, համակարգեր են տեղադրվում։ Աշխատում ենք, որպեսզի բոլոր միջոցները ձեռք բերվեն, այդ ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, և 2017 թվականի վերջին տարբերությունն ավելի ակնհայտ կլինի։ Այն, ինչ իրենք ձեռք են բերում, չէի ասի, թե կատարելապես տիրապետում են դրանց կիրառմանը։ Մի հարց է ունենալ, այլ հարց՝ դրանք կիրառել։ Եթե ունեն, չի նշանակում դրանց կիրառմանը տիրապետում են։ Նրանց մոտ այդ զենքերի կիրառման օգտակար գործողության գործակիցը, կարելի է ասել, շատ ցածր է՝ 0,2-0,3 տոկոս։ Նման եզրահանգման եմ եկել հատկապես ապրիլյան առճակատումից հետո իմ կողմից արված համակողմանի դիտարկման արդյունքում։

        - Տեղեկություններ հրապարակվեցին, թե թուրք հրահանգիչներ կան Ադրբեջանի զինուժում, անօդաչուների վրա իսրայելցի հրահանգիչներ են աշխատում։ Այսինքն` նրանք նաեւ սովորեցնում են։

        - Որ ադրբեջանական բանակում թուրք հրահանգիչների առկայությունը փաստ է, դա ոչ մեկի համար երևի թե նորություն չէ: Սակայն թե որքանով է նրանց աշխատանքն արդյունավետ և ինչ են նրանք տալիս ադրբեջանցի զինվորին, երևում է այն գործողություններից, որոնց հաճախ ականատես ենք լինում մարտագծում: Ինչ վերաբերում է իսրայելցի մասնագետներին, ապա վերջիններս, իրոք, ինչ-որ բան արել են անօդաչու թռչող սարքերի կիրառման ուղղությամբ, սակայն դա բավարար չէ լուրջ արդյունքների հասնելու համար: Այստեղ կարևորը ոչ թե ուսուցանողն է, այլ ուսուցանվողի մակարդակը:

        - Նոր տեխնոլոգիաների հետեւում, որոնք մտնում են Պաշտպանության բանակ, ովքե՞ր են կանգնած, ունե՞ք ծրագրավորողների խումբ։ Երբ մասնագետների հետ շփվում ես, ակամայից մտածում ես, որ կարող է ինչ-որ պահի այլ երկրների զինված ուժերը ևս օգտագործեն Արցախի բանակի ստեղծած միջոցները։

        - Մենք ունենք բանիմաց, գրագետ, ներկա տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդներ, ովքեր բուհերից զորակոչվում են բանակ, և մենք այստեղ մեր մոտեցումները փոխել ենք։ Մի քանի ուղղությամբ կատարել ենք ընտրություն` և անօդաչուների, և բարձր տեխնոլոգիաների կիրառման, և տեխնիկական վերազինման, և առաջնային գծի կահավորման։ Մենք համագործակցում ենք բուհերի հետ։ Նախքան զորակոչվելն արդեն իրենց հետ համատեղ անցկացնում ենք պարապմունքներ, ուսուցանում ենք, որից հետո զորակոչվելիս ըստ նշանակության կիրառում ենք։ Արդեն փորձ ունենք։

        - Հակառակորդը նույնպես տեղադրում է տեսախցիկներ, սահմանի տարբեր հատվածներում օդապարիկները տեսանելի են։ Դա նշանակում է, որ ՊԲ-ի համար նույնպես դժվարացել է պատժիչ գործողություններ իրականացնելը։

        - Իրենց մոտ էլ այդ տեսախցիկները տեղադրվում են մեծ քանակով, հատկապես՝ կենտրոնական ուղղությամբ։ Բայց մենք էլ ձեռքներս ծալած նստած չենք։ Մենք էլ համապատասխան հակազդիչ գործողություններ ենք իրականացնում։ Վերջերս երկու տեսախցիկ մեկ օրվա ընթացքում շարքից հանել ենք։ Իսկ մենք չունենք մի տեսախցիկ, որ խոցված լինի իրենց կողմից։



        - Իսկ բանակցային այս գործընթացից տեղյա՞կ եք։

        - Մենք մեր գործով ենք զբաղված։ Իսկ բանակցային գործընթացով զբաղվում է մեր քաղաքական ղեկավարությունը։ Մենք աշխատում ենք, որպեսզի առաջնային գծում այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի բանակցային գործընթացը մեզ համար առավելագույն լավ պայմաններում անցնի, ավելի ամուր դիրքերից խոսենք իրենց հետ, միշտ թելադրողի դերում լինենք։

        - Հիմա կարողանու՞մ եք դա անել։

        - Համարում եմ, որ, այո։ Ալիևի վերջին հայտարարությունը Ֆրանսիայում, թե իրենք պատրաստ են նստել բանակցային սեղանի շուրջ, խոսում է այն մասին, որ իրենք ստիպված են դա անել... Իհարկե, չէի ասի, թե իրենք իրոք ցանկանում են հարցը լուծել այնպես, ինչպես պահանջում է առողջ տրամաբանությունը, բայց, համենայնդեպս, ստիպված են, թեկուզ ներքուստ, հետևել խաղի այն կանոներին, որոնց թելադրողն այսօր մենք ենք։

        - Դուք՝ ոչ որպես նախարար, որպես Արցախի հանրապետոթւյան քաղաքացի, ինչ եք պատկերացնում, երբ խոսում են զիջումների, փոխզիջումների մասին։

        - Եթե մենք խոսում ենք Արցախի Հանրապեության անկախության վերջնական ճանաչման մասին, կարելի է նստել, բանակցել ինչ-որ հարցի շուրջ։ Առաջին հերթին անկախության հարցն է։ Անկախությունը կա, կարելի է նստել ինչ-որ հարցի շուրջ խոսել, բանակցել, բայց եթե անկախությունը չկա, չի ճանաչվում, որևէ բանի մասին խոսելու անհրաժեշտություն ես այստեղ չեմ տեսնում։ Սա բոլորի կարծիքն է։

        - Իսկ միջազգային հանրության ճնշումը։

        - Եթե միջազգային հանրությունը ճնշելու լիներ, մինչև այսօր էլ կճնշեր։ Շատերը շփում ունեն Արցախի Հանրապետության հետ։ Այցելությունների ընթացքում հարցի լուծման տարբերակներ են առաջարկում՝տարբեր ձևաչափով, անկախ նրանից` պետական, թե ոչ պետական այցելություններ են։ Համեմայն դեպս, եթե ոչ պետական այցելություն է, ամեն մեկը իր երկրում երևի և հարաբերություններ ունի, և շփումներ ունի, և ազդեցություն ունի, ու, վերջ ի վերջո, այդ մարդիկ, վերադառնալով իրենց երկրներ, ներկայացնում են, թե ինչպիսի իրավիճակ է տիրում Արցախի Հանրապետությունում։ Այսինքն՝ տեսնում են, թե ինչպիսի պետություն է այստեղ կառուցվում և գալիս են այն եզրակացության, որ մեր պահանջն օրինական է, մարդկային, բոլոր սկզբունքներին համապատասխան։ Եվ այստեղ ճնշումների մասին ակնարկ չկա և չի էլ կարող լինել:

        - Ինչքանո՞վ է Արցախի պաշտպանության բանակը ինքնուրույն որոշումներ կայացնում։

        - Բոլոր որոշումներն ընդունվում են տեղում, բոլոր որոշումների մասին զեկուցում ենք մեր երկրի ղեկավարությանը, Գերագույն գլխավոր հրամանատարին։ Այնպես որ ապրում և գործում ենք կայացած ինքնիշխան պետության Զինված ուժերին հարիր առօրյայով:

        լուսանկարները` Հակոբ Պողոսյանի

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Armenian peacekeepers in Lebanon






          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            WTF?

            Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ...

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի նաեւ Հայաստանը

              Noble Partner 2017 զորավարժություններն անցկացվելու են հուլիսի վերջին՝ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմակայանում...

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Originally posted by londontsi View Post
                .



                .

                He is still refering to the Artsakh Republic as Karabagh.

                Clearly does not believe in Artsakh deciding its destiny.


                .
                Clearly Ter-Petrosian's target audience is the politically naïve masses. Otherwise, the basis of his main arguments are just absurd.

                "We are not handing lands to Azerbaijan, we're handing them to international structures." how absurd is that? is it even worth commenting on?


                "It is the international structures that are demanding the withdrawal from occupied territories."

                Why aren't the international structures imposing sanctions on Armenia? Why are foreign dignitaries visiting and hosting government officials from "occupied Azerbaijani lands"??? Why are foreign governments pouring millions of dollars annually in humanitarian assistance to "occupying forces"??

                "The issue of Karabakh's status is the second stage, withdrawal from "occupied territories" is a must".

                It's quite simple: If Azerbaijan is unable to accept the principle of Artsakh's independence in the current circumstances, it will have no incentive to do so in the event of regaining the surrounding territories around NKR. In effect, LTP is calling for handing Artsakh to Azerbaijan on a silver platter.

                "we must respect the demands of the international community"

                Whatever happened when the international community, and the legitimate Turkish government itself agreed to the treaty of sevres?

                Mr. Petrosian, don't you understand a piece of paper guarantees nothing?

                The authorities must solve the issue now so our sons don't die on a daily basis.

                If all of artsakh and surrounding territories are handed to Azerbaijan, that still will not guarantee peace, that's a fact. Their appetite will only grow more, and more sons will be lost because of weaker positions.

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Originally posted by Artsakh View Post
                  Clearly Ter-Petrosian's target audience is the politically naïve masses.
                  It is a miracle that during his "Presidency" tavajan Levon did not hand over all of Armenia to the turks.

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Originally posted by Azad View Post
                    It is a miracle that during his "Presidency" tavajan Levon did not hand over all of Armenia to the turks.

                    https://www.youtube.com/watch?v=_AQMEEjOBpk
                    Oh comeon you have all the rights in the world to hate him , but that video is pure bullxxxx. Don't fall into these conspiracy theories. It's ridiculous ...

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Originally posted by haydavid View Post
                      Oh comeon you have all the rights in the world to hate him , but that video is pure bullxxxx. Don't fall into these conspiracy theories. It's ridiculous ...
                      We can agree to disagree.
                      The video might have some exaggeration. Overall the facts remain the same.
                      Time to have some new blood in politics like the Defense Minister and Prime Minister. Young guys with honesty (for now) and some smiles.
                      That old annoyance with his cigarette and nasty looks portrays him well.

                      Comment

                      Working...
                      X